PDA

Դիտել ողջ տարբերակը : Տեղանքին հատուկ արվեստ (Site specific art) և արվեստ բնության գրկում (Land art)



Ուլուանա
04.02.2011, 02:42
Տեղանքին հատուկ արվեստի (site specific art) գործերը ստեղծվում են որոշակի վայրում գոյություն ունենալու համար։ Սովորաբար արվեստագետն իր արվեստի գործը պլանավորելիս ու ստեղծելիս հաշվի է առնում տեղանքը, որը կարող է լինել թե՛ բացօթյա, թե՛ փակ տարածք։
Արվեստի այս ուղղությունը ձևավորվել է 20–րդ դարի 70–ականներին։

Բացօթյա տեղանքին հատուկ արվեստի գործերը հաճախ ներառում են բնության տեսարաններ՝ համադրված կայուն տեղադրված քանդակագործական տարրերի հետ։

Ավելի լայն իմաստով «տեղանքին հատուկ արվեստ» բառեզրը կիրառվում է արվեստի ցանկացած գործի համար, որն այս կամ այն չափով կապված է կոնկրետ տեղանքի հետ։ Այս առումով հետաքրքիր ճարտարապետական ձևավորում ունեցող շենքը կարող է համարվել տեղանքին հատուկ արվեստի նմուշ։


Լենդ արտը (Land art, Earth art) կամ արվեստը բնության գրկում կերպարվեստի ուղղություն է, որը հիմնված է բնական լանդշաֆտը որպես գեղարվեստական նյութ օգտագործելու վրա։ Այն ինչ–որ առումով կարելի է համարել տեղանքին հատուկ արվեստի (site specific art) ենթաճյուղ, եթե հաշվի չառնենք, որ բացի արվեստի ճյուղ լինելուց, այն նաև ժամանակակից բնապահպանական շարժում է հանդիսանում։ Առաջացել է 1960-ականների վերջերին ու 1970–ականների սկզբներին ԱՄՆ–ում։ Արվեստի այս տեսակը ենթադրում է արվեստի գործի ու բնապատկերի միջև սերտ կապ. գործերն ստեղծվում են բնության գրկում, բնական նյութերից, ինչպիսիք են հողը, քարերը (խճաքարերը, գլաքարերը), ծառերը, ճյուղերը, տերևները, ջուրը, ինչպես նաև դրանցից ստացված այլ նյութեր ու առարկաներ, որոնք կարելի է գտնել բնության գրկում (մետաղ, բետոն և այլն)։ Այս արվեստի գործերը հաճախ ստեղծվում են քաղաքակրթությունից բավական հեռու վայրերում՝ ենթարկվելով բնական պայմաններում տեղի ունեցող փոփոխություններին ու քայքայմանը։

Լենդ արտի ակնառու ներկայացուցիչներից է բրիտանացի քանդակագործ, լուսանկարիչ ու բնապահպան Էնդի Գոլդսուորսին (Andy Goldsworthy)։ Ահա նրա գործերից «մի քանիսը». :)

http://img713.imageshack.us/img713/3370/21goldsworthylg.jpg

http://img337.imageshack.us/img337/4844/1064195590x438.jpg

http://img406.imageshack.us/img406/9527/21787923349c8666700f.jpg

http://img404.imageshack.us/img404/898/48910145.png

http://img405.imageshack.us/img405/5066/andygoldsworthy03.jpg

http://img146.imageshack.us/img146/3775/andygoldsworthyfallleav.png

http://img573.imageshack.us/img573/9444/andygoldsworthy3.jpg

http://img153.imageshack.us/img153/748/andygoldsworthy1.jpg

http://img227.imageshack.us/img227/46/andygoldsworthy4.jpg

http://img214.imageshack.us/img214/9954/art109.jpg

http://img408.imageshack.us/img408/5923/artsfeature27071.jpg

http://img208.imageshack.us/img208/667/bf2fd.jpg

http://img222.imageshack.us/img222/8956/galerielelongandygoldsw.jpg

http://img171.imageshack.us/img171/205/high55andygoldsworthyir.jpg

http://img232.imageshack.us/img232/7637/goldsworthybirnest.jpg

http://img602.imageshack.us/img602/9665/goldsworthyweb.jpg

http://img214.imageshack.us/img214/5371/slide11v.jpg

Ֆոտոն
04.02.2011, 10:50
Հրաշալի թեմա::ok Համակ ուշադրությամբ կարդում եմ: Շատ շնորհակալ եմ: :)

Smokie
04.02.2011, 16:42
Ինձ շատ դուր եկավ, ուղղակի հրաշք է::roll