PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Ասում են, թե



ԱնոՍ
28.01.2011, 16:37
Ասում են, թե ժամանակը,
Ջուր է կարծես,
Հոսում աի մեջից,
Ինչպես կյանքը մեր աչքերից:
Ասում են, թե ժամանակը,
Վերք կբուժի, սիրտ կսփոփի,
Հիշողություն կմթագնի
Հույս կբերի...
Ինչպես ջուրը քար կճեղքի:
Եվ այդ ամենն քեզ կարժենա
Չնչին մի բան՝
Կյանքդ անդարձ:
Ասում են, թե ...
Մարդի կարծես շատ են խոսում,
Ժամանակը մոխիր դարձնում,
Հազարավոր բառերի մեջ
Չես էլ գտնի մի խոսք անկեղծ,
Այն, վոր բնավ պետք էր ասել,
Ի՞նչն է նենգում հոգում քո խոր,
Ի՞նչ է դավում մտքերը քո,
Ի՞նչն է անկեղծ քեզ գոհացնում,
Եվ լույս բերում, խաղաղություն...

Երբ հոգին է մթում կորչում,
Երբ մտքերն են քաոս ապրում,
Երբ աչքերը չեն ընկալում,
Մթի, լույսի խոր բաժանումն,
Ժամանակը չի էլ անցնում,
Քո մտքերի համակարգում...

ԱնոՍ
11.02.2011, 15:30
Այնքան քալեր ենք մենք
Մենք համառ անում,
Եվ վախենում ենք,
Երբ վերջն է հասնում,
Հազար մտքեր են
Ուղղեղը պատում,
Եվ վերջին քայլը
Օդում է կախվում:
Որն է այն ճիշտը,
Որ ճիշտ է անկախ,
Դու փակուղում ես ,
Թե դաշտավայրում,
Փակվել են դռներն
Քո դեմքի առաջ,
Թե չորս բոլորը
Քեզ են որոնում:
Որն է այն ճիշտը,
Որ պետք ե հիշել,
Անկախ քո փոխվող
Հոգեվիճակից,
Անկախ ժպիտից,
Անկախ ապրումից,
Անկախ քո կախյալ
Կարգավիճակից...

Այնքան քայլեր ենք
Մենք համառ անում,
Որ մոռանում ենք
Խառնիճաղանճում,
Թե ուր էինք գնում,
Թե որն էր ճիշտը,
Որ ճիշտ էր մնում
Բոլորի համար,
Բոլոր դեպքերում
Բոլոր օրերում...
Եվ վերջին քայլը
Կախվում է օդում
Առանց պատճառի,
Առանց փաստարկի,
Առանց անգամ մի
Հիմնավոր մտքի,
Որ պետք է լինի,
Եթե անցել ես
Մի մեծ ճանապարհ,
Առանց դավերի,
Առանց անգամ
Մի հանդունգն քայլի,
Անցել ես դժվար
Թեեվ պարզամիտ,
Անցել ես անկախ
Ամեն զրկանքի,
Անցել ես հոգում,
Պահելով փարոս,
Որ վերջյին քայլը
Դու ես անելու,
Դու ես փրկելու,
Այն հոգիներին,
Որոնք անգամ
Չեն էլ նկատի,
Իմաստն այդ քայլի...

ԱնոՍ
21.09.2011, 17:04
Փորձեմ

Փորձեմ լսել,
Իսկ դու լռիր,
Փորձեմ սպասել,
Մի հեռացի՛ր,
Փորձեմ ասել
Միտքը անձայն,
Դու հասկացիր
Ինձ հավիտյան …
Փորձեմ փախչել,
Դու ուղղեկցիր,
Եվ փախուստն իմ
Թող դառնա մի բաժանում,
Ապագա միասնություն…
Փորձեմ գտնել
Քեզ խոհերում,
Քեզնից հեռու
Իմ տողերում,
Երբ դու մենակ,
Մտքին տրվես,
Եվ շուրջն ոչինչ
Չնկատես,
Փորձեմ մտնել
Քո մենությունն,
Իմ մենության պատուհանով…
Փորձեմ լռել…
Իսկ դու լսի՛ր…
Փորձեմ խոսել…
Շարունակի՛ր…

ԱնոՍ
21.09.2011, 17:06
Փորձեմ


Փորձեմ լսել,
Իսկ դու լռիր,
Փորձեմ սպասել,
Մի հեռացի՛ր,
Փորձեմ ասել
Միտքը անձայն,
Դու հասկացիր
Ինձ հավիտյան …
Փորձեմ փախչել,
Դու ուղղեկցիր,
Եվ փախուստն իմ
Թող դառնա մի բաժանում,
Ապագա միասնություն…
Փորձեմ գտնել
Քեզ խոհերում,
Քեզնից հեռու
Իմ տողերում,
Երբ դու մենակ,
Մտքին տրվես,
Եվ շուրջն ոչինչ
Չնկատես,
Փորձեմ մտնել
Քո մենությունն,
Իմ մենության պատուհանով…
Փորձեմ լռել…
Իսկ դու լսի՛ր…
Փորձեմ խոսել…
Շարունակի՛ր…