PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Հ.Ֆ. Լավքրաֆտ / H.P. Lovecraft



Ռուֆուս
27.01.2011, 19:22
Քանի որ ֆենտեզին վերջերս Հայաստանում մոդա ընկավ, որոշեցի թեմա բացել, այլ ոչ թե ուրիշ թեմայում հարցս տալ:

Հովարդ Ֆիլիպս Լավքրեֆթը ամերիկացի գրող է, ով համարվում է ֆենտեզիի, գիտական ֆանտաստիկայի, միստիկայի, սարսափի ամենամեծ ճանաչում ձեռք բերած հեղինակներից մեկը: Լավքրեֆթը մեծ ազդեցություն թողեց 20-րդ դարի ֆանտաստիկ գրականության, երաժշտության ու արվեստի այլ ճյուղերի վրա:

Հիմա հարցս տամ: :)) Լավքրեֆթից մենակ Քթուլհուի Կանչը/The Call of Cthulhu պատմվածքն եմ կարդացել, ինչը սարսափելի շատ ա դուր եկել :love Ի՞նչ խորհուրդ կտաք հաջորդը կարդամ :8

Հայկօ
27.01.2011, 19:30
Լավկրաֆտ, Ռուֆ:

Անցի սրան. Ստվերը Իննսմաութի վրա / The Shadow over Innsmouth:

Leo Negri
27.01.2011, 19:34
Իրականում Լավքրաֆթ, ոչ թե Լավքրեֆթ:

Ֆենթեզի Լավքրաֆթը գրեթե չի գրել, գիտաֆանտաստիկ ոճում նույնպես իրան չի դրսևորել: Ինքը հայտնիա գլխավորապես սեփական ահարկու դիցաբանության վրա հիմնված սարսափ պատմվածքների շնորհիվ:

Առաջին հերթին խորհուրդ կտամ "Նյարլաթհոտեպ" կարճ պատմվածքը` անձամբ ես ամենաշատը էդ մեկն եմ մոտը սիրում: Հետո` The Case of Charles Dexter Ward, The Dunwich Horror, The Shadow Over Innsmouth պատմվածքները: Հետո, եթե անասելի սարսափներից դեռ խելագարված չլինես, մնացածը:

Ռուֆուս
27.01.2011, 19:40
Իրականում Լավքրաֆթ, ոչ թե Լավքրեֆթ:

Ֆենթեզի Լավքրաֆթը գրեթե չի գրել, գիտաֆանտաստիկ ոճում նույնպես իրան չի դրսևորել: Ինքը հայտնիա գլխավորապես սեփական ահարկու դիցաբանության վրա հիմնված սարսափ պատմվածքների շնորհիվ:

Առաջին հերթին խորհուրդ կտամ "Նյարլաթհոտեպ" կարճ պատմվածքը` անձամբ ես ամենաշատը էդ մեկն եմ մոտը սիրում: Հետո` The Case of Charles Dexter Ward, The Dunwich Horror, The Shadow Over Innsmouth պատմվածքենը: Հետո, եթե անասելի սարսափներից դեռ խելագարված չլինես, մնացածը:

Շատ մերսի, բացի The Case of Charles Dexter Ward-ից մնացած բոլորը ճարեցի :)

Chuk
27.01.2011, 19:44
Մոդերատորական. Թեմայի վերնագիրը խմբագրվել է, թեմայից դուրս գրառումները ջնջվել են:

Leo Negri
27.01.2011, 19:47
Շատ մերսի, բացի The Case of Charles Dexter Ward-ից մնացած բոլորը ճարեցի


http://en.wikisource.org/wiki/The_Case_of_Charles_Dexter_Ward

Իսկ ստեղ կա մնացածը:

http://en.wikisource.org/wiki/Author:H.P._Lovecraft

Անգլերեն իրան կարդալը շատ ուրույն հաճույքա, ի դեպ :oy

Ռուֆուս
27.01.2011, 19:52
http://en.wikisource.org/wiki/The_Case_of_Charles_Dexter_Ward

Իսկ ստեղ կա մնացածը:

http://en.wikisource.org/wiki/Author:H.P._Lovecraft

Անգլերեն իրան կարդալը շատ ուրույն հաճույքա, ի դեպ :oy

Անգլերեն եմ կարդում: Ապրես :)

Freeman
27.01.2011, 20:40
Այստեղ (http://lib.ololo.cc/a/7016/ru) բավականին շատ գրքեր կան ,բայց ռուսերեն

http://en.wikisource.org/wiki/The_Case_of_Charles_Dexter_Ward

Իսկ ստեղ կա մնացածը:

http://en.wikisource.org/wiki/Author:H.P._Lovecraft

Անգլերեն իրան կարդալը շատ ուրույն հաճույքա, ի դեպ :oy
Չեղած տեղը դդումն էլ ա միրգ:))

Ռուֆուս
27.01.2011, 20:42
Նյարլաթհոթեփը ինչ կարճ էր, ես գիտեի մի 30 էջանոց կարճ պատմվածք կլինի, 5 րոպեում վերջացրի... Լավ, անցնեմ The Shadow Over Innsmouth-ին լավ երկար ա: :)

Rhayader
29.01.2011, 00:12
Կտուլհու ռ'լյեհ ֆհտա՛գն:oy
Իսկ դուք կարդացե՞լ եք արդյոք Նիլ Գեյմանի «I, Cthulhu (http://www.neilgaiman.com/p/Cool_Stuff/Short_Stories/I_Cthulhu)» պատմվածքը:)

Հայկօ
29.01.2011, 00:30
Կտուլհու ռ'լյեհ ֆհտա՛գն:oy
Իսկ դուք կարդացե՞լ եք արդյոք Նիլ Գեյմանի «I, Cthulhu (http://www.neilgaiman.com/p/Cool_Stuff/Short_Stories/I_Cthulhu)» պատմվածքը:)

Անշուշտ :)): Ի սկզբանե էր «A Study in Emerald (http://www.neilgaiman.com/mediafiles/exclusive/shortstories/emerald.pdf)»-ը, չնայած:

Սերխիո
29.01.2011, 00:59
իսկ ընդհանրապես հայերեն թարգմանված գիրք կա՞

Հայկօ
29.01.2011, 01:17
իսկ ընդհանրապես հայերեն թարգմանված գիրք կա՞

Ինչքան գիտեմ՝ չէ :(:

Rhayader
29.01.2011, 14:04
Ես թարգմանեմ գը)

Սերխիո
29.01.2011, 21:14
Ես թարգմանեմ գը)

իսկ ե՞րբ կվայելեմ հայերենը տարբերակը, Բայանդուր ջան

Ռուֆուս
30.01.2011, 00:52
The Shadow Over Innsmouth - արտակարգ գործ էր, չէի սպասում, որ «սարսափ» պատմվածքը կարող է իրոք սարսափելի լիներ, բայց էս պատմվածքը իրոք վրես ազդեց: Մանավանդ գիշերային հատվածները չափից դուրս բնական ու համոզիչ էին նկարագրած: :)

Անցնենք Դանվիչյան Սարսափին :)

Rhayader
30.01.2011, 01:34
իսկ ե՞րբ կվայելեմ հայերենը տարբերակը, Բայանդուր ջան

Շուտով)))

Սերխիո
30.01.2011, 01:45
ես մի անգամ Հայկօյի հետ ,որ հանդիպեցի, հենց նման գրքի խորհուրդ հարցրեցի, հիմա հասկանում եմ ՝ վստահելով բոլորիդ ճաշակին, դա ինձ դուր կգա…

Rhayader ջան, իմացի հերթի մեջ եմ;)

Ռուֆուս
31.01.2011, 02:54
Դանվիչի զարզանդն էլ էր լավը, ամենասկզբում սկսեցի գուշակություններ անել, թե պատմվածքը ինչ ձևով կպրծնի: Մտածում էի, որ կաղապարային պատմվածք կլինի, էն էլ չէ, Լավքրեֆթյան ֆանտազիան իմինից ուժեղ էր :} Բայց ընդհանուր առմամբ Innsmouth-ի ստվերին չհասավ, սրա թեմատիկան ինձ էդքան էլ հոգեհարազատ չէր :)

Մի քանի պատմվածքի վերնագրեր էլ ասեք, էլի, վաղը The Case of Charles Dexter Ward-ը կպրծնեմ ու կմնամ առանց կարդալու բանի :)

Leo Negri
31.01.2011, 03:10
Բայց ընդհանուր առմամբ Innsmouth-ի ստվերին չհասավ, սրա թեմատիկան ինձ էդքան էլ հոգեհարազատ չէր


Վիլբուրը շատ լավնա: :)
Ի դեպ, էս մի պատմվածքում հիշատակվումա երևի թե ամենահայտնի հորինված գրքերից մեկը` Լավքրաֆթի հորինած ահարկու ու արգելված գիտելիքներ պարունակող Նեկրոնոմիկոնը:


Մի քանի պատմվածքի վերնագրեր էլ ասեք, էլի, վաղը The Case of Charles Dexter Ward-ը կպրծնեմ ու կմնամ առանց կարդալու բանի


Կամ կարաս շարունակես Լավքրաֆթ /օրինակ Fungi from Yuggoth բանաստեղծությունը խիստ լավնա/, կամ անցնես մնացած Weird Tales ամսագրում տպագրվող ժողովրդին: Օրինակ շատ լավնա Քլարք Էշթոն Սմիթը /կիսասարսափ կիսաֆենթեզի - ինքը Լավքրաֆթյան դիցաբանության մեջ ահագին ներդրումա ունեցել/ կամ Րոբերթ Հովարդը /Քոնանի մասին իրա գրած պատմվածքները, ի տարբերություն իրա հետնորդների մեծ մասի, շատ ավելի լավն են, քան ընդունվածա համարել/:

Հայկօ
31.01.2011, 03:22
Մի քանի պատմվածքի վերնագրեր էլ ասեք, էլի, վաղը The Case of Charles Dexter Ward-ը կպրծնեմ ու կմնամ առանց կարդալու բանի :)

Արի ես քեզ միանգամից մի քանի վերնագիր ասեմ :), ու մի շաբաթ էլ իզութոզդ չտեսնենք էս թեմայում :D:

Ոչ բոլորն են պատմվածքներ:
Մաղթում եմ բարի զարզանդ :scare.

The Shadow Out of Time (http://en.wikisource.org/wiki/The_Shadow_Out_of_Time)
The Colour Out of Space (http://en.wikisource.org/wiki/The_Colour_Out_of_Space)
In the Walls of Eryx (http://en.wikisource.org/wiki/In_the_Walls_of_Eryx)
Beyond the Wall of Sleep (http://en.wikisource.org/wiki/Beyond_the_Wall_of_Sleep)
The Lurking Fear (http://en.wikisource.org/wiki/The_Lurking_Fear)
From Beyond (http://en.wikisource.org/wiki/From_Beyond)
The Rats in the Walls (http://en.wikisource.org/wiki/The_Rats_in_the_Walls)
In the Vault (http://en.wikisource.org/wiki/In_the_Vault)
The Outsider (http://en.wikisource.org/wiki/The_Outsider)

Ցանկալի ա՝ ավելի հարմար աղբյուր գտնես կարդալու համար, քան թե Վիկին ա. ես մի քիչ գլուխ պահեցի :oy:


Խմբ. Քինգի «Կրաուչ-էնդն» էլ կարդա: Համենայն դեպս :)):

Հայկօ
31.01.2011, 03:39
Ի դեպ՝ եթե ինչ-որ մեկը դժվարանում ա անգլերեն կարդալուց ու ռուսերենն ա փնտրում, խնդրեմ (http://www.phantastike.ru/lovecraft/). էստեղ ահագին բան կա:

impression
31.01.2011, 10:26
ես երևի հետամնաց մեռնում եմ, բայց էդ Լավքրավթը սկի ինձ դուր չեկավ:

Leo Negri
31.01.2011, 13:43
ես երևի հետամնաց մեռնում եմ, բայց էդ Լավքրավթը սկի ինձ դուր չեկավ:


Ինքը ռոկֆոռ պանրի նմանա, ոչ բոլորինա դուր գալիս:

Հայկօ
31.01.2011, 19:43
ես երևի հետամնաց մեռնում եմ, բայց էդ Լավքրավթը սկի ինձ դուր չեկավ:

Իսկ ինձ Նոթոմբը դուր չեկավ: Ուղղակի իմ ու քո տարբերությունն էն ա, որ դու Լավկրաֆտ կարդացել ես, իսկ ես Նոթոմբ՝ չէ :D:

Բնականաբար՝ նախասիրությունների հարց ա, Լիլ ջան :):

Ռուֆուս
01.02.2011, 18:18
Իսկ ինձ Նոթոմբը դուր չեկավ: Ուղղակի իմ ու քո տարբերությունն էն ա, որ դու Լավկրաֆտ կարդացել ես, իսկ ես Նոթոմբ՝ չէ :D:

Բնականաբար՝ նախասիրությունների հարց ա, Լիլ ջան :):

Ինձ թվում ա ֆիզիոլոգիական հարց ա :))

Leo Negri
01.02.2011, 18:24
Ինձ թվում ա ֆիզիոլոգիական հարց ա


Ասում են, շատ Լավքրաֆթ կարդալուց տենտակլներ են աճում:

Հայկօ
01.02.2011, 18:29
Ասում են, շատ Լավքրաֆթ կարդալուց տենտակլներ են աճում:

Ու ոչ միայն դեմքիդ:

Kita
01.02.2011, 20:55
Ինձ թվում ա ֆիզիոլոգիական հարց ա :))

Էս 2ն էլ հավեսով կարդում եմ:)) Ես հիմա ինչ?:D

Ռուֆուս
11.02.2011, 15:27
Beyond The Wall Of Sleep - Որ ասեմ շատ հավանեցի, սուտ կլինի :)) Մի տեսակ չի գնում իր մյուս գործերի հետ :)

In The Vault - զարզանդություն էր, էնքան իրական էր նկարագրած, որ ես էլ էդ սարսափը վերապրեցի :oy Համ էլ շատ ծանոթ պատմություն էր, ինչ-որ նման մի բան հիշում եմ :)

In The Walls Of Eryx - Որոշ բաներ հավանեցի, որոշ բաներ էդքան էլ չէ: Ամեն դեպքում Վեներայի վրա այլմոլորակայինների գոյությունն ու Վեներան որպես ջունգլիապատ մոլորակ գաղափարը էդքան էլ համոզիչ չթվացին :)

The Colour Out Of Space - Շատ հետաքրքիր էր, մինչև հիմա շատ քիչ գրքերում ու ֆիլմերում եմ հանդիպել այլմոլորակայինների, ովքեր մարդկային ոչ մի բան չունեն (արտաքին տեսք, հոգի և այլն): Նույնիսկ չհասկացվեց, թե էդ այլմոլորակայինը իրենից ինչ էր ներկայացնում ու ինչ էր ուզում, կամ արդյո՞ք ինքը ի վիճակի էր որևէ բան ուզել :) Գաղափարը հանճարեղ էր :)

The Rats In The Walls - Ամենաշատը էս մեկը հավանեցի, զարզանդություն էր սկզբից մինչև վերջ :) Ֆիլմի արտակարգ սցենար կստացվի:

Հիմա The Shadow Out Of Time-ն եմ կարդում, բայց դուրս չի գալիս, շատ անհետաքրքիր ա առաջ շարժվում :(

einnA
11.02.2011, 17:59
Ես սկսեցի The Shadow Out Of Time-ից, 3 օր ամեն անգամ ինձ ստիպելով սկսում էի,ամեն օր էլ սկզբից, բայց 10-րդ էջից էն կողմ արդեն ազատեցի ինձ էտ տանջանքից, հոգիս թեթևացավ :))

չգիտեմ, կարողա սխալ գործից եմ սկսել, բայց հեչ չստացվեց :8

AniwaR
11.02.2011, 22:48
Էս քանի օրս մի քանի կարճ պատմվածք եմ կարդացել՝ 2-4 էջանի: Էնքա՜ն սիրուն են: :) Ի՜նչ սարսափ, ի՜նչ բան: Լրիվ երանելի, երազային վիճակներ: (արև) Տենաս՝ ի՞նչ էր ծխում Լավկրաֆտ պապին: :)

Ռուֆուս
12.02.2011, 14:49
Ես սկսեցի The Shadow Out Of Time-ից, 3 օր ամեն անգամ ինձ ստիպելով սկսում էի,ամեն օր էլ սկզբից, բայց 10-րդ էջից էն կողմ արդեն ազատեցի ինձ էտ տանջանքից, հոգիս թեթևացավ :))

չգիտեմ, կարողա սխալ գործից եմ սկսել, բայց հեչ չստացվեց :8

Փաստորեն մենակ ես չեմ էս գրքից վատանում :))

Ուրիշ բան կարդա, The Shadow Over Innsmouth-ը շատ լավ ներածական ա Լավքրեֆթի համար :)

Freeman
29.09.2012, 17:13
Լավն էր, մերսի Ռուֆ
Հիմա հիմնականում ավտոբուսների մեջ եմ հասցնում կարդամ, բայց շատ հետաքրքիր ա, ուղղակի դեռ մի քանիսն եմ կարդացել իրա գրածներից՝ Չարլզ Վարդի դեպքը , որն ամենաշատն ա դուրս եկել ու հենց դրա համար էլ սկսեցի իրա գրածները կարդալ, մի տեսակ դուրեկան խորհրդավոություն կար:
Մյուսն էլ «երազներ կախարդի տանը», որտեղ հատկապես դուրս եկանմերինից շատ չափումներ ունեցող աշխարհների մասին մտքերը ու այլ չափումներվ մեր մերի մեջ տեղաշարժվելը, Ինչի մասին երևի բոլորիս մտքով էլ անցել ա…