Դիտել ողջ տարբերակը : Բանասիրական կրթություն
Ինչքանով է կարևոր բանասիրական կրթությունը ստեղծագործելու համար: Ինքս չունեմ այդպիսի կրթություն և զգում եմ դրա հետ կապված դժվարությունները: Խնդրում եմ կարծիքներ արտահայտել:
Ցանկալի է, որ լինի... եթե իհարկե դու ստեծագործում ես: Բայց որոշիչ դեր չէի տա: Բանասիրական կրթության բացակայության դեպքում էլ կան մեզ ծանոթ շատ տաղանդավոր ստեղծագործողներ: Այնպես որ...
Բանասիրական կրթությունը հիմնաքար չէ տաղանդավոր գրողի համար, բայց նշեմ, որ բանասիրական կրթությունը շատ կօգնի. եթե ոչ-բանասերը պետք է տանջվի, փնտրի-գտնի իր գրական ոճը, ապա բանասերը կրթվելու ընթացքում կամա թե ակամ հղկում է իր ոճը` դա ինքստինքյան է ստացվում:
Նաև բանասերը լինելը ինչ որ չափով պարտավորեցնող է` եթե բանասեր ես և որոշում ես ստեղծագործել, ապա պետք է ստեղագործես` ունենալով քո ուրույն ոճը և չդավաճանես քո ոճին...
իմ փորձից կարող եմ ասել, որ բանասերը շատ ավելի քննադատորեն է վերաբերվում իր ստեղծագործություններն և շատ հաճախ` իմ ստեղծագործությունները մնում են թղթի վրա` բոլոր աչքից հեռու...
Անինան բանասիրական կրթություն ունի՞:),լուրջ եմ հարցնում:)

Ես չեմ ճանաչում նրան :)
իմ փորձից կարող եմ ասել, որ բանասերը շատ ավելի քննադատորեն է վերաբերվում իր ստեղծագործություններն և շատ հաճախ` իմ ստեղծագործությունները մնում են թղթի վրա` բոլոր աչքից հեռու...
Եթե մի կողմ թողնենք քո փորձը, չէի ասի թե բանասերներն առանձնապես քննադատորեն են վերաբերվում իրենց ստեղծագործություններին: Լավ էլ երևակայում են իրենց ու լավ մեծ կարծիք ունեն իրենց գրածների մասին:
Մի լրագրող աղջիկ, որը շփվում էր բանասեր գրողների հետ, կարծիք հայտնեց նրանց մասին: Այն ժամանակ շատ զարմացրեց ինձ, մինչդեռ ընդամենը երկու հատկանիշի մասին խոսք գնաց:
1. Նրանք շատ սիրում են խմել:
2. Չունենալով ոչ մի ուժեղ ստեղծագործություն իրենցից բացի ոչ ոքի չեն ընդունում:

Կներես, բայց անկապ բան է ասել:
1. Խմելու մասին: Բժիշկների մեջ էլ շատ են լավ գրողները: Բժիշկները ևս սիրում են շատ խմել: Այնպես որ բժիշկ գրողները ևս շատ են խմում: Հետո այն արվեստագետները, ովքեր այլ տեղ չեն աշխատում, գիշեր-ցերեկ միայն արվեստ կերտելով չէ, որ զբաղված են: Հսկայական ազատ ժամանակ ունեն, որը ինչ-որ կերպ պետք է լցնել, այդ թվում՝ ալկոհոլով: Շատ խմում են թե երգիչները, թե նկարիչները, թե գրողները: Զբաղված մարդիկ էլ են շատ խմում: Հոգնած շինարարի համար մի փոքր ռելաքսի լավագույն ձևը երկու բաժակ խմելն է, նույնը կարող եմ գրասենյակային աշխատողի մասին ասել: Մի խոսքով, սիրում են խմել բոլորը, զզվում են 4 հոգի:))
2. Չեմ կարող հասկանալ այն գրողին, որը մտածում է, թե ինքը բոլորից լավ չի գրում: Բա ինչու՞ է գրում: Իմ սիրած գրողներից մեկը գրել է. «Ինչու՞ եմ գրում. որովհետև Թումանյանն ու Տոլստոյը գրե՞լ են.երևի թե՝ այո, բայց շատ ավելի գրում եմ այն պատճառով, որ նրանք այն չեն գրել ու այնպես չեն գրել»: Այս խոսքերը կարող են քթից այն կողմ ոչինչ չտեսնողի տպավորություն ստեղծել, բայց հավատացնում եմ՝ այլ կերպ մտածելու դեպքում երբեք չէր դառնա այն գրողը, որը դարձավ: Ու անհասկանալի էլ կլինի ասել մի բան ոչ լավագույն ձևով, երբ լավագույնն արդեն ասվել է, գոնե արվեստագետի, գրողի համար անհասկանալի կլինի: Այնպես որ նորմալ է: Նորմալ է նաև, որ այդպես մտածողների մեծ մասը չունեն այն արժեքը, որն ունենալու համարումն ունեն:
Նաև թեմայի հարցին պատասխանեմ. պարտադիր չէ: Պարտադիր է պարզապես, որ գրողը զգա այն լեզուն ու խոսքը, որով գրում է:
Եթե մի կողմ թողնենք քո փորձը, չէի ասի թե բանասերներն առանձնապես քննադատորեն են վերաբերվում իրենց ստեղծագործություններին: Լավ էլ երևակայում են իրենց ու լավ մեծ կարծիք ունեն իրենց գրածների մասին:
Մի լրագրող աղջիկ, որը շփվում էր բանասեր գրողների հետ, կարծիք հայտնեց նրանց մասին: Այն ժամանակ շատ զարմացրեց ինձ, մինչդեռ ընդամենը երկու հատկանիշի մասին խոսք գնաց:
1. Նրանք շատ սիրում են խմել:
2. Չունենալով ոչ մի ուժեղ ստեղծագործություն իրենցից բացի ոչ ոքի չեն ընդունում:
Չէի ցանկանա վիրավորել նրանցից որևէ մեկին, բայց համաձայն եմ վերը հնչած կարծիքի հետ: Երբեմն նրանք շա՜տ մեծամիտ են: Հատկապես, երբ զրուցում են բանասիրական կրթություն չունեցող մեկի հետ, որն ստեղծագործելու փորձեր է անում: Չգիտես ինչու, բայց նրանց թվում է, թե բանասիրական կրթությունը ստեղծագործելու համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է:
Հիշեցնենք նրանց ևս մեկ անգամ, որ շատ տաղանդավոր ստեղծագործողներ կրթություն չեն ունեցել:
Շինարարին:
Երևի լավ չբացատրեցի: Խոսքն առհասարակ խմելու մասին չէ: Այդ աղջիկն այնպիսի տպավորություն էր ստացել, որ նրանց ուշքն ու միտքը միայդ դա է: Իմ ծանոթ բանասերներից մեկը, մի շատ լավ մարդ և լավ մասնագետ, հաստատեց այդ կարծիքը: Ինքն էլ բարկացած էր իր կոլլեգաների վրա և վրդովմունքով քննադատում էր այդպիսի վարքը: Ավելի մանրամասնեմ, որպեսզի սխալ հասկացվելու տեղիք չտամ: Բանասեր գրողների մեջ անշուշտ կան լավ ստեղծագործողներ, բայց ընդհանուրի մասին տպավորությունն այն է, որ սովորական հարբեցողից մի փոքր են տարբերվում: Քո նշած 2. կետի հետ չեմ կարող համաձայնել: Մեծամտությունը դեռ ոչ մեկին մեծ գրող չի դարձրել: Դա վատ հատկանիշ է, հատկապես երբ ոչնչով հիմնավորված չէ: Ակումբի օրինակով էլ կարող ես տեսնել: Ուղղակի անուններ տալ չեմ ցանկանում: Որքան վատն է գրողը, այնքան ավելի շատ փիլիսոփա և հանճարեղ է ներկայացվում:
Մեծամտությունը դեռ ոչ մեկին մեծ գրող չի դարձրել:
Իմ բոլոր սիրած գրողները իրենց վերջն են համարել:esim

Ովքեր են նրանք, եթե գաղտնիք չէ :)
Եթե մի կողմ թողնենք քո փորձը, չէի ասի թե բանասերներն առանձնապես քննադատորեն են վերաբերվում իրենց ստեղծագործություններին: Լավ էլ երևակայում են իրենց ու լավ մեծ կարծիք ունեն իրենց գրածների մասին:
Մի լրագրող աղջիկ, որը շփվում էր բանասեր գրողների հետ, կարծիք հայտնեց նրանց մասին: Այն ժամանակ շատ զարմացրեց ինձ, մինչդեռ ընդամենը երկու հատկանիշի մասին խոսք գնաց:
1. Նրանք շատ սիրում են խմել:
2. Չունենալով ոչ մի ուժեղ ստեղծագործություն իրենցից բացի ոչ ոքի չեն ընդունում:
նույն տրամաբանությամբ կարող եմ ասել, որ եղել են ու կան //հույսով եմ` կլինեն// շատ գրողներ, ովքեր բանասերներ չեն...
բանասեր լինելը ես չեմ նշել որպես կարևոր պայման, բանասեր լինելը օգնում է ապագա գրողին:
Ինչպես ցանկացած բուհական կրթություն, բանասիրական կրթությունն էլ անհետ չի անցնում:
Բայց հույսը դնել նրա վրա, թե բանասիրականն ավարտելով անպայման գրել- ստեղծագործելու շնորհք ձեռք կբերես, իմ կարծիքով սխալ է: Դպրոցական դասընթացի «հայոց լեզու» առարկային գերազանց տիրապետելը , դրան գումարած Ռաֆայել Իշխանյանի « Չորս հարյուր բառը», ահագին կայուն հիմքեր են ստեղծում միտքը հայերենով գրագետ կազմակերպելու համար: Բայց ամենակարևորն ասելիքն է: Եթե ասելիք ունես, անպայման միջոցները կգտնես արտահայտելու համար: Իսկ եթե ասելիք չկա, հազար ձևերով կազմակերպի , գունազարդի գրածդ, դժվար թե այն որևէ արժեք ստանա:
Ենթադրենք գրողի ասելիքը մի բաժակ մածուն է : Որևէ մեկը այդ մի բաժակ մածունը մի բաժակով էլ ներկայացնում է ընթերցողին: Բայց ոմանք էլ ճիշտ են համարում էդ մածունից թան սարքելը, մեկն էլ կլինի, որ նույն մածունը մի կարաս ջրով կբացի: Բայց մի կարաս թան կոչվածում էլ մածունի տեսակարար կշիռը չի՜ փոխվել: Դա չի նշանակում, որ բոլորն էլ մենակ քամած մածուն են ուտում, թան սիրողներն էլ շա՜տ են: Ափսոս, որ մի կարաս ջրում հաճախ մածունի հետքերն անգամ դժվար է նկատել:
Եզրափակեմ. ասում են, որ տաղանդը 70 տոկոսով աշխատասիրություն է, բայց մնացած 30 տոկոս աստծու տված շնորհքը (ասելիքը) եթե չեղավ, դժվար թե գրողը կայանա: ;)
Ովքեր են նրանք, եթե գաղտնիք չէ :)
Ես մեղավոր չեմ, ինձ ստիպեցին 101-րդ անգամ կրկնվել:)) Վերը ընդգծածս մեջբերումը Հրանտ Մաթևոսյանից էր, գրող, որ գտնում է, որ ինքը պիտի գրեր, որովհետև Տոլստոյն ու Թումանյանը այն չեն գրել ու այնպես չեն գրել:))
Հայ գրականության մեջ համեստությամբ աչքի չեն ընկել ոչ Չարենցը, ոչ Սևակը, ոչ Շիրազը... Գուցե նրանցից մեկին այնքան էլ չսիրեմ, բայց հայ գրականության մեջ 3-ն էլ ավելին, քան լավը լինելու համարում ունեն:
Էլի եմ ասում՝ ինչու՞ գրել, եթե գտնում ես, որ ուրիշ մեկը քեզնից ավելի լավ արդեն գրել է: Միակ արդարացումը կարող էլ լինել փող աշխատելը: Դա էլ արդեն էլ չեմ մեկանաբանում:

Շինարար եղբայր :)
Քեզ որ լսեմ գրելը պետք է թարգեմ :)
Եթե, ասենք, երկու գրող գրում են բացարձակապես նույն բանի մասին, քո ասածը ճիշտ է: Բայց ընդհանրապես ասել, թե ինչու գրել, միևնույն է ինձանից ավելի լավ գրողներ կան, գտնում եմ, որ ճիշտ չէ:
Իսկ քո նշած գրողները, կարծում եմ, մեծություններ են դարձել հետո են ինչ որ չափով մեծամտացել և ոչ թե մեծ գրողներ են դարձել, որովհետև ի սկզբանե մեծամիտ են եղել :)
Թեմայի հարցադրումն ունի շատ լակոնիկ ու միակ պատասխան. կարևոր չէ:
Ուլուանա
29.01.2011, 01:20
Ավելի քան համոզված եմ, որ լավ գրող կամ ստեղծագործող լինելու համար բանասիրական կրթությունը կարևոր չէ։ Ինքս բազմաթիվ օրինակներից համոզվել եմ, որ գրագետ լինելու, մտքերը լավ ձևակերպելու ու շարադրելու և բանասիրական կրթություն ունենալու միջև որևէ կապ չկա։ Լրիվ լուրջ։ Դա յուրաքանչյուր մարդու անձնական հատկանիշ ու վերաբերմունք է, ոչ թե կրթության հարց։ Գիտեմ բազմաթիվ ոչ բանասիրական կրթություն ունեցող մարդկանց, ովքեր արտակարգ գեղեցիկ, դիպուկ, գրագետ ու հետաքրքիր են ձևակերպում իրենց մտքերը՝ լինի ստեղծագործություն, նամակ թե ֆորումային կամ բլոգային գրառում, և բանասիրական կրթություն ունեցող մարդկանց, ովքեր չեն տիրապետում նշածս հմտություններին։ Սկզբում շատ էի զարմանում էդ երևույթից, հետո հասկացա, որ դա լրիվ մարդուց է, ոչ թե ստացած կրթությունից։
Հ.Գ. Չիմացողների համար ասեմ, որ կրթությունս բանասիրական է։
Եթե մի կողմ թողնենք քո փորձը, չէի ասի թե բանասերներն առանձնապես քննադատորեն են վերաբերվում իրենց ստեղծագործություններին: Լավ էլ երևակայում են իրենց ու լավ մեծ կարծիք ունեն իրենց գրածների մասին:
Մի լրագրող աղջիկ, որը շփվում էր բանասեր գրողների հետ, կարծիք հայտնեց նրանց մասին: Այն ժամանակ շատ զարմացրեց ինձ, մինչդեռ ընդամենը երկու հատկանիշի մասին խոսք գնաց:
1. Նրանք շատ սիրում են խմել:
2. Չունենալով ոչ մի ուժեղ ստեղծագործություն իրենցից բացի ոչ ոքի չեն ընդունում:
Էս ի՜նչ անհիմն ընդհանրացում էր :o։ Կասեի՝ կարծրատիպ, բայց ինձ թվում է՝ էնքան անհիմն է, որ նույնիսկ կարծրատիպ էլ չես անվանի էս դիտարկումը։ Կյանքում լսած չկայի, որ բանասերներն ավելի շատ են խմում, քան ոչ բանասիրական կրթություն ունեցողները :'։

Հավելեմ, որ ես դեռ ինձնից շատ խմող բանասերի չեմ ճանաչում :))
հ.գ. Չիմացողների համար ասեմ, որ կրթությունս բանասիրական չէ։
Ավելի քան համոզված եմ, որ լավ գրող կամ ստեղծագործող լինելու համար բանասիրական կրթությունը կարևոր չէ։ Ինքս բազմաթիվ օրինակներից համոզվել եմ, որ գրագետ լինելու, մտքերը լավ ձևակերպելու ու շարադրելու և բանասիրական կրթություն ունենալու միջև որևէ կապ չկա։ Լրիվ լուրջ։ Դա յուրաքանչյուր մարդու անձնական հատկանիշ ու վերաբերմունք է, ոչ թե կրթության հարց։ Գիտեմ բազմաթիվ ոչ բանասիրական կրթություն ունեցող մարդկանց, ովքեր արտակարգ գեղեցիկ, դիպուկ, գրագետ ու հետաքրքիր են ձևակերպում իրենց մտքերը՝ լինի ստեղծագործություն, նամակ թե ֆորումային կամ բլոգային գրառում, և բանասիրական կրթություն ունեցող մարդկանց, ովքեր չեն տիրապետում նշածս հմտություններին։ Սկզբում շատ էի զարմանում էդ երևույթից, հետո հասկացա, որ դա լրիվ մարդուց է, ոչ թե ստացած կրթությունից։
Հ.Գ. Չիմացողների համար ասեմ, որ կրթությունս բանասիրական է։
Էս ի՜նչ անհիմն ընդհանրացում էր :o։ Կասեի՝ կարծրատիպ, բայց ինձ թվում է՝ էնքան անհիմն է, որ նույնիսկ կարծրատիպ էլ չես անվանի էս դիտարկումը։ Կյանքում լսած չկայի, որ բանասերներն ավելի շատ են խմում, քան ոչ բանասիրական կրթություն ունեցողները :'։
Դու ասում ես, որ լսած չկայիր, իսկ մարդիկ կան, որ տեսել են ու նաև շփվել նրանց հետ :)
Մեկ անգամ էլ շեշտեմ, ոչ թե պարզապես բանասերներ, այլ ստեղծագործող բանասերների մասին է խոսքը կամ ավելի ճիշտ նրանց մեծ մասի :)
Հավելեմ, որ ես դեռ ինձնից շատ խմող բանասերի չեմ ճանաչում :))
հ.գ. Չիմացողների համար ասեմ, որ կրթությունս բանասիրական չէ։
Խմիր, ախպեր ջան, անուշ լինի:)