PDA

Դիտել ողջ տարբերակը : Xohanoc.info - Նորաբաց Խոհանոցային Կայք ՀԱՅԵՐԻ Համար

Ghevond20
03.02.2011, 19:14
:hands Ողջունում եմ բոլորիդ և ցանկանում եմ լսել ձեր կարծիքները
Ցանկանում եմ կազմակերպել մրցույթ կապված իմ կայքի բաղադրատոմսերը ավելացնելու հետ:
1 - ին հերթին ցանկանում եմ լսել ձեր կարծիքները ու առաջարկները 1-ին 2-րդ 3-րդ տեղերը գրաված մասնակիցների մրցանակների մասին ինչով պարգևատրենք?
2 - րդ ինչպես կազմակերպել մրցույթը որ կասկածներ չլինի մարդկանց մեջ որ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ հնարավոր է արդար բան կազմակերպել
3 - րդ Խնդրում եմ չքննադատել կայքը 1.Գիտեմ որ Ջումլա է 2. Գիտեմ որ ստանդարտ է և չի պարունակում հավելումներ 3.Իսկ թե ինչի համար եմ պատրաստել դա ել կբացատրեմ - քանի որ Հայ եմ որոշեցի մի կայքել հայերեն լեզով ունենամ(Չնայած որ շահույթ չկա ;) ):
Շնորհակալություն սպասում եմ ձեր առաջարկներին և խորհուրդներին
http://www.xohanoc.info

AMzone
03.02.2011, 19:36
ափսոս իմ մոտից չի բացում:

Ghevond20
03.02.2011, 19:41
ափսոս իմ մոտից չի բացում:

AMzone - ՋԱՆ ՋԱՆ ՋԱՆ հեսա հատուգ քո համար կպոխեմ VPS-ը որ քո մոտ բացի Դե գիդես քո կարծիքը Ամենակաևորնե

Kuk
03.02.2011, 19:44
Ինձ դուր եկավ: Բայց դե բան չեմ կարա ասեմ, թող կնանիք արտահայտվեն, էս իրա՛նց հավերժ միջավայրն ա:))

Ariadna
03.02.2011, 21:11
Թեթևակի նայեցի, դուրս եկավ, նաև ասեմ, որ բավական գրագետ էր, ինչը շատ հաճելի է։ Բաղադրատոմսերը շատ հետաքրքիր էին և հայկական շաբլոնից դուրս։ Էս կայքից հաստատ կօգտվեմ, շնորհակալություն :)

Interdenominational
03.02.2011, 21:13
ափսոս իմ մոտից չի բացում:

+1 error

Ghevond20
03.02.2011, 21:15
+1 error
Error-ները կապված են նոր VPS- սերվերի վրա տեղաթոխելու հետ վաղը հաստատ ոչմի բոխոք չի լինի

Ghevond20
03.02.2011, 21:20
Թեթևակի նայեցի, դուրս եկավ, նաև ասեմ, որ բավական գրագետ էր, ինչը շատ հաճելի է։ Բաղադրատոմսերը շատ հետաքրքիր էին և հայկական շաբլոնից դուրս։ Էս կայքից հաստատ կօգտվեմ, շնորհակալություն :)
Շնորհակալ եմ լավ խոսքերի համար… Ուղղակի ես մենակ եմ ես գործում և իհարկե շատ դժվար է հայալեզու կայք ունենալը դրա համար ցանկանում եմ ներգրավել մարդկանց որոնք ցանկություն կհայտնեն նոր բաղադրատոմսեր ավելացնեն մեր կայքում… Եթե ուզումեք նորմալ հայալեզու կայքերը շատանան անպայման պետք է միաորվել քանի որ մեկը կարող է գրագետ հայերեն տեքստ հավաքել իսկ մյուսը կարող է այդ ամենինչը ցուցադրի բոլորի համար… Ես անկեղծ ասում եմ Ես այս կայքից շահույթ չունեմ եթե ցանկացողներ կան որ կցանկանան միաորվել մեծ հաջույքով կնդունենք Ձեզ…
Նաև շնորհակալ եմ են մարդկանցից ովքեր չեն ցանկանա միանալ մեզ…

yerevanci
03.02.2011, 21:44
էս իրա՛նց հավերժ միջավայրն ա:))

չէ Կուկ ջան, իզուր չեն ասում, որ տղամարդու պատրաստածն ավելի համովա, ու էտ ըտենցա, դրան տարբերություն չկա, խի տղամարդ խոհարար չի՞ լինում

Դեկադա
03.02.2011, 21:48
չէ Կուկ ջան, իզուր չեն ասում, որ տղամարդու պատրաստածն ավելի համովա, ու էտ ըտենցա, դրան տարբերություն չկա, խի տղամարդ խոհարար չի՞ լինում

+1համաձայն եմ: Ավելի համով են պատրաստում: Մի տեսակ հոգի են մեջը դնում:

...կանայք ինձ քարկոծել չկա, սա սուբյեկտիվ ճշմարտություն ա, ապացուցված տարիների դիտարկումներով:):

Ghevond20
03.02.2011, 22:05
+1համաձայն եմ: Ավելի համով են պատրաստում: Մի տեսակ հոգի են մեջը դնում:

...կանայք ինձ քարկոծել չկա, սա սուբյեկտիվ ճշմարտություն ա, ապացուցված տարիների դիտարկումներով:):

Ժող … իսկ համամիտ չեք որ արդեն շատ ենք թեմաից շեղվել՞

Interdenominational
03.02.2011, 22:18
…ապացուցված տարիների դիտարկումներով:):

Ուրեմն երնեկ Ձեր ամուսնու տիկնոջը :hands

Ժող … իսկ համամիտ չեք որ արդեն շատ ենք թեմաից շեղվել՞

Չենք շեղվում… շատ լավ կայք է, ափսոս չի բացվում :(

Ghevond20
03.02.2011, 22:24
Չենք շեղվում… շատ լավ կայք է, ափսոս չի բացվում :(
Մինչև 24ժամը կբացի միք անհանգստացեք… Իսկ այս թեման բացել եմ ոչթե համեմատենք տղաներնեն լավ պատրաստում թե աղչիկները այլ թէ ով կցանկանա իր ունեցաց բաղադրատոմսերը հրապարակի… Բայց ոնց տեսնում եմ ոչմեկին դա չի հետաքրքրում

Ariadna
03.02.2011, 23:03

Ճիշտն ասած ես հաճույքով կկիսվեմ իմ բաղադրատոմսերով, միայն թե Ձեր՝ միացեք մեզ, ձեզ հաճույքով կընդունենք–ը մի տեսակ պարտավորեցնող է հնչում։ Լավ կլիներ, եթե լիներ այնպիսի համակարգ կայքում, որ կարողանայինք պարզապես մտնել, գրել բաղադրատոմսը և ուղարկել, իսկ դուք արդեն կորոշեիք՝ դնել թե չէ, կամ որքանով է գրագետ գրված։ Միգուցե այնքանով է իմ ասածը բարդ, որ դրա համար պետք է ունենաք հատուկ մոդերատոր, որն այդ ամենով կզբաղվի, բայց եթե ձեր ընկերներից որևէ մեկը ստանձնի այդ պարտավորությունը, ինչպես մենք դա անում ենք ակումբում, ապա կարծում եմ աշխատող տարբերակ է։

Ghevond20
03.02.2011, 23:10

Արդեն կամաց կամաց գործը մտնում է հունի մեջ… Շնորհակալություն եմ հայտնում ձեզ ձեր հիանալի մտքի համար…
Ճիշտն ասած ես թեմաի սկզբում գրել եմ որ ոչմի հավելում չկա բայց կխնդրեի ինքներդ գնահատեք… Սեղմեք այստեղ (http://xohanoc.info/%D5%88%D6%82%D5%B2%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D6%84-%D5%81%D5%A5%D6%80-%D5%A2%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4%D5%BD%D5%A8.html)
Միյայն մի բան նկարը դարցրեք .zip նոր ուղարկեք…

Ariadna
03.02.2011, 23:17

Հա, մեկ էլ դա է մի քիչ պրոբլեմատիկ, կարծում եմ նկարը պետք է պարտադիր չլինի, դրանով սահմանափակում եք հնարավորությունները, էդ դեպքում պետք է ամեն բաղադրատոմս ուղարկելիս պատրաստեմ, նկարեմ, նոր բաղադրատոմսը գրեմ։ Կարծում եմ լավ տնտեսուհին առանց նկարի էլ, բաղադրատոմսը կարդալով, կհասկանա ինչն ինչոց է, ինչպես սարքի, արժի սարքել թե ոչ և այլն։ Նկարը ավելի կարևոր է, երբ կոնկրետ զարդարելուն է վերաբերում հարցը, օրինակ ձեր մի քանի սալաթները նայեցի, շատ լավն էին ու ահագին իդեաներ քաղեցի :) Մի խոսքով, կարծում եմ նկարը պետք է լինի ըստ ցանկության և ըստ հնարավորության։ Կա, լավ է, չկա՝ նորմալ է ։

Ghevond20
03.02.2011, 23:23
Հա, մեկ էլ դա է մի քիչ պրոբլեմատիկ, կարծում եմ նկարը պետք է պարտադիր չլինի, դրանով սահմանափակում եք հնարավորությունները, էդ դեպքում պետք է ամեն բաղադրատոմս ուղարկելիս պատրաստեմ, նկարեմ, նոր բաղադրատոմսը գրեմ։ Իհարկե ամեն պատրաստելուց հետո կասես շնորհակալություն խոհանոց.ինֆօին քանի որ համել չես մոռանա ոնց պատրաստես :) (ԻՀԱՐԿԵ ՍԱ ԿԱՏԱԿ)
Իսկ դիզայնի մասին ինչ կասես՞ ավելի տեսքով չի լինի քանի որ նկարներով ավելի պատկերավոր է… Իսկ եթե այլ ելք չունենք ուզենք չուզենք կհամաձայնենք կոնկրետ եդ ձեզ ավելի շատ պտի շահագրգրի քանի որ դուք պտի մտնեք կարդաք ու հասկանք թե չէ ես ՓԱՍՍ երբեք չեմ փորցի ինչոր բան պատրաստեմ… Ասեմ որ բոլոր մատերիալներնել ԸՆԿԵՐԱԿԱՆ հողի վրա են ավելացվել կայքում…

Monk
03.02.2011, 23:27
Շնորհակալություն կայքի համար: Իսկը մենակ ապրող մարդու համար է :))

Ariadna
03.02.2011, 23:40
Իհարկե ամեն պատրաստելուց հետո կասես շնորհակալություն խոհանոց.ինֆօին քանի որ համել չես մոռանա ոնց պատրաստես :) (ԻՀԱՐԿԵ ՍԱ ԿԱՏԱԿ)
Իսկ դիզայնի մասին ինչ կասես՞ ավելի տեսքով չի լինի քանի որ նկարներով ավելի պատկերավոր է… Իսկ եթե այլ ելք չունենք ուզենք չուզենք կհամաձայնենք կոնկրետ եդ ձեզ ավելի շատ պտի շահագրգրի քանի որ դուք պտի մտնեք կարդաք ու հասկանք թե չէ ես ՓԱՍՍ երբեք չեմ փորցի ինչոր բան պատրաստեմ… Ասեմ որ բոլոր մատերիալներնել ԸՆԿԵՐԱԿԱՆ հողի վրա են ավելացվել կայքում…

Կարելի է մի առանձին բաժին անել հատուկ ձևավորումների համար, օրինակ էն Նոր Տարվա թեմաներով սալաթները շատ սիրուն էին, ու հեչ կարևոր չի թե ինչ է բաղադրությունը, ցանկացած աղցան կարող է լինել ու հետո էդպես ձևավորել, իսկ մնացած դեպքերում պետք է լինի ազատ, ըստ իս, ով ունի նկար ուղարկի, եթե չունի՝ միայն բաղադրատոմսը դրվի։

Ghevond20
03.02.2011, 23:42
Շնորհակալություն կայքի համար: Իսկը մենակ ապրող մարդու համար է :))
Իհարկե եվս մեկ անգամ շնորհակալ եմ լավ կարծիքի համար
Մի խորհուրդ եմ ուզում տալ իհարկե ով կնդունի կնդունի ով չէ …
Ապրեք այն սկզբունքով ոչթէ ինչ կարող եմ վերցնել այլ ինչ կկարողանամ տալ…

Ghevond20
03.02.2011, 23:48
Կարելի է մի առանձին բաժին անել հատուկ ձևավորումների համար, օրինակ էն Նոր Տարվա թեմաներով սալաթները շատ սիրուն էին, ու հեչ կարևոր չի թե ինչ է բաղադրությունը, ցանկացած աղցան կարող է լինել ու հետո էդպես ձևավորել, իսկ մնացած դեպքերում պետք է լինի ազատ, ըստ իս, ով ունի նկար ուղարկի, եթե չունի՝ միայն բաղադրատոմսը դրվի։
Ժող… Եդ կայքը ձերնե ձեր համար է եթե գտնում եք տենց ավելի հաջելի ե ես դեմ չեմ… Ուրեմն կտեղադրենք նաեվ առանց նկարների մատերիալներ… Հիմա ուղղակի ղնդիրը այն է որ Ձեր նմանները շատ քիչ են

Monk
03.02.2011, 23:48
Իհարկե եվս մեկ անգամ շնորհակալ եմ լավ կարծիքի համար
Մի խորհուրդ եմ ուզում տալ իհարկե ով կնդունի կնդունի ով չէ …
Ապրեք այն սկզբունքով ոչթէ ինչ կարող եմ վերցնել այլ ինչ կկարողանամ տալ…
Տվյալ պարագայում հազիվ թե կարողանամ ինչ-որ բան տալ. շատ-շատ ձվածեղի բաղադրատոմսը :)

Ariadna
03.02.2011, 23:50
Ժող… Եդ կայքը ձերնե ձեր համար է եթե գտնում եք տենց ավելի հաջելի ե ես դեմ չեմ… Ուրեմն կտեղադրենք նաեվ առանց նկարների մատերիալներ… Հիմա ուղղակի ղնդիրը այն է որ Ձեր նմանները շատ քիչ են

Մի անհանգստացիր, սայթը դեռ նոր է և շատ որակյալ, հաստատ շատ այցելուներ կունենա, կարող եք վերևում գովազդային մի հայտարարություն տեղադրել՝ կիսվեք ձեր մտահղացումներով և բաղադրատոմսերով, ու հաստատ ժամանակի ընթացքում շատ մասսայական կդառնա։

Ghevond20
03.02.2011, 23:50
Տվյալ պարագայում հազիվ թե կարողանամ ինչ-որ բան տալ. շատ-շատ ձվածեղի բաղադրատոմսը :)

:) Իսկ խի ես մտածում որ Ձվածեղի բաղադրատոմսը ինչորմեկին հետագայում պետք չի գա՞

Ariadna
03.02.2011, 23:51
Տվյալ պարագայում հազիվ թե կարողանամ ինչ-որ բան տալ. շատ-շատ ձվածեղի բաղադրատոմսը :)

Ինչի Գար, որ մտիդ դնես Ժենգյալով հացի ռեցեպտն էլ կտաս ։Ճ

Ghevond20
03.02.2011, 23:52
Մի անհանգստացիր, սայթը դեռ նոր է և շատ որակյալ, հաստատ շատ այցելուներ կունենա, կարող եք վերևում գովազդային մի հայտարարություն տեղադրել՝ կիսվեք ձեր մտահղացումներով և բաղադրատոմսերով, ու հաստատ ժամանակի ընթացքում շատ մասսայական կդառնա։

Կոնկրետ հիմա կա նման բան կայքում օրեկան 50-70 հոգի այցելուներ ունեմ բայց ոչմեկին չի հետաքրքրում եդ ամենինչը չգիտես ՀԱՅ են որովհետև…
Գլխաոր էյին կա գրած Ձեր բաղադրատոմսերը մեեր կայքում… որ սեղմես դրա վրա կկարողանաս ուղարկել

Ariadna
03.02.2011, 23:54

Ուրեմն հաստատ կսկսեն ուղարկել, անձամբ ես հաստատ կգրեմ մի քանի բան :)

Ghevond20
03.02.2011, 23:57
Ուրեմն հաստատ կսկսեն ուղարկել, անձամբ ես հաստատ կգրեմ մի քանի բան :)

Ես ուզում էի մրցույթի նման մի բան սարքել որ ուղարկողները շահագրգրված լինին քանի որ չկա ՇԱՀ շկա նաեվ սհահագրգրվածություն համամիտ չես՞

Monk
04.02.2011, 00:03
:) Իսկ խի ես մտածում որ Ձվածեղի բաղադրատոմսը ինչորմեկին հետագայում պետք չի գա՞
Ղևոնդ ջան, ով որ ոչինչ չի կարողանում պատրաստել, ձվածեղ է անում: Իսկ ձվածեղ անելու բաղադրատոմսը բոլորն էլ բնազդով ունեն, հատկապես տղամարդիկ :)

Ինչի Գար, որ մտիդ դնես Ժենգյալով հացի ռեցեպտն էլ կտաս ։Ճ
Ան ջան, ես ժենգյալով հաց շատ եմ սիրում, բայց թխած չկամ: Ժենգյալով հացի բաղադրատոմսի վերաբերյալ ունեցած իմ խղճուկ պատկերացումներն արտահայտելը կնշանակի վիրավորել այդ հրաշալի սննդատեսակը: :))

Ghevond20
04.02.2011, 00:08
Ղևոնդ ջան, ով որ ոչինչ չի կարողանում պատրաստել, ձվածեղ է անում: Իսկ ձվածեղ անելու բաղադրատոմսը բոլորն էլ բնազդով ունեն, հատկապես տղամարդիկ :)
:))
Արդեն ունենք մի բաղադրատոմս ստացած :hands
Խաշած ՁՈՒ:B

Ariadna
04.02.2011, 00:10
Ես ուզում էի մրցույթի նման մի բան սարքել որ ուղարկողները շահագրգրված լինին քանի որ չկա ՇԱՀ շկա նաեվ սհահագրգրվածություն համամիտ չես՞

Եսիմ, չգիտեմ, քանի որ չունես հովանավորներ, դա պետք է անես սեփական միջոցների հաշվին, մի տեսակ անիմաստ է, ինչի՞ համար։ Կարծում եմ կանայք, եթե սկսեն պարբերաբար հաճախել կայքդ հաստատ հաճույքով էլ կկիսվեն, հայերը սիրում են «զարմացնել» ու հետ չմնալ, էնպես որ կարծում եմ պարզապես ժամանակ է պետք։ Իսկ եթե էդքան հնարավորություն ունես, ինչ ասեմ, փորձիր նաև մրցութային տարբերակը, հնարավոր է, իրոք, այդպես ավելի էֆեկտիվ լինի։

Ariadna
04.02.2011, 00:13
Արդեն ունենք մի բաղադրատոմս ստացած :hands
Խաշած ՁՈՒ:B

Ի դեպ, ակումբի համապատասխան թեմաները մտել ե՞ս։ Ահագին բաղադրատոմսեր կան։

Ghevond20
04.02.2011, 00:15
Եսիմ, չգիտեմ, քանի որ չունես հովանավորներ, դա պետք է անես սեփական միջոցների հաշվին, մի տեսակ անիմաստ է, ինչի՞ համար։ Կարծում եմ կանայք, եթե սկսեն պարբերաբար հաճախել կայքդ հաստատ հաճույքով էլ կկիսվեն, հայերը սիրում են «զարմացնել» ու հետ չմնալ, էնպես որ կարծում եմ պարզապես ժամանակ է պետք։ Իսկ եթե էդքան հնարավորություն ունես, ինչ ասեմ, փորձիր նաև մրցութային տարբերակը, հնարավոր է, իրոք, այդպես ավելի էֆեկտիվ լինի։

Էականը իմ համար միջոցը չի… Ուղղակի որ միքիչ շատ բազզա ունենանք այցելուներնել շատանան ոնցել չլինի 100 հոգուց մեկը կուղարկի իր բաղադրատոմսերից … Դա էլ արդեն արդյունք է… ՈՒղղակի ժամանակս չի ներում որ ես ռւսական կայքերից նստեմ թարքմանեմ ես ամենինչը իմ ընկերներնեն հավաքել բայց հո չեմ կարող իրենց ստիպեմ ամեն օր նյութ ավելացնեն…

Ghevond20
04.02.2011, 00:16
Ի դեպ, ակումբի համապատասխան թեմաները մտել ե՞ս։ Ահագին բաղադրատոմսեր կան։

Չէ ակումբում հիմնականում Վեբ - ին վերաբերող հարցեր եմ կարդում

rg777777
12.03.2011, 23:28
հետաքրքիր Կայք եք պատրաստել շնորհավորում եմ

hripsimeabraham
12.03.2011, 23:44
Բարի երեկո ժողովուրդ ջան, ով կարա 100 հոգու համար գրի ինչ մթերքից ինչքանա պետք??? ասենք խոզի խորոված, քյուֆթա ու ձուկ, քանի կիլո ամեն ինչից???:think

hayt.am
13.03.2011, 00:02
Կան մի քանի չթարգմանված մասեր օրինակ`
1. Leave a comment
Make sure you enter the (*) required information where indicated.
Basic HTML code is allowed.
2. *Captcha result. Calculate please. Example : 3 + 5 , result would be 8 :
3. *DԲաժին`
4. 404 ERROR "Ձեր բաղադրատոմսը մեր կայքում" նկարին խբելիս

Ինձ թվում է սև որոնման մասը ախորժակ է փակում :)
Իսկ ընդհանուր առմամբ կայքը կուտվի են էլ շատ լավ :

Ghevond20
13.03.2011, 01:14

Շնորհակալություն զգուշացնոլու համար կախղատեմ ազատ ժամանակ գտնել եվ վերացնել

rg777777
27.03.2011, 00:02
Ինձ թվում է սև որոնման մասը ախորժակ է փակում :)

Օրինակ գազարագույնը կսազեր չէ?????????:D

e-armenians
27.03.2011, 01:17
Մեկ էլ օդնո-ի класс-ը ու 2 հատ нравится-ն, որ իրար մեջքի են ելել, ըստ իս էջի տեսքը պրիմիտիվացնում է...

Ghevond20
28.03.2011, 22:21
Մեկ էլ օդնո-ի класс-ը ու 2 հատ нравится-ն, որ իրար մեջքի են ելել, ըստ իս էջի տեսքը պրիմիտիվացնում է...

;) Ձեր կարծիքը հաշվի է առնվել ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ