PDA

Դիտել ողջ տարբերակը : Հին Հունաստանի առասպելներն ու լեգենդները

Cassiopeia
12.02.2007, 11:50
Կարծում եմ մեր մեջ չկա մեկը, ով լսած կամ կարդացած չլինի հունական դիցաբանության վառ էջերը: Մեր արդի խոսքում մենք շատ ենք օգտագործում թևավոր խոսքեր՝ վերցված այդ հրաշապատում ստեղծագործություններից…
Եկեք այս թեմայում զրուցենք հունական դիցաբանությունից, նրա հերոսներից…

HardRock
16.02.2007, 10:36
Հաճույքով կմասնակցեմ զրույցին: Դպրոցական տարիներին, 4-րդ թե 5-րդ դասարանում հին աշխարհի պատմություն էինք անցնում: Ես մի գիրք էի կարդացել ու շատ էի սիրում, կոչվում էր "Հելլադայի հերոսները": Պատմության այդ դասին, ես գրքից դուրս սկսեցի պատմել ու դրա համար պատմի դասատուն իմ քարորդը 5 դրեց :hands: Հետո էլի շատ գրքեր եմ կարդացել այդ թեմայով. Հոմերոսի "Իլիականը", "Ոդիսականը" ու էլի մի շարք փաստագրական գրքեր: Cassiopea իսկ դու գիտե՞ս ոնցա հայտնաբերվել Տրոյա քաղաքը, որը սկզբից համարվում էր Հոմեոսի պատմած "հեքիաթի" քաղաք:

Cassiopeia
16.02.2007, 11:21
Հոմերոսի "Իլիականը", "Ոդիսականը" ու էլի մի շարք փաստագրական գրքեր: Cassiopea իսկ դու գիտե՞ս ոնցա հայտնաբերվել Տրոյա քաղաքը, որը սկզբից համարվում էր Հոմեոսի պատմած "հեքիաթի" քաղաք:
Եթե նկատի ունես պեղումների ընթացքում թե ինչպես է այն հայտնաբերվել, գիտեմ, որ դրանում "խառն է եղել Շամպոլեոնի մատը"… դրա մասին էլ գիրք կա գրված, բայց վերնագիրը չեմ հիշում (եթե չեմ սխալվում, "Առասպելներ, աստվածներ, դամբարաններ):
Իսկ ընդհանուր առմամբ շատ եմ սիրել այդ լեգենդներն ու առասպելները:

Koroleva
16.02.2007, 13:56
Այնքան ուրախացա, երբ տեսա այս վերնագիրը: :ok :hands
Ն.Կունի «Հունաստանի լեգենդներն ու առասպելները» գիրքը իմ սեղանի գիրքն է եղել միշտ…:love
Cassiopeia, ինչո՞ւ ես որոշել նման թեմա և ի՞նչն ես դնում որպես քննարկման առարկա …
կարելի է միմյանց հարցեր տալ, որպեսզի չմոռանանք, որովհետև արդեն երկար ժամանակ կլինի չեմ կարողանում կարդալ ու շատ բաներ կան, որ լավ չեմ հիշում:(

Cassiopeia
16.02.2007, 14:12

:) Ուղղակի ինքս էլ այդ լեգենդները շատ սիրելով որպես մականուն ինտերնետում ընտրել եմ միշտ դիցաբանական անվանումներ: Ինձ ներկայումս շատ են հարց տալիս, թե ինչո՞ւ Cassiopeia, ո՞վ է նա… ես էլ փորձում եմ բացատրել, որ դա հունական դիցաբանության հերոսուհի է, Անդրոմեդիայի մայրը…
Իսկ թեման բացեցի, որպեսզի ինքս էլ վերհիշեմ:

Ավելացվել է 1 րոպե անց
Հ.Գ. Մանկուց շատ եմ սիրել հին աշխարհի պատմությունը, փարավոնների, աստվածների մասին, ու միշտ երազել եմ լինել նրանց ապրած վայրերում…

HardRock
17.02.2007, 14:35
Եթե նկատի ունես պեղումների ընթացքում թե ինչպես է այն հայտնաբերվել, գիտեմ, որ դրանում "խառն է եղել Շամպոլեոնի մատը"… դրա մասին էլ գիրք կա գրված, բայց վերնագիրը չեմ հիշում (եթե չեմ սխալվում, "Առասպելներ, աստվածներ, դամբարաններ):
Իսկ ընդհանուր առմամբ շատ եմ սիրել այդ լեգենդներն ու առասպելները:

Գիրքը ճիշտ ես հիշում, բայց Շոմպոլեոնին սխալ ես հիշում: Շոմպոլիոնը, "Ռոզեթյան քարի" վրայի եգիպտական գրերի վերծանողն է: Տրոյան հայտնաբերել է Հենրիխ Շլիմանը, ու հայտնաբերել է Հոմերոսի Իլիականը ուշադիր կարդալով: Ինքը հավատացած է եղել, որ Հոմերոսի գրածը, դա պարզապես լեգենդ չի այլ իրական դեպք:

Cassiopeia
19.02.2007, 10:49

Վայ, շնորհակալություն: Այնքան վաղուց եմ կարդացել այդ գրքերը, առնվազն 10-15 տարի կլինի: Մի ժամանակ (դպրոցահասակ տարիներին) ես էլ տոգորված նրանց պեղումներով որոշել էի հնէաբան դառնալ: Բայց դա մնաց երազանք ու ինձ մնացին միայն գրքերից ստացված հաճույքն ու "ազարտը" եթե կարելի է այդպես արտահայտվել:
Իսկ Շլիմանի մասին հիշեցի (եթե իհարկե էլի սխալ չեմ հիշում), որ նա դեռ դեռահաս, եթե ոչ մանուկ հասակից արդեն "ապրում ու շնչում էր" Տրոյայով:

aniko
19.02.2007, 12:31
այս գիրքը իմ մանկության գիրքն է եղել, բոլորը պատմում են, որ դեռ մի քանի ամասական երեխա եմ եղել, երբ պապան ինձ քնեցնելու համար այդ պատմությունն է պատմել, :) իսկ հետո արդեն ես էլ եմ հիշում որ միասին կարդում էինք այն, երեվի մի 100 անգամ կարդացել եմ, համարյա անգիր գիտեմ բոլոր պատմությունները

HardRock
19.02.2007, 13:58
Մի քիչ թեմայից շեղվելով ասեմ. շատ եմ սիրում էդ կարգի բաներ: Հին Հունաստան, Հին Եգիպտոս, Բաբելոն, Ամերիկայում, Մայաների ու Ացտեկների` որոնց մասին շատ ավելի քիչ բան է հայտնի, մի խոսքով հին պատմություն:

Cassiopeia
19.02.2007, 14:38
Լավ, քանի որ թեման արդեն առկա է, և քանի որ դեռևս կոնկրետ քննարկում չունենք, եկեք խոսենք այն թևավոր խոսքերի մասին, որոնք ծնվել են հենց այդ դիցաբանությունից: Կարծում եմ ոմանց համար հետաքրքիր կլինի օրինակ իմանալ, թե որտեղի՞ց է գալիս Դանայան տակառ, կամ Սիզիփոսի քար, Ավգյան ախոռներ և այլն արտահայտությունները: Սրանք քննարկելու ընթացքում արդեն ի հայտ կգա "երկխոսությունը"…

Koroleva
20.02.2007, 16:08

Այսինքն՝ պատմություննե՞րը, դե ուրեմն սկսեմ :)
Դանայան տակառը ես այդքան էլ չեմ սիրում, բայց…
Լինում է, չի լինում երկու եղբայր՝ Եգիպտոս և Դանայոս, նրանցից յուրաքանչյուրին աստվածները պարգևում են 50-ական երեխաներ (իբր թե լավ բան են անում:) )
Եգիպտոսին՝ 50 տղա, Դանայոսին՝ 50 աղջիկ,
Ու եղբայրները որոշում են սիրահարվել իրենց քույրերին, ինչը նորմալ երևույթ է հին Հունաստանի համար (վառ օրինակ՝ Հերան ու Զևսը, որոնք միաժամանակ քույր ու եղբայր էին և ամուսիններ):
Բայց քույրերը իրենց հոր հետ փախչում են իրենց եղբայրներից, սակայն նրանք հասնում են .... կռիվ, ջարդ, վերջում հարսանիք :) Սակայն միայն առերես էր այդ հարսանիքը, հայրը՝ Դանայոսը, իր աղջիկներին տվել էր դանակներ (որտեղից էլ ճարել էր:) ) և ասել, որ արյամբ ներկեն ամուսնական մահիճը…
Գիշերվա լռության մեջ մեկը մյուսի հետևից մեռնում էին Եգիպտոսի որդիները, որոնց սպանում էին կանայք, բացի ամենափոքրից (որի անունը ցավոք մոռացել եմ), նա փրկում է իր ամուսնուն, դրանով արժանանում իր հոր ցասմանը, բայց Աֆրոդիտեն՝ սիրո աստվածուհին, հովանավորում է նրանց և ազատում հոր ձեռքից…
Հիմա անցնենք 49 դանայուհիներին, որոնց այդպես են անվանել իրենց հոր պատվին: Նրանց աստվածները պատժեցին (ու միշտ այդպես, հնարավոր չէր ուղղակի թույլ չտալ, որ 49 հոգի չմեռնի) ստորերկրյա արքայությունում, Հադեսի մռայլ թագավորությունում նրանք պետք է ջուր լցնեին անհատակ կարասի մեջ, որը, ինչպես հասկանում եք, անհույս գործ էր, ու հենց դրանից էլ (ես արդեն հասնում եմ ամենակարևոր, հիմնական մասին) առաջացել է ԴԱՆԱՅԱՆ ԿԱՐԱՍ արտահայտությունը, որը նշանակում է աննպատակ, անհույս գործ:8
ոնց որ թե, վերջ,
ո՞վ է հիշում փոքր աղջկա անունը

Ուլուանա
20.02.2007, 21:20
...ու հենց դրանից էլ (ես արդեն հասնում եմ ամենակարևոր, հիմնական մասին) առաջացել է ԴԱՆԱՅԱՆ ԿԱՐԱՍ արտահայտությունը, որը նշանակում է աննպատակ, անհույս գործ
Մի փոքրիկ ուղղում... չէ, ուղղում էլ չէ, ավելի շուտ երևի դիտողություն. ;) ինչքան գիտեմ, առավել ընդունված է դանայան տակառ ձևը։

Koroleva
21.02.2007, 12:04
Մի փոքրիկ ուղղում... չէ, ուղղում էլ չէ, ավելի շուտ երևի դիտողություն. ;) ինչքան գիտեմ, առավել ընդունված է դանայան տակառ ձևը։

Վաաաաաաաաաաայ, այնքան խորացել էի, որ վերջում արդեն տակառը դարձել է կարաս:think

Cassiopeia
21.02.2007, 12:06
Վաաաաաաաաաաայ, այնքան խորացել էի, որ վերջում արդեն տակառը դարձել է կարաս:think

Կարևորը պատմությունը իր իմաստը չի կորցրել…
Ես այդ պատմության մեջ այդպես էլ չեմ հիշում, 50-րդ զույգը իրար հետ են մնում, թե արժանանում մյուսների բախտին…:think

ihusik
21.02.2007, 19:36
Մի քանի խոսք եմ ուզում գրել ուղղակի որպես մեկնաբանության հիմք այս պատմվածքների հետ կապված, քանի որ ամեն մի նման գրվածքի մեջ բացի պատմական մասից կա նաև գաղտնագիտական մաս՝ թաքցված այդ պատմվածքի տակ: Եվ չպետք է մոռանանք, որ ամեն թիվ իր նշանակությունն ու իմաստն ունի այս կամ այն երևույթի հետ կապված: Ձեր ուշադրությունն եմ հրավիրում այժմ 49=7 * 7 թվերի վրա:

Հետաքրքիր է, որ երկու պատմվածքներում էլ նույն 49 թիվն է գերիշխում - 49 դանայուհիները ստորերկրյա արքայությունում, Հադեսի մռայլ թագավորությունում (ուր գնում են մահացած հոգիները) և մյուս պատմության մեջ 50-1=49 Եգիպտոսի մահացած որդիների քանակը:
49=7 * 7 Մարդն ունի 7 մարմին (1.ֆիզիկական, 2.եթերային, 3.աստեղային=աստրալ, 4.ցածրագույն մտային=մենթալային, 5.Բարձրագույն Մտային=Մենթալային, 6.Բուդհի, 7.Ատմա) ու այս 7-ն իրենց հերթին բաղկացած են 7 ենթամակարդակներից, որոնք բաժանվում են մեկն մյուսից ըստ իրենց համապատասխան նրբության ու որակի: Հնում ավելի ճիշտ գիտեին ու ճիշտ էլ վարվում էին, որ համապատասխան կերպ նշում էին մահացած (այլ աշխարհ տեղափոխված) մարդու 49-րդ օրը (ներկայիս 40-ի փոխարեն), երբ մահացածի հոգին նոր ծնվում է այդ նոր՝ ավելի նուրբ աշխարհում:

Մի խնդրանք, ո՞վ կարող է ասել, որտեղից կարող եմ ձեռք բերել Փսիխեյայի ու Էրոսի մասին պատմվածքի հայերեն կամ ռուսերեն թարգմանությամբ գրքի կոմպյուտորային տարբերակը կամ ինտերնետային կայքը կամ եթե ցանկացող կա թող ներկայացնի այստեղ այդ պատմությունն, եթե դա ևս այս թեմայի մեջ է մտնում:

Koroleva
22.02.2007, 13:03
Կարևորը պատմությունը իր իմաստը չի կորցրել…
Ես այդ պատմության մեջ այդպես էլ չեմ հիշում, 50-րդ զույգը իրար հետ են մնում, թե արժանանում մյուսների բախտին…:think

Եթե դու ուշադիր լինես, երբեք լավ ավարտը ցույց չի տրվում,
ես գրել էի, որ նրանք միասին են մնում Աֆրոդիտեի հովանավորությամբ, թեև հայրը մի քիչ համը հանում է...:)

Amaru
28.02.2007, 15:37
Հա, էտ զույգը միասին ա մնում :)

Հայկօ
28.12.2008, 08:34
Լավ, քանի որ թեման արդեն առկա է, և քանի որ դեռևս կոնկրետ քննարկում չունենք, եկեք խոսենք այն թևավոր խոսքերի մասին, որոնք ծնվել են հենց այդ դիցաբանությունից: Կարծում եմ ոմանց համար հետաքրքիր կլինի օրինակ իմանալ, թե որտեղի՞ց է գալիս Դանայան տակառ, կամ Սիզիփոսի քար, Ավգյան ախոռներ և այլն արտահայտությունները: Սրանք քննարկելու ընթացքում արդեն ի հայտ կգա "երկխոսությունը"…

1. Կար-չկար մի Սիզիփոս: Ու մի օր էս Սիզիփոսին աստվածները պատժեցին: Ուրեմն ինքը մի մեզ քար էր գլորում սարն ի վեր, բայց հենց մինչև գագաթը մի քայլ էր մնում, քարը ձեռքից պոկվում ու գահավիժում էր ներքև: Ու խեղճ հարիֆը էլի էր սկսում էդ քարը գլորել: Ու տենց՝ անընդհատ: Է՛շ էր, է՛լի:

2. Կար-չկար մի թագավոր, անունը՝ Ավգոս: Էս Ավգոսը լիքը ձի ուներ, ու էդ ձիերը առավոտից իրիկուն ախոռում կղում էին: Հետո մի օր եկավ Հերակլեսը, ախողի պատերը քանդեց ու կողքերով հոսող երկու գետերի հուները շուռ տվեց ախոռների մեջ՝ կղկղամեջ անելով սաղ թագավորությունը: Ձիերն էլ փախան: Բայց հո՞ ինքն իր տասներկու սխրանքներից մեկը արեց: Ապրի՛ Հերակլեսը:

Բա՞:

Rhayader
01.01.2009, 12:53
Հունական դիցաբանությունը չեմ սիրում: Աստվածները կռիս ու անպատասխանատու, հերոսները՝ դավաճան ու ագահ:
Մենակ Հեկտոր եր դեմք, էն էլ... Ես սկզբից մինչև վերջ տրոյացիքի կողմն էի:

dvgray
04.01.2009, 07:25
Քանի որ հին հունական առասպելներ ու լեգենդներ ասելով հասկանում ենք առաջին հերթին Հոմերոսի "Իլեականն ու Ոդիականը", ապա ասեմ, որ անգերազանցելի գործ է:
Մեծ մարդկանց ու մեծ հերոսների մասին մարդկայն ու գեղեցիկ պատումներ է թողել սրունդներին հեղինակը: Ամեն մի հերոսը մի աշխարհ է, ու բնական է, որ հետագա սերունդների Մեծ արվեստագերտների, Զինվորականների, Պետական գործիչների ու Մեծ մտածողների համար այն հազարամյակների շարունակ եղել է ու շարունակում է լինել ներշնչանքի, սովորելու, ու աշխարհի կարգ ու կանոնը հասկանալու հիմնական հանրագիտարանը:
Անգերազանցելի գործ է, իր անգերազանցելի հերոսներով:
Մեծն Աքիլլես… Մեծն Ալեքսանդրի նախատիպը, ներշնչման աղբյուրը:

Rhayader
04.01.2009, 19:20
Գրեյ, Աքիլլեսն ընդամենը փառասեր մալալետկա էր, որ հազարավոր անմեղների դիակների վրա կառուցեց սեփական փառքի հուշարձանը: Երբեք հայտնի չեղավ որպես հերոս-փրկիչ, ի տարբերություն Թեսևսի, որը սպանեց Մինոտավրոսին՝ աթենացիներին ստորացուցիչ մարդկային կյանքերի հարկ վճարելուց փրկելու համար, Բելերոփոնի՝ որը սպանեց մարդկանց կեղեքող Քիմեռային: Մի՞թե երանել չեն նրանք, ովքեր ապրեցին հանուն մարդկանց ու մեռան աստվածների նախանձից:
Ո՞վ էր Աքիլլեսը. սպանությունների գործիք, ու ոչինչ ավելի: Մարդկայնությունից զուրկ, գրեթե անխոցելի կիսաստված:
Հեկտորը՝ այդքան մարդկային ու սիրող, մահանում է՝ սեփական քաղաքն ու ընտանիքը պաշտպանելով: Մինչև վերջ հավատարիմ իր պատվին ու պարտքին՝ նա գնում է Հադեսի թագավորությունը, իր մարմինը թողնելով Աքիլլեսի նման դիակեր անգղի քրքրելուն:
Ո՞վ է ավելի երանելի նրանցից:

dvgray
05.01.2009, 07:09

ստոպ, ստոպ ,ստոպ
հարցը կարծեմ են չէր, թե ում ես դու համարում հերոս և ում հակահերոս, այլ այն որ դու համարում ես, որ

հերոսները՝ դավաճան ու ագահ:

իսկ հետո բացատրում, որ տրոյացիները լավն են: Այսինքն կարելի՞ է համարել, որ Հոմերոսի մոտ դու ինչ որ մի լավ բան տեսել ես, թե՞ բոլորը դավաճան ու ագահ են:

Ասենք Այաքսը: Նա ի՞նչ էր, ագահ՞, դավաճան՞՞

Rhayader
05.01.2009, 07:20
Հույներն են ագահ ու դավաճան:

Ասենք Այաքսը: Նա ի՞նչ էր, ագահ՞, դավաճան՞՞

Այաքսը միանշանակորեն ագահ էր: Նեղվեց, որ Աքիլլեսի զրահն իրեն չհասավ՝ ու սատկեց հույժ անբարենպաստ հանգամանքներում:

dvgray
05.01.2009, 07:32
Հույներն են ագահ ու դավաճան:

Այաքսը միանշանակորեն ագահ էր: Նեղվեց, որ Աքիլլեսի զրահն իրեն չհասավ՝ ու սատկեց հույժ անբարենպաստ հանգամանքներում:

պարզ է: Դժվար է քո հետ հակաճառելը, քանի որ դու համարում ես Արիստոտելին , Պլատոնին կամ Սոկրատին ագահ ու դավաճան…
Բսյց մի թերևս վերջին հարց: Որ՞ "ազգին" ես դու համարում ոչ ագահ ու աչ դավաճան ;)

Rhayader
05.01.2009, 08:30
պարզ է: Դժվար է քո հետ հակաճառելը, քանի որ դու համարում ես Արիստոտելին , Պլատոնին կամ Սոկրատին ագահ ու դավաճան…
Բսյց մի թերևս վերջին հարց: Որ՞ "ազգին" ես դու համարում ոչ ագահ ու աչ դավաճան ;)

Ես տրոյական պատերազմի հույների մասին էի խոսում:
Արիստոտելն իսկապես ամբիցիոզ հայվան էր, չնայած սարսափելիության աստիճանի մեծ տաղանդին: Մարդկայնությունից զուրկ տրամաբանական մեքենա:
Պլատոնին ու Սոկրատեսին ես շատ եմ հարգում՝ Պյութագորասի հետ միասին նրանք իմ ամենասիրելի հույն փիլիսոփաների եռյակն են:

Դանտես
05.01.2009, 19:41
Հունական դիցաբանությունը չեմ սիրում: Աստվածները կռիս ու անպատասխանատու, հերոսները՝ դավաճան ու ագահ:
Մենակ Հեկտոր եր դեմք, էն էլ... Ես սկզբից մինչև վերջ տրոյացիքի կողմն էի:

Համաձայն եմ Հեկտորի նման :hands կերպար ամբողջ Հունական դիցաբանության մեջ չկա:

Ֆրեյա
05.01.2009, 21:10
Իսկ ով ասաց, որ պետք է առասպելները լինել միայն հավատարիմ, բարեգործ, սխրագործ մարդկանց կամ աստվածների մասին ;)
Հունական առասպելները որոշակի ժողովրդի դաստիարակության, խրատի իմաստ ունեն, այդ պատճառով այնպիսի սիտուացիաներ են նկարագրվում, որոնք մարդկանց հասկանալի լինեն, նրանց առօրյա հարցերին վերաբերվեն եւ որոշակի լուծումներ տան:

Ամենաշատը սիրում եմ Պանդորայի մասին պատմությունը, Պանդորայի արկղի մասին առասպելը, և Նարցիսի մասին առասպելը, շատ տխուր է :cry :) Մանավանդ, երբ ասում է` կռանում էր Նարցիսը ջրի վրա, որ համբուրի իր արտացոլանքը... :(
Ահագին բան կարելի է սովորել այդ առասպելներից :P

Իսկ որոշ պատմություններ շատ արդիական են նույնիսկ այսօր, օրինակ Էդիպ արքայի առասպելը` վերջին օրերը :(

HardRock
07.01.2009, 16:43
Rhayader. ասածներիդ հետ համանձայն չեմ: Նախ առաջին հիշի թե դա որ ժամանակներում է եղել, Աքիլեսը հմուտ ու ամարյա անպարտելի ռազմիկ էր, ու կռվելը ու մարդ սպանելը այն ժամանակներում սովորական բան էր, էդ դու հիմակվա աչքերովես նայում ու եզրակացություն կազմում, հետո քո ասած Հեկտորը մարտերի ժամանակ քիչ մարդա սպանե՞լ, պարզապես ինքը այնքան մեծ ռազմիկ չի եղել որ ավելին իմացվեր: Երկրորդը, Տրոյայի պատերազմը ինչից սկսվեց, Ելենայի, որին Հեկտորի եղբայր` Պարիսը փախցրեց, փախցրեց այլ ոչ թե նվաճեց, փախցրեց այնտեղից, որտեղ իրեն ընդունել էին որպես բարեկամ, իսկ Հեկտորը այդ ամենինչի վրա աչք փակեց:
Աքիլեսի մասին եթե հիշում ես թե ֆիլմից թե գրքից, շատ ջղայնանումա երբ սպանում են իր փոքր եղբորը` Պատրոկլեսին, դրա համարել Հեկտորին կանչումա մենամարտի սպանում ու անարգում նրա դիակը, բայց երբ զայրույթը անցնումա ու երբ Հեկտորի հայրը, անունը մոռացել եմ գալիսա ու խնդրում հետ տալ դիակը, Աքիլեսը հետա տալիս ու կարգադրում իր թիկնապահներին ապահով տեղ հասցնեն, որպեսի պատվով թաղեն Հեկտորին, որովհետև աքօլեսնելա համարում որ նա լավ ռազմիկ էր, իսկ այ Պարիսը զինվոր չլինելով ու մի անգամ արդեն պարտվելով ու փախչելով աստվածների օգնությամբ է հարցերը լուծում Աքիլեսից:

Rhayader
20.01.2009, 01:57
Rhayader. ասածներիդ հետ համանձայն չեմ: Նախ առաջին հիշի թե դա որ ժամանակներում է եղել, Աքիլեսը հմուտ ու ամարյա անպարտելի ռազմիկ էր, ու կռվելը ու մարդ սպանելը այն ժամանակներում սովորական բան էր, էդ դու հիմակվա աչքերովես նայում ու եզրակացություն կազմում, հետո քո ասած Հեկտորը մարտերի ժամանակ քիչ մարդա սպանե՞լ, պարզապես ինքը այնքան մեծ ռազմիկ չի եղել որ ավելին իմացվեր:
Համաձայն չեմ: Հեկտորը բնավ չէր զիջում Աքիլլեսին: Ինքը, լինելով հասարակ մահկանացու ելավ կիսաստված Պելևսի ու աստվածուհի Թետիսի որդու դեմ ու պարտվեց միայն նրա հաշվին, որ աստվածների գցած վիճակն իր օգտին դուրս չեկավ: Աստվածները չօգնեին՝ Աքիլլեսի նման անպատիվ ու խղճուկ փալասը հաղթողը չէր: Հազիվ կանացի շորեր հագներ ու թաքնվեր պատերազմից:

Երկրորդը, Տրոյայի պատերազմը ինչից սկսվեց, Ելենայի, որին Հեկտորի եղբայր` Պարիսը փախցրեց, փախցրեց այլ ոչ թե նվաճեց, փախցրեց այնտեղից, որտեղ իրեն ընդունել էին որպես բարեկամ, իսկ Հեկտորը այդ ամենինչի վրա աչք փակեց:
Պարիսն իրականում Աֆրոդիտեի օգնությամբ նվաճեց Հեղինեի սիրտը: Հեղինեն եկավ նրա հետ իր իսկ կամքով: Հեկտորն ընտրություն ուներ՝ կամ եղբոր կյանքը, կամ կոնֆլիկտ:
Դա իրականում մանրուք էր, որն Ագեմեմնոնն օգտագործեց իր շահերի համար:

Աքիլեսի մասին եթե հիշում ես թե ֆիլմից թե գրքից, շատ ջղայնանումա երբ սպանում են իր փոքր եղբորը` Պատրոկլեսին, դրա համարել Հեկտորին կանչումա մենամարտի
Պատրոկլեսը երբեք էլ չի եղել Աքիլլեսի եղբայրը: Պատրոկլեսը նրա ընկերն ու սիրեկանն էր:

իսկ այ Պարիսը զինվոր չլինելով ու մի անգամ արդեն պարտվելով ու փախչելով աստվածների օգնությամբ է հարցերը լուծում Աքիլեսից:
Պարիսն իրականում հիանալի զինվոր էր, պատմության սկզբում նա հաղթում է Պրիամոսի բոլոր որդիներին՝ Հեկտորին ներառյալ: ԻՆչ է կատարվում նրա հետ հետո՝ անկարող եմ բացատրել, բայց ենթադրում եմ՝ Հերան ու Աթենասն են հաղթանակը նրանից խլում:

HardRock
20.01.2009, 15:01
Համաձայն չեմ: Հեկտորը բնավ չէր զիջում Աքիլլեսին:
Կարող ես համաձայն չլինել, բայց պատմությունը հակառակնա ասում:

HardRock
20.01.2009, 15:04
Հեկտորն ընտրություն ուներ՝ կամ եղբոր կյանքը, կամ կոնֆլիկտ:
Դա իրականում մանրուք էր, որն Ագեմեմնոնն օգտագործեց իր շահերի համար:

Չէ, թեկուզ ճիշտա ասում են Հեղինեն առիթեր պատերազմի, բայց Տրոյացիք պարզապես կարող էին Հեղինեին հանձնել իր ամուսնուն: Այ դրանից հետո իրանք լրիվ մաքուր կլիներն:

Պատրոկլեսը երբեք էլ չի եղել Աքիլլեսի եղբայրը: Պատրոկլեսը նրա ընկերն ու սիրեկանն էր: Չեմ պնդում, բայց իմ հիշելով չէ:

Rhayader
20.01.2009, 20:37
http://www.lib.ru/POEEAST/GOMER/gomer01.txt
Կարդա) ու հիշի որ սա հույն ա գրել:

Ապե Ջան
14.04.2011, 12:54
Փնտրում Հոմերոսի՝

1.«Իլիական»
2.«Դանթե»
3.«Ոդիսական»

Դանթե` «Աստվածային կատակերգություն»

Շնորհակալություն… …Ճ

Ռուֆուս
14.04.2011, 12:58
Փնտրում Հոմերոսի՝

1.«Աստվածային կատակերգություն»
2.«Իլիական»
3.«Դանթե»
4.«Ոդիսական»

Շնորհակալություն… …Ճ

Մի հատ ուղղում, Հոմերոսը մենակ Իլիականի ու Ոդիսականի հեղինակն է: Դանթեն ստեղծագործություն չէ, այլ «Աստվածային Կատակերգության» հեղինակն է:

Freeman
14.04.2011, 13:18
Իլիականն ու Ոդիսականը հայերեն չափածո քիչ ա հանդիպում(մի անգամ եմ տեսել,էն էլ խեղճ գրքի վրա հալ չկար),Դանտեի Կատակերգությունն ընդհանրապես հայերեն չեմ հանդիպել(բայց լսել եմ որ կա):
Ամեն դեպքում ավելի կոնկրետ քեզ ի՞նչ լեզվով ա պետք,ենթադրում եմ էլեկտրոնային տարբերակը չես փնտրում:Ոդիսականն արձակ դարձրած եթե տանը գտնեմ մի ձև կկապվենք կտամ

Ապե Ջան
14.04.2011, 13:23

Գրքերը կան, փնտրում եմ էլեկտրոնային տարբերակը:
Շտապ է անհրաժեշտ:

Freeman
14.04.2011, 13:37
Ռուսերեն՝ Իլիական (http://lib.ololo.cc/b/212625/download), Ոդիսական (http://lib.ololo.cc/b/136202/fb2)
Ոդիսականը .fb2 ա cool reader-ը քաշի,որ բացես
«Աստվածային կատակերգություն» (http://lib.ololo.cc/b/181534/download)

Ռուֆուս
14.04.2011, 13:38
Իլիականն ու Ոդիսականը հայերեն չափածո քիչ ա հանդիպում(մի անգամ եմ տեսել,էն էլ խեղճ գրքի վրա հալ չկար),Դանտեի Կատակերգությունն ընդհանրապես հայերեն չեմ հանդիպել(բայց լսել եմ որ կա):
Ամեն դեպքում ավելի կոնկրետ քեզ ի՞նչ լեզվով ա պետք,ենթադրում եմ էլեկտրոնային տարբերակը չես փնտրում:Ոդիսականն արձակ դարձրած եթե տանը գտնեմ մի ձև կկապվենք կտամ

Իրականում երեքն էլ ամբողջությամբ հայերեն թարգմանված են, Իլիականը ունեմ, բայց գրքով ա:

Ապե Ջան
14.04.2011, 15:26
Իրականում երեքն էլ ամբողջությամբ հայերեն թարգմանված են, Իլիականը ունեմ, բայց գրքով ա:

Չէ Հայկ ջան գրքով բոլորը ունեմ, ինձ էլեկտրոնային է անհրաժեշտ:

ministr
14.04.2011, 15:36
Համաձայն չեմ: Հեկտորը բնավ չէր զիջում Աքիլլեսին: Ինքը, լինելով հասարակ մահկանացու ելավ կիսաստված Պելևսի ու աստվածուհի Թետիսի որդու դեմ ու պարտվեց միայն նրա հաշվին, որ աստվածների գցած վիճակն իր օգտին դուրս չեկավ: Աստվածները չօգնեին՝ Աքիլլեսի նման անպատիվ ու խղճուկ փալասը հաղթողը չէր: Հազիվ կանացի շորեր հագներ ու թաքնվեր պատերազմից:

Պարիսն իրականում Աֆրոդիտեի օգնությամբ նվաճեց Հեղինեի սիրտը: Հեղինեն եկավ նրա հետ իր իսկ կամքով: Հեկտորն ընտրություն ուներ՝ կամ եղբոր կյանքը, կամ կոնֆլիկտ:
Դա իրականում մանրուք էր, որն Ագեմեմնոնն օգտագործեց իր շահերի համար:

Պատրոկլեսը երբեք էլ չի եղել Աքիլլեսի եղբայրը: Պատրոկլեսը նրա ընկերն ու սիրեկանն էր:

Պարիսն իրականում հիանալի զինվոր էր, պատմության սկզբում նա հաղթում է Պրիամոսի բոլոր որդիներին՝ Հեկտորին ներառյալ: ԻՆչ է կատարվում նրա հետ հետո՝ անկարող եմ բացատրել, բայց ենթադրում եմ՝ Հերան ու Աթենասն են հաղթանակը նրանից խլում:

Եթե աստվածները օգնեցին Աքիլլեսին հաղթելու Հեկտորին, ներկայանալով Անտենորի տեսքով և հետո չքանալով, ապա դա չի նշանակում, որ Աքիլլեսը փալաս էր :)
Համ էլ էդ ինչ նորություն էր որ Պատրոկլոսը Աքիլլեսի սիրեկանն էր? Իլիականի մեջ նման բան չկա գրած (99%): Աքիլլեսը, եթե չեմ սխալվում Բրիսեիսի հետ եր "առնում տալի" :)

Freeman
14.04.2011, 17:02
Չէ Հայկ ջան գրքով բոլորը ունեմ, ինձ էլեկտրոնային է անհրաժեշտ:
Սրանք չեղա՞ն,թե՞ ուրիշ լեզվով էր պետք

Ռուսերեն՝ Իլիական (http://lib.ololo.cc/b/212625/download), Ոդիսական (http://lib.ololo.cc/b/136202/fb2)
Ոդիսականը .fb2 ա cool reader-ը քաշի,որ բացես
«Աստվածային կատակերգություն» (http://lib.ololo.cc/b/181534/download)

Skeptic
14.04.2011, 17:33
Համ էլ էդ ինչ նորություն էր որ Պատրոկլոսը Աքիլլեսի սիրեկանն էր? Իլիականի մեջ նման բան չկա գրած (99%): Աքիլլեսը, եթե չեմ սխալվում Բրիսեիսի հետ եր "առնում տալի" :)

Նորություն չի, թունդ դեբատների թեմա ա (http://en.wikipedia.org/wiki/Achilles_and_Patroclus): Ճիշտ ա, Հոմերոսը կոնկրետ չի ասել, որ սիրեկաններ են, բայց ամեն ինչ վկայում ա էդ մասին: Ինչևէ, վիճելի հարց ա:

Leo Negri
14.04.2011, 17:55
բայց ենթադրում եմ՝ Հերան ու Աթենասն են հաղթանակը նրանից խլում:

Եթե աստվածները օգնեցին Աքիլլեսին հաղթելու Հեկտորին

Ստեղ արժե նշել, որ աստվածները /Արեսը ու Աֆրոդիտան, եթե չեմ սխալվում/ մի պահ իջնում են Տրոյայի կոմից կռվեն, բայց հույն հերոս Դիոմեդեսը ջարդները տալիսա ու հետ ուղարկում Օլիմպոս:

Նենց որ պետք չի գրել, որ հույները աստվածների օգնության հաշվին են կրել` նամանավանդ եթե հաշվի առնենք, որ ոչ մի աստված ուղիղ իմաստով հույների կոմից չի իջնում կռվում:

Դավիթ
14.04.2011, 17:59
Նորություն չի, թունդ դեբատների թեմա ա (http://en.wikipedia.org/wiki/Achilles_and_Patroclus): Ճիշտ ա, Հոմերոսը կոնկրետ չի ասել, որ սիրեկաններ են, բայց ամեն ինչ վկայում ա էդ մասին: Ինչևէ, վիճելի հարց ա:
\

Դե մարդիկ 9 տարի մեկ վրանում են ապրել:)

Դավիթ
14.04.2011, 18:01
Ստեղ արժե նշել, որ աստվածները /Արեսը ու Աֆրոդիտան, եթե չեմ սխալվում/ մի պահ իջնում են Տրոյայի կոմից կռվեն, բայց հույն հերոս Դիոմեդեսը ջարդները տալիսա ու հետ ուղարկում Օլիմպոս:

Նենց որ պետք չի գրել, որ հույները աստվածների օգնության հաշվին են կրել` նամանավանդ եթե հաշվի առնենք, որ ոչ մի աստված ուղիղ իմաստով հույների կոմից չի իջնում կռվում:

Աֆրոդիտան չեմ կարծում կռվեր, բայց Աթենասն հաստատ հույների կողմից կռվեց Արեսի դեմ:

Հայկօ
14.04.2011, 18:37

Եթե ճիշտ եմ հիշում՝ Արեսին ռազմի դաշտից վերջնականապես լարում ա Աթենաս Պալլասը: Իսկ այ Աֆրոդիտեին իրոք Դիոմեդեսն ա իր նիզակով մի թեթև ծակում, երբ աստվածուհին փորձում ա Դիոմեդեսից փրկել իր ձյունաճերմակ որդուն: Հետո մնացած աստվածները (ու մանավանդ Աթենասը) լավ ղժժում են վրան ու էվակուացնում վերև:

Արեսին մենակ Ամֆիտրիոնն ա հաղթել՝ երկվորյակ Հերակլեսների հայրը ;):

Leo Negri
14.04.2011, 18:42
Աֆրոդիտան չեմ կարծում կռվեր, բայց Աթենասն հաստատ հույների կողմից կռվեց Արեսի դեմ:

Կռվելա: Դիոմեդեսը /Իլիականում միակ աստվածների դեմ ձեռք բարձրացրած հերոսնա, Իլիականի հինգերորդ գրքում մարտի դաշտում վիրավորումա թե Արեսին /փորից/ , թե Աֆրոդիտային /ձեռքից/ :

Աթենան ոչ մի տեղ չի կռվում, ընդամենը անուղղակի ամրացնում ու ոգեշնչումա Դիոմեդեսին` վարելով վերջինիս մարտակառքը ու ուղղորդելով վերջինիս նիզակը:

Արեսին մենակ Ամֆիտրիոնն ա հաղթել՝ երկվորյակ Հերակլեսների հայրը :

:hands

Դավիթ
15.04.2011, 03:16
Գիրք 21, երբ աստվածները իրար մեջ են պատերազմում, Աթենան վիրավորում է Արեսին և Աֆրոդիտեյին:

Leo Negri
15.04.2011, 13:32
Գիրք 21, երբ աստվածները իրար մեջ են պատերազմում, Աթենան վիրավորում է Արեսին և Աֆրոդիտեյին:

Իրար մեջ, ոչ թե մարդկանց դեմ:
Էս արդեն աստվածների անձնական քաշքշուկնա:

Դավիթ
15.04.2011, 14:38
Հասկանալի է հիմա:)

Ինձ միշտ հուզել է այն փաստը, որ Աքիլլեսը իրեն կամակոր երեխայի նման էր պահում այդ տաս տարվա ընթասքում: Եթե Հեկտորը չսպաներ իր ընկերոջը, երևի Աքիլլեսը այդպես էլ չմասնակցեր պատերազմին, ինչ է որ Ագամեմնոնի հետ չկարողացան կիսել ավարը ժամանակին:

Leo Negri
15.04.2011, 15:09
Հոմերոսի մոտ հստակ տարիքը չի նշվում, բայց ընդհանուր սյուժեից պարզա, որ պատերազմի սկզբում Աքիլլեսը դեռ ահագին դեռահասա: Ինչքան էլ գեղեցիկ Աքիլլեսը չլիներ, մենակ դեռահաս տղայինա հնարավոր աղջիկների մեջ պահել` ասելա թե եթե Աքիլլեսը հասուն լիներ, միանգամից տեղի կբերեին, ով ովա, ու Ոդիսևսի խորամանկության կարիքը չէր լինի:

Նենց որ Աքիլլեսի նազուտուզը բացատրվումա տարիքով` ինքը կամակոր էրեխա էլ կա իր էությամբ:

Դավիթ
15.04.2011, 17:12
Դե եթե Աքիլլեսը չմահանար, ձիու պետքությունն էլ անրաժեշտ չէր լինի:

Leo Negri
16.04.2011, 04:52
Դե եթե Հելենային չթռցնեին, Աքիլլեսի պետքությունն էլ անհրաժեշտ չեր լինի:
Թեկուզ բացառված չի մի ուրիշ բարեպաշտ առիթ գտնեին Տրոյան թալանելու համար:

p.s. Ոդիսևսի խորամանկություն ասելով տվյալ դեպքում ես նկատի ունեի Աքիլեսսին զորակոչելը, ոչ թե ձին:

Mane10
22.04.2015, 20:46
շատ լավ գիրքա չունի ոչմի պակաս պռատ բան ով չի կարդացել ցավում եմ որովհետև մեծ բան եք կորցրել