PDA

Դիտել ողջ տարբերակը : Aragats-ի հեղինակային կենացները



aragats
02.02.2011, 01:42
Հարգելիներս,թող բոլորիդ կյանքում

Նորը լինի միայն բարի,
Վերջը լինի միայն չարի,
Հրդեհ ու բոց միայն սրտում,
Կյանքում լինեք միայն խնդուն:
Ինչքան էլ ցուրտ,էլ չմրսեք,
Ինչքան էլ մութ,էլ չտխրեք,
Դժվարությունից չընկճվեք,
ՈՒրախությունից չգժվեք:
Արցունք՝ միայն ուրախության,
Ապրեք հանուն երջանկության
Նպատակներիտ միշտ հասնեք:
«Մեկ էլ՝ինձնից չբամբացեք,
Թե բան ունեք,դեմս ասեք:»

aragats
02.02.2011, 02:21
Եկեք բաժակ բարձրացնենք,
Իմ տուն բարով եք եկել:
Գլխիս վրա տեղ ունեք,
Հարկավ սիրվ եք եկել:
Զգացեք քանց ձեր տանը,
Միայն չանցնեք սահմանը:
Իսկ ասելու իմաստ կա՞:
Վերջին տողը կատակ ա:

aragats
02.02.2011, 02:35
Խմելու առիթ շատ կա,
Կամ կգտնի ում պետք ա:
Ցերեկ լինի,թե գիշեր,
ՈՒրախ,տխուր արիթներ,
Օղի,պորտվեյն,մարտինի,
Միայն թե այնքան լինի,
Որ դարդը մեջը խեղդի:
Ցանկությունս ձեզ բարի,
Ինչ առիթ էլ որ լինի,
Լինեք տերը խմիչքի,
Ոչ թե օղին ձեզ տիրի:

aragats
02.02.2011, 02:50
Դժվար թե գտնվի մեկը,որ երբեւէ եւազած չլինի

Սիրած էակի աչքերին նայել,
Նրա կրակոտ շուրթերն համբուրել,
Զգալ մարմնի թրթիռը գրկում,
Եթե ոչ արթուն,գոնե երազում:

Բարձրացնենք բաժակները՝ մեր բարի երազանքների
իրականացման կենացը:

aragats
02.02.2011, 23:42
Երբ նայում ես մեր հայրենի լեռնաշխարհի վեհապանծ գագաթներին,
մարմնովդ թեթեւ սարսուռ է անցնում գագաթների վեհության եւ քո
սեփական անձի փոքրության գիտակցումից:
Բարձրացնենք բաժակները առ այն,որ մեր նպատակներն էլ լինեն
այնքան վեհ ու բարձր,որքան մեր հայրենի լեռնագագաթները:

aragats
03.02.2011, 00:30
Մարդը տարօրինակ արարած է,թեկուզ նրանով,որ հաճախ կարծես մորանում է մարդ լինել:
Եվ նրանց մի մասը հեշտ հարստացման,կամ բարձր դիրքի հասնելու ճանապարհին տրորում,
ոչնչացնում,գռփում ու թալանում են ում հաջողվում է՝ հիմնականում ոչնչի առաջ կանգ չառնելով:
ԵՎ այդ ամբողջ ժամանակահատվածում մոռանալով, որ մարդը միայն երկու ոտքի վրա քայլող
արարածը չէ:Որ բարոյականությունն ու խիղճը,նամուսն ու պատիվն են,որ երկոտանի արարածին կենդանական աշխարհից մի աստիճան բարձրացնում են վեր:
Ու միայն հարստության,կամ դիրքին հասնելուց հետո է,որ մի մասը փորձում է մարդ դառնալ՝
ինչ-ինչ բարեգործություններ անելով:ԵՎ հայտնի չէ՝դրա պատճառը արթնացած խի՞ղճն է արդյոք,իր եւ իր ժառանգների համար սերունդներին մաքուր անուն թողնելու ցանկությո՞ւնը,թե
ինչ-որ հիվանդություն,որն ավելի է սասանում անպատժելիության գաղափարը եւ մոտեցնում
Աստծո առաջ կանգնելու,իր արածների համար պատասխան տալու մռայլ հեռանկարը:
Ինչեւէ,ինչպես ժողովուրդն է ասում.«լավ է ուշ,քան երբեք»: Ուստի եկեք բաժակ բարձրացնենք
առ այն,որ ոչ ոքի մոտ խիղճը երբեք «չքնի», եւ միշտ մարդ մնանք, ինչպես ֆիզիկզպես,այնպես
էլ բարոյապես:

Chuk
03.02.2011, 00:41
Մոդերատորական. Վերջին 6 գրառումները այս թեմա են տեղափոխվել նորաբաց «Կենացներ» թեմայից: Նախքան թեմա բացելը կատարեք որոնում ու համոզվեք, որ նման թեմա չկա:

aragats
05.02.2011, 00:01
շնորհակալ եմ գնահատելու համար

aragats
05.02.2011, 00:44
Կարդալու եւ շնորհակալության համար կրկնակի շնորհակալություն

Chuk
06.02.2011, 01:16
Մոդերատորական. ղեկավար կազմով քննարկման արդյունքում որոշվեց, որ հեղինակային կենացները նույնպես տեղ ունեն «Ստեղծագործողի անկյուն» բաժնում և թեման վերադարձվել է այս բաժին:

aragats
06.02.2011, 04:04
Հարգելինե՛րս, ձեզ ուղղված բարեմաղթանքներ այսօր շատ են հնչել: Այդ բոլոր
բարեմաղթանքներին հարկավ միանում եմ,նաեւ իմ կողմից ցանկանում,

Գիշերները սիրո կրքից աչք չփակեք,
Ցերեկները երջանկությունից միշտ փայլեք:
Սիրո դողը թող պարուրի մարմինը ձեր,
Մտքից միայն,որ պետք է գա նորից գիշեր

aragats
06.02.2011, 12:54
Սիրելուց մարդու ընկալունակությունը փոխվում է: ամենայն հավանականությամբ ուղեղի
հրամանով որոշ գեղձերի արտադրած մեծ քանակությամբ ադրենալինը, հզոր հոսքով
ուղղվելով դեպի սիրտը, ինչով մարդը մտածում է սիրահարված ժամանակ,ամբողյությամբ
պարուրում է այն: Եվ ամեն ինչ ավելի պայծառ, ավելի վարդագույն, երյանիկ երանգներով է
փայլում: Սիրահարվածի համար՝
Սիրած էակը փարոս է թվում,
Աշխարհը ամբողջ՝ բաբախող մի սիրտ:
Ուսերիդ, ասես թեւեր են աճում,
Թռի՛ր, որ գտնես սիրած էակիդ:

Ճախրել,բայցդեպ ո՞ւր,վեր,դեպի աստղե՞ր,
Դեպի պայծառ լո՞ւյս, դեպի հեռունե՞ր...
Ո՞ր կողմ սլանալ,որ բախտը բերի,
Սիրած էակի հոգուն հանդիպի:

Երբ կա հանդիպում, թեկուզ երազում,
Իսկ արթնացման հետ բաժանում միայն,
Բաժանված րոպեն տարի է թվում,
Իսկ երբ միասին՝ օրն ինչպես վայրկյան:

Ինչո՞ւ այդքան անարդար բաժանում.
Առանձին՝ տարի, միասին՝ վայրկյան,
միգուցե այժմ երա՜զ ենք տեսնում,
Գուցե եւ կյանքն էլ անցնի քանց վայրկյան:

Հարգելինե՛րս, եթե կյանքը պետք է անցնի քանց վայրկյան,թող բոլորիդ մոտ անցնի
սիրելով եւ սիրված լինելով:

aragats
07.02.2011, 00:26
Գոյություն ունի այսպես կոչված չակերտավոր հիվանդություն՝ «լեռնային հիվանդություն»,
որով մարդկանց որոշակի հատված վարակվում է լեռների հետ շփվելով: ԵՎ որքան շատ է այդ
շփումը, այնքան «հիվանդության հարուցիչը» ավելի խորն է թափանցում արյան մեջ: Ինչպես
թմրամոլի համար առանց թմրամիջոցների կյանքը թվում է անիմաստ, անգույն եւ անընդհատ
միջոցներ է փնտրում այն ձեռք բերելու համար, նման բան կատարվում է «լեռնային հիվան-
դությունով» վարակվածների հետ, որոնք իրենց շատ բաներից կարող են զրկել ավելի լավ գույք,
հանդերձանք ձեռք բերելու, կամ տարիներով կոպեկ-կոպեկ հավաքել հեռավոր ճամփորդության
մեկնելու եւ նույնիսկ կյանքը վտանգելով երազած գագաթին հասնելու համար:
Հարգելինե՛րս, եթե պետք է երբեւէ որեւէ հիվանդությամբ վարակվեք,թող դա լինի վերը
նշվածը: այն ոչ պակաս ծախսատար է,բայց ի տարբերություն մյուս հիվանդությունների,
«վարակվածները»հիմնականում չեն փոշմանում, այլ, ընդհակառակը,դրանով ավելի շատ
հպարտանում են:

aragats
07.02.2011, 23:25
Ասուպը գիշերային երկնակամարում հիասքանչ տեսարան է՝ իր արագ թռիչքով ու երկար
լուսավոր պոչով:
Բայց նրա կյանքը վայրկյաններ է, օդի մեջ վառվելով՝ այն անհետանում է՝ չհասնելով
նույնիսկ երկրին:
Ի տարբերություն դրան՝ աստղը, թեկուզ եւ ոչ այդքան վառ, բայց փայլում է անընդհատ,
ոչ միայն գեղեցիկ, այլ նաեւ օգտակար լույսով, ոչ միայն աչք է շոյում, այլ նաեւ մոլորված
ճամփորդին կարող է ցույց տալ ետդարձի ճամփան: Իզուր չէ, որ ծովագնացներն ու ճամփորդ-
ները հազարամյակներ շարունակ նրանցով են որոշել ճիշտ ուղղությունը:
Ամբողջ հոգով ցանկանում եմ, որ կյանքում նմանվեք ոչ թե ասուպի՝ վայրկյանապես վառ
փայլատակող եւ անհետացող, այլ աստղի՝ թեկուզ ոչ շատ վառ, բայց միշտ փայլող եւ
շրջապատին ճիշտ ուղղություն ցույց տվող:

aragats
09.02.2011, 01:39
Յուրօրինակ գեղեցկություն ունես, դիմագծերիդ մեջ արտասովոր գերող հմայք կա:
Ուզում եմ բաժակ բարձրացնել քո կենացը:
Ծնված լինեիր վերածննդի ժամանակաշրջանում, դիմագծերդ կանմահանային ժամանակի
մեծագույն վարպետների գործերում: Գործեր, որոնց վրա անզոր է ժամանակը, որոնք առայսօր
մնում են անգերազանցելի՝ հիացնելով յուրաքանչյուր նայողի:
Իսկ միգուցե նախկին կյանքերից մեկում ծնվա՞ծ ես եղել վերածննդի ժամանակաշրջանում,
քանի որ դիմագծերդ հիշեցնում են ինձ Լեոնարդոյի անմահ գործերից մեկը:

aragats
10.02.2011, 00:11
Այսօր ցանկանում եմ բաժակ բարձրացնել ընկերության կենացը: Ընկերներն էլ են տարբեր
լինում՝ լինում է սեղանի ընկեր, ճամփի ընկեր, նեղ օրվա ընկեր:
Ցանկանում եմ բաժակ բարձրացնել կենացը ընկերների,որոնք, մեջքիդ կանգնած, քեզ թեւ
ու թիկունք են եղել հատկապես նեղ օրերիդ ժամանակ: Լեն օրերին ով ասես կողքիդ կլինի,
հիմնականում իր օգտի համար:
ԵՎ միայն այդ ոչ ցանկնլի դժվարությունների ժամանակ է, որ երեվում է՝ ով է քո ընկերը,
իսկ ով՝ քո կարողության,կամ հնարավորությունների:
Նման ընկերներ կունենան երեւի թե մեզանից յուրաքանչյուրը, քանի որ կյանքը փոփոխա-
կան է եւ լավ ու վատ օրերը հաջորդում են միմյանց:
Ուստի յուրաքանչյուրս թող բաժակ բարձրացնի իր ընկերոջ համար եւ ամբողջ հոգով ցանկա-
նա, որ նեղ օրվա ընկերը երբեք նեղ օր չտենա:

aragats
11.02.2011, 01:15
Այսօր ես ուզում բաժակ բարձրացնել բարեկամության կենացը: Ժողովուրդը հնում ասել է:
«Ընկերներին մենք ենք ընտրում, իսկ բարեկամները հիմնականում մեզ պարտադրված են»:
Ուստի եթե ընկերների հետ հարաբերություններում ինչ-որ պրոբլեմներ են առաջանում,
դրա մեղավորությունը հիմնականում մերն է, թեկուզ այն պարզ պատճառով, որ ընկերոջը
մենք ենք ընտրել:
Իսկ այսօր կյանքի դժվարություննե՞րն են արդյոք պատճառը, (որի ժամանակ ի հայտ է
գալիս մարդու իսկական էությունը), թե այլ հանգամանքներ, բայց փաստ է, որ բարեկամների
հետ կոնֆլիկտները ավելի են շատացել, որն ուղիղ համեմատական է նրանց հետ շփվելու
ցանկության նվազմանը:
Եթե մեզնից յուրաքանչյուրը ըմբռնի,որ բարեկամի հիմքը բարին կամենալն է, (այլ ոչ...)
պրոբլեմները շատ ավելի քիչ կլինեն:
Ուստի եկեք բաժակ բարձրացնենք առ այն, որ յուրաքանչյուրս առաջին հերթին բարին
կամեցող լինենք,նոր միայն բարեկամ:

aragats
12.02.2011, 00:45
Համատեղ կյանքը յուրովի բարդ է, միայն արեւոտ ու պայծառ օրերից չի բաղկացած, այն
եղանակի նման է՝ մեկ բորբ արեւ, մեկ էլ անձրեւ, մերթ պարզ երկինք, մերթ փոթորիկ:
Առանց դրա անհետաքրքիր ու միապաղաղ կլիներ:
Ամեն ինչ էլ լինում է, կյանք է: Պատահում է, մեկը իր պարտականությունների փոխարեն
հզոր բասով ամբողջ գիշեր խռացնում է, մյուսն էլ մեղմ սոպրանոյով ամբողջ օրը մռթմռթում ու
սղոցում է, մռթմռթում ու սղոցում: (Մինչեւ ճարահատյալ մյուսը վազում է դեղատուն):
Էդպես է՝
Նոր կյանք եք մտնում,
Նոր տուն եք դնում,
Նոր օջախ վառում,
Նոր պասպորտ հանում:
Պիտի հարմարվեք, ուզեք, թե չուզեք:
Ոչ թե միմյանց թերությունները իրար աչք կոխեք,
Այլ լավ կողմերը միայն նկատեք ու բազմապատկեք:

aragats
13.02.2011, 22:48
Ձեր ընտրյալների համար օդի նման լինեք:

Միշտ կողքին, միշտ շուրջը, միշտ իր հետ:
Էն աստիճան, որ զայլեն տանեք:
Ոչինչ, որ մեկ-մեկ էլ թվա թե
առանց ձեզ ավելի լավ կլինի:
Բայց առանց ձեզ կյանք չլինի:

aragats
16.02.2011, 23:17
Ցանկանում եմ բաժակ բարձրացնել՝ կենացը մի երեւույթի, որը, բիբլիական ժամանակներից
սկսած, Ադամի գլխին պատուհաս է եղել: խեղճին կողոսկրից զրկել է, քիչ է, դեռ ինչ-որ թթու
խնձորի պատճառով էլ դրախտից արտաքսել է տվել:
Չնայած դրան՝ այն կյանքի արարման սկիզբ է, որը միաժամանակ կարող է լինել մեղմ,
կենարար զեփյուռ եւ հզոր, ավերիչ փոթորիկ: Ծարավից տանջվողի համար մի կում ջրի նման
ցանկալի, կամ կործանարար ջրհեղեղի նման ատելի:
Այն կարող է մի խոսքով պոետին ոգեշնչել անմահ, դարեր ապրող ստեղծագործության,
կամ հասցնել ինքնասպանության:
Այդ երեւույթի անունն է՝ ԿԻՆ:

aragats
18.02.2011, 23:43
Հիասքանչ է մեր լեռնաշխարհը, գագաթները՝ բարձր ու վեհ: Նրանց համեմատ քեզ մրջնի
չափ ես զգում:
Իսկ երբ հաջողվում է մրջնի նման, քայլ առ քայլ հաղթահարելով դժվարությունները, հասնել
գագաթին, թեկուզ հոգնած, ջարդված,գագաթում գտնվելու այդ պահերն ավելին արժեն
սովորական առօրյա կյանքի տարիներից:
Ամբողջությամբ լցվում ես սարերի դրական էնէրգիայով եւ հպարտության զգացումով, որ քեզ
հաջողվեց դա անել: Իջնելուց հետո նույնիսկ հիշողությունը միայն դրական լիցքեր է հաղորդում:
Բարձրացնենք բաժակները առ այն, որ յուրաքանչյուր մեր հասած նպատակ մեզ հաղորդի
այնպիսի հպարտություն եւ դրական էներգիա, ինչպես մեր հայրենի լեռնագագաթները:

aragats
23.02.2011, 00:39
Ձեզ այնքան խորաթափանցություն, իմաստություն, աշխատավարձի բարձրացում, որ
դատական պրոցեսի ժամանակ Ֆեմիդայի նման ձեզ վստահված արդարության կշեռքի
նժարի այս կամ այն կողմ թեքվելը կախված լինի ոչ թե դատախազի, փաստաբանի, կամ
կողմի օրենքի լավ կամ վատ իմացությունից, փայլուն ճարտասանությունից, այլ միայն եւ
միայն ճշմարտությունից:
Իսկ վճիռների կայացման ժամանակ « արդարության կշեռքի նժարին » օրենքի տառին
հակազդող միակ հանգամանքը թող լինի խիղճը:

aragats
02.03.2011, 01:33
Մարդուն վիրավորելը դժվար չէ: Որեւէ չմտածված,կամ միտումնավոր ասված արտահայ-
տություն կարող է մարդուն մինչեւ հոգու խորքը վիրավորել:
Եթե ասված է միտումնավոր եւ տեղին, միգուցե արժե: Չնայած տասն անգամ կարելի է
մտածել՝ պե՞տք էր այն ասել, թե ոչ: Իսկ չմտածված խոսքով վիրավորելը, եթե զգուշացվելուց
եւ հետագայում հասկանալուց հետո էլ ներողություն չես խնդրում՝ ( հիմարություն է ):
Թեկուզ եսասիրական դրդումներից ելնելով պետք է խորը մտածել՝ արժե՞ դա անել, թե ոչ:
Քանի որ տվյալ անձնավորությունը կարող է վաղը քեզ պետք գա, կամ վիրավորանքը
տոկոսներով վերադարձնի:
Մեծն Ջիվնին իզուր չի ասել՝ «Հիմարին լռելն է իմաստություն, իմաստունին՝ խոսելը»:
Եթե դեմ չեք, բարձրացնենք բաժակներն առ այն, որ կյանքում ըստ մեծն Ջիվանու ասածի,
թե լռելով կարողանանք իմաստուն լինել, թե խոսելով:

aragats
08.03.2011, 00:50
Այսօր ձեր տոնն է, իհարկե յուրաքանչյուր կենաց եւ բարեմաղթանք ձեզ է ուղղված:
Իսկ ինչո՞ւ միայն այսօր , մարտի ութից ապրիլի յոթը ձեր միամսյակն է, ապրիլի յոթից
մարտի ութը՝ ձեր միամյակը:
Դժվար թե անցկացվի մի միջոցառում, կամ երեկույթ, ուր բաժակ չբարձրացվի ձեր կենացը:

Եվ դա օրինաչափ է, քանի որ դուք եք

Յուրաքանչյուր երեկույթին հմայք ու փայլ հաղորդողը,

Յուրաքանչյուր ադամորդու սիրտն ու միտքը միշտ գերողը,

Տղամարդկանց սրտերի մեջ հուր ու կրակ բորբոքողը,

Ընտանիքի ու օջախի կրակն անմար պահողը:

aragats
26.03.2011, 01:42
Սերը, որ թվում է պետք է միայն երջանկություն պարգեւի, որքան էլ տարօրինակ է,
պատահում է՝ ցավ է պատճառում: ԵՎ պատճառը այն է, որ փոխադարձ չէ:
Պատահում է, երկար փայփայած երազանքներից, անքուն գիշերներից, հազարավոր
վերամբարձ տողեր մտածելուց հետո մի կերպ սիրած էակիդ մոտ արտահայտվում ես եւ
ստանում կտրուկ պատասխան՝ ոչ:

Ինչո՞ւ «ոչ» բառը կրակ չի,

Որ ասողի լեզուն այրի:

Բայց դե փաստ է շատ ցավալի

Ամեն բան մեզնից կախված չի:

Ուստի բարձրացնենք բաժակներն առ այն, որ ունենանք այնքան շնորհք եւ այնպես
կարողանանք դրսեւորել մեզ, որ միշտ լսենք մեր ցանկալի պատասխանը:

Հայկօ
26.03.2011, 02:02
aragast ջան, հեղինակային կենացներիցդ քանի՞սն են մարտական մկրտություն ստացել :):

Ծով
26.03.2011, 02:18
փաստորեն արդեն կենացների կողքին ենք ստեղծագործում...խորովածը բերե'ք...դուք իսկապես տաղանդավոր ստեղծագործող եք...
Հ.Գ. ...

aragats
06.04.2011, 23:15
Լինեք միշտ հմայիչ,

Լինեք միշտ գրավիչ,

Լինեք միշտ ցանկալի,

Լինեք միշտ սիրելի:


Մեր սրտերը գերեք,

Մեր մտքերը գերեք,

Որտեղ էլ, որ լինեք

Խինդ ու ծիծաղ բերեք:

aragats
08.05.2011, 00:22
Այսօր համոզվեցի, որ արեւը ոչ միայն երկնքում է: Արեւներ կան նաեւ քո աչքերում:

Որ ջերմացնում են ոչ միայն մարմինն, այլ նաեւ հոգին:

Որ կյանք են տալիս ոչ միայն բույսին, այլ նաեւ հույսին:

Որոնց նայում եմ ինչպես փարոսին:

.....Կենացն աչքերիդ, թող փայլեն անմար

.....ԵՎ փայլեն այնքան պայծառ ու համառ,

.....Որ իմ հուշերում մնան դարե-դար:

aragats
31.12.2011, 01:11
Բարձրացնենք բաժակները առ այն, որ այսուհետ հնարավորինս մնանք...

............Հեռու փորձանքից, շառից, հանցանքից,

............Բամբասանքներից, զրպարտանքներից,

............Ողբից ու լացից, ստոր մարդկանցից,

............Բանտից, գաղութից, հանցագործներից,

............Ոստիկաններից, թմրամոլներից,

............Խղճի տանջանքից, սրտի կաթվածից,

............Բժշկի դռնից, դեղատներից,

............Հիվանդանոցից, գերեզմանոցից,

............Ինչու չէ, նաեւ դժոխքի բոցից::)

aragats
31.12.2011, 16:46
Բարձրացնենք բաժակները Հայ ժողովրդի կենացը եւ բոլորս միասին բարեմաղթենք մեր ազգին::scen

........................................Թող, որ այս գալիք նոր տարում,

........................................Հայերիս երկնակամարում

........................................Ճախրի բարին, բացվի գարուն:

........................................ՈՒ ցանկանանք ամբողջ հոգով


........................................Մեր սահմանները՝ ծովից-ծով::drinks