PDA

Դիտել ողջ տարբերակը : ԱԺ-ում քննարկվող օրենքներ և օրինագծեր

Tig
09.02.2011, 16:56
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել մեզ հուզող օրենքներն ու օրինագծերը, որոնք քննարկվում են ԱԺ-ում:

Tig
09.02.2011, 16:56
Էս էլ ու պրծ...:angry

Խորհրդարանը քննարկում է աշխատանքային շաբաթը վեցօրյա սահմանելու մասին նախագիծը
15:45 • 09.02.11

Ազգային ժողովն այսօրվա նիստում սկսեց քննարկել ՀՀ «Աշխատանքային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: Օրենսդրական նախաձեռնությունը, որը հեղինակել են պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Սուքիաս Ավետիսյանը և ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանը, առաջարկում է որոշ դեպքերում սահմանել շաբաթական վեցօրյա աշխատանքային ռեժիմ:

Գործող Աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածը սահմանում է, որ աշխատանքային են շաբաթվա հինգ օրերը, իսկ շաբաթն ու կիրակին հանգստյան օրեր են: Ներկայացված օրինագծով տվյալ դրույթը պահպանվում է, բայց մեկ այլ կետով առաջարկվում է թույլատրել վեց օր աշխատել այն ձեռնարկություններին և կազմակերպություններին, որոնք իրենց արտադրության բնույթով պայմանավորված ստիպված են աշխատել շաբաթը վեց օր։ Ներկայացված նախագիծը «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունների շարքերում դժգոհություն առաջացրեց: Վերջիններս նախագիծը բնորոշեցին «լավություն գործատուներին, որոնցից ոմանք ներկա են ԱԺ-ում, վատություն՝ մարդկանց, որոնք տվյալ օրենքով կշահագործվեն»:

«Ես համաձայն չեմ, որ այս նախագիծը մարդկանց շահագործում է: Մենք այժմ քննարկում ենք այն հարցը, որ վեց օր աշխատելու դեպքում մարդիկ պետք է վճարվեն դրա համար»,- ի պատասխան ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի դժգոհության՝ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը:

Օրինագծով առաջարկվում է նաև ամրագրել, որ անկախ այն բանից, թե շաբաթվա քանի օրն է աշխատանքային, շաբաթվա կտրվածքով աշխատանքային ժամերի ընդհանուր գումարը չպետք է գերազանցի 40 ժամը:

«Ասում եք՝ շաբաթական 40 ժամ, բայց վարձատրությունը լինում է ամսական: Սահմանեք նորմ, որ եթե 5 ժամ ես աշխատում, դրան համապատասխան պետք է վճարվես: Ես գտնում եմ, որ այս փոփոխությունները ոչ թե ժողովրդի շահերն են պաշտպանում, այլ գործատուների բիզնեսների շահերն է պաշտպանում և հավելյալ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նաև հարց բարձրացրեց, թե ինչ մեխանիզմով է որոշվելու և ով է հիմնավորելու, որ տվյալ կազմակերպության պարագայում արդարացված է վեցօրյա աշխատանքային ռեժիմ սահմանելը:

Tert.am

Adriano
09.02.2011, 22:27

Նախ շնորհակալություն նման թեմայի բացման համար, վերջապես ավելի տեղեկացված կլինենք թե էդ թատերաբեմում մարդկանց դեմ էլ ինչ անկապ օրենքներ են քնարկելու, իսկ նորմալ օրենքների դեպքում, եթե իհարկե տենց բան կա, կփորձենք ավելի խորանալ, հասկանալ նրանց իմաստը ու ավելի տեղեկացված կլինենք:
Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ աշխատանքային օրերը ավելացնելու հետ: ես ինքս խստիվ դեմ եմ դրան: ՀՀ համար դա այդ աստիճան չափազանց էական հարց չի նախ և առաջ: Երկրորդ հերթին էդ ինչքան եք վճարելու վեց երրորդ օրվա համար, դուք նույնիսկ մեկ ամսվա համար չեք կարողանում կարգին փող տաք: Փաստորեն օրենքը թերի է,կամ օրենք գորղները բնակվում են մարսի վրա և չեն հասկանում թե ինչ ձևով են շահագործում գործատուները աշխատողներին: Երրոդը 40 ժամի հարցը, նենց տպավորությունա, կարծես թե ստրկատիրական եգիպտոսում լինենք, չհասկացա մեզ լրիվ համբալի տեղ եք դրել: Մի խոսքով օրինագիծը նման ձևով անցնելու դեպքում ուղղակի վնասում է և հարվածի տակ է դնում ևս մեկ անգամ սովորական աշխատողին: Արծվիկը բավականին խելոք բաներա ասում ժողովուրդ:

yerevanci
09.02.2011, 22:39
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել մեզ հուզող օրենքներն ու օրինագծերը, որոնք քննարկվում են ԱԺ-ում:

Տիգ ջան նախ ես դեմ եմ, որ դրանք օրենքներ են, որովհետև եթե օրենք է ուրեմն դա էլ չեն քննարկում: Այ օրինակ Նյուտոնի օրենքները, իսկ սրանք ուղղակի կարելի է ասել հանձնարարականներ են, որոշումներ, որոնք ընդունված, թե՝ չընդունված, մեկա մնալու են թղթի վրա

Tig
10.02.2011, 09:35
.... Փաստորեն օրենքը թերի է, կամ օրենք գրողները բնակվում են մարսի վրա և չեն հասկանում թե ինչ ձևով են շահագործում գործատուները աշխատողներին: .........

Օրենքը թերի է մեզ համար՝ իրենց համար իդեալական է:
Չէ, նրանք Մարսի բնակիչներ չեն, այլ իրենց համա "դուքյան" սարքած ՀՀ-ի:
Ո՞նց կարան չհասկանան, եթե շահագործողները հենց իրենք են:

Ֆրեյա
10.02.2011, 10:03
Շատ շնորհակալություն թեմայի համար, կարիքը հաստատ կա:

Նախ, էսպես սկսեմ. ժողովուրդ /մանավանդ՝ աշխատողներ/, ԵԹԵ-ԷՍ-ՕՐԵՆՔԸ-ՆԱՑԱՎ- ՈՒ-ՀԱՅԱՍՏԱՆԻ-ԺՈՂՈՎՈՒՐԴԸ- ՑՈՒՅՑԵՐ-ԳՈՐԾԱԴՈՒԼՆԵՐ-ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ՉԲԱՐՁՐԱՑՐԵՑ....
ԼՈւրջ եմ ասում, հալալ կլինի բոլոր էն օլիգարխներին, ովքեր փորձում են այդ օրենքը խորհրդարանում իրենց ունեցած ուժով առաջ տանել...

գիտեք ով է բողոքում աշխատանքային 5-օրյա շաբաթվա դեմ? Այն մարդիկ, ովքեր այսօր էլ են մարդկանց աշխատացնում շաբաթ-կիրակի, բայց դրա համար փող են վճարում...

Հիմա դրա համար կարելի էդիմել Աշխատանքի տեսչություն, եւ գործատուն տույժի կենթարկվի, իսկ եթե օրենքը թույլ է տալիս վեցօրյա աշխատանքային շաբաթ, օրենքի ուժով
մարդիկ կաշխատեն առանց լրացուցիչ վճարի...

Ուղղակի աբուսրդ ա...

Եթե մենք ոչխար չենք, նման օրենք չպետք ա թույլ տրվի...

Մի հատ պատկերացրեք, թե ֆրանսիացիները ինչչչ գործադուլերի շղթա կկազմակերպեին, եթե հանկարծ էս կարգի խայտառակություն առաջարկեին իրենց...

Adriano
10.02.2011, 11:04
Ժողովուրդ մտածեցի մի պարզ հաշվարկ անեմ տեսնեմ ինչա լինում էս նոր օրենքով: Ուրեմն ըստ ազգային պետական վիճակագրական ծառայության 2010 թվականի նոյեմբեր ամսում ք. երևանում միջին անվանական աշխատավարձը կազմել է 118894 դրամ`աղբյուր`http://www.armstat.am/file/article/sv_12_10a_142.pdf: Ենթադրենք հավատում ենք այս թվին: Ամիսը ունի 31 օր , հաշվում ենք ավել ավելով:Այդ 31 օրից 8 օրը գնում է շաբաթ կիրակիին ասենք թե: Աշխատանքային մնում է 23 օր: Բաժանենք անվանական աշխատավարձը 23 աշխատանքային օրվա վրա կստանանք, որ 1 օրվա համար ք. Երևանում օրինակ նոյեմբեր ամսվա համար վճարվում է 5169 դրամ աշխատավարձ, ուրեմն քանի որ աշխատանքային օրը, ենթադրենք միջինում տևումա 8 ժամ, մթոմ, ուրեմն ստացվումա ժամի համար մեզ վճարում են 646 դրամ: Հիմա ենթադրենք ազատ օրերի թիվը ամսվա կտրվածքով 4 ով նվազեց, շաբաթ օրերը գնացինք աշխատնքի: Այդ դեպքում 31 օրից կհանենք 4 օր, կստանանք աշխատում ենք 27 օր: Անվանական աշխատվարձը հարաբերենք 27-ի կստանանք`4403 դրամ օրը: Իսկ ժամվա համար այդ դեպքում կստանանք 550 դրամ: Ինչ է ստացվում, եթե անվանական աշխատավարձը չփոխվի այդ դեպքում ընդհանրապես ստրկատիրություն կլինի: Հիմա ենթադրենք 6-րդ օրվա համար էլ ենք ստանալու 5169 դրամ, այսինքն ամսական աշխատավարձը անվանական կլինի 139563 դրամ: Հիմա տեսնում ենք անվանական աշխատավարձի աճ 20.669 դրամի չափով: Հիմա, եթե ինֆլյացիան նույնը մնա լավա, բայց, եթե գոնե մի թեթև ինֆլյացիա եղավ ուրեմն նորից նույն փողնա գալիս ուղղակի շատ ենք աշխատելու, իսկ իմ կարծիքով ինֆլյացիան դեռ կունենանք: Ես չեմ կարծում նման մենաշնորհային տնտեսության պայմաններում և հակամենաշնորհային ծառայության մենաշնորհների բարձրագույն հովանու ներքո ինֆլյացիա չունենանք:

Tig
11.02.2011, 11:11
http://www.1in.am/arm/armenia_right_9421.html

92 ներկաներից 111-ով որոշեցին շաբաթ օրը դարձնել աշխատանքային

Այսօր ԱԺ-ն 97 կողմ,11 դեմ և 3 ձեռնպահ քվեարկությամբ ընդունեց երեկ քննարկված` Աշխատանքային օրենսգրքում 5-օրյա աշխատանքային ռեժիմը 6-օրյայով փոխարինելու նախագիծը:

Հիշեցնենք,որ այսօր ԱԺ դահլիճում ներկա էր 92 պատգամավոր:

հ.գ. ջան:[

Տրիբուն
11.02.2011, 15:22
http://www.1in.am/arm/armenia_right_9421.html

92 ներկաներից 111-ով որոշեցին շաբաթ օրը դարձնել աշխատանքային

Աշխարհի ամենաարդյունավետ ԱԺ-ն ա մերը, 114 տոկոսանոց արդյունք ա ցույց տալիս:

Գաղթական
15.02.2011, 04:00
օրինակ նոյեմբեր ամսվա համար վճարվում է 5169 դրամ աշխատավարձ, ուրեմն քանի որ աշխատանքային օրը, ենթադրենք միջինում տևումա 8 ժամ, մթոմ, ուրեմն ստացվումա ժամի համար մեզ վճարում են 646 դրամ:

Անվանական աշխատվարձը հարաբերենք 27-ի կստանանք`4403 դրամ օրը: Իսկ ժամվա համար այդ դեպքում կստանանք 550 դրամ:

Adriano ջան հաշվարկիդ մեջ փոքրիկ սխալ կա..
դու 2 դեպքում էլ թիվը բաժանեցիր 8-ի (օրվան բաժին ընկնող աշխատաժամերի քանակի), մոռանալով, որ 6 օրյա ռեժիմի դեպքում դա այդքան էլ էդպես չի..
օրինագծում խոսք կար շաբաթական 40 ժամը չգերազանցելու վերաբերյալ..
ստացվում է 40/6 վերցնենք 6,7 ու 4403/6,7 = 657

ստացվում է՝ սկզբունքորեն քիչ բան է փոխվում..
ուղղակի որոշ ձեռնարկությունների աշխատողների աշխատանքային շաբաթը 1 օրով երկարում է՝ մնացած աշխատանքային օրերի կարճեցման հաշվին..

բայց, մեկ այլ տեսանկյունից, աշխատողը կորցնում է մեկ լիարժեք հանգստյան օր..

այս օրենքը կարող է աշխատողին ձեռնտու լինել միայն այն դեպքում, եթե 6-րդ օրվա աշխատանքի դիմաց նա հավելավճար ստանա և այդ 6-րդ աշխատանքային օրը, ըստ հնարավորության, լինի ընտրովի..

որպես օրինակ բերեմ իմ աշխատանքը.
աշխատանքային նորման 38ժամ է շաբաթական..
մեկ-մեկ պատահում է, որ ադմինիստրացիայից խնդրում են շաբաթ-կիրակի էլ աշխատել՝ 12ժամ օրական..
մեզ մոտ ժամավճար է..
շաբաթ -կիրակի օրվա 1 աշխ.ժամի վարձատրությունը կազմում է 140տոկոս

տարվա կտրվածքով ունենք 20 օրվա հանգիստ (որի ընդհանուր քանակից դուրս է գալիս ազգային ու պետական տոների անշարժ օրերի քանակը, մնացածը ընտրովի է)..
և որպես ընտրովի արձակուրդ կարելի է ձևակերպել աշխատածդ հավելյալ ժամերը.. օրինակ շաբաթ-կիրակի օրերինը.. (այդ դեպքում 1 արձակուրդային ժամի դիմաց ստանում ես 40տոկոս վարձավճար)