PDA

Դիտել ողջ տարբերակը : Enjoyito.am, երիտասարդական նոր պորտալ



ar4i_s
08.02.2011, 23:43
ENJOYITO.AM (http://enjoyito.am)
Նոր երիտասարդական պորտալ

Բնութագիր:
Ամեն ինչ, որ կհետաքրքրի հայ երիտասարդին:
Կինո, Երաժշտություն, Նորություններ, Ավտո, հայ-տեք, Նոր հոլովակներ, Հետաքրքիր հոդվածներ, Հետաքրքիր տեղեկություններ և այլն, այլն, այլն....

Առաքելություն:
Կայքի բացումը և գործունեությունը ունի հետևյալ առաքելությունը՝
1. Մասնակից լինել հայալեզու ինտերնետի զարգացմանը՝ առաջարկելով այլընտրանքային ժամանց ինտերնետում
2. Հետաքրքրացնել մասնավորապես երիտասարդների առօրյան ինտերներտում՝ տեղեկացնելով, ծանոթացնելով, ներկայացնելով, հիշեցնելով:

Սկսենք քննարկումը?

Դարք
09.02.2011, 00:02
շատ լավ, ինֆորմացված կայք էր, ինձ շատ դուր եկավ, մանավանդ ֆիլմերի և լուսանկարների պոստերը. այդպես շարունակի ;)

tikopx
09.02.2011, 00:07
դիզայնը հարմարավետության առումով կասեմ 0

ar4i_s
09.02.2011, 00:07
շատ լավ, ինֆորմացված կայք էր, ինձ շատ դուր եկավ, մանավանդ ֆիլմերի և լուսանկարների պոստերը. այդպես շարունակի ;)
ու սա դեռ սկիզբն է ;)

ar4i_s
09.02.2011, 00:09
քննադատությունը ևս ընդունվում է՝
Միայն մի հարց՝ ինչը կոնկրետ.... եթե կարելի է ավելի կոնկրետ

Ու ևս մի հարց՝ հնարավոր է արդյոք, որ «դիզայնը հարմարավետության առումով կասեմ 0»-ն լինի մասամբ անսովորության արդյունք?

e-armenians
09.02.2011, 00:14
Կայքը յուրօրինակ դիզայնավորված է: Շնորհավորանքներս:
Բայց, գիտե՞ք ինչն է փչացնում առաջին տպավորությունը... առաջին պլան մղված բայց լատինատառ հայերեն մեկնաբանություններ@... Սա, իհարկե, զուտ իմ կարծիքն է, որը կարող է մեկնաբանողների կարծիքից լրիվ տարբերվել...

Chuk
09.02.2011, 00:17
քննադատությունը ևս ընդունվում է՝
Միայն մի հարց՝ ինչը կոնկրետ.... եթե կարելի է ավելի կոնկրետ
Ես մի սուբյեկտիվ կետ ասեմ: Նախ ասեմ, որ 0 գնահատականին համաձայն չեմ, բավական լավ է սարքված:
Բայց մի բան ինձ խանգարում էր: Երբ բլոկի վրա ես քուրսորը բերում դա ակտիվ ցուցադրվում է, մնացած ամեն ինչը խամրում: Լավ էֆեկտ է, բայց կոնկրետ նման կայքի դեպքում իմ կարծիքով ոչ պրակտիկ: Օրինակ ես սովոր եմ անընդհատ մկնիկն էս կողմ էն կողմ տանել, ու արդյունքում անընդհատ խամրել-լուսավորվելը ինձ ահավոր շեղում էր բուն նյութերից: Բայց չեմ բացառում, որ սովորելու վրա է:

ar4i_s
09.02.2011, 00:19
e-armenians, շնորհալակ եմ.. իհարկե ելնելով մեր առաքելությունից համամիտ եմ, սակայն ներկայումս երբ կայքը նոր է բացվել մենք հրաժարվեցինք մտցնել կանոններ, իսկ հետագայում միանգամայն այս հարցե կլուծվի

ar4i_s
09.02.2011, 00:25
Chuk, խամրելու պահը հիմնականում մտածված էր ընթերցողի ուշադրությունը ընթերցման վրա կոնկրետացնելու համար, սակայն Ձեր ասածի դեպքում ստացվում է հակառակ էֆեկտը.. կհամեմատենք էֆֆէկտները ;) .. շնորհակալ եմ կարծիքի համար..

tikopx
09.02.2011, 00:49
դիզայնը յուրահատուկա , բան չասեցի, ուղղակի անհարմարա , վերևի այն տագերը կարելիյա հանել կամ փոքրացնել :) իսկ համագործակցության գովազդը դնել ներքևում փոքր չափի

e-armenians
09.02.2011, 23:52
Ես մի սուբյեկտիվ կետ ասեմ: Նախ ասեմ, որ 0 գնահատականին համաձայն չեմ, բավական լավ է սարքված:
Բայց մի բան ինձ խանգարում էր: Երբ բլոկի վրա ես քուրսորը բերում դա ակտիվ ցուցադրվում է, մնացած ամեն ինչը խամրում: Լավ էֆեկտ է, բայց կոնկրետ նման կայքի դեպքում իմ կարծիքով ոչ պրակտիկ: Օրինակ ես սովոր եմ անընդհատ մկնիկն էս կողմ էն կողմ տանել, ու արդյունքում անընդհատ խամրել-լուսավորվելը ինձ ահավոր շեղում էր բուն նյութերից: Բայց չեմ բացառում, որ սովորելու վրա է:

Լրիվ համաձայն եմ... Նման էֆեկտները ավելի շատ կսազեին ֆոտոբլոգներին, ու միայն որոշ էջերում:

ar4i_s
13.02.2011, 13:44
Շատ շնորհակալ եմ Ձեր կարծիքի համար:
Էֆֆեկտը ժամանակաորապես, փորձնական ձևով հեռացվել է՝ ակնկալիքով պարզել այս էֆֆեկտի դրական ու բացասական կողմերը և, ինչու ոչ, նոր էֆֆեկտ տեղադրել:

Այլ նկատողություններ, ցանկություններ, իդեաներ, առաջարկություններ կայքի հարմարավետության/անհարմարավետության/կոնտենտի(գրառումների)/դիզայնի և այլնի մասին չկա՞ն:
Հետաքրքիր են բոլոր պատասխանները, իսկ առավելապես նրանց պատասխանները, ովքեր քվերակկել են կայքում «Անչափ վատն է» և «Ոչ, վատն է» տարբերակների օգտին:

ar4i_s
13.02.2011, 13:51
Տագերի ավելի վերև տեղադրվածությունը նպատակահարմար է, քանի որ ավելի հեշտ է դարձնում ուզածդ թեմայով գրառումը գտնելը
Իսկ գովազդային համագործակցության մասին մենք անպայման կգտնենք ավելի լավ լուծում

ar4i_s
20.02.2011, 11:08
http://enjoyito.am/wp-content/uploads/2011/02/contest_small.jpg
ENJOYITO ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԳԱՑԱՆԿԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆ (http://enjoyito.am/enjoyito-best-playlist-contest/enjoyito-lavagoujn-ergacanki-mrcoujti-qvearkoutjoun/)
Փետրվարի 20ն է, և, ինչպես խոստացել էինք, սկսվում է հայտարարված մրցույթի հաջորդ փուլը՝ քվեարկությունը:
Մասնակիցների թիվը սակավ է, սակայն երգացանկերը բավականին հետաքրքիր են:

Քվեարկում ենք դուր եկած երգացանկի օգտին:

ar4i_s
21.02.2011, 18:37
Հիմա նաև Facebook.com սոցիալական կայքում:
Միացեք մեզ (http://www.facebook.com/pages/Enjoyitoam/129905303741700?v=info)

AMzone
23.02.2011, 02:44
ես թեմփլեյթը վաբշե չի դզում.

e-armenians
23.02.2011, 11:53
1) "Երիտասարդական հանգույց"-ը իմ պատկերացմամբ պետք է լիներ բաց երանգավորմամբ թեթեւ կայք, ու այս իմաստով մուգ-սեւոտ background-ը, կրակ կամ բոց կամ այլ ուղղակի աբստրակտ պատկերով վերեւի մասը ինչ-որ խտացնում ու մգացնում է այցելուի տրամադրությունը... Չգիտեմ, գուցե այսօրվա մեր երիտասարդները սեւն են նախընտրում, բայց արժի մտածել այն մասին, թե ինչպես թեթեւացնել կայքը բացողի մտքերը եւ տրամադրությունը, այլ ոչ թե ծանրացնել...

2) Բաժինների ներկայացումն ըստ իս թեեւ օրիգինալ է, սակայն՝ ոչ հարմար:

ar4i_s
26.02.2011, 23:19
AMzone, ի՞նչ պատճառով կոնկրետ:

ar4i_s
26.02.2011, 23:25
e-armenians, շնորհակալություն պատասխանի համար: Իսկապես, ամբողջական պատասխան:
1) ֆոնի մուգ գույներով նկարը փոփոխվող է: Եվ Ձեր ասածը բավականին տեղին է: Այս ֆոնը կպահպանվի մի քանի շաբաթ ևս և հետո կփոխվի՝ այս ֆոնի հետ կապված պլակատների արդեն տպված լինու պատճառով:

2) այս հարցում կգանկանայինք լսել ավելի ընդլայնված պատասխան: Ինչո՞ւ է անհարմար: Ինչպե՞ս ըստ Ձեզ կլիներ ավելի հարմար:

Աթեիստ
01.04.2011, 20:48
Մոդերատորական. Թեմայի հեղինակի խնդրանքով և կայքի փակման կապակցությամբ թեման փակվում է: