PDA

Դիտել ողջ տարբերակը : Դասագրքեր ավագ դպրոցի 12-րդ դասարանցիների համար

Chuk
30.01.2011, 18:38
Այս տարի լույս են տեսնելու մի շարք դասագրքեր՝ ավագ դպրոցի 12-րդ դասարանցիների համար: Գրքերի նախնական տարբերակներն արդեն հաստատվել են: Կրթության և գիտության նախարարությունը դրանք դրել է քննարկման: Ասվում է, որ մինչև ապրիլի 1-ը հնչած դիտողությունները հաշվի են առնվելու: Անցյալ տարի նույնպես մի շարք դասագրքեր դրվեցին քննարկման: Կարծիքներ գրեթե չկային: Հետագայում, երբ արդեն գրքերը հրատարակվել էին, եղան որոշակի դժգոհություններ: Պատասխանը սպառիչ էր. երբ գրքերը դրվեցին քննարկման, դիտողություններ չեղան:

Ես իհարկե հասկանում եմ, որ մեզնից ամեն մեկն առանց դրա էլ լիքը գործ ունի, ժամանակի հետ խնդիրներ ունի: Բայց եթե այնուամենայնիվ ժամանակ գտնեք, առաջարկում եմ ծանոթանալ գրքերին ու գրել դրանց մասին: Ես կարծում եմ, որքան շատ սխալներ նշվեն, այնքան լավ: Եթե հաշվի կառնվեն, ապա հրաշալի է, դասագրքերում ինչ-որ քանակով քիչ սխալներ կլինի, եթե հաշվի չեն առնի, գոնե չեն ունենա հնարավորություն ասելու, որ քննարկման ժամանակ դիտողություններ չեն եղել:

Քննարկումները կազմակերպվում են «Հայկական կրթական միջավայր (http://forum.armedu.am)» ֆորումում: Կոնկրետ դասագրքերին նվիրված թեմաները կարող եք գտնել այս թեմայից (http://forum.armedu.am/showthread.php/476-2011-2012-ուս.-տարվա-12-րդ-դասարանի-դասագրքերի-քննարկում):

yerevanci
30.01.2011, 21:23
Ես ծանոթ եմ աշխարհագրության դասագրքին, ինչպես դա, այնպես էլ 10րդ և 11րդ դասարանների դասագրքերը բավականին բարդ են, կան թեմաներ, որոնք անցնում են համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսերում, չնայաց դրան մի բան էլ ասեմ, որ այդ բոլոր թերությունները հեղինակների մեղքը չեն միայն, ես անձամբ ճանաչում եմ դասագրքի հեղինակներին ու վերջնական էլեկտրոնային շարվածքը տեսել եմ, բայց տպվելուց հետո տեսնում ես, որ բոլորովին չի համապատասխանում քո տեսածին, այսինքն տպարանում ոմանք իրենց դնում են խելացի գիտնականների տեղ և գրքի հետ վարվում ոնց ուզում են

Chuk
30.01.2011, 21:41

Իմ տված հղումով այցելելով ես չեմ տեսնում աշխարհագրության գիրք:
Ինչևէ: Տպարանում գրքի բովանդակություն փոխելու մասին ֆանտաստիկ հեքիաթ առաջին անգամ եմ լսում:
Գուցե նկատի ունես, որ հրատարակչությունում գիրքը նաև խմբագրվում է: Բայց ես դեռևս չեմ տեսել որևէ գիրք, որը խմբագրվելուց հեղինակների կարծիքը հաշվի չառնվի:
Ինչևէ: Այս թեման դրա մասին չէ: Խնդրում եմ կոնկրետ դասագրքերի մասին կոնկրետ կարծիքներ, դիտողություններ ունենալու դեպքում գրել իմ նշած ֆորումում:

yerevanci
30.01.2011, 21:53
Ես դա ոչ միայն 12րդ, այլ նաև 10րդ և 11րդ դասարանների դասագրքերի մասին էլ եմ ասում, այո առանց հեղինակի կարծիքը հաշվի առնելու փոխում են, իսկ գրքի բովանդակությունը գրեթե նույնությամբ կրկնում է 6-8 դասարանների աշխարհագրության դասընթացը, պարզապես ավելի բարդացված և բովանդաալից

Chuk
30.01.2011, 22:10
այո առանց հեղինակի կարծիքը հաշվի առնելու փոխում են
Երևանցի ջան, իհարկե ոչ բոլոր դեպքերում, բայց դասագրքերի խմբագիրները սովորաբար ընտրվում են հեղինակների համաձայնությամբ: Խմբագրման ողջ աշխատանքը համատեղ է արվում, խմբագիրները կտրուկ փոփոխություններ անելու իրավունք չեն ունենում՝ առանց հեղինակի համաձայնության: Բացի այդ, եթե իսկապես քո ասածով «լրիվ դնում փոխում են», ապա պետք է ասեմ, որ Հայաստանում դժվար թե գտնվի մի խմբագիր, որը համաձայնվի լրիվ դնի փոփոխի, բայց իր անունը որպես հեղինակ չնշվի:

Ինչևէ: Ես կոնկրետ աշխարհագրության դասագրքերի հեղինակներին չեմ ճանաչում, դասագրքերին ծանոթ չեմ, պրոցեսը չեմ տեսել: Ու իհարկե այս ամենը հաշվի առնելով իմ կարծիքը կարող է սխալ լինել, բայց իմ առաջին տպավորությունը նման բան լսելիս այն է, որ տվյալ հեղինակները փորձում են իրենց վրայից գցել վատ որակի պատասխանատվությունը:

yerevanci
30.01.2011, 22:43

Դե իհարկե ամբողջովին չէ, բայց բովանդակային առումով, ասենք օրինակ կրճատում են, նկարներն են պակասեցնում կամ փոխում, ես անձամբ դասագրքերը մինչև տպարան գնալը տեսել եմ, ու որ արդեն տպված գալիս են, շատ են լինում անհամապատասխանելիությունները, դե իսկ հեղինակների իրենց վրայից պատասխանատվությունը գցելու դեպքերի էլ եմ ականատես եղել, այս դասագրքերը միանգամից մի քանի հեղինակների են պատկանում, որոնք նման դեպքերում մեկը մյուսինա մեղադրում

Chuk
30.01.2011, 22:49

Երևանցի ջան, ես նորից չեմ կարծում, որ առանց հեղինակի համաձայնության բովանդակային փոփոխության ենթարկվի:
Ինչ վերաբերվում ա նկար ավելացնել-պակասեցնելուն, ապա իհարկե նման բաներ լինում են, պարզապես ոչ քո ասած ձևով: Խնդիրը հետևյալն ա. հաճախ դասագրքերի համար նշված է լինում որոշակի ծավալ, հեղինակները համաձայն են լինում այդ ծավալով նյութ պատրաստել, գումարը ստացվում է այդ ծավալի համար, մեկ էլ վերջում հեղինակը բերում է՝ ասենք 1.5-2 անգամ ավելի նյութ: Նման դեպքերում սկսվում է շատ երկար ու զզվելի աշխատանքային պրոցես: Հատ առ հատ քննարկվում ու որոշվում է, թե ինչը կրճատել, որ նկարը հանել, որ տեքստը կոնսպեկտել և այլն: Իհարկե սրա արդյունքում հաճախ է գրքի որակը տուժում: Պարզապես այդ պրոցեսը անցնում է հեղինակի մասնակցությամբ: Չի լինում դեպք, երբ առանց հեղինակի համաձայնության նրա նյութը փոխում են, նրա գիրքը փոփոխում են: Իսկ եթե այնուամենայնիվ նման դեպք եղել է, ապա իմ խորհուրդը միանշանակ է. թող տվյալ հեղինակը դատի տա այդ հրատարակչությանը՝ առանց իր համաձայնության իր նյութը նման կերպ աղճատելու համար:

yerevanci
30.01.2011, 22:59

Չուկ ջան ինձ հետ չհամաձայնվելը քո գործն է իհարկե, բայց դե ես էլ իմ անձնական փորձից եմ ասում, անցած տարի իմ ընկերներիցս մեկի հետ էլ նման դեպք եղավ, աշխարհագրության աշխատանքային տետր էր լույս տեսել, բայց բովանդակային առումով գրեթե 50% ով խառն էր, թե հերթականությունը, թե բովանդակությունը, ու քանի որ այսպես ասած «լավ մեջք» ուներ ընկերս, տետրը նորից լույս տեսավ, այս անգամ ամբողջովին տպարանի միջոցներով: Մնացած ենթադրությունները թողում եմ քեզ

Պոզիտրոն
30.01.2011, 23:58
Շատ ուրախացա, երբ տեսա, որ ֆիզմաթ հոսքում անցնելու են նախնական: Անձամբ ես դա չանցնելով ստիպված եմ եղել համալսարուն մեծ դժվարություններ հաղթահարել: Այն որ բարդացնում են ողջունելի է, բայց պետք է հեշտից դժվար անցումը այնքան սահուն լինի որ շատերը կարողանան հասկանալ, բայց ցավոք դրա մասին ոչ ոք չի մտածում, դրա համար մեր ազգը դեպի ետ ա զարգանում:(

ars83
31.01.2011, 12:40
Շատ ուրախացա, երբ տեսա, որ ֆիզմաթ հոսքում անցնելու են նախնական:
Նախնական ի՞նչ: Ո՞ր առարկայի մասին է խոսքը:

Պոզիտրոն
31.01.2011, 13:56
Նախնական ի՞նչ: Ո՞ր առարկայի մասին է խոսքը:
Դե նախնականը անցնելով անցնում են ինտեգրալ: Խոսքս մաթեմատիկայի մասին է:

ars83
01.02.2011, 18:54
Դե նախնականը անցնելով անցնում են ինտեգրալ: Խոսքս մաթեմատիկայի մասին է:
Ամոթ ինձ, հայերեն անունը չէի հիշում (первообразная էի հիշում): Հիմա պարզ է՝ ինչի մասին է խոսքը, շնորհակալություն:

Chuk
02.03.2011, 13:12
Ժող, մի քիչ ափսոսում եմ, որ դուք չեք մասնակցում էդ քննարկումներին, բայց նաև ուրախ եմ, որ որոշակի քննարկումներ այնուամենայնիվ ծավալվում են:
Երեկ «Անկախ» լրատվականն ա էդ քննարկումներին անդրադարձել, որոշեցի դնեմ էստեղ: Համ էլ կհիշեցնեմ էդ քննարկումների գոյությունը.

Մասնագետի կարծիքը հաշվի առնելու համար չէ. քննարկվում են ավագ դպրոցի դասագրքերը
ԿՐԹԱԿԱՆ | Հայկուհի Բարսեղյան | Մարտի 1, 2011 1:09

Արդեն երկու շաբաթ է, ինչ հանրային քննարկման են դրվել ավագ դպրոցի մի քանի առարկաների դասագրքերի նախագծերը: Տպագրությունից առաջ Գրքերի շրջանառու հիմնադրամը ցանականում է լսել մասնագետների կարծիքը նոր դասագրքերի մասին:

Սակայն հիմնադրամը դեռևս որևէ գրավոր կարծիք կամ առաջարկություն չի ստացել քննարկման դրված դասագրքերի վերաբերյալ: «Ակնկալում ենք, որ մինչև ապրիլի 15-ը մեզ գրավոր առարկություններ, դիտողություններ կներկայացնեն»,- ասում է հիմնադրամի փոխտնօրեն Գարեգին Գարեգինյանը:

Փոխարենը օն-լայն քննարկումներ են ընթանում հայկական կրթական միջավայրում` forum.armedu.am կայքում: Այստեղ մասնակիցները տարակուսանք են հայտնում, թե արժի՞ արդյոք ուսումնասիրել դասագրքերը և կարծիք հայտնել, եթե իրենց կարծիքն ի վերջո հաշվի չեն առնի: «Օգոստոսյան խորհրդակցություններում տարիներ շարունակ նախարարության ներկայացուցչին ասում էինք, որ 9-րդ և 10-րդ դասարանների սև գույնի (ինֆորմատիկայի) դասագրքերը զիբիլ են, ամեն անգամ նա մեզ ասում էր, որ այդ գրքերը պետք է իրենց ինքնարժեքը հանեն, հետո նոր դուրս գան: Ու քանի սերունդ անգրագետ մնաց Ինֆորմատիկայից, էլ չեմ ասում խայտառակ օլիմպիադաները…. Մեզ ո՞վ էր լսում, ոչ ոք: Հիմա էլ նույնն է, կտպեն ու վերջ»,- գրում է ինֆորմատիկայի ուսուցչուհի Արեգ Միկիչյանը:

Գարեգինյանը նույնպես հաստատում է, որ դասագրքերի հեղինակները կարող են մասնագետների կարծիքները հաշվի չառնել. «Դասագրքերը հեղինակային աշխատանքներ են. հեղինակները կարող են հաշվի առնել կարծիքները, քննարկել առաջարկությունները մասնագետների հետ, բայց կարող են նաև հաշվի չառնել»:

Petros59 կեղծանունով հանդես եկող ուսուցիչը նշում է, որ ցանկացած ապրանք արտադրող գոնե 3 հարցի պատասխան պետք է իմանա. ո՞ւմ համար է արտադրում, ինչպե՞ս է արտադրում և ինչպե՞ս է իրացնելու: «Շահույթ ստանալու համար, եթե իրացման խնդիրը լուծված է, առաջին երկու հարցի մասին մտածելն անիմաստ է,- գրում է մասնակիցը:-Դասագրքերի պարագայում երրորդ խնդիրը լուծված է միարժեքորեն, էլ ինչո՞ւ հիշել, որ դասագրքերը աշակերտների համար են»:

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն, ֆիզիկայի ուսուցիչ Արտաշես Թորոսյանը նշում է, որ թերություն է տեսնում բոլոր դասագրքերում. կան հաստատված չափորոշիչներ, որոնք, սակայն, չեն պահպանվում դասագրքերում: «Դասագիրքը պետք է լինի ուսուցչի գործիքը, աշակերտի ընկերը: Իրականում ո՛չ առաջինն է, ո՛չ երկրորդը: Դասագիրք գրողները պետք է գան դպրոց, դաս պարապեն, տեսնեն իրենց գրածի հետևանքները»,- գրում է Թորոսյանը:

Ֆիզիկայի դասագրքի համահեղինակ Էդիկ Ղազարյանը նշում է, որ հնարավոր չէ միանգամից որակյալ դասագիրք հրատարակել, որ գիրքը գրելիս ուսումնասիրել են ռուսական, եվրոպական և ամերիկյան դասագրքերը. «Կարևոր է, որ դասագրքերը չզիջեն Խորհրդային Միության և այլ երկրների դասագրքերին, այլապես ավելի նախընտրելի է թարգմանելը»: Նրա խոսքով` դասագրքի մատչելիությունը չպետք է լինի գիտականության հաշվին, ներկա դասագիրքը գրագետ մայրենիով է շարադրված, պահպանված է նաև գիտականությունը, իսկ մատչելիություն ասվածը սուբյեկտիվ երևույթ է, և խորացված ուսուցման հոսքերում այս հարցն ավելի թեթև է դրված:

Ֆորումի մեկ այլ մասնակից` Ռուս-հայկական սլավոնական համալսարանի դասախոս Գագիկը, անդրադառնալով դասագրքերին, նշում է, որ դրանք հաճախ տեղեկատուներ կամ կոնսպեկտներ են հիշեցնում, փորձում են ավելի շատ ինֆորմացիա տալով շատ բան սովորեցնել, բայց քանի որ այդ ինֆորմացիան սեղմ է և խիտ, հաշվի չեն առնվել տվյալ տարիքի երեխայի հնարավորությունները, ստացվում է հակառակը: «Մոտավորապես այնպես, ինչպես դա լինում է, երբ բարձր ճնշման ծորակը լրիվ բացելով` փորձում եք փոքր բաժակի մեջ ջուր լցնել: Լցվածից այնտեղ ոչինչ չի մնում»,- եզրակացնում է մաթեմատիկոսը: «Գիրքը ներկայացնում է տվյալ հեղինակի պատկերացումը, թե տվյալ թեման կամ առարկան ոնց պետք է մատուցել տվյալ տարիքի աշակերտին: Բայց շատ հեղինակներ աշակերտների հետ երբեք գործ չեն ունեցել»: Որպես լուծում` նա առաջարկում է, որ դասագրքի վրա աշխատի մասնագիտական երկու խումբ` գիտնականների և ուսուցիչների:

Ֆորումում բուռն քննարկումներ են ծավալվում ինֆորմատիկայի հումանիտար հոսքի դասագրքի շուրջ: Այս գիրքը երեք բաժիններից է բաղացած` Power Point, HTML և Adobe PageMaker: Մասնագետները տարակարծիք են այն հարցի շուրջ, թե արդյոք հումանիտար հոսքում աշակերտները պե՞տք է HTML լեզու ուսումնասիրեն: Ոմանք նշում են, որ այս լեզուն աշակերտներին պետք չէ, քանի որ սեղմ դասաժամերի պայմաններում այդպես էլ չեն հասցնի հիմքային գիտելիքներ ստանալ, բացի այդ, տվյալ գիտելիքները նրանց հետագայում պետք չեն գալու: Փոխարենը կարելի է ավելի կիրառական գիտելիքներ տալ աշակերտներին: «Ոչ մասնագիտական բաժիններում սովորող ուսանողին ինֆորմատիկայից այսօր անհրաժեշտ են ոչ այնքան բազային գիտելիքներ, որքան կիրառական ծրագրերի տիրապետում»,- գրում է ինֆորմատիկայի ուուցչուհի Զառան:

Ֆորումի մասնակիցները, սակայն, բոլորն էլ համակարծիք են մի հարցում, որ գրքի բաժիններից մեկը, որը նվիրված է Adobe PageMaker ծրագրին, տեղին չէ: «Այս ծրագիրը վաղուց իր դիրքերը զիջել է: Զիջել է այնքան, որ նույն Adobe-ի հայտնի կազմակերպությունն արդեն այն չի մշակում, փոխարենը առաջարկում է այլ, շատ ավելի պրոֆեսիոնալ ու հարմար ծրագիր. Adobe InDesign: Ոլորտում առաջատարներն են համարվում այդ նույն Adobe InDesign ու QuarkXPress ծրագրերը: PageMaker կիրառողները աստիճանաբար պակասում են: Այն դառնում է դժվար գտնվող ու ոչ կիրառական ծրագիր»,- գրում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ մասնագետ Արտակ Հարությունյանը (կեղծանունը` Chuk): «Զարմանում եմ, թե որտեղից են այդ մեռած ծրագիրը գտել ու դասագրքի մեջ ընդգրկել: Խայտառակություն է»,- գրում է ինֆորմատիկայի ուսուցչուհի Արեգ Միկիչյանը:

Ֆորումի մասնակիցները մատնանշում են նաև դասագրքում տեղ գտած հին մոտեցումներն ու տեղեկատվությունը: «Դասագրքում Adobe PageMaker -ը ներկայացվում է որպես առաջատար ծրագիր: Այդ պնդումը թերևս ճիշտ էր սրանից մոտ 15 տարի առաջ: Adobe PageMaker ծրագրի վերջին՝ 7-րդ տարբերակը թողարկվել է 2001-ին,այսինքն` մոտ 10 տարի առաջ»,- ասում է Chuk-ը` հավելելով, որ խնդիրներ կառաջանան նաև ծրագրի ձեռքբերման հետ. «Ծրագիրը տարածվում է վճարովի հիմունքներով. այն արժի 499 ԱՄՆ դոլար: Եթե պետական միջոցներով գնվել ու բոլոր դպրոցներին բաժանվել է, օրինակ, Microsoft Office ծրագրային փաթեթի արտոնագիրը, ապա այս ծրագիրը չի գնվել ու չէր էլ կարող գնվել: Ու ստացվում է, որ թե՛ դպրոցները, թե՛ աշակերտները կանգնում են մի լուրջ խնդրի առջև` ինչպե՞ս ձեռք բերել այս ծրագիրը, որպեսզի կարողանան դասավանդել»:

Մասնագետները անդրադարձել են նաև բնագիտամաթեմատիկական հոսքի դասագրքերին, որոնցում առաջարկվում է ուսումնասիրել երկու լեզու` Պասկալ և C++: Այս դեպքում ֆորումի մասնակիցները նշում են, որ ցանկալի կլիներ` ինֆորմատիկայի ուսուցիչների համար կազմակերվեին վերապատրաստման դասընթացներ` ծրագրավորման թեմայով:

Տնտեսագետ, համակարգչային օպերատոր Ժաննա Հ-ի կարծիքով`դասագրքերից դժգոհությունների պատճառն այն է, որ ուսուցիչները ներգրավված չեն գործընթացում. «Ամեն դեպքում պետք է գործնական համագործակցություն լինի, թե չէ փոխադարձ մեղադրանքներն ու անհամաձայնությունները, գործին օգնելու փոխարեն, խանգարում են»:

Բուռն քննարկվող ինֆորմատիկայի 11-րդ դասարանի դասագրքերից բացի քննարկման են դրված նաև 12-րդ դասարանի հանրահաշվի, երկրաչափության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, համաշխարհային պատմության, ռուսերենի, անգլերենի, գերմաներենի և ֆրանսերենի դասագրքերը:

Գարեգինյանը նշում է, որ մարտին էլ մրցույթ կհայտարարվի ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և ռուսերեն առարկաների հումանիտար հոսքի համար: Մյուս բոլոր առարկաների դասագրքերն արդեն կան:
Աղբյուր՝ ankakh.com (http://ankakh.com/2011/03/96829/)