PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծրագրավորման Պասկալ լեզու

Jerry
09.02.2011, 18:34
Բարև Ձեզ: Փնտրեցի այսպիսի փթեմա չգտա, ով կօգնի, ինձ հարկավոր է Ծրագրավորման Պասկալ լեզվի հիմունքներ... եթե հնարավոր է հայերեն տարբերակով...
նախապես շնորհակալություն
ինչ ծրագրով կարամ պասկալ լեզվով <<ծրագիր>> գրեմ ու ստուգեմ տենամ գրածս <<ծրագիրը>> ճիշտ ա թե չէ:

n1djhayko
10.02.2011, 00:35
Turbo pascal,ABC pascal

armen9494
10.02.2011, 22:01
Բարև Ձեզ: Փնտրեցի այսպիսի փթեմա չգտա, ով կօգնի, ինձ հարկավոր է Ծրագրավորման Պասկալ լեզվի հիմունքներ... եթե հնարավոր է հայերեն տարբերակով...
նախապես շնորհակալություն
ինչ ծրագրով կարամ պասկալ լեզվով <<ծրագիր>> գրեմ ու ստուգեմ տենամ գրածս <<ծրագիրը>> ճիշտ ա թե չէ:

Ես ունեմ Տուրբո Պասկալ լեզվի գիրք, հայերեն լեզվով: Հեղինակներ` Ագաշյան, Ավետիսյան: Գնել եմ Պոլիտեխնիկի ВТ (5-րդ) մասնաշենքի 10-րդ հարկից: Եթե ուզում ես, կարող ենք Պոլիտեխնիկում հանդիպել, իմը պատճենահանես: Իմ հիշելով գիրքը արժեր 1000 դրամ: Ես ինքս այս գրքով եմ սովորել (նաև դասախոսներն են սովորեցրել) ու շաաաատ գոհ եմ:
Դու ի՞նչ իմաստով ես ասում, որ ծրագիրը քո սխալները գտնի: Ծրագիրը չի կարող ճիշտ աշխատել, եթե նրա մեջ սխալ կա, իսկ Պասկալ լեզուն սխալ գտնելու դեպքում միանգամից կանգնում է այդ սխալի վրա:
Ի դեպ ասեմ, որ այս գրքի մեջ չկա գրաֆիկայի բաժինը, և ընդհանրապես հայերենով Պասկալի գրաֆիկայի մասին շատ քիչ բան կա: Ես սովորել եմ գրաֆիկան ռուսական ռեֆերատներից, եթե ուզում ես, ասա e-mail-դ կուղարկեմ:
Ասեմ, որ նաև ունեմ մի գիրք (էլեկտրոնային տարբերակով), որը սովորեցնում է միայն ալգորիթմներ, Պասկալի հետ միաժամանակ սովորելու համար շատ հարմար է, չնայած ես էտքան շատ չեմ օգտվել դրանից, եթե ուզում ես, դա էլ կուղարկեմ:

One_Way_Ticket
10.02.2011, 22:05
Տուրբո Պասկալը, եթե իմ իմացած Տուրբո Պասկալն է, ժամանակակից Windows-ների վրա դժվար էլ աշխատի:

BOBO
10.02.2011, 22:25

500 դրամ:))
http://letitbit.net/download/83889.844f377f9e11ca45a487ca5109c2/Pascal.pdf.html

armen9494
10.02.2011, 22:47
Տուրբո Պասկալը, եթե իմ իմացած Տուրբո Պասկալն է, ժամանակակից Windows-ների վրա դժվար էլ աշխատի:

Ինձ մոտ Windows XP SP2 է և նորմալ աշխատում է: Փորձեցի Widnows 7-ի վրա, ասեմ որ Windows 7-ը ունի թերություն` չի կարողանում բացել DOS ծրագրերը FullScreen ռեժիմով: Այսինքն Պասկալ լեզուն կարելի է օգտագործել միայն խնդիրներ գրելու համար, գրաֆիկական ռեժիմով աշխատելը անհնար է:
Իրականում դա հնարավոր է DOSBox ծրագրով: Դրանով կարելի է բացել գրված ծրագրերը գրաֆիկական ռեժիմի համար, նույնիսկ կարելի է այդ ծրագրի համար փոքրացնել քոմփյութերի պրոցեսսորի հզորությունը (գրաֆիկական ռեժիմում մեկ-մեկ պետք է գալիս):
Բայց եթե ուզում ես նորմալ զբաղվես Պասկալով, առանց պռոբլեմների, ապա օգտագօրծիր Widnows XP:

armen9494
10.02.2011, 22:49
500 դրամ:))
http://letitbit.net/download/83889.844f377f9e11ca45a487ca5109c2/Pascal.pdf.html

Քո ուղարկած լինքը դատարկ է:P

BOBO
10.02.2011, 22:54
ըհը
http://i012.radikal.ru/1102/a1/e9e358d25054.png

One_Way_Ticket
10.02.2011, 23:06
Բայց եթե ուզում ես նորմալ զբաղվես Պասկալով, առանց պռոբլեմների, ապա օգտագօրծիր Widnows XP:
Էս դարում ով է DOS-ի ծրագիր աշխատեցնում :) Հաստատ լիքը ժամանակակից միջավայրներ կլինեն Պասկալով ծրագիր կոմպիլացնելու և աշխատեցնելու համար:

armen9494
10.02.2011, 23:10
ըհը
http://i012.radikal.ru/1102/a1/e9e358d25054.png

Կներես, իմ մոտ սկզբում տալիս էր Error 404: Հիմա նորմալ քաշեցի, բայց սա իմ ունեցածը չի, չնայած մի քանի էջ նայեցի, նման էր, ուղղակի ստեղ ամեն թեմայից հետո կան նաև մի քանի տիպային օրինակներ: Կարծում եմ դա առավելությունա և ավելի հեշտ կլինի սովորել:

armen9494
10.02.2011, 23:14
Էս դարում ով է DOS-ի ծրագիր աշխատեցնում :) Հաստատ լիքը ժամանակակից միջավայրներ կլինեն Պասկալով ծրագիր կոմպիլացնելու և աշխատեցնելու համար:

Ինչքան ես գիտեմ Պասկալը ինքը իր մեջ ունի կոմպիլյատոր (աշախատում է Ctlr+F9 -ով): Ինքը հենց DOS-ա սարքում ու ուրիշ կոմպիլյատորի անհրաժեշտություն չեմ տեսնում, եթե Windows XP ես օգտագործում:

Jerry
11.02.2011, 21:26
Մի բան հարցնեմ, եթե կա էսպիսի ղնդիր տրված է 3 փոփոխական, ասում է գտնել Max թվերն են A,B,C սրա ծրագիրը ոնց ա?

One_Way_Ticket
11.02.2011, 22:32
Ինչքան ես գիտեմ Պասկալը ինքը իր մեջ ունի կոմպիլյատոր (աշախատում է Ctlr+F9 -ով): Ինքը հենց DOS-ա սարքում ու ուրիշ կոմպիլյատորի անհրաժեշտություն չեմ տեսնում, եթե Windows XP ես օգտագործում:
Ինչքան հասկացա, Պասկալ ասելով Տուրբո Պասկալը նկատի ունեիր: Իհարկե, ունի իր մեջ կոմպիլյատոր, և այո, DOS-ի ծրագիր է սարքում: Ես ու դու դրան սովորել ենք, մեզ համար այն հարմար է և հարազատ, բայց թեմայի հեղինակը պիտի նոր ինչ-որ բան սովորի, ի՞նչ իմաստ ունի սովորել 90-ականների ծրագրերի վրա:

armen9494
11.02.2011, 23:52
Մի բան հարցնեմ, եթե կա էսպիսի ղնդիր տրված է 3 փոփոխական, ասում է գտնել Max թվերն են A,B,C սրա ծրագիրը ոնց ա?

Program MAX;
Var a,b,c,max:real;
Begin Read(A,B,C);
If a>b then max:=a else max:=b;
If c>max then max:=c;
write(max)
end.

armen9494
11.02.2011, 23:54
Ինչքան հասկացա, Պասկալ ասելով Տուրբո Պասկալը նկատի ունեիր: Իհարկե, ունի իր մեջ կոմպիլյատոր, և այո, DOS-ի ծրագիր է սարքում: Ես ու դու դրան սովորել ենք, մեզ համար այն հարմար է և հարազատ, բայց թեմայի հեղինակը պիտի նոր ինչ-որ բան սովորի, ի՞նչ իմաստ ունի սովորել 90-ականների ծրագրերի վրա:

Որ ճիշտն ասեմ ես էլ կարելի է ասել նոր եմ սովորում, չնայած արդեն բավականին բան գիտեմ: Իսկ դու ի՞նչ հարմար կոմպիլյատոր ես օգտագործում և դրա առավելությունը ո՞րն է:

One_Way_Ticket
12.02.2011, 00:07
Որ ճիշտն ասեմ ես էլ կարելի է ասել նոր եմ սովորում, չնայած արդեն բավականին բան գիտեմ: Իսկ դու ի՞նչ հարմար կոմպիլյատոր ես օգտագործում և դրա առավելությունը ո՞րն է:
Ես վաղուց արդեն Պասկալով չեմ գրում։ Գուցե նույն Բոռլանդի Դելֆի՞ն արժի օգտագործել։ Առավելությունն այն է, որ այն օգտագործում է ժամանակակից կոմպյուտերի հնարավորությունները, աշխատում է ժամանակակից օպերացիոն համակարգի տակ։

armen9494
12.02.2011, 09:56

Իսկ գրաֆիկական ռեժիմի համար ինքը աշխատու՞մ է:

One_Way_Ticket
12.02.2011, 10:47
Իսկ գրաֆիկական ռեժիմի համար ինքը աշխատու՞մ է:
Իհարկե աշխատում է: Բայց գրադարանները և ֆունկցիաները կարող են տարբերվել Տուրբո Պասկալից:

n1djhayko
18.02.2011, 23:48
Ով գաղափար ունի Midlet Pascal -ից?

Jerry
28.02.2011, 18:07
Pascal ABC-ով հաշվիչի ծրագիր ասենք գրել եմ, հիմա ուզում եմ որ աշխատի, կարամ սախրանիտ անեմ, դիզային. կոճակներ դնեմ.... թե դրա համար էլ ուրիշ ծրագիր ա հարկավոր?

xaker00
01.03.2011, 13:29
Pascal ABC-ով հաշվիչի ծրագիր ասենք գրել եմ, հիմա ուզում եմ որ աշխատի, կարամ սախրանիտ անեմ, դիզային. կոճակներ դնեմ.... թե դրա համար էլ ուրիշ ծրագիր ա հարկավոր?

Delphi

Jerry
01.03.2011, 14:07
Delphi

Առանձին ծրագիր ա?

xaker00
01.03.2011, 18:10
Առանձին ծրագիր ա?

ծրագրավորման լեզու է, հիմքում պասկալնե, ավելի ճիշտ պասկալի վիզուալ տարբերակնե., ոնց որ qbasic ու visual basic-ը

Jerry
01.03.2011, 18:53
Լինկ տվեք

armanaper16
01.03.2011, 20:45
Բարև բոլորին.............
Ով կպատասխանի թե վոնց կառամ Պասկալով TURBO Լուծեմ ես խնդիրը..
Գտնել X patkanum e [-40;54] mijakajqi tveri gumar@ voronq poqr en 1544...

hayt.am
01.03.2011, 23:01
Բարև բոլորին.............
Ով կպատասխանի թե վոնց կառամ Պասկալով TURBO Լուծեմ ես խնդիրը..
Գտնել X patkanum e [-40;54] mijakajqi tveri gumar@ voronq poqr en 1544...

Program SUMMA;
Var S, Min, Max: Integer;
Begin
Min:=-40;
Max:=54;
S:=0;
repeat
s:=s+Min;
Min:= Min+1;
If Min=Max then
Write(s);
until s>=1544;
Write(s);
end.

Կարելի է նաև ավելի դինամիկ սարքել և Read(Min,Max,Until) - ը տալ: Ինձ թվում է այպես պետք է աշխատի: if-ի կարիքը երևի չլինի

n1djhayko
02.03.2011, 00:19
<<Հազար>> հատ ձև կա լուծելու

armen9494
05.03.2011, 08:56
Տղեք չե՞ք տեսնում, որ խնդիրը սխալ ա գրված: Պահանջը անիմաստ է, քանի որ (-40)-ից (+40) թվերի գումարը հավասար է 0: Եթե ծրագիրը ուզում ես ավելի կարճ գրես, ավելի լավա Min-ին սկզբից տալ (+41): Բայց կա նաև մի բայց, ծրագիրը անիմաստա, որովհետև (+41)-ից (+54) թվերի գումարը չի էլ հասնում (1544)-ի, էլ ի՞նչ կարիք կա խնդրի մեջ ցիկլ բացելու կամ խնդրի պահանջի մեջ այդ պայմանը դնելու: Կամ մենք ենք խնդիրը սխալ հասկացել կամ էլ խնդիրը անիմաստա:

Jerry
11.03.2011, 21:19
Delphi-ի լինկ տվեք,,,:(

edv2
11.03.2011, 23:21
Delphi-ի լինկ տվեք,,,:(

Delphi 2010 Lite:
http://depositfiles.com/ru/files/ckj6ybtqs

Jerry
12.03.2011, 00:11
Delphi 2010 Lite:
http://depositfiles.com/ru/files/ckj6ybtqs
Մերսի

Vardanito
15.03.2011, 20:32
Ժող սենց խնդիր կա շտապ ա,պետք ա գրել Տուրբո Պասկալով,
Խնդիր.Մուտքագրել N (3<=N<=10) բնական թվեր, որոնք կարող են լինել եռանկյան կողմերի (a1, a2,...,aN) երկարություն: Հաշվել այդ եռանկյունների թիվը (q), նշել այն եռանկյան կողմերը (ai, aj, ak), որի մակերեսն ամենամեծն է և հաշվել մակերեսը (s):

edv2
16.03.2011, 05:22

Կլասիկ, ոչ բարդ խնդիր ա - պերեստանովկեք ու եռանկյունաչափություն. Եթե գոնե մի քանի բան արած լինեիր, ինչ որ բան մոտդ ստացվելուց չլիներ, կփորձեի օգնել (թեև հենց պասկալ/դելֆի լեզուն լավ չգիտեմ), բայց քո փոխարեն քիչ մարդ կլինի որ ժամանակ ծախսի գրի, իմ կարծիքով.

Եթե տույլ կտաս - խորհուրդ:
երբ որ ուզում ես քո փոխարեն մեծ հավանականությամբ մեկին գտնես որ գրի (ոչ թե հանկարծ էդ օրը մի բարի մարդ հանդիպեց), իմ կարծիքով կարող ես դրա դիմաց ինչ-որ բան առաջարկել. Ի նկատի չունեմ ինձ, ընդհանրապես եմ ասում..

Vardanito
16.03.2011, 20:18

edv2 ջան արդեն պատասխանել են պետք չի ի տարբերություն հայերի կան ռուսներ,որոնցից մեկը նստել,գրել ու բացատրել ա ես ծրագիրը:Մարդը ժամանակ ա գտել ես ծրագիրը գրել ա ու ինձ էլ բացատրել e-mail-ով ուղղարկել,ու ինձ օգնել առանց փոխհատուցման,ոչ թե հայերի նման,մի բան ես խնդրում,տասը տակ պարտքի տակ ես ընգնում:Համենայն դեպս մերսի:Որ գոնե հավես արիր ու գրեցիր

Jerry
17.03.2011, 19:24
51571Ինձ պետկ ա սենց մի ծրագիր Պասկալով գրած:
Որ են որ գրած ա Ջնջեմ? դրա փոխարեն ինչ որ տեքստ ու Ընտրությոան հնարավորություն և 2 հնարավորության դեպքում էլ ուղակի դուրս գա <<ծրագրից>>

armen9494
18.03.2011, 22:20
51571Ինձ պետկ ա սենց մի ծրագիր Պասկալով գրած:
Որ են որ գրած ա Ջնջեմ? դրա փոխարեն ինչ որ տեքստ ու Ընտրությոան հնարավորություն և 2 հնարավորության դեպքում էլ ուղակի դուրս գա <<ծրագրից>>

Որ խնդրեմ մի քիչ կմանրամասնես?

Jerry
18.03.2011, 22:29
Որ խնդրեմ մի քիչ կմանրամասնես?

ուզում եմ որ լինի հարց, և 2 ընտրության հնարավորություն

armen9494
19.03.2011, 09:47
ուզում եմ որ լինի հարց, և 2 ընտրության հնարավորություն

Էդ ձևի խնդիրը մոտավորապես էս տեսքը ունի`
uses crt;
var a:char;
Begin write('Y or N?'); a:=readkey; if a='Y' then operator1 else if a='N' then operator2
end.
Կարծում եմ operator1 և operator2-ը հասկացար թե ինչ են:

Jerry
29.03.2011, 12:39
Երևի հարցն ա

armen9494
03.04.2011, 17:53
Ով գիտի, ոնց կարելի ա համակարգչի մեջի նկարը "քցել" Պասկալի գրաֆիկական ռեժիմ?

l2sky
04.04.2011, 13:35
Ժողովուրդ միհատ օգնեք:Ուրեմն ես խնդիրն է.
Սեղանի շուրջ շրջանաձև նստած են N մարդ,որոնք համարակալված են 1-ից N համարներով:Հերթով յուրաքանչյուր 3-րդը հերանում է սեղանից:
Գտնել վերջինը մնացած մարդու համարը:

Մուտքային ֆայլը պառունակւմ է 1 թիվ N(N<=10^6)
Ելքային ֆայլը պարունակում է 1 թիվ՝ մնացած հյուրի համարը:

Օրինակ՝ 7 հոգու դեպքում ամեն երրորդին հանելուց հետո մնում է 4 համարով մարդը:
Ալգորիթմը գրել եմ բայց սխալ կա չի աշխատում միհատ ստուգեք:

program_vardan;
uses crt;
var k,n,i:integer;
a:array [1..1000000] of integer;
begin
clrscr;
readln(n);
if (a div 3)*3=n then
begin
write('Nermucac tiv@ sxal e!'); #3-i bajanvox tvi depqum nuyn tver en durs galis
readln;
halt;
end;
for i:=1 to n do #andaneri hamarner@ hertov
a[i]:=i;
i:=1;
for k:=1 to n-1 do #N-i hamar amen 3-in hanelis mekna mnum (n-1)-rd qaylum
begin
i:=i+3;
a[i]:=o
end;
for i:=1 to n do
if a[i]<>0 then writeln(a[i]);
readln;
end.

armen9494
04.04.2011, 17:38
Նախ ասեմ, որ խնդրի մեջ մի երկու տեղ վրիպումներ կան`
program_vardan;
uses crt;
var k,n,i:integer;
a:array [1..1000000] of integer;
begin
clrscr;
readln(n);
if (n div 3)*3=n then
begin
write('Nermucac tiv@ sxal e!');
readln;
halt;
end;
for i:=1 to n do
a[i]:=i;
i:=1;
for k:=1 to n-1 do
begin
i:=i+3;
a[i]:=0
end;
for i:=1 to n do
if a[i]<>0 then writeln(a[i]);
readln;
end.
Բայց էս ձևով խնդիրը անհնար է, որ ճիշտ պատասխան տա, քանի որ դու ինքդ խնդրի պահանջի մեջ գրում ես, որ պետք է արտածվի մի թիվ, բայց արտածումը կատարում ես ցիկլով: Իսկ կարողա ես խնդիրը սխալ եմ հասկացել? Որ խնդրեմ մի քիչ կկոնկրետացնես?
Իմ հասկանալով, ես մի քանի օրինակ արեցի և ստացա էս պատասխանները, եթե ճիշտ եմ ստացել, ուրեմն ասա, կփորձեմ ալգորիթմը գրել:
4-ի դեպքում 4
5-ի դեպքում 4
7-ի դեպքում 4
8-ի դեպքում 7
10-ի դեպքում 10
11-ի դեպքում 7
13-ի դեպքում 13
14-ի դեպքում 11
Մեկ էլ մի հարց- թույլատրվում ա օգտագործել տող տիպ?

armen9494
12.04.2011, 11:55
Մի բան հարցնեմ, ես ունեմ գրած ծրագիր (օրինակ A1.PAS ֆայլ), ես կարող եմ այդ ծրագրիը "կցել" (միացնել) մի ուրիշ ծրագրի առանց պրոցեդուրա կամ ֆունկցիա օգտագործելու?