PDA

Դիտել ողջ տարբերակը : Արդյո՞ք ճիշտ է ...



Գանգրահեր
12.02.2011, 12:59
Այս թեմայում ցանկանում եմ քննարկենք մի շատ ցավալի թեմա,որը,կարծում եմ,ոչ միայն ինձ է հուզում,այլ նաև շատերին:Շատ են խոսում,որ հեռուստատեսությունը այժմ լցված է գռեհիկ բառապաշար ունեցող հաղորդումներով,որոնք,այսպես ասած,«հարստացնում են» շատերի բառապաշարը,բայց այդ ամենի հետ մեկտեղ կա նաև մի բացասական երևույթ ևս:Այժմ շատ են նաև այն հաղորդումները,որոնք բառապաշարի վրա ազդելուց բացի նաև մարդկանց դարձնում են ագրեսիվ:Երևի դրա բացատրությունն էլ կտան այսպես՝ցույց են տալիս վատը,լավը սերմանելու համար:Ուղղակի ծիծաղելի է:Այդպիսի մի օրինակ է հենց այս հաղորդումը,որ հայ տղամարդուն բնորոշ կոպտությունն է ներկայացնում,արդյո՞ք սա խրատական է...
http://www.youtube.com/watch?v=-ByeCBo8TCw
Եվ նման շատ օրինակներ...

Adriano
12.02.2011, 13:12
Նախ համաձայն եմ, կամ համարում եմ ճիշտ գաղափարդ: Նման հաղորդումները, որոնք կարծես թե հասարակության մեջի բացասական կողմերը ներկայացնելով ցանկանում են վերացնել դրանք, չեն նպաստում դրան, ընդհակառակը նույնիսկ մի բան էլ վատացնում են: Ըստ ինձ` նման բացսական երևույթները վերացնում են ոչ թե սուտի կինոներով, այլ ավելի մեծ խթաններով: Օրինակ կենսամակարդակի բարձրացմամբ, հիմա հայ տղամարդուն փաստացի գցում են սեփական ընտանիքի աչքից`չտալով նրան իր մասնագիտությանը համատասխան, շեշտեմ մարդավայել, աշխատանք, չբավարարելով հայ ընտանիքի նվազագույն պահանջները: Պարզ է դառնում, որ ոչմի տղամարդ չի տանի նման վերաբերմունքը, որը նաև արտահայտվում է վերջիններիս ագեսիվ լինելով:
Մի բան էլ ավելացնեմ, մարդիկ այս սերիալներով , հաղորդումներով փող են աշխատում, թող աշխատեն, բայց ֆիլմերի ուղղվածությունը կարելի է փոխել: