PDA

Դիտել ողջ տարբերակը : Grammy 2007



Davo'o
12.02.2007, 12:49
Առավոտյան «Շանթով» նայեցի Գրեմմի 2007-ը: Ամենահաջողը Դիքսի Չիքսի համար էր, որոնք 5 Գրեմմի տարան: Մի քանի հատ էլ Մերի Ջեյ Բլայջին բաժին հասավ: Բայց ելույթները էտքան էլ դուրս չեկան: Ճիշտ է մինշտ էլ հաճելի է տեսնել այնպիսի անհատականություննորի, ինչպիսիք են Լայնլ Ռիչին ու Սթիվի Ուանդերը: Անհամբեր սպասում էի Red Hot Chilli Peper-ների ելույթին, 2 ժամ Ծիմբռլեյկություւներին դիմացա մինչև վերջում երգեցին, էն էլ իրենք էլ հիասթափեցրին: Կենդանի կատարումը լավ չստացվեց ըստ իս: White snow-ն երգեցեին Stadium ARcadium ալբոմից... heeeeyoooo now listen what I saaayoooo .... Շատ համեստ էին պահում իրենց, խելառություններ չարեցին:) , ձայնի որակն էլ լավը չէր, ոնց որ Անդրեն երգեր Եվրատեսիլում:) … Բայց ուրախացա, որ Stadium Arcadiumը լավագույն ռոք ալբոմ ճանաչվեց… Ճիշտ է չիլիները ավելի լավ ալբոմներ էլ են ունեցել, բայց սա էլ շատ հաջող էր, 24 հետաքրքիր երգերով: Ջեյմս Բլանտը վատ չէր, բայց Ջեյմս Բլանտի գործիքավորումը չեմ հավանում, շատ աղքատ է:
Մի ելույթ կար միայն, որ իսկապես դուրս եկավ, դա This is a men's world-ն էև Ագիլեռայի կատարմամբ:Ցնցող էր… Քրիստինան ինչպես միշտ բարձունքի վրա էր: Շատ եմ սիրում Ագիլեռային: Ճիշտ է նա միշտ ասոցացվում է Բրիթնի Սփիրզի ու Թիմբերլեյքի հետ, բայց իմ կարծիքով նա մի գլուխ բարձր է:
DJ Սեդրակն ու մի կին էին մեկնաբանում, իմ կարծիքով էտքան էլ վատ չէին անում դա: Շատ չփչացրեցին միջոցառումը: :)

CactuSoul
12.02.2007, 14:14
Ուուուու՜ու… Հավեսի գցեցիր:nyam … Պատկերացնում եմ, թե Aguilera-ն ո՜նց ա էդ երգը երգել:roll :yahoo :roll (չնայած իրեն չեմ սիրում, բայց շատ լավ ձայն ունի)… Ափսոս չեմ նայել:( … Բայց երեկոյան, կարծեմ, կրկնելու են, չէ՞: Գոնե կրկնությունը նայեմ…

Rian
12.02.2007, 23:48
ափսոս, Ջիվան Գասպարյանին չտեսանք...
բայց, իրոք, Ագիլեռան ընտիր էր: Ջեյմս Բլանտն էլ էր լավ:
մեկ էլ շատ-շատ եմ հավանում Քորին Բեյլի Ռեյին` այն երիտասարդ սեվամորթ աղջկան, որ հայտնի դարձավ Put Your Records On երգով: այս անգամ կիթառով ինչ-որ համար եր կատարում...
Դիքսի Չիքս եռյակը տպավորություն չթողեցին ինձ վրա, մանավանդ որ տանել չեմ կարող քանթրի ոճը: թե ինչպես 5 Grammy տարան, չեմ հասկանում...

Արշակ
21.02.2007, 12:14
…DJ Սեդրակն ու մի կին էին մեկնաբանում, իմ կարծիքով էտքան էլ վատ չէին անում դա: Շատ չփչացրեցին միջոցառումը: :)
Իսկ իմ կարծիքով լա՜վ էլ փչացրեցին։ Վերջին կես ժամն եմ նայել, ահագին ջղայնացա։ DJ Սեդրակը իր խուլ ձայնով քթի մեջ մրթմրթում էր ու ոչ մի բան չէր հասկցվում։ Շատ լարված էի լսում, որ մի բան հասկանայի։ Անընդհատ մտածում էի, թե մի քիչ սուս մնա, որ գոնե անգլերենից մի բան հասկանամ։ Իմ կարծիքով սենց միջոցառումներ մեկնաբանելու համար, երբ մեկնաբանողը չի երևում ու միայն ձայն է լսվում, ինքը հեչ հարմար վարող չի։ Գոնե այսպիսի դեպքերում շատ հստակ արտասանություն ունեցող մարդ է պետք։ Խոհարարական հաղորդումներն իրան ավելի շատ են սազում։ :)
Բացի դրանից, երկուսով չէին կարողանում համաձայնեցված մեկնաբանել։ Իրար խանգարելով, միաժամանակ էին խոսում։