PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Լուսին Ամարա-Միայն սկիզբ ու ընթացք



Lusinamara
11.02.2011, 13:31
"%…Դու համարիչ ես, իսկ ես`հայտարար…%"


Ինքնահասկացման ես դեռ չեմ հասել…

Ինքնահրկիզման բանաձևն էր լոկ ինձ հասանելի,

Բայց ու՞մ հասկացնեմ,որ ձև չէր ինքնին,ձիրք էր հիրավի,

Ժայթքուն կրակ չէր,այլ պարփակ մի սիրտ,

Որ կոտորակի հայտարարում էր,

Իսկ համարիչը ուժեղ էր ավելի…

Ես ու՞մ հետ կիսվեմ իմ կոտորակի պատմության մասին,

Որ բաժանությունն ինձնից անբաժան ու ուղեկից է,

Ո՞վ կհասկանա…

Ո՞վ կհասկանա,որ բաժանողը ոչ թե մի գիծ է,այլ գծի վրա…

Որ հայտարարում շա~տ շոգ է ու մութ,

Որ համարիչը կարծում է,թե ես արմատատակ եմ

Ու չեմ հանդգնի լինել իր լույսում…



Այնինչ…Երկուսս էլ փոքրիկ զրո ենք

Ու միասին մեզ "տոկոս" են ասում…

Lusinamara
12.02.2011, 02:07
ԾԽԱ...

Իմ ծխատու,ծխաբնակ,ծխափոշի
Ես ծխաշոր,ծխագլխարկ,ծխակոշիկ
Ծխախալով մարմնիդ փռեմ,
Որ ծխաձև,ծխամարմին ծխադոշիդ
Ծխազանգակն էլ դու կախես…

Իմ ծխաբույն,ծխատնակ,ծխատանիք
Ես ծխագույն,ծխաբնազդ,ծխագաղտնիք
Ծխապաստառ քեզ կուղարկեմ,
Որ ծխածիր,ծխաշարժում,ծխաալիք
Ծխածիծիաղ քեզ քողարկես…

Իմ ծխասյուն,ծխաերազ,ծխաբողոք,
Ես ծխարյուն,ծխատնազ,ծխամորմոք
Ծխագրքիդ էջը պոկեմ,
Որ ծխահուն,ծխավռազ,ծխաբառոտ
Ծխամտքիդ ոգին փոխես…

http://lusinamara.blogspot.com/2010/08/blog-post_09.html

Lusinamara
12.02.2011, 17:43
Մեկ ուրիշ բառախաղ՝ իմ ամենասիրելի՝ "Ձ" տառով :hands

http://lusinamara.blogspot.com/2011/02/blog-post_10.html

Ձիավո'րս, ձիավայել
Ձոն ես ձոնում ձեր ձորակին,
Ձախ ձեռքս էլ դեռ ձեր ձորում
Ձնահյուսքի ձիրք է ձևում:
Ձեռառնելիք այն ձեռնոցս
Ձեռնտու է ձգել մի կողմ,
Ձանձրանալի ձնաբքից
Ձնագնդիկ ձեռքբերելով
Ձրիաբար ձոնվել ձնախաղին,
Ձերբակալվել ձնախաղով, սովածանալ...
Ձգողական ուժը ձգում,
Ձգձգվածիս վրա ձթում
Ձգտումներս կշտանալու,
Ձեռնափայտով, ահա', քշում է խոհանոց,
Ձևաչափով դեռ ձմեռ է,
Ձկնորս ու ձուկ դեռ ձեռնպահ`
Ձեռնարկում եմ ձևածեղը...
Ձախորդությու~ն...
Ձևացնում եմ ու ձայնում եմ, թե ձեթ չկա,
Ձյուն-ձմեռ է, ձուն ձրի չէ:
Ձավարապո՞ւր գուցե սկսեմ,
Ձմերուկ եմ ախր ուզո~ւմ...

Ձմեռ է դեռ, բայց ձանձրացել ահա ձյունից,
Ձեղնահարկս ձևախեղվել,
Ձայնածավալ բղավում է`
Ձյութի սևին ձգտի'ր, Լուսի~ն...
Ձևացնում եմ, թե չեմ լսում,
Ձեռքսեղմում է իմ ուղեղում`
Ձ-աշարքիս
Ձև եմ տալիս...

Lusinamara
13.02.2011, 20:36
http://lusinamara.blogspot.com/2010/05/blog-post_31.html

-Լուսի'ն, այս գիշեր ի՞նչ է կատարվում,
Ինձնից թաքնված ու անբացահայտ
Լրացումներ ես անում երգիս մեջ,
Բառս ես լցնում աստղաշշուկով
Եվ իմ մենության զուլալ խռովքին
Ավետիս խառնում լույսի ու գարնան...

Լուսի'ն,այս գիշեր ինձ ո՞ւր ես տանում,
Նորից թևավոր երգեր ես տվել,
Առեղծվածային գիշերում մի ջահ
Ու հաղթող լույսի խորհուրդ ես դարձել,
Առաջնորդում ես դեպի առավոտ,
Օրհնում քո Լուսին, իմ արդարաձա'յն...

Լուսի'ն, այս գիշեր ի՞նչ է կատարվում,
Ես հաշտ եմ քեզ հետ ու խռով ինձնից...

-Լուսի'ն, այս գիշեր ինձ ես նմանվում...

E-la Via
13.02.2011, 23:27
http://lusinamara.blogspot.com/2010/05/blog-post_31.html

-Լուսի'ն, այս գիշեր ի՞նչ է կատարվում,
Ինձնից թաքնված ու անբացահայտ
Լրացումներ ես անում երգիս մեջ,
Բառս ես լցնում աստղաշշուկով
Եվ իմ մենության զուլալ խռովքին
Ավետիս խառնում լույսի ու գարնան...

Լուսի'ն,այս գիշեր ինձ ո՞ւր ես տանում,
Նորից թևավոր երգեր ես տվել,
Առեղծվածային գիշերում մի ջահ
Ու հաղթող լույսի խորհուրդ ես դարձել,
Առաջնորդում ես դեպի առավոտ,
Օրհնում քո Լուսին, իմ արդարաձա'յն...

Լուսի'ն, այս գիշեր ի՞նչ է կատարվում,
Ես հաշտ եմ քեզ հետ ու խռով ինձնից...

-Լուսի'ն, այս գիշեր ինձ ես նմանվում.. :love.


Գեղեցիկ էր ու հոգեհարազատ:
Ապրես :)...

Lusinamara
14.02.2011, 14:38
Գեղեցիկ էր ու հոգեհարազատ:
Ապրես :)...

Շնորհակալ եմ :)
Բա ո՞նց անենք միշտ հոգեհարազատ բաներ գրեմ :think:D

E-la Via
14.02.2011, 15:34
Շնորհակալ եմ :)
Բա ո՞նց անենք միշտ հոգեհարազատ բաներ գրեմ :think:D

Դու ուղղակի գրի, գրի հոգով, ու այն ոչ միայն ինձ, այլ նաև շատերին հարազատ կլինի :):
Մեծ հաճույքով կկարդամ մյուս ստեղծագործություններդ էլ ;)

Lusinamara
14.02.2011, 15:51
Դու ուղղակի գրի, գրի հոգով, ու այն ոչ միայն ինձ, այլ նաև շատերին հարազատ կլինի :):
Մեծ հաճույքով կկարդամ մյուս ստեղծագործություններդ էլ ;)

Փորձեք կարդալ այս մեկը, որ հենց մեր շենքի դիմաց կատարված "իրադարձությունների" արդյունք է...:) Ծերուկը երգում էր երրորդ հարկում բնակվող իր ջահել-պառավի համար:)


Մուրհակ չուզեցին մեր երազատենչ հրաշքի համար,
Մեր խուլ ականջին ու սրտերին քար բեռ չբարձեցին,
Այլ սիրո բարակ թիկնոց հյուսեցին մեր ուսին հարմար
Ու իրենց սիրով`աչքերում արծաթ մոլորակեցին.

Այն նստարանը, որ սեր էր ցրում նոճիների տակ`
Միահյուսելով ծիծաղների հետ մեղմ շառաչներին
Եվ այն ծերուկը, որ սեր էր երգում պատուհանի տակ`
Իր պատանության չքնաղ օրիորդի պառաված խաթրին...

My World My Space
14.02.2011, 15:54
Եվ այն ծերուկը, որ սեր էր երգում պատուհանի տակ`
Իր պատանության չքնաղ օրիորդի պառաված խաթրին...[/B]


էս հատվածը հատկապես դուրս եկավ..... :)

Lusinamara
14.02.2011, 16:00
Շնորհակալություն...
ախր չնչին բան եմ նկարագրել...պիտի ականատես լինեիք... Ես երկրորդ անգամ եմ տեսնում, մեկն անցյալ տարի մարտի ութին էր, երբ գրեցի սա, մեկն էլ այսօր:)
Տոնի հետ համահունչ էր, նաև վերստին ապրեց այս "գրածոն":hands

Lusinamara
15.02.2011, 02:15
http://lusinamara.blogspot.com/2010/12/blog-post_14.html
Ինչո՞ւ մեքենան հայելի չունի...

Մի ոչ կարևոր,բայց ինձ հուզող հարց...

Մեքենայի խոտան շա~տ եմ տեսել,բայց անհայելի՞...պատահում է...

Այժմ ուղղակի մտածում եմ հարմար դիրքով նստած`

կողքիս աղջիկը հաստատ չէր քնի,քանի որ կենաց կասեր մտքում

իր գեղեցկության պատվին...իսկ հիմա դա ես եմ անում

իր`պարզապես գեղարվեստական թարթիչներին նայելով...

Ինչ-որ մեկը չէր ծաղրի տանիք վերանորոգող ինչ-որ մյուսին

ու չէր ասի."Մրսելու համար կրիշի կարիք ունի "...*

Մեկը չէր հայհոյի փողոցն անհաջող անցնող հետիոտնի,

Դեռևս չեղած ավտովթարների զոհ չէինք դառնա...

ու անվայել ցաքուցրիվ արվող խոսակցություններն

ընթացք չէին ստանա այդ չեղած առիթներով...

(քիչ խոսեք էլի...դու էլ ոնց չե՞ս զարթնում,էդքան խոսում են)...


Ախր,ինչո՞ւ մեքենան հայելի չունի...
Եվ ի~նչ զարմանալի է կանանց ու գինու ճակատագիրը...


...
*- Նկատի ունենալով "Ավելի հարմար տեղ չկար, որ էս մարդը գնար մրսեր, անպայման էր բարձրանար տանիք"...

Lusinamara
16.02.2011, 01:09
http://lusinamara.blogspot.com/2010/10/blog-post_16.html

ԽԱՉՄԵՐՈւԿՆԵՐ


Ինչպե՞ս խոսալ բարձր ու ճշմարիտ

Եվ կամ ու՞մ լսել համատարած այս աղմուկում,

Երբ ոչ մի կերպ հնար չկա տարբերելու

Բառը գործից, հոգսը`սիրուց…


Ժամանակ չկա անկեղծ խորհելու,

Ոչ էլ փնտրելու ճանապարհը մեծ,

Մինչև փորձում ես արահետ գտնել

Թախծաարնալի արտերի միջով

Ու քայլ փոխելու դժվարությունը

Անհաստատության նման հունցում է ուղեղիդ ներսը

Եվ խոնարհվելու տարբերակ տալիս,

Որ քեզ համոզի քայլիդ ճշտության հանգրվանները,

Արդեն չես զգա, թե ինչպես արագ

Շրջանցում է քեզ քո “թշնամիկը”

Քեզանից անտես, բայց հայտնի ճամփով:


Բայց, այնուհանդերձ, դեպի ա՞ջ քայլել,

Թե՞ շարժվել ուղով որտեղ կստացվի…

Իսկ անապատի սահման հասնելու

Վտանգը միշտ կա~…


Ամենուր ասես շուրջդ կանաչ է,

Անգամ քեզ անզուսպ ծերպերի վրա,

Անձավների մեջ

Առաջ է տանում ֆուտբոլասերի համառությունդ…

Եվ բաց թևերիդ իջած երկնային

Ու անհորիզոն տարածության մեջ

Դու վայելում ես լռության խոստման,

Կամ մեծ աղմուկի արտասուքները…:


Բայց զարմանալին միշտ մնում է այն,

Որ դեռ փորձում ես

Ճշմարտությունը չգերադասել /նույնիսկ երբ այն կա’/…


Ամեն տեղ, անգամ այնտեղ, ուր չկամ,

Շարունակում են ապրել քեզ նմանները,

Ովքեր զզվում են աղավաղված գաղափարից,

Առևտուրից լիդերների,

Հեշտությամբ տրվող ոտնատեղերից,

Բեռի տակ մտնող ուսեր փնտրելուց

Ու չգտնելուց…

…մեռելների հետ կարծիք փոխելուց

Ու համատարած իմպեսների հաշիվներից…

Թեկուզ բոլորը քեզ հարազատ են,

Բայց այնտեղ չկամ` դու սեր չես գտնի…


Այնտեղ, ուր չկամ, դու սեր չես գտնի

Ու քանի~ անգամ արդեն սիրեցիր

Առանց պատասխան…


Կա'մ դու չես տեսնում,

Կա'մ էլ երևի ես հայտնի ճամփով քեզնից առաջ եմ…

Lusinamara
17.02.2011, 00:07
Սրտումս մնա~

http://lusinamara.blogspot.com/2011/02/blog-post_16.html

Իմ կաբինետը միշտ կրծքիս տակ է,
Լույսից դեպ հարավ ու մի քիչ էլ ձախ,
Լուցկու ու մեխի հուշը դեռ տաք է,
Պատերից սիրո վառ հույսեր են կախ...
-Հարմա՞ր է, արի'...

Հանկարծ չբերես չլուծված խաչբառ,
Խռովքի լուծույթ կթափվի վրան,
Ոչ մի հանելուկ ու ոչ մի այլ բառ,
Սրտիցս հյուսիս, մի խոսող բերան
Քեզ կասի` մնա...

Իմ կաբինետում անմեղ, նրբազգաց
(Որ համալրում է քո վառ պատկերը),
Մի մեխանիզմ է լոկ տեղադրված`
Փայլ է առաքում դեպի աչքերը...
-Հարմա~ր է...
-Մնա~~~...

Lusinamara
21.02.2011, 00:37
Ես ապրելուն հետ եմ վարժվել

http://lusinamara.blogspot.com/2011/02/blog-post_21.html

Ես ապրելուն հետ եմ վարժվում,

Ի՞նչ ձմեռ է փակում ճամփաս,

Ի՞նչ ձյուներ են մտքումս հալչում,

Ո՞ւր են գնում կյանք ու երազ,

Ես լինելուն հետ եմ վարժվում:


Ես լուսնից եմ հրաժարվում,

Ի՞նչ կռունկ է չվում դեպ ինձ,

Ի՞նչ սլացք է կանգառ հասնում...

Ո՞ւմ պատգամն է ինձ ուժ տալիս,

Երբ ինձնից եմ հրաժարվում:


Իմ հորձանքը ժայռ չի քանդում,

Ի~նչ ժայռեր կան կանգուն հավետ,

Ի~նչ գետեր կան անսկիզբ, անհուն,

Ո՞ւր են տանում հոգիս անշեջ`

Հորձանքը իմ ինձ է քանդում:


Ես ապրելուն հետ եմ վարժվել...

Lusinamara
22.02.2011, 01:54
Մոխիր
http://lusinamara.blogspot.com/2010/11/blog-post_15.html

Մոխիր դարձար դու էլ ինձ պես,

Բախտը քեզ էլ թողեց անծուխ,

Սև հեղեղը զօր քշեց մեզ,

Ճանճեր նստան, ճուռակ, մուղմուղ:


Մեզ ավազին խառնշտելով

Թափթփեցին ճամփի վրա

Ու մեր մեջքը կոխոռտելով

Ժամանակն էր անցնում արագ:


Այն թաղում էր մեզ մշուշի

Ու անհունի մեջ թանձրանում

Ու մեր միջից մերթ գոլորշի,

Մերթ էլ հոգոց էր բարձրանում:


Խորը թաղված մեր վերքերից

Մարգի կանաչ ուղի հանում,

Բայց օգնության մեր կանչերից

Լոկ անձրևն էր հասունանում:


Ծակծկվում էինք կրունկներով,

Որ աշխարհի փուշն է կարծես…

Բախտը քեզ էլ թողեց խռով,

Դու էլ դարձար մոխիր ինձ պես…

Gayl
22.02.2011, 05:17
Ինձ բոլոր գրածներդ շատ դուր եկան, էն բառախաղերն էլ սպանիչ էին:D

Այնինչ…Երկուսս էլ փոքրիկ զրո ենք

Ու միասին մեզ "տոկոս" են ասում…
Այս մեկը ամենաշատը:

Lusinamara
23.02.2011, 01:32
Այսօր է տոնը բոլոր հայրերի…
http://lusinamara.blogspot.com/2011/02/blog-post_23.html

(Լացողներին չեմ սիրում…)

Այսօր է տոնը բոլոր հայրերի…
Կարոտի քնքուշ ձեռքերն այս գիշեր
Քո վերադարձի շոյանքը բերին,
Իսկ ես մոլորված իմ սուր տագնապից
Քո համբերանքի խոսքը հիշեցի`
Ասացիր`չգա’մ,ներքևից նայեմ,
Ես ինձ պատժեցի քո սուրբ վճիռով
Ու հետդ չեկա…
Ոչ ոք այս գիշեր իր պատշգամբից
Աստղին նայելիս,չի հիշելու քեզ,
Դու բախտի կանչով գնացիր ինձնից…
Եվ ցավը,որ գալիս է քեզնից առաջ
Ու բարձիս վրա քունս է հսկում,
Վերադարձնել է ուզում քեզ,հայրի’կ…
Թո’ղ քո քարացած լռության վրա
Իմ վաղ մանկության աղմուկը իջնի’…
Այսօր է տոնը բոլոր հայրերի…
Բայց թե փոխանակ նվեր անելու`
Ինքս եմ խնդրում նվեր քեզանից`
Դու վերադարձի’ր այն հույսով արդար,
Որով հավատը կենդանի է դեռ…
Քո վերադարձն ինձ կյանք է ու նվեր,
Ես իմ «ՆՎԵՐՈՎ» սպասում եմ քեզ…
23.02.10

Lusinamara
24.02.2011, 18:59
Ծնունդ
http://lusinamara.blogspot.com/2011/02/blog-post_24.html
Դու աշխարհ եկար ինչպես նոր անուն, ու մի նոր հասցե,

Քո խլրտումի, անչար լացերի, ճիչ ու կանչերի դեմ սիրտս բաց է,

Ես քեզանով եմ հիմա հասկանում ինչ է բերկրանքի ուժգին զգացումը,

Մեր արյան պայծառ առավոտն ես դու ու հարությունը...

Lusinamara
26.02.2011, 02:30
...ինձ պետք չես...

http://lusinamara.blogspot.com/2010/07/blog-post.html

Դու, հիմա գիտե՞ս, ինձ պետք չես այնքան,
Որքան աշխարհում ցավ չտեսածին,
Մեկ-մեկ ետ նայի'ր, հուշեր կան անգամ
Եվ արյան բոցոտ հոսանք աստղածին:


Մեղավորի շեշտ շարի'ր իմ գլխին,
Թե արտասվել եմ ղողանջով լույսի,
Թե բոց ուղեղիդ ոսկե շանթերին
Իմ վառ լույսերով դարձրել եմ փոշի,


Թե լուսաբացի օրհնանքի խաղը
Առանց ցավ երբեք ես չեմ ընկալել,
Թե խորհուրդ ցողող վերհուշի ծառը
Տենչիս անհագուրդ տենդն է ամլացրել:


Արի' բաժանվենք առանց արցունքի,
Որ պատուհանը ցավի դեմ փակենք,
Միայն խնդրում եմ, առանց հարցմունքի`
Մեր մարմինները ցավից այս փրկենք:


Թե կուզես այրի'ր ետդարձի ճամփան,
Մեղավորի շեշտ դի'ր իմ ճակատին,
Դու հիմա և միշտ ինձ պետք չես այնքան,
Որքան աշխարհում ցավ չտեսածին:

Lusinamara
26.02.2011, 16:22
Անհաստատություն

http://lusinamara.blogspot.com/2010/11/normal-0-false-false-false-ru-x-none-x_06.html


! ! ! . ! ! !
! ! ! ! ! ! ! ! !
! ! ! ! ! !
!

Երբևէ կպատկերացնեի՞ր՝

β ժամանակահատվածի մի որևէ b կետում

α-ից հիշելու ոչինչ չի մնա…

հաստատ չէիր պատկերացնի…


…դու գիտեիր երազանքների այն պատրանքագույն

Ալիքաձև շարժումների բազմազանությունը,

Որ չեմ պատկերացնում, թե որքան

Հատման կետեր ուներ, որ շրջանագիծ էին կազմում,

Չգիտեմ ինչքան առանցքների շուրջ էր պտտվում,


(66,5°-ը հաստատված չէր,

Մեզ մոտ ամիսը երկու անգամ տատանում էր տալիս,

Երկարություն, լայնություն, ..., ,սրանք էլ հաստատ չէին

Ու ավելի հաճախ էին շեղվում սահմանվածից)


Բայց բոլոր ալիքաձևությունները

Մի նպատակային ուղղություն ունեին`

β ժամանակահատվածի կոնկրետ b կետը...


Ինչու դաժան հարց տվի՞…


Հասա~ր…

Իջնելիս նկատեցիր` β -b –ում ես`

α-ի ամենավառ պատկերացումներիդ տեղում,

Չհիշեցիր, որ երբևէ երազել էիր դա…

Բայց սարսափահար զգացիր՝

-Աստվա~ծ ի՛մ, β-ում եմ…

Մի՞թե α-ն անցել էի…


Չէէ է, վայ թե էն էի պատկերացնում…


! ! ! . ! ! !
! ! ! ! ! ! ! ! !
! ! ! ! ! !
!

Lusinamara
27.02.2011, 17:33
http://lusinamara.blogspot.com/2010/10/blog-post_15.html

Ես կրկնություն եմ

-Դու կրկնություն ես,- ասաց ինձ քամին,-

Փալաս-փուլուսդ հավաքի’ր, գնա’,

Ու թե գնալու տեղ չունես`մեռի’ր,

Ես քեզ կտանեմ, անտեր չես մնա…


Լուրերը կասեն`բան չի պատահել,

Կրկությունը պիտի վերանար…

Իսկ երբ սգավոր քայլերթի պահն էր`

Մեծախոս քամին իր դերում չկար:


“Ես կրկնություն եմ”- կգրեն քարիս,

Կկարդան անցորդ, ծանոթ, բարեկամ,

Կչոքեն մեղմիկ ու զուտ նկարիս

Կհեգնեն, կասեն “ո՞վ ես, Խելագա~ր”:


“Ես կրկնություն եմ”- կխոսեմ քամուց,

(Արդեն հոգնել եք դուք իմ սուլոցից),

Ես նա եմ, ով միշտ լռել է սիրում,

Բայց խոսում հենց ձեր անմեղ անունից…


“”Ուռա~” ու “Կեցցե~ս” դեռ կային Խելագա~ր”…

“Կրկնություն էր նա,- կգոռա քամին,-

Համը հանել է նախանցյալ անգամ”,

“Ես կրկնություն եմ”- կմնա քարին…

Tig
27.02.2011, 18:56
Տարիքիդ համեմատ շատ հասուն ես գրում...:)

Lusinamara
27.02.2011, 22:47
Տարիքիդ համեմատ շատ հասուն ես գրում...:)

Տվյալ դեպքում խոսքը ԼՈւՍԻՆ ԱՄԱՐԱ անունի մասին էր... կրկնություն եմ էլի :)
համենայնդեպս շաաաատ մերսի, որ անտարբեր չեք անցնում...:roll

Lusinamara
28.02.2011, 00:01
Անվճռական
http://lusinamara.blogspot.com/2011/02/blog-post_27.html

Ոչ սառը, ոչ տաք ...



Ես ուսերս եմ թոթվում չիմանալու ու չգտնելու

անզորությունը սրտումս,

Իսկ դու քեզ անվերջ թաքցնում ես,

Կարծես արգելում ինքս ինձ հետ հաշտվել...

Վերջապես կգա՞ս ինձ էլ տանելու,

Որպեսզի երկուսով հաղորդվենք

Քո գոլ հեռվին...

Lusinamara
28.02.2011, 20:36
ԼուՎաՌու (Լուսինե Վահան Ռուզան)
Հայրիկին
http://lusinamara.blogspot.com/2011/02/blog-post_28.html

ՔՈ գնալուց հետո թեև ծառերդ մեծացան,
Բայց սաղարթն ու բերքը աննկատ են հիմա...
Մի վրդովվիր մեր ԱՅԳԵՊԱՆ`
Գալիք երջանկության խոստում կա
Լուրջ ու խորհրդավոր այս այգում...
Տարօրինակ է...
Պատրաստակամ էինք հաշտվել հիասթափության հետ,
Բայց ամեն անգամ հիշում ենք ՔՈ ոնահետքերը
Մեր ձյան վրա...

28.02.11 (42ամիս)

Lusinamara
01.03.2011, 02:08
Գարնանամուտ է...
http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post.html

Ձմեռվա քնքուշ թևերը մեզնից
Ի~նչ երազների փնջեր գողացան,
Ի~նչ կանչեր կորան ձնհալքի ուժով,
Որքա~ն կարոտներ դանդաղ մարեցին...
Մոխիրներն հիմա կարծես ծաղկել են,
Մոլեգնած հողմը հույս է անձրևում,
Աշխարհը նոր է փորձված հավատի
Ու անփորձ սիրո հեքիաթի նման...

Գարնանամուտ է...

Հույսի հեռավոր ճամփան է բացվել
Ու ծիլի հետ հուշը երկինք տանող
Անուշ զարթոնք է մայր հողի
Ու մայր բնության մեծ հանելուկ է...

Գարնանամուտ է...

Լույս-կարոտները մարում են դանդաղ
Ձյան սեղմվող թևերի վրա,
Իսկ մութ անհայտը նորից վազում է
Հինավուրց լույսի փայլին ընդառաջ:
Գույնն ու ձայները բազմազանվել են,
Մեր սրտի կանչը տրոփում է հար,
Մերկ նստարանին մի փունջ ծաղիկ է,
Իսկ նրա շուքին`բարալիկ մի լույս...

Գարնանամուտ է...

Ամպի քնքշություն,կայծակի ծփանք,
Սիրո ծիածան.........

Գարնանամուտ է...

Lusinamara
02.03.2011, 00:35
ԵՐԱԶ

http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_836.html

Դու ամեն բացվող արշալույսի հետ,
Երբ արեգակի կախարդ գույներով
Անմեղ ամպերը մեղքեր են գործում,
Ինձնից գնում ես հրաշք թևերով:


Աստղազարդ գոտին երբ ինձ գրկում է
Եվ լիալուսնի դեմքը հայտնվում,
Դու անիրական մի կերպերի պես
Երազ ես դառնում իմ ծով հույզերով:


Եվ ցերեկային անդավ ժամերին
Ես չեմ մոռանում քո սին կերպարը,
Բոցոտ աչքերդ հիշում եմ մեկ-մեկ
Ու լուռ հաղորդվում երազ-լույսերով...

Lusinamara
02.03.2011, 16:08
****
http://lusinamara.blogspot.com/2010/05/blog-post.html

Երբ վերքիս վրա մատդ կսեղմես,
Ցավից ճչալու փորձեր չեմ անի,
Այլ միայն կզգամ, որ ինձ շա~տ մոտ ես
Ու "Երազ" հողում "Կարոտ" չեմ ցանի...



! ! ! . ! ! !
! ! ! ! ! ! ! ! !
! ! ! ! ! !
!

Lusinamara
03.03.2011, 02:21
Երկու երազանք կամ Երկարաճիտ կոշիկ և համազգեստ
http://lusinamara.blogspot.com/2010/10/blog-post_24.html
Կորյունի հիշատակին

Ո~նց եմ հիշում,երբ ներս մտանք…
Ինձ անրջանքների երկարաճիտ կոշիկ էիր տվել,
Որ ոտքերս չփոշոտվեն իրականությամբ…
Դու էլ հագնվել էիր շքերթային,
Որովհետև գիտեիր`ես սիրում եմ համազգեստով տղամարդկանց…
Դիմացի պատին քարտեզներ կային`
Կարմիր գույներով նավեր նկարած,
Իսկ ուղին անցած`պատկերված էր կետ-գծերով…
Առաջին անգամ խոսեցիր երազանքիդ մասին,
(Երկարաճիտ կոշիկներս ու համազգեստդ վկա)
Խոսք տվեցիր ինձ տանել դեռևս չնավարկված ծովերը,
Որ երկուսիս անունը կրող երկու քույր, եղբայր`
Թոռնիկները մեր,
Նոր քարտեզների սկիզբը դնեն` նոր կետ-գծերով,
Նավի գույներն էլ քարտեզի վրա
Իրենց որոշմամբ թող գունավորեն…
(Մենք կապույտն էինք սիրում)…
Հիմա գնացիր…
Ոչինչ, մի հուզվիր, դեռ կհասցնեմ…
Անուշ թոռներս կքարտեզագրեն իմ անցած ուղին
Ու իմ պատվերով`տախտակամածը կապույտով կանեն…

Ո~նց եմ հիշում, երբ դուրս եկանք…
Երկարաճիտ կոշիկներս դու փոխեցիր տաք տեսակով,
Որ ոտքերս հանկարծ չսառեն իրական ցրտից,
Համազգեստիդ տաք տեսակը հագար դու էլ,
Որովհետև ես սիրում եմ համազգեստով տղամարդկանց…
(Իմ կապիտա’ն)
Պատի ձախ կողմում, ստվերոտ մի տեղ ձյուն էր կուտակված,
Ձեռքով գրեցիր մեր անունները
Ու երկրորդ անգամ արտահայտեցիր երազանքդ մեծ`
(Վկա` մեր տաք արտահագուստը)
Խոսք տվեցիր ինձ տանել երբևէ բևեռներից մեկը
(Երևի հարավային)
Ու երկուսիս մեկ անունով մեր թոռների քարտեզներում
Փորձակայան կհայտնվեր…
Մտածեցիր` մեր թոռները ձախլիկ չլինեն`
Ձյունը ձախ կողմում էր…

Հիմա դու չկաս…
Հուզվում եմ, ոչինչ, բայց կհասցնեմ երկուսիս փոխարեն
Բևեռում լինել… անուշ թոռներս դա կարձանագրեն…

Բայց իմ պատկերով սառույց կլինի,քո պատկերով`քար…

Lusinamara
04.03.2011, 00:52
Միայն դու է, որ գիտես...

http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post_04.html

Միայն դու է, որ գիտես իմ տաղերի գաղտնիքը,
Ե'վ պարզությունը անկեղծ, և' խորությունը իրավ,
Մրմնջաձայն իմ երգի երկյուղած այն «երգիկը»,
Որ երգելով չի տալիս հանգստություն ինձ բնավ`
Միայն դու է, որ գիտես…

Միայն դու է, որ գիտես մթությանս տրտունջը
Երբ աչքերիս մեջ քաշվեց, հանց արցունք քուլա-քուլա,
Զգուշաքայլ խորտակվող այն դյութական անուրջը,
Որ թաքնված էր անչափ, այնքա~ն պարզ է քեզ հիմա`
Միայն դու է, որ գիտես…

Միայն դու է, որ գիտես հրճվանքալից այրումս,
Քանզի գորովդ ինքնին այդ ինձ զգալ է տալիս,
Հրդեհներիս պատճառը ու մոխրալից անկումս,
Որ աչքերիս փայլի մեջ հանգած հույսս եմ լալիս…
Միայն դու է, որ գիտես…

Միայն դու', ի'մ սիրտ…

Lusinamara
04.03.2011, 17:03
Իմ աչքերը արցունքե մարմին են…

http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_05.html

Իմ աչքերը արցունքե մարմին են…

Հոգուս նման շա~տ խոր ու հին են,
Խորքերում նրանց շունչ կա սգավետ,
Հորիզոնի պես լույս ու մթին են…


Խինդը տոնում են դեռ տրտմության հետ
Ու կոպով ջնջում կասկածը անհետ,
Խոնարհ են,թաքցնում են շա~տ բան,
Նայվածքս դարձնում խոցոտող ու նետ…


Երգում են կարծես ողջ սերը ծնված,
Խոսում են,ինչպես խոսքեր դեռ չասված,
Դեռ չխորտակված երազ են պահում

Ու իմ մայրիկը սիրում է նրանց…
http://1.bp.blogspot.com/_e6iTI_ZAfpg/TE6s8IcgJCI/AAAAAAAAAHQ/JavFe35e-uc/S220-h/%D0%9C%D0%BE%D0%B5+%D1%84%D0%BE%D1%82%D0%BE+9.png

einnA
04.03.2011, 23:39
Այսօր է տոնը բոլոր հայրերի…
http://lusinamara.blogspot.com/2011/02/blog-post_23.html

(Լացողներին չեմ սիրում…)

Այսօր է տոնը բոլոր հայրերի…
Կարոտի քնքուշ ձեռքերն այս գիշեր
Քո վերադարձի շոյանքը բերին,
Իսկ ես մոլորված իմ սուր տագնապից
Քո համբերանքի խոսքը հիշեցի`
Ասացիր`չգա’մ,ներքևից նայեմ,
Ես ինձ պատժեցի քո սուրբ վճիռով
Ու հետդ չեկա…
Ոչ ոք այս գիշեր իր պատշգամբից
Աստղին նայելիս,չի հիշելու քեզ,
Դու բախտի կանչով գնացիր ինձնից…
Եվ ցավը,որ գալիս է քեզնից առաջ
Ու բարձիս վրա քունս է հսկում,
Վերադարձնել է ուզում քեզ,հայրի’կ…
Թո’ղ քո քարացած լռության վրա
Իմ վաղ մանկության աղմուկը իջնի’…
Այսօր է տոնը բոլոր հայրերի…
Բայց թե փոխանակ նվեր անելու`
Ինքս եմ խնդրում նվեր քեզանից`
Դու վերադարձի’ր այն հույսով արդար,
Որով հավատը կենդանի է դեռ…
Քո վերադարձն ինձ կյանք է ու նվեր,
Ես իմ «ՆՎԵՐՈՎ» սպասում եմ քեզ…
23.02.10

քանի օր է մտնում եմ, էլի կարդում ու էլի մինչև խորքս հասնում է ու էլի չեմ կարում անտարբեր մնամ:
շնորհակալ եմ :)

Lusinamara
05.03.2011, 21:00
Չունեցածս...

http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_27.html

-Ունենք զրույց, հնար չունենք այն սկսելու,

Ունենք թեմա, բայց ուժ չունենք ծավալվելու,

Երգեր ունենք, որ վերքի հետ նույնական են,

Ձիրքեր ունենք, որ բնածին, պապական են:


Ունես ձեռքեր, շղթայեցիր այն ինքնակամ,

Ունես հետքեր ու ջնջում ես ամեն անգամ,

Արև ունես, որպես աղբյուր ցմահ լույսի,

"Բարև" ունես ու չես տալիս այն ինձ Լուսի՜ն…


-Ունեմ մի "արտ", որ կդառնար այն մեզ սուրբ հաց,

Ունեմ ավարտ, տե’ս սուրբ հողս է գրկաբաց,

Մահից հետո քաղաք ունեմ լուսնի գրկում,

Բայց վեցերորդ զգայարան ունես լոկ դու’…

Lusinamara
06.03.2011, 02:08
Ակնթարթ հանդիպում
http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post_06.html

Միայն մի պահ տեսա ես քեզ,
Միայն մի պահ, մի ակնթարթ,
Ու այն օրից շրջում եմ ես
Կարոտավառ ու սիրակեզ:

Տարված օրվա իմ հոգսերով
Չգիտես ուր էի շտապում,
Դադար չունեմ այն օրից վեր`
Սիրո կրակն է ինձ լափում:

Պահպանեի պիտի անցած
Ակնթարթն այդ երազ դարձած,
Բայց ակամա կանգ առա ես
Կարոտներից իմ կուրացած...

Վերադարձի'ր, շողա' նորից
Լույս ակնթարթ քո պատրանքով
Եվ քո շնչով ողողի'ր ինձ
Ու արբեցրու' քո հմայքով:

Ես մոռացում եմ երազում,
Բայց մոռացում չի, չի լինում,
Երբ բոցն այդ մարել եմ ուզում`
Այն ավելի է թեժանում:

Ես ու՞ր գնամ ու ու՞ր փախչեմ
Այս ակամա գերությունից
Ու մնում եմ այսպես գերված
Այդ ակնթարթ հանդիպումից...

2006թ.

Lusinamara
07.03.2011, 22:37
ԻՄԱՑԱ՞Ք ԻՆՉՈւ...
http://lusinamara.blogspot.com/2010/05/blog-post_29.html

Իմացա՞ք ինչու
Ամպերի ոսկի
Այն արևի տեղ
Մի բուռ շող իսկի
Կռունկի թևին
Ինձ բաժին չընկավ...

Իմացա՞ք ինչու
Արտույտի կտցի
Մեղմիկ երգի տեղ
Աղվեսի պոչի
Արնածոր վերքը
Ինձ բաժին ընկավ...

Իմացա՞ք ինչու
Օրհնանքով հյուսված
Սլացքների տեղ
Ցավով շղթայված
Անեծք դադարը
Ինձ բաժին ընկավ...

Ծաղկած վարդի տեղ
Չորացած սարդը
Ինձ բաժին ընկավ...
Ինչո՞ւ...Չիմացա՞ք...
http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_26.html

Lusinamara
08.03.2011, 23:59
Lուսինը
http://lusinamara.blogspot.com/2010/10/blog-post_27.html

Եվ արեգակի հարության դիմաց
Անզոր հայացքս մարում է կրկին,
Ոչինչից հառնում գունեղ լուսաբաց,
Լույսի թրթիռն է ծաղկում վերստին:
Ես լուռ գիշերվա հանցանքն եմ տեսել,
Շշուկ դարձրել ի’մ իսկ ականջին,
Բայց օրհնանքների փնջում եմ զուգել,
Արեգակի հետ` սփռել աշխարհին:

Սրտիս միջից են գիշերը հորդում
Օրորոցային երգի պատառներ,
Ե’վ ստվերների ծվեններ առատ,
Ե’վ հույսի աստղոտ ներշնչանքներ:
Ճերմակ վարսերի շշուկով կարծես
Մայրե’ր, զուգեցիք բյուրավոր ականջ,
Մայրակա'ն անեծք ինձ այնքա՜ն խորթ ես,
Այնպե՜ս ծանոթ ես, ո'վ դու մայրականչ…

…Թե ին՞չ երազով արթնացան քնից
Եվ ին՞չ զարմանքով համբույր տվեցին,
Թե ին՞չ սարսուռով դողացին ցավից
Եվ ին՞չ հնացած բնազդ բանեցրին,
Այս հողագնդի ո՞ր զարթոնքին դաս
Ու ին՞չ անանուն գերեզմանների
Ցանկացան դառնալ ողջերը մի մաս,
Ամենը գիտեմ այս գաղտնիքների…

Սակայն բոլորը անզոր են արդեն
Սուրբ արեգակի հարության դիմաց:

Lusinamara
10.03.2011, 01:45
ՍԻՐՏՍ

http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post_10.html
Այստեղ գարունն է հորդահոս լալիս,
Ու արմատներիս մատնահետքերը
Հույսի տավիղով համերգ են տալիս:

Այստեղ աշխարհի տանիքն է գործվում,
Ու ոչինչ դարձող "զորավոր կամքս"
Հառաչքի տեսքով իր մահն է կոծում:

Այստեղ այրումն է մտքերիս խրձի,
Ու "մեծ վաստակս" գնում է երկի՜նք...
Թողե'ք, որ ծուխս ուղի՜ղ համբարձվի:

Lusinamara
11.03.2011, 14:22
ՀԱՏԱԾ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
http://lusinamara.blogspot.com/2010/05/blog-post_28.html

Իմ ապուպապի կառուցած տան մեջ
Երջանկությունը միշտ է թևածել,
Բախտ է ունեցել նույն տանիքի տակ
Հորս հետ սրճել,
Երջանկությունը
Այդ տանիքի տակ շարունակվել է:

Դատարկ մնացած տան անկյունները
Երջանկութունը կյանքով է լցրել,
Բայց հարկ համարել այդ ընտանիքի
Հոր կյանքը խլել,
Երջանկությունը...
Այդ տանիքի տակ, ա՜խ, ընդհատվել է:

Կարոտ զգալու աղերսից բացի
Երջանկությունը ոչինչ չի թողել,
Մերկ է դարձրել այդ տան պատերի
Հույս-զարդարանքն էլ,
Երջանկությունը...
Այդ պատերի տակ մարել,հատել է:

Lusinamara
13.03.2011, 19:53
Ես սիրում եմ ...
http://lusinamara.blogspot.com/2010/10/blog-post_09.html

Փողոցը բախման վայր է,
Իսկ մտատանջ քայլելը`տնային արարք…
Ես սիրում եմ մտատանջ քայլող ու չբախվողներին…
Ես սիրում եմ մտքերն ընդհատող գոռոցներ,
Հատկապես 200 դրամի վախով տառապող
Փողոցային վերահսկիչի…
Ես սիրում եմ բուլկեվաճառներին,
Նրանց սխալմունքը մանրը վերադարձնելիս
Ու միամիտ քմծիծաղս…
…ես սիրում եմ աստճաններ բարձրանալ,
Քայլել դեպ աջ ու չբախվել…
Ես սիրում եմ փակ դռներին գրություններ տեսնել,
Հատկապես`«Կողմնակի մարդկանց մուտքն արգելվում է»
Կամ «Չ'խանգարել…(ընթացք է)»…
Ես սիրում եմ ինձ չկողմնակի մարդ
Ու չխանգարող զգալ…
Ես սիրում եմ ներս մտնել,ներկա լինել…
Ես սիրում եմ ապացույցը,որ կ'ամ...

einnA
13.03.2011, 22:28
Ես սիրում եմ ...
http://lusinamara.blogspot.com/2010/10/blog-post_09.html

Ես սիրում եմ ինձ չկողմնակի մարդ
Ու չխանգարող զգալ…
Ես սիրում եմ ներս մտնել,ներկա լինել…
Ես սիրում եմ ապացույցը,որ կ'ամ...

Գիտես չէ, որ երբ գրածդ մարդու վրա ազդեցություն է թողնում, էն էլ շատ խորը, դա ապացույցն է առ այն, որ դու կաս :)

Lusinamara
13.03.2011, 22:52
Գիտես չէ, որ երբ գրածդ մարդու վրա ազդեցություն է թողնում, էն էլ շատ խորը, դա ապացույցն է առ այն, որ դու կաս :)

Մի անգամ էլ իմացա:) մերսի :)

Lusinamara
14.03.2011, 19:23
Գնամ, որ գաս
http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post_14.html
Գնամ սիրո ծովի մի նավակը դառնամ,
Ալիքներդ ձգտեն ինձ քո ափը տանել,
Գտնեմ իմ թաց ու չոր անկյունները համառ,
Չզգամ խորտակմանս տագնապները անել:

Գնամ սիրո աչքի մի արցունքը դառնամ,
Ու այտերդ փորձեն բոցավառվել ինձնով
Ու չիմանամ արդյոք ում եմ ես պարտական
Աչքերիցս ընկնող ուլունքների գնով:

Գնամ սիրո հրի մի բուռ քուլան դառնամ,
Համբուրատենչ շուրթերդ ինձնով այրեն իրենց,
Ես ետ նայեմ մոխրիդ ու հանկարծ ափսոսամ,
Որ սրտումս մնաց դատարկ տեղը այն մեծ:

Գնամ սիրո երկնի մի կայծակը դառնամ
Ու խենթացնող տենչիդ շղթաներին խփեմ,
Դու դառնաս փոթորիկ, քո առաջ քարանամ,
Կորցրածիդ ցավը զգամ ու քեզ ներեմ:

Որ գաս սիրող սրտի միակ տերը դառնաս,
Գտնես նավակն իմ թաց հոգու ալիքների,
Անմեղ արցունքից ջոկես շշուկներս խաս...
Ու շղթայված խանդը թող նորից մեզ ների...

Lusinamara
16.03.2011, 00:37
Մամա
http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post_16.html

Գալիք ժամերի սարսափը տեսնում`

Այլայլ աչքերով փնտրում եմ անցյալ…


Լռում եմ հաճախ ու հանգիստ լսում

Անու՜շ "հեքիաթդ" խրո՛խտ մայրաձայն…


Այսչափ թախիծ ու այսչափ քնքշություն

Կա սոսկ քո պատմած "հեքիաթում" մամ ջա՜ն…

Lusinamara
17.03.2011, 17:38
ԱՄԵՆԱՄԱՄԱ

http://lusinamara.blogspot.com/2010/12/blog-post_23.html
Մամա՜...դու քո աղջկա համար
"Ինստիտուցիոնալ վերլուծություն" ես արտագրում,
Որովհետև նա բողոքում է իր դասերի շատությունից...
Քո ցավերի մասին լուռ ես, չես բողոքում,
Որովհետև բողոքում եմ իմ դասերի շատությունից...
Մենք երկուսով բողոքում ենք
կյանքի դասերի անչափությունից
և ես գոռում եմ տետրերիս վրա,
Իսկ դու լուռ նստած
"Ինստիտուցիոնալ վերլուծություն" ես արտագրում
աղջկադ համար,
որպեսզի նա քիչ բողոքի շատ բաների շատությունից (կամ չլինելուց)...

Ու մտքերիդ մեջ քո վեհ մայրական վերլուծությունը
եռում է հաստատ...ԱՄԵՆԱՄԱՄԱ՜....

Lusinamara
19.03.2011, 22:53
“Երկարատև ընդմիջում”
http://lusinamara.blogspot.com/2010/08/blog-post_13.html

Երկարատև ընդմիջումից վերադարձա քո գիրկը,
Այնպե՜ս տխրալից դիմավորեցիր,
Զվարթ երգերից ավետիս չկար,
Գերադասելի ուրախությունը ճախրել էր հեռու…
Իմ ու քո սրտի ճանապարհներին
Մոլախոտերի գալիք էր տնկված,
Որ դեռ նոր-նոր ծիլեր պիտի տար
/ես քեզնից դինջ եմ, դու ինձնից բեթար/…
Ու մենք պարզությամբ ու առանց խոսքի
Կրկին գնացինք սիրո փոխարեն ցավ “վայելելու”…
-“Երկարատև ընդմիջում”,- կոչեցի մեր բաժանումը…
-”Երկարաձև ընդվզում”,- ուղղեցիր ինձ դու…

Lusinamara
21.03.2011, 20:35
Միտք
http://lusinamara.blogspot.com/search/label/%D5%B4%D5%AB%D5%BF%D6%84

Ես լացում եմ...
Ինչ-որ մեկը կասկածամտորեն ինձ է նայում`
Իբր ինչ կա լացելու...
Ես չեմ կարողանում հարցնել, թե ինչ ուրախ մարդ է ինքը,
Որովհետև մտածում եմ` որքա՜ն շիլ է...

Lusinamara
21.03.2011, 23:52
Լացի երգ
http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post_21.html

Այս լացի երգի
Կրկներգի
Հետ
Սրտի անթարգման
Տագնապներ կան
Խենթ`

Կարոտի ձեռքով
Անցար հոգով
Իմ,
Հուզեցիր շոյող
Խաղերով քո
Հին:

Մոտեցար սրտիս,
Լցրիր հոգիս
Ջինջ,
Չիմացա գալդ,
Բայց գնալդ`
Վի՜շտ...

Chilly
22.03.2011, 09:25
Լուսին ջան, սրանք հին ե՞ն թե նոր, եթե նոր են, ուրեմն ի՜նչ լավ վիճակում ես, վիճակդ գնահատի :)

Lusinamara
22.03.2011, 15:26
Մուշ ջան, կոնկրետ վերջինը երեկվա էր:)...բայց լավ չհասկացա, նկատի ունես հոգեվիճակը, թե՞ "գրողական ունակությունը"...:D

Chilly
22.03.2011, 15:34
Մուշ ջան, կոնկրետ վերջինը երեկվա էր:)...բայց լավ չհասկացա, նկատի ունես հոգեվիճակը, թե՞ "գրողական ունակությունը"...:D

հոգեվիճակը...

Lusinamara
24.03.2011, 18:29
Երանելի քուն
http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post_24.html

Ես հիմա չեմ ուզում քեզ երազով գալ,
Միտքդ հանել հունից, քունդ դարձնել դատարկ,
Լավ է, մնանք այսպես` հիշողությամբ...

Թե հնչյունը բառ է դարձել, մնում է զգալ,
Սահմանները սուտ են արդեն, մեղկ ու տկար,
Հավերժ կճախրեն մեր ձիերն անթամբ...

Բայց /Եվ/ հիմա պետք չէ ինձ երազով գաս,
Քունս կիսատ թողնես, միտքս խորթ ու անհաս...
Ապրենք... վերջում կփարվեն երկու քնքուշ ամպ...

Lusinamara
25.03.2011, 16:25
Սարսափներս /մի քանիսը/
http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post_25.html
Սարսափում եմ ես այն մտքից,
Որ ազնիվին կասկածում են,
Որ կախվում են նրա հետքից
Ու սկիզբը անտեսում են:

Սարսափեցնում են ինձ անվերջ
Բեռ դառնալու բութ մտքերը,
Կպսակվեն, որ մութի մեջ
Ու որ կատեն լույս-հոսքերը:

Սարսափում եմ ես դիմակից,
Անմեղ մահվան կույտից հսկա,
Ինքնահավան շրջանակից,
Ունայն հասկից, թեկուզ ոսկյա:

Փոթորկածին ճամփաները,
Իրականը` խեղաթյուրած,
Վսեմների անկումները,
Սարսափեցնում են ինձ, Աստվա՜ծ...

Lusinamara
27.03.2011, 14:27
Եվ էլի հինը…
http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post.html
Էլի դուք նստած սրճակենտրոն սեղանի

Բամբասանքահոտ աջ ու ձախ կողմին,

Էլի պատրաստ եք սրա ու նրա ընտանիքների

Ներքինից խոսել ու միշտ անտեսել

Սեփական ներքին տգիտությունը,

Որի գիտակցմամբ գուցե դադարեր

Գարշանքի հոտը օդում թևածել,

Գուցե վերջանար սրճազայրույթի սևագույն քուլան

Ու կփարատվեր սրճակիցների սրճոտ կասկածներն…

Բայց միշտ անտեսված տգիտությունը

Ի գիտւթյուն մեզ`իր գործը ունի`

Սրա ու նրա ներքինը խառնել

Սրճազանգվածի փոքր գդալին

Ու եփելուն պես`դնել սեղանի սրճակենտրոնին`

Շուրջը ցրելով ԲԱՄԲԱՍԱՆՔԱՀՈՏ…

Տգիտությունը այս ինչքա՜ն է հին…

Lusinamara
28.03.2011, 15:52
Անթարգման Լուս
http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post_28.html

Ոչ ոք չստանձնեց ինձ թարգմանելը,
Քանզի սպասեցին, որ ծանծաղի Մեծ Աղմուկը
Ու հանկարծ բացվի մեծ լռության հուն,
Ներշնչանքներ գան
Ու բերկրանքի չուն...
Աշխարհում ոչ ոք չհամարձակվեց
թարգմանել Լուսին,
Քանզի նախապես հրաշք ուզեցին
Ու հիշողություն.../չկար, որ տայի/...
Ապա լռության իմ ճամփաներին
Խավար օրերի լույս բարուրեցին,
Բայց չէի ծնվել ու չեմ էլ ծնվի
նման էությամբ...
Իմ էությունը չթարգմանեցին,
Քանզի տանջանքով երջանկանալը
Ոչ մի այլ լեզվով չի էլ հասկացվում.
Այն ԼՈւՍերեն է ու ներհատուկ է
Պապիս ձեռքերով հղկված այս "քարին",
Ով հիմա մամռել ու բողոքում է,
Որ այս աշխարհում ոչ մի "թարգմանիչ"
Սիրտ-ուղեղային ճամփա չի անցնում...

Lusinamara
29.03.2011, 00:51
ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post_29.html
Սրբազան հույսի գետերը իմ մեջ
Արյանս վերջին ավշարմատներով
Այս լույս ազգանվան հունը կպահեն,
Կդառնամ ուժի անպարտ ելևէջ,
Մեր վսեմ լույսի ընթացքն ու ոգին...
Ու բախտից հպարտ` արյան տաք զարկով
Բիբլիական լեռին կհասնի հունս...

Այս լույս ազգանվան ծաղկուն թևերի
Օրորոցներում դեռ կմեծանամ...

28.03. 43 ամիս

Lusinamara
30.03.2011, 01:00
Գարնան անրջանք
http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post_30.html

Ամենուր ժպիտ է ծաղկում`
Աշխարհում գարուն է ու հույս,
Ծաղիկը արև է բուրում,
Հրաշք է պահը`բարի լո՜ւյս:

Ծառերը օրոր են երգում,
Երկինքը լալիս է հույսեր,
Գարուն է կարծես մեր հոգում
Ու սիրտը անրջում է սե՜ր...

Lusinamara
30.03.2011, 19:01
Հույս, հավատ ու սեր
http://lusinamara.blogspot.com/2010/05/blog-post_8937.html
Օրերի անդարձ անդրադարձի հետ
Մեր հուր մանկության հրաշք հեքիաթի
Երեք խնձորն է վերադառնալու,
Որ մեր պահպանած հիշողության մեջ
Դեռ չեղած այգու պտուղ է անքաղ
Եվ մեր աչքի դեմ հողից ու հույսից
Բեղմնավորված բախտ...
Այն մեզնից մեզ է նախ բաժին տալու,
Ապա մեզ ձուլվող մենավոր ու լուռ
Իմաստությանը...
Եվ մեզնից անկախ,
Հրաշք հեքիաթի երեք խնձորով
Պիտի կշտանան բառերի կարոտ
Բազմաթիվ սրտեր,
Քանզի մանկության երեք խնձորը
Բառից խոսք ձգվող այն բնականոն,
Անհարթ ուղին է,
Որ երբ մեծացար`միշտ վերածվում է
Երեք իմաստի`
ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ Ու ՍԵՐ...

Lusinamara
01.04.2011, 00:08
Անցյալից վերադարձ
http://lusinamara.blogspot.com/2011/03/blog-post_9302.html

Շուրթերիդ վրա անեծք կարդացի,
Կարծես այն խրվեց սրտումս տկար
Եվ ճամփից առաջ մի միտք հիշեցի,
Որ ասիր` մի' գա...


Այն, որ ծագում է երեկոյի հետ`
Աստղածին սերը` քնքշանքի պես վառ,
Քո նուրբ աչքերով, լիալուսնի հետ
Աշխարհ պիտի գար...


Այս լռության մեջ գիշերը գրկած
Ետ դարձա կարծես այն հույսով արդար,
Որ սուրբ շշուկը ինձանից առաջ
Քո մոտ պիտի գար...

Lusinamara
04.04.2011, 20:01
Կա'մ թևավոր, կա'մ առանց բանականության...
http://lusinamara.blogspot.com/2010/11/blog-post_19.html


Պատահող-չպատահող պատահականություններ...
Ես այսօր լրիվ պատահական հավատացի
ձեր պատահող գոյությանը,
երբ ստիպված էի վեց անգամ սուզվել
քառահարկի առաջին հարկ...
իսկ չորրորդին (կամ հաշվի մեջ ինձ խաբում եմ)
պատահեցի՜...
չէ՜...պատահե՜ց...

Մտածում էի`մարդը թռչունից տարբերվում է նրանով,
որ բանականություն ունի,
Բայց ... պատահականորեն համոզվեցի`
Ո'չ...տարբեր է նրանով, որ թևեր չունի...

Ես ապրում եմ ինչպես մարդը և... նրանք...
պատահական կամ պատահող իմ գոյությամբ...

Lusinamara
05.04.2011, 23:32
Ոչինչ

http://lusinamara.blogspot.com/2011/04/blog-post_06.html
Քայլում եմ մտախոհ...
Ոչինչ չկա ներսումս
Ու դրսումս կարծես ոչինչ:
_Ոչի'նչ,-
Լսում եմ...



Քայլում եմ հանց անմիտ...
Ոչինչ չկա գլխումս
Ու ոտքիս տակ չկա ոչինչ,
Ոչի~նչ.
Զգում եմ...

Lusinamara
06.04.2011, 23:22
Ամսի 7-ը
http://lusinamara.blogspot.com/2011/04/blog-post_07.html
Դու եկար աննկատ,
Չբախեցիր դուռս
Ու չիմացա
Ամսի՞ յոթ ես, թե՞ ապրիլի...


Հ.Գ. ես սիրում եմ ամսի յոթերը...:):love

Lusinamara
07.04.2011, 23:56
Մոռացում
http://lusinamara.blogspot.com/2011/04/blog-post_08.html
Դարձյալ հիշեցրիր կորած երգերի
Ու թափառական մտքերի մասին
Եվ սպիացած իմ լուռ վերքերի
Մեղմիվ ցոլքերը տվեցիր լույսին:

Մարդասիրության հանգերգոտ խոսքը
Իմ փոթորիկը վանդակեց թաքուն,
Բայց տագնապների աղմկոտ հոսքը
Հասցրեց իմանալ ինչ կա իմ հոգում`

Անուրջի կարմիր թևերից առա
Զգաստությունը իմ համր սրտի
Եվ քո աշխարհի կապույտի վրա
Հավերժ մոռացման շշուկ ցանեցի:

Ու կգան օրեր օրոր կհնձեմ,
Օրոր կհնձես ինձանից հեռու,
Մեկ ժպիտ, մեկ լաց սիրով կխրձենք`
Հնազանդվելով օրենքին ոգու...

07.04.11

erexa
08.04.2011, 02:10
Մոռացում
http://lusinamara.blogspot.com/2011/04/blog-post_08.html
Դարձյալ հիշեցրիր կորած երգերի
Ու թափառական մտքերի մասին
Եվ սպիացած իմ լուռ վերքերի
Մեղմիվ ցոլքերը տվեցիր լույսին:

Մարդասիրության հանգերգոտ խոսքը
Իմ փոթորիկը վանդակեց թաքուն,
Բայց տագնապների աղմկոտ հոսքը
Հասցրեց իմանալ ինչ կա իմ հոգում`

Անուրջի կարմիր թևերից առա
Զգաստությունը իմ համր սրտի
Եվ քո աշխարհի կապույտի վրա
Հավերժ մոռացման շշուկ ցանեցի:

Ու կգան օրեր օրոր կհնձեմ,
Օրոր կհնձես ինձանից հեռու,
Մեկ ժպիտ, մեկ լաց սիրով կխրձենք`
Հնազանդվելով օրենքին ոգու...

07.04.11

Քո տարիքի համեմատ բավականին բարդ ես գրում: Կեցցես! :)

Chilly
08.04.2011, 07:57
Մոռացում
http://lusinamara.blogspot.com/2011/04/blog-post_08.html
Դարձյալ հիշեցրիր կորած երգերի
Ու թափառական մտքերի մասին
Եվ սպիացած իմ լուռ վերքերի
Մեղմիվ ցոլքերը տվեցիր լույսին:

Մարդասիրության հանգերգոտ խոսքը
Իմ փոթորիկը վանդակեց թաքուն,
Բայց տագնապների աղմկոտ հոսքը
Հասցրեց իմանալ ինչ կա իմ հոգում`

Անուրջի կարմիր թևերից առա
Զգաստությունը իմ համր սրտի
Եվ քո աշխարհի կապույտի վրա
Հավերժ մոռացման շշուկ ցանեցի:

Ու կգան օրեր օրոր կհնձեմ,
Օրոր կհնձես ինձանից հեռու,
Մեկ ժպիտ, մեկ լաց սիրով կխրձենք`
Հնազանդվելով օրենքին ոգու...

07.04.11

Լուսնանման, էս բանաստեղծությունդ քո գրածներից ամենաշատն եմ սիրում... :love

Արևածագ
08.04.2011, 09:28
Լուսինե, ինձ էլ շատ- շա՜տ դուր են գալիս քո գործերը: Այն տպավորությունն է, կարծես մի ուրիշը թելադրի, իսկ դու գրի առնես, այնքան անբռնազբոս թեթևություն, կենդանություն կա բանաստեղծություններիդ մեջ: Լեզուդ հարուստ է ու ճոխ, եզրահանգումներդ՝ հաճախ անսպասելի .«...իսկ մեզ միասին տոկոս են ասում»: Կարճ ասած՝ Աստծո շնորհքն ունես, շարունակի՜ր գրել: :love :)

Lusinamara
08.04.2011, 17:08
:love:oy
Շատ զգացված եմ, շատ շնորհակալ սիրելիներս :)
Ձեր խոսքերից հետո ինձ էլ սկսեց դուր գալ :))

Lusinamara
09.04.2011, 14:50
Սիրո Ֆուտբոլը
http://lusinamara.blogspot.com/2011/04/blog-post_09.html

Մեր կանաչ դաշտի սուրբ ներշնչանքով,
Մեկ-մեկ գտնելով, կորցնելով` հաճախ,
Հույս-մրցավարի մեկնարկ-սուլիչով
Թև առավ սերը` ֆուտբոլային խաղ:

Դարպասի ծոցը` սրտեր անզբաղ,
Դաշտի կենտրոնում` հեքիաթե գնդակ,
Որն իր պտույտով ու կարգով, իրա'վ,
Մեր խաղաոճին շատ էր ներդաշնակ:

Մտքերից կերտված սահմաններն ամեն
Թույլ չեն տալիս քեզ հասնել դարպասիս
Եվ դու գոռալով ձայնով հողեղեն`
Միշտ սպասում ես շփոթված պասիս:

Ի վերջո լույսի քո անղեկ ճամփով
Դարպասիս հասնել դու կարողացար,
Բայց քո տեխնիկա-խաղային կարգով
Գրոհներիս դեմ շատ անզոր եղար:

Հույս-մրցավարի բազում սուլիչներ
Հնչեց, որ անցնի մեր խաղը անչար,
Առաջին կեսի աղմկոտ վերջն էր,
Երբ որ գրանցվեց խաղից դուրս վիճակ:

Երկու դեպք եղավ դեղին քարտերի,
Երկուսն էլ քեզ էր ուղղված միմիայն,
Բայց իմ խնդրանքով մեկը ինձ տրվեց,
Որ խաղի կեսից մենակ չմնամ:

Իսկ ընդմիջումը եղավ ընդվզում
Ու լուռ հարձակում մեր հույսի վրա,
Թե լավ չդատեց ու հսկեց անփույթ,
Խաղը ճիշտ չանցավ ինձ ու քեզ համար:

*****

Հետո սկսվեց երկրորդ խաղակես,
Խաղն ընթանում էր բնազդե կերպով,
Էլ ռիթմը չկար, չկար էլ "հավես",
Լացում էր արդեն գնդակը խռով:

Քեզնից առավել ու ինձնից էլ շատ
Հույսն էր սպասում, որ գոլ խփեի
Ու երբ որ սուլեց ոգին իմ անսանձ`
Գնդակով հանդերձ քո սրտում էի:

Ես քեզ մոռացման գոլը խփեցի
Ու կարող չեղանք սիրո գոլ խփել...
Խաղը կենտրոնից վերսկսեցիր...
Խախտումներ չեղան ու չեղան քարտեր:

Հույսը շվարեց` հիշելով գոլը
Ու եզրափակեց խաղն այս մոռացվող:
Այսպես ավարտվեց Սիրո Ֆուտբոլը
Ու խաղաղվեցինք ոչ-ոքի հաշվով:
08-09.04

Lusinamara
10.04.2011, 12:41
ՔՈ ՈՒՌԿԱՆԸ
http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_3063.html
Մեր արցունքաշատ հուշերի ծովից
Դու քո ուռկանը հանեցիր սիրով,
Անձայն անեծքը թողիր ուռկանիս
Եվ կարոտները մենավոր սիրո...

Դարձա արևծով լուսայգի ուռկան
Ջոկեցի ծափն ու ծանակը անգութ,
Տագնապիս ճիչը ալիքը տարավ,
Թևավոր միտքս թռավ շա՜տ հեռու:

Ու այն կարծեցյալ խռովքի միջից
Վայրէջքն ու վերը սրբագործեցի,
Մեր մեջ փնտրվող այդ ինչ-որ մեկից
Մեզ շա՜տ ծանոթի դիմագծեցի...

Իմ պատկեր հույսը իր ջահն էր վառել
Ու մղկտում էր քո սիրո բովից,
Բայց քո ուռկանը չուզեցավ հանել
Մեզ շատ ծանոթին՝ մեր սիրո ծովից...

Lusinamara
11.04.2011, 17:06
Ոչ հերթական
http://lusinamara.blogspot.com/2010/10/normal-0-false-false-false-ru-x-none-x.html
Քո բերանով խոսում եմ ես,
Իսկ ականջս այսօր քոնն է,
Դուռդ բաց է, գալիս եմ ներս
Ու վիճում ենք` սերը ո՞րն է…

Ի՜նչ մաքուր է այսօր հոգիդ`
Իմ հավատի նման ուրախ,
Ինչպես միշտ` կապույտ է հագիդ,
Իսկ ուզածդ` հորինված խաղ:

Տ'ես, չլինի, թե աչք փակեմ,
Չլինի, թե փուլ գամ կրծքիդ,
Ապրած-չապրած, բայց դեռ խակ եմ
Ու շա՜տ պարզ է այսօր հոգիդ:

Chilly
12.04.2011, 08:39
Ոչ հերթական
http://lusinamara.blogspot.com/2010/10/normal-0-false-false-false-ru-x-none-x.html
Քո բերանով խոսում եմ ես,
Իսկ ականջս այսօր քոնն է,
Դուռդ բաց է, գալիս եմ ներս
Ու վիճում ենք` սերը ո՞րն է…

Ի՜նչ մաքուր է այսօր հոգիդ`
Իմ հավատի նման ուրախ,
Ինչպես միշտ` կապույտ է հագիդ,
Իսկ ուզածդ` հորինված խաղ:

Տ'ես, չլինի, թե աչք փակեմ,
Չլինի, թե փուլ գամ կրծքիդ,
Ապրած-չապրած, բայց դեռ խակ եմ
Ու շա՜տ պարզ է այսօր հոգիդ:

է հետո՞, վե՞րջը, սենց ու՞ր պիտի հասնես :) ապրես... Վարկանիշ տալ չի թողնում :) :love

Lusinamara
12.04.2011, 17:55
է հետո՞, վե՞րջը, սենց ու՞ր պիտի հասնես :) ապրես...

Ամեն դեպքում լավ կլինի միշտ նախավերջին կանգառին հասնեմ:) մերսիիիի:):love

Lusinamara
14.04.2011, 21:27
ՏԱՏԻՍ
http://lusinamara.blogspot.com/2010/11/blog-post_16.html
Տատս հողաբույր արդար գոգնոցից
Չարության դիմաց հաց է միշտ դնում
Եվ մահվան անլուր զագի զնգոցից
Երբեք ու երբեք նա չի սարսռում:

Տատի' ջան, դու այդ մեծ հույսով արդեն
Բազում վերքեր ես տարել հեզ ու լուռ
Ու դեռ տնքացող բազում վերքի դեմ
Հացի գոգնոցդ անտրտուջ թափ տու'ր...

:)

Lusinamara
15.04.2011, 22:34
Տաք թեյ, սառը բաժակ
http://lusinamara.blogspot.com/2011/04/blog-post_15.html

Մեր գոլ երեկվա վերջին ապացո'ւյց,
Լռության վրա ազատ արձակի'ր
Գոլորշիներիդ անզուսպ հևքերը
Ու խառնարանիդ հուշերը այրող
Հանձնի'ր ձեռքերիս...
Կա'մ ինձ նորացրու հրաբխային
Քո ջերմությունով,
Կա'մ իմ կորուսյալ սառցաշարային
Պաղ վիճակներով նորից հնացրու՜...

Իր սառը բաժա՜կ,
Թույլ տուր ընկղմեմ քո եփվող լավան
Այս գոլ սրտիս մեջ
Եվ իմ ինքնահուր տաճարին խնդրեմ,
Որ լույսեր վառի,
Ու ներկա դարձած գալիքն զգալով`
Խնդրեմ, որ խոսա՜...

Է՜հ, սառը բաժա՜կ,
Ձեռքս մեկնելով քո լռությանը`
Ինձ տապանի տակ փորձեցի գտնել,,,
Ինչքա՜ն ձյուներ են մեզանից թեյվել
Ու ի՜նչ գոլ վիճակ...

Երբ դարձյալ ծաղկման հույսեր հայտնելով
Օրերս գնան
Ու մշտաբնակ կարոտը ինչպես
Սրասուր արծիվ սիրտն ի վեր թռչի,
Եվ էլի տագնապ-գալիքը սուրա
Ներկաությունում,
Ես սիրո կտակ կգրեմ թաքուն`

Որ հավետ լինեն սառը բաժակներ,
Բայց մնա՜ թեյը տաք,
Որ հենց գոլությունն է ժայթքուն...

15.04.11

Lusinamara
17.04.2011, 18:51
Բաժանում
http://lusinamara.blogspot.com/2010/12/blog-post_05.html
Մի՞թե կարող ես սրտիս սրսփուկ վախը թարգմանել,
Ասացիր`այո՞,
Եթե այդպես է, ձայնազանգվածից քաղիր պատգամներ,
Այլապես թո'ղ ինձ, գնա' կապույտում ուղիղ նայելով:

Մի՞թե կարող ես ոչ էականը այրել խարույկին,
Դու ասացիր`ո'չ,
Եթե այդպես է, կյանքի ճամփեքում էլ ի՞նչ այր ու կին...
Այսինքն`թո'ղ ինձ, ապրիր եջանիկ ու եղիր առո՜ղջ...

Lusinamara
19.04.2011, 23:09
Մոր աղոթքը
http://lusinamara.blogspot.com/2011/04/blog-post_19.html
Լույսը վառ է հոգում մութ`
Մոր աղոթքն է առկայծում,
Հույսն է անում ելումուտ,
Մի քմծիծաղ է խայծում:

Տագնապը մոտ է այնքա՜ն,
Կարծես ցավին հետ վանել...
Աղոթքն է ամեն անգամ
Այս վիճակից ինձ հանել:

Դու աղոթիր անո՜ւշ մա'յր,
Մոռցած ցավերն իմ հետքի,
Եվ հոգուս մասունք ու լար
Թող զգան ուժն աղոթքի...

Lusinamara
21.04.2011, 20:36
Հայրական
http://lusinamara.blogspot.com/search/label/%D5%B0%D5%A1%D5%B5%D6%80
Իրիկունը թախծով լեցուն
Նստեմ "կառքս" ու գամ,
Դուռը բացեմ կամացուկ,
Տեսնեմ չկաս ու լամ...

Նկարիդ միջից բարի
Հայացքովդ ասես` "Կա'մ".
Այս գիշերով դարերի
Լույսը տաս քո աղջկան:
:cry:}

Lusinamara
23.04.2011, 00:43
Անհասկանալի հիշողություն
http://lusinamara.blogspot.com/2010/09/blog-post_02.html

Ցավագին շնչով շնչում էր տատս,
Բայց միշտ մոռանում բազում ցավերը
Կամ միգուցե միշտ անտեսել փորձում
Արձագանքները` հնություն բերող,
Իր շուրջը ցրված ապրող ցանկությամբ
Նա նկատում էր մեր մեջ ծառացած
պակասներն անթիվ
Ու շտկող խոսքեր շռայլում հազար…
Բեռնված մեղքով խաբուսիկ ամռան
Դառն ու սին ոգով ընկածս տեղում
Երբ որ հիշում եմ նրա բարության մաքառումն անմեղ,
Նրա հավաքած հույս ու ցավերից ձուլած բառերը,
Աղոթքը խորին,
Լղարիկ տենչը դեպի առավոտ,
Անտագնապ մարդու դիմակը հագին
Օրհնանքի հետ էլ փառք շշնջալիս,
Մի պահ զարմանում,քարանում եմ ես.
“Այսքանից հետո
Ինչի՞ համար էր էլ ստիպելդ, որ արագացնեմ…”…

Lusinamara
25.04.2011, 18:25
Պաշտպանություն
http://lusinamara.blogspot.com/2011/04/blog-post_25.html

Օ՜, մի' խանգարեք անդորրն իմ հոգու,
Չեմ ուզում եկող տագնապից փախչել,
Ձեռքեր չեմ ուզում բարձրացնել թաքուն,
Խաչբառ ինձ վրա չեմ թողնի լուծել…

Վերին սլացքը չեմ թողնի սուզեք գորշ ներքևներում,
Պարզունակությամբ չպիտի' հաղթեք,
Սիրո ու լույսի պարզ հաշիվներում
Խորհուրդն ու կամքը չեմ ուզում ձաղկեք:

Եվ չեք կարող ինձ բռնադատել,
Որ սպասումի տառապման մեջ եմ…
Թե առեղծվածի ճամփա եմ հատել
Ու չեմ արել քայլ, այդժամ ես հեչ եմ…

Բայց, մի' խաթարեք անդորրն իմ հոգու,
Սրտիս մի' զարկեք այդպես անխնա...

Lusinamara
26.04.2011, 20:21
http://lusinamara.blogspot.com/
Երբ լռում ես ու չկաս` օրերս շուտ են մթնում,
Աշխարհն այս մեծ ու արձակ նորից մի խութ է մնում,
Երազներս օրորող շքեզ մի շուք ես կարծես,
Ցավիս նավին ընդդիման հուսո մակույկ դու ունես...

Lusinamara
28.04.2011, 21:43
Չապրած Վայրկյաններ
http://lusinamara.blogspot.com/2011/04/blog-post_28.html

Չապրած Վայրկյաններ, երնեկ թե ետ գաք,
Ես չեմ հասցրել տեսնել գուրգուրանք,,,
Դեռ կոկոն ծաղիկ թոշնելն իմանալ,
Ապրել անհայրիկ, մի կերպ դիմանալ.
Այս եք պարգևել Չապրած Վայրկյաններ:

Երնե՜կ Ձեր շուքը ծածկի ինձ ծածուկ,
Չապրածիս մուտքը բացվի անաղմուկ,
Հորիզոնը գա անհոգ մանկության,
Դառնորեն սգալ մոռնամ հավիտյան.
Վերադարձե'ք ինձ Չապրած Վայրկյաններ:

Վերջին կանգառին չհասնե'ք երբեք,
Վերջին ամառվան Դուք ոտք չդնե'ք,
Ապրողի հույսով աղաչում եմ Ձեզ,
Մանկության լույսով Վայրկյաններ դուք հեզ`
Չապրած Վայրկյաննե՜ր, ինձ Կյանքս բերեք:

2008

Lusinamara
30.04.2011, 20:49
Հուշերի նավ
http://lusinamara.blogspot.com/2011/01/blog-post_8037.html
Տարաժամն է և խավարն իր շնչով կրկին փքվել է`
Լույսի հետ տալիք-առնելիք ունի,
Անդուլ իմ հոգու գունեղ շանթերը կրկին բեկվել են...

Օրորոցային օրհնանքի լույսն է իմ մահճակալին,
Ես` երիտասարդ, բայց մտքով` մանուկ...
Եվ իմ բոցեղեն, հուր կարոտներն են հոգուս տաճարին...

Անհուն եզերքից նորից անցյալը ներկա է դառնում,
Տունդարձի ճամփան միշտ բաց է կարծես,
Բարի' իմ անցյալ, խոսուն ներշնչանք քեզնից եմ առնում:

Հուշերի իմ նավ, հորս տան դիմաց խարիսխ կգցես...

Արևածագ
30.04.2011, 21:03
Հուշերի իմ նավ, հորս տան դիմաց խարիսխ կգցես...

Լուսինե, դու հրա՜շք ես: :ok

Lusinamara
30.04.2011, 21:15
Լուսինե, դու հրա՜շք ես: :ok

:oy:love Մերսի Հրաշք ջա՜ն :kiss

Lusinamara
05.05.2011, 00:20
_-_-_-_-_-_-_

Երբ խոսում էիր, նկատեցիր`
Նրանք սևացան,
Ես սևակնեցի,
Քանզի ի ծնե թուխ եմ ու սևերես քո առաջ...
Միայն հասկացիր.
Մոռացկոտությունն այն թուլությունս է,
Որ ինչքան հասցե ու տուն ել փոխեմ,
Ինձ չի մոռանում...

Lusinamara
05.05.2011, 21:03
ԵՍ` ԻՄ, ԴՈւ` ՔՈ
http://lusinamara.blogspot.com/
Ես իմ գալուսով բացահայտեցի վերադարձը քո,
Առարկայացրի ցավ ու հույզերի աննյութեղենը,
Բայց և հասկացա`
Քո վառ գալուստը իմ վերադարձին նման չէր լինի…

Իմ մոռացումով ես ընդգծեցի հիշողությունդ,
Արտահայտեցիր սեր ու կարոտի հավերժականը,
Բայց և հասկացրի`
Քո հիշողությամբ իմ մոռացության վերջը չի լինի…

Քո խոր հույզերը և' ինձ տվեցիր, և' դարձան իմը,
Ամենախինդով պարզեցի հոգուս անկյունը խորին,
Բայց և հասկացրի`
Իմ խոր հույզերը չեն պատկանի քեզ, քոնը չեն լինի…

Քո կորած երգի հնչյունները սուրբ փորձեցի գտնել,
Մեր ունեցածի մասին հիշելիս ժպտալ փորձեցիր,
Բայց և հասկացար`
Մեր կորցրածից էլ ոչ մի մասնիկ գտնել չի լինի…

Lusinamara
07.05.2011, 01:21
Ամենավերելք
http://lusinamara.blogspot.com/2011/05/blog-post_07.html
Ամենաանկման մոտիվներով

Ամենաբոցի առաջին կայծը կախվել էր ամպին`
Երկնային ափը հրավիրելու անզուսպ ցանկությամբ,
Ամենակտուց հոգսերի գիրկը խոցում էր ճամփին
Մեղավոր աչքից գլոր արցունքի ցավ-ուժգնությամբ:

Երազին տանող ամենաոսկոր հոգս ու հարցմունքին
Ամենաէժանն` ապխտած ժպիտ բաժին հանելով
Ու չնայելով ամենաշշուկ ցողվող արցունքին`
Գնում եմ հավետ...անմեղ աչքերում ծիածանվելով...

Lusinamara
09.05.2011, 16:52
ՄԱՍԻՍՍ
http://lusinamara.blogspot.com/2011/01/blog-post_28.html
Հայ ու Հայաստան գովերգելու հետ
Սիրտս գովում է Մասիսս "օտար"`
Հույսի հեռավոր ճամփաների հերթ
Ու շարժվող ազգիս անշարժ ակնթարթ:

Քո համանվագ զանգերին թառած`
Ես իմ մանկության ակունքն եմ տեսնում,
Բույլ աստղերի մեջ ճոճք ունես կապած
Ու բյուր հայերի ապագան ես դու:

Հավիտենական ընթացքով շարժվի'ր
Հեռվից ինձ ճանաչ սպիտակ սքեմ,
Ե'կ ու քո հողում հենց վերածնվի'ր,
Դու դարերից վեր, անդուլ ու վսեմ:

Մեզնից թաքուն ես, քո ծածուկ քենով
Դարերի դավոտ հուշերն ավիրում,
Եվ հարատև է ազգս քեզանով,
Որ քո չափով ենք հայ այս աշխարհում:

Անի Ներկարար
09.05.2011, 18:28
Լուսինե ջան շաաաաաաաաաաատ գեղեցիկ ես գրում... Քեզ նորանոր գրական վերելքներ ;):hands

Lusinamara
09.05.2011, 19:39
Շնորհակալ եմ և' ընթերցելու, և' գեղեցիկ բարեմաղթանքի համար:)

Անի Ներկարար
09.05.2011, 19:45
Շնորհակալ եմ և' ընթերցելու, և' գեղեցիկ բարեմաղթանքի համար:)

Խնդրեմ............

Lusinamara
11.05.2011, 22:43
http://lusinamara.blogspot.com/2011/05/blog-post_11.html
____
________
_____________

Որ հողին տվի ծարավի տենչանք,
Մեղուների հետ իջա ծառերին,
Կուշտ քարերի մեջ արթնացա սոված,
Դարձած "գաղթական"...ինձ չլսեցին:

Ինձնով ծածկեցի գույներն անեծքոտ,
Մրրկոտ ուղում պառկեցի մետաքս,
Ցավից երգ դարձա, վերքս երգեցին,
Հասկ դարձա, կերան...չջրեցին ինձ:

Թիկունք պահեցի, որ հաղթենք "կռվում",
Վայրկյանը ահեղ սանձենք միասին,
Օրորոցից մինչ ավարտը արյան
Լրացում եղա...ինձ չընդգծեցին:

Խենթ արմատներին երթով միացա,
Ձգտեցի ցոլքին` տիեզերք տանող,
Դողէրոցքն երկրի խաչեցի վրաս,
Արծվաձևվեցի... չճնճղուկեցին...

Գարնան լեգենդը ապրած սխրանքով`
Երազի երկինք հասա մաս-մաքուր,
Արձակ լույսերով սփռեցի ճերմակ,
Փեշիս սև բիծը տեսան,,, շեշտեցին:

_____________
________
____

Lusinamara
14.05.2011, 13:13
Հողը, ցավը
http://lusinamara.blogspot.com/2011/05/blog-post_9621.html
Հողը ծաղկել է սրբությամբ վերին`
Մի փունջ ծաղիկ եմ այդ հողին հյուսում,
Ե'վ խոնարհվում եմ ԻՐ առջև լռին,
Ե'վ իրավունքով սուրբ քարն եմ շոյում:

Այնպե՜ս եմ ուզում ինձ չհասկանաք,
Երբ շվար նայեք ձեր ծաղկած վարդին,
Այնպե՜ս եմ ուզում երբեք չիմանաք,
Թե ոնց է մեռնում բզկտված բարդին:

Այնպե՜ս եմ ուզում աշխարհի սիրտը
Ցավից չնվա...

2010

E-la Via
14.05.2011, 23:04
Հողը, ցավը
http://lusinamara.blogspot.com/2011/05/blog-post_9621.html
Հողը ծաղկել է սրբությամբ վերին`
Մի փունջ ծաղիկ եմ այդ հողին հյուսում,
Ե'վ խոնարհվում եմ ԻՐ առջև լռին,
Ե'վ իրավունքով սուրբ քարն եմ շոյում:

Այնպե՜ս եմ ուզում ինձ չհասկանաք,
Երբ շվար նայեք ձեր ծաղկած վարդին,
Այնպե՜ս եմ ուզում երբեք չիմանաք,
Թե ոնց է մեռնում բզկտված բարդին:

Այնպե՜ս եմ ուզում աշխարհի սիրտը
Ցավից չնվա...

2010

Շատ լավն էր, շատ խորը....

Lusinamara
16.05.2011, 15:53
ՀԵՔԻԱԹ
http://lusinamara.blogspot.com/2011/05/blog-post_16.html

Հրաշքներն, ինչպես միշտ, ուշանում են կրկին
Եվ փոխարեն իրենց շշուկներ են գալիս,
Քսմսվում են որոնք մեր ոտ ու ձեռքին`
Ինչ-որ մեկի թաքուն տենչի հեքիաթը լսելիս:
Արթնանում են հույսի երգերը թաքուն,
Թաքնվում հեռավոր հեքիաթի ծալքում:

Lusinamara
17.05.2011, 23:13
Դելանոյիս
http://lusinamara.blogspot.com/2011/05/blog-post_18.html
Կրծքիս հենի՜ր փոքրիկ գլուխդ խելացի,
Լսի՜ր, սրտումս հուշեր, ողբեր դեռ կա՞ն՝
Արևի առաջ շատ հեծկլտացի`
Անիծելով ինձ նաև շատ անգամ:

Փոքրիկ գլուխդ հենի'ր իմ կրծքին…
Հին հուշերի հիվանդ եմ ես,
Թևերիդ մեջ քարանալու հաճույքի
Ու ժպտալու` շնորհիվ քեզ…


Ծնունդդ շնորհավոր քուրիկը՜ս...:):love

Lusinamara
19.05.2011, 16:28
Վայրկյանե
http://lusinamara.blogspot.com/2011/05/blog-post_19.html
Սլացքից ընկած վայրկյանե փաթի'լ,
Դու կարմրացրիր բառերս կապույտ,
Եկար անիմաստ, մնացիր անփույթ`
Շիկնած այտերիս դառնալով կաթիլ:

Վայրկյանե այցդ այնպե՜ս օրոտ էր`
Իմ տաք հետքերով սառույցդ փռած
Շտապում էինք` միմյանց ձեռք բռնած...
Միայն ես կարմիր, շուրջս` կապույտ էր:

Օրե հրաժեշտ է վայրկյանե այցին,
Կարմիր կաթիլ է աչքերիս, ի՞նչ փույթ,
Դու շտապում ես ի'մ Փաթիլ Կապույտ
Սլացքից ընկնել ուրիշի բարձին...

Lusinamara
20.05.2011, 23:04
Գրպաններ
http://lusinamara.blogspot.com/2010/10/normal-0-false-false-false-ru-x-none-x_23.html
Լքվածները շատ են…
Ուզում եմ հավատալ նրանց երջանկությանը…

…լինում են տարբեր գրպաններ`
Փոքր, ուռած ու բաց (մուրացիկի)…
Փոքր գրպանները
Ուռած գրպանների վզովն են ընկնում,
Բաց գրպանների գլխին ու դեմքին…
Երեք տեսակն էլ դատարկ գրպանին խորթ են ու տհաճ…

Վաստակած գրպանին հավատալ եմ ուզում…


((Իմ առաջին կրթաթոշակի պատվին.….))

Lusinamara
22.05.2011, 00:01
****
http://lusinamara.blogspot.com/2011/05/blog-post_22.html

Փուչությունը ուրույն լիքն էր`
Խորովածի ծխության մեջ,
Գարեջրի թխության մեջ,
Կոնֆետներում հավետ ինքն էր:

Կողքիս ուրույն իր ալիքն էր`
Կանաչների բնության մեջ,
Հառաչների հնության մեջ,
Ճանապարհին հավետ ինքն էր:

Հայկօ
22.05.2011, 00:21
Լավ ես գրում, Lusinamara ջան :):

Lusinamara
23.05.2011, 20:15
Գործազուրկ գրպաններ
http://lusinamara.blogspot.com/2011/05/blog-post_23.html
Ես նման եմ
Իմ գործազուրկ գրպաններին,
Որ ո'չ դատում, ո'չ ստանում են
Ո'չ մասնակի փոխհատուցում
Անմրցունակ կոպեկներով,
Ո'չ հաշվառվող շահաթելով
Կարված աճի կարգավորում...

Ե'վ անզբաղ,
Ե'վ խիստ թափուր գրպաններում,
Կարծես թունել մի մուտք - ելքով,
Լույս է լինում միշտ հետդարձին...
Եվ յոթ ուսի հետևում է
"Ճիշտ" ու "առողջ" զարգացումը...*


* - Հետո էլ անում են, որ խնդիրների լուծումը յոթ սարի հետեւում չէ, և, որ ամեն թունելի վերջում էլ լույս է երեւում:

Lusinamara
24.05.2011, 14:46
Կործանումը
http://lusinamara.blogspot.com/2011/05/blog-post_24.html
Խաբկանքները երկարում են,
Աղմուկները վարարում են,
Կարոտներն են կորչում անտակ:

Խոստումները ուշանում են,
Մետաքսները վուշանում են,
Մայր գետերն են դառնում վտակ:

Վսեմները նվազում են,
Անմահները ավազում են`
Թախանձանքը թողած կտակ:

Որակները սպառվում են,
Դիմակները պատռվում են`
Կործանումն է դառնում հստակ...

Lusinamara
26.05.2011, 13:31
Ընթացք
http://lusinamara.blogspot.com/2010/08/blog-post.html
Ընթացքում հույսեր, հավատ ընթացքում, ընթացքում ընթացք,
Նիրհուն խավարում լուսե արթնություն,
Թանկ դարձած վշտից անբաժան մի կյանք,
Անարժան կյանքի, բայց հա՜ր կյանքություն…
Ցնորք ժամերն իր ուսերին կրող,
Քրիստոսին տանող ընթացքում` ընթացք…

Lusinamara
27.05.2011, 12:18
ԷԿՈՆՈՄԵՏՐԻԿԱ
http://lusinamara.blogspot.com/2010/11/blog-post_26.html
Ինքս ինձանից ընտրանք եմ կատարում,
Գնահատում իմ և իմ միջև ընթացող փոխհարաբերությունները:-
Նշանակալիությունս ստուգելու համար առաջ եմ քաշում զրոյական հիպոթեզ
այն մասին, որ նշանակալի չեմ (H0)
Եվ մրցակցող հիպոթեզ` որ նշանակալի եմ (H1),
α նշանակալիությանս մակարդակը 0,05 եմ գնահատում…
H0-ի ստուգման համար ընտրում եմ Ստյուդենտի t
կրիտիկական և հաշվարկային չափանիշներ…
Ըստ նշանակալիությանս մակարդակի (α=0,05)
և ազատությանս աստիճանների թվի
(Որն ի դեպ`0 չի կարող լինել, բայց ինձ մոտ 0 է),
Գտնում եմ կրիտիկական չափանիշս,
Որով առանձնացնելով տիրույթս, պիտի որ մերժեմ H0–ն…
Սակայն… բաշխումս ասիմետրիկ է ստացվում…
Մանրամասն քննարկելով աջակողմյան և ձախակողմյան տիրույթներս,
Գալիս եմ այն եզրակացության, որ…
Չնայած տեսականս ու փաստացիս միմյանց հավասար են,
Կապս` ֆունկցիոնալ,
Այնուամենայնիվ`
Ես միշտ հաշվարկներով փոքր եմ,
Կոռելյացիայիս գործակիցը «մինուս անվերջից» էլ փոքր է
(բացառության կարգով)
b1-իս հակադիր նշանով
և «Էփսիլիոն» շեղումներս էլ չափազանց շատ են
հեռու տանում իմ իսկական մոդելից…

Հետևաբար` ես հիմք չունեմ ընդունելու H1–ը
Եվ, ինչպես b0–ն, ինքս էլ չունեմ տնտեսագիտական իմաստ…

................................................................................................................

(կատակ)

Lusinamara
28.05.2011, 11:12
Շնորհավոր ծնունդդ բլոգո~ս ... (http://lusinamara.blogspot.com/p/1.html)


http://lusinamara.blogspot.com/p/1.htmlhttp://lusinamara.blogspot.com/2011/05/blog-post_28.html http://4.bp.blogspot.com/-XHGwAy9aaRA/TeAHrLqu-YI/AAAAAAAAAZ0/3-qeDCBn-iE/s1600/IMG_8917.JPG

Օրորոցի քո պատկերը այս մեղմ
Օրորեց, գրկեց ու զորացրեց ինձ
Եվ փառքի փշոտ արահետներով
Ճանապարը դրեց...

Իմ բառախումբը` արցունքների դեղ,
Մանկական աչքիդ հրացայտերից
Խոսուն լռությամբ քո լեզուն թոթով
Պերճախոս դարձրեց...

Եվ իմ հեքիաթը ամենալուսեղ
Շարունակ մեկին հանեց իր քնից,,,
Իսկ տարեդարձի անհուն փափագով
Բլոգոս ապրե~ց...

Ցանկանամ հիմա օրեր քեզ գունեղ,
Երկարատևես էջերիս ծալքից
Ու բազմախոսուն լեզվի սանդղակով
Ինձ չափուձևես...

Lusinamara
29.05.2011, 15:14
http://lusinamara.blogspot.com/2010/11/33.html
/հատված "Մինչև առավոտ՝ 33 տուն "-ից/

***

Հեռուստացույցը ցածր միացրի`
Անհետաքրքիր, անզուսպ բաներ են,
Այսինչ ու այնինչ թշնամացել են,
Այստեղ երկրաշարժ, այնտեղ`ցունամի...

“Սա էլ միջոց է”,- ես մտածեցի,-
Մարդիկ կանջատեն հեռուստացույցը,
Այսպես կփոխվեն օրն, օրացույցը,
Էներգիայի ծախս քիչ կկատարվի”…

***

Հայկօ
29.05.2011, 15:49
http://lusinamara.blogspot.com/2010/11/33.html
/հատված "Մինչև առավոտ՝ 33 տուն "-ից/

«Անզուսպը» մի տեսակ խանգարում ա: Ընդհանուր՝ (անգլերեն ասած) nice :):

Lusinamara
31.05.2011, 18:18
Ապրե'լ մտքի ծննդով
http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_2183.html
Մի սուրբ ուրվագիծ քո գալը թողեց`
Ապրելու մտքի ծնունդը արդար,
Սակայն ծանրացած այս աշխարհը մեծ
Գնալուցդ հետո ինձ ո՞նց հասկանար…

Ես վերադարձիդ ճամփին դիմահար
Բողոքով անձայն երկար կանգնեցի
Ու կարծես դարձած ցնդած դիվահար՝
Զայրույթիս պահին խշշոց լսեցի.

Այն բախտիս ծառի խշշոցն էր տկար,
Որ առաջ սիրուց սվսվալ գիտեր,
Հիմա մարում է սպասումից երկար`
Քո գալով նորից “ԱՊՐԵԼ” կհնչեր:

Դու մերկ լռությամբ քո սիրտը բացել
Ու աղոթում ես հեռվում ինձ համար,
Իսկ ես պիտ գալուդ ուրվագիծն անցնեմ,
Որ ապրեմ մտքի ծննդով արդար…

My World My Space
31.05.2011, 23:10
Ապրե'լ մտքի ծննդով
http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_2183.html
Մի սուրբ ուրվագիծ քո գալը թողեց`
Ապրելու մտքի ծնունդը արդար,
Սակայն ծանրացած այս աշխարհը մեծ
Գնալուցդ հետո ինձ ո՞նց հասկանար…

Ես վերադարձիդ ճամփին դիմահար
Բողոքով անձայն երկար կանգնեցի
Ու կարծես դարձած ցնդած դիվահար՝
Զայրույթիս պահին խշշոց լսեցի.

Այն բախտիս ծառի խշշոցն էր տկար,
Որ առաջ սիրուց սվսվալ գիտեր,
Հիմա մարում է սպասումից երկար`
Քո գալով նորից “ԱՊՐԵԼ” կհնչեր:

Դու մերկ լռությամբ քո սիրտը բացել
Ու աղոթում ես հեռվում ինձ համար,
Իսկ ես պիտ գալուդ ուրվագիծն անցնեմ,
Որ ապրեմ մտքի ծննդով արդար…


Լուս ջան շատ լավն է, ապրես, որ կարողանում ես էսպես զգալ, ու ապրես որ կարողանում ես ներս չգցել.... մաքրվի՛ր...
ակամա հիշեցի էս պոստս.


Արցունքները....
Երբևէ տեսե՞լ ես հոգու աչքերի արցունքները.... Առավել հաճախ արցունքները հոգուց են բխում, որվհետև զգացմունքն է խոսում: Երկու հակադիր զգացմունքներն են արցունք ծնողները`կորուստը և ուրախությունը: Երկուսն էլ նոր իրավիճակի բացահայտում են: Երկուսն էլ քո վերաբերմունքն են ստեղծված իրավիճակին.... ուստի երբ մարդ արտասվում է, մի խանգարեք, նա դրա համար իրավունք է ստացել...արցունքների գնով.....

:cry2

Lusinamara
31.05.2011, 23:29
My World My Space-ի խոսքերից
Երբևէ տեսե՞լ ես հոգու աչքերի արցունքները.... Առավել հաճախ արցունքները հոգուց են բխում, որվհետև զգացմունքն է խոսում: Երկու հակադիր զգացմունքներն են արցունք ծնողները`կորուստը և ուրախությունը: Երկուսն էլ նոր իրավիճակի բացահայտում են: Երկուսն էլ քո վերաբերմունքն են ստեղծված իրավիճակին.... ուստի երբ մարդ արտասվում է, մի խանգարեք, նա դրա համար իրավունք է ստացել...արցունքների գնով.....

Հով ջա՜ն, շատ տեղին հիշեցիր, մի պահ խոսքերն ավելորդ դարձան, քանի որ եկան արցունքները...հետո, ինչպես հաճախ՝ դառնում են բառեր...Դու արցունքների մասին ավելին, քան խոսքերն են, ասացիր...:)
.... ու մերսի:)

ՆանՍ
01.06.2011, 11:17
Ապրե'լ մտքի ծննդով
http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_2183.html
Մի սուրբ ուրվագիծ քո գալը թողեց`
Ապրելու մտքի ծնունդը արդար,
Սակայն ծանրացած այս աշխարհը մեծ
Գնալուցդ հետո ինձ ո՞նց հասկանար…

Ես վերադարձիդ ճամփին դիմահար
Բողոքով անձայն երկար կանգնեցի
Ու կարծես դարձած ցնդած դիվահար՝
Զայրույթիս պահին խշշոց լսեցի.

Այն բախտիս ծառի խշշոցն էր տկար,
Որ առաջ սիրուց սվսվալ գիտեր,
Հիմա մարում է սպասումից երկար`
Քո գալով նորից “ԱՊՐԵԼ” կհնչեր:

Դու մերկ լռությամբ քո սիրտը բացել
Ու աղոթում ես հեռվում ինձ համար,
Իսկ ես պիտ գալուդ ուրվագիծն անցնեմ,
Որ ապրեմ մտքի ծննդով արդար…

Շատ սիրուն ես գրել ու խորիմաստ, ապրե՛ս...;)

Lusinamara
01.06.2011, 11:29
Շատ սիրուն ես գրել ու խորիմաստ, ապրե՛ս...;)

Շնորհակալություն:)

Lusinamara
01.06.2011, 21:23
ՉԿԱՐՈՂԱՆԱԼԸ ՉՈւԶԵՆԱԼ ՉԷ
http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_17.html
Մի՞թե անզոր եմ ես քո մեջ փոխել
Վաղուց բույն դրած քո թուլությունը…
Միաժամանակ մենք կանք այսպես,
Շարունակվում ենք…
Բայց երբ ինձ համար միշտ կենսական է
Ջուր խմել կյանքում` ապրելու համար,
Այն դու դարձրել ես նույն հաճախությամբ
Ծխախոտ վառելն…
Թե կհարցնեմ. «Ինչու՞ ես ծխում»,
Միօրինակ ձևով կպատասխանես`
«Հանգստացնում եմ ներվերս»
Մի թույլ քմծիծաղ կտեսնես դեմքիս
Ու ես կլռեմ…դեե…որովհետև
Դու չես հասկանա իմ մտածածը,
Եթե խոսեմ էլ` լսել չես փորձի`
Կհամարես գիժ, բան չհասկացող…
Բայց դու… շա՜տ ես թույլ ու կրկնում ես միշտ.
«Ուզեմ`կթարգեմ»…
Թերևս…ուրախ կլինեմ…
Ոչինչ չեմ ասի…

Բայց, երբ կկարդաս` քո մեջ վերլուծիր.
ՉԿԱՐՈՂԱՆԱԼԸ ՉՈւԶԵՆԱԼ ՉԷ…!!!

մայիս.2010

Lusinamara
02.06.2011, 16:15
Գիտեմ, բայց չեմ հասկանում...
http://lusinamara.blogspot.com/2010/09/blog-post_01.html
Իմ սրտի ճախրող բնույթը գիտեմ, բայց չեմ հասկանում,
Իմ երկնի փոխվող գույները գիտեմ,
Բայց ճամփին ցրվող թափանցիկ ու խենթ հուզմունքը այսօր ես չեմ հասկանում…

Իմ աչքին տիրող արցունքը գիտեմ, բայց չեմ հասկանում,
Իմ միտքը գերող լուրերը գիտեմ,
Բայց հույսից զրկող անառիկ ու բերդ զզվանքը այսօր ես չեմ հասկանում…

Մի հոգու գտնող աղոթքը գիտեմ, բայց չեմ հասկանում,
Ու քամու բերած ստերը գիտեմ,,,
Բայց քեզ փնտրելու սրտացավ ու հորդ խրատը այսօր ես չեմ հասկանում…

Lusinamara
03.06.2011, 09:46
ՀՈւՅՍ մեծատառ, հույս փոքրատառ
http://lusinamara.blogspot.com/2011/06/blog-post.html
Հին ու մոռացված շուրթերով փակված
Ընթացքը լեզվի
Դու մեղմորեն բա'ց, թե չէ նորաբաց
Հույսը կզզվի:

Թե գոռ տքնության ու հանդգնության
Սլացքը հուզվի`
Շշուկ-բառության, պահ-հավերժության
Երազում սուզվի:

Այդժամ, երբ քեզնից տրտմաթախծալից
Արցունքը մզվի,
Պիտի, որ ինձնից կյանքասերալից
Ժպիտը խզվի...


*** - Պարզապես շա՜տ էր վերնագրի կարիք զգում....

Lusinamara
04.06.2011, 14:03
Իմ ականջների բամբակը հանե՜ք...
http://lusinamara.blogspot.com/2011/06/blog-post_04.html
Բամբակը հանե՛ք իմ ականջների,
Թողե՛ք լռության կապույտն ընկալեմ,
Իլիկը մանեմ իմ անուրջների
Ու խոսքերի մեջ պատգամներ ճարեմ:

Թողեք աղոթե՛մ երկինք նայելով՝
Ոսկե արևի ձայնը ընկալեմ,
Իլիկիս խաղը տեսնեմ հրճվելով,
Լսողությանս մի լա՜վ վճարեմ:

Լսեմ ծիծաղի բազմապատկվելը,
Նաև սիրառատ ճիչերն ընկալեմ
Ու անուրջներիս բամբակե թելը
Ականջներից միտք ձրի «վաճառեմ»:
____________

Հանի՜ր ականջիս բամբակը այս հին,
Որ խոնարհ ձեռքիդ հպումն ընկալեմ
Եվ երազատենչ հրաշքի մասին
Անաղմուկ ու խենթ ճառեմ ու ճառե՜մ…

Lusinamara
05.06.2011, 10:16
Հունիսի 5–ն է…

«Ոսկե անձրև» է արևից իջնում,
Ես`իբրև ճամփորդ լույս-ցերեկների,
Խանձվում եմ «ոսկով»,
Բայց սևանում եմ
Եվ ամեն մեռնող նոր օրերի պես
Ես հնանում եմ,
Արևածիծաղ երեկոյի հետ ցնորք քամու պես
Գոլորշանում եմ,
Որ «ոսկովացած» անձրև պիտ դառնամ գիշերվա ժամին
Ու լուսնից թափվեմ…

“Ոսկե անձրև” է լուսնից իջնելու,
Դու` իբրև ճամփորդ մութ-գիշերների
Կծածկվես «ոսկով»,
Բայց կճերմակես
Եվ ամեն ծնվող նոր օրվա նման
Միշտ կնորանաս,
Լուսնաշուրթ երկնի երազ-հյուրի պես
Դու կայցելես ինձ,
Կարծես արևի «ոսկեղեն անձրև»`
Կմնաս իմ մեջ

Հունիսի 6–ին……


05.06.10

Lusinamara
07.06.2011, 00:31
Չթողնե'ս....!!!
http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_23.html
Չթողնե'ս երբեք, որ բութ ուղեղս դառնա բթամատ

Ու հանկարծ սեղմի քեզ կորցնելու ճերմակ կոճակը,

Որից, հավատա, արյունս ընդմիշտ կդառնա ճերմակ

Եվ կհեռանա արևն` անտեսած մեր մոլորակը...

Lusinamara
08.06.2011, 22:54
Մեկը չկա
http://lusinamara.blogspot.com/2011/06/blog-post_08.html
Իմ ինքնակեզ խարույկի մեջ
Ժայռս դարձավ վշտի ավազ
Ու մխացող ծուխը անվերջ
Պահվեց ամպում Լուսապակաս:

Ժայռ բարձրացող մարդիկ քամուն
Անհայտ ձայնով հեկեկացին,
Դրախտում լոկ սեր է բուրում.
Անվիշտ թվաց իմ մեղեդին...

Արևն արդեն քուն էր մտել,
Տխրությունն էր դառնում վկա,
Որ խռովքի ձեռքով թեթև
Մեկը չկա, մեկը չկա՜...

08.06.11

Lusinamara
10.06.2011, 14:04
Ձեռքդ այսքան ջերմ չէր խառնել հոգիս...
http://lusinamara.blogspot.com/2011/06/blog-post_10.html
Ձեռքդ այսքան ջերմ չէր իջել ուսիս,
Անսահմանությունն իմ հաշտ ու անքեն չէր ձերբակալել
Ու չէր էլ բերել կորած օրերի լուսե ավետիս …
Միայն ճախրանքիս ընթացքն էր փակել:

Խոսքդ այսքան խենթ չէր խառնել հոգիս,
Անձայն ճչացող արձագանքներս չէր հայտնաբերել
Ու չէր նկատել մոխրոտ ոտքերս, ծուխը կրակիս…
Միայն անկարոտ սրտի շշուկ էր…

Շուքդ այսպես մարդ չէր եղել կողքիս,
Իմ անպաճուճանք հյուսքերի կապը չէր քանդել անձեռք
Ու նուրբ չէր փռել մազերս ուսին, ապա ուսերիս…
Միայն կանգնել է անհոգի… անհե՜տք…

10.06.11

Lusinamara
11.06.2011, 18:47
2 իղձ
http://lusinamara.blogspot.com/search/label/%D5%A8%D5%B6%D5%AE%D5%A1

Մասիսը երգի ու անմեղ ժպտա ձյունն հավերժական,
Ուղիղ համբարձվի ու հավերժ մխա ծուխը հայրական...

Lusinamara
14.06.2011, 14:48
ԿԱՍԿԱԾՍ
http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_06.html
Ինչ-որ բանի հիմա ես չեմ հավատում
Եվ ինձ տանջում է մի ուրույն կասկած,
Որը անհաստատ, անստույգ կերպով
Մտքեր է բերում,
Լավ գիտի ձևը դրանց ծովում ինձ սուզելու`
Կասկածը ինձ շա՜տ է սիրում:
Հա՛մ սիրում է, հա՛մ ծիծաղում իմ մտքերին
Եվ ապրում է ինձ հավասար…
Ու բացի այդ`երախտավորի դիմակ է կրում:
Կասկածը ինձնից շա՜տ բան է խլում,
Բայց, միևնույնն է, իրեն թվում է,
Թե շատ բան տվեց,
Բայց, չէ՞ որ նա էր, որ սիրո անթեղ կրակի վրա
Ձյունի փաթիլներ անխիղճ շաղ տվեց:
Կասկածս հիմա սովորության պես
Բեռնվում է իմ սարսուռի դողով
Եվ երես տված շնիկի նման
Սիրել է տալիս` ինձ քսմսվելով:
Կասկածս հիմա ամեն վայրկյան է
Եվ խաղաղվում է կաթ արցունքիս մեջ,
Չափագրում քայլս ինձանից առաջ,
Եվ, որ կա իմ մեջ, ինձանից անկախ
Ինչ-որ բանի ես չեմ հավատում...

Lusinamara
15.06.2011, 00:28
Իջևանի ճանապարհ
http://lusinamara.blogspot.com/2011/06/blog-post_15.html
Սլանում է այնպե՜ս արագ
Դեպ մանկություն տանող ավտոն,
Որ պարուրել կարոտն անմար,
Բարուրել է Լուսակենտրոն…

Շտապում եմ…և թիզ առ թիզ
Փոքր ու մեծս համատեղվում,
Իսկ սպասող ականջներիս
Ինչ-որ ձայներ են նշմարվում:

Խառնվել են անմեղորեն
Սրտի թրթիռ, հոգու կսկիծ:
Ե՛վ լռում եմ, և՛ համրորեն
Ամեն հարցում մեղադրում ինձ:
*
Այսպես թունելի մուտքին կհասնենք
Ու կսևանան հույզերս բոլոր,
Կքնեն կարծես թույլ լույսերի տակ՝
Հառնելու նորից որպես լուսավոր…
*
Եվ, ահա՛, արդեն թունելն հետևում,
Դեռ առջևում կա երկար ճանապարհ,
Շրջադարձերը իրար են խառնում
Գլխումս ծագած մտքերը տկար:

փետրվար
Գրված՝ ճանապարհին:)

Եկվոր
15.06.2011, 22:54
Lusinamara, դու քանի՞ տարեկան ե՞ս…:):oy
Համոզված եմ՝ դեռ շատ ունես մինչև այն տարիքը, երբ չի կարելի տարիքը հարցնել:)
Լավ ես գրում:

Lusinamara
15.06.2011, 23:00
Lusinamara, դու քանի՞ տարեկան ե՞ս…:):oy
Համոզված եմ՝ դեռ շատ ունես մինչև այն տարիքը, երբ չի կարելի տարիքը հարցնել:)
Լավ ես գրում:

Շնորհակալություն:) 19 տարեկան եմ:):oy

Lusinamara
21.06.2011, 12:01
Աչքս այս գիշեր արցունք չի թքի…
http://lusinamara.blogspot.com/2011/01/blog-post_14.html
Խորհուրդդ այսօր իրավունք ունի
Ինձ լուռ քաշելու իր բաց թևի տակ,
Մեղմ զրուցելու այս բախտ ու կյանքից,
Անդարձ կորցրած օրերից մեր տաք:

Պատգամդ` որպես մի «ՉԻ’ ԿԱՐԵԼԻ»
Թող այսօր դառնա իմ անզուսպ լացին,
Դու’ աննկատ տեր իմ հին օրերի,
Իմ նոր օրերում կարոտի արծիվ…

Հեքիաթդ այսօր որպես ծիածան
Վճիտ գույներով թող ինձ ուղեկցի,
Լացս թող դառնա կարոտին ընծա,
Աչքս այս գիշեր արցունք չթքի…

Խորհուրդդ` այսօր անմեղ ցանկություն,
Պատգամդ, որպես անթաքույց մի իղձ,,,
Դու տվեցիր ինձ «հեքիաթ» բնություն,
Քեզնով ես գտա ապրեցնող թախիծ…

Claudia Mori
21.06.2011, 12:21
Դու տվեցիր ինձ «հեքիաթ» բնություն,
Քեզնով ես գտա ապրեցնող թախիծ…

Շատ լավն է:) բայց ի՞նչ եք այսօր լսել դու ու Հովոն... մեջս լրիվ տակնուվրա եղավ այսօր երկուսիդ գրածներից:(

Lusinamara
21.06.2011, 12:28
http://www.youtube.com/watch?v=52C71z1ICLY&feature=related
Չգիտեմ Կար ջան, ես դուդուկ էի լսում...

Claudia Mori
21.06.2011, 13:00
Չգիտեմ Կար ջան, ես դուդուկ էի լսում...

:) ...

Lusinamara
22.06.2011, 09:35
ԱՓԵՐ
http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_03.html
Ինձ իմ ափից տարար հեռու,
Բայց չտարար երբեք քո ափ,
Իբր բան կար ինձ պատմելու`
Սիրո մասին մի լավ հեքիաթ:

Իբրև ամպրոպ դու’ գոռացիր,
Իբրև անձրև`լուսե պատրանք,
Իմ աչքի’ց շիթեր հոսեցին,
Դու խառնեցիր դրանք, վայրա’գ:

Ետ չնայեցիր իմ սրտին փխրուն,
Մոտեցար շոյող, հեռացար գազան,
Բայց ես`հիրավի, դարձյալ աղոթում,
Դարձյալ թախծում եմ քեզ համար իմ ջա՜ն…

Դարձյալ իմ ափը հաշտ է ու անքեն,
Նրա հին սիրուց մնացած ցավը
Տագնապից հետո մի իղձ է արդեն`
Չխամրի անհաս քո ափի փայլը…

2010

Lusinamara
23.06.2011, 22:19
Մտափունջ
http://lusinamara.blogspot.com/2011/06/blog-post_23.html
-*-
Երբ վերքիս վրա մատդ կսեղմես,
Ցավից ճչալու փորձեր չեմ անի,
Այլ միայն կզգամ, որ ինձ շա՜տ մոտ ես
Ու «երազ» հողում «կարոտ» չեմ ցանի:
-*-
Մութն այս աշխարհի շապիկն է հագել
Ու բզկտում է մարմինը նրա՝
Թունավոր հետքն էլ իմ սրտի վրա...
-*-
Իմ փոթորիկը զսպել եմ իմ մեջ,
Ոչ մեկի վզին պարան չեմ դառել.
Ծաղկել եմ հույսի սոսափների մեջ,
Փակ կոպերիս տակ վերքի զարկ առել:
-*-
Տնքոցն է սուրում լուռ տարիների՝
Լույսը մթի հետ հավերժ պայքարն է
Իմ մեջ բնակվող երկու ափերի...
-*-
Մի պատառ ժպիտ ինձանից տարար,
Արցունքը դարձրիր իմ բարեկամը,
Ցավիս անտեղյակ ընկերս եղար՝
Ես միշտ զգում եմ արցունքի համը:

My World My Space
23.06.2011, 23:11
Մտափունջ
http://lusinamara.blogspot.com/2011/06/blog-post_23.html
-*-
Երբ վերքիս վրա մատդ կսեղմես,
Ցավից ճչալու փորձեր չեմ անի,
Այլ միայն կզգամ, որ ինձ շա՜տ մոտ ես
Ու «երազ» հողում «կարոտ» չեմ ցանի:
-*-
Մութն այս աշխարհի շապիկն է հագել
Ու բզկտում է մարմինը նրա՝
Թունավոր հետքն էլ իմ սրտի վրա...
-*-
Իմ փոթորիկը զսպել եմ իմ մեջ,
Ոչ մեկի վզին պարան չեմ դառել.
Ծաղկել եմ հույսի սոսափների մեջ,
Փակ կոպերիս տակ վերքի զարկ առել:
-*-
Տնքոցն է սուրում լուռ տարիների՝
Լույսը մթի հետ հավերժ պայքարն է
Իմ մեջ բնակվող երկու ափերի...
-*-
Մի պատառ ժպիտ ինձանից տարար,
Արցունքը դարձրիր իմ բարեկամը,
Ցավիս անտեղյակ ընկերս եղար՝
Ես միշտ զգում եմ արցունքի համը:


Լուս, հերի՛ք ա, խիղճ ունեցի.....

einnA
24.06.2011, 09:48
էս վերջինն ահավոր լավն էր:


Երբ վերքիս վրա մատդ կսեղմես,
Ցավից ճչալու փորձեր չեմ անի,
Այլ միայն կզգամ, որ ինձ շա՜տ մոտ ես

Claudia Mori
24.06.2011, 11:17
Մտափունջ
http://lusinamara.blogspot.com/2011/06/blog-post_23.html
-*-
Երբ վերքիս վրա մատդ կսեղմես,
Ցավից ճչալու փորձեր չեմ անի,
Այլ միայն կզգամ, որ ինձ շա՜տ մոտ ես
Ու «երազ» հողում «կարոտ» չեմ ցանի:
-*-
Մութն այս աշխարհի շապիկն է հագել
Ու բզկտում է մարմինը նրա՝
Թունավոր հետքն էլ իմ սրտի վրա...
-*-
Իմ փոթորիկը զսպել եմ իմ մեջ,
Ոչ մեկի վզին պարան չեմ դառել.
Ծաղկել եմ հույսի սոսափների մեջ,
Փակ կոպերիս տակ վերքի զարկ առել:
-*-
Տնքոցն է սուրում լուռ տարիների՝
Լույսը մթի հետ հավերժ պայքարն է
Իմ մեջ բնակվող երկու ափերի...
-*-
Մի պատառ ժպիտ ինձանից տարար,
Արցունքը դարձրիր իմ բարեկամը,
Ցավիս անտեղյակ ընկերս եղար՝
Ես միշտ զգում եմ արցունքի համը:

...:(

Lusinamara
25.06.2011, 01:07
Անքնությանս...
http://lusinamara.blogspot.com/2011/06/blog-post_25.html
Մեջս լցվող հույզն հառաչուն
Անփառունակ մարեց, գնա՜ց՝
Երազում էլ չեմ ճանաչում
Էությունս,

Ջահելության ծաղկուն ծոցում
Ծերությունս այսքա՜ն հոգնած,
Ո՛չ ընդգծվող, ո՛չ լրացում՝
Վեհությունս...

Ու ապավեն ջինջ հավատով
Զուգած շրթիս գրչաձայնը,
Գովերգում եմ մեղմ բնազդով
Անքնությունս...
:}

25.06.11

Lusinamara
26.06.2011, 10:14
http://lusinamara.blogspot.com/2011/06/x-x-x.html

Ընթացքի մեջ եմ,
Օրվա մի էջ եմ,
Գալիքի շեջ եմ,
Կայրե՜ն…կգնամ:

Լուռ պատարագ եմ,
Մշուշ-պատրանք եմ,
Ձեթե ճրագ եմ,
Կայրվե՜մ…կգնամ:

Անմիտ երազ եմ,
Անպետք ավազ եմ,
Գիշերվա հազ եմ,
Կանցնե՜մ…կգնամ:

Լուծվող խաչբառ եմ,
Անթարգման բառ եմ,
Գողուն ավար եմ,
Կգա՜ն…կգնամ:

Ամպե մշուշ եմ,
Զրնգուն հուշ եմ,
Շուտ է, թե ուշ է
Կա՛մ ու կգնամ:

Բայց սրտի զարկ եմ,
Հեզ լուսնաձագ եմ,
Անժամանակ եմ`
Կապրեն՝ կմնա՜մ:

25.06

Lusinamara
27.06.2011, 21:23
Ամառային :)
http://lusinamara.blogspot.com/2011/06/blog-post_27.html
Քաղաքի ուսերին հոգնած`
Արևը ոսկի է թափում,
Փողոցը աղմուկով մայրացած`
Ամառ է զսպում իր ափում:

Ջրերի ցոլքերն են սպասում
Զուլալվող քաղաքի բնակչին,
Ու լուսինն իր ոսկե թասում`
Բողոքը խառնում հույսկանչին:

Ինչ-որ քայլ է անհետք դոփում`
Հաստատուն փորձված հավատով,
Ինչ-որ տեղ սիրտ է տրոփում`
Իր անփորձ սիրո հեքիաթով:

Անի Ներկարար
27.06.2011, 21:40
Ամառային :)
http://lusinamara.blogspot.com/2011/06/blog-post_27.html
Քաղաքի ուսերին հոգնած`
Արևը ոսկի է թափում,
Փողոցը աղմուկով մայրացած`
Ամառ է զսպում իր ափում:

Ջրերի ցոլքերն են սպասում
Զուլալվող քաղաքի բնակչին,
Ու լուսինն իր ոսկե թասում`
Բողոքը խառնում հույսկանչին:

Ինչ-որ քայլ է անհետք դոփում`
Հաստատուն փորձված հավատով,
Ինչ-որ տեղ սիրտ է տրոփում`
Իր անփորձ սիրո հեքիաթով:

Շատ գեղեցիկ է

Lusinamara
30.06.2011, 18:13
ԱՐԾԱԹ մազիդ`ՈՍԿԵ ճարմանդ
http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_04.html
Դու քո ոսկե մազերի մեջ արծաթ ճարմանդ էիր կրում,
Դու քո սրտի խռովք ծովից հուսո ափ էիր նշմարում,
Տքնանք ու կարոտ տված մազերիդ թաքցնում էիր թախիծդ,
Այժմ արծաթ մազիդ համար ոսկե ճարմանդ եմ նվիրում:

Քո այդ ճերմակ հառաչանքը լեցուն է մաքրությամբ վերին,
Հին ոսկեմազ իմ հրաշքն ես, ծով գիշերվա իմ փերին,
Կարոտել եմ ոսկեմազդ, թո’ղ չտնքամ քո կարոտից…
Այժմ ճարմանդդ ոսկե է, փա’ռք քո այդ արծաթ մազերին…

Մամային:)

Ոսկեմազը հասկանալ բնական գույնը, այլ ո'չ բառացի

Lusinamara
03.07.2011, 19:32
http://4.bp.blogspot.com/_e6iTI_ZAfpg/TUCMiVrwFVI/AAAAAAAAAQI/ieBDhGwwnms/s1600/t_271592_2_164.jpg
http://lusinamara.blogspot.com/2011/01/blog-post_27.html
Փուչ ծաղիկներ են
երկյուղած բացվել,
Որոնց առէջքը
պտուղ չի տալիս
Եվ մեղուները
նեկտար տանելիս
Դեռ փեթակների
մուտքին չեն հասել...

Lusinamara
05.07.2011, 17:54
Քո տարեդարձը
http://lusinamara.blogspot.com/2011/07/blog-post_05.html
Քո տարեդարձը, հիմա, հավատա, մի պատմություն է
Քեզանով գծված սրտի ու հոգու տարածքի մասին
Ու մտքում դաջված փորագիր բառի մեղմ հարություն է,
Որով ձայնս խենթ միշտ կրկնություն է աղմուկի էջին:

Քո տարեդարձով դարձյալ հնչում է լույսի մեղեդին,
Մի պահ երազ է ու անցյալի շունչ, մի պահ՝ ապագա,
Ձեռքիս վրայի տաքուկ թախիծն է միացել երգին
Ու ինձ թվում է, որ այն չես լսի դու ո՛չ մի անգամ:

Իմ մտքի թելը էությունդ միշտ հիշում է թաքուն
Ու ծածուկ կերպով պատկերդ հյուսում արևի կողքին,
Դու էլ, վերհորեն ու հաղթանակած կրակ ես թափում
Քո լուռ լրջությամբ իմ արևատենչ ու խիստ բաց գլխին:

Քո տարեդարձից կապույտն ավետող թափանցիկ, խաղա՜ղ
Թռիչք է դեպ ինձ՝ այս արցունքաբեր ցավս արտաքսող:
Առաջ նայելու պատգամը բերող առաջնորդ եղար,
Իսկ քո հեքիաթը ռեալ էր անչափ…ու ա՜յլ մետաքսով…

Եվ տարեդարձիդ չգրած ճիչս ուզում եմ ճչա՜լ…

:love

Անի Ներկարար
05.07.2011, 18:27
Շատ գեղեցիկ էր, ինչքան զգացմունք կա ամփոփված այս տողերի արանքում: :love

Անի Ներկարար
05.07.2011, 18:28
Եվ տարեդարձիդ չգրած ճիչս ուզում եմ ճչա՜լ…

ԲՐԱՎՈ

Lusinamara
09.07.2011, 12:54
Բանաստեղծական
http://lusinamara.blogspot.com/2011/07/blog-post_09.html
Բյուր լույսեր կան վառ մեր երազ-ծոցում,
Երգեր, որոնցից հրաշք կծնվի,
Ինչ-որ հուշեր են մեզ ներսից տանջում,
Ինչ-որ մի պահանջ, որ պիտ հատուցվի:

Խոնարհ ուսերով շրջելով ցածում
Ամենքի բեռից կրում ենք սիրով
Ու պատգամներ են սրտում թևածում,
Ու հուսո գիրք ենք բացում անվրդով:

Անիրավ բախտից մեզ վերադարձին
Նախ մեր անձերն ենք փառքով նվաճում,
Ապա մշուշով շղթայող մթին
Բոլորի վրա լույսի հետք դաջում:

Նվիրում եմ իմ բանաստեղծ ընկերներին:)

Lusinamara
11.07.2011, 15:30
Խորհրդավոր է ... չէ՞…
http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_19.html
- Ծաղկած վարդի նուրբ թերթերը
Շողարձակող արցունք ունեն,
Անեծքակուլ մութ շուրթերը
Օրհնանքալույս սփռել գիտեն…
Խորհրդավոր չէ՞…

Խոր թաքնված հուզումներից
Բացահայտված հեգ խոսքերը,
Աստղահավաք սիրո վերից
Արծաթաթափ երազները
Խորհրդավոր չե՞ն…

Ներդաշնակվող ակնթարթը
Համընկնումի լոկ փափագ չէ
Ու հիրավի վառ հմայքը
Սեր առկայծող մի ճրագ չէ…

- Իսկ խորհրդավո՞ր …

- Սիրամերժման անարգանքը
Խորհրդավոր է, չէ՞…

Lusinamara
15.07.2011, 22:36
Աստղս
http://lusinamara.blogspot.com/2010/07/blog-post_13.html
Լուսաբացների բոց ոսկի,
Բայց մինչև այդ շատ մութ գիշեր,
Աստղերն ինձ հետ միասին
Այսoր նորից Քեզ են հիշել:

Տխուր բարբառը շուրթերիդ
Ու Քեզ փարված մի լուռ կարոտ,
Տանում էին դեպ աստղերին
Ու վայելքին այն անծանոթ:

Գույն-գույն դիզվող կրակներից
Հմայքներ առատ թափվում,
Ապա կարգով դառնում նորից,
Կորստից իրենց սթափվում...

Ես տեսնում եմ աստղս վերից
Հուր հմայքի թևերով,
Որ ձմռան ու ձյան ծափերից
Առաջ ընկած, հևելով,

Ինձ բացում է նա գաղտնիքներ,
Սիրո խռովք ձուլում սրտիս
Եվ ինձ իրեն կապող ճամփեն
Արդեն թվում միայն մի թիզ...

2009

Lusinamara
17.07.2011, 17:57
Լռությունս
http://lusinamara.blogspot.com/2011/07/blog-post_17.html
Իր անեզրության մեջ լռությունս
Մտքի հա՜ր թռիչք, լույսի տենչանք է,
Ուրվագծում է ակունք ու հունս
Եվ կյանքով լեցուն սուրբ ներշնչանք է:

Բնազարդում է հայացք ու ժպիտ,
Ներկում աննկատ աններկ-անգույնս
Եվ ուրախություն բերում մի «խտիտ»
Հուսալքության մեջ լռությունս:

Lusinamara
21.07.2011, 20:33
Իմ կյանքում դու կաս
http://lusinamara.blogspot.com/2010/07/blog-post_26.html
Դու կաս իմ կյանքու’մ,
Ոչ իբրև առիթ կամ թե պատահար,
Եկել ես օրվա հայտնությամբ անգին,
Որ իմ միջոցով նախ քեզ ունենամ,
Որ քո միջոցով կիսված ափերս
Իրար միանան:

Դու իմ կյանքում կա’ս,
Ոչ որպես հնարք կամ թե հանելուկ,
Հառնել ես հուշի հարատև կանչից,
Որ քո լույս սերմը մթնումս ցանես,
Որ իմ աստղային վառ երազները
Իրականացնես:

Իմ կյանքում կաս դու՛,
Ոչ ինչպես աղոթք կամ երկխոսություն,
Այդ դու ես հոգուս հավերժ մտերիմ,
Որ քո խրատով լինես բալասան,
Որ այս կարոտը իմ տկար հոգուն
Չանի ցիրուցան:

Դու կա’ս իմ կյանքում…

Մ.Ս.-ին

GinAni
21.07.2011, 20:38
հրաշք . . .;)

Tig
22.07.2011, 08:57
Իմ կյանքում դու կաս
http://lusinamara.blogspot.com/2010/07/blog-post_26.html
Դու կաս իմ կյանքու’մ,
Ոչ իբրև առիթ կամ թե պատահար,
Եկել ես օրվա հայտնությամբ անգին,
Որ իմ միջոցով նախ քեզ ունենամ,
Որ քո միջոցով կիսված ափերս
Իրար միանան:

Դու իմ կյանքում կա’ս,
Ոչ որպես հնարք կամ թե հանելուկ,
Հառնել ես հուշի հարատև կանչից,
Որ քո լույս սերմը մթնումս ցանես,
Որ իմ աստղային վառ երազները
Իրականացնես:

Իմ կյանքում կաս դու՛,
Ոչ ինչպես աղոթք կամ երկխոսություն,
Այդ դու ես հոգուս հավերժ մտերիմ,
Որ քո խրատով լինես բալասան,
Որ այս կարոտը իմ տկար հոգուն
Չանի ցիրուցան:

Դու կա’ս իմ կյանքում…

Մ.Ս.-ին

Շատ լավն էր Լուս...:love

Lusinamara
24.07.2011, 15:43
Մթնած
http://lusinamara.blogspot.com/
Անդարձ խավարն է իմ շուրջը շրջում
Ու ոչ մի ժպիտ խավարում անվերջ,
Արևը նույնիսկ հույս չի ներշնչում՝
Չի արտաշնչում լույսն իր սրտիս մեջ…

Եվ, որ թուխ դեմքիս ժպիտ չի հասնում՝
Մութ հայացքս էլ չի զգում անգամ,
Թե ինչպես ճյուղին երկու ծեր թռչուն
Գովերգում են իմ անունը անկամ:


Հիմա ու այստեղ:love

Lusinamara
26.07.2011, 19:52
Վճիռներ
http://lusinamara.blogspot.com/2011/07/blog-post_26.html
Ես իմ մեջ լցվող խենթ հրայրքներից
Երգս անզգույշ տանում եմ հեռու,
Որ ապստամբող կասկածանքներից
Ցայտքեր չկաթեն երգիս մեջ բարու:

Եվ ինձ պատժում եմ իմ անմիտ վճռով՝
Դռներս փակած՝ իմ սրտի բոցում
Հրդեհվում անծուխ...(Իսկ դու քո ջրով
Այգուդ սիրառատ գետերը լցրու):

Ու քուլաներից սրտիս բովանդակ
Ինձ պես բաղաձայն երգս թև կառնի,
Բայց գուցե մեկը դրա շնչի տակ
Իմաստուն վճիռ պիտի կայացնի…
:esim

26.07

Lusinamara
28.07.2011, 13:50
Հայրական
http://lusinamara.blogspot.com/2011/07/blog-post_28.html
Երբ չորս կողմից տոն է, հանդես ու ցնծություն,
Երբ զվարճանք է ամենուր և ամեն օր
Փուշ ու ծաղիկ սպասում են ինձ մշտարթուն
Իմ հայրական տանը սիրով ու մերձավոր:

Ա՜խ, կարոտիս ո՛չ փարատում, ո՛չ վերջ չկա,
Լայն աշխարհում բանտարկված եմ լալահառաչ,
Բյուր անջրպետ ու պատնեշ է մեր մեջ առկա,
Սիրտս լի է վշտով խորը ու ցավատանջ:

Երազն է իմ կրկին գրկել, լինել քեզ հետ,
Քեզ հետ ապրել ընտանեկան մեր հարկի տակ,
Որ զարդարուն մեր հին ուղում գարնանավետ
Գիրկդ առնես և … վեհանանք հայր ու զավակ:

Ու միշտ այսպես ինձ կապում են բյուր հազար թել
Իմ սուրբ հողին, իմ երդիկին մշտածխոտ,
Բանտված սիրտս, ցնծուն հոգիս համեմատել
Չի ստացվում խաղաղասեր իմ այսօրով:

Ո՞ւր ես, ո՞ւմն ես իմ հարազատ հովիտ լուսե,
Որտե՞ղ է քո մշտաժպիտ արշալույսը…
Ես կարոտած անվերջ քեզ եմ ուզում լսել
Եվ տրոփող սրտիդ զարկի հավերժ հույսը:

………………………………
Երբ չորս կողմից տոն է, հանդես ու ցնծություն
Երբ խրախճանք է ամենուր ու խիստ անմիտ,
Քեզ եմ ձգտում իմ հայրական տուն սիրասուն,
Քեզ եմ փնտրում ինձ փայփայող հայրական գիրկ …

28.07.11
47 ամիս

Lusinamara
08.08.2011, 19:21
Երկխոսություն
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_08.html

- Դժվար է, բարդ է,- տողը տրտնջաց,-
Հանգ կապել հաճախ նոր բառերի հետ,
Ի՞նչ կդառնամ ես, խնդությո՞ւն, թե՞ լաց,
Խտացած թախի՞ծ, թե՞ թռվռուն երգ:

Ես մահ եմ երգել, երգել եմ և կյանք:
Մեր ճանփաներին չենք տեսել իրար,
Միայն թերթել եմ քո օրն ու ներկան.
Դու ինձ դարձրել ես չափածո հիմար:

Բարդ է ու դժվար, տող եմ ի վերջո,
Ինձ արձակ մտքի դաշտեր են տանում,
Որ հեզ տարածվեմ...Իսկ դու քո գրչով
Ինձ պարփակում ես իմ իսկ զնդանում:

- Տո՛ղ իմ, հասկացա, բայց դու մենակ չես
Եվ չափված-ձևված ազատ ես այնքա՜ն,
Որ թռիչքիդ համար, արծվեղենի պես
Բաց է գալիքի լայնեզր ճամփան:

Դու հասուն ես շատ, չես մրոտում թուղթ:
Եվ ինչ-որ մի տեղ, ինչ-որ ժամանակ
Հաշտ ու հեզ ժպտով երկինքներիդ լուրթ
Հոգով տենչում են բյուր մտքեր արձակ:

08.08

Lusinamara
09.08.2011, 16:05
Ընթացք
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_09.html
Տարիներն անցան`
Հասակը ի վար
Դարձան աննշմար
Մի քանի ցան:

Գարունը անցավ`
Մեզանից անկախ
Մի քանի ծիծառ
Վերադարձան:

Ամառը անցավ`
Վաղանցուկ հույսեր,
Աստղածամ լույսեր
Կենդանացան:

Աշունը անցավ`
Մոր նման շոյեց,
Հոր պես աղոթեց
Ու մեծացան...

Ձմեռը չեկավ...
Բայց չդադարեց
Օրորոցի մեջ
Երգը մանկան:

Հորեղբորս ընտանիքին

Lusinamara
11.08.2011, 20:56
Ձին
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_11.html
Հանդերում՝ զուլալ հովերով յուղված,
Մի վերջին անգամ ես ձի հեծնեցի,
Ամպերից ոսկի խինդ-անձրև տեղաց,
Բախտից ակամա ձիուն ապրեցի:

Օրերի միջով անարգել անցանք,
Եվ իմ ու նրա խրխինջներից խև
Մորեխ ու տզրո՛ւկ գործեցին հանցանք,
Իսկ մարդը ապրեց առանց ցավ, անսև՜…

Եվ կարմիր ձիուս պտույտի կամքով
Քարերի կանչը լսվեց աշխարհում,
Հզոր գետերը իրենց օրոցքով
Լվացին բազում մեղքերը մարդու:

Փառք տալով Աստծուն՝ սուզվեցի նորից
Դեռ չապրած գարնան հրաշքում անշեջ,
Ու… երբ արթնացա խորախոր քնից,
Իմ ալ ձին կորավ չգոյության մեջ…

10.08
Երեկվա երազս:)

Lusinamara
12.08.2011, 11:13
Ժողովուրդների նմանությունը
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_12.html
Մեծ է աշխարհը, ազգեր կան բազում,
Եվ մարդի՛կ մաշկով դեղին, սև, սպիտակ,
Արյունը, սակայն, կարմիր է հոսում:

Ու ինչքա՜ն կյանքեր անմեղ ու շիտակ
Այսօր հանգչում են այն մթին փոսում՝
Կյանքեր սևամորթ, դեղին ու սպիտակ…

Սև, սպիտակ, դեղին ձայներ չեն լսվում,
Եթե Կարմիրն է պահվում հողի տակ:

Lusinamara
14.08.2011, 13:32
Երգ ու լաց
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_14.html
Թափառում են քեզ կարոտած
Նավալաստեր-
Մտքափնջեր՝
Հոգուս անհուն ծովում ծաղկած:

Ծիծաղների մեղմ հոսանքներ
Ժպիտ դարձած
Հոսելով ցած,
Բերում են ինձ մութ արցունքներ:

Տարիների խորքից ծալված
Հառնող երգեր,
Թաղվող լացեր՝
Ոգևորում մինչ լուսաբաց…

Lusinamara
21.08.2011, 22:58
ՍՊԱՍՄԱՆ ՇՂԹԱ
http://lusinamara.blogspot.com/2010/08/blog-post_05.html
Գարունը հիմա ամառնացել է`
օգոստոսացել,
բայց ես սպասում եմ ինչպես ապրիլին
թե մայիս կգա
ու մայիսի ութ,
որը երազված, հաղթանակած է իննից առավել
եվ իննը միայն հիշողությամբ է ապրում ութերի…

Հունիս, հուլիսը թռիչքային են,
հուլիսն` առավել,
հիշողության մեջ հետք էլ չի թողնում,
բայց արցունքագոյ ծովակներ ու լիճ
հազարով ունի.
ծիծաղից դեպի
ու թախծից դեպի ժպիտ հանգիստը
հանգիստ այնտեղ են անցկացնում ոմանք…

եվ աննկատ էլ ներս է սողոսկում,
աննպատակ էլ ձվադրում մեր մեջ
ու անընդհատ էլ մեզանից քամվում
ԱՅՆ օգոստոսը…

Ամիսներ գալիս ու անցնում անփույթ,
լեռներն են սկսում կարոտել միշտ մեզ…
կգա՜մ իմ Սարի՜,
բայց դեռ սպասում եմ, ինչպես որ երեկ,
թե սեպտեմբերին ՀԱՅՐՍ տուն կգա,
որ ինձ քեզ բերի…

ենթակա պետք չէ, ոչ էլ լրացում,
ստորոգյալով,բայով եմ միշտ էլ
ես արտահայտում իմ սպասումը`
արի՜,
կարոտե՛լ եմ,
սպասում եմ…՜

Հիշում եմ մեկ-մեկ գիշերը անդավ,
ցերեկն անկորուստ
ու հոկտեմբերյան «բերքահավաքի»
եռուզեռն անզուսպ`
տրտմաթախծալի, անձրևախառն,
բայց և հազարգույն, հազարահատիկ…
…ու ՔԵԶՆՈՎ ապրող իմ փոքրիկ սրտի
անեզր սպասումն…

ՔՈ նոյեմբերյան պատգամն անխռով,
խոհուն աչքերի երազանքը մեծ
դեպի նոր գարուն
ու դեկտեմբերի այցելությունը սառն
ու անտարբեր…

…ամանորյա շշուկների բարձրացումը
և որպես սիմվոլ`
«տոհմածառը» ՔՈ զարդարած…

իմ սպասումը շուք ունի հարության,
հուսո ետդարձի բերկրանք ապրեցնող`
արի՜,
վախենո՜ւմ եմ,
սպասո՛ւմ եմ…

…հունվարավարի ցրտային շնչից
փրկություն որպես
օրհնանքիդ ծուխը դեպ երկինք ելնի
և քո գոյության ու կամքի ոգին
պատի սևավուն նկարից իջնի…

չես մոռացել չէ՞, որ փետրվարին
չէիր մոռանում
ամռանավայել միշտ դիմավորել արևածագը`
ծեգին տուն գալով…

ՔՈ խենթության հետ սերտ կապ փնտրելով
մարտի վերջի մեջ…

Ես դեռ սպասում եմ ինչպես այն օրը…
/երբ ՔՈ փոխարեն թափորդ եկավ
Ու բոթն անխնա/

… … և այսօր կրկին, ինչպես երբևէ
ես սպասում եմ…
… ու ամեն բացվող նոր առավոտին
երազս պատմում,

Որ ԴՈւ գալիս ես /չգիտեմ, թե երբ/ հրաշք թևերով,
իջնում ես օծված Սարիի սարից,
ձիակառքերիդ հանգիստ չես տալիս
ու երկու ափիդ լցված է կանաչ…

… հետո իջնում ես հպարտ կեցվածքով,
ընծայում հեռվից հայրական համբույր
ու իմ սպասման օղակների մեջ
մեկն էլ ես դնում…

գիտեմ, որ ԴՈւ ես,
բայց ՔԵԶ չեմ տեսնում…

ենթակա պետք չէ, ոչ էլ լրացում,
ստորոգյալով ես կարտահայտեմ
իմ սպասումը`

սպասում ե՜մ…
արի՜՜՜……


2010

Lusinamara
23.08.2011, 15:53
Երգ ու լացի մեջ կրկնում եմ ինձ
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_23.html
Երգ ու լացի մեջ կրկնում եմ ինձ,
Վառ ապագայով սնում պայքարը,
Կարոտի, լույսի, սպասման վեպից
Քամում փրկության հեքիաթաբառը:

Երբ դու մնացիր լուսավոր մի փունջ
Փլվող խրճիթիս ծոցում աննշմար,
Հոգևոր սովով, ցավով, անմռունչ
Տարա մթության ձգտումդ համառ:

Ի պատիվ հույսի, ծիածան կապեց
Հոգուս ծովակը լցնող արցունքը:
...Ու կանխորոշված սրտիս մտրակեց
Լույսի դիմակով կայծակե շուրթը:

օգոստոս.2011
Վանաձոր

Lusinamara
25.08.2011, 09:56
Պոետներն ու աշխարհը
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_25.html
- Տեսե՛ք ինչպիսի՜ երգեր եմ հյուսել՝
Կանաչին տվող, կարմրին, փիրուզին,
Լուսնյակից արև ես երգել եմ սեր
Ու կյանք եմ երգել արևից լուսին:

Երգս ճախրանքով օղականման
Ինձ վեր է հանել տիղմոտ ջրհորից,
Նայելով լացող տերևին աշնան՝
Իմ երգն եմ սիրել կրկին ու նորից…

Բայց միշտ ու հստակ մի ձայն է հնչել՝
Այդ պոետներն են քրքջացել հոգով.
- Մոռանում ես, որ մե՛նք ենք երգ հյուսել
Քեզանից առաջ, հիմա՝ քո ձեռքով:

Lusinamara
29.08.2011, 13:10
Բարդը պարզի մեջ
http://lusinamara.blogspot.com/2010/09/blog-post_28.html
Ինքնաճանաչման հզոր մի քանդակ
Լուռ մարմնացումն է դարերով անցած ոգեղեն պահի…
Մեր քայլող երթի պարզությունը, պա՛պ,
Կարող է նաև «Տե՛ր» կոչել քարին...

Հավատը լիքն է տառապանքներով,
Բայց լույսը երբեք չի թողել հեռվում ոգին մեր հսկա,
Այսքան վաղաժամ կյանքեր հողելով`
Բախտի փակ ճամփից ելնելու հույս կա՛...

Ես չեմ զայրացել, չեմ էլ անիծել
Ծանր լռությամբ հանգչող հայրերի ու հենց քե՛զ համար,
Մի պտղունց հողդ իմ սիրտն է բացել
Քո լուռ կարոտից... Իսկ քարդ կամար

Մեր քայլող երթի բարդությունն է, հա՛յր...

Lusinamara
29.08.2011, 20:34
Հայտնի կիթառահարի առաջին քայլը
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_29.html
Քո նվագուն լարերը խենթ,
Դեռ չավարտած խոսքը ձեռքիդ,
Իմ կորցրած թելը մտքի
Անվերադարձ տարան, Վարպե՛տ:

Աչքիս առաջ զուլալ պատկերդ,
Իսկ նվագդ երբ մոտ վազեց,
Ներսիս հույսը խիստ գազազեց`
Ընդունի՛ր ինձ քեզ աշակերտ:

Կ.Ղ.-ին

Lusinamara
30.08.2011, 15:25
Մետաղե սիրտ
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_30.html
Ողջույն քե՛զ, մի հասարա՛կ փայտ
Ու բարձրավոլտ էլեկտրագիծ,
Սովորեցրեք ապրել մի կյանք
Էլեկտրական ձեր այդ տավղից:

Ողջույն քե՛զ, մի կտո՛ր մետաղ,
Որին խորթ է ժանգը մտքի,
Թե ձուլվածք ես, կամ թե շաղախ,
Դարձի՛ր զարկը իմ տաք կրծքի:

Ողջույն քե՜զ, անիվ-ժամանակ,
Որ տանում ես դեպի վկան.
- Ողջույնս քե՛զ, գալիքի՛ մարդ՝
Ապրելու ես այս ապագան:

Հայկօ
30.08.2011, 19:19
Մետաղե սիրտ
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_30.html
Ողջույն քե՛զ, մի հասարա՛կ փայտ
Ու բարձրավոլտ էլեկտրագիծ,
Սովորեցրեք ապրել մի կյանք
Էլեկտրական ձեր այդ տավղից:

Ողջույն քե՛զ, մի կտո՛ր մետաղ,
Որին խորթ է ժանգը մտքի,
Թե ձուլվածք ես, կամ թե շաղախ,
Դարձի՛ր զարկը իմ տաք կրծքի:

Ողջույն քե՜զ, անիվ-ժամանակ,
Որ տանում ես դեպի վկան.
- Ողջույնս քե՛զ, գալիքի՛ մարդ՝
Ապրելու ես այս ապագան:

1936 թիվ, «Կարմիր կոմբայն» սովխոզ, սոցռեալի՞զմ:

Meme
30.08.2011, 19:28
Մետաղե սիրտ
http://lusinamara.blogspot.com/2011/08/blog-post_30.html
Ողջույն քե՛զ, մի հասարա՛կ փայտ
Ու բարձրավոլտ էլեկտրագիծ,
Սովորեցրեք ապրել մի կյանք
Էլեկտրական ձեր այդ տավղից:

Ողջույն քե՛զ, մի կտո՛ր մետաղ,
Որին խորթ է ժանգը մտքի,
Թե ձուլվածք ես, կամ թե շաղախ,
Դարձի՛ր զարկը իմ տաք կրծքի:

Ողջույն քե՜զ, անիվ-ժամանակ,
Որ տանում ես դեպի վկան.
- Ողջույնս քե՛զ, գալիքի՛ մարդ՝
Ապրելու ես այս ապագան:

Լուս իրոք էս մեկը արժի գովասանքի,շաատ դուրս եկավ,մենակ վերնագրից էլ հերիք էր հասկանալ,որ լավնա,չնայած երբեմն մի տեսակ չեմ հասկանում,խառն ես գրում,բայց հոգեհարազատա ինձ,ու շաատ արժեքավոր են,ապրեսս....Ճիշտա էլի ունես լավ տողեր,բայց էս մեկը դուրս ավելի շատ եկավ,ու էսօր արտահայտվելս եկելա,քանի եկելա ասի գրեմ....Քո ոճը միշտ տարբերվումա բոլորից:hands;)

Lusinamara
30.08.2011, 19:30
1936 թիվ, «Կարմիր կոմբայն» սովխոզ, սոցռեալի՞զմ:
Ինչու՞ չէ… Առաջին տան մասին էլ մի տիպիկ բառ կարելի էր ընտրել:)

Lusinamara
30.08.2011, 19:35
Լուս իրոք էս մեկը արժի գովասանքի,շաատ դուրս եկավ,մենակ վերնագրից էլ հերիք էր հասկանալ,որ լավնա,չնայած երբեմն մի տեսակ չեմ հասկանում,խառն ես գրում,բայց հոգեհարազատա ինձ,ու շաատ արժեքավոր են,ապրեսս....Ճիշտա էլի ունես լավ տողեր,բայց էս մեկը դուրս ավելի շատ եկավ,ու էսօր արտահայտվելս եկելա,քանի եկելա ասի գրեմ....Քո ոճը միշտ տարբերվումա բոլորից:hands;)

Շնորհակալ եմ Մեր ջան և՛ միշտ ընթերցելու, և՛ կարծիքի համար…
/Կարծում եմ ճիշտ չհասկացվեց «անշունչներից» սովորելու ձգտումս, որն ինձ անհաս կմնա…/:love

Lusinamara
02.09.2011, 20:24
***
http://lusinamara.blogspot.com/2010/09/blog-post_17.html
Հիշողությանս անտոմս ելքերից
Կերպով անխառն գալիս են քո ծով
Իմ մակույկները…

Տարելիցների թախծոտ խոհերից
Չկա բաժանում, կա հոգևոր սով`
Իմ կարոտները…


Եվ հոգնած բոլոր անփույթ խոսքերից
Հոսում են հույսի վսեմ ակունքով
Իմ արցունքները…

2009

E-la Via
03.09.2011, 14:50
***
http://lusinamara.blogspot.com/2010/09/blog-post_17.html
Հիշողությանս անտոմս ելքերից
Կերպով անխառն գալիս են քո ծով
Իմ մակույկները…

Տարելիցների թախծոտ խոհերից
Չկա բաժանում, կա հոգևոր սով`
Իմ կարոտները…


Եվ հոգնած բոլոր անփույթ խոսքերից
Հոսում են հույսի վսեմ ակունքով
Իմ արցունքները…

2009

Շատ լավն էր, ապրես :):

Lusinamara
04.09.2011, 13:44
Ամենահայտնին`ամենաթաքուն
http://lusinamara.blogspot.com/2010/12/blog-post.html
Շատ բան եմ տեսնում...
Բայց լռել գիտեմ իմ աչքերի պես
Եվ խոնարհելիս ամենահայտնին
Միշտ թաքցնում եմ…
Իսկ դու չես տեսնում
Ինչպես սեփական քո ականջները,
Նույնիսկ չգիտես, թե ինչ է տեսնել
Ամենահայտնին:
Եվ ես վստահ եմ, որ այն քեզ համար
Ամենաթաքուն մի իղձ է դարձել`
Տեսնել աչքերիս խորքում թաքնված
Ամենահայտնի իմ էությունը…

2009

Lusinamara
05.09.2011, 22:20
Առու
http://lusinamara.blogspot.com/2011/09/blog-post.html
Ես մի առու եմ՝ ափեր չքերծող
Եվ կամուրջների հեշտ եմ ենթարկվում,
Լեռների դուստր եմ, անչար մինչև ծով
Տանում եմ սևամպ երկինք իմ հունում:

Գնում եմ անհագ՝ հորդալու հույսով,
Հեռվում տարածում հրճվանքս խաղաղ,
Ինձ չեմ սպառնում թշվառություն, սով
Ու հոլովվում եմ հյուսիսից հարավ:

Սակայն ափերիս ժայռերը քինոտ
Իմ դեմ «խաղում են» չորացնող պարիսպ,
Անշարժությունից դարձել խիստ վախկոտ,
Գերադասում են հանդարտեցնել ինձ:

Բախումից երկար փոխվում է հունս
Ու կործանվում եմ վարարաերազ,
Մինչդեռ՝ պահված էր ընդերքում տունս
Ու աղբյուրի տեղ կքում եք վրաս:

05.09

Lusinamara
09.09.2011, 18:04
http://lusinamara.blogspot.com/2011/01/blog-post_3281.html
Մուրհակ չուզեցին մեր երազատենչ հրաշքի համար,
Մեր խուլ ականջին ու սրտերին քար բեռ չբարձեցին,
Այլ սիրո բարակ թիկնոց հյուսեցին մեր ուսին հարմար
Ու իրենց սիրով`աչքերում արծաթ մոլորակեցին.

Այն նստարանը, որ սեր էր ցրում նոճիների տակ`
Միահյուսելով ծիծաղների հետ մեղմ շառաչներին
Եվ այն ծերուկը, որ սեր էր երգում պատուհանի տակ`
Իր պատանության չքնաղ օրիորդի պառաված խաթրին...

Ժողովո՜ւրդ, հիմա կրկին մեր բակում նույն «իրադարձությունն է»:love, ի՞նչ անենք, թե մարտի ութ չի:))

Lusinamara
11.09.2011, 18:43
Ես
http://lusinamara.blogspot.com/2011/09/blog-post_11.html
Ես «ասեղ մաշկող» երկրի զավակ եմ,
Միամիտների փեթակի մեղու,
Սուրբ հաց արարող հասկի մխանք եմ,
Արտատերերի քրտինք եմ ծախու:

Ես մայրականչի սուրբ արձագանք եմ,
Հիշատակների թողած նուրբ հոգի,
Մեր հեզ պարզության բաշխած օրհնանք եմ,
Զարթոնքով ծլած հրդեհ եմ ոսկի:

Ես կյանքի հանդեպ մոռացվող պարտք եմ,
Հանապազօրյա հավատավոր թուխ,
Որդիապաշտի լուռ ափսոսանք եմ,
Ինքնահրկիզման պարզագույն մի ծուխ:

Ես արդար կյանքի կարոտաբաղձ եմ,
Մոռացկոտությամբ տառապող «իսան»,
Ցավ ու վերքի հետ տուն-տնակյաց եմ,
Նորաստեղծ հույսին ձուլվող հավիտյան…

11.09

Lusinamara
13.09.2011, 22:31
ԼուսԱրև :)
http://lusinamara.blogspot.com/2011/09/blog-post_13.html
Թե ուշ գիշերվա ոգին ծանրանա,
Իմ լույսով անբեկ, հայացքով անթեք
Արև կդառնամ…

Թե լուսաբացի ճամփան համրանա,
Իմ լույսով աստեղ, հայացքով անշեղ
Լուսին կմնամ…

Այս մոլորակից հավերժագնա
Իմ ծորուն հույսով, մոռացկոտ լույսով
Հեռու չեմ գնա՜…

13.09

Lusinamara
18.09.2011, 12:37
Ազատ - անկախ գործողություններ
http://lusinamara.blogspot.com/2010/09/blog-post_2480.html
Այս օր - արևի հանումների հետ
Իմ նվազելին պակասեց այնքա՜ն,
Որ ես չգիտեմ տարբերությունս
Դու ես տեսնելու, թե ինքս կզգամ:

Օրս բացվել էր հեքիաթով լեցուն,
Ամփոփվել սիրով` հանց նվազելի…
Հանելիի պես հեռացավ ինձնից`
Մեկ մրրիկ դարձած, մեկ էլ`ճառագայթ:

Շաբաթս այսպես նվազում հերթով,
Վրա է հասել վերջին կիրակին…
Իմ տնկած ծառը չկա դեռևս,
Իմ հնձած արտը դեռ չի դարձել հաց…
________________________________

Օրվաս արևոտ նվազումները
Տարվաս մշուշոտ գումարումներն են,
Սիրտս բաժանել տասնիննը մասի,
Բազմապատկել են ազատ - անկախով…


18.09.2010

Lusinamara
20.09.2011, 14:19
Եռագույնի ու եռյակի մասին
http://lusinamara.blogspot.com/2010/09/blog-post_23.html
Այն ձեր երազած աշունն էր մա’մ ջան`
Դու ազատվեցիր, հայն անկախացավ,
Անուշ լացի հետ ծիծաղ կար արյան
Ու որքա՜ն հուզմունք թաքնվեց դարձյալ…

Ու որքա՜ն շուրթեր աղոթք հյուսեցին,
Որ ժեռ-քարերին ընկած մի հատիկ
Իր հողն ունենա…ու լուսե կրծքին
Կրի ժպիտներ և թախիծ անճիգ…

Այն ձեր երազած սեպտեմբերն էր, մա’մ,
Եռագույնը ձեզ դու’ք պարգևեցիք,
Միագույն Լուսին բերելով աշխարհ`
Շունչ-մարմին-հոգով եռագույնեցիք…

Կարմիրում ներկան ՎահանաԼուսվում,
Կապույտ ապագան կանչում էր Ռուզին,
Ծիրանի փողը պատռել էր ուզում
Ու գովել սերը ձեր հույս-երկուսի…

Lusinamara
21.09.2011, 15:07
Սրտիս
http://lusinamara.blogspot.com/2011/09/blog-post_20.html
Երկու տասնյակ է դու չունես դադար
Եվ ամեն ժամ ես գործում անվրդով,
Նույն խաչն ենք կրում ես ու դու սիրով՝
Ձուլված հավիտյան ու համբերատար:

Դու շա՜տ ես հոգնում սիրտ ի՛մ, ես գիտե՛մ,
Եվ ծանր պահեր շա՜տ ես ունենում,
Ցավն է խաղի պես քեզ իր ձեռքն առնում,
Հանկարծ թվում է դժվար է ապրել:

Բայց դու բաբախի՛ր ցավը մոռացած,
Վիշտ ու պայքարը ձուլված մեզ պեսին,
Ե՛կ, երգենք սիրով, իմ սի՛րտ միասի՜ն
Մեր երգերը դեռ ծնունդ չստացած…
:love

Lusinamara
23.09.2011, 20:36
Մենակ http://lusinamara.blogspot.com/2010/06/blog-post_11.html

Գալիս ենք ճրագ, գնում ենք ճրագ,
Ճրագ ենք դառնում,

Սիրում ենք կրակ, ատում ենք կրակ,
Անկրակ այրում,

Լինում ենք ճերմակ, մնում ենք ճերմակ,
Ճերմակ համբառնում,

Ծնվում ենք մենակ, ապրում ենք մենակ,
Մենակ ենք մեռնում…

հունիս.2010

Lusinamara
24.09.2011, 22:23
Ներողության երգ
http://lusinamara.blogspot.com/2011/09/blog-post_24.html
Երբ բոցավառ է կարմիր խարույկը ամաչող այտի,
Ներողության ե՛րգ, ի՜նչ սիրուն է ու վսեմ ծուխը քո,
Խաղաղ ննջացող փոքրիկ շշուկն էլ այդժամ կմատնի,
Որ նուրբ կայծերը թռան աչքերից՝ ներման բորբոքով:

Զարդարուն հրդե՛հ, սիրո պահա՜կ ես, ներողության ե՛րգ,
Քո պերճանք հուրը անչափ հզոր է վրեժի հրից,
Ծնունդ ես առնում հառաչանքներից ու շիկնանքից հեգ
Եվ գլխիկոր է ավարտվում ելքդ՝ «Ներիր, ների՜ր ինձ…»:

24.09.11

Lusinamara
25.09.2011, 16:09
Ես գիտեմ
http://lusinamara.blogspot.com/2011/09/blog-post_25.html
Ես գիտեմ սիրել մինչ անէանալ
Եվ գիտեմ ատել,
Գիտեմ վերցնել խրատ անխնա,
Գիտեմ խրատել:

Գիտեմ խոնարհվել գեղեցկի առաջ,
Մանկան պես ժպտալ,
Հաճախ մեծարել մեծին ձախ ու աջ,
Անճարին՝ գթալ:

Գիտեմ անրջել, թախծել, երազել,
Հոգով նրբանալ,
Սիրահար սրտով մեկեն մոտ վազել
Ու սիրտս բանալ:

Գիտեմ հասկանալ ինչ կա խնդրանքում
Ու երգերում՝ ի՜նչ
Եվ կաթիլ-կաթիլ ի՜նչն են հավաքում
Ո՜րն է ամոքիչ:

Գիտեմ հույս դնել ցավերի դիմաց,
Ջուր տալ ծարավին
Եվ թախծոտ սրտով հողմերին անանց
Տրվել կամովին:

Գիտեմ մոմի պես ճամփին լույս դառնալ,
Լինել կրծքի զարդ,
Բյուր չարերի դեմ գիտեմ կարծրանալ,
Դառնալ թունոտ սարդ:

Գիտեմ երջանիկ զարթնել կիրակի
Ինչպես փափուկ բարձ
Եվ ամբողջ կյանքում քնել ուղղակի
Ոնց մի թաքուն գանձ:
_________________

Ես գիտեմ մահին կյանք-տեսիլք բացել
Եվ ցրել սարսափ,
Գիտեմ վախենալ, նեղվել ու լացել՝
Այսպիսին է մարդ:

25.09.11

Lusinamara
28.09.2011, 00:26
«Գյուտը»
http://lusinamara.blogspot.com/
Հոգնած տուն է գալիս իմ երեկոն,
Վերին հաշտությամբ ու խոնարհաձայն
Ես իմ մեջ կոտրում քնի զգացումը
Եվ «գյուտից» առաջ հաղթահարում եմ
Որոշ թուլություն...`
Վեր ու վայրէջքի փոթորիկներից փորձում եմ փախչել,
Նույն դժվարությամբ չհանգչել փորձում,
Հնարներ փնտրում վաղվա առիթով
Ու, անշո՛ւշտ, հիշում` ՉՈՐԵՔՇԱԲԹԻ Է!!!

Lusinamara
30.09.2011, 19:32
:))
http://lusinamara.blogspot.com/
Գիշերներիս կանչով մնում եմ արթուն,
Արցունքներիս համար գրում սիրավեպ
Եվ սպասում արդար լուսաբացի…

Հառաչներդ զուլալ թերթիցս թաքուն
Կարոտներիդ համար բարև տարան ի դեպ.
Դու սպասում ես իմ «ԼՈւՍաբացին»…
:oy

armen9494
30.09.2011, 19:54
:))
http://lusinamara.blogspot.com/
Գիշերներիս կանչով մնում եմ արթուն,
Արցունքներիս համար գրում սիրավեպ
Եվ սպասում արդար լուսաբացի…

Հառաչներդ զուլալ թերթիցս թաքուն
Կարոտներիդ համար բարև տարան ի դեպ.
Դու սպասում ես իմ «ԼՈւՍաբացին»…
:oy

Լուսս շատ լավն ա, ռոմանտիկ ու գեղեցիկ :love ոնց որ էս սմայլիկի բանաստեղծությունը լինի

Lusinamara
30.09.2011, 20:04
Լուսս շատ լավն ա, ռոմանտիկ ու գեղեցիկ :love ոնց որ էս սմայլիկի բանաստեղծությունը լինի
Ես այդքան էլ չեմ սխալվել;):)) Մերսի Արմ ջան:)

Lusinamara
02.10.2011, 14:42
Ես
http://lusinamara.blogspot.com/2011/06/blog-post_23.html
Մերթ իբրև ճախրող ոգու ու սրտի
արթնացուցիչ տենչ
Սիրող սրտերի սուտ հասակավոր
փակ դռների տակ,
Մերթ իբրև կապված ցավի, վրեժի,
կարոտների մեջ,
Տիրող տերերի ժամանակավոր
փառքին հպատակ…

2009

Lusinamara
03.10.2011, 16:50
Շշուկ
http://lusinamara.blogspot.com/2011/10/blog-post.html
Մի զարմանալի շշուկ կա հեռվում`
Իր վաղեմությամբ երեկ հիշեցնող
Ու քանի «ունայն» այսօրն է փռվում,
Դառնում է իսկույն անզուսպ ֆշշացնող:

Նրա ծալքերից այցի է գալիս
Նվաստ զգալու հինավուրց ահը
Եվ անգամ «վսեմ» այսօրն իջնելիս
Չէր էլ հնանում ոգեղեն պահը:

Մեկ սավառնում է գարնան ամպերով,
Մեկ թափ ստանում արևի ձեռքով,
Նույնիսկ «թախծալի» այսօրն անցնելով,
Չի բերում վաղվա վառ խոստումը քո:

01.06.11

Lusinamara
05.10.2011, 17:20
Մտքերի ուղի
http://lusinamara.blogspot.com/2011/10/blog-post_05.html
Անթիվ մտքերի բանական ուղին
Նորից կտրում է ինձ այս աշխարհից,
Ի՞նչ ունեմ այստեղ՝ մի զուսպ փակուղի
Անտաշ եզերքով ու մի թանձր խիղճ:

Անթիվ մտքերի բանական ուղուց
Նորից շեղում է ինձ հին բնազդը,
Չէ՞ որ իզուր է թռիչքը վաղուց
Ու ապարդյուն է այսքան մեծ ցատկը:

Անթիվ մտքերի բանական ուղում
Նորից դնում եմ իմ հետքերը խիստ,
Անդրադառնալով տալիս մի ուղղում.
Այսուհետ կյանքը ապրելու եմ ճի՛շտ:

04.10.11

Lusinamara
07.10.2011, 22:16
Ֆրանս-սրտային հակադրություն
http://lusinamara.blogspot.com/2011/10/blog-post_07.html
Օրը բացվել էր ոգով ֆրանսա
Եվ փառունակ էր այս առավոտը:
- Մի քիչ ամփոփված հույզերին անսա՛
Ու մի՛ մոռանա անսքող կարոտը:

Մեր դրոշների եռագույները
Ծածանվում էին բարեկամաբար:
- Դու արձագանքի անուշ ծալքերը,
Թևիդ տակ մեռնող թռիչքը տեսա՞ր…

Հուշաքանդակը հանճար Ռոդենի
Բացվեց նրբորեն հայ երկնքի տակ:
- Է՛հ, մտքերում քո շուտով կմթնի՝
Վառի՜ր լույս-հոգուդ լույսը բովանդակ:

Բարեկամությունն ամրապնդվում էր
Հաճախ հնչեցվող ճիչ ու ծափերով:
- Պատանեկությունն այդպես անցնում է՝
Քեզ ոտքից գլուխ անթիվ չափելով:

07.10.11

Lusinamara
18.10.2011, 00:18
Միասնությունը :)
http://lusinamara.blogspot.com/2011/10/blog-post_18.html
Ուրախության վսեմ ժամին սպասում ենք խոնարհ սրտով,
Թող չլինի անարգ անուն, կարկուտ չանցնի հասուն արտով,
Ուրեմն և՝ մեր աչքերում ժպիտ, ծիծաղ,
Ուրեմն և՝ հեռո՜ւ հավետ վշտեր ու վախ:

Միասնության անհուն ծովում մենք կսուզվենք ու անվրեպ
Մինչև հատակ… Էլ չի լինի մեր բաժանման պատճառ ու սեպ,
Ուրեմն և՝ մեր սրտերում խինդ ու բերկրանք,
Ուրեմն և՝ կապույտ երկինք, սիրո սլացք:

Եվ միության թևատարած հնչուն երգը աշխարհով մեկ
Պիտ ավետի սերը քնքուշ, սերը բոսոր, սերը անբեկ,
Ուրեմն և՝ մեզ կանչում է լուսեղ գալիք,
Ուրեմն և՝ մեր ճակատին է նույն կնիք:

17.10.11
:love

Lusinamara
19.10.2011, 00:47
Աշնան երկինք
http://lusinamara.blogspot.com/2011/10/blog-post_19.html
Այս քանի օր է երկինքը կարծես գույնը չի փոխում
Ու թախիծը իր մեղմ ու կարոտով սուզում է սիրտն իմ.
- Գիտեմ՝ աշուն է, դու քո գույները տվիր տերևին…
Խորին հուզմունքով ես հասկանում եմ քո սիրտը փխրուն:

Եվ թախծախոնարհ օրը գլորվեց գլխիկոր լուսնով,
Սակայն մոռացավ վաղը բացվելու հույսերը ցրել,
Սիրուն աշնուտի մեղմ ու հեզանազ լույսերը կրել,
Ապա հեռանալ՝ սևացած կուրծքը տալ լեռան ուսով:

- Ես ճանաչում եմ ոսկե ափերիդ թավիշը աստղոտ
Ու խոնարհվում եմ աշունն արարող Աստծո առջև,
Միայն թե մեղրոտ ամպերից թափվող երազը հրթև
Օջախներին տա վաղը բացվելու հույսերը աղոտ:

19.10.11

Lusinamara
22.10.2011, 18:32
ԼուՎաՌու
http://lusinamara.blogspot.com/p/blog-page_5629.html
Լռած դարերը խոսեցնել գիտենք
Ու մտահայաց մենք գիտենք լռել,

Վառված հրաշքը հանգցնել գիտենք,
Աչքերով հրաշք մենք գիտենք վառել,

Ռազմի կարմիրով ափսոսալ գիտենք
Ու կույր տրտուջից գիտենք կարմրել…

Լուսինե, Վահան, Ռուզան

09.05.10

http://i.imgur.com/I0vDM.jpg

Lusinamara
25.10.2011, 19:30
http://lusinamara.blogspot.com/2011/02/blog-post_28.html
Մենք ենք հիմա տերը այս անհայր երթի,
Ժամանակն այս խենթ, մենք ենք հիմա սանձում.
Ձորերի հետ դեռ կռվում ենք հանուն բախտի,
Լեռներն ի վեր մեր կյանքով ենք ճամփա բացում:

ՆանՍ
26.10.2011, 09:58
Շնորհաշատ, տաղանդավոր, թոռներիս համար մեծ բանաստեղծուհի դառնալու պոտենցիալ ունեցող Lusinamara...:love:kiss:rose

Lusinamara
26.10.2011, 17:21
Շնորհաշատ, տաղանդավոր, թոռներիս համար մեծ բանաստեղծուհի դառնալու պոտենցիալ ունեցող Lusinamara...:love:kiss:rose
Անգերազանցելի հեռանկար:))____:):kiss

Lusinamara
28.10.2011, 19:01
50 ամիս
http://lusinamara.blogspot.com/2011/10/50.html
Արդեն չորս աշուն իրարից հեռու
Սևն սպիտակին ընկեր ու պաշտպան,
Արցունքը ցողի շիթեր է դառնում,
Բազում հարցեր են սպասում լուծման:

Մենք զավակն էինք նույն մոլորակի,
Ես՝ զավակը քո, իմ Հա՛յր-Մոլորակ,
Քո արյան կանչն եմ, քո զարկը կյանքի,
Քո խաղաղության իղձն արևի տակ:

Իմ մեջ քո ցանած սերմերը բարի
Ծլում են արդեն, կծաղկեն շուտով,
Ցրվում է մութը սև գիշերների.
Ուրիշ առավոտ… ուրի՜շ կարոտով…

Ես սպասման մեջ շա՜տ եմ տագնապել
Մռայլ օրերում իմ մտքերով խև…
Մեզ վիճակված չէ, ավա՜ղ, հանդիպել
Աշխարհներում այս սպիտակ ու սև…

Քո հեռուները մեկ վայրկյան գոնե
Թող պարգևեն քեզ սրտի տրոփյուն:
Իսկ թե կարոտի լուծումը մահն է.
Ինձ էլ տար քեզ մոտ՝ հավերժական տուն:

28.10.11
50 ամիս

Lusinamara
31.10.2011, 00:26
Անմարմին ընկերոջս
http://lusinamara.blogspot.com/2011/10/blog-post_31.html
Իմ անմարմին ընկեր,
Քեզ եմ նորից երգում,
Անուրջներիս դու տեր,
Այնքա՜ն մոտ իմ հոգուն:

Գիշերներիս անքուն
Խռովքներին թրև
Դու տվել ես մաքուր
Անրջանքի թևեր:

Քեզ չեմ տեսել երբեք
Եվ չեմ կարող տեսնել՝
Դու չես իջնի ներքև
Բարձունքներից անստվեր:

Երազ ես լոկ բարի,
Իմ անմարմի՛ն ընկեր,
Առանց կանչող ձայնի,
Իմ կանչերի դու տե՜ր:

30.10.11

Lusinamara
02.11.2011, 00:33
Արևը
http://lusinamara.blogspot.com/2010/11/normal-0-false-false-false-ru-x-none-x.html
Լուսնի աչքերից կախված է արծաթե ծանրություն`
Կաթիլային, եթերային, հուշող…
Մի ուրիշ հարստություն խլվեց նրանից,
Դու նույնպես ետ չես գա, ինչպես…նա…

Երկուսը`
Ցերեկային, գիշերային, փայլող…
Մեկն անաղմուկ, անխոնջ, խիզախ,
Մեկն`անզգույշ, համառ…
Անհամատեղ, բայց լույս…երկուսն էլ…
Հիմա խամրեց, մարեց Արևն այն,
Իսկ Լուսինը լույս մուրալու միշտ ենթակա,
Սովորում է, դեռ փնտրում է լույս գտնելու
Ու լույս տալու դժվարությամբ հաղթանակը…

Սիրում էինք, նստում էինք մայրամուտին…
Երբ ծտերը երկինք - տետրում իրենց մարմնով խզբզում էին,
Որդիդ ասաց. «Մա՛մ, Լուսոյի ձեռքից բռնի՛, ելեք երկի՜նք,
Տե՛ս, ոչ դու կաս, ոչ ինքն էնտեղ…»…
Ու ժպտացինք. համեստ, սիրուն, գերո՜ղ…
Ինչե՜ր ասես չեղան այդօրվա ժպիտների
Ու այսօրվա արտասուքի միջև…
Մենակ թողեցիր ինձ`թույլ, անօգնական,
Դու հեռացար, քեզ հետ տարար… մի ուրիշ լույս ինձնից խլվեց,
Դու բացեցիր, այն ընթացքի մեր վերքերը…
Բայց կարող եմ կոտրած սրտով էլի լույս տալ,
Թե սիրում եմ լույս սիրողին:

Ակնարկում եմ`
Սիրե՛ք լույսը, հիշե՛ք Արևին,
Որ Լուսնի նվազ լույսը հերիքի…


02.11.10

***

ԱՐԵՎԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Lusinamara
02.11.2011, 21:32
Ո՞վ ես
http://lusinamara.blogspot.com/2011/11/blog-post.html
Քեզ համար մի անլույս լուսնյակ,
Անջուր աղբյուր եմ,
Անձեռակերտ, սուրբ ու միակ,
Բայց հազար, բյուր եմ:

Քեզ համար մի անամպ ու լուրթ
Վեհ հորիզոն եմ,
Արևատենչ երգերով՝ մութ,
Սևավոր ֆոն եմ:

Քեզ համար մի տարօրինակ
Գիտուն անգետ եմ՝
Ապրում եմ քո թրերի տակ
Ու անվրեպ եմ:

Քեզ համար մի արցունք - դագաղ,
Կորած մրմունջ եմ,
Մտքերիդ մի մեղմ մթնշաղ,
Կապույտ անուրջ եմ:

Քեզ համար մի եղած-չեղած
Լուսներկրացի եմ,
Արևոտ եմ, սիրտ-սրտաբաց
Ու «կարմիր ձի» եմ:
_______________

Քեզ համար ես մոտ ու հեռու
Միշտ մի հասնող ձեռք,
Հավերժ ու հար քո հարսնացուն՝
Կինը չեղած երբեք…

02.11.11

Lusinamara
09.11.2011, 14:59
Պոետական արվեստ :love
http://lusinamara.blogspot.com/2011/11/blog-post_09.html
- Երգը, անկասկած, սրտից պիտ ծնվի,-
Ահա՛, հորդորը ու պահանջը քո,-
Բարձունքից պոկված քամու պես լինի,
Հյուսի սրտերը սիրո ուլունքով:

Ու մշտասևեռ աչքը դարերին
Պահած՝ միշտ բռնի դեպի լույս ճամփան,
Ապագան դեպի՝ ուրախ հաղորդվի,
Բերկրի երջանիկ ու հոժարակամ:

Նայում եմ երգիս աչքերովս թաց:
Ու հայրաբար ես շարունակում դու.
- Ջանա՜, փոքրի՛կս, երգով հարընթաց
Բացված վերքերը դարմանել մարդու…

05.11.11

Գ.Հ.-ին

Lusinamara
11.11.2011, 20:08
11.11.11
http://lusinamara.blogspot.com/2011/11/111111.html
Վեցամեկ օրվա հրաշքը, անկախ
Մեր երազ-սրտի կապույտ տաղերից,
Սավառնում է վե՜ր՝ հույսերով առկախ…

Նա իր շուքով է ուզում ողողել
Մարդկության բախտի ընթացքը բեկուն,
Որում հարության խորհուրդն է հողվել:

Ողջ էությամբ այս վեցամեկ օրվա
Երազանքների կայծակ է շողում:

Եվ իր շշուկը մազերի վրա
Ճերմակ ալիքի հետքեր է թողնում:

11.11.11

Lusinamara
12.11.2011, 21:37
Առաջին ձյուն
http://lusinamara.blogspot.com/2011/01/blog-post.html
Աչքերիս ծովի մեջ շողածին
Ռահվիրա կարգեցի քո նավը,
Ամբարած օրերս ծաղկածին`
Ջոկեցի չարությունն ու լավը:
Ինչ որ կար, բացեցի քո առաջ`
Նվերս, ահա՛, տե՛ս, թափվում է ցած...

Ձեռքերդ վե՜ր պարզիր դու շռայլ,
Յուրացրո՜ւ սերն անսահման ճախրանքի
Ու ցավն ինձ խենթացնող մորմոքի`
Նա առաջին ձյուն դարձավ քեզ համար:

08.12.09

Պատմական ակրոստիքոս:)

Lusinamara
14.11.2011, 21:00
Քեզ հետ…
http://lusinamara.blogspot.com/2011/11/blog-post_14.html
Քեզ հետ եմ ես ընկել,
Քեզ հետ հառնել նորից,
Ինչի՞ց են մեզ զրկել
Մեր կանգնելու օրից:

Քեզ հետ եմ ես ճկվել,
Քեզ հետ ուղղվել հանկարծ,
Ինչպե՞ս ես ինձ գրկել,
Այդ կմնա վարկած:

Քեզ հետ եմ ես եկել,
Կողքիդ եմ և հիմա,
Ինչի՞ց եմ քեզ փրկել,
Դժվար մարդ իմանա:

2005

Lusinamara
15.11.2011, 17:23
Բնություն ու լույս
http://lusinamara.blogspot.com/2011/11/15.html
Ավյունով լեցուն աշխարհին նայում,
Գաղտնիքներն եք իր փորձում վերծանել,
Ահեղ դարերի, հողի ու մարդու,
Երկնքի ընկած իղձը վեր հանել:
Խաղաղությունն է Ձեր հոգու քաղցը,
Ամուր մի տուն է՝ հիմքում սեր ու հույս,
Փթթուն մի երազ ու բռունցք բարձր,
Հավերժի հաղթող բնություն ու լույս:
Մթին արտերի թագն աստղածաղիկ,
Սիմֆո՛նիան հեռո՜ւ կարոտած էրգրի,
Մկրտիչ դարձած կապույտն անառիկ,
Բյուր գույներում Ձեր թող հարատևի…
Ու աննշանս Մեծն Գալիքի
Անուշ զմայլքով մեկեն կբերկրի:


Վ.Թ.-ին

15.11.11

Lusinamara
18.11.2011, 18:21
Երգ

http://lusinamara.blogspot.com/2011/11/blog-post_14.html
Կուզեմ հովի հետ սարերի
Շրջեմ ձորեր ու անտառ,
Երբ լուսավորը ընկնի,
Մի երգ գրեմ քեզ համար,
Մի երգ գրեմ ու երգեմ,
Սարեր, ձորեր դղրդան,
Այն, սիրելի՛ս, քեզ բերեմ,
Փխրուն սիրտդ թող խնդա:
:love

Գրված 2006թ.-ին…
Մի փոքր ձևափոխված 18.11.2011

Arpine
19.11.2011, 22:00
Մուրհակ չուզեցին մեր երազատենչ հրաշքի համար,
Մեր խուլ ականջին ու սրտերին քար բեռ չբարձեցին,
Այլ սիրո բարակ թիկնոց հյուսեցին մեր ուսին հարմար
Ու իրենց սիրով`աչքերում արծաթ մոլորակեցին.

Այն նստարանը, որ սեր էր ցրում նոճիների տակ`
Միահյուսելով ծիծաղների հետ մեղմ շառաչներին
Եվ այն ծերուկը, որ սեր էր երգում պատուհանի տակ`
Իր պատանության չքնաղ օրիորդի պառաված խաթրին...

Չի թողնում վարկանիշ տամ, շատ սիրուն ես նկարագրել:love

Lusinamara
23.11.2011, 00:46
Մեղավո՛ր աշուն
http://lusinamara.blogspot.com/2011/11/blog-post_23.html
Հանցավո՛ր աշուն, քո սեղմող բանտը
Օրեցօր մտքիս թելերն է տաշում:

Վիրավո՛ր աշուն, սրտիս փափագը
Քո թախիծի մեջ իր կյանքն է մաշում:

Տխրածո՛ր աշուն, իմ մութ քաղաքը
Քո արցունքի հետ «ա՜խ»-եր է քաշում:

Սիրավո՜ր աշուն, հոգուս բերկրանքը
Մի՛ թող քո անհաս երկնային բաշում:

22.11.11

Lusinamara
29.11.2011, 23:55
Սակայն դու չկաս
http://lusinamara.blogspot.com/2011/11/blog-post_29.html
Արդեն ցրտաշունչ ձմեռը զարկեց,
Ու կատաղում է բուքը անդադար,
Ձյունն էլ անաղմուկ ճամփեքը փակեց,
Սակայն դու չեկար,

Ու չմտար դու քո նոր տունը տաք...
Եվ իմ կրծքի տակ թողիր սիրտ անքուն.
Շատ դեգերեցի այս երկնքի տակ,
Սակայն չկաս դու…

Գետերը նորից նույն հունը ունեն,
Արևը դարձյալ կփայլի վրաս,
Նոր գարունն էլի կիջնի վերևեն,
Սակայն դու չկաս……

29.11.11
51 ամիս

Lusinamara
04.12.2011, 23:33
Վերափոխվում եմ…
http://lusinamara.blogspot.com/2011/12/blog-post.html
Ես կորցրեցի ինձ բնորոշը.
Իմ նուրբ ձեռքերը էլ շոյող ձեռք չեն,
Իմ հում մտքերը էլ հասուն բերք չեն,
Իմ խենթ կրքերը էլ հոգուս պետք չեն…
Ու հայացքներս դառնում են անձև:

Ինձ մոռացել է ինձ բնորոշը.
Իմ փափագներից էլ չեմ թռվռում,
Ամոթանքներից էլ չեմ վռվռում,
Իմ հանաքներից էլ չեն հռհռում…
Ու սանդուղքներս տանում են ներքև:

Ինչո՞ւ է կորչում ինձ բնորոշը.
Որ ցեխ շպրտվի՞ երկնքին կապույտ,
Որ լույս չհասնի՞ անկյուններին մութ,
Թե՞ որ կյանք դառնան հեքիաթները սուտ
Ու տեղափոխվեն սպիտակ ու սև:

Վերափոխվում եմ…
Ու ինձ տիրում է ժամանակը խև…

:}

Lusinamara
09.12.2011, 20:55
ԻՆՉՊԵ՞Ս
http://lusinamara.blogspot.com/2010/11/blog-post.html

Ինչպե՞ս հասկանամ ցավն այս խենթ, վայրի ու ներողամիտ,
Որից մանկական սուրբ ճիչն է ծնվում
Ու առաջին տաղը սիրահարի:
Իմ երգ-երազը ինչպե՞ս դարձնեմ կարոտի մի բառ,
Որ անցածների իր պատմությունը
Ու կորցրածը գտած համարի:

Անդավ ճերմակը ինչպե՞ս դարձնեմ մի շղարշ հուշիկ,
Որ շարունակի ճախրել միշտ քեզ հետ՝
Իմ լուռ գոյության խոսուն վկայի:
Շշուկս անդարձ ինչպե՞ս հասցնեմ կարմիր առավոտ,
Լռության բերքիս հետ միախառնեմ
Եվ ապացուցեմ, որ ես էլ կայի:

Իմ երանգներին ինչպե՞ս մոտեցնեմ գույները հողոտ,
Ջնջեմ ամպերի քինոտ ստվերներն,
Ուժ առնեմ ծափից սեգ լուսնկայի:
Ձիերին անթամբ ինչպե՞ս հանդարտեմ ճախրանքի պահին
Եվ գիշերների խաբուսիկ դողով
Անցյալից անցնեմ տխուր ներկայի:

Իմ բոցոտ հույսե՜ր, ինչպե՞ս հանդգնեմ ասել. «Էլ չգա՛ք»,
Երբ ինքս մի հույս ու պատկեր-պահանջ
Շատ էին խնդրում այցի գնայի:
Կանաչ ներկերով ինչպե՞ս ես ներկեմ հողի վերքերը,
Որ հառաչանքի փոթորիկն անսանձ
Շղթայված ցավի տեսիլքով նայի:

Քե՛զ, թաքուն բնազդ, ինչպե՞ս քնեցնեմ մթին հոսքերում,
Որ էլ չարթնանաս, անունս չտաս՝
Կարիքը չունեմ քո քնքուշ ձայնի:
Ցնծության վայրկյա՛ն, ինչպե՞ս քեզ կնքեմ իմ բախտի վրա,
Որ հրաշք դառնաս ու իմաստ առնես
Անհայտ խավարում լուսե շղթայի:

Ընկած զինվորին ինչպե՞ս կթողնեմ մղձավանջներում,
Եթե իմ սիրտը խիստ դատելու է,
Նրա արձակած ճիչով ինձ այրի:

…Եվ ցուրտ թախիծը ինչպե՞ս ես չառնեմ իմ լուռ շուրթերին
Ու չնվաղեմ այս ցավ-կարոտից...
Կողքս է ապրում մի չքնաղ այրի...

«Հարցարան»
Դեկտեմբեր.2009

Lusinamara
13.12.2011, 16:55
Մարգարիտա
http://lusinamara.blogspot.com/2011/12/blog-post_10.html
Դու քո բարության ճառագայթումով
Իմ բորբ հուզմունքը մարում ես հաճախ
Ու ժպիտների անհուն ժայթքումով
Մեկեն դարձնում տխուրը ուրախ:

Վերջին լույսերին հեզ վետվետելիս
Քո տված լույսից բաժին կհանեմ
Եվ գալիք դարին հինն ավետելիս
Քո պատգամները հետս կտանեմ:

06.12.11

Lusinamara
16.12.2011, 18:56
Մի՛ ստիպեք
http://lusinamara.blogspot.com/2011/12/blog-post_16.html
Ինձ մի՛ կշտամբեք կոշտության համար՝
Սիրալիրությունն սպառում ունի.
Արև եմ փնտրում ձեզնից շատ երկար
Ու գիրկ եմ փնտրում արդար երդումի:

Մի՛ նեղվեք ինձնից չարության համար՝
Ես էլ ձեզ նման մարդ եմ մեղավոր
Ու մի՛ ծավալեք խղճմտանք տկար՝
Ես զատել գիտեմ երկրորդ-կարևոր:

Մի՛ ստիպեք ինձ ես Ես չլինեմ
Ու սկզբունքներ լուրջ փոփոխեմ իմ մեջ,
Տառապանքն ինքնին կերտում է անդեմ՝
Ինձ դարձնելով անսկիզբ մի վերջ:

15.12.11

Lusinamara
22.12.2011, 21:06
Չափածո նամակ Ձմեռ պապին
http://lusinamara.blogspot.com/2011/12/blog-post_22.html
Սե՜ր բեր աշխարհին, խաղաղ տուն, երկինք,
Գետեր ու լեռներ հաշտ ու միաձույլ,
Դու` մանկան համար ձեռքի խաղալիք,
Դու` հյուր սրտերի՝ փառքերով օծուն:

Անցի՛ր քո կառքով այդ ոսկեանիվ,
Փռի՛ր միշտ սուրբն ու վեհը աշխարհում,
Դու՝ հեքիաթածին ու հեքիաթ ինքնին,
Դու՝ սիրակամար կյանքի սպասում:

Խաղա՜ղ արի դու, իմ կարմրածո՛ւփ,
Ճեղքի՛ր բյուրավոր տարածություններ,
Դո՛ւ, որ ձյուների ճամփան ես գծում,
Դու, է՛լ ավելի ճերմակը մեզ բե՜ր…
18.12.11

Lusinamara
24.12.2011, 00:43
Զատված
http://lusinamara.blogspot.com/2011/12/blog-post_24.html
Իմ ամպած թախիծը
Քո սահմանից դուրս է
Միշտ անձրևում,

Իմ մրոտած բիծը
Քո ճերմակից դուրս է
Միշտ անձևվում,

Իմ ծուռ ուրվագիծը
Քո ստվերից դուրս է
Միշտ թրևում,
...

Համակերպված սիրտը՝
Քո փոխարեն լույսին
Միշտ բարևում:

Lusinamara
25.12.2011, 18:05
Հուլիսյան բզեզ
http://lusinamara.blogspot.com/2010/12/blog-post_25.html
«Հուլիսյան բզեզ»...
Ոչ ոք ոչ մեկին սիրելիս այսպես չէր դիմել կյանքում`
Առաջինն եմ ես...:love

Անծպտուն մի գորգ
Սենյակիս բոլոր առարկաները կարմրեցնում էր ու ինձ հիշեցնում
Բզեզին ծանոթ...

Գուցե մի բան կար
Նրա կապտավուն տրամաբանության ու կարմրավուն
Իմ գորգի համար...

Գլխապտույտ էր...
Ես ու բզեզս պատուհանից դուրս բարդուն էինք նայում.
Բարդին կապույտ էր...

Նա ինձ «ձեռ առավ»...
«Կապույտ վարսերը» խաբուսիկ են շատ` շուտ են բոյ քաշում.
Բզեզս թռավ...

Հուլիսյա՜ն բզեզ,
Հիմա քեզանից թունդ տարեվերջյան ու տոնածառի հոտեր են փչում...
Շա՜տ եմ սիրում քեզ...

Սերը դե իզուր,
Ես չեմ փոշմանել, քո սիրո վրա թող այն սեր դնի, թող այն մնա քեզ,
Բայց գորգս հետ տուր,

Հուլիսյան բզե՜զ...

25.12.10

Lusinamara
30.12.2011, 21:20
Արի՛ Նոր տարի
http://lusinamara.blogspot.com/2011/12/blog-post_30.html
Արի՛ Նոր տարի, դու լուսե երա՜զ,
Քե՜զ է փափագում իմ սիրտը թաքուն,
Փռի՛ր լուսերդ շուրջս ու վրաս
Եվ մի՛ հեռացիր, մնա՜ իմ հոգում:




Հարգելի համաակումբցիներ, սրտանց շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը :):love

Lusinamara
07.01.2012, 20:20
Սիրո խարույկ
http://lusinamara.blogspot.com/2012/01/blog-post.html
Հանձնիր ինձ սիրուդ կարմիր խարույկին
Ու իմ մոխրացող էությունն զգա,
Ամենակորուստ ճիչերս ունկիդ՝
Ինքնաճանաչման վիշտը քո սգա:

Հրից արնացած էությունս տես՝
Հանգչող մարդու դեմ աչքերդ փակիր
Ու երկնավորին մեր ամենատես,
Վշտակոծ սրտով մեկեն աղոթիր,

Որ սիրտդ խուժած քամին հանդարտի
Անամոք կրակ ցրող խարույկը,
Ու տրտմությունը հոգու և սրտի
Անարգել թողնեն քո դարձի մուտքը:

-–-–-–-–-–

Գիտեմ՝ չես ուզում, որ փխրուն հոգիս
Այս տառապանքն էլ կրի վաղաժամ.
Լուռ ալեկոծված հույս ու խռովքիս
Գերադասում ես տեսնել անզգամ...

Ու հետևանքը նախազգալով
Թույլ չես տալիս ինձ հասնել խարույկին…
Ա՜խ, այդ վեցերորդ զգայարանով
Օժտված է միա՛յն, միա՜յն քո հոգին:

07.01.12

Lusinamara
12.01.2012, 19:47
Չկաս...
http://lusinamara.blogspot.com/2012/01/blog-post_12.html
Քո աչքերի պես հեռու են ինձնից
Արևի սերն ու ջերմությունն այսօր,
Որքա՜ն անկարող, անուժ եմ նորից
Պոկելու ինձնից կարոտն այս բոսոր:

Չկաս դու այնտեղ, ուր սերն է ազնիվ.
Արդեն վաղուց ես ճամփան քո ծռել…
Եվ շատ հաճախ էլ ժպտում ես հազիվ՝
Տեսնելով ոնց եմ մահվան դեմ կռվել:
...
Չեղար ընթացքս բեկող մի պատնեշ՝
Չխանգարեցիր անմիտ անկմանս,
Ինձ պետք չէր ո՛չ մի պատարագ ու ծես՝
Լոկ մի հենք էր պետք վայր ընկնող սյանս…

12.01.12

Lusinamara
13.01.2012, 20:53
Մի՛ ստիպեք
http://lusinamara.blogspot.com/p/blog-page_29.html



http://www.youtube.com/watch?v=2rNVh22SkxE&feature=player_embedded

Լուսին Ամարա - Մի՛ ստիպեք
Գեղանկարչությունը` Արփինե Նաղդալյանի
Կարդում է և պատրաստել է Ռաֆայել Մեջլումյանը

Lusinamara
19.01.2012, 15:45
Նմանություն
http://lusinamara.blogspot.com/2012/01/blog-post_19.html
Դեմքով նման ենք մենք ինչ-որ մեկի,
Սակայն տարբեր են բոլոր Ես-երը…

Երբ կլիներ հարց անմեկին՝
Կթոթվեիր քո ուսերը,
Ես՝ ձեռքս եմ տանում գլխիս…

Նման եմ ես քեզ այսօր առավել,
Քան երբևէ կար մեր մեջ ընդհանուր…

Միայն միտքս է պառավել
Ու մուրազս դարձել հանուր.
Դու քո ձեռքը պահի՜ր գլխիս…

_____________

Կյանքում նման ենք մենք ինչ-որ մեկի
Եվ ինչ-որ մեկը չափանիշն է մեր:

18.01.12

Sambitbaba
21.01.2012, 02:47
Չկաս...
http://lusinamara.blogspot.com/2012/01/blog-post_12.html
Քո աչքերի պես հեռու են ինձնից
Արևի սերն ու ջերմությունն այսօր,
Որքա՜ն անկարող, անուժ եմ նորից
Պոկելու ինձնից կարոտն այս բոսոր:

Չկաս դու այնտեղ, ուր սերն է ազնիվ.
Արդեն վաղուց ես ճամփան քո ծռել…
Եվ շատ հաճախ էլ ժպտում ես հազիվ՝
Տեսնելով ոնց եմ մահվան դեմ կռվել:
...
Չեղար ընթացքս բեկող մի պատնեշ՝
Չխանգարեցիր անմիտ անկմանս,
Ինձ պետք չէր ո՛չ մի պատարագ ու ծես՝
Լոկ մի հենք էր պետք վայր ընկնող սյանս…

12.01.12

Ցավոք, չթողեց վարկանիշ տալու, Լուս ջան. շատ լավն էր "Չկաս"-ը:

Եվ ընդհանրապես, վերջապես կարդալով քո հիանալի էջերը մինչև վերջ, մի բան կարելի է ասել. ԱՊՐԵՍ: Շատ լավ ես գրում, սիրելիս, և համոզված եմ, որ ժամանակի հետ ավելի լավ ես գրելու:

Եվ այնքան հոյակապ է նույնիսկ քո ողբը, քո սուգը, քո կարոտը, քո թախիծը, որ մարդ սկսում է ողբալ, սգել, կարոտել ու թախծել քեզ հետ միասին…

…Ամեն անգամ, կարդալով քո տողերը, ես մտածում եմ, թե ինչ հիասքանչ գոհարներ կշարեիր, եթե մի փոքր այլ իրականություն ընտրեիր: Բայց ամեն մարդ ինքն է ընտրում և կառուցում իր իրականությունը և ոչ ոք իրավունք չունի խառնվելու այդ շինարարությանը: Դա Տիեզերքի հիմնական օրենքն է: Եվ սակայն, այդ օրենքի հետ միասին մեկ ուրիշն էլ կա. կարելի է հուշել: Կարծում եմ, որ այդ հուշարարությունը՝ մերձավորի հանդեպ սիրո արտահայտչաձևերից մեկն է: Ելնելով դրանից, մի փոքր հուշել եմ ցանկանում:

Մեր իրական աշխարհը՝ մեր տեսած, ընկալած, հասկացած ու մարսած աշխարհից շատ ու շատ ավելի մեծ է: Բացատրեմ: Եթե երբեք տանից դուրս չգաս, - չես իմանա, որ քո պատուհանից երևացող բակից բացի՝ փողոց էլ ունես: Իսկ եթե փողոցիցդ դուրս չգաց, - չես իմանա, որ Երևան էլ ունես: Եվ այդպես՝ մինչև անվերջություն:

Եվ այն, որ դու ասում ես. "Չկաս", - դա ընդամենը կարող է քո "տեսած, ընկալած, հասկացած ու մարսած աշխարհը" լինել: Իսկ ի՞նչ եթե քո "Իրական Աշխարհում" նա՝ Կա: Ու միշտ քո կողքին է ու քեզանից անբաժան, իր անսահման սիրով հանդեպ դեպի քեզ… Եվ եթե ես հանկարծ ճիշտ լինեմ, պատկերացնո՞ւմ ես արդյոք նրա ապրումները՝ քո ողբը, քո սուգը, քո կարոտը, քո թախիծը տեսնելիս…
Արդյո՞ք նա այդ կցանկանար քեզ համար: Ես կարծում եմ, որ, սիրելով քեզ անսահման, նա միայն մեկ բան կարող է ցանկանալ քեզ համար. որ դու բուժվես դրանից և երջանիկ դառնաս…

Հ.Գ.
Չխանգարեցիր անմիտ անկմանս Կարծում եմ, չծանգարեց, քանզի "իրական աշխարհում" միգուցէ դա բոլորովին էլ անկում չէ՞ր…

ՀՀ.ԳԳ. Ավել-պակաս ներող եղիր, Լուս ջան: Բայց ես շատ եմ ուզում, որ դու երջանիկ լինես…

Tamplier
22.01.2012, 14:07
Չկաս...
http://lusinamara.blogspot.com/2012/01/blog-post_12.html
Քո աչքերի պես հեռու են ինձնից
Արևի սերն ու ջերմությունն այսօր,
Որքա՜ն անկարող, անուժ եմ նորից
Պոկելու ինձնից կարոտն այս բոսոր:

Չկաս դու այնտեղ, ուր սերն է ազնիվ.
Արդեն վաղուց ես ճամփան քո ծռել…
Եվ շատ հաճախ էլ ժպտում ես հազիվ՝
Տեսնելով ոնց եմ մահվան դեմ կռվել:
...
Չեղար ընթացքս բեկող մի պատնեշ՝
Չխանգարեցիր անմիտ անկմանս,
Ինձ պետք չէր ո՛չ մի պատարագ ու ծես՝
Լոկ մի հենք էր պետք վայր ընկնող սյանս…

12.01.12

Այս մեկը շատ դուրս եկավ... Ապրես: