PDA

Դիտել ողջ տարբերակը : :love Սմայլիկի Հոգեբանություն



Universe
09.02.2011, 01:38
Այսպիսով, հարգելի հյուրեր, հարգելի գրանցված անդամներ, այժմ կփորձենք վերլուծողական հոգեբանության շնորհիվ պարզել :love ( : love ) Սմայլիկի հոգեբանական կերպարը: Ինչպես և յուրաքանչյուր սմայլիկ, այնպես էլ :love սմայլիկը, արտահայտում են որոշակի իմաստ, էմոցիա: Հիմա կպարզենք թե կոնկրետ ի՞նչ է իրենից ներկայացնում, ո՞վ է եղել իր նախկինում և ո՞ր սմայլիկների հետ է տվել առել :love սմայլիկը:
Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչո՞ւ ենք այն տեղադրում, ի՞նչ կարող է այն արտահայտել և ի՞նչ գույնի է:
:love, սմայլիկ, որի հետ իմ առաջին հանդիպումը տեղ ունեցավ ակումբի շրջանակներում , սմայլիկ, որտեղ իր խորաթափանց և երկարավուն թարթիչները մերթընդմերթ կկոցելով կարծես թե թաղծալից հայացքով նա ցանկանում է ասել, որ զգում է, իսկ նրա գլխավերևում տեղադրված սրտափունջը (այլ կերպ չկարողացա դրան ճիշտ ներկայացնել) կարծես թե ուզում է սրտերից կազմված մի տաք ձյուն դառնա և գա ու պատի ամենուր սիրով: Սմայլիկին նայելիս զգում ես նաև, որ նրա կիսաժպտադեմ հայացքը իր մեջ պարունակում է նաև մի փոքր քաղցր խորամանկություն, խորամանկություն, որը թույլ է տալիս, որպեսզի հենց մենք, ինքներս դա ձգտենք և բացահայտենք, դա նրան դարձնում է ավելի հմայիչ, ավելի խորիմաստ ու ավելի արտահայտիչ է դարձնում իր աչքերը: :love
Սմայլիկի չափսերը համապատասխանում են 22 x 29 պիքսելիզացիային, ինչը ըստ սմայլիկների միջազգային ասոցիացիայի համարվում է նորմալ, այսինքն` սմայլիկության սահմանների մեջ:
Այս սմայլիկը շատ է սիրում, երբ իրեն անտեղի չեն օգտագործում, յուրաքանչյուր նախադասության, նույնիսկ ասեմ ավելին, յուաքանչյուր տողի ու բառի մեջ այն ընդունակ է ներմուծելու իր չափաբաժին սիրո էմոցիան, որով միանգամայն համոզիչ կերպով էլ ներկայանում է հենց այդ տողերը կարդացողին, տանելով նրան սիրո նոր հորիզոններ...
Այսպիսով փորձեցի իմ ընկալածի, հասկացածի և հնարավոր վերլուծողականությանս շնորհիվ Ձեզ ներկայացնեմ այն, ինչ ընկալում եմ :love Սմայլիկն օգտագործելիս և այն, թե ինչպե՞ս է ճիշտ այն օգտագործել և հասկանալ...
Սպասեք նոր սմայլերի:))

Rammstein
09.02.2011, 01:48
Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ինչո՞ւ ենք այն տեղադրում, ի՞նչ կարող է այն արտահայտել և ի՞նչ գույնի է:

Գյալըբո ա՞: :think

Universe
09.02.2011, 01:50
Գլայլըբո ա՞: :think

Էտ էս թեմայում գրելու չի, Պմ ով կասեմ:secret

Lion
09.02.2011, 08:28
:goblin

Իմ ամենասիրած սմայլիկներից մեկը, որը, ինչքան էլ տարօրինակ է, շատ հազվադեպ եմ օգտագործում: Չնայած, եթե հաշվի առնենք, որ այն կա իմ ստորագրությունում, ուրեմն ստացվում է ուղիղ հակառակը:

Եվ այսպես, սկսենք նրանից, որ սմայլիկը ինքնին շատ օրգինալ է և ուրիշ ֆորումներում, համենայն դեպս ես, չեմ հանդիպել: Սմայլիկն իրենից ներկայացնում է կացինը թափահարող երեխա վիկինգի մի հետաքրքիր կերպար, որը կարծես թե մի կողմից ցուցադրում է իր մարտականությունը, բայց մյուս կողմից էլ մեծ հաշվով հանգիստ է և սպառնում է միայն ծայրահեղ դեպքերում: Այն խորհրդանշական իմաստով ցույց է տալիս մեր ռազմական պատմությամբ հետաքրքրվողին, որը հանգիստ կարդում է, խորհում, բայց պետք եղած դեպքում էլ կարող է զայրանալ, կացինը թափահարել ու գոռալ: Ինչն է հետաքրքիր - այս սմայլիկի մեջ կա չթաքցվող խոհականություն կա...

Ահա այսպիսի բաներ :goblin

Universe
31.03.2012, 15:35
Մեկ մեկ, այ էս՝ :P սմայլիկնել նենց հավեսով մարդու ներվերա հանգստացնում... Պահի տակ որ ասում ես :P :P :P :P :P Ջաաան...