Մուտք

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Հնից տողեր



Արեւոտ լուսին
29.01.2011, 22:37
Հեռավորության սահմանագծում
Կարոտն է ապրում
Էլեկտրական լարերի վրա
Սեր է տապակում
Գորոզ ժպիտով ասում` համտեսեք:

Լուռ ստվերները մռայլ ու գունատ
Աչքերի առաջ պարում են վայրի
Ու սողոսկում են ցանկապատից ներս
Քերծված ու մոլոր հայացքով արի:

Հեռավորության սահմանագծում
Բառեր են խեղդվում
Լուռ ու հուսահատ...

Եկվոր
07.02.2011, 01:18
Անծանոթ գինի, որը կարծես թե տտիպ է թվում, կարծես ուզում ես ասել՝ չեմ ուզում, բայց մեկ էլ հանկարծ բաժակդ մեկնում ու ակնարկում ես. մի քիչ էլ լցրու…

Էլի լցրու, Արեւոտ լուսին:)

Արեւոտ լուսին
28.05.2011, 20:17
Սառած դեմքերում սպիտակ ու դժգույն
Սառած ժպիտ է միշտ առաջանում,
Երբ դու բացում ես պատմության գիրքը
Ու քո արյունն է ստիպված լերդանում:

Լերդացած արյուն, որ չորացել է,
Երակներումդ ջրերն են վազում,
Սրտիդ հատակում սևացած մաղձ է՝
Բարձրանում է վեր, աչքիցդ կաթում:
Ու չորանում է, ու մոռացվում է
Փոշոտ փողոցի աղբակույտերում:

Ու չոր արյուրնդ սուլում է անհիմն
Նահանջի գերի, ժպիտի կարոտ
Ու խուլ անկյունում կծկված սիրտդ
Փոշոտ փողոցի բույրն է համտեսում:

Նահանջի գերի, ժպիտի կարոտ
Մուրացիկն է ձեռքը երկարում
Աղբակույտերում խունացած գիրք է
Երակներումդ ջրերն են վազում: