PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայերեն Յունիքոդ Փոխարկիչ. վերջ տանք ոչ-յունիքոդին

Egern.net
07.02.2011, 23:48
Ակումբցիներ ջան,
շատ վաղուց չեմ երևում Ակումբում (ու ընդհանրապես ֆորումներում), բայց հիմա ամենահարմար լսարանը երևի էստեղ Է.

Ձեզ եմ ուզում ներկայացնել իմ հին բարի Հայերեն Յունիքոդ Փոխարկիչի (http://unicodenow.com) նորացված տարբերակը: Այն այժմ գտնվում է UnicodeNow.com (http://unicodenow.com) հասցեում:

Երբ գրում էի այս փոխարկիչի ամենաառաջին տարբերակը, դեռ Յունիքոդը բավական քիչ էր տարածված: Այս ընթացքում շատ մեծ առաջընթաց է եղել. հատկապես Հայաստանում ինտերնետի տարածման շնորհիվ կտրուկ մեծացավ Յունիքոդի կիրառությունը: Անցած տարի Յունիքոդի օգտագործման անհրաժեշտությունը հասցվեց նույնիսկ (!!!) ՀՀ Կառավարություն (շատ ապրեն էդ գործի բոլոր մասնակիցները): [չնայած, օրինակ մի քանի օր առաջ Տարածքային կառավարման նախարարության սայթը բացելուց հայրս ինձ խնդրեց հիշեցնել, թե ինչպես են firefoxով հայերեն ansi էջը բացում]

Չնայած այս ամենին, այսօր էլ կան ոչ-յունիքոդ հայերեն օգտագործող բազմաթիվ մարդիկ: Համենայն դեպս այս փոխարկիչի նախորդ տարբերակի վեբ-էջի մշտական այցելուների թիվը միայն ավելանում է: Սա տեսնելով ես որոշեցի փորձել ինչ-որ քայլեր անել հայերեն ANSIն իսպառ վերացնելու համար:

Այս փոխարկիչը այդպիսի առաջին քայլն է. այն նպատակ ունի հնարավորինս հեշտ դարձնել եղած ANSI բովանդակությունը Unicodeի փոխարկելու պրոցեսը: Մասնավորապես ավելացվել է «ընդլայնված փոխարկիչ»` նախատեսված ձևավորում ունեցող տեքստը փոխարկելու համար (սակայն դա դեռևս նորմալ չի աշխատում, փորձված չի):

Սպասում եմ մեկնաբանություններ կայքի, փոխարկիչի, թերությունների, նոր օգտակար ֆունկցիաների և ընդհանրապես ոչ-յունիքոդ հայերենի վերջը տալու մասին

Rammstein
08.02.2011, 19:32
Գուցե էդքան կիրառական չլինի, որտեւ բազմաթիվ փոխարկիչներ կան, բայց գաղափարական մասը էն ա, ինչ որ պետք ա: :good Եթե ուզում ես ավելի կիրառական դարձնել, կարելի ա որոշ սիմվոլների ձեւաչափման հնարավորություն մտցնել (որ նախապես ընտրվի, թե տվյալ սիմվոլը ինչ պիտի դառնա), որտեւ որոշ ANSI ֆոնտերում որոշ սիմվոլներ սխալ են (օրինակի համար` չակերտները հակառակ են):

Մի բան եւս, ոչ թե Յունիքոդ, այլ Յունիկոդ: Կոդ բառը, չնայած հայկական չի, բայց հայերենում «Կեն» տառով ա գրվում: :)

Egern.net
08.02.2011, 20:05

Դա կա, սեղմում եք Փոխարկման Աղյուսակ, ու ինչ ուզում փոխում եք :) Ավելացրել եմ Հիշելու հնարավորություն, որ տվյալ բրաուզերում հիշում է փոփոխությունները (DOM Storage եմ օգտագործում. աշխատում է միայն նորմալ բրաուզերներում):

Մի բան եւս, ոչ թե Յունիքոդ, այլ Յունիկոդ: Կոդ բառը, չնայած հայկական չի, բայց հայերենում «Կեն» տառով ա գրվում: :)
:) փաստարկը լավն էր: Մի անգամ Ք-ով եմ գրել, ու էդպես շարունակում եմ... վերջերս էլ զգացի, որ շատերն են Կ-ով գրում, բայց չեմ կարծում, թե շատ էական ա

Rammstein
08.02.2011, 20:49
Դա կա, սեղմում եք Փոխարկման Աղյուսակ, ու ինչ ուզում փոխում եք :) Ավելացրել եմ Հիշելու հնարավորություն, որ տվյալ բրաուզերում հիշում է փոփոխությունները (DOM Storage եմ օգտագործում. աշխատում է միայն նորմալ բրաուզերներում):

Wow, կարճ էի նայել, չէի նկատել: Ուրեմն ամեն ինչ ընտիր ա: :)

:) փաստարկը լավն էր: Մի անգամ Ք-ով եմ գրել, ու էդպես շարունակում եմ... վերջերս էլ զգացի, որ շատերն են Կ-ով գրում, բայց չեմ կարծում, թե շատ էական ա

Ես կարծում եմ, որ բավական էական ա: :) Ինչեւէ…

Chuk
08.02.2011, 20:58
Հրանտ ջան, շատ լավ ա ստացվել :)

Ռամշի՝ տառի հետ կապված դիտողությունը ճիշտ ա: Չմոռանանք, որ ունենք արդեն լայն կիրառում ունեցող ծրագրային կոդ, կոդավորում բառերը:

Egern.net
08.02.2011, 22:26
Ռամշի՝ տառի հետ կապված դիտողությունը ճիշտ ա: Չմոռանանք, որ ունենք արդեն լայն կիրառում ունեցող ծրագրային կոդ, կոդավորում բառերը:
հա, համոզում եք :) կփոխեմ առաջիկայում: Առաջին անգամ հայերեն տարբերակը գրելուց մտքովս չէր անցել կապել Կոդ բառի հետ :)

Ի դեպ. ՖԲում էլ էջ (http://www.facebook.com/pages/Hayeren-Yunikod/150862324968076) եմ բացել. տեսնեմ դրանից ինչ դուրս կգա ...

Ֆոտոն
10.02.2011, 11:38
Իմ կարծիքով, կարելի է չակերտները չակերտներ փոխարկվեն, ոչ թե ստորակետ ու «ե»: Լռելյայն արժեքը կարելի է դնել:

Egern.net
11.02.2011, 17:42
Իմ կարծիքով, կարելի է չակերտները չակերտներ փոխարկվեն, ոչ թե ստորակետ ու «ե»: Լռելյայն արժեքը կարելի է դնել:
Յունիկոդում » սիմվոլի կոդը համընկում է ANSI հայերենում ե սիմվոլի կոդի հետ (187): Այդ պատճառով, փոխարկելուց հետո, եթե տառատեսակը մնում է ANSI (Arial Armenian, LatArm ...), չակերտի փոխարեն երևում է ANSIի ե-ն (երբ որ ֆոնտը ANSI է, յունիկոդ տառերը միևնույն է երևում են, բայց այլ ֆոնտով. օրինակ XPում` Sylfaen-ով, ու հաճախ ուշադրություն չենք դարձնում, որ ֆոնտը մնացել է ANSI): Պետք է ուղղակի տառատեսակը փոխել դնել Յունիկոդ