Egern.net
07.02.2011, 23:48
Ակումբցիներ ջան,
շատ վաղուց չեմ երևում Ակումբում (ու ընդհանրապես ֆորումներում), բայց հիմա ամենահարմար լսարանը երևի էստեղ Է.
Ձեզ եմ ուզում ներկայացնել իմ հին բարի Հայերեն Յունիքոդ Փոխարկիչի (http://unicodenow.com) նորացված տարբերակը: Այն այժմ գտնվում է UnicodeNow.com (http://unicodenow.com) հասցեում:
Երբ գրում էի այս փոխարկիչի ամենաառաջին տարբերակը, դեռ Յունիքոդը բավական քիչ էր տարածված: Այս ընթացքում շատ մեծ առաջընթաց է եղել. հատկապես Հայաստանում ինտերնետի տարածման շնորհիվ կտրուկ մեծացավ Յունիքոդի կիրառությունը: Անցած տարի Յունիքոդի օգտագործման անհրաժեշտությունը հասցվեց նույնիսկ (!!!) ՀՀ Կառավարություն (շատ ապրեն էդ գործի բոլոր մասնակիցները): [չնայած, օրինակ մի քանի օր առաջ Տարածքային կառավարման նախարարության սայթը բացելուց հայրս ինձ խնդրեց հիշեցնել, թե ինչպես են firefoxով հայերեն ansi էջը բացում]
Չնայած այս ամենին, այսօր էլ կան ոչ-յունիքոդ հայերեն օգտագործող բազմաթիվ մարդիկ: Համենայն դեպս այս փոխարկիչի նախորդ տարբերակի վեբ-էջի մշտական այցելուների թիվը միայն ավելանում է: Սա տեսնելով ես որոշեցի փորձել ինչ-որ քայլեր անել հայերեն ANSIն իսպառ վերացնելու համար:
Այս փոխարկիչը այդպիսի առաջին քայլն է. այն նպատակ ունի հնարավորինս հեշտ դարձնել եղած ANSI բովանդակությունը Unicodeի փոխարկելու պրոցեսը: Մասնավորապես ավելացվել է «ընդլայնված փոխարկիչ»` նախատեսված ձևավորում ունեցող տեքստը փոխարկելու համար (սակայն դա դեռևս նորմալ չի աշխատում, փորձված չի):
Սպասում եմ մեկնաբանություններ կայքի, փոխարկիչի, թերությունների, նոր օգտակար ֆունկցիաների և ընդհանրապես ոչ-յունիքոդ հայերենի վերջը տալու մասին