PDA

Դիտել ողջ տարբերակը : Ռաֆայել Սաբատինի



Malxas
26.01.2011, 22:07
Ռաֆայել Սաբատինին այն սակավ գրողներից է, որ գրում է արկածային վեպեր, բայց մակարդակն այնքան բարձր է, որ հասուն տարիքի մարդն էլ կկարդա առանց պրիմիտիվիզմի զգացում ունենալու: Հատկապես գեղեցիկ են նրա երկխոսությունները տղամարդկանց և կանանց միջև (Սաբատինիի մոտ գլխավոր հերոսուհին հաճախ, համարյա թե միշտ, բարձր ինտելեկտուալ մակարդակ ունի և խելացի զրույցներ է տանում տղամարդկանց հետ): :)
Ցավոք նա բավականաչափ հայտնի գրող չէ մեզ մոտ: Հայերեն միայն Նավապետ Բլադի Ոդիսականը կա, իսկ ռուսերեն 5 - 6 վեպ եմ տեսել միայն:

Առաջարկում եմ կարծիքներ հայտնել նրա մասին:

Lion
27.01.2011, 00:03
Իրոք, "Բլադ"-ն ինձ էլ է դուր եկել...

Ռուֆուս
27.01.2011, 00:35
Փոքր ժամանակ կարդացել եմ «Բլադը», ամենասիրածս գրքերից մեկն էր: Բայց էդքան էլ համաձայն չեմ, որ հասուն տարիքում էլ է կարդավում: 20 տարեկանում մի անգամ էլ փորձեցի, առաջ չգնաց...

Malxas
27.01.2011, 09:38
Փոքր ժամանակ կարդացել եմ «Բլադը», ամենասիրածս գրքերից մեկն էր: Բայց էդքան էլ համաձայն չեմ, որ հասուն տարիքում էլ է կարդավում: 20 տարեկանում մի անգամ էլ փորձեցի, առաջ չգնաց...

Ես ճանաչում եմ մարդու` խոսքս շաստ գիրք սիրող և շատ գիրք կարդացող մարդու մասին է, որ 40 տարեկանում էլ խանդավառված է Կապիտան Բլադով: Ինքս էլ եմ շատ սիրում այդ գիրքը: :)
Հեղինակն էլի հաջողված գրքեր ունի: