Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Փոսը
Mark Pauler
10.02.2011, 18:51
ՓՈՍԸ
Վերջապես հասա բլրակի փոքր տափարակ գագաթին: Առջևում մի փոս էր, խորությունը մոտ մեկ ու կես մետր, լայնքն ու երկարությունն էլ` ոչ ավել, քան երկու մետր: Ոչ մի առանձնահատուկ բան չկար այդտեղ, բացառույամբ այն փաստի, որ փոսը և դրա շրջակայքը բլրակին հատուկ փարթամ խոտածածկից զուրկ էին: Փոսի մեջ մի քիչ ջուր էր հավաքված. երևի նախորդ օրվա անձրևից էր: Իմ կանգնած դիրքից ձախ` դեպի արևելք ընկած հատվածում, վեր գոյացող սարը կարմրավուն երանգ էր ստանում: Մայրամուտին մնացել էր հազիվ կես ժամ:
Սկսեցի դանդաղ հանվել: Ամբողջովին մերկացա, շորերս խնամքով դասավորեցի տոպրակի մեջ ու, վերցնելով Մանիկ տատի տված բրդե մեծ շալը, փաթաթվեցի դրա մեջ: Նստեցի փոսի եզրին, ոտքերս կախեցի ներս ու նայեցի արևի կողմը: Րոպեներ անց սկսվելու էր իմ կյանքի ամենավտանգավոր արկածը: Երբ նորից նայեցի ներքև, տեսա, որ ոտքերս թաղվել են մթության մեջ: Մայր մտնող արևը դեռ պարզ լուսավորում էր շրջապատը, իսկ փոսի պատերից տարածվող սև, թանձր մթությունը կլանում էր լույսը: Մի պահ աչքերս փակեցի, որ կենտրոնանամ ու պատրաստվեմ սպասվելիքին: Երբ արևի խամրող լույսին զուգընթաց նորից բացեցի աչքերս, բույսերն ու քարերը սկսել էին իրենց սեփական լույսով ողողել շրջապատը:
Մի քիչ առաջ թեքվեցի ու թռա ներքև: Փոսի մեջ կանգնած հայացքով ճանապարհում էի արևին: Վերջին շողը դեռ չխամրած` նստեցի թաց հատակից քիչ բարձրացող ողորկ քարին ու սկսեցի ուսումնասիրել փոսը ամենայն մանրամասնությամբ…
21 օր առաջ
Առավոտյան ուշ արթնացա: Հասցրեցի միայն սափրվել ու երկու կում սուրճ խմել: Օդանավակայանում Արան արդեն ինձ էր սպասում իրեն հատուկ մռայլ դեմքի արտահայտությամբ:
Երբ առաջին անգամ հանդիպեցի Արային, նա չար աժդահայի տպավորություն թողեց: Աջ ու ձախ գոռգոռում էր, կոպտում մի խումբ վախեցած բանվորների ու, իր առնվազն հարյուր քսան կիլոգրամանոց մարմնով անհեթեթ շարժումներ անելով, դես ու դեն էր քայլում` ցույց տալով ինչ-որ թերություններ:
Ծանոթությունից հետո էլ ավելի մեծացավ հակակրանքս: Անընդհատ նկատողություններ էր անում ինձ, իր տեսակետը անհերքելի տոնով ասում ու հակաճառություն չընդունող դեմքի արտահայտությամբ աչքերը չռում վրաս:
Երկուսս էլ մեր մեծ հիմնարկի տարբեր մասնաճյուղերում տնօրեններ էինք: Այժմ պետք է միասին Ռուսաստան գործուղման մեկնեինք մեր կազմակերպության գործընկերների հետ ծագած խնդիրները կարգավորելու համար: Այդ գործուղումն էլ հենց դարձավ մեր մեծ ընկերության հիմքը:
Գլխավոր տնօրենը հատուկ էր ընտրել երկուսիս: Ինչպես ինքն էր ասում, այդ հարցի լուծման համար անհրաժեշտ էին իմ ճկուն միտքն ու Արայի կոշտ բնավորությունը:
Մոսկվայի հենց օդանավակայանից ուղևորվեցինք գործընկեր հիմնարկության գրասենյակ: Բանակցությունները ռուս գործընկերների հետ սկսվեցին ոչ թե, ինչպես ընդունված է, փոխադարձ հաճոյախոսությունների փոխանակմամբ, այլ շատ կարճ ու կոնկրետ ստացանք առաջարկություն` վերցնել կաշառք, շուտ վերադառնալ Հայաստան ու համոզել մեր ղեկավարին, որ ամեն ինչ կարգավորված է: Նրանք նույնիսկ արդեն մշակել էին պլան, թե մենք ինչպես պետք է այդ սուտը հրամցնենք, բայց երկուսս էլ կտրուկ հրաժարվեցինք կաշառքից: Մեր հասցեին հնչեցին սպառնալիքներ, որոնք լուրջ չընդունեցինք: Ասացին, որ իրենց ուզածին հասնելու համար մեզ կստիպեն համաձայնության գալ իրենց հետ:
Մեր կազմակերպության հիմնադիրները բավական ծանրակշիռ մարդիկ էին, և նույնիսկ Ռուսաստանում մենք մեզ բավական ապահով էինք զգում նրանց շողքի տակ: Երկուսս էլ աներկբա էինք: Բանակցությունների առաջին փուլը շատ կարճ տևեց, և երբ դուրս եկանք գրասենյակից, մեզ շատ անակնկալ կերպով ձերբակալեցին:
20 օր առաջ
Փակված էինք ոստիկանության բաժանմունքի սենյակներից մեկում: Այդպես երեք օր մեզ բացարձակ մեկուսացրեցին արտաքին աշխարհից, և միայն չորրորդ օրն առավոտյան սկսվեց ինչ-որ անհեթեթ հարցաքննություն: Հետո “հրաշքով” պարզվեց, որ մեզ սխալմամբ են ձեռբակալել, իսկ երբ ազատվեցինք դրանց ձեռքերից ու ցանկանում էինք վերադառնալ, մեզ առևանգեցին հենց օրինապահների քթի տակից:
17 օր առաջ
Հոգեբանական գրոհի տրամաբանությունը նույնն էր: Երեք օր դռան մոտ կանգնած զինված պահակախմբից ոչ ոք ոչինչ չպատասխանեց մեր հարցերին: Չորրորդ օրը առավոտյան սկսվեց սպառնալիքներով ու պահանջներով լի մի խոսակցություն: Այդպես ևս երեք օր տևեց:
Շարունակելի...
Mark Pauler
10.02.2011, 23:58
11 օր առաջ
Արդեն վեց օր էր, որ մեզ առևանգել էին, և վերջին երեք օրերի ընթացքում անընդհատ լսում էինք, որ մենք ելք չունենք ու պիտի համաձայնվենք նրանց պահանջների հետ: Սպառնալիքների հետ մեկտեղ` առաջարկվող կաշառքի չափաբաժինն էլ էր կրկնապատկվել:
Շուտով լույսը կբացվեր: Արան քնած էր կողքի մահճակալին, իսկ ես դեռ ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել գիշերը նրա պատմած մի պատմության ազդեցությունից:
Ծայրահեղ դժվար վիճակներում, երբ հույսդ սկսում ես դնել միայն Աստծո վրա, դառնում ես ավելի սնոտիապաշտ ու փորձում հավատալ հրաշքների: Հենց այդպիսին էր մեր վիճակն այս գիշեր: Ու երբ տարբեր լսած կամ զգացած արտասովոր դեպքերի մասին էինք սկսել զրուցել` Արան պատմեց <<փոսի>> մասին: Ինչպես նա էր նկարագրում, այդ <<փոսը>> քիչ խորությամբ, ուղղաձիգ, փոքր քարայր էր, բայց ոչ սովորական, այլ դա մի վայր էր, որտեղ գիշերով կարելի էր հանդիպել հենց չարյաց չարին` սատանային, ու եթե կամքդ հերիքեր, ապա սատանան կդառնար քո ստրուկը, հակառակ դեպքում դու կա՛մ կմեռնեիր, կա՛մ կցնորվեիր, կա՛մ էլ, լավագույն դեպքում, ամբողջ կյանքում կապրեիր անիծված ու դժբախտ: Երբ լսեցի այդ մասին, սկսեցի բարձրաձայն ծիծաղել: Ես թերահավատորեն ժպտում էի նունիսկ այն ժամանակ, երբ Արան ինչ-որ մարդկանց անուններ էր տալիս ու ասում, որ կա՛մ մահացել են փոսում, կա՛մ ցնորվել… բայց Արայի պատմության վերջաբանը ինձ ուղղակի ցնցեց: Նա ասաց, որ այդ փոսում գիշերով ցնորվել էին իր երկու մեծ եղբայրները, դանակահարել իրար հենց նույն տեղում ու մահացել:
Ես չէի հասկանում, թե ինչի համար է նա դա ինձ պատմում : Մի պահ նույնիսկ կարծեցի, որ երևի ինքն է ցնորվել մեր այս անհույս վիճակից, բայց երբ երկար լռությունից հետո` գիշերվա կեսին, վերսկսվեցին մեր “բանակցությունները”, ու նա սկսեց խոսել շատ պարզ մտքով, հասկացա, որ այդ պատմության մեջ գոնե եղբայրների դանակահարության մասը իրականություն է:
Վերջապես լույսը բացվեց : Մետաղյա դուռը աղմուկով բացվեց ու ներս մտավ մեր կազմակերպության գլխավոր տնօրենը, իսկ նրա ետևից մեղավոր դեմքի արտահայտությամբ ռուս գործընկերներից երկուսը: Իմ զարմաքն ու ուրախությունը միախառնվել էին իրար: Սկզբում նույնիսկ աչքերիս չէի հավատում:
Սահակյանը, մեզանից օրեր շարունակ լուր չունենալով, ամեն ինչ կռահել էր ու համապատասխան քայլեր ձեռնարկել: Մենք ազատվեցինք այդ անիծյալ համագործակցության պատասխանատվությունից, որն իրականում մի մեծ տնտեսական ու քաղաքական թոհուբոհի էր վերածվել արդեն: Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, ու երեքս էլ նույն օրը վերադարձանք Հայաստան:
Շարունակելի...
Mark Pauler
11.02.2011, 17:38
10 օր առաջ
Մեքենայի ետևի նստարանին նստած հիացմունքով նայում էի պատուհանից երևացող սարերին: Հրաշք տեսարան էր. անձրևից հետո միանգամից երեք ծիածաններ գունագեղ կամուրջներ էին գծել: Թեքվեցի, որ Արային ասեմ նայի պատուհանից, բայց նա քնած էր: Երևի շատ անգամ էր իմ նոր ընկերը այսպիսի տեսարաններ տեսել: Չէ՞ որ սա նրա ծծնդավայր տանող ճանապարհն էր:
Մոսկվայից վերադառնալիս` դեռ օդանավում, Արան առաջարկեց կարճ արձակուրդ վերցնել և գնալ գյուղ, հյուրընկալվել իր ծնողներին ու մի քանի օր հանգիստ գտնել այնտեղ:
Իմ կյանքում չէր եղել և ոչ մի դեպք, որ ես այսպես շուտ ինձ մոտ թողնեմ մի մարդու, որի հանդեպ ծանոթության հենց սկզբից հակակրանք եմ զգացել թե’ իր մկանոտ, հսկայական ու կոպիտ արտաքինի, թե’ անտաշ խոսելաձևի համար: Երկար ճանապարհից հոգնած` ես էլ ընկա մի կիսաքուն վիճակի մեջ ու մտովի սկսեցի վերհիշել իմ ու Արայի անց կացրած վերջին օրերը:
Տհաճ հիշողություններս ընդհատեցին գյուղական ծխի ու թարմ հացի հաճելի բուրմունքը: Աչքերս բացեցի ու էլի սկսեցի պատուհանից դուրս նայել: Հունիսյան քաղաքային տոթից հետո այս զովությանը լրացնում էր իմ երազած գյուղական հանգստությանը:
Վարորդը մեքենան կտրուկ արգելակեց: Նեղ ճանապարհի հենց միջնամասով մի պառավ տատիկ շալակած ցախ էր տանում: Արան դուրս եկավ մեքենայից, բարևեց, համբուրեց ու սկսեցին երկար- բարակ զրուցել: Արան <<Մանիկ տատ էր>> դիմում այդ զառամյալ կնոջը, որը զրույյցի ընթացքում նույնիսկ շալակից չիջեցրեց ցախերը: Մեկ էլ լսեցի, թե ինչպես Է Մանիկ տատը հարցնում Արային.
- Էն ո՞ւմ տղեն ա նստած մեքենայի հետևը:
- Չես ճանաչի: Մեր կողմերից չի:
Մանիկ տատը փոքր քայլերով մոտեցավ մեքենային ու սկսեց ուշադիր նայել ինձ: Սկսեցի անհարմար զգալ , բայց չէի էլ կարող դուռը բացել ու դուրս գալ, որովհետև նա կանգնած էր հենց մեքենայի դռան մոտ: Մեկ էլ, վիզը ծռելով դեպի Արան, ասաց.
- Սրան իրիկունը հետդ կբերես իմ տուն: Համով հալվա կտամ կուտի, համ էլ մի քիչ ջանի կգա:
Ու սկսեց ծիծաղել ինքն իր ասածի վրա: Հետո նորից դեմքը շրջեց դեպի ինձ ու այս անգամ շատ ուշադիր սկսեց նայել աչքերիս մեջ: Մանիկ տատի տանջված ու կնճռոտ դեմքին կարծես հակադրություն էին նրա շատ բարի ու երիտասարդ թվացող աչքերը, իսկ բարյացակամ հայացքի մեջ լիքը ջերմություն կար:
Արան վերադարձավ, նստեց մեքենան, ու մենք շարժվեցինք առաջ: Ինձանից անկախ հարցրեցի Արային.
- Ինչի՞ չօգնեցինք Մանիկ տատին :
Արան ծիծաղալով պատասխանեց.
- Պիտի գոհ լինենք, որ մինչև մեր տուն ամբողջ ճանապարհը մեքենայի առջևից չգնաց ու թողեց իրեն անցնենք: Թե չէ մի ժամից հազիվ տուն հասնեինք: Նա իր բեռը ուրիշին չի տալիս, թեկուզ տաս էսքան լիներ:
Հինգ րոպե անց արդեն Արայենց տան մոտ էինք: Մեծ, սպիտակ դարպասը բացվեց անասելի ճռռոցով:
Տանեցիները սպասում էին և դարպասի ձայնից բոլորը դուրս թռան: Սկզբում Արայի զույգ տղաները` Արտակն ու Արեգը առաջ վազեցին, հետո հայրը` գյուղապետ Անդոն, դանդաղ ու ծանր քայլերով դուրս եկավ: Հետևից էլի երեխաներ դուրս վազեցին, հետո Արայի կինը` Նունեն, երկու քույրերը` Նազիկն ու Անուշը, ու վերջում մայրը` Սաթենիկը: Բոլորը հերթով ու անհերթ փաթաթվում էին Արային, որը կարծես մարտի դաշտից վերադարձած լիներ, թեկուզև համոզված էի, որ մեր վերջին օրերի արկածներից տեղյակ չէին:
Ներս մտանք տուն, որտեղ էլի մարդիկ կային` Արայի քույրերի ամուսինները, մի քանի հարևաններ, հորեղբայրը` իր որդիների հետ: Մինչ Արան ինձ ծանոթացրեց իր հարազատների ու բարեկամների հետ, սեղան գցվեց ու սկսվեց մի մեծ խնջույք:
Ուշ երեկոյան, երբ հյուրերը հեռացան ու երեխաներին պառկեցրին քնելու, Արայի կինը սկուտեղի վրա դրված հինգ բաժակ սուրճ բերեց պատշգամբ, նստեց ամուսնու կողքին ու բազմանշանակ դեմքի արտահայտությամբ ասաց.
- Դե՛, պատմի՛:
- Ի՞նչ պատմեմ: - Դեմքին իր համար բնական խիստ արտահայտություն տալով` հարցրեց Արան:
- Պատմի՛, թե ինչի ինձ Երևանից ուղարկեցիր գյուղ ու տաս օր չէիր էլ զանգում:
- Զբաղված էի… - էլ չկարողացավ շարունակել: Վզին մի չլմփոցով հարված ստացավ, ջղայնացաց շրջվեց, բայց հանդիպելով մոր խիստ հայացքին, հասկացավ, որ եթե էդպես շարունակի խոսել, նորից մոր ծանր ձեռքով վզին կստանա:
- Ա՜յ տղա՛ ջան, դու մեզ ո՞ւմ տեղն ես դրել: Հղի կնոջդ ու երեխեքիդ ուղարկում ես մեզ մոտ ու տաս օր անգամ չես էլ զանգում: Բա դու հեչ մտածո՞ւմ ես, որ մենք էլ ենք մարդ, մենք էլ սիրտ ունենք… - Մի պահ դադար տվեց ու շարունակեց արդեն լաց լինելով, – Անցած հինգշաբթի գիշերը երազիս մեջ քեզ տեսա, լրիվ մերկ ինչ-որ մեկի հետ ձյան մեջ էիր նստած , իսկ ձեր շուրջդ փոթորիկ ու քամի էր: Զարթնեցի ու հենց գիշերվա կեսին գնացի Մանիկի մոտ: Նա էլ ասաց, որ ձեզ բռնել են, բայց բաց կթողնեն ու դու էլ, քո ընկերն էլ ողջ-առողջ կգաք տուն: Բայց մեր եմ չէ, սիրտ ունեմ, էս խեղճ կինդ էլ հղի…
Արային փրկեց հոր ներս գալը:
- Լա՛վ, այ կնանիք, հերի՛ք ա: Վե՛րջ: էս ի՞նչ լաց ու կոծ եք դրել: Տղեդ կողքդ ա, հետն էլ ողջ-առողջ:
Հետո շրջվեց դեպի Արան ու ասաց.
- Թե ամեն ինչ անցած ա, պիտի պատմես, որ իմ ու քո կնգան համոզես, թե չէ քեզ կապելու են էս սյուներից մեկից, հարս ու սկեսուր մի լավ քոթակեն:
Սկսեցինք ծիծաղել: Հետո Արան, մեղմելով ու մի քիչ էլ խաբելով, մի քանի բառով պատմեց եղածը, բայց չթաքցրեց, որ մեզ առևանգել էին: Բացատրեց, որ ամեն ինչ ետևում է ու անհանգստանալու կարիք էլ չկա:
Mark Pauler
11.02.2011, 20:24
9 օր առաջ
Առավոտյան զարթնեցի լրիվ թարմ` չնայած լավ էլ խմել էի, հետն էլ տնական քաշած օղի:
Կեսօրին Արան ասաց որ ժամանակն է դուրս գանք տանից, գնանք գյուղամեջ ու գերեզմանոց:
Գնում էինք ոտքով: Ճանապարհին բոլորը մոտենում էին ու հարցուփորձ անում: Ամբողջ գյուղը տեղյակ էր, որ Արան փորձանքի մեջ է եղել: Այդպես քայլելով հասանք գերեզմանոց: Արայի տատի ու պապի կողքին թաղված էին նրա զույգ եղբայրները: Նստեցինք շիրմաքարերի դիմաց` ցածր քարե ցանկապատին: Նայում էի Արայի եղբայրների տապանաքարերին ու նորից բառ-բառ վերհիշում նրա պատմածը. “գիշերով ցնորվել էին և դանակահարել իրար հենց նույն տեղում ու…”:
Մի պահ այդ տեսարանը աչքիս առաջ եկավ: Չէի կարողանում ազատվել այդ “փոսի” մասին Արայի պատմածների ազդեցությունից, անընդհատ աչքիս առաջ տարբեր տեսարաններ էին գալիս: Մեռած մարդիկ, կանանց լաց… Այդ վիճակից ուշքի եկա, երբ զգացի որ մեկը մազերս թեթևակի քաշում է: Շրջվեցի ու տեսա մի մարդու, որը ուշադիր նայում էր ինձ վրա` աջ ձեռքով մազերիս հետ խաղալով, իսկ ձախով անընդհատ իր դեմքն ու աչքերը տրորելով: Անմիջապես հասկացա, որ հոգեկան հիվանդ է: Արան նստած էր լուռ, գլխահակ, իր մտքերով տարված… Կամաց ձայն տվեցի.
- Արա՜…
Ձայն չհանեց: Նորից ձայն տվեցի, բայց այս անգամ ավելի բարձր:
- Արա՛…
Արան շրջվեց, տեսավ` ինչ է կատարվում, ու էլի մի պահ լուռ նայեց ինձ ու մազերիս հետ խաղացող, անճոռնի դեմքով մարդուն: Հետո կարծես ուշքի եկավ ու խոսեց.
- Հովսե՛փ, հերի՞ք չի էս խեղճ տղուն մաժմժես:
Հովսեփը մազերս հանգիստ թողեց ու սկսեց իր մազերի հետ խախալ:
Արան, լրիվ ուշքի գալով, շարունակեց.
- Սա էլ ա էտ անտեր “փոսի” զոհը: Մեր գյուղի մտավորականն ա: Գիտությունների թեկնածու, դասախոս… Մի օր որոշում ա գա գյուղ ու ապացուցի, որ էտ ամենը սուտ ա: Գնում ա հանդ, մտնում փոսը, իսկ առավոտյան հենց էսպես էլ գտնում են սրան: Չի խոսում, բայց օգնում ա գործ անելուց: Անվնաս ա, եթե չստիպես իրա կամքին հակառակ բան անի:
Մի պահ էլի լռեց ու, խոր հոգոց հանելով, շարունակեց.
- Արի էտ “փոսը” լցնենք… Բետոն անենք… Փակենք: Ի՞նչ ա եղել որ… Երկու առողջ տղամարդ… Անիմաստ նստելու փոխարեն մի պիտանի գործ կանենք: Կթաղենք էտ անտերին կամ գոնե կփակենք դրա դեմը:
Արայի աչքերը ցնորվածի պես վառվում էին: Խոսելիս թևիս բռնել ու թափ էր տալիս:
- Ի՞նչ կասես: Գնանք լցնենք էտ փոսը: էնպես անենք, որ ոչ ոք չգտնի դա: Որ ախպերներիս ու էս խևի նմանները իրանց համար ապրեն ու ուրիշ տեղ արկածներ փնտրեն…
Արագ ոտքի կանգնեց ու, աչքերից թափվող արցունքները սրբելով, ատամների արանքից մի կերպ խոսալով, հարցրեց.
- Գալի՞ս ես հետս:
- Հա, բա ոնց,- ինձանից անկախ պատասխանեցի ես:
Շարունակելի...
Mark Pauler
12.02.2011, 18:17
Երկու ժամում ամեն ինչ նախապատրաստեցինք: Գյուղի ծայրում մեզ էին սպասում երկու բեռնատար մեքենա` մեկը ջրատար, մյուսն էլ ավազ, քար, ցեմենտ ու գործիքներ բարձած:
Մնում էր միայն մտնել տուն , վերցնել գյուղապետի հին ամենագնաց վիլիսը ու ճամփա ընկնել:
Արան արագ քայլում էր դեպի տուն: Ես կողքից հազիվ էի հասնում: Ճանապարհին էլ ոչ մեկի բարևին չէր պատասխանում, ոչ մեկին չէր նկատում: Միայն, երբ Մանիկ տատը բարևեց, նա էլ գլուխը շարժելով լուռ բարևեց ու ուզում էր անցներ, բայց կանգնեց, որովհետև Մանիկ տատը փակեց ճանապարհը ու սկսեց խոսել.
- Դուք երեկ պիտի գայիք հալվա ուտելու: Ո՞ւր եք կորել:
- Մանի՛կ տատ, էսօր իրիկունը կգանք, - պատասխանեց Արան ու շարունակեց, - գործ ունենք, գնանք, շուտ ավարտենք ու կգանք ուղիղ քեզ մոտ:
- Այ խելառներ, թե որոշել եք լավ գործ անեք, ինչի՞ չեք հարցնում թե ոնց ա պետք անել: Չլինի՞ թե էն խենթից եք վարակվել,- ձեռքով ցույց տվեց մեր ետևից եկող Հովսեփին: Հետո, քմծիծաղ տալով, շարունակեց,- թե դո՞ւ էլ ես դրա պես գնացել քաղաք ու հիմա քեզ արդեն շատ խելոք երևակայած էկել ու բան ես ուզում ապացուցես: Հը՞:
Մանիկ տատի խոսքերը լսելով` Արան մեղավորի պես սկսեց գետնին նայել ու կամաց քթի տակ փնթփնթաց.
- Բա հիմա ես ի՞նչ անեմ:
- Եկե՛ք իմ տուն հալվա ուտելու, – խիստ ասաց Մանիկ տատն ու քաշեց Արայի թևքից, հետո էլ շրջվեց դեպի ինձ ու ասաց,- արի՛, տղա ջան, դու էլ արի՛, կօգնես սրան խելքի բերենք:
Մանիկ տատի տունը դրսից առանձնապես չէր տարբերվում գյուղի մյուս տներից, բացառություն էր միայն այն, որ բակում չկային տանը կից հացատուն ու գոմ:
Նկատեցի, որ տան ներսի կահավորումը բավական նոր ու ժամանակակից էր, նույնիսկ հեռուստացույցը շատ մեծ էր, իսկ անկյունում անգամ համակարգիչ կար դրված:
- Սրանք տղերքիս շնորհքն են: Աշխատում են ու ուղարկում կամ էլ իրանց ձեռքով առնում-բերում, -հայացքը ինձ ուղղելով` ասաց Մանիկ տատը:
“Տեսնես ինչի էր շալակով ցախ քարշ տալիս, եթե տղաները այսքանով կարողանում են ապահովել”,- մտածեցի ես:
- Որովհետև մի բան էլ ես պիտի անեմ: Հո ինվալի՞դ չեմ, որ ամբողջ օրը պարռկեմ թախտին, պատասխանեց Մանիկ տատն իմ լուռ մտքերին ու սեղանին առանձին ափսեներով հալվա ու կժով թան դրեց:
Արան լուռ էր, բայց ծանր էր շնչում: Թևերը կախ նստել էր աթոռին ու նայում էր իր ափսեի գծանախշերով հալվային: Ճիշտն ասած, լավ չէի հասկանում, թե ինչ է կատարվում ու անընդհատ ինչ-որ հարցեր էին գալիս մտքիս, բայց չէի համարձակվում դրանք բարձրաձայել: Լուռ հանգստությունը խախտել չէի ցանկանում:
Վերջապես մի քանի տեսակ չիր ու մեծ ամանով աղանձ բերելով` Մանիկ տատն էլ նստեց սեղանի մոտ, հենց Արայի դիմաց, ու ասաց.
- Կե՛ր, ա՜յ տղա՛: Արան լուռ սկսեց կտրտել հալվայի կտորները, դնել բերանն ու ծամել:
“Տեսնես ինչպես է էս մի բուռ պառավին էսպես հնազանդվում մեր կոպիտ աժդահան”, -մտածեցի ես: Մանիկ տատը քմծիծաղը շուրթերին շրջվեց դեպի ինձ ու ասաց.
- Սո՛ւս մնա ու հալվեդ կեր: Ինչի կարա ինձ չլսի՞ էլ:
Նոր հասկացա, որ Մանիկ տատը, արդեն երրորդ անգամ, պատասխանում էր մտքումս տված հարցերին:
Ես էլ սուս-փուս սկսեցի հալվա ուտել:
- Ինձ լսի՛, այ անխելք, – սկսեց խոսել Մանիկ տատը` նայելով Արայի երեսին,- քեզ չերևակայես ու քեզանից դուրս բաներ չանես: Փոսը ուղղակի փակել հնարավոր չի: Տեղը կմնա, անեցքն էլ հետը: Առաջինը չես, որ էտ փոսն ուզեցել ա փակի կամ ցանկապատի: Ցանկացած արարք ավելի ա ոգևորելու էտ սատանի ճտին ու ամեն անգամ փորձանք ա բերելու անխելքի գլխին: Դեռ ախպերներիդ դեպքից հետո քեզ բացատրեցի, որ չունես էտ շնորհքը ու չես կարա հաղթես դրան: Հիմա էլի էտ անտերը ներսդ բուն ա դրել ու ստիպում ա որ սխալվես: Հիմա հալվեդ կուտես, հետո էլ կպառկես էն թախտին ու կքնես:
Արան ոտքի կանգնեց ու ասաց.
- Չէ՛, ես տուն կգնամ: Շնորհակալ եմ հալվայի համար, շատ լավն էր:
Մանիկ տատը մոտեցավ Արային, ձեռքի ափով թեթև հարվածեց նրա ճակատին ու հանկարծ էտ հսկան երերաց տեղում ու մեջքի վրա փռվեց գետնին: Ես շփոթված նետվեցի դեպի Արան, փորձեցի վեր բարձրացնեմ, բայց Մանիկ տատն ասաց.
- Մի՛ խառնվի իրար: Քնած ա: Օգնի՛ դնենք թախտին:
Արային մի կերպ տարա թախտի վրա պառկեցրի: Չնայած նա հանգիստ քնած էր ու համաչափ էր շնչում , բայց ես տեսածիցս ահավոր շփոթված էի ու մտածում էի, որ պետք է բժիշկ կանչել կամ էլ Արային տեղափոխել հիվանդանոց:
- Էս կողմերում որտե՞ղ բժիշկ կա, - հարցրեցի ես:
- Բժիշկ չկա ու պետք էլ չի, - պատասխանեց Մանիկ տատը:
- Ո՞նց թե պետք չի, ուշքը գնաց, չի արթնանում…- համարյա բղավելով սկսեցի խոսել,- մի բան անել ա պետք… Ես հիմա կզանգեմ Արայենց տուն, թող մի բան անեն… իրանք կիմանան…
Մանիկ տատը եկավ կանգնեց դիմացս ու մի հատ հարվածեց ճակատիս:
- Էէէէ… հետո՞ Մանիկ տատ: Դու էլ ինձ դաս տալու ժամանակ ես գտել…
Մանիկ տատը մի հատ էլ հասցրեց ճակատիս, բայց էս անգամ ավելի ուժեղ: Հետո զարմացած նայեց վրաս ու ինչ-որ բան ասաց, որը չլսեցի, որովհետև ջղայնացած շտապ դուրս եկա ու արագ քայլեցի դեպի Արայենց տուն: Ճանապարհին տեղ-տեղ նույնիսկ վազում էի` չնայած Արայենց տունը մոտ էր: Տան առջև`դարպասից ներս, Արայի մայրն ու հայրը ինչ որ գործով էին զբաղված: Ես շնչակտուր սկսեցի պատմել, թե ինչ է պատահել Մանիկ տատի տանը ու սպասում էի, որ հիմա ծնողները կսկսեն անհանգստանալ ու ինչ որ բան ձեռնարկել, բայց Սաթենիկ մայրիկը հանգիստ, իր գործը ձեռքից ցած չդնելով` թեքվեց դեպի ամուսինն ու ասաց.
- Անդո՛, վաղը, երբ տղեդ զարթնի, կասես թող կնոջն ու երեխաներին առնի գնա քաղաք: Թող էլ չգա գյուղ: Էս իրա տեղը չի: Հենց մեզ կարոտի, մենք կգնանք իրան տեսնելու: - Հետո շրջվեց դեպի ինձ ու ասաց, - մի’ անհանգստացի, Մանիկն ա քնացրել: Հանգիստ եղի’ր, Արային բան չի պատահի, ուղղակի քնած ա: Դու կմնաս մեզ կօգնես այստեղ, մինչև Արան քունը կառնի ու կգա:
Չէի հասկանում` ինչ է կատարվում: Շփոթված էի ու մի քիչ էլ վախեցած: Տեղս չէի գտնում: Անդրանիկը, որ մինչև այս պահը լուռ էր, ձեռքից ցած դրեց գործիքներն ու ասաց.
- Երեկ ժամանակ չեղավ, որ տեսնեիր, թե Արան ոնց ա սարքել նկուղը: Արի՛ ցույց տամ, -ու շրջվելով կնոջ կողմն ասաց,- ա’յ կնիկ, մեզ ղաուրմա ու հաց բեր:
Չնայած զարմացած էի նրանց հանգստության վրա, բայց սուս-փուս հետևեցի Անդրանիկին: Տան ամենախորքում մի սենյակ կար, որի հատակին հավասար մի մեծ հորիզոնական դուռ բացվեց: Անդրանիկը լույսը վառեց, ու երկուսով իջանք ցած: Իսկապես հիացած էի: Տան տակ յուրահատուկ ոճով սարքված, մի գեղեցիկ սենյակ կար: Աթոռների փոխարեն կոճղեր էին, սեղանն էլ տախտակնեից էր, բայց երեսը մի մեծ քարե սալ էր: Սենյակում ամեն ինչը փայտից ու քարից էր, նունիսկ պատի տակ դրված պահարանն ու առաստաղից կախված լուսամփոփը: Այս գետնափոր, անպատուհան սենյակում հանգստությունն էր թագավորում: Հաճելի սառնություն էր տիրում ու մի տեսակ անսովոր դուրեկան սնկի հոտ էր տարածված: Մի րոպեից ղաուրման, պանիրն ու հացը սեղանին էին: Դարակներից մեկից Անդրանիկը հանեց մի շիշ օղի ու լցրեց երկու մեծ բաժակները: Մի մեծ կումով դատարկեց իր բաժակը, նստեց կոճղին ու ձեռքով ցույց տվեց, որ ես էլ նստեմ: Մի կում թան խմեց ու ասաց.
- Արայի համար մի՛ անհանգստացի: Մանիկը իմ մոր հորաքրոջ աղջիկն է ու մեր գյուղի հեքիմը:
Արային ուղղակի քնացրել ա, որ հանգստանա: Ութ տարի առաջ, մեծ զույգ ախպերների դեպքից հետո Արան շատ ա փոխվել: Մանիկը չլիներ` ինքն էլ մի փորձանքի կգար: Նա ոտքի կանգնացրեց Արային ու համոզեց, որ մեր Ֆերմայի գործերը թողի ու գնա քաղաք: Մենք մեծ անասնապահական տնտեսություն ունեինք: Հիմա դրանից մենակ պատերն են մնացել: Ստեղ Արայի համար վտանգավոր ա:
Անդրանիկը լռեց, մի բաժակ էլ լցրեց իրեն: Այս անգամ ես էլ խմեցի հետը:
- Ինձ մի քանի բառով Արան պատմել է “փոսի” ու ձեր դժբախտության մասին, բայց, ճիշտն ասած, դեռ չեմ հասկանում, թե ինչ է կատարվում, - ասացի ես:
- Դու միակ մարդն ես, որ Արան քաղաքից իր հետ բերել ա տուն: Դա նշանակում ա, որ քեզ ախպոր պես սիրում ա ու հարգում: Անկեղծ ասած, երեկ, երբ քեզ տեսա, զարմացա, որ էսքան նիհար ու նվազ ես: Արայի գյուղի ընկերները, իր պես ջանով տղերք են ու ինչի չեն կարողացել հասնել խելքով, հասել են բիլակի ուժով: Դու երևի յուրահատուկ էս, որ հետդ ընկերություն ա անում:
- Չէ հա, սովորական մարդ եմ:
- Սովորականն էլ ա յուրահատուկ լինում` իր ազնվությամբ, խելքով… Համ էլ իրար հետ ճամփա եք գնացել ու իրար թիկունք եղել: Դա կարևոր ա:
- Իսկ փոսի մասին Արան ճի՞շտ է ասել: Մանիկ տատը ինչի՞ համար էր զայրացած Արայի վրա:
- Ճիշտ ա… Ճիշտ… Բայց դրա մասին մոռացի: Իսկ Մանիկը սովորական հեքիմ չի: Գերբնական ուժի տեր կին ա: Նրա ձեռքերը բուժում են, իսկ մի հայացքը բավական ա, որ գողը ծնկի գա առաջը ու մեղա գալով ամեն ինչ պատմի: Ժամանակակից լեզվով ասած` կարողանում ա հիպնոզացնի: Մանիկը մեր միակ հակազդեցությունն ա էտ “փոսին”: Նրանից հետո չգիտեմ էլ ինչ կլինի:
Շարունակելի...
Mark Pauler
12.02.2011, 18:21
Երկար խոսեցինք տարբեր թեմաներից, բայց էլ չխմեցինք: Երբ դուրս եկանք նկուղից` արդեն մթնել էր: Նույնիսկ չէի էլ զգացել, որ այդքան շատ ժամանակ է անցել: Ինձ թվաց, թե այս վերջին օրերին ավելին եմ տեսել, քան իմ ապրած երեսուներկու տարիների ընթացքում: Անդրանիկը մեր համար սուրճ ուզեց հարսից, ու քայլեցինք դեպի պատշգամբ, որտեղ արդեն նստած զրուցում էին Սաթենիկն ու Մանիկը: Նրան տեսնելով` հարցրեցի.
- Արան ո՞նց է, Մանիկ տա՛տ:
- Լավ ա: Քնած ա: Առավոտյան նոր կարթնանա ու արդեն խաղաղված կլինի: Կգնաք ձեր քաղաքը:
Սաթենիկը տարօրինակ գնահատող հայացքով վրաս էր նայում, կարծես առաջին անգամ էր տեսնում:
- Ի՞նչ է պատահել Սաթենիկ մայրիկ, ինչի՞ ես այդպես վրաս նայում,- հարցրեցի ես:
- Բան էլ չէ, տղա ջա՛ն,- շփոթված պատասխանեց Սաթենիկը, - ուղղակի ինչ եկել ես մարդավարի չեմ զրուցել հետդ, իսկ դու իմ տղի միակ քաղաքացի ընկերն ես,- հետո, զննող հայացքը թաքցնելով, շարունակեց,- ծնողներդ ո՞վ են, որտեղի՞ց են:
- Ծնողներս լոռեցի էին, մահացել են ավտովթարից, երբ չորս տարեկան էի: Ինձ հորական տատիկս է մեծացրել, բայց անցած տարի նա էլ մահացավ:
- Ամուսնացա՞ծ ես:
- Չէ: Դեռ չեմ հասցրել:
- Բա ո՞ւմ ես սպասում:
- Չգիտեմ, -ժպտալով պատասխանեցի ես:
- Տղա ջա՛ն, ինձ մոտ կնստե՞ս,- պահանջող հարցով դիմեց ինձ Մանիկը ու շարունակեց,- էն որ մեր տանը ճակատիդ տվի` չնեղվես դրանից, բայց, ճիշտն ասա, ի՞նչ զգացիր էտ պահին:
Սկսեցի ծիծաղել:
- Բան էլ չզգացի, բայց մտածեցի, որ մի քիչ էլ մոտդ մնամ, մի լավ ծեծ կուտեմ:
- Չէ՛, դու ինձ ասա՛` իմանամ, գլուխդ չպտտվե՞ց կամ աչքերիդ առաջը չսևացա՞վ:
- Չէ, ոչ մի էտպիսի բան էլ չեղավ: Դրա համար ինձ առնվազն Արան պիտի հասցներ, իսկ նրա ուշքն գնացած էր, - ասացի ժպտալով:
Սաթենիկը շարունակում էր ինձ նայել իր բազմանշանակ հայացքով: Ես ինձ անհարմար էի զգում ու ուզում էի շուտ դուրս գալ սենյակից: Սուրճը խմեցի ու դուրս եկա տան բակ: Մտածում էի, որ վաղը առավոտյան Արային կտեսնեմ, ու եթե նույնիսկ նա էլ չուզենա, կվերադառնամ Երևան` չնայած պլանավորել էինք մի շաբաթ մնալ նրա հայրական տանը ու մի լավ հանգստանալ քաղաքային թոհուբոհից, ազատվել մեր գործուղման ծանր տպավորություններից: Ես ինձ շատ լավ էի զգում այս տանը: Այն ջերմությունը, ուշադրությունը, հոգատարությունն ու հարգանքը, որ նրանք էին ինձ մատուցում ամեն վայրկյան նունիսկ չափից շատ էր, բայց ներկայությունս ավելորդ էի հիմա համարում: Նրանք ներընտանեկան հոգեբանական խնդիրներ ունեին կապված իրենց մեծ զույգ որդիների մահվան հետ: Դրա ծանրությունը զգացվում էր ամենուրեք ու ես պատրաստ չէի դրան: Բակում փայտե երկար նստարանին նստած նայում էի աստղերին ու հիանում: Այստեղ երկինքը կարծես ավելի մոտ էր, աստղերն էլ ավելի պայծառ էին: Զգացի, թե ինչպես մեկը նստեց նստարանի մյուս ծայրին: Արայի կինն էր` Նունեն:
- Ո՞նց ես քեզ այստեղ զգում, - հարցրեց նա:
- Լավ եմ: Մի բան էլ ավել, ուղղակի մի քիչ շատ եմ ուշադրության կենտրոնում: Ես դրան սովոր չեմ:
- Ինձ թվում է` վաղը առավոտյան կվերադառնանք Երևան: Արան այստեղ ու Երևանում ոնց որ տարբեր մարդ լինի: Ամեն անգամ գյուղ գալիս օրերն եմ հաշվում, թե երբ ենք վերադառնալու, բայց երեխաները իրենց էստեղ շատ լավ են զգում: Չգիտե՜մ… չգիտե՜մ…
Ծանր հոգոցով վերջացրեց խոսքը Նունեն ու մի պահ լուռ նստելուց հետո ավելացրեց, - անկողինդ պատրաստ է, երբ ուզես կարող ես գնալ քնելու:
Մանիկ տատը դուրս եկավ տանից Անդրանիկի ու Սաթենիկի ուղեկցությամբ: Նայեց իմ կողմ ու ժպտալով հարցրեց.
- Շներից վախենո՞ւմ ես:
- Չէ՛, չեմ վախենում, - պատասխանեցի ես:
- Ինձ իմ տուն կուղեկցե՞ս:
- Հա՛, կուղեկցեմ:
- Կարող ես նույնիսկ մնաս ընկերոջդ հետ նույն սենյակում :
- Մանիկ տա՛տ, կլինի՞ ես գամ ու Արայի մոտ մնամ, - արագ-արագ խոսելով ասաց Մանեն, - Համ էլ…
- Չէ՛, աղջիկ ջա՛ն: Վաղվանից ամուսնուդ քեզ կհանձնենք: Էս գիշեր էլ դիմացի, - ընդհատեց Նունեին Մանիկ տատը ու թեքվելով դեպի ինձ` ասաց,- դե գնացինք:
Հենց դարպասից դուրս եկանք, Մանիկ տատը ինձ թևանցուկ արեց ու սկսեց խոսել.
- Դու գիտե՞ս ինչ ա պատահել Արայի ախպերների հետ:
- Լսել եմ:
- Հավատո՞ւմ ես որ դա իրականություն ա:
- Չգիտեմ:
- Էտ պատմության ո՞ր մասն ա քեզ կասկածելի թվում:
- Ձեր գյուղի փոսի երևակայական չարիքը:
- Չե՞ս հավատում որ աշխարհում չարիք կա:
- Ես գիտեմ, որ աշխարհում չարիք կա, բայց դա չեմ նյութականացնում ու դրան սատանի պես չեմ պատկերացնում:
- Ինչի սատանեն նյութակա՞ն ա:
- Դե ինչպես որ կա հեքիաթներում` պոզով, պոչով, չար աչքերով…
- Թե դու էդպիսին ես պատկերացնում չարիքը, ուրեմն էդպես է կամ գուցե գեղանի ոսկեծամ կնոջ պատկերով, դա կարևոր չի: Բայց եթե կա մի բան, կարա և լինի դրա կուտակումը: Անապատում էլ կարելի ա ջուր գտնել: Դա՞ էլ ա զարմանալի քո համար:
- Ո՛չ, դա զարմանալի չէ, բայց չարիքը վերացական է, իսկ ջուրը` շոշափելի:
- Իսկ օ՞դը: Օդն էլ չես կարող տեսնել ու շոշափել:
- Կարող ես և՛ տեսնել, և՛ շոշափել, բայց հատուկ գործիքների օգնությամբ:
- Իսկ եթե ես քեզ գործիքի օգնությամբ ցույց տամ բարիքը ու թույլ տամ շոշափես դա, կհավատա՞ս, որ նույն կերպ կարող է և չարիքը լինի:
Մանիկ տատի հարցին պատասխանելու փոխարեն ընկա մտքերի մեջ: Ես պատրաստ չեի էդպիսի փիլիսոփայական զրույցի մի կնոջ հետ, ում մասին առաջին տպավորությունս եղել է նրա շալակով ցախ տանելը: Իսկ հիմա գյուղացի այս ծեր հեքիմը ինձ փորձում էր ապացուցել, որ ես տգետ եմ: Այստեղ` այս աշխարհից կտրված գյուղակում, մի պառավ ինձ փիլիսոփայության դասեր էր տալիս ու հետն էլ պնդում, որ այդ ամենի համար ապացուցողական հիմքեր կան: Հետաքրքիր են մարդիկ… Կախվում են իրենց տատերից լսած հեքիաթներից ու ամբողջ կյանքում ապրում դրանցով: Այդպես հեշտ է: Ցանկացած դժբախտություն կարելի է վերագրել “փոսին”, կարելի է սեփական տգիտությունը իրական գիտությամբ լրացնելու փոխարեն ուղղակի հավատալ մանկուց լսած մի պատմության ու էտպես բացատրել երաշտը, կայծակը, անսպասելի մահն ու սեփական ոչնչությունը դարձնել ճակատագրի քմահաճություն: Անիմաստ է շարունակել բանավիճել Մանիկ տատի հետ: Ավելի լավ է համաձայնեմ ամեն ինչի հետ: Էդպես զրույցը շուտ կավարտվի ու ինձ հանգիստ կթողնի: Կամ էլ կոգևորվի ու կսկսի իրա լսած հազար ու մի պատմություններից պատմել: Իմ փոխարեն պիտի Մանեն գար: Համ էլ ամուսնու կողքին կլիներ: Նորից հիշեցի Արայի անակնկալ ուշագնացությունը: Մանիկ տատի թեթև հպումից ճակատին, Արան քնեց կամ ուշագնաց եղավ: Դա արդեն սովորական չէր, բայց բոլորը դա նորմալ ընդունեցին: Իսկ Անդրանիկը ասում էր, որ Մանիկը գերբնական ուժ ունի: Իսկ գուցե ես ինչ որ բան իսկապես լավ չեմ հասկանում կամ ուղղակի չեմ իմանում, թե…
- Հասար այնտեղ, ուր պետք է, - միտքս ընդհատեց Մանիկ տատաը:
- Բայց դեռ քո տան մոտ չենք հասել, տա՛տ:
- Դու ուղղակի քայլում էիր, բայց մտովի գնում էիր ուր պետք է: Վերջապես ինքդ հասար այնտեղ, ուր սեփական տգիտությունդ սկսեցիր զգալ:
- Իսկ ինչպե՞ս ես ինձ ցույց տալու չարիքը կամ բարիքը, - քմծիծաղ տալով` հարցրի ես:
- Հասնենք տուն, կասեմ: Իսկ դու ո՞րն ես ուզում տեսնել: Չարի՞քը, թե՞ բարիքը:
- Բարիքը:
- Որովհետև չարիքից վախենում ես:
- Ինչի՞ համար նայեմ տհաճ բանի, եթե կարելի է, դրա փոխարեն լավ բան տեսնել, - նորից կատակի տվեցի ես:
- Ուզում ես ասել, եթե հիմա իմ փոխարեն մի սիրուն մերկ կին թևանցուկ արած լիներ քեզ, նա կլիներ ավելի բարի, քան ես:
Սկսեցի ծիծաղել:
Այս ծեր կնոջ միտքը պայծառ էր, խոսքերն էլ ավելի սուր, քան կարող էի պատկերացնել:
Մի քանի րոպեից հասանք Մանիկ տատի տան մոտ: Եթե հիմա դարպասները հեռակառավարման վահանակով բացեր` չէի էլ զարմանա, բայց այն ուղղակի ծածկած էր:
Ներս մտնելով` մի անգամից մոտեցա Արային: Նա հանգիստ քնած էր, նույնիսկ բարձր խռացնում էր:
- Կարա՞ս սրա ձենի տակ քնես,- հարցրեց Մանիկ տատը:
- Հա:
- Քունդ տանո՞ւմ ա:
- Չէ, ճիշտն ասած,- ասացի ու փոշմանեցի: Երևի ավելի լավ էր Արայի խռոցի տակ, նույն սենյակում պարկած անքուն տանջվեի, քան նորից սկսեի Մանիկ տատի քարոզները լսել:
- Դու էդքան էլ հիմար չես, որքան որ փորձում ես քեզ էդպիսին ձևացնել,- ասաց Մանիկ տատն ու թևիցս քաշեց, - արի գնանք մյուս սենյակ զրուցենք, իսկ Արան թող հանգիստ քնի:
Լուռ հետևեցի Մանիկ տատին: Մյուս սենյակն ավելի ընդարձակ էր, բայց առանց պատուհանների, իսկ պատերի ամբողջ երկայնքով առաստաղին հասնող փոքր դարակներով պահարաններ էին շարված: Դարակների վրա էլ գրառումներ կային: Կենտրոնում մի մեծ փայտե սեղան էր դրված, որի վրա լիքը սպիտակ հախճապակե տարբեր չափսերի ամաններ էին դասավորված:
- Ժամանակին օրվա մեծ մասն էս սենյակում էի անց կացնում,-սկսեց խոսել Մանիկ տատը,- մեկի թևն էր կոտրված, մյուսի փորն էր ցավում, իսկ հիմա գյուղացիների մեծ մասը թողել հեռացել են: Բախտ ման գալու են գնացել, որը քաղաք, որն էլ ավելի հեռու: - Հետո բազմանշանակ նայեց ինձ, ժպտաց ու հարցրեց,- հիմա քեզ բարի՞ք ցույց տամ, թե՞ չարիք:
- Որը կարող ես, -ասացի ես: Երևի մինչև Մանիկ տատին չհամոզեի, որ ինձ սնոտիապաշտ դարձնելը անիմաստ է, ձեռք չէր քաշի:
Շարունակելի...
Mark Pauler
12.02.2011, 18:22
Մանիկ տատը դարակներից սկսեց հերթով ինչ-որ թղթե փոքր փաթեթներ հանել, դրանց միջից ինչ- որ գորշ նյութեր էր քիչ-քիչ լցնում մի ամանի մեջ ու փաթեթները խնամքով նորից տեղը դնելով` ամանի մեջ եղածը տրորում հավանգով, որից հետո էլ մի քանի կաթիլ մեղրանման թանձր հեղուկ ավելացրեց: Մի քանի րոպե էլ տրորելով ամանի համասեռ գորշ զանգվածը տեղափոխեց գդալի մեջ ու մեկնելով ինձ ասաց.
- Կո’ւլ տուր:
- Սա ի՞նչ է:
- Աչքերիդ կապը արձակող ճար:
- Թմրանյութ է հա՞, Մանի՛կ տատ: Քո հալյուցինոգեն սնկերից ու խոտերից սարքած խառնուրդը որ ուտեմ, կարո՞ղ է աչքիս առաջ սատանա ու հրեշտակ էլ տեսնեմ:
- Հիմա խոսելո՞ւ ես, թե՞ ուտելու:
Գդալը վերցրի ձեռքս ու իսկապես չգիտեի ինչ անել: “Գուցե ես թունավորվեմ սրանից կամ ինձ վատ զգամ”,- մտածեցի ես:
- Քեզ բան էլ չի պատահի սրանից, - ասաց մանիկ տատը, - Դու ինձ հանդիպած միակ մարդն ես, որին չեմ կարողացել քնեցնել ճակատին տալով: Դու յուրահատուկ ես: Ներսդ դեռ փակ ա աշխարհի չար ու բարի ազդեցություններից: Միայն ինքդ կարող ես բացել ներսդ, ու դա ուշ, թե շուտ կպատահի, բայց լավ կլինի, որ քեզ օգնեմ էդ հարցում: Որ կարողանաս տարբերել չարն ու բարին, որ բացվես բարու առաջ ու պաշտպանվես չարից: Քեզ հիմա ոչ մի անեծք կամ օրհնանք չի կարող շեղի ուղուցդ: Դու էն յուրահատուկ մարդկանցից ես, ով կարողանում է ինքն իր ճակատագիրը գրի, իսկ գդալի վրայի եղածը քեզ միայն հնարավորություն կտա ընտրություն կատարել` բացե՞լ ներսդ, թե՞ փակ պահել մինչ ի մահ:
Չնայած ես ինձ համարում էի ծայրահեղ ռեալիստ մարդ, բայց Մանիկ տատի բառերը վրաս ազդեցություն թողեցին, ու գդալի վրայի մածուցիկ զանգվածը դրեցի բերանս: Քախցր, բայց միաժամանակ լեղու պես դառը մածուկը կուլ տվեցի: Համը ե’վ տհաճ էր, և’ հաճելի: Քաղցրությունը հետզհետե լուծվեց ու կորավ բերանումս, իսկ դառնությունը գնալով ավելի էր ուժեղանում: Սրտխառնոց սկսվեց: Մի պահ նույնիսկ թեթև գլխապտույտ զգացի, բայց մի քանի վայրկյան անց դա էլ անցավ: Ես նստած էի Մանիկ տատի դիմաց ու սպսում էի, որ հիմա ինչ որ բան է պատահելու ինձ հետ:
- Ջուր տա՞մ, - հարցրեց Մանիկ տատը
- Հա՛: Եթե դժվար չի:
Մանիկ տատը դուրս եկավ ու մի րոպեից վերադարձավ ձեռքին փոքր սկուտեղ, որի վրա ջրով մի շիշ կար ու երկու միանման ապակե բաժակներ: Սկոտեղը դրեց սեղանին, բաժակների մեջ ջուր լցրեց ու երկուսն էլ մոտեցնելով ինձ` հարցրեց.
- Որո՞վ ես ուզում խմել:
- Ի՞նչ տարբերություն:
- Տարբերությունը դու տես
Ես սկսեցի նայել բաժակներին: Երկուսն էլ միանման էին, մաքուր, ջուրը նույն շշից էր լցված: Փորձեցի ավելի մոտիկից ուշադիր նայել: Ոչ մի տարբերություն էլ չտեսա:
- Իսկ տարբերություն հաստատ կա՞, Մանի’կ տատ, - շարունակելով նայել` հարցրեցի ես:
- Հա՛, կա: Հետն էլ մեծ տարբերություն: Բաժակներից մեկի հատակին ներսից անգույն թույն կա քսված, որը արդեն լուծվել ա ջրում, իսկ մյուսը սովորական ջուր ա: Իսկ հիմա փորձի այդքան մոտիկից ուսումնասիրելու փոխարեն գնալ սենյակի ծայրը ու այնտեղից նայել:
Այդպես էլ արեցի: Գնացի սենյակի ծայրը ու սկսեցի նայել: Բաժակներից մեկը ավելի մուգ էր, քան մյուսը: Դա էլ երևի լույսի դիրքից էր: Երբ այդ մասին բարձրաձայն ասացի, Մանիկ տատը բաժակները փոխեց տեղերով: Ոչ, դիրքից չէր, ու բաժակներից մեկի պարունակության մգությունը հիմա արդեն բացահայտ տեսնում էի:
- Շուրջդ նայի՛ր,- ասաց Մանիկ տատը:
Սկսեցի նայել դիմացս դրված պահարանի բազմաթիվ համարակալված ու նշագրված դարակներին: Դարակները կարծես տարբեր գույների լինեին, բայց ես լավ հիշում եմ, որ երբ ներս մտա սենյակ, դրանք բոլորն էլ միանման էին` սովորական շագանակագույն միանման փայտից, իսկ հիմա կարմիր, կանաչ, դեղին, կապույտ երանգներ ունեին: Նայեցի Մանիկ տատին: Նա էլ էր անսովոր լուսավոր շերտով պատված: Մի ակնթարթում սկսեցի աշխարհը այլ կերպ տեսնել: Ամեն ինչ լույս էր արձակում: Մանիկ տատը վեր կացավ ու անջատեց լուսամփոփը: Մթության մեջ ես առարկաները չէի տեսնում, բայց դրա փոխարեն տարբերում էի դրանցից ճառագվող լույսը:
Սիրտս սկսեց արագ աշխատել: Ինքս պարզ լսում էի սրտիս զարկերը ու ոչ միայն իմը, այլ նաև Մանիկ տատինը, նույնիսկ հարևան սենյակում քնած Արայինը: Վախ, հիացմունք խառնվել էին իրար: Ամեն ինչ շրջապատում իր սեփական լույսն ու ջերմությունն ուներ: Ուզում էի դուրս գալ սենյակից ու էդպես տեսնել աշխարհը` ծառերը, սարերը, մարկանց: Քայլեցի դեպի դուռը: Բայց Մանիկ տատը այդ պահին միացրեց լույսն ու ասաց.
- Դրա համար դեռ շուտ է: Դու դրան դեռ պատրաստ չես: Մնա այստեղ:
Լուռ հնազանդվեցի: Բայց նույնիսկ լուսավորված սենյակում ես տեսնում էի այդ գունագեղ լույսերի աշխարհը: Նորից նայեցի ջրով լի բաժակներին: Բաժակներից մեկը երկնագույն լույս էր ճառագում, իսկ մյուսից, կարծես սև լույս էր հորդում ու կլանում մյուս առարկաներից տարածվող լույսերը: Ես վստահությամբ վերցրի երկնագույն լույս տարածող բաժակով ջուրը ու խմեցի մինչև վերջին կաթիլը: Սրտիս զարկերը ավելի ու ավելի էին արագանում: Աչքերիս առաջ մթնեց: Օդը չէր հերիքում…
Շարունակելի...
Mark Pauler
12.02.2011, 18:47
8 օր առաջ
Արթնացա նույն սենյակում գետնին պառկած, բայց փափուկ ներքնակների վրա: Ծածկված էի հին նախշազարդ վերմակով: Ինձանից անկախ վեր թռա պառկած տեղից: Գլուխս ծանրացած էր, իսկ ողնաշարիս ամբողջ երկայնքով բութ ցավ էր տարածվում: Ոտքի կանգնեցի ու քայլեցի դեպի դուռը: Հարևան սենյակում հանգիստ նստած սրճում էին Մանիկ տատն ու Սաթենիկը:
- Սա էլ քո սուրճը, - ասաց Մանիկ տատը` ձեռքով ցույց տալով սեղանին դրված բաժակը:
Նստեցի ու սկսեցի աչքերով ժամացույց փնտրել: Հայացքս ընկավ պատուհանին: Առավոտ չէր: Երևի կեսօրն անց էր: Տեսնենս քանի ժամ էի քնել:
- Ժամը քանի՞սն է,- հարցրեցի ես:
- Արդեն ժամը երեքն է,- ասաց Սաթենիկը:
Տասնհինգ ժամ քնել էի: Արդեն պարզ էր, թե ինչի համար էի այդպես ծանրացած ինձ զգում:
- Արան ո՞ւր է, - հարցրեցի ես:
- Տանը քեզ է սպասում,- պատասխանեց Սաթենիկը:
Արագ-արագ սուրճը խմեցի ու ոտքի կանգնեցի, որ գնամ Արայենց տուն: Մանիկ տատը ինձ ու Սաթենիկին ուղեկցեց մինչև դարպասի մոտ: Ես ոչ մի խոսք չփոխանակեցի նրա հետ: Տան ճանապարհին Սաթենիկը հարցնում էր, թե ոնց եմ ինձ զգում, ինչպես քնեցի: Բոլոր հարցերին կարճ դրական պատասխանելով` ճանապարհի շարունակությունը քայլեցի լուռ:
Ես հիշում էի նախորդ գիշերվա ամեն մի մանրուքը` քաղցրադառը մածուկը, բաժակով ջրերը, իրերից ճառագվող լույսերը: Ամեն ինչ, մինչ այն պահը, երբ կորցրեցի գիտակցությունս:
Տանը բոլորը մեզ էին սպասում` հավաքված մեծ հյուրասենյակում, միայն երեխաներն էին անհոգ վազվզում ու աղմկում տան կողքի այգում: Ինձ տեսնելով` Արան ոտքի կանգնեց ու առաջ եկավ: Նա շատ լավ, առույգ տեսք ուներ:
- Բա՛րև ձեզ, - մտնելով սենյակ` ասացի ես ու շարունակեցի, - կներեք, որ այսքան երկար քնեցի, երևի խառնել եմ բոլորիդ պլանները: Իզուր չեք արթնացրել:
- Ոչի՛նչ, շտապելու տեղ առանձնապես չկա, - ասաց Արան:
- Չե՞նք գնալու Երևան, - զարմացած հարցրեցի ես:
- Կգնանք, երբ կուզես: Հիմա մի կտոր հաց կուտենք, հետո կորոշենք:
Ես հիշում էի, թե ինչպես էր Սաթենիկը նախորդ օրը ասում, որ Արայի համար գյուղում մնալը վտանգավոր է, իսկ Նունեն հաստատ րոպեներն էր հաշվում, թե երբ ենք հեռանալու այստեղից:
- Դու մեքենայի հարցը լուծի՛ր: Ինձ թվում է` կարելի է մի ժամից արդեն գնալ, - ասացի ես ու նկատեցի, թե ինչպես Նունեի դեմքը ուրախությամբ լցվեց:
Արան զանգահարեց և մեքենա պատվիրեց, իսկ կանայք սկսեցին սեղան պատրաստել: Ես, մտքերով տարված, լուռ նստել էի: Սեղանի շուրջ ճաշելիս զրուցում էինք Արայի նկուղում սարքած սենյակի մասին, այգու ու շրջակա բնության մասին իմ տպավորություններից: Կարծես ոչինչ էլ չէր պատահել: Կարծես Արայի երեկվա էմոցիոնալ պոռթկումն ու ուշագնացությունը չէր եղել, իսկ ես սովորականի պես քնել-արթնացել էի: Զրուցում էինք ամեն ինչից, բացի այն բաներից, որոնք իսկապես և’ ինձ, և’ իրենց մտահոգում ու անհանգստացնում էին: Ճաշն ավարտվեց: Արայի հայրը` որպես հյուրասեր տանտեր, ինձ իր տնական քաշած օղիներից մի քանի շիշ նվիրեց: Շուտով իմացանք, որ մեքենան արդեն եկել է:
Ես հավաքեցի իրերս ու մյուսների հետ դուրս եկա բակ: Արդեն դարպասներից դուրս գալիս զգացի, որ ինքնախաբեությամբ եմ զբաղվում: Ես չէի ցանկանում վերադառնալ Երևան: Տարիներիս կրթությունն ու ինքնազարգացումը հիմա դատարկություն էին թվում ինձ: Անիմաստ վատնած ժամանակ: Նախորդ գիշերվա մի քանի րոպեների զգացողությունները ինձ համար մի նոր աշխարհ էին բացել: Ամբողջ էությունս պահանջում էր մնալ այս գյուղակում ու վերջապես հասկանալ, բացատրություն գտնել նախորդ օրը կատարվածի վերաբերյալ: Ինձանից անկախ սկսեցի շուրջս նայել ու փորձել հայացքով որսալ առարկաներից տարածվող լույսերը, որ երեկ էի տեսել: Աշխարհը նույնն էր, ոչինչ էլ չէր փոխվել, միայն թե իմ միտքն էր լցվել երեկվա անբացատրելի տպավորություններով:
- Ես չեմ ուզում վերադառնալ Երևան, - ցածրաձայն ասացի ես:
- Ես նունպես, - ավելացրեց Արան ու շարունակեց, - բայց ես այստեղ էլ անելիք չունեմ:
- Ես էլ, ես էլ չեմ ուզում, - ուրախ վրա բերեցին Արայի զույգ որդիները:
- Իսկ կլինի՞, որ դուք վերադառնաք, իսկ ես մնամ, - հարցրեցի ես ու, չթողնելով, որ Արան որևէ բան ասի, մի կողմ տարա նրան, պատմեցի գիշերվա պատահածի ու իմ զգացողությունների բացատրությունները գտնելու և հասկանալու անհագ ցանկության մասին:
- Կարող ես մնալ որքան սիրտդ կուզի, - կենտրոնացած սկսեց խոսել Արան, - մերոնք էլ ուրախ կլինեն, բայց միայն ինձ պետք ա խոստանաս, որ հիմարություն չես անի: Դե, դու հասկացար ինչ ի նկատի ունեմ:
- Հասկացա, - կարճ ասացի ես:
- Պա՛պ, ընկերս մի քանի օր էլ է ուզում մնա ձեզ մոտ: Իսկ ես էլ չեմ կարող էստեղ երկար մնալ, բայց նրան դուք լավ նայեք: Լա՞վ:
- Իհարկե, տղա ջան, անհոգ գնա: Թող մնա ինչքան սիրտը կուզի: Դու հո լավ գիտես պառավ հորդ ու մորդ:
Մեքենան գնաց: Ես Անդրանիկի և Սաթենիկի հետ ներս մտա տուն: Նստեցի բազմոցին ու սկսեցի նայել շուրջս: Ամեն ինչ այստեղ ինձ շատ հարազատ էր թվում, բայց ես ուզում էի րոպե առաջ տեսնել Մանիկ տատին:
Մոտ մի ժամ Անդրանիկի ու Սաթենիկի հետ զրուցում էինք Մանիկ տատից: Նրանք հերթով պատմում էին ինձ Մանիկ տատի տարբեր գերբնական կարողությունների մասին, մինչև որ Անդրանիկը ասաց.
- Մենք գիտենք արդեն, թե երեկ գիշեր ինչ է պատահել հետդ, ու Մանիկը հիմա հաստատ քեզ է սպասում:
Ես ուրախ ոտքի կանգնեցի ու արագ քայլերով ուղևորվեցի դեպի Մանիկ տատի տուն` ճանապարհին խորհելով անցած գիշերվա մասին: Իմ բազմաթիվ հարցերին ինքս պատասխան չունենալով` փորձում էի դրանք ստանալ մի պառավ կնոջից: Մանիկ տատը ինձ դիմավորեց հենց տան դռան մոտ ու ներս թողնելով` սառը տոնով ասաց.
- Փաստորեն ես ճիշտ էի: Դու ադքան էլ հիմար չես, որքան որ փորձում ես ցույց տալ:
- Ես էնքան շատ հարցեր ունեմ, Մանի՛կ տատ…
- Գիտեմ, բայց հիմա թող հարցեր ես քեզ տամ,- ու, տեսնելով լուռ համաձայնությունս, շարունակեց, -Ի՞նչ ես կարծում` հավատդ կբավականացնի՞: Կարո՞ղ ես առաջ գնալ առանց կասկածի:
- Չգիտեմ: Ես դեռ համոզված չեմ, որ իմ երեկվա տեսածը քո տված նյութի հետևանքը չի և գուցե ես հիմա ինքնախաբեությամբ եմ զբաղվում:
- Իսկ ի՞նչ է ասում քեզ սիրտդ: Ինչպե՞ս պատահեց, որ դու չհեռացար, այլ մնացիր: Ինչո՞ւ դու երեկ այդքան համոզված վերցրեցիր բաժակով ջուրը ու խմեցիր, առանց մի վայրկյան իսկ կասկածելու, որ կարող ես սխալվել և թունավորվել:
- Այդ պատճառով էլ ես հիմա այստեղ եմ: Իսկ մյուս բաժակում իսկապե՞ս թույն էր:
- Դու քո աչքով տեսար:
- Այն սև լույսը, որ տարածվում էր այդ բաժակից…
- Ամեն մարդ դա տեսնում է յուրովի, ու կարևոր չի, թե այն ինչ գույն կամ ձև ունի: Կարևորը նա է, որ հասկանում ու զգում ես և’ բարիքը, և’ չարիքը: Այդպիսին են նաև դրախտն ու դժոխքը: Դրանք վայրեր չեն, որտեղ դու հայտնվում ես մահից հետո: Դրանք հենց ինքդ ես, որ, ազատություն ստանալով մարմնի կապանքներից, անվերջ տիեզերքում գտնում ես այն, ինչ ուզում ես: Լուծվում ու անջատվում ես, միաձուլվում ու առանձնանում, միաժամանակ ընդունում ինքդ քեզ ինչպիսին որ կաս կամ եղել ես ու, չնայած որ արդեն չունես մարմնական զգայարաններ, դու լսում ես, տեսնում, քեզ զգում երջանիկ, որ գտել ես կամ ընդհակառակը` մերժում ես ամենն ու տանջվում իրականության պահից, որտեղ նույնն են և’ անցյալը, և’ ներկան: Որտեղ արդեն պահը անվերջ է ու չկա ապագա: Համատարած ինքդ քո ու ամենքի ցավն ես զգում: Ու այդ ցավը անվերջ է չավարտվող պահի մեջ: Իրականում դու ես քո համար միակ ընտրություն կատարողը: Ընտրի՛ր, որը կուզես` դժոխքը կամ դրախտը: - Մի կում ջուր խմելով` Մանիկ տատը շարունակեց, - Դու ո՞րն ես նախընտրում:
- Ես հիմա էլ ոչինչ չեմ հասկանում:
- Մի՛ փորձիր հաշվել ու տրամաբանել: Էդպես անհնար է որևէ բան հասկանալ: Փորձիր պատկերացնել, որ չունես մարմին: Ուղեղդ, ձեռքերդ, զգայարաններդ, էլ չկան, բայց դու կաս:
- Մի՞թե ես իմ մարմինը չեմ:
- Ե’վ այո, և’ ոչ: Մարմինդ դու ես հիմա, բայց եթե զգաս այն, ինչ տեսնելու ես մարմնիդ մահվանից հետո, էլ հարցեր չես տա ինչպես որ երեկ արեցիր` խմելով մաքուր ջուրը:
- Իսկ դա ինչպե՞ս անեմ:
- Երեկ այն գդալի վրայինը թույն էր իր հակաթույնով: Քաղցր թույնը շուտ լուծվեց, տարածվեց մարմնիդ մեջ ու սկսեց քեզ սպանել, իսկ դառը հակաթույնը դանդաղ ոչնչացնում էր թույնը: Երեկ դու մահվան շեմին էիր: Մահը այն պահն ա, երբ կոտրվում ա մարմինդ ինչպես կավե սափոր, ու քո իսկական եսը դուրս ա հորդում, իսկ իմ պատրաստած դեղը երկարացնում ա մահվան պահը ու ի վերջո հակաթույնը փակում ա քո կավե ամանի բերանը և դու կենդանի ես մնում, բայց ապրում ես մահն ու զգում այն: Քո կավե կճուճի բերանը բացվել էր ու էությունդ և’ ներսում էր, և’ դրսում: Կուզե՞ս նորից զգալ դա:
- Չգիտեմ:
- Կուզե՞ս դա զգալ առանց իմ պատրաստած դեղի:
- Իսկ ես դա կարո՞ղ եմ:
- Դու հա, իսկ Արան չէ: Նրա ուժեղ մարմինը տնօրինում է իր էությանը ու թելադրում թե ինչ կարող է անել ու ինչ` ոչ: Ես ու դու նման ենք: Մենք կարող ենք ինքներս տնօրինել մեր ճակատագիրը: Բայց մինչ այն պահը, երբ դու կսովորես ինքդ ազատվել մարմնիդ կապանքներից ու չվնասել քեզ` պետք է մաքրվես քո անցյալից, չունենաս մեղքի զգացում, պիտի տարբերես իրական բարիքը բազմադեմ չարիքից: Հակառակ դեպքում վտանգի տակ կլինի ոչ միայն մարմինդ, այլև հոգուդ հանգստությունը:
Ես լուռ էի, նույնիսկ այն ժամանակ, երբ Մանիկ տատը ավարտեց իր խոսքն ու բազմանշանակ հայացքով պահանջում էր, որ պատասխանեմ իրեն: Ներսս խառնվել էր իրար: Հազար հարց ու պատասխան միաժամանակ գալիս-գնում էին: Մի պահ ամեն ինչ այնքան անարժեք թվաց ինձ` իմ կյանքը, ապրելակերպս, զգացմունքներս: Ի՞նչ կարևոր էր` ես գոյություն ունե՞մ, թե՞ ոչ: Մի պահ ինձ անտարբերություն համակեց ամեն ինչի նկատմամբ: Դատարկություն տիրեց: Անզգա ու անիմաստ դատարկություն: Ես նայում էի Մանիկ տատի ուշադիր աչքերին ու էլ ոչինչ չէի զգում: Բայց պահը լցվում էր իրականը, հավերժը հասկանալու ու ձեռք բերելու ցանկությամբ : Այդ զգացողությունը աստիճանաբար ուժեղանում էր ու վառում ոգևորության կրակը: Ես զգում էի հասկանալու փոխարեն: Էլ չէի վերլուծում, ծանր ու թեթև չէի անում ու ամենակարևորը չէի վախենում սխալվել: Ես ուզում էի:
- Ես ուզում եմ:
- Դու արեցիր ամենաառաջին քայլը: Շարունակությունը կստացվի ինքնաբերաբար: Դու կպատմես ինձ քո մասին ամեն բան ու կազատվես ցանկացած բեռից, որ հոգուդ խորքում թաքցրել ես ողջ աշխարհից: Կսկսենք, երբ կկամենաս:
- Ես պատրաստ եմ: Ուզում եմ հենց հիմա սկսել, - ասացի ես ու, տեսնելով Մանիկ տատի գլխով հավանություն տալը, սկսեցի պատմել նրան իմ մասին ամեն ինչ` սկսած իմ առաջին մանկական հուշերից: Պատմում էի ամեն բան` փորձելով չխախտել ժամանակի հերթականությունը և չմոռանալ ոչ մի մանրուք: Ես անկասկած անկեղծ էի: Սենյակում, որտեղ չկան պատուհաններ ու ժամացույց, հեշտ է կորցնել ժամանակի զգացողությունը: Երբ ավարտեցի իմ մասին պատմել, Մանիկ տատը ասաց.
- Գնանք քնենք, կշարունակենք առավոտյան:
Շարունակելի...
Mark Pauler
12.02.2011, 18:50
7 օր առաջ
Առավոտյան արթնացա շատ վաղ` լուսաբացին: Անկողնու մեջ պառկած` մտածում էի, երբ Մանիկ տատը ձայն տվեց.
- Գիտեմ, որ արթուն ես: Նախաճաշը պատրաստ ա: Վեր կաց:
Արագ հագնվեցի, լվացվեցի: Նույնիսկ նախաճաշելիս` շտապում էի, կարծես ուշանում էի ինչ-որ բանից:
Նախաճաշից հետո մենք մտանք բազմաթիվ դարակներով, առանց պատուհանների զով սենյակն ու նստեցինք դեմ դիմաց: Մանիկ տատը հանգիստ էր: Առանց շտապելու` նա դարակներից մեկից վերցրեց մի փաթեթ, որի մեջ հաստափոր գիրք էր: Այն դնելով իմ առջև` ասաց.
- Գիրքը յոթ մասից է կազմված, և դա կարծես հիմա շատ խորհրդանշական է:
- Ինչո՞ւ,- հարցրեցի ես:
- Որովհետեվ յոթ օր հետո նոր օրացույցով հունիսի քսանմեկն է , իսկ դրան հաջորդում է տարվա ամենակարճ գիշերը: Այսօրվանից սկսած` փոսի չարքը գնալով թուլանում է, իսկ ամսի քսանմեկի լույս քսաներկուսի գիշերը նրա միակ խոցելի գիշերն է:
- Դու ինձ ուզում ես նախապատրաստես այդ գիշերվա համա՞ր:
- Եթե դու պատրաստ կլինես ու կկամենաս անել այն, ինչ չեն կարողացել և ոչ ոք, ապա ես քեզ չեմ կանգնեցնի: Հիմա արդեն սկսել է պետք:
Մանիկ տատը բացեց գիրքը, ցույց տվեց դրա յոթ բաժինները:
Ամեն օր` լուսաբացից մինչ մայրամուտ ես պետք է հերթական բաժնից գիտելիքներ քաղեի ու յուրացնեի, կատարեի նշված գործողություններն ու ֆիզիկական վարժություները, իսկ երեկոյան Մանիկ տատը քննության պես մի բան էր անց կացնելու իմ հետ, ու եթե ամեն ինչ ճիշտ լիներ, ես կարող էի անցնել առաջ:
Մանիկ տատը զգուշացրեց, որ մինչև մայրամուտ գիրքը պիտի փակեմ ու թողնելով ինձ սենյակում մենակ` հեռացավ:
Ուսմանս առաջին իսկ օրվա ավարտին ես շատ վստահ էի զգում ինձ: Առաջին օրը բազմաթիվ հուզող հարցերի պատասխաններ էի ստացել:
Ես միշտ սիրել եմ միայնակ փակվել սենյակում ու խորհել կյանքի մասին: Շատ պատասխաններ չգտնելով` դրանք թողել էի հետոյի` հուսալով, որ մի օր դրանց համար էլ կհասունանամ:
* * *
Յոթ օրերը կարծես թռան: Ես տառ առ տառ ծամել ու կուլ էի տվել այն ամենն, ինչ գրված էր գրքում: Սովորել էի ճիշտ մտածել, զգալ, տեսնել, հիշել, շարժվել, ճանաչել աշխարհը և ինքս ինձ: Սրանք էին այդ գրքի յոթ բաժինները: Ամեն երեկո Մանիկ տատի քննությունից հետո նրա դեմքի գոհունակ ժպիտը ինձ համար ամենալավ գնահատականն էր:
Ես հայտնաբերեցի իմ մեջ այնպիսի հատկանիշներ, որոնց գոյության մասին նույնիսկ չէի էլ կասկածում: Վերջապես ես կարողացա ճանաչել ինքս ինձ:
Շարունակելի...
Mark Pauler
12.02.2011, 18:58
Այսօր
Վերջին անգամ փակեցի գիրքը: Մինչ մայրամուտը մի քանի ժամ կար: Ոտքի կանգնեցի, քայլեցի դեպի սենյակի կենտրոն, պառկեցի հատակին ու սկսեցի մտովի բոլոր յոթ բաժիններից ստացած գիտելիքները միացնել իրար: Այս քանի օրվա մեջ կարծես այլ մարդ դարձած լինեի:Թեթևություն, ինքնավստահություն ու ազատություն էի զգում: Դրանց խառնվել էր մարդկանց տգիտության ու թուլության նկատմամբ խղճահարության զգացողությունը: Բայց ամենակարևորը ես մեծ սեր էի զգում: Ես սիրահարվել էի այն աշխարհին, որը ինձ մանկուց ցավ, տառապանք ու մարդկային կորուստներ էր պարգևել: Ես սիրում էի անցյալս, ներկան և այն, ինչ դեռ լինելու էր: Ես ուղղակի սիրում էի…
Մանիկ տատը մտավ սենյակ ու նստեց աթոռին: Ոտքի կանգնեցի ու մյուս աթոռը մոտեցնելով նրան` նստեցի կողքին: Նա չէր թաքցնում իր գոհունակ ժպիտը: Նույնիսկ ճակատս շոյեց ու ասաց.
- Դու յոթ օրում սովորեցիր այն, ինչ ես տաս տարիների ընթացքում, - հետո մի քանի վարկյան լռելուց հետո ավելացրեց, -ձեռքդ դիր ճակատիս: Ես չեմ զգացել այն հանգստությունը, որը ինձ կարող ես տալ հիմա դու, ինչ մահացել է իմ մայրը:
Հասկացա, թե նա ինչ էր ուզում: Ձեռքս դրեցի Մանիկ տատի ճակատին ու նա հանգիստ փակեց իր աչքերը: Մոտ տաս րոպեից Մանիկ տատը արթնացավ քնից ու իր բարի ժպիտը դեմքին` ասաց.
- Դու պատրատ ես: Հիմա ես հանգիստ խղճով կարող եմ թողնել այս աշխարհը:
Իհարկե Մանիկ տատը ամենևին էլ չէր պատրաստվում մահանալ: Նրա մեջ դեռ այնքան կյանք ու ուժ կար: Մենք վեր կացանք ու գնացինք Արայենց տուն: Անդրանիկն ու Սաթենիկը մեզ ընդունեցին իրենց հատուկ ջերմությամբ: Նստեցինք ճաշելու: Զրուցեցինք Արայի ու նրա ընտանիքի մասին, այն մասին, թե օրը քանի անգամ էր Արան զանգում ու հարցնում իմ մասին, քանի որ ես անջատել էի բջջային հեռախոսս: Զրույցի ընթացքում ես մտովի այլ բանի մասին էի մտածում ու զգում և վերջապես ասացի.
- Վարպետ Անդրանիկ, ինձ քո մեքենայով տար սև բլուր: Ես ուզում եմ տեսնեմ այդ փոսը:
Անդրանիկը դեմքը թեքեց դեպի Մանիկ տատն ու նրանից լուռ հավանության նշան ստանալով` շտապ ոտքի կանգնեց: Մանիկ տատը հայացքով սաստեց Սաթենիկին, երբ նրա աչքերում արցունքներ հայտնվեցին:
Արդեն մի քանի րոպեից մենք մեքենայով ճանապարհին էինք: Մանիկ տատին հասցրեցինք իրենց տուն: Այնտեղ նա մեզ մի քանի րոպե սպասեցրեց, մինչև որ տնից տոպրակով մի բան բերեց ու դրեց ծնկներիս:
- Սա իմ գործած շալն է, կազատվես քո հագուստներից ու կփաթաթվես սրա մեջ գիշերը, - հետո համբուրեց ճակատս ու տուն մտավ:
Անդրանիկը մեքենան վարում էր լուռ ու մտախոհ: Ես լսում էի նրա սրտի արագ զարկերը, խառը մտքերն ու ծածուկ հուզմունքը: Մայրամուտին քիչ էր մնացել: Յոթ օր ցերեկները փակված մնալով անպատուհան սենյակում` հիմա ագահությամբ վայելում էի հեռացող արևի լույսի թանձր շողերը: Մոտ երեսուն րոպեից մեքենան արգելակեց մի փոքր բլրի տակ: Արագ դուրս եկա մեքենայից ու ասացի Անդրանիկին.
- Շարունակությունը ես մենակ կգնամ:
Անդրանիկը ինձ ձեռքով ցույց տվեց ուղղությունը, մի քանի մետր առաջացավ, շրջադարձ կատարեց ու իմ կողքին արգելակելով` դուրս եկավ մեքենայից, փաթաթվեց ինձ ու դողացող ձայնով ականջիս կամաց ասաց.
- Էս բլրի գլխին է: Հեռացրա էդ թույնը մեր հողից, տղե՛ս: Առավոտյան ես քեզ կսպասեմ էս նույն տեղում:
Հետո նա նստեց մեքենան ու հեռացավ, իսկ ես արագ քայլերով սկսեցի բարձրանալ բլուրն ի վեր:
Վերջապես հասա բլրակի փոքր տափարակ գագաթին…
Շարունակելի...
Mark Pauler
12.02.2011, 19:06
Այս գիշեր
Արդեն փոսում...
Նայում էի շուրջս և ուսումնասիրում փոսի ամեն մի ծալքն ու ձևը: Ամեն ինչ կարծես սովորական էր: Սկսեցի մտքերս ուղղել դեպի լավ հիշողություններ: Փորձեցի հիշել մորս դիմագծերը, նրանից տարածվող բույրը, ձայնը… Հորս բամբ ձայնը ու կտրուկ խոսելաձևը կարծես լրիվ հակադրություն լնեին մորս նուրբ արտահայտություններին ու քնքուշ ձայնին: Հորս դիմագծերը չէի կարողանում հիշել: Սկսեցի պրպտել ուղեղումս տարբեր դրվագներ: Հիշողությանս մեջ դրոշմված բոլոր դրվագներում հորս տեսնում էի մորս կողքին,բայց չէի կարողանում նրա դիմագծերի վրա կենտրոնանալ: Մտովի սկսեցի թերթել բոլոր լուսանկարները, որտեղ հայրս մենակ էր: Դրանք պարզ հիշում էի, բայց դա չէր իմ ուզածը: Գոնե մի իրական դրվագ, մի ակնթարթ, մի պահ նրանից հիշեի ու… Հիշեցի… Այն զարհուրելի օրը… Ահա մորս կիպ-կպած նստած եմ, ավտոմեքենայի ետևի նստարանին: Հայրս մեքենան է վարում ու ինչ-որ բան է ասում մորս… Ցնցվեցինք… Թեքվեցինք աջ… Մի քանի անգամ երկինքն ու երկիրը շուռ եկան… Հետո մի կարճ դադարից հետո նորից սկսվեցին պտույտները: Մայրս պինդ գրկել է ինձ, գլուխս սեղմել կրծքին, իսկ ես փորձում էի ազատվել նրա ձեռքերից: Մի պահ հայրս կարծես դեմքով թեքվեց դեպի մեզ… ես դուրս պրծա մորս ձեռքերից: Իմ ու հորս հայացքները հանդիպեցին… Մթություն… Լռություն… Հետո շուրջս ինչ-որ միապաղաղ աղմուկ եմ լսում` ավելի ճիշտ խշշոց: Աչքերս բացում եմ: Լույսը զարկում է աչքերիս: Ինչ-որ սպիտակ սենյակում եմ: Ես ողջ եմ, իսկ նրանք… Մթություն… Լռություն…
Մտովի նորից ետ գնացի: Նորից մեքենայի մեջ եմ, մորս կիպ կպած: Ես անընդհատ խաղում եմ հորս մազերի հետ: Նա ինձ սաստում է, որ չխանգարեմ, բայց ես շարունակում եմ: Մայրս ժպտում է ու դրա համար արժանանում հորս նախատինքին: Նա մի պահ շուռ է գալիս դեպի մեզ… Թեքվեցինք աջ… Մի քանի անգամ երկինքն ու երկիրը շուռ եկան…
Այդ ե՞ս էի մեղավոր: Ե՞ս էի հորս ուշադրությունը շեղում: Իմ մանկական խաղը հասցրեց նրանց մահվան…
Ամբողջ մարմնով փշաքաղվել էի հիշողություններիցս: Մեղքի զգացողությունը բռնել էր կոկորդիցս ու սեղմում էր: Ես իսկապես խեղդվում էի: Արցունքներիս ու գոռոցիս հետ միասին շունչս Էլ դուրս հորդաց: Լացս զսպեցի: Աչքերս սրբեցի ու սկսեցի նայել շուրջս: Աստիճանաբար աչքերս սովորեցին մթությանը: Հատակը թաց էր: Սառել էի ու դողացնում էի: Մանիկ տատի շալը բավարար չէր տաքցնում:
Ես մոռացել էի ավտովթարի ժամանակ իմ մեղքի մասին պատմել Մանիկ տատին: Ինչպե՞ս պատմեի, եթե այդ ժամանակ դեռ չգիտեի, եթե նոր կարողացա պրպտել ու գտնել այն հիշողություններիս բազմաթերթ մատյանից: Գուցե ես այն ինքս ինձանից թաքցրե՞լ էի: Հաստատ թաքցրել էի…
Արդեն կեսգիշեր է: Բացի իմ դառը հիշողություններից զարթնած մեղքի կուտակումից ոչինչ էլ տեղի չի ունենում:
Սկսեցի ցածրաձայն երգել մորիցս լսած մի երգ: Բառերը չէի հիշում, ուղղակի քթիս տակ մեղեդին էի մռմռացնում: Փորձեցի ցրել մտքերս: Էլ չէի ուզում աչքերս փակել, այլապես նորից պիտի հայտնվեր հորս վերջին հայացքը, որտեղ չգիտեի վրդովմո՞ւնք, վա՞խ, թե՞ էլի ինչ-որ բան կար:
Երգում էի, նայում վերև, սպասում, որ գուցե մի փոքրիկ հատված ամպերից ազատվի ու աստղեր տեսնեմ: Լույս եմ ուզում: Թեկուզ հեռավոր աստղի չնչին լույս:
Ժամանակը կանգնել է: Լսեցի սրտիս մի զարկ ու լռություն…: Երկնքում չեն երևում ոչ լուսինը, ոչ աստղեր… Ինձ պես մռայլվել է երկինքը: Սկսեցի մտովի թերթել Մանիկ տատի գիրքը:
Ես պետք է կարողանայի ճիշտ մտածել, զգալ, տեսնել, հիշել, շարժվել, ճանաչել աշխարհը և ինքս ինձ, իսկ հիմա ամեն ինչ խառնվել է իրար: Ես արդեն կասկածում եմ, որ ինքս ինձ լավ եմ ճանաչում, որ աշխարհը ճիշտ եմ ընկալում, որ ինքս ինձ փորձում եմ խաբել խիղճս լռեցնելու համար, որ անկարող եմ անցյալիս իրականության բեռը տանել… Երկնքի մի մասում ամպերը հետ քաշվեցին: Աստղեր երևացին: Թեթևություն չկա… Լուսինն էլ սկսեց ամպերի թանձր շերտի տակից թույլ լույսով իր ներկայության մասին նշաններ ցուցադրել: Թեթևություն չկա… Աչքերս փակեցի ու սկսեցի գրքի յոթ մասերը քրքրել… Անցան ժամեր… Երբ աչքերս բացեցի արդեն լույսը բացվել էր: Ես չէի քնել, բայց բաց էի թողել լուսաբացի առաջին շողերը: Հետո՞ ինչ… Ոչինչ էլ տեղի չունեցավ: Ոչ մի սատանա էլ իմ առաջ չկանգնեց:
Ոտքի կանգնեցի: Արևի շողերը ողողեցին դեմքս: Արդեն որոշ չափով ինձ թեթևացած էի զգում:
Դուրս եկա փոսից: Ահավոր մրսում էի: Հագնվեցի ու բլուրից ցած իջա: Ներքևում Անդրանիկը խոժոռ դեմքով, մի քիչ էլ հուզված, մեքենայի մեջ նստած ինձ էր սպասում: Ինձ տեսնելուն պես դուրս եկավ մեքենայից ու ընդառաջ եկավ:
- Հը՞… Ի՞նչ եղավ.. Լա՞վ ես, - հարցրեց Անդրանիկը:
- Լավ եմ: Ոչինչ էլ տեղի չունեցավ: Ուղղակի էդ փոսի մեջ կիսամերկ նստելուց մի քիչ մրսեցի:
Անդրանիկն ավելի խոժոռվեց: Աչքերը լցվեցին: Մի պահ արձանի պես կանգնել էր տեղում ու չէր շարժվում: Երևի ինքն իրեն հարցնում էր, թե այդ դեպքում իր որդիները ինչու իրար սպանեցին:
Վրջապես ուշքի եկավ, նստացինք մեքենան ու բռնեցինք դեպի գյուղ տանող ճանապարհը:
Նոր էինք շարժվել, երբ Անդրանիկը ասաց.
- Մանիկը գիշերը մահացել է:
- Ինչպե՞ս,- անկեղծ զարմացած` հարցրեցի ես:
- Թունավորվել էր ինչ-որ դեղաբույսերի խառնուրդից: Չթողեց տեղափոխենք հիվանդանոց այնքան ժամանակ, քանի դեռ գիտակցությունը տեղն էր: Հետո էլ արդեն ուշ էր:
Հոգուս կուտակված ծանր բեռը սկսեց ճնշել այն աստիճան, որ ես հազիվ էի ինձ զսպում..
Անդրանիկին խնդրեցի, որ ինձ տանի Մանիկ տատի մոտ: Նրա դին դեռ գտնվում էր հիվանդանոցին կից դիահերձարանում:
Տեղ հասանք: Ես ներս մտա: Մոտենալով Մանիկ տատի դիակին` սպիտակ սավանը դեմքից ետ քաշեցի: Ձեռքով դիպա նրա ճակատին… Սառնություն… Դատարկություն…
Դուրս եկա, Անդրանիկից ներեղություն խնդրեցի ու նստելով հենց առաջին պատահած տաքսին` վերադարձա Երևան:
Շարունակելի...
Անհամբերությամբ շարունակությանն եմ սպասում:Շատ հետքարքիր ու ինքնատիպ ես գրում:Ապրես:
Mark Pauler
12.02.2011, 19:17
7 օր հետո
Առավոտ շուտ ահավոր դմբդմբոցով դուռն էին ծեծում: Հասկացա, որ Արան էր: Նրան ներս թողեցի ու սկսեցի սուրճ պատրաստել: Ինձանից հարց ու փորձ արեց: Հետո մի քանի բառ փոսի մասին զրուցեցինք: Ասացի, որ եկող շաբաթվանից արդեն աշխատանքի կանցնեմ: Հետո նա ինձ մի թեթև կշտամբեց, որ ներկա չեմ գտնվել Մանիկ տատի հրաժեշտի արարողությանը ու գնաց:
7 շաբաթ անց
Հիմնարկում նյարդային վիճակ էր տիրում: Գործավարուհիս լաց եղավ, երբ սխալ գրելու համար հերթական անգամ կոպտեցի: Գործերը առաջ չէին գնում: Լիքը չլուծված խնդիրներ էին կուտակվել: Ես դարձել էի նյարդային ու կոպիտ:
7 ամիս անց
Դուրս փախա գրասենյակի ծանր պատերից ու քայլերս ուղղեցի դեպի մոտակա խորտկարան: Ախորժակ չունեի: Ճաշում էի կարծես պարտականություն կատարելով: Կիսատ թողեցի ու դուրս եկա: Անմիջապես մուտքի մոտ ինձ մոտեցան երկու սևազգես տղամարդ:
- Բա՛րև Ձեզ: Ազգային Անվտանգությունից ենք, - ցույց տվեցին իրենց փաստաթղթերը ու շարունակեցին, - դուք պետք է մեզ հետ գաք:
Ոչ մի բառ չասացի: Լուռ նստեցի նրանց մեքենան: Տաս րոպեից արդեն ինչ-որ տհաճ հոտով, թույլ լուսավորությամբ, առանց պատուհանների սենյակում էի: Այդտեղ ընդամենը մի սեղան կար ու երկու աթոռներ: Նստեցի աթոռներից մեկին ու սկսեցի սպասել: Երևի մի կես ժամ անց, երբ արդեն սկսել էի նյարդայնանալ, ներս մտավ մի ցածրահասակ, ճաղատ գլխով, բարի աչքերով ու ժպտադեմ մի մարդ:
- Բա՛րև Ձեզ, - շատ հարգալից բարևեց նա ու վերցնելով սեղանի կողքին դրված աթոռը ու այն ինձանից բավական հեռու դնելով` նստեց:
- Բա՛րև Ձեզ, - պատասխանեցի նրա բարևին:
- Արդեն կես տարի է մենք հետևում ենք Ձեզ ու բացարձակ համոզված ենք, որ դուք ոչ թե անդամակցում եք, այլ ուղղակի հերթական զոհ եք:
- Կբացատրե՛ք` ի՞նչ ի նկատի ունեք, - անկեղծ զարմացած` հարցրեցի ես:
- Իհարկե: Սկսեմ սկզբից: Ամբողջ աշխարհում գործում է մի ցանց, որի նպատակն է մարդկանց զոմբիացնելն ու օգտագործել սեփական նպատակների համար: Ձեզ հայտնի Մանիկ տատը և իր որդիները այդ կազմակերպությանն են անդամակցում: Մեր կողմից բացահայտվել է դա մոտ հինգ տարի առաջ: Մենք լուռ հետևել ենք նրանց այսքան ժամանակ ու սպասել նրա որդիների Հայաստան վերադարնալուն: Աշխարհի տարբեր երկրներում այդ կազմակերպությունը ունի Մանիկի պես ներկայացուցիչներ, որոնք սկսում են մարդկանց ուղեղը լվանալ ու ի վերջո օգտագործում որևէ խոշոր չարագործության մեջ: Մենք սկսեցինք հետևել Ձեզ Մանիկի հետ ծանոթանալու առաջին իսկ օրից: Նույնիսկ, երբ փոսի մեջ նստած էիք, գտնվում էիք մեր հսկողության տակ: Մենք Ձեզ պետք է լուրջ բժշկական օգնություն ցուցադրենք, ինչպես նաև Դուք պետք է մոտ երկու ամիս այցելեք մեր հոգեբանին…
Ճաղատ բարի դեմքով մարդը էս ամենը մի շնչով ասաց ու դեռ կշարունակեր, եթե նրա բջջային հեռախոսը չզանգար: Նայեց զանգահարողի համարին ու ներեղություն խնդրելով` դուրս եկավ:
«Սկսվեց… Արդեն ժամանակն է». Մտածեցի ես ու աջ ձեռքով շոշափելով` գտա մյուս ձեռքիս զարկերակը, որ զգամ իրական ժամանակի հոսքը: Ես հանգիստ էի:
Ճաղատը ներս մտավ ու միանգամից շարունակեց.
- Ինչպես արդեն ասացի` Դուք կստանաք բժշկական օգնություն, Ձեր օրգանիզմը կմաքրվի հալյուցինոգեն նյութերի մնացորդներից, մեր հոգեբանները ձեզ դուրս կբերեն ընկճված վիճակից: Միայն մի խնդրանք ունեմ: Կասե՞ք մեզ, թե որտեղ է թաքցված Մանիկի գիրքը: Այնտեղ շատ պիտանի ինֆորմացիա կա մեզ համար: Մենք տակնուվրա ենք արել նրա բոլոր սենյակները, բայց գիրքը չենք գտել:
- Որ խնդրեմ` լուսամուտը կբացե՞ք, - հանգիստ հարցրեցի ես:
- Այստեղ լուսամուտ չկա, - զարմացած պատասխանեց ճաղատը:
- Իսկ Ձեր ետևինը ի՞նչ է, - նորից հանգիստ հարցրեցի ես:
Նա շուռ եկավ ու զարմացած նայեց իր ետևի պատի լայն երկփեղկ լուսամուտին: Ոտքի կանգնեց, ետ քաշեց գույնզգույն վարագույրը ու սկսեց մռայլ նայել պատուհանից դուրս: Վերջապես խոսեց.
- Այստեղ պատուհան չկա, ու հեռու քաշվեց լուսամուտից:
- իհարկե կա, - ասացի ես, - իսկ տեսարանը ուղղակի չքնաղ է ,չէ՞:
Ես նույնպես մոտեցա պատուհանին ու սկսեցի նայել իմ ստեղծած նկարին: Պատուհանից երևում էր մանուշակագույն երկինքը, կապույտ ծառերով խիտ անտառը ու սարն ի վեր, հակառակ ուղղությամբ հոսող գետը: Երևակայությունս, պատկերը լցնում էր ամենաանհավանական կենդանիներով, բույսերով ու երևույթներով… Նրա ստեղծած պատրանքին խժռում էր իմ անիրական իրականությունը:
Ճաղատը բացահայտ նյարդայնացել էր: Կարմրատակել էր ու բարությունը փոխված դաժանության արտահայտությամբ աչքերը չռել վրաս: Նա սկսել էր իր շուրջը սև լույս տարածել: Ես շարունակում էի ստեղծագործել ու ձեռքով զգալով զարկերակս` հաշվել ժամանակը: Որոշեցի առաջինը խոսել.
- Ուզո՞ւմ ես ասեմ պարտությանդ պատճառը:
- Ես չեմ պարտվել:
- Դեռ չես պարտվել, բայց դա մոտ է:
- Դու այս փոսից կենդանի դուրս չես գալու:
- Իսկ դու դադարելու էս այստեղ գոյություն ունենալուց:
- Իմ կացարանները շատ են:
- Մեկը կպակասի:
- Համոզվա՞ծ ես:
Ես ուղղակի ժպտացի ու նորից նույն հարցը տվեցի
- Ուզո՞ւմ ես իմանալ պատճառը:
- Ասա:
- Դու սահմանափակված ես տարածքով ու ժամանակով: Քո տարածքը այս փոսն է, իսկ ժամանակդ մինչև լուսաբաց: Դու գործում ես ժամանակի մեջ, իսկ ես սովորել եմ խորհել հավերժության մեջ:
Վերջապես նրան հավասարակշռությունից հանելու համար սկսեցի բարձրաձայն ծիծաղել ու ավելացրի.
- Մի քանի վայրկյանից արևի առաջին շողերը կլուսավորեն այս սենյակը ու ես ողջ-առողջ դուրս կգամ:
Սև լույսով ողողված մարդուկը մի ցատկով մոտեցավ ինձ ու մատները մխրճեց կոկորդիս մեջ: Նրա սև լույսը ողողեց ինձ ու աչքերիս առաջ մթնեց: Ես բաց թողեցի զարկերակս ու աջ ձեռքով թեթև հարվածեցի նրա ճակատին: Մարդուկը ուշագնաց տապալվեց գետնին: Նրա բազմաթիվ կացարանները մնացին անտեր: Նա այստեղ կմնա հավերժ քնած: Իմ դեմ կռվում նա իրեն ստեղծել էր, որպես մարդ, ուրեմն նաև կրելու էր սովորական մարդկային թուլությունները: Նա քնեց, ինչպես սովորական մարդը` ճակատին ստացած իմ հարվածից:
Ոտքի կանգնեցի փոսի մեջ: Արևի առաջին շողերը ողողեցին դեմքս:
* * *
Գյուղում ինձ առաջինը դիմավորեց Մանիկ տատը: Իհարկե նա ողջ էր: Ամբողջ գիշեր գյուղացիները ջահեր էին վառել ու աղոթել ինձ համար…
Երբ մենակ մնացի Մանիկ տատի տան անպատուհան սենյակում` նորից հիշեցի հորս վերջին հայացքը: Այն բարություն ու ուժ էր արտահայտում…
ՎԵՐՋ
Հարցեր .
1. Մանիկ տատը սպիտակ սավանի տակից վերջում ոնց կենդանի մնաց?(թե վերջին հպումը ինչ-որ դեր խաղաց? :think)
2. Անվտանգության աշխատակիցները փոս էին տարել?
Էնքան անսպասելի սյուժեններ էին մեկը մյուսին հաջորդում, որ մի քանի տեղ մի քանի անգամ եմ կարդացել :))
Ինձ դուր եկավ, շատ ինքնատիպ ես գրում: Մեջը շատ տեղեր կային, որ կուզենայի չակերտները բացեիր ;)
ճիշտն ասած մի պահ էն մեքսիկական հեքիմների մասին ֆիլմեր կան հին, որոշ հատվածներ հենց ոնց որ ֆիլմից դրվագներ էին հիշեցնում ինձ:
Հաստատ կուզեի, որ շարունակես մեզ զարմացնել :)
Mark Pauler
12.02.2011, 21:23
Հարցեր .
1. Մանիկ տատը սպիտակ սավանի տակից վերջում ոնց կենդանի մնաց?(թե վերջին հպումը ինչ-որ դեր խաղաց? :think)
2. Անվտանգության աշխատակիցները փոս էին տարել?
Էնքան անսպասելի սյուժեններ էին մեկը մյուսին հաջորդում, որ մի քանի տեղ մի քանի անգամ եմ կարդացել :))
Ինձ դուր եկավ, շատ ինքնատիպ ես գրում: Մեջը շատ տեղեր կային, որ կուզենայի չակերտները բացեիր ;)
ճիշտն ասած մի պահ էն մեքսիկական հեքիմների մասին ֆիլմեր կան հին, որոշ հատվածներ հենց ոնց որ ֆիլմից դրվագներ էին հիշեցնում ինձ:
Հաստատ կուզեի, որ շարունակես մեզ զարմացնել :)
Վեևջին երկու հատվածը մի անգամ էլ կարդա:
հերոսի վերջին յոթ ամիսները անիրական էին: Դրանք փոսի չարքի ներշնչած երևակայություններն էին ընդամենը, որին ինչպես տեսար հերոսը պատրաստ էր:
Վեևջին երկու հատվածը մի անգամ էլ կարդա:
հերոսի վերջին յոթ ամիսները անիրական էին: Դրանք փոսի չարքի ներշնչած երևակայություններն էին ընդամենը, որին ինչպես տեսար հերոսը պատրաստ էր:
հասկացա :) - էնքան իրական էր իլուզյոն մասը որ էտ մասին չէի հասցրել մտածել :))
Հետաքրքիր էր,ինձ դուր եկավ ամեն պահի խնամքով նկարագիրը:Իսկ ի՞նչից եք ոգեշնչվել,որ նման թեմա եք ընտրել
Մարկ, քո արածը քո դուրն եկա՞վ... Բան ու գործս թողած` հիմա պիտի նստեմ ու երրորդ անգամ էլ կարդամ: Ու մի բան էլ. չես պատրաստվու՞մ Մանիկի գիրքը մեյդան հանել :-)
My World My Space
13.02.2011, 13:16
Մարկ էսօր հազիվ ժամանակ ունեցա, ու սկզբից մինչև վերջ կարդացի..... հոյակապ էր, էդ մտքրը, պատկերները.....ապրես....
Լավն էր , նոր շունչ էր մեր ստեղծագործողների բաժնում:
Mark Pauler
13.02.2011, 17:25
Հետաքրքիր էր,ինձ դուր եկավ ամեն պահի խնամքով նկարագիրը:Իսկ ի՞նչից եք ոգեշնչվել,որ նման թեմա եք ընտրել
Ոգեշնչվել... Էս պատմվածքի մեջ իրական պահ կա: հենց փոսի առկայությունը: ՈՒ համ էլ արայի կերպարն եմ նմանացրել ինձ դրա մասին պատմողի արտաքինին: Իհարկե դա տատական սուտ-մուտ պատմություն էր, բայց տարիներ առաջ դրա հետ կապված մի պատմություն մեջս տպավորվել էր: պատմվածքն էլ սկսեցի, որովհետև ընկերս` Way-ը խոստացավ օգնի, որի համար իրենից շաաաաատ շնորհակալ եմ: Ահագին չարչարվեցի ;)
Mark Pauler
13.02.2011, 17:31
Մարկ, քո արածը քո դուրն եկա՞վ... Բան ու գործս թողած` հիմա պիտի նստեմ ու երրորդ անգամ էլ կարդամ: Ու մի բան էլ. չես պատրաստվու՞մ Մանիկի գիրքը մեյդան հանել :-)
Ձեր արձագանքներից հետո ավելի սկսեց դուրս գալ արածս ;)
Մանիկի գրքի մասին էլ չէի մտածել: Բայց կարելի ա... Չնայած էդ արդեն շատ բարդ առաջադրանք ա: Կարողա տակից դուրս չգամ: Բայց հետաքրքիր միտք էր::)
Mark Pauler
13.02.2011, 17:36
Մարկ էսօր հազիվ ժամանակ ունեցա, ու սկզբից մինչև վերջ կարդացի..... հոյակապ էր, էդ մտքրը, պատկերները.....ապրես....
World ջան, քո գովեստի խոսքերը իմ համար հատուկ արժեք ունեն, որովհետև, քո բոլոր գրածները մեծ բավականությամբ եմ կարդացել:
Mark Pauler
13.02.2011, 17:39
Լավն էր , նոր շունչ էր մեր ստեղծագործողների բաժնում:
Շնորհակալ եմ: :)
Նույնիսկ չէի էլ սպասում, որ էսքան հետքրքրություն կառաջացնի:
Mark Pauler
13.02.2011, 18:10
.. Պատմվածքն էլ սկսեցի, որովհետև ընկերս` Way-ը խոստացավ օգնի, որի համար իրենից շաաաաատ շնորհակալ եմ: Ահագին չարչարվեցի ;)
Ոչ թե չարչարվեցի, այլ Way-ին չարչարեցի:
E-la Via
13.02.2011, 19:21
Ոչ թե չարչարվեցի, այլ Way-ին չարչարեցի:
Ու դու ինչպե՞ս համարձակվեցիր ինձ այդպես չարչարել, Mark Pauler :angry: Մինչև հիմա էդ չարչարանքից ուշքի չեմ գալիս:
Լավ, ինչպես հասկացաք, ես արդեն իսկ ծանոթ էի այս պատմվածքին… Ու հիմա ուզում եմ իմ կարծիքն էլ հայտնեմ…
Երբ առաջին անգամ կարդացի, ուղղակի ապշել էի: Դե, իհարկե, Մարկին իմանալով՝ չէի կասկածում, որ յուրահատուկ բան է լինելու, բայց նման բան անգամ մտքիս ծայրով չէր անցնում:
Նախ դուրս եկավ պատկերները, հետո Մանիկ տատի կերպարը ուղղակի հմայեց, պատմվածքում առկա միստիկան, սկզբից մինչև վերջ լարված պահելը:
Բայց ամենից շատ դուր եկավ միտքը, խոսքը, այն, ինչ Մարկը ցանկանում էր փոխանցել:
Իրականում դու ես քո համար միակ ընտրություն կատարողը: Ընտրի՛ր, որը կուզես` դժոխքը կամ դրախտը:
Մեր կյանքում առկա մշտական ընտրությունը…
Դրա՞խտ, թե դժոխք… Մենք ենք մեր կյանքը դրախտի կամ դժոխքի վերածում: Ամեն մեկիս կյանքում առկա է այդ փոսը: Մենք ենք այն ստեծում այնպես, ինչպես ցանկանում ենք: Ընտրի՛ր....
Իրականում` սկզբում ընտրության հարց էլ չկա: Ամեն մեկս անկախ մեր կամքից ու ցանկությունից ստիպված ենք լինում անցնել մեր դժոխքի միջով: Դա պետք է, որ գնահատենք բարիքը, կարողանանք տեսնել դրախտը: Այդ դեպքում ո՞ւր է մնում ընտրությունը: Իսկ ընտրությունը հետո է գալիս: Միյան դու՝ ճանաչող, տարբերող ու տեսած մարդ, միայն դու կարող ես ընտրել: Կարծում ես պարզ է ընտրությունը??? Չեմ կարծում…
Ամենաբարդը հենց այստեղ է սկսում, որովհետև շատ դժվար է ապրել սկզբունքներով, ամուր արժեհամակարգով, բարին սրտում ունենալով ու բարուն ծառայելով, երբ ամեն մի քայլափոխի հանդիպում ես գայթակղության…
Դժոխքի միջով անցնելով՝ հենց դրախտի դռների մոտ ամեն մեկիս սպասում է մեր չարիք-գայթակղությունը, որը միշտ այն դեմքը կընդունի, որին մենք ընդհանրապես չենք սպասում ու որին պատրաստ չենք հանդիպել:
Այ հենց այդ ժամանակ էլ, մա՛րդ, կամ կճանաչես ու կհաղթահարես, կամ էլ...
Սովորիր խորհել հավերժության մեջ:
Հ,Գ. Ես դեռ քո հետ էն շաաաատ շնորհակալության վերաբերյալ կխոսեմ :angry :)…
Ամեն դեպքում համարձակ քայլ էր սատանային ասոցացնել Ազգային Անվտանգության Աշխատակիցների հետ:D
Հզոր էր:)
Հիմնականում սենց երկար գրված բաներ չեմ կարդում, բայց Հովոյի անկապում դրված հղումը ու Մարկին որպես հետաքրքիր մարդ ընդունելու փաստը՝ "ստիպեցին" կարդալ: Անկեղծ ասած շնորհակալ եմ նման ստիպողության համար: Վաղուց սենց հետաքրքվածությամբ չէի ընթերցել: Երևի դա նրանից էր, որ մտքերն ու գաղափարները հոգեհարազար են...
Մարկ ջան, քեզ շաաաաատ շատ մեծ շնորհակալություն նման պատմվածքի համար::)
Մի էդքան մեծ ու շատ շնորհալակություն էլ Վեյին:)
հա մի բան քանի չեմ մոռացել, մի 2 տեղ Արաի կնոջ անունը Նունեի փոխարեն Մանե ա գրված...;)
My World My Space
14.02.2011, 14:51
Հիմնականում սենց երկար գրված բաներ չեմ կարդում, բայց Հովոյի անկապում դրված հղումը ու Մարկին որպես հետաքրքիր մարդ ընդունելու փաստը՝ "ստիպեցին" կարդալ:
Տիգ, սխալ լուրեր մի տարածի, իմ օրագրում (http://www.akumb.am/showthread.php/53755-%D5%B4%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4%D5%B8%D6%82-%D5%B8%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%A8-%D5%AC%D5%AB-%D5%A7-%D5%A1%D6%83%D5%BD%D5%B8%D5%BD%D5%A1%D5%B6%D6%84%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE...?p=2175433&viewfull=1#post2175433) ա դրած....
Mark շատ հզոր ու հետաքրքիր ես գրել։ Մի շնչով կարդացի։ Անկեղծ ասած անչափ ուրախ եմ, որ գրել վերջացնելուցդ հետո եմ կարդացել, թե չէ համբերությունս չէր հերիքի շարունակությանը սպասել։ Իսկապես շատ տպավորված եմ։ Շատ եմ սիրում էս ոճը։
Way, քեզ էլ անչափ շնորհակալություն օգնությանդ համար։ Երկուսիդ էլ լիքը-լիքը շնորհակալություններ։
Գիտե՞ս, էնքան լավ ֆիլմի սցենար կարող է լինել.... Նույնիսկ սերիալի (եթե սերիալ բառից կամ գաղափարից խորշում եք, ապա կարելի է ասել TV show, ինչպես հիմա ամերիկացիները կոչում են Lost-ի տիպի իրենց սերիալները)։ Երազում եմ, որ հայերը սենց փիլիսոփայական ու միստիկ մի ֆիլմ հանեն ու չսպանեն մաֆիաներով ու մեր դարավոր սգի մասին ֆիլմեր հանելով։
ՀԳ՝ խնդրանքս է, որ եթե ունես նմանատիպ այլ ստեղծագործություններ անպայման տեղադրես
ՀՀԳ՝ Հայաստանում շատերը պատրաստ չեն նման պարունակության ստեղծագործությունների, ուստի ինձանից քեզ խնդրանք քննադատությունից թևաթափ չլինես ;) Լիքը հավանողներ կան ու կլինեն։
Ըհը Մարկ ջան, տե՞ս, որ ֆիլմի գաղափաևով մենակ ես չէ, որ վարակվել եմ...:)
Բայց չեմ կարծում, որ սերեալ կստացվի: Սրանից մի հատ շատ լավ լիամետրաժ ֆիլմ կլինի: Համ էլ Արթ ջան, քո նման ես էլ, ու կարծում եմ շատերը, կուզենաին միանգամից ավարտուն բան տեսնել: Լավ է, որ ես էլ միանգամից ու մի շնչով կարդացի ;)
Mark Pauler
14.02.2011, 18:03
ֆիլմի գաղափարը ինձ էլ ա գնալով դուր գալիս: Ափսոս, բայց դա հաստատ իմ խելքի բանը չի:
նախանձ,նախանձ,նախանձ.նախանձ...:angry
ու ես սրա մասին ամենավերջինն եմ իմանում?
Տեր աստված շնորհակալություն ,որ ես քո ...ն եմ,
Ապրես դուրս շատ եկավ, հոյակապ էր ,հուսով եմ էլի կզարմացնես
մի խնդրանք. Երկու խելքը լավ է երեքը ավելի լավ է...:)
թույլ տուր նախապես տառասխալներդ ուղղեմ:P
Մարկ ջան, թույլ տուր մի քիչ ուշացած հայտնել շնորհակալությունս... Չէի ընթերցել, բայց փառք աստծո այսօր ժամանակ ունեցա կարդալու: Շատ դուր եկավ::hands
Նաիրուհի
18.02.2011, 22:40
Չեմ կարողանում ինձ համոզել, որ կարդամ :( Ծավալը վախեցնում է, էկրանից կարդալ էլ չեմ սիրում...
Բայց խոսք եմ տալիս մինչև վաղը կարդացած լինել: Տպում եմ, որ կարդամ :)
Լավն էր Մարկ,ուղղակի իմ կարծիքով սկզբում մի քիչ շտապել էս,դրա համար ձեր գործուղումը Ռուսաստան ոնց-որ մնացածի էդքան էլ հետ կապ չունենա, եթե խմբագրես էդ մասի վրայով մի հատ էլ անցի:
Mark Pauler
19.02.2011, 23:04
Լավն էր Մարկ,ուղղակի իմ կարծիքով սկզբում մի քիչ շտապել էս,դրա համար ձեր գործուղումը Ռուսաստան ոնց-որ մնացածի էդքան էլ հետ կապ չունենա, եթե խմբագրես էդ մասի վրայով մի հատ էլ անցի:
Շնորհակալ եմ, որ կարծիքդ հայտնեցիր Freeman: Գործուղման հատվածը հնարավորություն ա տալիս ներկայացնել հերոսների հատկանիշները, նրանց մտածելակերպը, բարոյականության չափանիշները ու արդեն բուն արկածային վերջամասում դրա շնորհիվ կարդացողը պիտի կարողանա զգա ձևավորված հաստատուն գծեր ունեցող կերպարի գործողությունների տրամաբանությունը:
իհարկե անմշակ բաներ շատ կան: Նույնիսկ չափից շատ: Դրանում էլ հենց կայանում ա, պրոֆեսիոնալ ու սիրողական մակարդակի գրվածքների տարբերությունը:
Ջուզեպե Բալզամո
21.02.2011, 20:38
Վերջապես կարդացի: :) Մի շաբաթ է, փորձում եմ սկսել ու ծավալից վախենալով, հետաձգում: Բավական լավն էր…
Եթե, ավելի ծավալուն գործ դարձնելու հավես կա, կարելի է քննադատել ու պակաս-պռատը մշակել… իսկ, թե ոչ՝ սենց էլ վատ չի :) կարդացվում ա
Համենայն դեպս, նոր շունչ էր, լավն էր…
Ինչ խոսք, որ բավականին երկար պատմվածք է. բայց ընդունենք, որ սյուժեն ճիշտ է կառուցված, առաջին հատվածով հետաքրքրություն է առաջացնում, թե ինչ կլինի ի վերջո ավարտում… Հենց այդ հարցն էլ ստիպում է մինչև վերջ կարդալ… բավականին մանրանկատ է անգամ ամենաաննկատ թվացող մանրուքներում, չնայած կարող էիք որոշ հատվածներում կաճատումներ անել և ավելի հետքրքրիր դարձնել, այնուամնայնիվ, ձգտել էք մանրուքներն անգամ մանրամասնել… ամեն դեպքում տեմպը արագ է, չի ձանձրացնում, հակառակը Ձեզ մոտ հաջողվել է ցույց տալ ժողովրդական հավատալիքն ու ժամանակակից միստիցիզմը և ինչ որ տեղ նույնիսկ համադրել դրանք, ընդ որում նշածս վերջին փաստը ապացուցում է այն հատվածը, ուր գլխավոր կերպարը մտածում է հեքիմի փիլիսոփայության մասին, եթե դուք դա չգրեիք, եթե չլիներ այդ հատվածը Ձեր պատմվածքին անհաջողություն կսպասվեր… հիմա հակառակը նույնիսկ չափազանց ռելա մտածողը, զգալով նաև իր կարծիքը պատմվածքում, կարող է իրեն ևս Ձեր հերոսի փոխարեն պատկերացնել… ինչ վերաբերում է լուծմանը, ինձ շատ դուր եկավ… բոլորիս մեջ էլ մի փոքր մաս կա սատանայից…
Շնորհակալ եմ, որ կարծիքդ հայտնեցիր Freeman: Գործուղման հատվածը հնարավորություն ա տալիս ներկայացնել հերոսների հատկանիշները, նրանց մտածելակերպը, բարոյականության չափանիշները ու արդեն բուն արկածային վերջամասում դրա շնորհիվ կարդացողը պիտի կարողանա զգա ձևավորված հաստատուն գծեր ունեցող կերպարի գործողությունների տրամաբանությունը:
իհարկե անմշակ բաներ շատ կան: Նույնիսկ չափից շատ: Դրանում էլ հենց կայանում ա, պրոֆեսիոնալ ու սիրողական մակարդակի գրվածքների տարբերությունը:
Մարկ ջան,եթե ժամանակ ունենաս խնդրում եմ այս պատվածքը գրքի վերածել,մեջը կարող է լինել նաև թե ինչ եղավ հերոսի հետ սատանային հաղթելուց ու գերբնական ուժ ստանալուց հետո,ասենք ուրիշ չար ուժերի հետ պայքար:Կարծում եմ ցանկության և ազատ ժամանակի դեպքում սա կարող ես վերածել շատ լավ ֆենտեզիի
Mark Pauler
27.02.2011, 22:04
Շնորհակալ եմ կարծիքների, նկատողությունների և գրածիս նկատմամբ ուշադրության համար:
Հետաքրքիրն այն է, որ ոմանք առաջարկում է կրճատել, ոմանք էլ հակառակը ծավալվել:
Շարունակություն բնականաբար չի լինի, քանի որ հիմա չեմ ուզում "փոսը" վեր ածել սերիալի: Այն իսկապես ամբողջական պատկեր ունի: Որոշ մանրուքներ էլ չեմ ուզում կրճատեմ, որովհետև վախենում եմ հաջորդ մասերում անհասկանալի հատվածներ հայտնվեն: Պատմվածքը իրականում շատ անմաշակ ա: Բավական քիչ են գեղեցիկ այլաբանական խոսքերն ու նկարագրությունները, որոնք ես շատ եմ սիրում, կան կետադրական, ուղղագրական ու նաև ձևաբանական թերություններ: Նույնիսկ մի հատվածում անուններ եմ շփոթել: Մեծ հաճույքով պրոֆեսիոնալի կտայի խմբագրելու, բայց քանի որ սա իմ համար ուղղակի հոբիի նման մի բան ա, առանձնապես շատ չեմ կենտրոնանում դրա վրա:
Ուղղակի ժամանակ առ ժամանակ, երբ ասելիք կունենամ, ստեղծագործությունս կհանձնեմ թղթին ու կներկայացնեմ ձեր դատին, իսկ դուք ինձ կօգնեք տեսնել իմ սխալներն ու թերությունները, որոնք ավելի կարևոր են քան դրական գնահատականները, քանի որ այդպես, ես հնարավորություն կունենամ մշակվելու:
Sambitbaba
10.06.2011, 07:46
- - Ամեն մարդ դա տեսնում է յուրովի, ու կարևոր չի, թե այն ինչ գույն կամ ձև ունի: Կարևորը նա է, որ հասկանում ու զգում ես և’ բարիքը, և’ չարիքը: Այդպիսին են նաև դրախտն ու դժոխքը: Դրանք վայրեր չեն, որտեղ դու հայտնվում ես մահից հետո: Դրանք հենց ինքդ ես, որ, ազատություն ստանալով մարմնի կապանքներից, անվերջ տիեզերքում գտնում ես այն, ինչ ուզում ես: Լուծվում ու անջատվում ես, միաձուլվում ու առանձնանում, միաժամանակ ընդունում ինքդ քեզ ինչպիսին որ կաս կամ եղել ես ու, չնայած որ արդեն չունես մարմնական զգայարաններ, դու լսում ես, տեսնում, քեզ զգում երջանիկ, որ գտել ես կամ ընդհակառակը` մերժում ես ամենն ու տանջվում իրականության պահից, որտեղ նույնն են և’ անցյալը, և’ ներկան: Որտեղ արդեն պահը անվերջ է ու չկա ապագա: Համատարած ինքդ քո ու ամենքի ցավն ես զգում: Ու այդ ցավը անվերջ է չավարտվող պահի մեջ: Իրականում դու ես քո համար միակ ընտրություն կատարողը: Ընտրի՛ր, որը կուզես` դժոխքը կամ դրախտը: - Մի կում ջուր խմելով` Մանիկ տատը շարունակեց, - Դու ո՞րն ես նախընտրում:
- Ես հիմա էլ ոչինչ չեմ հասկանում:
- Մի՛ փորձիր հաշվել ու տրամաբանել: Էդպես անհնար է որևէ բան հասկանալ: Փորձիր պատկերացնել, որ չունես մարմին: Ուղեղդ, ձեռքերդ, զգայարաններդ, էլ չկան, բայց դու կաս:
- Մի՞թե ես իմ մարմինը չեմ:
- Ե’վ այո, և’ ոչ: Մարմինդ դու ես հիմա, բայց եթե զգաս այն, ինչ տեսնելու ես մարմնիդ մահվանից հետո, էլ հարցեր չես տա ինչպես որ երեկ արեցիր` խմելով մաքուր ջուրը:
Սիրելի Մարկ.
Կան մարդիկ, որոնք տարիներ են դնում՝ իրենց գլխավոր ճշմարտություններին հասնելու համար: Ես՝ քեզ օրինակ:
Իսկ կան մարդիկ, որոնց մեջ ուղղակի քնած են այդ ճշմարտությունները և մի օր նրանք անխուսափելիորեն արթնանում են: Դրա վառ օրինակը՝ դու ես:
Ես չգիտեմ, թե դու ինչպես ես անվանել այդ, իսկ ես անվանել եմ “Նոր Դար”: Բայց կարևոր չեն թե իմ և թե քո տված՝ եթե տվել ես, - անունները, կարևորն այն է, որ մենք միևնուն բանի մասին ենք խոսում: Եվ վերևում նշված հատվածը՝ ասածիս փաստավորումն է, որովհետև, եթե նայես իմ գրառումները “Ակումբի” էջերին, հաստատ նմանատիպ մտքերի շատ կհանդիպես:
Հիմա, թե ինչ կանվանես դա. իդեոլոգիա, թե մեկ այլ բան, այդ արդեն, ինչպես կուզես: Ինչպես կուզես անվանիր, բայց գիտեցիր, որ դու էլ՝ դրա մեջ ես:
Ու այդ պատճառով ես ինձ երջանիկ եմ զգում, որովհետև անսահման դուրս եկավ “Փոսը”:
Mark Pauler
10.06.2011, 09:41
Սիրելի Մարկ.
Կան մարդիկ, որոնք տարիներ են դնում՝ իրենց գլխավոր ճշմարտություններին հասնելու համար: Ես՝ քեզ օրինակ:
Իսկ կան մարդիկ, որոնց մեջ ուղղակի քնած են այդ ճշմարտությունները և մի օր նրանք անխուսափելիորեն արթնանում են: Դրա վառ օրինակը՝ դու ես:
Ես չգիտեմ, թե դու ինչպես ես անվանել այդ, իսկ ես անվանել եմ “Նոր Դար”: Բայց կարևոր չեն թե իմ և թե քո տված՝ եթե տվել ես, - անունները, կարևորն այն է, որ մենք միևնուն բանի մասին ենք խոսում: Եվ վերևում նշված հատվածը՝ ասածիս փաստավորումն է, որովհետև, եթե նայես իմ գրառումները “Ակումբի” էջերին, հաստատ նմանատիպ մտքերի շատ կհանդիպես:
Հիմա, թե ինչ կանվանես դա. իդեոլոգիա, թե մեկ այլ բան, այդ արդեն, ինչպես կուզես: Ինչպես կուզես անվանիր, բայց գիտեցիր, որ դու էլ՝ դրա մեջ ես:
Ու այդ պատճառով ես ինձ երջանիկ եմ զգում, որովհետև անսահման դուրս եկավ “Փոսը”:
Ես խուսափում եմ ցանկացած անվանումից: Երբ որևէ բան ստանում է անուն, այն ինքնաբերաբար ընդգրկվում ա սահմանների մեջ, որում պարփակված են արտաքին տեսքը, հոտը, համը...
Ես մերժում եմ ցանկացած իդեալոգիայի բացարձակ ճշմարտացի լինելու գաղափարը ու այդպիսով ինձ հնարավորություն եմ տալիս վերցնել ամեն բանից այն, ինչ ինքս կցանկանամ:
Ես ուղղակի ինձ ազատ եմ զգում... Ազատ նույնիսկ նոր դարից, կամ հնուց եկած ազգային ու հենց իմ կողմից շատ հարգվող ավանդներից...
Իսկ մտքերս պատկերներ են ուղղակի, որ գալիս են ու գնում, գուցե ճշմարտացի, գուցե սուտ, որը կարևոր չի, քանի որ դրանք հորինված պատմվացքի հերոսինն են, այլ ոչ թե իմը ;)
Sambitbaba
10.06.2011, 11:39
Ես խուսափում եմ ցանկացած անվանումից: Երբ որևէ բան ստանում է անուն, այն ինքնաբերաբար ընդգրկվում ա սահմանների մեջ, որում պարփակված են արտաքին տեսքը, հոտը, համը...
Ես մերժում եմ ցանկացած իդեալոգիայի բացարձակ ճշմարտացի լինելու գաղափարը ու այդպիսով ինձ հնարավորություն եմ տալիս վերցնել ամեն բանից այն, ինչ ինքս կցանկանամ:
Ես ուղղակի ինձ ազատ եմ զգում... Ազատ նույնիսկ նոր դարից, կամ հնուց եկած ազգային ու հենց իմ կողմից շատ հարգվող ավանդներից...
Իսկ մտքերս պատկերներ են ուղղակի, որ գալիս են ու գնում, գուցե ճշմարտացի, գուցե սուտ, որը կարևոր չի, քանի որ դրանք հորինված պատմվացքի հերոսինն են, այլ ոչ թե իմը ;)
Իհարկե, Մարկ ջան, դու իրավասու ես խուսափել, մերժել և այլն: Բայց եթե դու այդ անում ես ազատ լինելու համար, ուրեմն դու հենց դրանով էլ՝ ազատ չես: Որովհետև դու պատնեշում ես քեզ նրանով, ինչից խուսափում ես: Եթե քո ազատության համար քեզ հարկավոր է մերժել ինչ-որ բան, ուրեմն այն՝ քո ազատությունը, նկարովի է, սահմանափակ: Որովհետև դու ազատ ես մինչև քո "մերժածի" սահմանը, իսկ սահմանից այն կողմ, արդեն՝ ոչ:
Եվ մի՞թե դու մերժում ես քո աստվածայնությունն այն չնչին պատճառով միայն, որ դու սահմանափակված ես ֆիզիկական, մարդկային մարմնի մեջ…
Իսկ մտքերս պատկերներ են ուղղակի, որ գալիս են ու գնում, գուցե ճշմարտացի, գուցե սուտ, որը կարևոր չի, քանի որ դրանք հորինված պատմվացքի հերոսինն են, այլ ոչ թե իմը
Իսկ սա՝ ուղղակի յուրաքանչյուր հեղինակի պատրանքն է, այլ ոչ իրականություն: Ամենակարևոր մտքերը միշտ էլ հեղինակինն են, այլ ոչ հերոսինը: Եվ հենց այդ մտքերի համար է գրվում կոնկրետ ստեղծագործությունը:
Հ.Գ. Ինչը և դու արել ես կատարյալ հաջողությամբ:
Mark Pauler
10.06.2011, 18:02
Իհարկե, Մարկ ջան, դու իրավասու ես խուսափել, մերժել և այլն: Բայց եթե դու այդ անում ես ազատ լինելու համար, ուրեմն դու հենց դրանով էլ՝ ազատ չես: Որովհետև դու պատնեշում ես քեզ նրանով, ինչից խուսափում ես: Եթե քո ազատության համար քեզ հարկավոր է մերժել ինչ-որ բան, ուրեմն այն՝ քո ազատությունը, նկարովի է, սահմանափակ: Որովհետև դու ազատ ես մինչև քո "մերժածի" սահմանը, իսկ սահմանից այն կողմ, արդեն՝ ոչ...:[/B]
Լավ չես հասկացել ինձ:
Ես մերժում եմ անվանումները կամ որ նունն է պիտակները, բայց ոչ ինձ անհասկանալի ամեն բան:
Տարակարծությունները միշտ նոր մտքեր են ծնում, որը բացակայում ա մի իդեալոգիայի հետեվորդների մոտ: Կրելով ինչ-որ իդեալոգիայի կողմնակցի պիտակ ես ինձ կսահմանափակեմ նրա շրջանակներով, իսկ էսպես կարող եմ վերցնել այնքանը ինչքանը, որ իմը կլինի:
Դու իմ ազատության աստիճանը չես պատկերացնում ;)
Իմ ազատությունը միայն սահմանափակվում է որոշակի ազգային վիճակներով, որն էլ ուղղակի իմ արյան մեջ ա ու էդ շրջանակների մեջ ես սիրով եմ մտնում:
Ես հայ եմ: Սրա մեջ է իմ միակ իդեալոգիան, բայց որը տարբերվում է շատերի պատկերացումներից:
Իմ ու քո մեծ տարբերություններից մեկն էլ սա է` ես չեմ կարող կոսմոպոլիտ լինել:
Alphaone
03.09.2013, 06:51
Բռավո, մի շնչով կարդացել եմ, հրաշալի գործ էր: Ամբողջն աչքիս առաջ էր, վերապրում էի, զգում, տեսնում, հրաշալի գաղափար էր ու հրաշալի մատուցված: