PDA

Դիտել ողջ տարբերակը : «Մի ծառի պատմություն» ինտերակտիվ ներկայացում



yerevanci
09.02.2011, 22:35
Բավական հետաքրքիր ընթացք ունեցող ներկայացում է, որի սյուժեյի ձևավորմանը մասնակցում է նաև հանդիսատեսը: Դեռևս մի քանի ներկայացում կա փետրվարի 12, 13-ին ու էլի օրեր կան, չեմ հիշում: Ներկայացումն անցկացվում է Բրիտանական դեսպանատան աջակցությամբ, մուտք ազատ է: Հասցեն Աբովյան 11, Գեղագիտական կենտրոնի Փոքր թատրոն:

Ֆոտոն
10.02.2011, 11:21
Հետաքրքիր բան է: :)
Իսկ ովքե՞ր են խաղացողները, ռեժիսորը:

Ֆոտոն
10.02.2011, 12:19
Վայ, ժամն էլ չկա: Կարելի ա միասին գնալ, եթե իհարկե արժանի բան ա:

Tig
10.02.2011, 12:21
Ոնցոր թե 19:00 - 20:30
Կարելիա կիրակի գնալ:)

Ֆրեյա
10.02.2011, 12:46
Ես գնացել եմ, շատ հավանեցի :)

Զուտ ներկայացումը շատտ հավեսն էր :) Երկու կին էին, մի երիտասարդ աղջիկ ու երիտասարդ տղա, շատ համով-հոտով :)
:ok

Հաստատ չեք ձանձրանա, իսկ եթե կոմպլեկսներից զուրկ եք, կարող եք նույնիսկ դուք հանդես գալ դերասանի տեղը :P

yerevanci
10.02.2011, 18:19
հա ժամը 19:00-ինա, տևումա մոտավորապես 2:30-3:00 ժամ, կախված հանդիսատեսի ակտիվությունից, այս ամսի 12-ին և 13-ին հաստատ կա նույն ժամին, էլի օրեր կան դրանից հետո, կարող եք ծանոթանալ հենց տեղում

Հայկօ
10.02.2011, 19:35
Ես գնացել եմ, շատ հավանեցի :)

Զուտ ներկայացումը շատտ հավեսն էր :) Երկու կին էին, մի երիտասարդ աղջիկ ու երիտասարդ տղա, շատ համով-հոտով :)
:ok

Հաստատ չեք ձանձրանա, իսկ եթե կոմպլեկսներից զուրկ եք, կարող եք նույնիսկ դուք հանդես գալ դերասանի տեղը :P

Իսկ եթե կոմպլեքսներից զուրկ եք, բայց զարհուրելի անտաղանդ ու սիբիրախտով հիվա՞նդ :roll:

Չեմ սիրում էդ «կոմպլեքսներ» բառը...

Մանանա
11.02.2011, 02:38
հա, ես էլ եմ տեսել, էն էլ 2 անգամ :) լավն էր, ես ինտերակտիվ ներկայացումներ շատ եմ սիրում:
Ճիշտ ա, Փոփոխությունների թատրոնից "Բաց ծովի փակուղում"-ն ավելի շատ եմ սիրում :)

Yellow Raven
13.02.2011, 23:11
Ներկայացումը չգիտեմ, բայց ընդհանուր շատ ուրախ անցավ:))
Ուղղակի բավականին կարճ տևեց` մեկուկես ժամ:think

Tig
14.02.2011, 09:44
Ֆորում-ներկայացման առաջին անգամ էի ներկա լինում
Հավես էր:)