PDA

Դիտել ողջ տարբերակը : Պիեսներ



Smokie
09.02.2011, 16:58
Ի՞նչ կարծիքի եք այս ստեղծագործական ժանրի մասին: Սիրու՞մ եք պիեսներ::)

Hab
09.02.2011, 17:49
Հարգելի Սմոկ, շնորհակալություն նման թեմա ստեղծելու հմար: Բայց ինչ պիեսների մասին է խոսվելու,?? Խնդրում եք, կոնկրետացրեք ձեր հարցադրումը և սկսենք քննարկումը::hands

Smokie
09.02.2011, 18:17
Հարգելի Սմոկ, շնորհակալություն նման թեմա ստեղծելու հմար: Բայց ինչ պիեսների մասին է խոսվելու,?? Խնդրում եք, կոնկրետացրեք ձեր հարցադրումը և սկսենք քննարկումը::hands

Ինչ պիեսի մասին ուզենք, կարող ենք խոսել: Դրանք կարող են լինել դրամատուրգիայի Մեծերի ստեղծագործություններից, (Շեքսպիր, Շիլլեր, Մոլիեր, Իբսեն) կարող են լինել հին հունական ողբերգակների ստեղծագործություններից (Սոֆոկլես, Էսքիլես, Էվրիպիդես,) կարող են լինել ռուսական դասականներից (Օստրովսկի, Գրիբոյեդով, Չեխով, Գոգոլ....) եւ վերջիվերջո մե՛ր դասականներից (Գաբրիել Սունդուկյան, Հակոբ Պարոնյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Նաիրի Զարյան, Դերենիկ Դեմիրճյան....):
Շատ պիեսներ կան, որ այդքան էլ հայտնի չեն, բայց հնարավոր է մենք կարդացած լինենք, կարող ենք խոսել եւ այդ պիեսների մասին:
Կարող ենք այս թեմայում հատվածներ տեղադրել մեր սիրելի պիեսներից:
Վերջիվերջո կարող ենք գրել մեր սեփական կարծիքը այս ժանրի մասին:

Շինարար
09.02.2011, 18:30
Ի՞նչ կարծիքի եք այս ստեղծագործական ժանրի մասին: Սիրու՞մ եք պիեսներ::)

Smokie ջան, ըստ դասական պոետիկայի գեղարվեստական գրականությունը բաժանվում է 3 սեռերի՝ էպոս, լիրիկա, դրամա: Ահա դրամատիկական ցանկացած ստեղծագործություն պիես է, որը գրական ժանր չէ երբեք, այլ դրամայի սեռին պատկանող բոլոր ժանրերի՝ ողբերգություն, դրամա, կատակերգություն, վոդևիլ, ֆարս և այլն, միասնական անունն է: Ինձ թվում է՝ «Գրականություն» բաժնում արժե ուշադիր լինել գրականությանը վերաբերող տերմինները ճիշտ կիրառելուն;)

Անտիգոնե
09.02.2011, 20:36
Աշխատանքի բերումով պիեսներ շատ եմ ընթերցում ու պետք է խոստովանեմ, որ հաճույքով եմ ընթերցում: Սիրում եմ Հ. Պարոնյանի, Վ. Սարոյանի, Մուրացանի, Լ. Շանթի, Օստրովսկու, Իբսենի, Շեքսպիրի, Գրիբաեդովի գործերը: Իսկ ժամանակակից դրամատուրգների մասին առանձնապես ոչինչ ասել չեմ կարող, նախ այն պատճառով, որ քչերի ստեղծագործություններին եմ ծանոթ, իսկ այն պիեսները որ ընթերցել եմ մեղմ ասած տպավորություն չեն թողել: Ժամանակակից դրամատուրգներից առայժմ միայն Ալեքսանդր Թոփչյանին կառանձնացնեի: Վերջերս Կարդացի նրա "Եվ մարդ և Աստված" ու "Արտագերս" մենադրամները: "Արտագերս"-ը շաաաաատ սիրեցի ( 2 անգամ արդեն վերընթերցել եմ ու կարծում եմ դեռ շատ անգամ եմ անդրադառնալու այս մենադրամին):

Հարգելի ակումբցիներ, առաջարկում եմ այս թեմայում քննարկենք նաև ժամանակակից դրամատուրգների գործերը:

Hab
09.02.2011, 21:10
Մասնագիտության բերումով ես էլ եմ հաճախ պիեսներ կարդում, բայց պիես կարդալիս միշտ պետք է հաշվի առնել, որ այն գրված է թատրոնի համար: Մեր օրերում տարածված բան է պիես գրել կաբինետներում, տաքուկ սենյակում, հարմարավետ աթոռին նստած, սուրճի կամ թեյի բաժակը ձեռքին: Դա փակուղու առաջ է կանգնեցնում նախ "դրամատուրգին', ապա ընթերցողին: Ամենավտանգավորը, որ նման պիեսները երբեմն թատրոն էլ են հասնում: Բայց որակյալ դրամատուրգիա ստեղծվում ա միայն այն դեպքում, երբ դրամատուրգը անմիջական կապ ունի թատրոնի, դերասանների հետ: Գիտի ինչ բան ա թատրոնը և շնչել ա թատրոնի հոտը.. Ես Չեխովի պիեներն եմ շատ սիրում: Մի բան էլ... պիեսը արձակից նրանով ա տարբերվում, որ եթե արձակ գործում տեսանելի ա գրողի վերաբերմունքը, ապա դրամատուրգիայում դա պետք է չլինի, ձայնը պետք է տրվի կերպարներին... :)

Malxas
09.02.2011, 21:24
Պիեսներ շատ չեմ կարդացել, բայց բոլոր կարդացածներս լավն են եղել: Կառանձնացնեի Շեքսպիրի ողբերգությունները, Շիլլերի Դոն Կառլոսն է շատ դուրս եկել: Հին հեղինակներից կառանձնացնեի Արիստոֆանի կատակերգությունները... Սկսում եմ կամաց կամաց հիշել, Ռասին եմ շատ սիրում: Չափածո է գրում ու շատ գեղեցիկ: Ռուսերեն լեզվով եմ կարդացել: Այս վերջինը հատկապես խորհուրդ կտամ կարդալ, չեք փոշմանի:

Անտիգոնե
09.02.2011, 21:29
Մեր օրերում տարածված բան է պիես գրել կաբինետներում, տաքուկ սենյակում, հարմարավետ աթոռին նստած, սուրճի կամ թեյի բաժակը ձեռքին:
Կարող եք մի քանի օրինակ բերել?

Hab
10.02.2011, 01:10
Այո, օրինակներ շատ գիտեմ, որ մարդը թատրոնի հետ կապ չունի բայց թատրոնից հեռու, տաքուկ տեղ պիես է հորինում: Բայց անուններ չեմ տա` մարդկանց չվիրավորելու նպատակով: Ի վերջո, դա ամեն մարդու իրավունքն է ինչ, որտեղ , երբ անել..Բայց ասածս այն էր, որ այդտեսակ պիեսները շատ անորակ ու շինծու են լինում և ամենակարևորը ԹԱՏՐՈՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ... դրանք անհետաքրքիր են և կարդալիս լսում ես, ինչպես է բոլորի փոխարեն խոսում հեղինակը: Իսկ դա , ինչպես որ գրելի էի` շաաաաաաաաաաաաատ վատ է դրամատուրգիայի համար, որովհետև դրամատիկական սեռն էլ իր կանոններն ունի...Այդքանը:)

Smokie
10.02.2011, 08:50
Smokie ջան, ըստ դասական պոետիկայի գեղարվեստական գրականությունը բաժանվում է 3 սեռերի՝ էպոս, լիրիկա, դրամա: Ահա դրամատիկական ցանկացած ստեղծագործություն պիես է, որը գրական ժանր չէ երբեք, այլ դրամայի սեռին պատկանող բոլոր ժանրերի՝ ողբերգություն, դրամա, կատակերգություն, վոդևիլ, ֆարս և այլն, միասնական անունն է: Ինձ թվում է՝ «Գրականություն» բաժնում արժե ուշադիր լինել գրականությանը վերաբերող տերմինները ճիշտ կիրառելուն;)

Հաշվի կառնեմ:;)

Smokie
10.02.2011, 09:00
Ես շաաատ եմ սիրում պիեսներ ու հաճույքով եմ կարդում լինի ողբերգություններ թե կատակերգություն, թե դրամա:

Ինձ դուր չի եկել Լերմենտովի «Դիմակահանդես»ը, մի տեսակ ձանձրալի էր, գուցե պատճառը այն էր, որ հայերեն թարգմանությամբ չկարդացի, չնայած ռուսերենից շատ լավ եմ: Ինչ որ նմանություն կա Լերմոնտովի «Դիմակահանդես»ի եւ Շեքսպիրի «Օթելլո»ի միջեւ::8

Անտիգոնե
10.02.2011, 09:24
Ես շաաատ եմ սիրում պիեսներ ու հաճույքով եմ կարդում լինի ողբերգություններ թե կատակերգություն, թե դրամա:

Ինձ դուր չի եկել Լերմենտովի «Դիմակահանդես»ը, մի տեսակ ձանձրալի էր, գուցե պատճառը այն էր, որ հայերեն թարգմանությամբ չկարդացի, չնայած ռուսերենից շատ լավ եմ: Ինչ որ նմանություն կա Լերմոնտովի «Դիմակահանդես»ի եւ Շեքսպիրի «Օթելլո»ի միջեւ::8

Լերմոնտովի «Դիմակահանդես»ի և Շեքսպիրի «Օթելլո»ի միջև նմանություն?:think
Դիմակահանդեսը վաղուց եմ ընթերցել, բայց որքան հիշում եմ երկուսի սյուժեները բավականին տարբեր են: Դուք երևի ինկատի ունեք թաշկինակի ու ապարանջանի հատվածները և ողբերգալի վերջաբանները:

Smokie
10.02.2011, 10:10
Լերմոնտովի «Դիմակահանդես»ի և Շեքսպիրի «Օթելլո»ի միջև նմանություն?:think
Դիմակահանդեսը վաղուց եմ ընթերցել, բայց որքան հիշում եմ երկուսի սյուժեները բավականին տարբեր են: Դուք երևի ինկատի ունեք թաշկինակի ու ապարանջանի հատվածները և ողբերգալի վերջաբանները:

Սյուժեներն իհարկե տարբեր կերպ են ընթանում ու ընդհանրապես մեծ տարբերություն կա երկու պիեսների միջեւ, բայց ես որոշ չափով նմանություն է՛լ եմ տեսնում, թեկուզ ձեր նշած երկու հատվածներրի միջեւ::)

Անտիգոնե
10.02.2011, 22:21
Քիչ առաջ ավարտեցի Վիգեն Ստեփանյանի "Շունն ու կատուն" պիեսը, որը գրված էր արևմտահայերենով: Թումանյանի "Շունն ու կատուն" բալադի հիման վրա շատերն են պիես գրել (որոշներինը քիչ հաջողված, որոշներինը միքիչ ավելի շատ) ու իմ ընթերցածներից բոլորն էլ բալադից բավականին մեծ շեղումներ են ունեցել: Իսկ այս պիեսը համարյա թե շեղում չունի: Գրված է պարզ ու երեխաներին հասու ոճով: Մեծ բավականություն ստացա:)

Իդեպ, այս տարի Հ. Թումանյանի "Շունն ու կատուն" բալադի ստեղծման 125-ամյակն է:

Հարգելի ակումբցիներ, տարիներ առաջ լույս էր տեսնում "Դրամատուրգիա" անվամբ գրական-գեղարվեստական հանդես, որտեղ զետեղված էին ժամանակակից դրամատուրգների պիեսները: Ծանոթ եք արդյոք այս հանդեսին?

Hab
11.02.2011, 19:37
Ինձ հետաքրքրեց, որ խոսում էիք "Օթելլո" և "Դիմակահանդես" պիեսների մասին: Տարբերություն իհարկե կա...Լերմոնտովը բնականաբար կարդացել և հնարավոր է ազդվել էր Շեքսպիրի ողբերգությունից, բայց նա բերում է իր դարաշրջանին բնորոշ միջավայր`"փայլուն ու չնչին" դարի գաղափարը կարմիր թելով անցնում է պիեսում: Սալոն, թղթախաղ, շենշող բարձրաշխարհիկ, ձևերի ետևից ընկած մարդիկ: Արբենինը ևս այս միջավայրի "զավակն" էր, ով տեսել էր շքեղն ու գեղեցիկը ու հանդիպելով Նինային, որը նման չէր հասարակության այս շերտը ներկայացնող և ոչ ոքի, սիրահարվել էր կարծել էր` գտել է իր կյանքի սիրելի էակին:
Հակառակ սրան, Օթելլոն, չէր կազմում այն հասարակության շերտը, որտեղ ապրում էր...նրան պարզապես իր ուժի, աշխատասիրության ու բարության շնորհիվ ասես ժամանակավոր ընդունել էին, բայց շատերը ի դեմս Յագոյի պատրաստ էին վերացնել իրենցից տարբերվող և մեծ հաջողությունների հասած սևամորթին...Օթելլոն իր մարդկային որակական հատկանիշների շնորհիվ կարողացել էր գերել գեղեցկուհի Դեզդեմոնային և ամուսնանալ նրա հետ: Բայց եթե Արբենինին կործանում է հասարակությունը, ապա կարծում եմ, որ Օթելլոն կործանվեց անհատի և նրա նախանձի պատճառով... Երկու պիեներն էլ ուժեղ գործեր են: Աաա, մի բան էլ ասեմ ու վերջ: "Դիմակահանդեսը" ըստ իս ռոմանտիզմի շրջանի տիպիկ ստեղծագործություն է...:)

Անտիգոնե
17.02.2011, 20:12
Այս շաբաթ 2 ժամանակակից դրամատուրգ բացահայտեցի ինձ համար: Խոսքս Գևորգ Սարգսյանի ու Արա Վահունու մասին է:
Խորհուրդ եմ տալիս կարդալ Գ. Սարգսյանի "Հանուն հայրենիքի և ժողովրդի" և Ա. Վահունու "Շան կյանք" պիեսները: Չափազանց սուր ու արդիական պիեսներ են: :)


Կարդացեք, հաստատ չեք փոշմանի:hands