PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Մի պատմություն... երեկվա հայի մասին...



My World My Space
12.02.2011, 12:11
Մի պատմություն... երեկվա հայի մասին....

1993 թվականի նոյեմբեր ամիսն էր: Թիֆլիսից մեզ հյուր եկած հորաքույրս` Սեդան, ու իր ամուսինը` Արտուշը որոշեցին ինձ իրենց հետ Թիֆլիս տանել, քանի որ Երևանում իրավիճակը ծանր էր, ապրուստի միջոցները` սուղ, ձմեռն էլ` ցուրտ:

Գնացինք գնացքով, որն այդ ժամանակ ի դեպ հիմնական կապող տրամսպորտ էր Վրաստանի հետ: Հասանք Սադախլո (այժմ Բագրատաշեն) և հորաքրոջս ամուսինն առաջարկեց իջնել շուկա, ու տան համար միրգ առնել: Հորաքույրս ու ու հորաքրոջս ամուսինն իջան, ես կուպեում մնացի հորաքրոջս ամուսնու ազգականի հետ, որը գնացք նստելուն պես բարձրացավ, պառկեց երկրորդ հարկի քնատեղին և այդպես էլ քնած մնաց մինչև Թիֆլիս հասնելը:

Արդեն գնացքը շարժվելու ժամանակն էր ու ես անհանգստացած պատուհանից նայում էի դուրս:
Կայարանի կողմից երևացին նրանք ու մոտեցան գնացքին: Հենց մեր վագոնի ուղղությամբ մի սպիտակ "ջորի" էր կանգնած: Հնակարծ մեքենայի մեջից դուրս եկան մի քանի ավտոմատավոր մարդիկ ու հորաքրոջս դիմացից գնացք բարձրացող երկու երիտասարդների թևերը ոլորելով գցեցին մեքենայի մեջ ու տարան:

Ժողովուրդը խառնվեց իրար մի րոպեում: Հնակարծ լույսերն անջատեցին գնացքի ու բարձրախոսով հայտարարեցին.
- Աղմուկ չբարձրացնել, լույսեր չվառել, մի լուցկու լույս երևաց` կսկսենք կրակել:
Հորաքրույրս ու ամուսինը արագ մտան կուպե, ու հորաքույրս խառռնված սկսեց լալ.
- Էս ի՜նչ արի ես, մենք ջանդա՛մ, էս էրեխին ինչի՜ բերինք, հմի ի՞նչ անենք, Արտուշ, էս լուսի պես էրեխին ձեռներիցս որ տարան ի՞նչ ենք անելու....

Էդ ընթացքում հորաքրոջս ամուսինը արագ-արագ սավանով ծածկեց պատուհանը, վերցրեց երկու ծածկոց, փռեց առաջին հարկի քնատեղի տակ գտվող արկղի մեջ ու ինձ պառկացրեց մեջը:
- Հովո ջան, ինչ ուզում է պատահի, հանկարծ դուրս չգաս էստեղից:
- Հովո ջան ինչ ուզում է լսես, թեկուզ մեզ էստեղ սպանեն, կրակեն, մորթեն, խնդրում եմ բալես, հանկարծ դուրս չգաս,- սկսեց լացել հորաքույրս:

Ու փակեցին արկղը: Արկղի մեջից լսում եմ դրսի խոսակցությունները: Ժողովուրդը բզզում է վտանգված մեղվի փեթակի պես: Բարձրախոսից հրամայում են` շարժվեք: Ժողովուրդը "գողանում" է գնացքի մեքենավարին, որ գնացքը տեղից չշարժվի, ու թաքցնում են մեր պատկից կուպեում: Առևանգիչները սկսում են ման գալ մեքենավարին: Չգտնելով դուրս են գալիս ու սկսում են նորից բարձրախոսով պահանջել, որ շարժվենք, այլապես կրակ կբացեն:

Ուղևորները իջնում են ու պահանջում են բերել տղաներին, այլապես գնացքը չի շարժվի: Մեր կուպեից երեք կին մոտենում են առևանգիչներին` բանակցելու: Կամաց դուրս եմ գալիս իմ թաքստոցից ու պատուհանը փակած սավանի արանքով հետևում եմ:
- Խնդրո՜ւմ ենք, բերեք տղերքին, սպանել եք ուզում` մեզ սպանեք, առ հենց հիմա դիր ճակատիս ու կրակի, մենակ խդրում եմ, տղերքին բաց թողեք,
- Չի լինի, - հնչում է պատասխանը ու նորից պահանջում են շարժվել,- ուրա՞ ձեր մաշինիստը, շարժվեք, ասում եմ, թե չէ կկրակենք:
- Չկա մաշինիստը, վախեցել-փախել ա, - լսվում է մեկի ձայնը:
Կինը շարունակում է.
- Ախր տղերք , էն էրեխեքն ի՞նչ մեղավոր են, բաց թողեք, խնդրում եմ, նրանց էլ մեր ա բերել չէ, - ու հանկարծ պատռում է վերնահագուստը, ցույց տալիս կուրծքն ու խնդրում,- տղա դու սենց մոր կուրծք չե՞ս կերել, հաշվի քո մերն է քեզ խնդրում, բաց թող էրեխեքին, ինչ ուզում եք էկեք տարեք, մենակ տղերքին բերեք:

Առևանգիչը մոտենում է իրենց մեքենային, որով տղաներին էին տարել, ինչ որ բան է խոսում, ապա վերադառնում է.
- Մեկ միլիոն փող հավաքեք, հետ կբերենք տղերքին:

Սկսվում է հանգանակությունը, ողջ գնացքից հավաքվում է մոտ երկու հրյուր հազար, մնացածի փոխարեն ապրանք են առաջարկում, վագոնների միջանցքում դրել են ով ինչ ունի, արկղերով ձուկ, պանիր այլ մթերքներ, որոնք տանում էին Թիֆլիսում վաճառելու: Առևանգիչները չեն համաձայնվում: Պահանջում են միայն գումար: Մի տարեց մարդ մոտենում է նրանց ու խնդրում.
- Տղերք ջն ախր էդքան փող չկա, հասկանում եք, հիմնականում առևտրական մարդիկ ենք, տանում ենք ծախենք ապրանքը,, հո հետներս փող չենք տանում... էկե՛ք, 10 յաշիկ ձուկ ունեմ, դա եմ տալիս, թե չեք ուզում, անձնագիրս թողնեմ, դավերյա արեք, գնամ ծախեմ, բերեմ փողը ձեզ տամ, մենակ էրեխեքին բաց թողեք

Չէ որ չէ, չեն համաձայնվում: Արդեն զայրացած ժողովուրդը սկսում է դուրս լցնել գնացքից ունեցած ապրանքն ու պահանջում տղերքին հետ բերել:
Վերջապես համաձայնվում են: Վերցնում են փողը ու մի քանի արկղ ձուկ: մեքենան գնում է տղաների հետևից: բերում են նրանց ոտաբոբիկ, միայն շալվարով ու մայկայով էդ ցրտին ու հայտարարում են
- Եթե երեք րոպեից գնացքը չշարժվեց կրակելու ենք, ժամանակը գնաց:
Տղերքը արցունքներն աչքերին շնորհակալություն են հայտնում բոլորից ու չեն կարողանում գնացք նստել: մեկ էլ մեկը գոռաց.
- Այ տղա հո սարսաղ չե՞ք, հելեք վերև. իրեք րոպե ժամանակ են տվել, ի՞նչ շնորհակալության վախտ ա....

Տղերքը բարձրացան վագոն, սկսեցին շոր-շիրթ ճարել, որ հագցնեն էդ խեղճերին: Որը սվիտեր տվեց, որը կոշիկ, որի մոտ բաճկոն կար, հագցրեցին ու շարունակեցինք ճանապարը:

Հիմա որ հետ եմ նայում, մտածում եմ էդ ի՞նչից էր, որ մեր ժողովուրդը էդքան իրար համար ցավել գիտեր, ինչի՞ց էր որ անծանոթ կանայք պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն էդ երիտասարդների, որ առևտրականը պատրաստ էր իր 10 արկղ ձուկը տալ, որն իր էրեխեքի հացի փողն էր:
Հիմա փողոցում կողքի մարդուն սպանում են, անտարբեր է մնում հայ մարդը: Ի՞նչն է փոխվել նրա մեջ այս 15-20 տարում: Ինչի՞ ենք մենք դարձել էսպես, ի՞նչ անենք մարդիկ....

(պատմություն իրական է)

Դեկադա
12.02.2011, 12:30
Մեր մեջ մարդն ա մեռել

My World My Space
12.02.2011, 12:35
Մեր մեջ մարդն ա մեռել

Իսկ գուցե քնե՞լ ա....կամ կոմայի մեջ ա..... :think

Դեկադա
12.02.2011, 13:23
Իսկ գուցե քնե՞լ ա....կամ կոմայի մեջ ա..... :think

Ավելի լավ կլինի եթե քնած լինի: Արթնացնելու շանսեր կան: Բայց կոման մեռնելուց չի տարբերվում: Գիտակցությունը չաշխատեց սրտի զարկերը զրո են:

My World My Space
12.02.2011, 13:30
Ավելի լավ կլինի եթե քնած լինի: Արթնացնելու շանսեր կան: Բայց կոման մեռնելուց չի տարբերվում: Գիտակցությունը չաշխատեց սրտի զարկերը զրո են:

բայց կարելի ա չէ՞, վերակենդանացնելու փորձեր անել, գոնե շանսեր կան, որ կարող է կարգավորվի կենսագործունեությունը....

Դեկադա
12.02.2011, 13:41
բայց կարելի ա չէ՞, վերակենդանացնելու փորձեր անել, գոնե շանսեր կան, որ կարող է կարգավորվի կենսագործունեությունը....

Փորձել պետք ա ամեն դեպքում: Քիչ դեպքեր չկան, երբ թեկուզ տարիներ հետո վերակենդանացել են ու սկսել են նորից ապրել...կամաց կամաց:

...գիտես պատմվածքդ կարդալուց հետո ես էլի եկա իմ համոզմանը, որ մարդկի համախմբվում են վտանգների դեպքում: Երկրաշարժից հետո էլ էր էտպես: Բացի էն, որ կար ալան թալանը կար նաև միմյանց սատար կանգնելը: Նույնը քո նկարագրածում: Իսկ երբ խաղաղ է ամեն ինչ շատերը հազարավոր ձայների մեջից ունակ են լսելու մենակ իրենց երեխայի ձայնը: Իսկ եթե ձայնը ծանոթ չի, ուրեմն հագիստ կշրջվեն ու կգնան:

Ջուզեպե Բալզամո
14.02.2011, 09:57
World եղբայր, ապրես… հերթական լավ պատմությունը :)
Ես էլ եմ կարծում, որ քնած է: Պահն եկավ՝ արթնանալու է: Չի մեռել… վկա մեր ակումբը:

Թամարա
14.02.2011, 13:05
Մտածելու տեղիք է տալիս, չնայած ես էլ եմ համաձայն, որ չի մեռել, ասենք նայած ում մեջ:Այսօր էլ կգտնվեին մարդիկ, որ սարտար կկանգնեին:Իսկ առևանգողները հա՞յ էին

My World My Space
14.02.2011, 14:52
Մտածելու տեղիք է տալիս, չնայած ես էլ եմ համաձայն, որ չի մեռել, ասենք նայած ում մեջ:Այսօր էլ կգտնվեին մարդիկ, որ սարտար կկանգնեին:Իսկ առևանգողները հա՞յ էին

ադրբեջանցիներ` Մառնեուլիի ադրբեջանցիները

Հմաձայն եմ, որ սատար կանգնողներ կլինեին, բայց չեմ հավատում, որ մի ողջ գնացք կլիներ....

Universe
15.02.2011, 20:05
Մի շնչով կարդացվեց...:)
Ու վերջն էր լավ. Ի՞նչ անենք...
Հիմա, մարդիկ կամուկացի մեջ են, կանգնած են կեսը անցյալի կողմը, կեսը հանուն ապագա իրանց բարեկեցության աջ ու ձախ ոտնատակ են տալիս, նույնիսկ օգնության կարիք ունեցողին ձեռք մեկնելու փոխարեն պատրաստ են մի բան էլ վրայով անցնեն, դարձել են սուտի ևրոպացի, սուտի եւրոպական շարժուձև, ես կասեի ձև բռնած, բայց էլի տակից նույն կեխտնա...
Էս ամեն ինչը սերնդի հարցա... Մարդիկ վերանում են սերնդեսերունդ, էն առաջվա լավ մարդը հա էլ կմնա լավը, ինչքան էլ փորձի ձև բռնի, մեկա` չի փոխվի... Բայց որ նայում էս , մյուս կողմից էլ էտ նույն լավ մարդու դաստիարակած երեխենա էսօր կյանքին իրա մաշնի բանտաժների արանքից նայում... Չգիտեմ, դեպի լավը չենք փոխվելու