PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոստ-ռոք / Post-rock



Ռուֆուս
28.01.2011, 04:34
Մի փոքրիկ պատմական ակնարկ վիկիից :)

Պոստ-ռոք

Ոճային սկզբաղբյուրները՝ ալտերնատիվ ռոք, կրաուտռոք, ամբիենտ, էլեկտրոնիկա, մինիմալիզմ, շուգեյզիգ, պրոգրեսիվ ռոք
Մշակութային սկզբնաղբյուրը՝ 1980-ականների վերջից մինչև 1990-ի սկիզբը, Մեծ Բրիտանիայում, Կանադայում և ԱՄՆ-ում
Հիմնական գործիքները կիթառ, բասս կիթառ, հարվածայիններ, ջութակ և թավջութակ: Երբեմն կիրառվում են նաև վոկալ, փայտե փողային գործիքներ, գլոկենշպիլ և ստեղնաշարային գործիքներ
Սկսվել է համատարած պոպուլյարություն վայելել 2000-ականներից և գնալով ավելի պոպուլյար է դառնում:
Պոստ-ռոքի հիմնական ռեգիոններ Մոնրեալ, Իսլանդիա, Չիկագո, Լուիսվիլլ և Գլազգո

Պոստ-ռոքը ալտերանտիվ և պրոգրեսիվ ռոքի ենթաոճ է, որը բնորոշվում է ռոքին բնորոշ գործիքների կիրառմամբ : Պոստ-ռոք ոճի երաժիշտների ու խմբերի երաժշտությունը հիմնականում ինստրումենտալ է: Պոստ-ռոքի վրա ամենամեծ ազդեցությունը թողել է 60-70-ականների Velvet Underground խումբը, էքսպերիմենտալ, մինիմալիստ երաժիշտներ ու կոմպոզիտորներ Ֆիլիպ Գլասսը, Բրայըն Ինոուն, Ստիվ Ռեյքը:

Պոստ-ռոքի ամենահայտնի խմբերից են.

Sigur Rós
Mogwai
Talk Talk
Explosions in the Sky
Godspeed You! Black Emperor
God Is An Astronaut
Thee Silver Mt. Zion Memorial Orchestra & Tra-La-La Band
Mew
Múm
Amiina
The Evpatoria Report
Mono
և այլոք

Rhayader
28.01.2011, 05:16
Sigur Rós, Mogwai, God Is An Astronaut, Thee Silver Mt. Zion Memorial Orchestra & Tra-La-La Band, Múm լսել եմ՝ լավն են: Mew տանել չեմ կարողանում: Մնացածին ծանոթ չեմ:

Yellow Raven
28.01.2011, 12:38
Sigur Rós ու God Is An Astronaut :love
Էս երկու խմբերի մասին վատ բան ասել նշանակումա փայտե տախտակին գլխով երեք անգամ խփել:)) Ընդ որում չնայած երկուսն էլ ստեղծագործում են հիմնականում պոստ-ռոք ոճում, բայց երկուսի երաժշտությունը կիլոմետրերով տարբեր է իրարից:)

Mogwai ու Explosions in The Sky էլի սիրում եմ, ժամանակի ու ալբոմների պակասի պատճառով շատ չեմ լսել իրանց, բայց վերևիններին շատ քիչ են զիջում իմ կարծիքով:

Mono-ն մի քանի անգամ փորձեցի լսեմ, բայց ամեն անգամ կեսից փոխում էի ալբոմը, մի փոքր ձանձրալի էին:

Ռուֆուս
28.01.2011, 16:50
Սկսեմ մի քիչ փիլիսոփայելը... :))

Պոստ-ռոքի հետ առաջին անգամ ծանոթացա Vanilla Sky ֆիլմի շնորհիվ, ֆիլմի վերջում հնչում էր մի երաժշտություն, որը պարզապես ապշեցնում էր իր գեղեցկությամբ: Հետո պարզեցի, որ դա իսլանդական Սիգուռ Ռոս խումբն է, երգի անունը՝ Untitled 4 (հայտնի է նաև Njósnavélin Ոչինչ Երգ անունով): Յութուբում գտա Սիգուռ Ռոսի մի քանի երգեր, լսում էի, վայելում ու ապշում, մի՞թե ժամանակակից երաժշտությունն այսքան առաջադիմել է, որ արդեն այսպիսի եթերային գործեր են ստեղծվում:


http://www.youtube.com/watch?v=FKTiedE5fvQ

Սիգուռ Ռոսից հետո ծանոթացա մյուս պոստ-ռոք խմբերի հետ՝ Մոգվայ, Explosions In The Sky, Godspeed You! Black Emperor, Mono և այլն: Չէի ասի, որ բոլոր խմբերը դուր եկան, կամ բոլոր խմբերի երգերը հավանեցի: Շատ դեպքերում միօրինակ ու ձանձրալի երաժշտություն էր (ինչն ի դեպ որոշ խմբերի դեպքում իրոք այդպես է), բայց հիմնականում շատ գեղեցիկ գործեր կային: Ու ամենահետաքրքիրն էն է, որ պոստ-ռոքում ստեղծագործող խմբերը իրար հետ բազմաթիվ նմանություններ ունենալով հանդերձ շատ տարբեր են թե ոճային, թե երաժշտական առումներով: Սկսեմ ներկայացնել իմ ամենասիրած խմբերին: :)

Ռուֆուս
28.01.2011, 17:35
Պոստ-ռոք ասելով ես նախևառաջ պատկերացնում եմ Իսլանդիան, քանի որ ոչ մի ուրիշ երաժշտական ոճ չի կարողանում էդքան լիարժեքորեն ներկայացնել Իսլանդիայի հրաշալի բնությունը: Սկսենք բնականաբար Սիգուռ Ռոսից, որին նվիրված թեմա Ակումբում արդեն կա -Սիգուռ Ռոս (http://www.akumb.am/showthread.php/42431-%D5%8D%D5%AB%D5%A3%D5%B8%D6%82%D5%BC-%D5%8C%D5%B8%D5%BD-Sigur-R%C3%B3s)

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/8/85/Reykjavik05a-01.jpg

Թողարկել է հինգ ալբոմ

Von (1997)
Ágætis byrjun (1999)
( ) (2002)
Takk... (2005)
Með suð í eyrum við spilum endalaust (2008)

Սիգուռ Ռոսի երաժշտությունը ունի մի քանի առանձնահատկություններ.
1. Աղեղով կիթառի օգտագործումը, որը Սիգուռ Ռոսի երաժշտությանը հաղորդում է յուրահատուկ եթերային, առեղծվածային էֆեկտ
2. Վոկալիստ Յոնսի Բիրգիսսոնի ֆալցետը, որն իրականում ոչ թե վոկալ է, այլ ևս մեկ «երաժշտական գործիք»
3. Ի տարբերություն պոստ-ռոքային խմբերի մեծ մասին, Սիգուռ Ռոսի երգերն ունեն խոսքեր: Որոշ երգերում երգում են իսլանդերեն, սակայն հիմնականում երգերը իրենց հորինած «վոնլենսկա» լեզվով, որը բաղկացած է անիմաստ վանկերից:

Ինչպիսի՞ բառերով կարելի է բնութագրել Սիգուռ Ռոսի երգերը - եթերային, առեղծվածային, կախարդական, մռայլ, մինիմալիստական, հեքիաթային, մի փոքր դեպրեսիվ, բայց հուսադրող, հանգստացնող, ծորացող... Սիգուռ Ռոսի երաժշտությունը կարծես թե Իսլանդիայի բնությունը լինի՝ դատարկ, առաջին հայացքից միապաղաղ ու միանման, սակայն իրականում շատ բազմազան, սառն ու անհրապույր, սակայն միևնույն ժամանակ գեյզերների ու հրաբուխների պես ջերմ ու կենդանի:

Իմ կարծիքով Սիգուռ Ռոսի լավագույն ալբոմը ( ) է (չնայած Von ու Ágætis byrjun ալբոմներն էլ գրեթե նույնքան լավը): ( ) ալբոմը անուն չունի, հենց զույգ փակագծերն են անունը, նույնիսկ երգերը անուն չունեն, հենց էդպես էլ կոչվում են Untitled 1, Untitled 2 ... Untitled 8: Ալբոմն ամբողջովին հորինած «վոնլենսկա» լեզվով է: CD-ի հետ գալիս է դատարկ բուկլետ, որի մեջ երգերի անվանումների տակ ունկնդիրները կարող են գրել երգերի իրենց սեփական մեկնաբանությունները: Ալբոմը պայմանականորեն բաղկացած է երկու մասից. առաջին չորս երգը ավելի թեթև ու հուսադրող են, մինչդեռ երկրորդ կեսը ավելի ծանր ու մռայլ է:

Untitled 1 (հայտնի է նաև Vaka անունով)

http://www.youtube.com/watch?v=hqJ8hFgYwVg

Untitled 7 (հայտնի է նաև Dauðalagið Մահվան երգ անունով)

http://www.youtube.com/watch?v=BXCyITCKBJc

Untitled 8 (հայտնի է նաև Popplagið Փոփ երգ անունով)

http://www.youtube.com/watch?v=HGdAQMFKT-I

Դե իսկ Սիգուռ Ռոսի ամբողջական գեղեցկությունը անհնարին է զգալ ու պատկերացնել առանց Heima համերգային ֆիլմի, որտեղ խումբն ու Իսլանդիան մեկ ամբողջական օրգանիզմ են ներկայացնում:

Rhayader
29.01.2011, 00:07
Որը տալու ու հետ չստանալու համար շնորհակալություն ...-ին:angry

Ռուֆուս
29.01.2011, 03:12
amiina

http://userserve-ak.last.fm/serve/500/333565/Amiina.jpg

Սիգուռ Ռոսի «Heima» համերգային ֆիլմը դիտողները կհիշեն լարային գործիքներ նվագող աղջիկների կվարտետը: Աղջիկները սկզբում դասական երաժշտություն էին նվագում, իսկ Սիգուռ Ռոսի հետ մոտ տասը տարի տևած համատեղ ձայնագրություններից ու համերգային շրջագայություններից հետո 2007թ-ին թողարկեցին առաջին ստուդիո ալբոմը՝ Kurr անվանումով: Այնուհետև նրանց միացան երկու տղա և խումբը 2010թ-ին թողարկեց երկրորդ ստուդիո ալբոմը՝ Puzzle անվանումով: Բացի դասական լարային գործիքներից աղջիկներն (ու տղաները) օգտագործում են բազմաթիվ ավանդական ու էկզոտիկ գործիքներ - երաժշտական սղոցներ, կալիմբաներ, երաժշտական տուփեր, մի խոսքով ամեն ինչ, ինչի վրա կարելի է նվագել, արդյունքում ստացվում է տարօրինակ ու մի տեսակ անմեղ երաժշտություն:

ամիինայի երաժշտությունը եթերային է, հեքիաթային, ձմեռային, կարելի է նույնիսկ ասել աղջկական: ամիինա լսելիս պատկերացնում ես մանկական հեքիաթները, որտեղ վերջում բարին միշտ էլ հաղթում է չարին :)

Rugla

http://www.youtube.com/watch?v=YYrebYg8WWg

Seoul

http://www.youtube.com/watch?v=39novn5B0-E

What are you waiting for?

http://www.youtube.com/watch?v=u2ywZmpbiWs

Freeman
27.06.2011, 22:16
Ժող. նոր Sigur Ros - Untitled 7-ն էի փնտրում,արդյունքների մեջ սենց բան կար՝Sigur Ros - Untitled 7 [OST Dead Space] «Dead Space»-ի մեջ էս երգը կա՞ :think

Ռուֆուս
27.06.2011, 22:30
Ժող. նոր Sigur Ros - Untitled 7-ն էի փնտրում,արդյունքների մեջ սենց բան կար՝Sigur Ros - Untitled 7 [OST Dead Space] «Dead Space»-ի մեջ էս երգը կա՞ :think

Ոնց հասկացա ոչ թե OST-ի մեջ է, այլ թրեյլերի մեջ է օգտագործվել:

Ռուֆուս
25.03.2012, 01:30
Էս թեման էլ մոռացության մատնեցի....

Ռուֆուս
25.03.2012, 02:01
Talk Talk

http://i.imgur.com/FAhih.jpg

Բոլոր հանճարեղ խմբերի պես կազմավորվել է Անգլիայում
Թողարկել է 5 ալբոմ

The Party's Over (1982)
It's My Life (1984)
The Colour of Spring (1986)
Spirit of Eden (1988)
Laughing Stock (1991)

Հիմա կհարցնեք, թե էս 80-ականների խումբը ինչ գործ ունի 90ականների վերջին ձևավորված պոստ ռոքի հետ... Talk Talk սկզբում ստեղծագործել է New Wave ու SynthPop ոճերում: Չնայած Talk Talk-ը կարիերայի սկզբներում մեծ կոմերցիոն հաջողություններ ունեցավ, իսկ իրենց It's My Life երգը տեղ գտավ հիթ շքերթներում, քննադատները այդքան էլ բարեգութ չէին խմբի նկատմամբ՝ նրանց անվանելով Duran Duran-ի անհաջող ու անտաղանդ կլոն:

Ամեն ինչ փոխվեց 1988թ-ին թողարկված Spirit of Eden ալբոմով, որում խումբը իրար խառնեց ռոքը, ջազը, դասականն ու էմբիենթը ու արդյունքում ստացավ մի ոճ, որը դեռ անուն չուներ: Ու չնայած Spirit of Eden-ն ու Laughing Stock ալբոմները հիացմունքով ընդունվեցին քննադատների կողմից, դրանք կոմերցիոն անհաջողություններ էին, ինչի պատճառով խումբը ցրվեց:

Տարիներ անց քննադատները հետադարձ հայացք նետեցին Talk Talk-ի ուշ շրջանի գործունեությանը ու վերագնահատեցին խմբի ավանդը, քանի որ հենց Talk Talk խումբն (իր վերջին երկու ալբոմներով) ու Slint խումբն են, ովքեր ստեղծեցին պոստ ռոք երաժշտական ուղղությունը:

Talk Talk-ը հսկայական ազդեցություն է թողել տաբեր երաժիշտների ու խմբերի վրա, ինչպիսիք են Portishead-ը, Radiohead-ը, Sigur Rós, No Doubt, Elbow, DJ Shadow, Bark Psychosis, Catherine Wheel, Lights, Shearwater, Death Cab for Cutie, Weezer ու նույնիսկ Duran Duran-ը:

Իսկ Portishead-ի վոկալիստ Բեթ Գիբբոնսը Talk Talk-ի կիթառահար Paul Webb-ի (մականունը՝ Rustin Man) ձայնագրել է իր Out of Season ալբոմը:

Մի խոսքով, էս լեգենդար խմբից մի քանի երգ լսեք, կհավանեք :)

New Grass

http://www.youtube.com/watch?v=LuYNidNgQic

Myrrhman

http://www.youtube.com/watch?v=ckNZljhwLfs

The Rainbow

http://www.youtube.com/watch?v=hCZnXg0vNs0

Eden

http://www.youtube.com/watch?v=FR45WPnM3qU

Հարդ
31.03.2012, 22:23
Ներկա պահին ինձ համար ամենամեծ հետաքրքրությունն առաջացնող ոճն ա սա: Թեթևակի ուսումնասիրել եմ (անգամ գործերիցս մեկի մեջ էլ ակնարկի նման օգտագործել եմ :)) ), սակայն էդ նենց չի էլի, ոնց պետք ա:

Պոստ ռոքի եթերայնությունն ու խորությունը մի տեսակ համապատասխան հոգեվիճակ ա ուզում, որ չձանձրանաս լսելուց: Կարծում եմ, որ պոստ ռոքն ապագայի երաժշտության սյուներից մեկն ա լինելու: Ու ինձ մեկ մեկ թվում ա, որ պոստ ռոքը սկսում ա լսողին «կոտորել» երբ մեջը զգալի չափով էմբիենթ ա լինում:

Աներևակայելի երաժշտություն ա, բարձր բոլոր սահմանափակ օբյեկտներից :):

Ռուֆուս
02.04.2012, 01:32
Դասականից դեպի պոստ-ռոք կես քայլից էլ քիչ ա :) Հատկապես 20-րդ դարի մինիմալիստական դասականը ոնց որ պոստ-ռոքի հայրը լինի :)

Freeman
30.04.2012, 13:53
Mono

http://userserve-ak.last.fm/serve/252/3323896.jpg

Ճապոնական post-rock խումբ, մի քանի ժամ ա, որ լսում եմ, ու ոնց-որ նոր սկսած լինեմ post-rock լսելը, մինչև սրանց հանդիպելը մտածում էի,որ sigur ros-ի հետ ոչ մի խումբ չի կարա համեմատվի:

Մի խոսքով, լսեք, կհասկանաք, ինչ նկատի ունեմ :)

Ամենաշատը դուրս եկած երգը`

Hymn To The Immortal Wind ալբոմի Ashes In The Snow երգն ա:


http://youtu.be/-8Juilrg6oQ

Ֆոտոն
02.05.2012, 16:44
Մինչև գրառումդ կարդալը, հենց միացրի երգը, միանգամից Սիգուր Ռոսը մտքիս եկավ: :))

Մուշու
13.11.2016, 18:44
Իսլանդական պոստ-ռոք

Ólafur Arnalds - Tomorrow's Song (Living Room Songs)

https://www.youtube.com/watch?v=W9t3mbv2Hd8