Malxas
26.01.2011, 22:07
Ռաֆայել Սաբատինին այն սակավ գրողներից է, որ գրում է արկածային վեպեր, բայց մակարդակն այնքան բարձր է, որ հասուն տարիքի մարդն էլ կկարդա առանց պրիմիտիվիզմի զգացում ունենալու: Հատկապես գեղեցիկ են նրա երկխոսությունները տղամարդկանց և կանանց միջև (Սաբատինիի մոտ գլխավոր հերոսուհին հաճախ, համարյա թե միշտ, բարձր ինտելեկտուալ մակարդակ ունի և խելացի զրույցներ է տանում տղամարդկանց հետ): :)
Ցավոք նա բավականաչափ հայտնի գրող չէ մեզ մոտ: Հայերեն միայն Նավապետ Բլադի Ոդիսականը կա, իսկ ռուսերեն 5 - 6 վեպ եմ տեսել միայն:
Առաջարկում եմ կարծիքներ հայտնել նրա մասին:
Ցավոք նա բավականաչափ հայտնի գրող չէ մեզ մոտ: Հայերեն միայն Նավապետ Բլադի Ոդիսականը կա, իսկ ռուսերեն 5 - 6 վեպ եմ տեսել միայն:
Առաջարկում եմ կարծիքներ հայտնել նրա մասին: