PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր ժամանակների Գալիլեյը :)

Էջեր : [1] 2

Պոզիտրոն
25.01.2011, 22:49
http://www.youtube.com/watch?v=gboNqrf7TjM&feature=related

http://www.youtube.com/watch?v=BlbwZYeGpIE

Արտահայտվեք...

VisTolog
26.01.2011, 00:21
Արտահայտվեք...

Արթուր Պողոսյան:
Երիտասարդ գիտնականի մասին գրեթե ոչ մի տեղեկություն չկա google-ում: :think

http://www.youtube.com/watch?v=BlbwZYeGpIE&feature=player_embedded

http://shkolazhizni.ru/archive/0/n-28826
http://oz.com.ru/new/st.php?id=10079&sl=4

Մի 2 հոդված գտա ռուսերենով:
Լավա որ էսքան էլ հայերեն խոսում էր: Որ պետությունը իր կադրերին չի գնահատում, դե սենց էլ պիտի լիներ…

Ես վաղուց էի լսել իրա մասին:Անգամ մանկավարժական համալսարանում հանդիպում է ունեցել դասախոսական անձնակազմի հետ: Դասախոսները ցնցված էին, էնքան հիացմունքով էին պատմում իրա մասին:
Վախենում եմ մենակ իրա նմաններին էստեղ հում-հում ուտեն ...

Եթե ամեն ինչ լավ գնա, մի քանի տարի հետո իրա անունն էլ կարողա հայտնվի դպրոցական դասագրքերում::))
Կարծում եմ հիմա իրա նման շատերը կան (պարտադիր չի աստղագետ), ուղղակի շատ քիչ թվով մարդիկ են իմանում:

Պոզիտրոն
26.01.2011, 00:36
Ժողովուրդ խնդրում եմ ուշադիր նայեք: Լսեք ինչեր ա ասում: Մի՞թե դուք այս մարդուն լուրջ էք վերաբերում:

Zhor(ARM)
26.01.2011, 00:39
Ժողովուրդ խնդրում եմ ուշադիր նայեք: Լսեք ինչեր ա ասում: Մի՞թե դուք այս մարդուն լուրջ էք վերաբերում:

Խի դու լուրջ չես վերաբերում?

Պոզիտրոն
26.01.2011, 00:43
Խի դու լուրջ չես վերաբերում?
Չէ: Որովհետև ես ուշադիր եմ լսել թե ինչեր ա խոսում::fool
2-րդ հղումում 4:30-ից լսի: ասումա բացեցից կարմիր գույնի բան առաջացավ: Ետ մնացած կարմիր գույնի բաները գիտությանը հայտնի էին համա էտ մեկը չէ ու իր մեջ արթնացավ Գալիլեի հոգին ու հուշեց նրան, որ էտ մեկը մենակ դու էս տեսել ու էլ ոչ մեկ չի տեսել: Մարդը աստղա հայտնաբերել::D

matlev
26.01.2011, 00:46
Լավ էլի, :D Նյուտոնը ... լույսի արագությունը ... :D

VisTolog
26.01.2011, 00:52
Լավ էլի, :D Նյուտոնը ... լույսի արագությունը ... :D
Դու՞ գիտես ճիշտը, թե՞ մեր ժամանակների Գալիլեյը::beee

Պոզիտրոն
26.01.2011, 01:00
բա 5:10-ից ասում ուզում եմ թռնել տիեզերք: Հայաստանի առաջին տիեզերագնացը լինել: Մարդը աստղագիտություն ա ուսումնասիրում ուզում ա թռչի տիեզերք ու չգիտի որ Ջեմս Բաղյանը (http://hy.wikipedia.org/wiki/%D5%8B%D5%A5%D5%B5%D5%B4%D5%BD_%D4%B2%D5%A1%D5%B2%D5%B5%D5%A1%D5%B6) առաջին հայ տիեզերագնացն էր:

VisTolog
26.01.2011, 01:03
ժող, քոմմենթները կարդացե՞լ եք::D

«Աչքիս իրան լավ ռասկրուտկ ա են անում, որ Մարտունիից աղջիկ կարողանա տանի հարս»:D

One_Way_Ticket
26.01.2011, 01:03
Առաջարկում եմ թեման տեղափոխել "Զվարճալի" բաժին :)
Մի երկու օր առաջ ծիծաղից մեռել էի վիդեոն նայելիս։ Իսկ այ Յութուբի քոմմենթների վրա չգիտեի՝ ծիծաղեի, թե լացեի։

Kuk
26.01.2011, 01:06
Ժողովուրդ, ճիշտն ասած աստղագիտությունից ահագին հեռու եմ, վիդեոն ամբողջությամբ նայել եմ, բայց ոչ այնքան ուշադիր, չնայած ուշադիր նայելու դեպքում էլ, մտածում եմ, դժվար թե ինչ-որ սխալներ կարողանայի գտնել: Ինձ մի բան ա հետաքրքրում, բա որ էդքան մասնագետների ա հանդիպել, էդքան առաջ ա գնացել, ոնց ինքն ա պատմում, բա ո՞նց ա եղել, իրոք հետաքրքիր ա: Դժվար թե էլի սենց դներ սուտ բան պատմեր, ինչքան էլ որ հ1-ի նկարածն ա:))

One_Way_Ticket
26.01.2011, 01:07
Բայց վիդեոները դեռ վերջը չեն։ Դուք սա (http://oz.com.ru/new/st.php?id=10079&sl=4) կարդացեք։

Артур, используя компьютерные технологии, добыл номер сотового телефона... В. В. Путина и позвонил по нему Президенту. Тот сильно удивился, но согласился на встречу.

Թարգմանություն․
Արթուրը, օգտագործելով կոմպյուտերային տեխնոլոգիաները, ճարել է Վ․ Վ․ Պուտինի բջջային հեռախոսի համարը և զանգահարել նախագահին։ Վերջինս շատ է զարմացել, բայց համաձայնվել է հանդիպել :D :D :D

Chuk
26.01.2011, 01:09
«Երկրորդ նպատակը այնքան կարևոր է, և իմ համար կարևոր չի, այլ կարևոր է Հայաստանի ազգին... դա ցեղասպանությունն է Հայաստանի»

«Ես իմ կյանքում զբաղվել եմ ցեղասպանությամբ...»

:D

VisTolog
26.01.2011, 01:11
Մեռա::D:D

Համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ Պուտինի համարնա գտել::D:D

matlev
26.01.2011, 01:16
Ժողովուրդ, ճիշտն ասած աստղագիտությունից ահագին հեռու եմ, վիդեոն ամբողջությամբ նայել եմ, բայց ոչ այնքան ուշադիր, չնայած ուշադիր նայելու դեպքում էլ, մտածում եմ, դժվար թե ինչ-որ սխալներ կարողանայի գտնել: Ինձ մի բան ա հետաքրքրում, բա որ էդքան մասնագետների ա հանդիպել, էդքան առաջ ա գնացել, ոնց ինքն ա պատմում, բա ո՞նց ա եղել, իրոք հետաքրքիր ա: Դժվար թե էլի սենց դներ սուտ բան պատմեր, ինչքան էլ որ հ1-ի նկարածն ա:))

Ուրեմն իմացի, որ իրա ասածներն էն կարգի աբսուրդ բաներ են, որ Հ1-ի համար էլ ա չափազանց: Ես ենթադրում եմ, որ էն Հ1-ի խոսափողը կեղծ ա: :D

Ձայնալար
26.01.2011, 01:19
Ֆիզիկ ա էլի :tomato

:D

VisTolog
26.01.2011, 01:22
էս տղեն ինձ իրա տարօրինակ հայացքով:D, ոչինչ չասող ժպիտով, մի ծանոթ տղայիա հիշացնում, որը նույնպես իրա կյանքը հորինելով ու աբսուրդ բաներ խոսալով զահլա էր տանում, 100%-ով հավատալով իր ասածներին:

Ուղղակի էդ ծանոթ տղեն հոգեբուժականում «բուժվելա»…:))

Պոզիտրոն
26.01.2011, 01:23
1:50-ից նայեք: Ես սրանք չէի լսել: ասումա X մոլորակ կա, որի վրա կյանք կա:
500000կմ: Ես չկամ::D

VisTolog
26.01.2011, 01:28
Հայաստանը կլինի երրորդը:
ԱՄՆ
Ռուսաստան
Հայաստան:D

ճապոնացիները ստեղծում են ինքնաթիռ, որը կարող է 200.000 մարդ տանել: Ես զբաղվում եմ շարժիչի հարցերով: Ոնց կարանք այնպես սարքենք, որ էդ սամալյոտը կարանա էդքան նագրուզկա տանի::D

matlev
26.01.2011, 01:28
էս տղեն ինձ իրա տարօրինակ հայացքով:D, ոչինչ չասող ժպիտով, մի ծանոթ տղայիա հիշացնում, որը նույնպես իրա կյանքը հորինելով ու աբսուրդ բաներ խոսալով զահլա էր տանում, 100%-ով հավատալով իր ասածներին:

Ուղղակի էդ ծանոթ տղեն հոգեբուժականում «բուժվելա»…:))

Ինդիգո ա սա, իսկական ինդիգո, Վի՛ստ, աուռան չես տեսնու՞մ, ի՞նչ գույնի ա, մի հատ հաստատ բան ասա:

VisTolog
26.01.2011, 01:31
Ինդիգո ա սա, իսկական ինդիգո, Վի՛ստ, աուռան չես տեսնու՞մ, ի՞նչ գույնի ա, մի հատ հաստատ բան ասա:

ըըը սպասի ակնոցներս դնեմ… չէ, ինքը աուրա չունի, կարողացելա անջատի, որ ոչ մեկ չիմանա ինդոյա թե ինչա…:))

ՀԳ «Քյավառ» հեռուստաընկերությունն ի՞նչ կապ ունի Հ1-ի հետ::think

Ռուֆուս
26.01.2011, 04:03
Մամա՜՜՜, կյանքում սենց անգրագետ ու կարճ «պայմանագիր» չեմ տեսել, էն էլ ոչ ավել ոչ պակաս ՆԱՍԱ-յի կողմից տրված :o
51025

Մի հատ ղժժժ էլ սա է... :o
51026

Չմեռանք անգրագետ աստղագետ էլ ունեցանք, մեղա՜-մեղա՜

Մանյակի դեմք ունի :mexa

V!k
26.01.2011, 04:42
Հ1-ի լոգոն էլ ա սարքած, հլը միկրոֆոնի ձախ կողմը նայեք, լոգոն հազիվ ա կպած, պոկվում ա արդեն:D
ինձ ամենաշատը բացեց,որ ասեց Հայաստանը 3-րդ տեղում լինի, հա դե ճիշտ ա էլի ասում տղեն,բա հո են ստից մտից թերզարգացած Ճապոնիան կամ Չինաստանը չեն լինելու 3-րդ տեղում:P
հա բայց տղեն լավ էլ ռասկռուտկա արեց իրան, Իքս-Ֆակտորի Իսահակից հետո երևի երկրորդ հայն էր, որ եսքան արագ ճանաչված դարձավ:lol
մարդիկ արդեն մտածում են." չբռնեմ մի հատ սենց պատմություն էլ ես հորինեմ, գցեմ յութուբ,կարողա մեջը ահագին քյար կա":D

VisTolog
26.01.2011, 09:41
Գալիլեյ Իսահակովիչ::D
Լավ էլ իրար տակ են հայտնվել::))

http://img196.imageshack.us/img196/4092/galileyisahakovich.png

einnA
26.01.2011, 10:00
Եթե ուշադրությունս չի դավաճանում նկարահանումներն անցկացրել է Քավառի հեռուստատեսությունը, էս անգամ Հ1-ը ոնց որ կապ չունի:pardon

Հետո իրա ասածների ճշմարտությունը հաստատ չեմ կարող ասել ճիշտ է, սխալ է, բայց կարծում եմ ստուգել կլինի, թե ինքը իսկականից հայտնաբերել է աստղ, թե չէ (նման դեպքերում նշվում է չէ հայտնաբերողի անունը :think), բացի այդ Լոմոնոսովի համալսարանում սովորելու իսկությունն էլ կարելի է պարզել... մնացած մասերը`տիեզերք գնալ, Անիում աստղակայան հիմնելու մասերը ժամանակը ցույց կտա :)

Hayazn
26.01.2011, 11:38
Սովորական ՀԱՅ է :
Բայց էլի ԱՍՏծՈԻՆ փառք , որ Էմմի-ի պես « ՆԱՍՍԱ » - Ի գորիլաներին չի հավաքել ու բերել Հայաստան :

Ռեդ
26.01.2011, 11:54
Ֆիզիկայի մեջի Իսահակն ա:

Albus
26.01.2011, 11:56
http://smu.cmc.msu.ru/conferences/lomonosov2010/day1.pdf
Առաջին էջի 15-րդ կետը...

VisTolog
26.01.2011, 12:02
http://smu.cmc.msu.ru/conferences/lomonosov2010/day1.pdf
Առաջին էջի 15-րդ կետը...

Բլին :blin

One_Way_Ticket
26.01.2011, 12:09
http://smu.cmc.msu.ru/conferences/lomonosov2010/day1.pdf
Առաջին էջի 15-րդ կետը...
http://www.cmc-online.ru/conferences/lomonosov/?id=participants-2010
Իսկ այստեղ հայրանունն էլ կա: Չի համընկնում :-)

VisTolog
26.01.2011, 12:14
ժող, վիդեոյում ցուցակում նշված տղեն չի::D

Albus
26.01.2011, 12:30
http://www.cmc-online.ru/conferences/lomonosov/?id=participants-2010
Իսկ այստեղ հայրանունն էլ կա: Չի համընկնում :-)

Հանգստացրիր :)

MSGM
26.01.2011, 12:54
elections.am/search.aspx --> Արթուր Պողոսյան Տարոնի

Պողոսյան Արթուր Տարոնի 05/10/1991 Գեղարքունիք Գեղհովիտ

Էս երբ են հասցրել քաղաքացիություն տալ? Ինքը Ռուսաստանում չէր ապրում?

Tianshi
26.01.2011, 13:24
“Բաաաայյց պայմանագրում գրված ա , որ մինչև 16 թիվը դու պիտի ամուսնանաս և ունենաս ցեղ (հատուկ դեմքի արտահայտությամբ): Ես եկա Հայաստան ու հանդիպեցի նաև այդ աղջկան, որ հե –հե –հե պետք է: Ճակատագիր, որ ասում են ճակատագիր, դա է ճակատագիրը: Տենց իրան հանդիպեսցի, տենց էղավ, որ կարելի ա ասել առաջին սերն է…..” այ հաաայյյ էս մարդը լրիվ տեղով, ոնց որ պայմանագիր լինի: Ոնց եմ նեռվայնանում էդ սարքովի “ընտանիքներից”::angry

Walter Lewin
26.01.2011, 13:37
Էն ՆԱՍՍԱ-յի պայմանագրի վրա տեսել եք 27.06.2007 GODA: Վերջն ա :fool -ը: :D:D:D

Չմեռանք անգրագետ աստղագետ էլ ունեցանք, մեղա՜-մեղա՜

Չէ հա, ինչ? աստղագետ:D:D:D Պլանետարիումով աստղ ա հայտնաբերել ու եսիմ ինչ հեռավորության վրա, էդ վերջն ա:D:D:D

Վիշապ
26.01.2011, 14:17
Ժող, շատ հանճարեղ մարդիկ մի քիչ շիզիկոտ ու ծիծաղելի են եղել, այնպես որ կարելի է առայժմ ձեռնպահ մնալ տժժալ–մժժալուց։ Հանկարծ ու տղեն տիեզերք թռավ ու 200 հազար տեղանոց ինքնաթիռի մատոռ սարքեց ու սաղիս մանթրաժ թողեց։:P Հիմա ի՞նչ իմանանք, եթե հաստատ չիմանանք։:8

Ռուֆուս
26.01.2011, 16:16
Վիդեոյի երկրորդ մասն էլ նայեցի ու մենակ մի բան չհասկացա :manto

Ի՞նքն ա մեր վրա ղժժում, թե մենք իր վրա :8

Հարդ
26.01.2011, 16:21
Ժող, հլը սաղ մի կողմ:
Հլը դրա «Мельки жулик» աչքերին նայեք:
Էն տեսակ մարդկանցից ա, ում արտաքինը խոսում ա իր մասին:
Մենակ աչքերին նայելով համոզված եմ, որ ինչպես ասացի՝ «Мельки жулик» ա:

Ներողություն կխնդրեմ, եթե սխալված լինեմ:

Valentina
26.01.2011, 16:22
Երեխեք էտ վիդեոն տելեվիզրով ցույց են տվել?

VisTolog
26.01.2011, 16:26
Երեխեք էտ վիդեոն տելեվիզրով ցույց են տվել?

չէ, բայց դրանից Հ1-ի վարկանիշը ահագին կբարձրանար::D

Freeman
26.01.2011, 16:29
չէ, բայց դրանից Հ1-ի վարկանիշը ահագին կբարձրանար::D

Որովհետև էլ ընկնելու տեղ չունի :))

VisTolog
26.01.2011, 17:00
Մամա՜՜՜, կյանքում սենց անգրագետ ու կարճ «պայմանագիր» չեմ տեսել, էն էլ ոչ ավել ոչ պակաս ՆԱՍԱ-յի կողմից տրված :o
51025

Մի հատ ղժժժ էլ սա է... :o
51026

Չմեռանք անգրագետ աստղագետ էլ ունեցանք, մեղա՜-մեղա՜

Մանյակի դեմք ունի :mexa

Համ էլ ամերիկացիք 27.06.2007 չեն գրում, այլ 06.27.2007: Չէ՞:8

V!k
26.01.2011, 17:06
Համ էլ ամերիկացիք 27.06.2007 չեն գրում, այլ 06.27.2007: Չէ՞:8
ինչի հետևից ես ընկել:D 27.06.2007 գոդա-ն արդեն ամեն ինչ ասում ա:lol

VisTolog
26.01.2011, 17:06
ինչի հետևից ես ընկել:D 27.06.2007 գոդա-ն արդեն ամեն ինչ ասում ա:lol
Կարելիա ակումբ կանչել)))

Valentina
26.01.2011, 17:45
Լույսի արագությունը 500.000:D
8:10 "մինչև 2016 թիվը դու պիտի ամուսնանաս և ունենաս ......... ցեղ:D"

Էլիզե
26.01.2011, 22:25
էս տղեն ինչ խոտ ա ծխել?.... :esim

aerosmith
28.01.2011, 14:09
Են որ լույսի արագույունը Նյուտոննա որոշել, այ էդ իրոք սըբանեց

Freeman
28.01.2011, 14:11
էս տղեն ինչ խոտ ա ծխել?.... :esim

Ես էլ եմ էդ խոտից ուզում :cry

Yellow Raven
28.01.2011, 21:41
Իսկականից շատ հակասական բաներա խոսում, հիմնականում աբսուրդ թվացող, բայց մի տեսակ չեմ հավատում, որ էս սաղ հորինված լինի... :think

Գլուխ չհանեցի իրանից:))

Հ.Գ. Խոսքերս հետ եմ վերցնում, վերջը մի այլ կարգի անհեթեթա:D

aerosmith
29.01.2011, 01:28
Ժողովուրդ իրա էշշությամբ, առաջ գնաց. հիմա ինչ հայկական սայթ մտնում եմ դրա մասին են խոսում. Դրա մասին պոստեր են. նույնիսկ ֆբ-ում ֆրենդներիցս մեկը ասեց , որ թերթումելա հանդիպել դրա մասին հոդվածի...
էէէէէէխ հայ ժողովուրդ... ինչ միամիտն ես, որ դրան ու դրա նմաններին հավատում ես։

EgoBrain
29.01.2011, 01:35
Անկեղծ ասած չեմ պատկերացնում, թե ոնց կարելի ա նման մարդուն լուրջ ընդւոնել: Ոնց կարող ա մարդը լինի հանճարեղ ֆիզիկոս ու չիմանա, որ լույսի արագության որոշումը Նյուտոնի հետ հեչ կապ չունի, իսկ էն որ 500000 կմ/վ ա ընդհանրապես վերջն ա:D, գոնե ասեր 350000: Գիտնականները իհարկե երբեմն տարօրիանկ են լինում, բայց էս մարդը մտավոր հետամնացի տպավորություն էր թողնում: Ու առհասարակ, մենակ պակասում էր ճակատին "ԵՍ ՀԻՄԱՐ ԵՄ" գրությունը:o

aerosmith
29.01.2011, 02:06

+պակասում էր ,որ վերջում ասվեր “Լուսինե Ստեփանյան, Քյավառի հոգեբուժարանից, հատուկ ՀԱՅԼՈւՐ-ի համար.”

Zhor(ARM)
29.01.2011, 02:22
+պակասում էր ,որ վերջում ասվեր “Լուսինե Ստեփանյան, Քյավառի հոգեբուժարանից, հատուկ ՀԱՅԼՈւՐ-ի համար.”

Ախպերս երևի մենք բոլորսել նախանձելով ենք քննադատում էդ մարդուն, որ (եթե չեմ սխալվում ) 16 թվին պիտի թռնի կոսմոս::(

EgoBrain
29.01.2011, 02:40
Ախպերս երևի մենք բոլորսել նախանձելով ենք քննադատում էդ մարդուն, որ (եթե չեմ սխալվում ) 16 թվին պիտի թռնի կոսմոս::(
Հաստատ կթռնի, համաշխարհային գիտությունը զգում ա իրա կարիքը:D, ինչա անելու ՆԱՍՍԱՆ առանց իրա ու իրա ցեղի:think Ֆոււււււ նախանձից մեռնում եմ, եկ կյանքւոմ իրա նման բովանդակալից մտքեր չէի կարողանա արտահայտել :cry

Walter Lewin
29.01.2011, 11:51
Ախպերս երևի մենք բոլորսել նախանձելով ենք քննադատում էդ մարդուն, որ (եթե չեմ սխալվում ) 16 թվին պիտի թռնի կոսմոս::(

Հուսամ, որ ասածդ շատ նուրբ սարկազմ էր ու որ իրականում դու տենց չես կարծում: Ես էս ամեն ինչի վրա ուղղակի կուրախանայի, եթե հասարակության մեջ չլինեին մարդիկ (միգուցե գիտությունից հեռու), ովքեր ցավոք հավատում են էս տխմարությանը: Որ սա տխմարություն է, իհարկե, ընդամենը իմ կարծիքն է, բայց յուրաքանչյուրն իր համար պիտի ինչ-որ ճշմարտություն ընտրի: Եթե դու նախընտրում ես համարել, որ Էս տղան տխմար չէ, ապա դու ստիպված կլինես ընդունել, որ մարդկության բոլոր հանճարեղ գիտնականներն են տխմար եղել, և տխմար է եղել նույն ինքը Գալիլեյը: Ընտրելու իրավունքը քոնն է:)

Walter Lewin
06.02.2011, 01:16
Մարդիկ!
Ով Արթուր Պողոսյանին հանճար չի համարում խնդրում եմ միանանք, իդեաներ առաջարկենք թե ոնց իրան հանճար համարողներին կարելի ա ցույց տալ, թե ինքն իրականում ով ա:

Chuk
06.02.2011, 01:19
Մարդիկ!
Ով Արթուր Պողոսյանին հանճար չի համարում խնդրում եմ միանանք, իդեաներ առաջարկենք թե ոնց իրան հանճար համարողներին կարելի ա ցույց տալ, թե ինքն իրականում ով ա:

Ես Արթուր Պողոսյանին հանճար չեմ համարում ու զարմանում եմ բոլոր էն մարդկանց վրա, ովքեր պատրաստ են ժամանակ ծախսել ինչ-որ մեկին ցույց տալու համար, որ ինքը հանճար չի:
Այ մարդ, անտեսեք:

Walter Lewin
06.02.2011, 02:40
:) Լավ տարբերակներից մեկն է: Բայց դե հիմա դեռ արձակուրդներ են, երևի արձակուրդներից հետո տենց էլ անեմ (իսկ արձակուրդները վաղը վերջանում են) :)

Askalaf
07.02.2011, 00:27
Կարդացեք սա (http://ql.am/?p=1157), նրա մասին է։
Ոչինչ որ տղեն որոշ բաներ խառնումա իրար, էդ հեչ, կարևորը որ կանտռակտ ունի ու 2016–ին թռնելույա կոսմոս։ :)
Էս (http://search.nasa.gov/search/search.jsp?nasaInclude=artur+poghosyan) էլ NASA–ի կայքում փնտրտուքի արդյունքնա։
Բացելով հղումը պարզվեց որ էդ A. Poghosyan-ն Արմեն Պողոսյանա, այլ ոչ թե Արթուր, ու լրիվ ուրիշ բանի մասինա խոսքը։
;)

Chuk
08.02.2011, 14:26
Վերջ ապագիտական դեզինֆորմացիային

Վերջին շաբաթներում շատերս YouTube-ում ականատես եղանք ոմն Արթուր Պողոսյանի մասին պատմող տեսահոլովակների, իսկ ապա նաև' հայրենական բազմաթիվ ԶԼՄ-ներում նրան փառաբանող հրապարակումների: Դրանցում երիտասարդը հայտարարում է, որ մեծ գիտնական է, ասում է բաներ, որոնք պարզապես ծիծաղելի են. հագնելով երկաթուղու մեքենավարի համազգեստ' հայտարարում է, որ դրանով տիեզերք է թռչելու, ցույց է տալիս անգլերեն գրված "փաստաթղթեր", որոնցում առկա էին լատինատառ գրված ռուսերեն բառեր և այլն:

Հիրավի, ներքոստորագրյալ ֆիզիկոսներս չէ, որ պետք ասենք, որ "Доктор медицинских наук по космонафтике и аэронафтике" արտահայտությունը ծիծաղելի է, քանի որ կոսմոնաֆտիկան տիեզերագնացությունն է, իսկ աէրոնաֆտիկան' օդապարիկների ղեկավարման մասնագիտությունը, և դրանցից ոչ մեկը կապ չունի բժշկության հետ: Ինչպեսև' մենք չէ, որ պետք է ասենք, որ "Հայաստան обретет покой" արտահայտությունը անընդունելի է, քանի որ այդպես արտահայտվում են ողորմածիկների մասին:

Բայց մենք ամենայն լրջությամբ հայտարարում ենք, որ, ի հեճուկս Արթուր Պողոսյանի, լույսի արագությունը 299,8 (և ոչ 500) հազար կիլոմետր/վարկյան է, և դա միարժեք է ու անփոփոխ (իսկ Իսահակ Նյուտոնը լույսի արագության որոշման հետ կապ չունի): Հակառակ դեպքում, աշխարհը բավականին այլ կլիներ, և այլ բանի մասին չասած, չէին աշխատի այնպիսի ամենօրյա օգտագործման սարքերը, ինչպիսիքն են' բջջային հեռախոսը, համակարգիչները, թվային ժամացույցները և այլն: Նույն կերպ հայտարարում ենք, որ Պլուտոնի և Նեպտունի "արանքում" ոչ-մի "X" մոլորակ չկա և չի կարող լինել, քանի որ այդ պարագայում էականորեն այլ կլիներ արեգակնային համակարգի դինամիկան:

Տեղեկացնում ենք նաև, որ ոչ մեկը չի արտադրում "տիեզերական ինքնաթիռ", առավել ևս' 200 հազար մարդ տարողությամբ, և որ ոչ մեկի մտքով չի անցնի 1000 կիլոմետրանոց արևային մարտկոցներով արբանյակ կառուցել: Բացի այդ, թեև կլիմանը իրոք փոխվում է, սակայն 2012 թվականին Եվրոպան ճապոնիայի հետ հազիվ թէ ջրի տակ անցնի, իսկ Հայաստանը Աֆրիկայի հետ տեղերով չեն փոխվի:

Եզրակացնելով գրվածը, հարկ ենք համարում նշել, որ Արթուր Պողոսյանի բոլոր ասածները գիտական տեսանկյունից անհեթհեթ են, իսկ ինքը երբևիցէ չի սովորել (առավել ևս' Պուտինի միջնորդությամբ) Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (կամ որևէ այլ ԲՈւՀ-ի) ֆիզիկայի ֆակուլտետում, ինչպես նաև, ոչ մի աստղ չի հայտնաբերել:

Ներքոստորագրյալ երիտասարդ (և ապագա) ֆիզիկոսներս, հիմնվելով վերոգրյալի վրա, բոլոր հայ ֆիզիկոսների անունից, խնդրում ենք հասարակությանը լուրջ չընդունել Արթուր Պողոսյանին և, չտարածելով նրա մասին տեղեկատվությունը, «չխայտառակել ռեսպուբլիկան»:

Հայաստանի ավագ կուրսերի ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ`
Դանիել Իոաննիսյան
Նարինե Այվազյան
Անահիտ Սամսոնյան
Արտավազդ Մինասյան
Հովսեփ Ղազարյան
Արմեն Սաղաթելյան
Տիգրան Ծերունյան
Սեդա Սարգսյան
Թերեզա Վարդանյան
Արամ Կոստանյան
Անժելա Զոհրաբյան
Սասուն Ղիշյան
Մարգարիտ Հակոբյան
Մերուժան Քերոփյան
Տաթևիկ Վարդանյան
Նարեկ Գևորգյան
Դավիթ Փալանջյան
Մհեր Ազիզբեկյան
Արմեն Մանուկյան
Սիրարփի Մանուկյան
Նունե Միանսյան
Հռիպսիմե Մկրտչյան
Տիգրան Գրիգորյան
Գրիքոր Խաչատրյան
Վալերի Վարդանյան
Կարեն Մովսեսյան
Գուրգեն Պարոնյան
Սերգեյ Գրիգորյան
Վահան Ավագյան
Նվարդ Ղաղարյան

Արտասահմանում (մագիստրոսներ և ասպիրանտներ) սովորող հայ ֆիզիկոսներ
Հայկ Իշխանյան (МФТИ, Ռուսաստան)
Տիգրան Շահվերդյան (МФТИ, Ռուսաստան)
Արփինե Կոզմանյան (Oxford, Department of Physics, Մեծ Բրիտանիա)
Տիգրան Պետրոսյան (ETH, Department of Physics, Շվեցարիա)
Միքաել Արզաքանցյան (LULI լաբ., Ecole Polytechnique, Ֆրանսիա)
Ռաֆայել Պետրոսյան (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Գերմանիա)
Սարգիս Կարապետյան (Դյուքի համալսարան, ԱՄՆ)

Jarre
08.02.2011, 16:01
Այ մարդ տղեն գիտաֆանտաստիկայի ժանրում փորձեր ա կատարում, իսկ դուք լռեցնում եք իրեն :beee

Մարդը ասելիք ունի ու կապ չունի իրա ասածը գիտության հետ համահունչ ա թե չէ։ Մի խեղդեք մարդուն, յաաաաա!!!! Ընթացքում կսովորի, էլի՞։ :D

ՀԳ՝ բայց «Մեր օրերի Գալիլեյը» ու «X Իսահակը» վերջն են :hands

Պոզիտրոն
08.02.2011, 16:33
Ժող երեկ ընկերներիցս մեկը մեծ հիացմունքով պատմում էր, որ թերթում գրում են թե ինչ որ մեկը 15 տարեկանում աստղ է հայտնաբերել: Պատկերացնում եք անգամ թերթերում:(

Mark Pauler
08.02.2011, 17:48
Ես էս մեր խայտառակ Գալիլեյի մասին մի հիմնարկի տնօրենից եմ լսել: Ընենց էլ հարգանքով էր խոսում: Ասում էր, որ իրան "յօուտաուբեյում" ա տեսել...:D Էսօր իմացա, որ էդ տնօրենն էլ ա Մարտունեցի: Զեմլյակի ռասկրուտկին էր օգնում երևի ...
Էսպես են անում էլի, որ հայերին ռուսաստանում (ու ոչ միայն) սուտասան են համարում շատերը: Տենաս երբ ա թռնելու կոսմոս պրծնենք սրանից http://s.rimg.info/d13799bbe252800d204d112bd76e1309.gif (http://smajliki.ru/smilie-52938663.html)

Ռեդ
08.02.2011, 17:54
Արթուրն ասել էր, չէ՞, որ մի անգամ արդեն զբաղվելա ցեղասպանությամբ: Իմ կարծիքով սա իրա երկրորդ փորձն էր:

Mark Pauler
08.02.2011, 18:08
Ժողովուրդ թեման ինչի ա "ֆիզիկա" բաժնում բացվել??? Որ ասենք էս մեր գլխավոր հերոսի երազում Շեքսպիրը գար թեման պիտի "գրականություն" բաժնում բացվեր???http://s14.rimg.info/bfb82c643b3980d2136d5d110a5b92a5.gif (http://smajliki.ru/smilie-858452295.html)

Kuk
08.02.2011, 18:14
Փատորեն հիվանդ երեխա ա, ու իրա գույտերը սաղ սուտ էին:)) Լույսի արագություն, իքս մոլորակ, 200 հազարանոց ինքնաթիռի մատոռ և այլն… Ու որ ամենակարևորն ա՝ ոչ ոք իրան չի ստիպել ունենալ ցե՛ղ. սեքսով զբաղվել ինչ որ աղջկա հետ, առավել ևս բռնաբարել հասարակության ուղեղը:D

VisTolog
08.02.2011, 18:27
Ժո՛ղ, առաջարկում եմ մի քանի հարց պատրաստել, որոնք պատրաստվում եմ մի քիչ հետո տալ Արթուրին::))

ՀԳ Ափսոս հեռախոսի համարը չունեմ::think

One_Way_Ticket
08.02.2011, 18:31
ՀԳ Ափսոս հեռախոսի համարը չունեմ::think
Պուտինին հարցրու, ինքը կունենա ;)

Mark Pauler
08.02.2011, 18:32
Ժո՛ղ, առաջարկում եմ մի քանի հարց պատրաստել, որոնք պատրաստվում եմ մի քիչ հետո տալ Արթուրին::))

ՀԳ Ափսոս հեռախոսի համարը չունեմ::think

Եթե հաշվի առնենք իրա անեզր տիեզերական երևակայությունը` սաղ հարցերի տակից էլ դուրս կգա: Դե իրան ով ա խանգարելու, որ ասի սենց չի ընենց ա: Մենք ով ենք, որ իրան չհավատանք http://s9.rimg.info/1268f46e0bbc95ca24bf9e3339ed7711.gif (http://smajliki.ru/smilie-696286599.html)

V!k
08.02.2011, 18:32
Մեռա::D:D

Համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ Պուտինի համարնա գտել::D:D

Ժո՛ղ, առաջարկում եմ մի քանի հարց պատրաստել, որոնք պատրաստվում եմ մի քիչ հետո տալ Արթուրին::))

ՀԳ Ափսոս հեռախոսի համարը չունեմ::think
խի ետ տղու չափ չկա՞նք , որ ցանկացած համար չկարողանանք գտնենք կոմպով,հեսա իմանանաք զանգի:lol

VisTolog
08.02.2011, 18:33
խի ետ տղու չափ չկա՞նք , որ ցանկացած համար չկարողանանք գտնենք կոմպով,հեսա իմանանաք զանգի:lol

093-52-92-՞՞ :D

Պուտինին հարցրու, ինքը կունենա ;)
Էդ դեպքում իրանից կուզեմ Պուտինի համարը, ուղիղ կզանգեմ Պուտինին ու կհարցնեմ Արթուրի համարը::roll

V!k
08.02.2011, 18:46
093-52-92-՞՞ :D

հետաքրքրության համար նայեցի, 093-52-92-՞՞ համարով Արտուր Պողոսյան ոնց որ չկա:D
արդեն սկսում էի կասկածել,որ դու էլ ես սկսել համարներ գուշակել ;)

VisTolog
08.02.2011, 18:55
հետաքրքրության համար նայեցի, 093-52-92-՞՞ համարով Արտուր Պողոսյան ոնց որ չկա:D
արդեն սկսում էի կասկածել,որ դու էլ ես սկսել համարներ գուշակել ;)

Ես կարամ իրանից համարը հարցնեմ ու ինձ թվումա կասի, բայց հետոն՝ չգիտեմ: Արդյո՞ք արժի ժամանակ ծախսել էդ ամեն ինչի վրա, միայն դրական զգացողությունների ու նոր գիտելիքների համար::))

Kuk
08.02.2011, 19:02
Ես կարամ իրանից համարը հարցնեմ ու ինձ թվումա կասի, բայց հետոն՝ չգիտեմ: Արդյո՞ք արժի ժամանակ ծախսել էդ ամեն ինչի վրա, միայն դրական զգացողությունների ու նոր գիտելիքների համար::))

Եթե հեռախոսազրույցը ձայնագրելու ես ու դնես ստեղ տժժանք, հաստատ արժի:D

VisTolog
08.02.2011, 19:06
Եթե հեռախոսազրույցը ձայնագրելու ես ու դնես ստեղ տժժանք, հաստատ արժի:D

Նախ պետքա տենց հնարավորություն ունեցող հեռախոս ճարեմ, իմը չի անում. երկրորդ՝ հարցաշար:

Համ էլ ի՞նչ տժժալ-ղժժալ::' Կլինի մի «լրագրող,» որը հետաքրքրվումա Արթուրով ու ցանկանումա, որ իրա մասին բոլորը իմանան::))

V!k
08.02.2011, 19:09
Կլինի մի «լրագրող,» որը հետաքրքրվումա Աշոտով ու ցանկանումա, որ իրա մասին բոլորը իմանան::))

ետ ով ա՞;)

VisTolog
08.02.2011, 19:11
ետ ով ա՞;)

:D Հա էլի, Աշոտն ովա::)) Արթուրով::aha

Պոզիտրոն
08.02.2011, 19:13
Նախ պետքա տենց հնարավորություն ունեցող հեռախոս ճարեմ, իմը չի անում. երկրորդ՝ հարցաշար:

Համ էլ ի՞նչ տժժալ-ղժժալ::' Կլինի մի «լրագրող,» որը հետաքրքրվումա Արթուրով ու ցանկանումա, որ իրա մասին բոլորը իմանան::))
Հարցաշարը ես կկազմեմ:

VisTolog
08.02.2011, 19:17
Հարցաշարը ես կկազմեմ:

Ես էլ փորձեմ «լրագրող» գտնել կամ լինել, ու՜ մեկ էլ եթե հեռախոսային զրույցը չլինի, չաթայինը անպայման կլինի, եթե հենց սկզբից «կռուտիտ» չանի::D:))

Հարցաշարը կարելիա թողնել վերջում, երբ ամեն ինչ պատրաստ կլինի:

V!k
10.02.2011, 01:26
եսօր էկոնոմիկայիս դասախոսը եկել ա դասի, ու սկսել ա Արտուրից խոսալ, ահագին գովացել ա, խմբեցիքից մեծ մասն էլ չեն իմացել իրա մասին, սաղ հավատացել են, որ իրոք թռնելու ա կոսմոս, որ իբր "մեծ գիտնական ա", բլա-բլա-բլա… դասախոսը հլը մի բան էլ երեխեքի վրայա խնդացել, թե իբր "ամոթ ա, ոնց չեք ճանաչում ես մարդուն, կյանքից հետ եք մնում":D …ախր թե խի հենց եսօր դասին չնստեցի,թուուուուու՜:fool, գոնե նստած լինեի բոլոր փաստերը ասեի, թյուրիմացության մեջ չմնային, հիմա ոնց եմ մի շաբաթ համբերելու, որ մյուս դասին ասեմ դասախոսին, թե ինչը ոնց ա::mda Վատն էլ են ա, որ նոր նայում եմ, սաղ կուրսեցիք հավատացել են ու հերթով յություբի վիդեոները գցում են ֆեյսբուք, ու գրում՝ թե տեսեք ինչ խելոք հայրենակից ունենք…մի դասախոսի արած անպատասխանատու հայտարարությունից սուտ լուրերը սենց տարածվում են:angry
բա պետք էր ինձ են նոթբուքի ֆորմատը, որի պատճառով եսօր դասին չնստեցի:nea

Ֆոտոն
10.02.2011, 14:37
Կարծես սա միակ դեպքը չի:
Երեկ հաղորդում էի նայում, չգիտեմ ինչ էր, առաջին անգամ էի հանդիպում:

Իբր գիտական նորություններ էին ներկայացնում մասնակիցները: Արտոնագրված ու վստահելի բաներ կային, իդեպ ԵՊՀ ֆիզֆակի Ասլանյանն էլ էր էնտեղ: Մեկը «գյուտ էր արել», հավերժական շարժիչն էր հայտնագործել: Ասում ա ՕԳԳ-ն 500 տոկոս ա: Ասում ա՝ եկեք նստենք գիտնականներով, տեսեք, որ էդպես ա:
Ասլանյանն ամեն ինչ բացատրեց, թե ոնց են տենց բաները հոդված անում, հետո էլ բոլորը ընդունում են, ասեց՝ սկզբում ապացուցի, որ էներգիայի պահպանման օրենքը սխալ ա, հետո հավերժական շարժիչի մասին մտածի: Էդ գյուտարարն էլ ասում ա՝ բա գիտե՞ք, որ հարաբերականության տեսության մեջ լիքը սխալ բանաձևեր կան: :{
Վերջը՝ գիտական աղբն էլ ա երես ելնում:

xaladilnick
10.02.2011, 20:36
Վերջ ապագիտական դեզինֆորմացիային

Վերջին շաբաթներում շատերս YouTube-ում ականատես եղանք ոմն Արթուր Պողոսյանի մասին պատմող տեսահոլովակների, իսկ ապա նաև' հայրենական բազմաթիվ ԶԼՄ-ներում նրան փառաբանող հրապարակումների: Դրանցում երիտասարդը հայտարարում է, որ մեծ գիտնական է, ասում է բաներ, որոնք պարզապես ծիծաղելի են. հագնելով երկաթուղու մեքենավարի համազգեստ' հայտարարում է, որ դրանով տիեզերք է թռչելու, ցույց է տալիս անգլերեն գրված "փաստաթղթեր", որոնցում առկա էին լատինատառ գրված ռուսերեն բառեր և այլն:

Հիրավի, ներքոստորագրյալ ֆիզիկոսներս չէ, որ պետք ասենք, որ "Доктор медицинских наук по космонафтике и аэронафтике" արտահայտությունը ծիծաղելի է, քանի որ կոսմոնաֆտիկան տիեզերագնացությունն է, իսկ աէրոնաֆտիկան' օդապարիկների ղեկավարման մասնագիտությունը, և դրանցից ոչ մեկը կապ չունի բժշկության հետ: Ինչպեսև' մենք չէ, որ պետք է ասենք, որ "Հայաստան обретет покой" արտահայտությունը անընդունելի է, քանի որ այդպես արտահայտվում են ողորմածիկների մասին:

Բայց մենք ամենայն լրջությամբ հայտարարում ենք, որ, ի հեճուկս Արթուր Պողոսյանի, լույսի արագությունը 299,8 (և ոչ 500) հազար կիլոմետր/վարկյան է, և դա միարժեք է ու անփոփոխ (իսկ Իսահակ Նյուտոնը լույսի արագության որոշման հետ կապ չունի): Հակառակ դեպքում, աշխարհը բավականին այլ կլիներ, և այլ բանի մասին չասած, չէին աշխատի այնպիսի ամենօրյա օգտագործման սարքերը, ինչպիսիքն են' բջջային հեռախոսը, համակարգիչները, թվային ժամացույցները և այլն: Նույն կերպ հայտարարում ենք, որ Պլուտոնի և Նեպտունի "արանքում" ոչ-մի "X" մոլորակ չկա և չի կարող լինել, քանի որ այդ պարագայում էականորեն այլ կլիներ արեգակնային համակարգի դինամիկան:

Տեղեկացնում ենք նաև, որ ոչ մեկը չի արտադրում "տիեզերական ինքնաթիռ", առավել ևս' 200 հազար մարդ տարողությամբ, և որ ոչ մեկի մտքով չի անցնի 1000 կիլոմետրանոց արևային մարտկոցներով արբանյակ կառուցել: Բացի այդ, թեև կլիմանը իրոք փոխվում է, սակայն 2012 թվականին Եվրոպան ճապոնիայի հետ հազիվ թէ ջրի տակ անցնի, իսկ Հայաստանը Աֆրիկայի հետ տեղերով չեն փոխվի:

Եզրակացնելով գրվածը, հարկ ենք համարում նշել, որ Արթուր Պողոսյանի բոլոր ասածները գիտական տեսանկյունից անհեթհեթ են, իսկ ինքը երբևիցէ չի սովորել (առավել ևս' Պուտինի միջնորդությամբ) Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի (կամ որևէ այլ ԲՈւՀ-ի) ֆիզիկայի ֆակուլտետում, ինչպես նաև, ոչ մի աստղ չի հայտնաբերել:

Ներքոստորագրյալ երիտասարդ (և ապագա) ֆիզիկոսներս, հիմնվելով վերոգրյալի վրա, բոլոր հայ ֆիզիկոսների անունից, խնդրում ենք հասարակությանը լուրջ չընդունել Արթուր Պողոսյանին և, չտարածելով նրա մասին տեղեկատվությունը, «չխայտառակել ռեսպուբլիկան»:

Հայաստանի ավագ կուրսերի ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ`
Դանիել Իոաննիսյան
Նարինե Այվազյան
Անահիտ Սամսոնյան
Արտավազդ Մինասյան
Հովսեփ Ղազարյան
Արմեն Սաղաթելյան
Տիգրան Ծերունյան
Սեդա Սարգսյան
Թերեզա Վարդանյան
Արամ Կոստանյան
Անժելա Զոհրաբյան
Սասուն Ղիշյան
Մարգարիտ Հակոբյան
Մերուժան Քերոփյան
Տաթևիկ Վարդանյան
Նարեկ Գևորգյան
Դավիթ Փալանջյան
Մհեր Ազիզբեկյան
Արմեն Մանուկյան
Սիրարփի Մանուկյան
Նունե Միանսյան
Հռիպսիմե Մկրտչյան
Տիգրան Գրիգորյան
Գրիքոր Խաչատրյան
Վալերի Վարդանյան
Կարեն Մովսեսյան
Գուրգեն Պարոնյան
Սերգեյ Գրիգորյան
Վահան Ավագյան
Նվարդ Ղաղարյան

Արտասահմանում (մագիստրոսներ և ասպիրանտներ) սովորող հայ ֆիզիկոսներ
Հայկ Իշխանյան (МФТИ, Ռուսաստան)
Տիգրան Շահվերդյան (МФТИ, Ռուսաստան)
Արփինե Կոզմանյան (Oxford, Department of Physics, Մեծ Բրիտանիա)
Տիգրան Պետրոսյան (ETH, Department of Physics, Շվեցարիա)
Միքաել Արզաքանցյան (LULI լաբ., Ecole Polytechnique, Ֆրանսիա)
Ռաֆայել Պետրոսյան (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Գերմանիա)
Սարգիս Կարապետյան (Դյուքի համալսարան, ԱՄՆ)
Դանիելը ընկերս ա, մարդկանց կեսից շատին ծանոթ եմ, մի մասն ել ընկերներս են, բայց դե իզուր արեց, ես կուզեի էդ Առռռռտուրիկը մի հատ ել հարցազրույց տար նույն ոճում մի քիչ ել ղժժաինք :D

VisTolog
10.02.2011, 20:57
Դանիելը ընկերս ա, մարդկանց կեսից շատին ծանոթ եմ, մի մասն ել ընկերներս են, բայց դե իզուր արեց, ես կուզեի էդ Առռռռտուրիկը մի հատ ել հարցազրույց տար նույն ոճում մի քիչ ել ղժժաինք :D

Հարցազրույց անցկացնելու դրական պատասխանի եմ սպասում իրանից, էն էլ դեռ ձեն-ձուն չկա::(

xaladilnick
10.02.2011, 21:01
Ուզում ենք գա ֆիզֆակ մի քիչ լուսավորի:Ճ
Առռտուրիկը ուղղակի ռասկռուտկա ա եղել որ Մարտունուց կարանա հարս տանի :D

Albus
12.02.2011, 20:00
http://www.youtube.com/watch?v=tpbLCgTg9hk
Արդեն երգեր են սարքում :)

VisTolog
12.02.2011, 20:17
Ժող, էս Արթուրի վիդեոները ոնցոր անհետացած լինեն յութուբից::8

This video is private.
Sorry about that.

Ոչ մի տեղ չկա: Երևի օգտագործելով կոմպյուտերային տեխնոլոգիաները, կարողացելա բոլորը ջնջե՞լ::D:D

Պոզիտրոն
14.02.2011, 20:49
http://www.youtube.com/watch?v=6U-2FuN4iRs&feature=related

http://www.youtube.com/watch?v=7VrUQcMRbF0&feature=related
Նորից են գցել:

VisTolog
14.02.2011, 20:53
Քանի կարամ քաշեմ::))

eduard30
15.02.2011, 00:04
Գալիլեյին հանգիստ թողեք կարողանա աշխատել քանի որ ես դու եմ դու ես էս Իտալյանսկի էլի:D

Yellow Raven
16.02.2011, 17:50
http://www.youtube.com/watch?v=TPsul77wvgg

V!k
16.02.2011, 18:05
http://www.youtube.com/watch?v=TPsul77wvgg

ժող ես լուրջ ա՞:o ճիշտ ա՞ …արդեն մեջս կասկած ա ընգել, որ ակապ տեղը ես տղու վրա ղժացել ենք;)

Պոզիտրոն
16.02.2011, 18:15
ժող ես լուրջ ա՞:o ճիշտ ա՞ …արդեն մեջս կասկած ա ընգել, որ ակապ տեղը ես տղու վրա ղժացել ենք;)
:oՀոսով եմ կատակում ես:

Lusina
16.02.2011, 18:48
Ես գնալով ավելի եմ համոզվում ,որ էս ամենը ինչ-որ հումորային հաղորդման առաջին փորձնա:D

VisTolog
16.02.2011, 20:01
Արթուրը ինձ ստիպեց «հետաքննություն» անցկացնել ու բացել Քրոմի վրա 18 տարբեր սայթ::D:))

Սկսենք սրանից՝

Գ Ա Լ Ի Լ Ե Յ Ի Ա Ռ Ա Ք Յ Ա Լ Ը

Այս զարմանահրաշ մարդուն մեզ համար հայտնաբերեց Գեղհովիտ գյուղի բնակիչ Թորոս Մելիքյանը: Համեստ, պարզ ու արտասովոր Արթուրը գիտելիքների իր պաշարով զարմացրել է անգամ աշխարհի հզորագույն երկրների ղեկավարներին ու գիտնականներին:
Աստղաշատ գիշերներից մեկն էր, եւ երեք տարեկան Արթուրը, խավարի մեջ կառչելով մահճակալի ճաղերից, ոտքը դրեց հատակին ու գնաց դեպի պատուհանը…
Ու այսպես ամեն գիշեր փոքրիկը բոլորից թաքուն վեր էր կենում, վերցնում դպրոցական եղբոր տետրերից մեկը, փաթաթում, դարձնում հեռադիտակ ու գիշերային լռության մեջ ժամերով զննում էր տիեզերքն ու տիեզերքի զարդերը` աստղերը:
Այսպես էր մեծանում ապագա աստղագետ, Հայաստանի ապագա առաջին տիեզերագնաց Արթուր Պողոսյանը հայրենի Գեղհովիտ գյուղում:
Արթուրի աշխարհ գալուց ամիսներ առաջ նրա ծնողները` Տարոնը եւ Ռիտան, ունեին երեք որդի եւ, չցանկանալով ունենալ չորրորդ զավակին, դիմում են բժշկական միջամտության՝` պտղից ազատվելու համար: Սակայն ամիսներ անց Ռիտան հասկանում է, որ իր կրծքի տակ մեծանում է երկվորյակներից մեկը, ով հրաշքով փրկվել էր:
Արթուր Պողոսյանը ծնվել է 1991 թվականի նոյեմբերի 5-ին, Մարտունու նախկին շրջանի Գեղհովիտ գյուղում:
Բոլոր մանուկների պես օրինաչափ վարքով էր մեծանում Արթուրը` մինչեւ երեք տարեկան դառնալը եւ աստվածաշնորհ երազ տեսնելը:
-Երազումս լույս իջավ վերեւից ու մի ճերմակ մորուքով մարդ ինձ ասաց` ես դու եմ, դու ես ես, դու նույնպես կդառնաս հայտնի աստղագետ, 15 տարեկանում աստղ կհայտնաբերես, հետո կգնաս Իտալիա` իմ հայրենիքը: Այնտեղ ես ունեմ անտիպ ձեռագրեր: Դու պիտի գտնես ու հրատարակես դրանք,- պատմում է Արթուրը:
Երազից հետո Արթուրի առողջական վիճակը վատանում է: Պատմում է մայրը. ՙԱրթուրի ջերմությունը բարձրացավ եւ օրեր շարունակ չէր իջնում, երեսն ու մարնինը կարմրել էին, կարծես այրված լինեին: Ոչ մի դեղորայքային միջամտություն չօգնեց: Իր տարօրինակ երազի մասին պատմելուց հետո միայն իջավ Արթուրի ջերմությունը: Հետո նա գտավ մի գիրք, որը թերթեց, այնտեղ ցույց տվեց Գալիլեո Գալիլեի նկարը եւ հայտարարեց, որ այդ մարդն է եղել իր երազում հայտնված մարդը՚:
-Որդիս չորս տարեկանում մտքում քառանիշ թվի հանում, գումարում եւ բազմապատկում էր կատարում, 6 տարեկանում լուծում էր 7-րդ դասարանի մաթեմատիկայի եւ ֆիզիկայի բոլոր խնդիրները: Եվ միշտ հետաքրքրված էր աստղերով ու աստղագիտությամբ,-հավելեց Ռիտան:
Մինչեւ երրորդ դասարանը Արթուրը հաճախում է Գեղհովիտ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը: Ֆինանսական կարիքներից ելնելով` Պողոսյանների ընտանիքը այդ տարի տեղափոխվում եւ բնակություն է հաստատում Բաշկիրիայի Օկտյաբրսկ քաղաքում:
Այստեղ Արթուրը ընդունվում է Օկտյաբրսկի համար 12 միջնակարգ դպրոց: Սակայն հայրենի գյուղում ստացած կրթությունը տեղի դպրոցի տնօրինությունը համարեց ոչ բավարար, եւ ստիպված Արթուրը Օկտյաբրսկի դպրոցում իր ուսումը սկսեց առաջին դասարանից: Հայաստանում աստղագիտության հանդեպ սկսված հետաքրքրություններն Արթուրը փորձում է բավարարել Օկտյաբրսկի դպրոցի աստղագիտական լաբորատորիայում եւ դասերին զուգահեռ հաճախում աստղագիտական կոնսերվատորիա: 13-14 տարեկանում Արթուրն ուներ իր սեփական աստղադիտակն ու ավելի քան 100 կտոր աստղագիտական գրականություն:
Օրերն անցնում էին: Արթուրը խորացնում էր իր գիտելիքները տիեզերքի, տիեզերքի անսահմանության ու աստղային գաղտնիքների շուրջ: Դպրոցական առարկաներից Արթուրի համար, ինչպես ինքն է խոստովանում, ամենաբարդը հանդիսանում էին ռուսերենն ու ֆիզկուլտուրան:
11 տարեկանից Արթուրը համագործակցել է նաեւ Մոսկվայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի հետ:
Օրերը գլորվում էին, եւ մոտենում էր երազում հայտնված ալեհեր ծերունու կանխատեսման ժամը:
2006 թվականի նոյեմբերի 17-ին, մնացած երեկոների պես, Արթուրը նստած էր համակարգչի առաջ եւ դիտում էր աստղային երկնքի քարտեզը, երբ նկատեց առկայծող կարմիր կետ: Դա նշանակում էր, որ այստեղ կա նոր, գիտությանը անհայտ տիեզերական մարմին:
Արթուրն անմիջապես իր հայտնագործության մասին գրում է Մոսկվայի աստղագիտական կենտրոնին: Սակայն մոսկովյան կենտրոնից հայտնում են, որ իրենց կայանից չի երեւում աստղը, որտեղից էլ ինֆորմացիան ուղարկում են Ամերիկա: Ամերիկայից արձագանքում են, որ 53 ամյա աստղագետ Բիկ Սթիվենսը 2 ժամ առաջ նույնպես հատյնաբերել է այդ աստղը: 2007 թվականի ամռանը Բիկ Սթիվենսը գալիս է Ռուսաստան, լինում Կազանում եւ ցանկություն հայտնում՝ հանդիպել Օկտյաբրսկի կրտսեր աստղագետի հետ: Խրախուսելով Արթուրի հայտնագործությունն ու գիտական մոտեցումը տիեզերքին` Սթիվենսը նորահայտ աստղին անուն տալու մենաշնորհը հանձնում է Արթուրին: Արթուրն էլ, ի պատիվ իր դպրոցի, աստղին տալիս է ՙՇկոլա նոմեր 12՚ անունը: Բիկ Սթիվենսը 15 ամյա գիտնականին նվիրում է 1 միլիոն ռուբլի: Արթուրն այդ գումարը նվիրաբերում է իր դպրոցին:
Օկտյաբրսկի դպրոցի տնօրինությունը իրենց ուսումնական հաստատությունը վերանվանում է Արթուր Պողոսյանի անունով:
Օկտյաբրսկ քաղաքի փողոցները զարդարվում են Արթուր Պողոսյանի նկարը պատկերող ցուցանակներով:
Արթուրը շարունակում է իր ակտիվ մասնակցությունը բերել բազմաթիվ աստղագիտական դիտումներին ու ֆորումներին:
2007 թվականի հուլիսին Մոսկվայում հավաքվում են աշխարհի տաղանդավոր երեխաները` մասնակցելու գիտական վեհաժողովին, որը նվիրված էր Աշխարհի Հաագայի խաղաղության կոնֆերանսի 100 եւ Միջազգային Իրավունքի Ասոցիացիայի 50 ամյակներին: Վեհաժողովին մասնակցում էին աշխարհի 103 երկիր: Արթուրը հանդես եկավ ՙՏիեզերքը կդառնա զարգացում մարդկանց համար՚ աշխատանքով եւ գրավեց առաջին տեղը: Այս գիտական հանդիպմանը հանձնաժողովը Արթուրին հարցնում է նրա երազանքի մասին:
-Երազում եմ սովորել Մոսկվայի պետական համալսարանում, - հպարտորեն պատասխանում է Արթուրը աշխարհի տարբեր անկյուններից հավաքված հանձնաժողովի անդամներին:
-Իսկ քանի՞ տարեկան ես, հարցնում են մեր փոքրամարմին, բայց մտավոր հզոր պաշարով զինված հայ պատանուն:
-Տասնվեց տարեկան եմ, - հաջորդում է Արթուրի պատասխանը:
-Երբ կավարտես դպրոցը, այն ժամանակ էլ համեցիր սովորելու Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանում:
-Հիշե՜ք իմ անուն-ազգանունը, ես ձեզ խոստանում եմ, որ շատ շուտով կսովորեմ Մոսկվայի պետական համալսարանում, - դուռը շրխկացնում է նա ու հեռանում՝ վիրավորված մերժումից:
Բայց Արթուրը հեռանում է ոչ թե զենքերն հանձնելու, այլ պայքարելու մղումով: Ողջ գիշեր նա մնում է համակարգչի առաջ եւ մեծ ջանքերի գնով փորձում գտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսահամարը:
Համարձակ երիտասարդը զանգահարում է Պուտինի բջջային համարին, ներկայանում ու հայտնում իր խնդրանքը:
Ռուսաստանի նախագահը նրան հայտնում է, որ գտնվում է Սիբիրից Մոսկվա թռչող ինքնաթիռի մեջ եւ Արթուրին կարող է միայն 5 րոպե ժամանակ հատկացնել, բայց եթե նա հուլիսի 12-13-ը գա Կրեմլ, նախագահը կընդունի պատանուն:
Հոր հետ Արթուրը գալիս է Կրեմլ, եւ հուլիսի 13-ին նրան ընդունում է ՌԴ նախագահը:
Պուտինը Արթուրին տալիս է 5 րոպե ժամանակ եւ 5 բարդ առաջադրանք: Արթուրն հանձնարարությունը հաղթահարում է 4 րոպե 53 վայրկյանում` զարմացնելով ՌԴ նախագահին եւ Կրեմլի աշխատակազմին: Վլադիմիր Պուտինը Արթուրին հայտնում է, որ նա, որպես բացառություն, կդառնա Մոսկվայի պետական համալսարանի ուսանող:
-Քեզպեսների կարիքը Ռուսաստանն ունի: Ինձ զանգահարելու հարկ արդեն չկա, - ասել է Պուտինը:
Ի պատիվ առաջին հանդիպման` Պուտինը Արթուրի հետ ճեմում է Կրեմլում եւ նրան նվիրում ՙՄոսկովյան Կրեմլ՚ ալբոմը` նախագահի ինքնագրով:
Այսօր Արթուրը Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկական ֆակուլտետի աստղագիտական բաժնի ամենակրտսեր ուսանողն է:
Արթուրը վերջերս Օկտյաբրսկում մասնակցել է նաեւ գիտական-փորձնական գիտաժողովին: Այստեղ Արթուրը, կապվելով տիեզերքի հետ ՙՀաբբլ՚ աստղադիտակի միջոցով, իր ելույթով ցնցում է բոլորին: Իսկ ՙՀաբբլ՚-ի միջոցով կապը տիեզերքի հետ 10 րոպեն արժի 12 հազար դոլար: Իր ելույթում Արթուրը հանդես է գալիս գիտական ապացույցներով, ներկայացնում մոլորակների եւ աստղերի անունները: Այս ելույթի ժամանակ Արթուրը հայտարարում է.
-Յոթ տարի անց ես թռչելու եմ տիեզերք եւ դառնալու եմ Հայաստանի առաջին տիեզերագնացը:
Երբ կապ հաստատեցինք Մոսկվայում բնակվող մեր տաղանդավոր հայրենակցի հետ, նրանից տեղեկացանք այն մասին, որ 2007 թվականին Ամերիկյան ՙՆասա՚ ընկերության հետ կնքված պայմանագրի համաձայն 2016 թվականի օգոստոսի 31-ին Արթուրը կթռչի տիեզերք: Նա նաեւ պայմանագիր է կնքել Բոստոնի համալսարանի հետ՝ Բոստոնի համալսարանում սովորելու եւ դասավանդելու համար: 2010 թվականի Դեկտեմբերի 17-ին Արթուրը պատրաստվում է մեկնել Անգլիա:
Նա այժմ ուսումնասիրում է Նեպտունի եւ Պլուտոնի արանքում գտնվող մոլորակը:
-Ինձ թվում է, որ այնտեղ կենդանական աշխարհ կա, որովհետեւ նրանք արձագանքում են մեր կողմից իրենց մոլորակ ուղարկված ռադիոալիքներին:
Արթուրն իր համոզմունքն հայտնեց նաեւ այն մասին, որ աշխարհի վերջ չի լինելու:
-Ճիշտ է, մարդկանց ներգործության արդյունքում օզոնի շերտը բարակել է, բայց դա չի նշանակում, որ աշխարհի ավարտը մոտ է:
Պատանի գիտնականը սովորելուն զուգընթաց նույն բուհում դասախոսում է, աշխատում Մոսկվայի մանկական ստեղծագործական պալատում՝ 7-16 տարեկաններին դասավանդելով աստղագիտություն: Բարեգործական հիմունքներով նա աշխատում է Մոսկվայի հայկական դեսպանատանը եւ օգնում անտուն հայերին՝ տեղափոխվել հայրենիք:
Արթուրն իր երազանքների մասին խոսելիս կարեւորեց Մարս թռչելն ու Իտալիա մեկնելը© չէ՞ որ նա պիտի իրականացնի Գալիլեո Գալիլեի երազանքը:
Արթուրի հետաքրքրությունները միայն տիեզերքի անսահմանությամբ չեն սահմանափակվում: Նա գրում է բանաստեղծություններ, նվագում է էլեկտրոնային ստեղնաշարի վրա, չնայած որ նոտաները չգիտի:
Արթուրը գերազանց գիտի հայ ժողովրդի պատմությունը: Նա զբաղվում է ցեղասպանության հարցերով եւ բազմիցս մասնակցել է այդ թեմային նվիրված ընդլայնված քննարկումներին: Ամենամեծ վեհաժողովը, որին մասնակցել է Արթուրը, կայացել է այս տարվա մայիս 5-ին, որին մասնակցել են տարբեր հանրապետությունների, այդ թվում` Թուրքիայի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունները: Արթուրը քաղաքագետ այրերի հետ խոսել է փաստերի ու ազգասերի լեզվով` զարմացնելով բոլորին:
-Շուրջ տաս տարի է, որ բնակվում եք Ռուսաստանում, ենթադրում ենք, որ ստացել եք Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն:
-Ամենեւին ոչ, դա երբեք չի լինի, ես չեմ հրաժարվի իմ հայությունից,- իր հայրենիքը պաշտպանող մարտիկի պես պատասխանեց Արթուրը:
Ահա թե ով է մեր նոր ժամանակների տաղանդը, ինչպիսի հայտնություն, ինչ մտքի, սրտի ու հոգու տեր…
Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,
Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին…
Չուշացավ եւ Արթուր Պողոսյանը` Գեղամա աշխարհի հողից ու ջրից սնված ու օրհնանք ստացած պատանին: Նա աշխարհի մարտաբեմ եկավ ճիշտ ժամանակին, եկավ աշխարհի հսկա պետություններին հիշեցնելու քարտեզի վրա անտեսանելի մի երկրի` Հայաստան աշխարհի տեղի, դերի եւ համամարդկային նշանակության մասին:
http://geghama-ashkharh.blogspot.com/2011/01/blog-post_30.html

Նկարներ Արթուրից: Շատ չլոլվեք::))

http://img21.imageshack.us/img21/2840/18264716976738306897816.jpg
http://img266.imageshack.us/img266/1364/18087516976735973564716.jpg
http://img689.imageshack.us/img689/8564/18201116976737306897916.jpg
http://img502.imageshack.us/img502/4217/16867516976733973564916.jpg
http://img607.imageshack.us/img607/2520/18200316976730640231916.jpg
http://img141.imageshack.us/img141/1725/18228716976750306896616.jpg

Մյուս նկարներում գրվածը կօնեցնա::D:D «Արա էլի պալիտ էղա:»:D

http://img257.imageshack.us/img257/1136/hyhyhy2.png
http://img688.imageshack.us/img688/8326/hyhyhyd.png
http://img88.imageshack.us/img88/633/callputin.png

Վիդեոյի գրված տեքստը ուշադի՞ր եք կարդացել:

http://img716.imageshack.us/img716/5402/teskop.png

Իրա վիդեոները դնողների հետքերով գնացի ու գտա էսքանը::)) mail.ru-ում էլ վիդեոներ կային, հիմա ջնջված են, բայց հավատացե՛ք, մեզ դեռ մի 5 վիդեո էլ սպասում է:

Այստեղ սովորել է մեծանուն աստղագետը::love

http://i076.radikal.ru/1009/cd/3d514bf9730e.jpg

V!k
16.02.2011, 20:07
ֆեյսբուքի քոմենթները լրիվ վերջն էին…:D

Valentina
16.02.2011, 20:55
Ֆեյսբուքում "Սնովը պալիտ եղա"- իրա էջի վրա կրկնումա 3 անգամ, ասում են "սուտլիկ որսկան ես"- չի ժխտում, երեխեք ես տղեն բոլորին ձեռա առնում, արժի՞ որ էսքան ուշադրաություն ենք դարձնում, հիմի իրան աստղ համարում...

Ռուֆուս
16.02.2011, 21:08
Ես չեմ հասկանում, թե ինչի եք էսքան խառնվել իրար: Էդ տղեն կամ բոլորի վրա ղժժում է, կամ էլ հոգեկան հիվանդ է, իսկ դուք դրել երկար բարակ դիսերտացիա եք գրում ու նորանոր «բացահայտումներ» անում: Ու իր արածն էնքան անկապ ա, որ նույնիսկ ծիծաղելս չի գալիս:

Հիմա ինտերնետում ով ախմախություն անի, պետք է դնեք էջերով քննարկե՞ք :8

My World My Space
16.02.2011, 21:25
Ֆեյսբուքում "Սնովը պալիտ եղա"- իրա էջի վրա կրկնումա 3 անգամ, ասում են "սուտլիկ որսկան ես"- չի ժխտում, երեխեք ես տղեն բոլորին ձեռա առնում, արժի՞ որ էսքան ուշադրաություն ենք դարձնում, հիմի իրան աստղ համարում...

Հայեր, չե՞ք ջոգում, որ մեկը էդ պրոֆիլը բացել ղժժժժժժժժում ա.....:o

Yellow Raven
16.02.2011, 22:06
Հայեր, չե՞ք ջոգում, որ մեկը էդ պրոֆիլը բացել ղժժժժժժժժում ա.....:o

Վիստը իրա արևին հետազոտություններա արել:))

Աբելյան
18.02.2011, 22:33
http://www.youtube.com/watch?v=TPsul77wvgg
Ով էր ասում որ սուտ ա::)

Վայ, կներեք, չէի տեսել որ Վահիկը արդեն դրել ա:

VisTolog
18.02.2011, 22:35
http://www.youtube.com/watch?v=TPsul77wvgg

http://www.youtube.com/watch?v=TPsul77wvgg
Ով էր ասում որ սուտ ա::)
Ես:))

Ռեդ
18.02.2011, 22:40
Իսկ ես բոլոր էս վիդեոներից հետո մնացի նույն կարծիքին :)):

Ներսես_AM
18.02.2011, 23:26
Կլինի ամեն մի ախմախի Փ.Ռ.-ով չզբաղվե՞ք, ինչքան կարելի ա, հերիք ա էլի:

Freeman
18.02.2011, 23:46
Կլինի ամեն մի ախմախի Փ.Ռ.-ով չզբաղվե՞ք, ինչքան կարելի ա, հերիք ա էլի:

Բայց էսի լավ ախմախ ա,դաժե կարգին հաղորդման ժամանակ էսքան չէի ծիծաղել:))

Freeman
19.02.2011, 00:36
Մտածեցի ստեղ անմահացնեմ

Հերթական զանգից հետո, երբ հարցնում ենք, թե արդյո՞ք Արթուր Պողոսյանը դուք եք կամ ճանաչում եք իրան, մեկ էլ գոռումա
- Սամո՜, Արթուր Պողոսյանը ո՞վա::D:D:D

aerosmith
21.02.2011, 09:04
http://ql.am/?p=1254
տժժժժժժացեեքքք

zanazan
21.02.2011, 10:27
http://ql.am/?p=1254
տժժժժժժացեեքքք

մի հատ ուշադրություն դարցրեք nasa_66@mail.RU, իմ համար մի քիչ տարօրինակ ա..

VisTolog
21.02.2011, 11:32
nasa_66@mail.ru :D:D
Արա դե մինչև հիմա չհասկացավ, որ ոչ թե 05.10.1991-ա, այլ 10.05.1991:D

Ձայնագրությունը :)) լավնա: Կարող եք քաշել այստեղից (http://www.mediafire.com/?72nk88o2x91dj3b):

Մայքլ Գրիֆինի հայրանունը իրա Քարտուղարնա::D Սբանումա::))

Էն վերևի վիդեոն էլ ընդամենը ստանդարտ երևույթա, երբ ուսանողը ներկայացնումա իրա մտքերը, պրոյեկտները, այլ ոչ թե ինչպես վիդեոնա ցույց տալիս՝ դասա տալիս աստղագետ-ֆիզիկոսներին:

Chuk
21.02.2011, 11:35
Մի բան էլ ես ասեմ, ու գնամ:

http://ql.am/wp-content/uploads/2011/02/diploma_copy.jpg

Ավելի անտաղանդ մոնտաժ վաղուց չէի տեսել: Ուշադրություն դարձրեք աջ կողմի էջի ֆոնի վրայի գերբին: Խնդիրն էն ա, որ դրա վրա այլ տվյալներ են եղել, մարդիկ իրենց գիտելիքների սահմանում ջնջել ու վրան նորն են գրել , արդյունքում ոտից գլուխ ավերելով թե՛ գերբը, թե՛ կնիքը: Ահավոր անտաղանդ մոնտաժ ա:

Ձայնալար
21.02.2011, 13:35
Մոդերատորական: Թեման տեղափոխվել է «Ֆիզիկա» բաժնից:

Yellow Raven
21.02.2011, 16:26
Էս տղեն աչքիս ախպորն ու տնեցիքին էլա խաբել:lol

Պոզիտրոն
21.02.2011, 17:16
Մի բան էլ ես ասեմ, ու գնամ:

http://ql.am/wp-content/uploads/2011/02/diploma_copy.jpg

Ավելի անտաղանդ մոնտաժ վաղուց չէի տեսել: Ուշադրություն դարձրեք աջ կողմի էջի ֆոնի վրայի գերբին: Խնդիրն էն ա, որ դրա վրա այլ տվյալներ են եղել, մարդիկ իրենց գիտելիքների սահմանում ջնջել ու վրան նորն են գրել , արդյունքում ոտից գլուխ ավերելով թե՛ գերբը, թե՛ կնիքը: Ահավոր անտաղանդ մոնտաժ ա:
2010 глда Սպանում ա::D

VisTolog
21.02.2011, 18:31
Ժող, էս (http://img412.imageshack.us/img412/3827/aparto.png) կարողա ակումբից մեկնա, վրես խաբար չկա, թե՞ իսկականից Արթուրը էս աստիճան մեծարվելա::o

One_Way_Ticket
21.02.2011, 19:08
http://ql.am/wp-content/uploads/2011/02/The-contract.jpg

Պայմանագրում Մարիա Կյուրիի ստորագրությունն է :D

matlev
21.02.2011, 19:15
Պայմանագրում Մարիա Կյուրիի ստորագրությունն է :D

Բայց Արթուրը, կամ իրա փիարի տնօրենը դեմք ա, գիտե՞ք: :D

CactuSoul
21.02.2011, 19:34
Պայմանագրում Մարիա Կյուրիի ստորագրությունն է :D
Հա լավ, վայ, կարող ա և Գրիֆինը տեղում չի եղել էդ պահին, Կյուրին վրա է հասել օգնության. բարի հոգիները նման բաներ անում են:))

Իսկ պայմանագրի տեքստը արդյո՞ք հնարավոոր չէր խելքին ավելի մոտ գրել:8

The Visible contract....
Փաստորեն invisible contract էլ կա:think

The agreement of flight is seen on American cosmic station NASA.
:think

The flight is consisted: augast 31 2016 years.
:think

Թե՞ ուղղակի իմ անգլերենի գիտելիքները չեն բավարարում հասկանալ:}

Հ.Գ.
:|

Chuk
21.02.2011, 19:43
Մի բան էլ ես ասեմ, ու գնամ:

http://ql.am/wp-content/uploads/2011/02/diploma_copy.jpg

Ավելի անտաղանդ մոնտաժ վաղուց չէի տեսել: Ուշադրություն դարձրեք աջ կողմի էջի ֆոնի վրայի գերբին: Խնդիրն էն ա, որ դրա վրա այլ տվյալներ են եղել, մարդիկ իրենց գիտելիքների սահմանում ջնջել ու վրան նորն են գրել , արդյունքում ոտից գլուխ ավերելով թե՛ գերբը, թե՛ կնիքը: Ահավոր անտաղանդ մոնտաժ ա:

Ըսիգ էլ օրիգինալը.

http://www.ucee.ru/files/diploma_copy.jpg

:))

VisTolog
21.02.2011, 19:43
The flight is consisted: augast 31 2016 years.

augast :D:D

Ռեդ
21.02.2011, 19:43
Ըսիգ էլ օրիգինալը.
Ո՞րտեղից բա :)):

Հայկօ
21.02.2011, 19:45
Ինձ թվում ա՝ էս ամեն ինչը շատ լավ կազմակերպված կայֆավատ ա մեր նման սխալ բռնողների վրա :)):

Ռեդ
21.02.2011, 19:46
Ինձ թվում ա՝ էս ամեն ինչը շատ լավ կազմակերպված կայֆավատ ա մեր նման սխալ բռնողների վրա :)):
Չհաջողված կայֆավատ :):

Kuk
21.02.2011, 19:47
Ո՞րտեղից բա :)):

Էս կայֆավատի կազմակերպիչը Չուկն ա:D

Ռեդ
21.02.2011, 19:49
Էս կայֆավատի կազմակերպիչը Չուկն ա:D
Փաստորեն, Չուկը ոչ միայն ակումբումա երկրորդ նիկով կայֆավատ անում :D:D:

Chuk
21.02.2011, 20:10
Ո՞րտեղից բա :)):

Yandex որոնող համակարգից Ռեդ ջան, պարզ էր, որ պիտի օրիգինալն ինտերնետից գտած լինի :)

Հայկօ
21.02.2011, 20:30
Էս կայֆավատի կազմակերպիչը Չուկն ա:D

Էն դիպլոմն էլ իրա դիպլոմն ա, չէ՞, ֆոտոշոփով դիտմամբ կեղտոտ ձևի դզել-փչել ա, անունը փոխել ա, քցել ա Ինտերնետ :D:

Չուկ, խոստովանի. ես ձեր տանը Հ1-ի միկրոֆոն էլ եմ տեսել կարծեմ :D:

Chuk
21.02.2011, 23:46
Չուկ, խոստովանի. ես ձեր տանը Հ1-ի միկրոֆոն էլ եմ տեսել կարծեմ :D:
Սնովը պալիտ էղա :( յա խաչու աբրիսծի պակոյ... (c) Վիստի դրած նկար (http://img257.imageshack.us/img257/1136/hyhyhy2.png)

Հայկօ
21.02.2011, 23:51
Սնովը պալիտ էղա :( յա խաչու աբրիսծի պակոյ... (c) Վիստի դրած նկար (http://img257.imageshack.us/img257/1136/hyhyhy2.png)

Քո մասին շատ երգեր էլ կգրեն :հըհըհըհը :D:

Հայուհի
22.02.2011, 01:16
Ժող, էս (http://img412.imageshack.us/img412/3827/aparto.png) կարողա ակումբից մեկնա, վրես խաբար չկա, թե՞ իսկականից Արթուրը էս աստիճան մեծարվելա::o

էս որտեղա՞:
Հարգելի հեղինակ, եթե այդքան շատ եք ուզում , որ Ձեր ազգի ու երկրի պատիվը բարձր լինի, "արթուրչիկների" վրա հույս մի դրեք: Դուք ավելի լավ է ՝ հայերեն ճիշտ ու գրագետ գրել սովորեք, մեր ազգը դրանից ավելի շատ օգուտ կունենա, քան շինծու գիտնականներից կամ էլ հոգեկան հիվանդներից:

Հ.Գ. Կներեք, ուղղակի չկարողացա ինձ զսպել... մարդ ես էլի՝ կարողա տեսնի գրածս:))

aerosmith
22.02.2011, 15:27
էս չքիս մեր կենսագործունեության անվտանգության դասախոսնա :D

VisTolog
22.02.2011, 15:40
Խոսալը սբանումա::D:D:D

http://www.youtube.com/watch?v=QRo6-GIfv90

VisTolog
22.02.2011, 16:24
Ժամանակից առաջ անցնելով ներկայացնեմ մի թուղթ::))

http://img14.imageshack.us/img14/5050/artpoghnob.png

Հայկօ
22.02.2011, 20:00
Ժամանակից առաջ անցնելով ներկայացնեմ մի թուղթ::))

Չափազանց մաքուր ա սարքած, կասկած ա հարուցում: Պիտի անվան-ազգանվան մեջ մի քսան հատ վրիպակ ու տառասխալ լիներ, ներքևում էլ Ժաննա դ'Արկի ու Ջեյմս Բոնդի ստորագրությունները լինեին, որ գոնե մի քիչ հավատալու լիներ:

Ձայնալար
22.02.2011, 20:10
էս չքիս մեր կենսագործունեության անվտանգության դասախոսնա :D

Կարամ գրազ գամ, ազգանունը Խ-ով ա :D

aerosmith
22.02.2011, 22:14
Կարամ գրազ գամ, ազգանունը Խ-ով ա :D

Այո, այո :D :D

eduard30
22.02.2011, 23:18
Ժամանակից առաջ անցնելով ներկայացնեմ մի թուղթ::))

http://img14.imageshack.us/img14/5050/artpoghnob.png

Կարծում եմ նոբելը համար պետք է ունենա:

Հայուհի
28.02.2011, 00:49
http://ql.am/?p=1254 Լսեք :)) Արթուրի տնեցիներին ջղայնացնում են:D

Վայ, կներեք, չտեսա, որ դրել են:(

Chilly
04.03.2011, 09:12
ՀՀ սփյուռքի նախարարը հյուրընկալել է երիտասարդ աստղաֆիզիկոս Արթուր Պողոսյանին (http://armenpress.am/news/more/id/642919/lang/am)

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր հյուրընկալել է մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստղաֆիզիկոս 20-ամյա Արթուր Պողոսյանին: 2006թ. նոյեմբերի 17-ին` 15 տարեկան հասակում, Ա.Պողոսյանը նոր աստղ է հայտնաբերել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ա.Պողոսյանը ծնվել է 1991թ. հոկտեմբերի 5-ին Մարտունիում:

Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն` Բաշկիրիայի Հանրապետության Օկտյաբրսկ քաղաք: Սովորել է տեղի N12 միջնակարգ դպրոցում: Էքստերն հանձնելով քննությունները` ստացել է միջնակարգ դպրոցի 9-րդ եւ 11-րդ դասարանների ավարտական վկայականներ: Տասնութ տարեկանում գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժինը, այժմ սովորում է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում:

Ուսումնասիրում է լույսի արագությունը, նոր բացահայտումներ է կատարել այս բնագավառում: 2007թ. օգոստոսին ԱՄՆ ազգային տիեզերագնացության գործակալությունից ստացել է տիեզերք թռչելու առաջարկ, եւ 2016թ. օգոստոսի 31-ին Ա.Պողոսյանը, առաջինը Հայաստանի Հանրապետությունից, կթռչի տիեզերք: Ողջունելով երիտասարդ տաղանդավոր հայազգի գիտնականին եւ հպարտությամբ ու հիացմունքով շնորհավորելով մեծ նվաճումների առթիվ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթել է նրան նորանոր հաջողություններ:

Հ. Հակոբյանը, նշելով սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մեծ ներուժի եւ գիտության տարբեր բնագավառներում ունեցած նվաճումների մասին, կարեւորել է այն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հզորացման օգտագործելու անհրաժեշտությունը:

:D:D:D

http://armenpress.am/uploads/news/big_0be1da1543ca07263a90ef43bd27de3f.jpg

My World My Space
04.03.2011, 09:24
Գեղարքունիքի մարզպետն ընդունեց Հայաստանի ապագա տիեզերագնաց Արթուր Պողոսյանին (http://mediagid.am/to_url/8467)

ԳԱՎԱՌ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանն այսօր ընդունեց Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժնի ուսանող, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում ծնված Արթուր Պողոսյանին:

Կարգին դեմարշ ա սկսվել..... :o

Chilly
04.03.2011, 09:55
Արթուր Պողոսյան, I support you!!!

Հալալա էս տղուն, ժողովուրդ, ինքը մարդ չի, ինքը իրականությունը ավելի ակնհայտ դարձնելու ապարատ ա: Մեր պետական (ու ոչ միայն պետական) ապարատում լիքը հրանուշհակոբյաններ կան, որոնց նա բացահայտում ա...

:D

Արևածագ
04.03.2011, 09:58

Աստված երբ ուզում է մեկին պատժել, սկզբից խելքն է ձեռքից առնում: Աշխարհի վերջը մոտ է: :(

Chilly
04.03.2011, 13:30
Գիտե՞ք ինչի վրա եմ զարմանում, ախր մեր պետական այրերը մի կաթիլ խելք չունե՞ն, չեմ պատկերացնում ո՞նց կարելի ա հասարակական (թեկուզ և վատ) գործիչ լինել ու գոնե թերթեր չկարդալ, որ իմանաս ինչ ա կատարվում հասարակությունում... Կամ էլ էդ ապուշ սփյուռքիկ տոտան, ախր մեխմաթ ա ավարտել դա վայթեմ, գոնե մի կաթիլ ֆայմ չունի՞ :(

Հարդ
04.03.2011, 14:05
ՀՀ սփյուռքի նախարարը հյուրընկալել է երիտասարդ աստղաֆիզիկոս Արթուր Պողոսյանին (http://armenpress.am/news/more/id/642919/lang/am)

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր հյուրընկալել է մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստղաֆիզիկոս 20-ամյա Արթուր Պողոսյանին: 2006թ. նոյեմբերի 17-ին` 15 տարեկան հասակում, Ա.Պողոսյանը նոր աստղ է հայտնաբերել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ա.Պողոսյանը ծնվել է 1991թ. հոկտեմբերի 5-ին Մարտունիում:

Ութ տարեկան հասակում ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն` Բաշկիրիայի Հանրապետության Օկտյաբրսկ քաղաք: Սովորել է տեղի N12 միջնակարգ դպրոցում: Էքստերն հանձնելով քննությունները` ստացել է միջնակարգ դպրոցի 9-րդ եւ 11-րդ դասարանների ավարտական վկայականներ: Տասնութ տարեկանում գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժինը, այժմ սովորում է նույն ֆակուլտետի ասպիրանտուրայում:

Ուսումնասիրում է լույսի արագությունը, նոր բացահայտումներ է կատարել այս բնագավառում: 2007թ. օգոստոսին ԱՄՆ ազգային տիեզերագնացության գործակալությունից ստացել է տիեզերք թռչելու առաջարկ, եւ 2016թ. օգոստոսի 31-ին Ա.Պողոսյանը, առաջինը Հայաստանի Հանրապետությունից, կթռչի տիեզերք: Ողջունելով երիտասարդ տաղանդավոր հայազգի գիտնականին եւ հպարտությամբ ու հիացմունքով շնորհավորելով մեծ նվաճումների առթիվ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթել է նրան նորանոր հաջողություններ:

Հ. Հակոբյանը, նշելով սփյուռքում ապրող մեր հայրենակիցների մեծ ներուժի եւ գիտության տարբեր բնագավառներում ունեցած նվաճումների մասին, կարեւորել է այն` ի նպաստ Հայաստանի Հանրապետության զարգացման եւ հզորացման օգտագործելու անհրաժեշտությունը:

:D:D:D

http://armenpress.am/uploads/news/big_0be1da1543ca07263a90ef43bd27de3f.jpg

«Քաջ Նազարը» կարդացել ե՞ք::D

Ռուֆուս
04.03.2011, 14:06
Գիտե՞ք ինչի վրա եմ զարմանում, ախր մեր պետական այրերը մի կաթիլ խելք չունե՞ն, չեմ պատկերացնում ո՞նց կարելի ա հասարակական (թեկուզ և վատ) գործիչ լինել ու գոնե թերթեր չկարդալ, որ իմանաս ինչ ա կատարվում հասարակությունում... Կամ էլ էդ ապուշ սփյուռքիկ տոտան, ախր մեխմաթ ա ավարտել դա վայթեմ, գոնե մի կաթիլ ֆայմ չունի՞ :(

Մուշ, ինձ թվում ա մեր ոչ պակաս անգրագետ թերթերն ա կարդացել, դրա համար ա հանդիպել... Մեր մամուլը իր գրագիտությամբ բնավ չի զիջում պետական այրերին:

**** **** *** *** երկար յոթ հարկանի քֆուր....

aerosmith
04.03.2011, 15:23
Մեծատառով Էշշշշշշշշշշշշշշշշ..
չնայած ուրիշ բառեր էլ եկան մտքումս, դաժը ուշունցի տեսքով, բայց առայժմ սրանով սահմանափակվենք ։angry

Արշակ
04.03.2011, 15:31
Մեղքս էկավ սփյուռքի նախարարը :( Պատկերացնում ե՞ք ինչ ղժալ են ղժալու վրեն բոլորը :D

Yellow Raven
04.03.2011, 15:33
Մեղքս էկավ սփյուռքի նախարարը :( Պատկերացնում ե՞ք ինչ ղժալ են ղժալու վրեն բոլորը :D

Թող ղժալու առիթ չտար, չէինք ղժա:))
Սենց եթե գնաց, վերջում Նասան իրոք հետը պայմանագիրա կնքելու:D

One_Way_Ticket
04.03.2011, 15:33
Ժող, բայց սփյուռքի նախարարը հաստա՞տ ընդունել է էդ տղուն: Կարծում եմ որևէ հեռուստաալիքով ցույց կտային: Էդ լուսանկարն էլ չափանիշ չէ, ինքը Ժիռինովսկու հետ էլ նկար ունի:

Գալաթեա
04.03.2011, 15:36
Ժող, բայց սփյուռքի նախարարը հաստա՞տ ընդունել է էդ տղուն: Կարծում եմ որևէ հեռուստաալիքով ցույց կտային: Էդ լուսանկարն էլ չափանիշ չէ, ինքը Ժիռինովսկու հետ էլ նկար ունի:

Չէ, էդ Բուձյոնու ձին հանդիպած կլինի:
Երևի ասել ա՝ "Վազմիիի մինյաա սսոբոոյ":
Վ կոսմոս :oy

Chuk
04.03.2011, 15:37
Ես էլ եմ ապշում: Ապշում եմ մի այլ կարգի: Ախր էս սփյուռքի նախարարուհին գոնե էն մեկն ա, ում տեղակալներից մեկը կարող էր իրան հասկացնել, որ «քուր ջան, ցավդ տանեմ, ախր, ախր...»

Ստյոպ (http://www.mindiaspora.am/am/deputy_minister_1), քնա՞ծ ես :'

Chuk
04.03.2011, 15:39
Ժող, բայց սփյուռքի նախարարը հաստա՞տ ընդունել է էդ տղուն: Կարծում եմ որևէ հեռուստաալիքով ցույց կտային: Էդ լուսանկարն էլ չափանիշ չէ, ինքը Ժիռինովսկու հետ էլ նկար ունի:

Սփյուռքի նախարարության կայքում պաշտոնական հաղորդագրություն (http://www.mindiaspora.am/am/News/1258)

Ռուֆուս
04.03.2011, 15:54
Սփյուռքի նախարարության կայքում պաշտոնական հաղորդագրություն (http://www.mindiaspora.am/am/News/1258)

Պարոն նախարարին փորձում եմ սայթի նամակագրական կապի օգնությամբ էս տեքստը (http://www.akumb.am/showthread.php/58915-%D5%84%D5%A5%D6%80-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D4%B3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%AC%D5%A5%D5%B5%D5%A8-)?p=2172828&viewfull=1#post2172828) ուղարկել, էն էլ չի ստացվում...

Ֆու՜, տիկին, ինչ պարոն :D

Ռուֆուս
04.03.2011, 16:10
Ստացվեց :))

Բայց մեկ ա ես չեմ հասկանում, մեր ազգն իրո՞ք էսքան դեգրադացվել ա, որ նույնիսկ պետական մակարդակով են արթուրպողոսյաններին հավատում: Թերարժեքության լուրջ կոմպլե՞քս ունենք, թե՞ ուղեղներս ենք հետ տվել: Ես ինքս ֆիզիկայից ու աստղագիտությունից կիլոմետրերով հեռու լինելով, երբ վիդեոյի մի քանի րոպեները նայեցի, հասկացա, որ դա ընդամենը սովորական ժուլիկ ա, ասածներն էլ լրիվ սուտ են: Նեուժելի մյուսները էդքանը չեն հասկանում, անպայման քաջ նազար պիտի ճարեն, որ հպարտանալու բան ունենան :o

Հայուհի
04.03.2011, 20:07
էս Արթուրչիկը, աչքիս, լուրջ "գռազա եկել" , որ տենց բաներ կանի... կամ էլ , իրոք, ապագա գիտնականա:[

Հ.Գ. բայց էն վերջին գրածիս նենց չեմ ուզում հավատաա՜մ:))

VisTolog
04.03.2011, 20:12
Սփյուռքի նախարարության կայքում պաշտոնական հաղորդագրություն (http://www.mindiaspora.am/am/News/1258)

Վախեցա::scare

http://www.mindiaspora.am/res/Norutyunner/2011/03/3/IMG_1603-3.jpg

Բա թագը՜:D

Ժամանակից առաջ անցնելով ներկայացնեմ մի թուղթ::))

http://img14.imageshack.us/img14/5050/artpoghnob.png

Ես անհամբեր սպասում եմ, թե երբա էս նկարը հայտնվելու համացանցում::D:D

aerosmith
04.03.2011, 20:34
էս Արթուրչիկը, աչքիս, լուրջ "գռազա եկել" , որ տենց բաներ կանի... կամ էլ , իրոք, ապագա գիտնականա:[

Հ.Գ. բայց էն վերջին գրածիս նենց չեմ ուզում հավատաա՜մ:))

Հայուհի ջան Աստված տա վերջին ասածդ ճիշտ լինի. մեզ պետք են գիտնականներ, բայց ավելի շատ հավանականա առաջին ՝ գռազի տարբերակը.... պռոստը որ ես դաունը համարյա սաղ երկրին մատերի վրա ղախացրեց դա փաստա, էլ չեմ ասում սփյուռքին… Սփյուռքում հավատացողները ավելի շատ են, քան ստեղ

Հայուհի
04.03.2011, 20:38

Բա պատկերացրեք՝ վերջում ինչ համատարած խայտառակություն ենք ապրելու, եթե առաջին տարբերակս լինի:(
Ախր մարդիկ դրա խոսելը չեն տեսնում, նորմալ խոսել էլ չի կարողանում, աստղա հայտնաբերել, պա՜հ:aggressive

aerosmith
04.03.2011, 20:43
Բա պատկերացրեք՝ վերջում ինչ համատարած խայտառակություն ենք ապրելու, եթե առաջին տարբերակս լինի:(
Ախր մարդիկ դրա խոսելը չեն տեսնում, նորմալ խոսել էլ չի կարողանում, աստղա հայտնաբերել, պա՜հ:aggressive

Ախր ցավալին են ա , որ հավատում են նաև դասախոսները, այն էլ ճարտարագիտական համալսարանի, ու հլը մի հատ էլ մեզ թուքումուր են տալի, բա տեսեք ձեզից փոքրա ու ինչեր ա անում :D :D :D

Mark Pauler
04.03.2011, 20:43
Պարոն նախարարին փորձում եմ սայթի նամակագրական կապի օգնությամբ էս տեքստը (http://www.akumb.am/showthread.php/58915-%D5%84%D5%A5%D6%80-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D4%B3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%AC%D5%A5%D5%B5%D5%A8-)?p=2172828&viewfull=1#post2172828) ուղարկել, էն էլ չի ստացվում...

Ֆու՜, տիկին, ինչ պարոն :D

Ես էրէգ հինգ փորձերից հետո վերջը կարողաց նամակ ուղարկեմ Սփյուռքի նախարարության կայքով…
էրեգ դեռ էս ջերմ նկարները չկային իրանց կայքում ու խնդրել էի կամ հերքեն կամ էլ հաստատեն Արթուրին հյուրընկալելու փաստը:
Տենաս սրանք բացի դեգեներատներ ընդունել ու ճամփու դնելուց բացի, ուրիշ ինչո՞վ են զբաղված:
Տրաքելս գալիս ա... Ու սրանք ապրում են իմ վճարած հարկերի հաշվին:
Մեկ-մեկ մտածում եմ, ավելի լավ ա հարկեր չմուծեմ: Որ հարկայինի աշխատողներին կաշառք տամ, մնացածն էլ մուրացկաններին բաժանեմ քան տամ սրանց որ լափեն ու արթուր-մարթուր ընդունեն:
:aaaԶզզզզ....

Հայկօ
04.03.2011, 23:42
Ինձ թվում ա՝ էս ամեն ինչը շատ լավ կազմակերպված կայֆավատ ա մեր նման սխալ բռնողների վրա :)):

Պարզվեց, որ ոչ միայն մեզ վրա: Համամիութենական մասշտաբի բլեֆ ա: Հալալ ա էս կազմակերպողներին. իրանք շահագործում են Հայաստանի ամենահարուստ բնական ռեսուրսը՝ էշշշշշությունը: Հարգելի պրն. Հրանուշ Հակոբյան, ժպտացեք ու ձեռքով արեք, ձեզ հենց նոր դշխեց թաքնված... տաղանդը:

My World My Space
05.03.2011, 20:43
Սփյուռքի նախարարության սայթից հանել են նորությունը.....

http://www.mindiaspora.am/am/News/p1

Freeman
06.03.2011, 10:15
Պարզվեց, որ ոչ միայն մեզ վրա: Համամիութենական մասշտաբի բլեֆ ա: Հալալ ա էս կազմակերպողներին. իրանք շահագործում են Հայաստանի ամենահարուստ բնական ռեսուրսը՝ էշշշշշությունը: Հարգելի պրն. Հրանուշ Հակոբյան, ժպտացեք ու ձեռքով արեք, ձեզ հենց նոր դշխեց թաքնված... տաղանդը:
Տո Պրն. Հակոբյանն էն գլխից էլ դեբիլ մեռնում էր,չեք տեսե՞լ ապրիլի 24-ին ոնց էր ժպիտը դեմքին քայլում,ժպիտը ո՞րն ա հռհռում էր:Դեբիլը չէր ֆայմում,որ իրան հաստատ կնկարեն,եթե իրան են 1.5 միլիոնը չէին հետաքրքրում,թող գոնե դրա համար բերանը չբացեր

Արևածագ
06.03.2011, 11:28
Կարծում եմ՝ Արթուր Պողոսյանը ծուղակ էր: Հրանուշն էլ ընկավ մեջը: Վայ թե Քյալյանի հետևից գնա...:think

aerosmith
06.03.2011, 12:25
եթե էդ տղեն կարողացավ պետ. մարմիններին էլ քցել էդ ծուղակը , ուրեմն հալալա... … որովհետև էդ իրա էշշշշշշությամբ ընենց մատերի վրա ֆռռացրեց սաղ հայությանը, որ սկի պատկերացնել դժվար է…

V!k
06.03.2011, 12:36
ախր վատն էլ են ա, որ ստեղ՝ http://www.facebook.com/500000kmps ետքան ղժում են վրեն, բայց դե ետ էլ ա էլի PR-ի ձև:[
բայց ինչ ուզում եք ասեք, մեկա պիտի ասեմ, հալալ ա էլի ետ տղուն;)

Lusina
06.03.2011, 12:37
Մի լավ խոսք կա."Մի հիմար քարը ձորը նետեց,10 գիտնական չկարողացան հանել"(համոզված եմ ,որ ավելի լավ է իրականում ձևակերպված,մոտավոր եմ հիշում)
Կարծում եմ նույնը մեզ մոտ է կատարվելու,նա իր հիմար մտքերով արդեն այնքան մարդկանց է համոզել,որ եթե մեր գիտնականները անգամ փորձեն էլ բացատրել,որ այդ ամբողջը հիմարություն է,առաջվա հավատացողները կշարունակեն հավատալ,դեռ մի բան էլ կասեն,թե երիտասարդ գիտնականի ճանապարհին կանգնեցին,չթողեցին առաջ գնա.

VisTolog
06.03.2011, 12:38
եթե էդ տղեն կարողացավ պետ. մարմիններին էլ քցել էդ ծուղակը , ուրեմն հալալա... … որովհետև էդ իրա էշշշշշշությամբ ընենց մատերի վրա ֆռռացրեց սաղ հայությանը, որ սկի պատկերացնել դժվար է…

Էս հարցում մեկ ա, կարծում եմ որ պետական մարմիններն են մեղավոր: Արթուրը իրա էշությունը լավ ա անում… սենց գոնե իմանում ենք որ պետական մարմինը ինչ ա իրանից ներկայացնում::))

Մի լավ խոսք կա."Մի հիմար քարը ձորը նետեց,10 գիտնական չկարողացան հանել"(համոզված եմ ,որ ավելի լավ է իրականում ձևակերպված,մոտավոր եմ հիշում)
Կարծում եմ նույնը մեզ մոտ է կատարվելու,նա իր հիմար մտքերով արդեն այնքան մարդկանց է համոզել,որ եթե մեր գիտնականները անգամ փորձեն էլ բացատրել,որ այդ ամբողջը հիմարություն է,առաջվա հավատացողները կշարունակեն հավատալ,դեռ մի բան էլ կասեն,թե երիտասարդ գիտնականի ճանապարհին կանգնեցին,չթողեցին առաջ գնա.

Ափսոս էդ հիմարին չեմ կարողանում հեռախոսի «վրա» բռնացնել::( :))

ախր վատն էլ են ա, որ ստեղ՝ http://www.facebook.com/500000kmps ետքան ղժում են վրեն, բայց դե ետ էլ ա էլի PR-ի ձև:[
բայց ինչ ուզում եք ասեք, մեկա պիտի ասեմ, հալալ ա էլի ետ տղուն;)

Տո մեզնից յուրաքանչյուրն էլ կարա տենց անուն հանի, ուղղակի էն տարբերությամբ, որ դիպլոմի, պայմանագրի վրա 20 հատ ուղղագրական/լեզվական սխալ չի լինի:

Կարծում ես դժվարա՞::))

Դեկադա
06.03.2011, 13:01
Ժող. էս քանի օրա լավ նայում եմ, ես էս ոչ ու փուչին մի տեղ տեսել եմ::D

Gayl
06.03.2011, 13:03
Ժող. էս քանի օրա լավ նայում եմ, ես էս ոչ ու փուչին մի տեղ տեսել եմ::D

Կարողա՞ տիեզերքում եք ռաստ եկել :o:D:D

Moonwalker
06.03.2011, 13:06
Ես անհամբեր սպասում եմ, թե երբա էս նկարը հայտնվելու համացանցում::D:D

http://www.facebook.com/photo.php?fbid=187539601278391&set=o.165063936872656

Տղեն ասում ա.

Սխալ են գրել պոլնի անունս : (
Պետք ա լինի Arthur Poghosyan Taronovich : (

:D:D:D

http://a5.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/188345_187001998001575_100000753272371_401901_1455902_n.jpg

Freeman
06.03.2011, 13:08
Կարողա՞ տիեզերքում եք ռաստ եկել :o:D:D

Հա ստեղից որ գնում ես Մերկուրի,Վեներա չհասած ձախի վրա իրանց տունն աա :))

VisTolog
06.03.2011, 13:09
http://www.facebook.com/photo.php?fbid=187539601278391&set=o.165063936872656

Տղեն ասում ա.

:D:D:D

http://a5.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/188345_187001998001575_100000753272371_401901_1455902_n.jpg

Գլուխա է՜:D:D

ՀԳ Արթուր Պողոսյան, ՓԲԸ: Ո՞վ է ուզում ամբողջ աշխարհում հայտնի դառնալ մի քանի ժամում::D

Gayl
06.03.2011, 13:13
Հա ստեղից որ գնում ես Մերկուրի,Վեներա չհասած ձախի վրա իրանց տունն աա :))
Պաաահ սատկածը տուն էլ ա առե՞լ , իրա սեփական լողավազանով :D:D

Դեկադա
06.03.2011, 13:16
Վայ ձեզ մի քիչ կոռեկտ պահեք: ;)Ինքը հիմա որտեղ ա՞ Հայաստանո՞ւմ:

Gayl
06.03.2011, 13:21
Վայ ձեզ մի քիչ կոռեկտ պահեք: ;)Ինքը հիմա որտեղ ա՞ Հայաստանո՞ւմ:

էս ոչ ու փուչին
Ոնց ասես :D

erexa
06.03.2011, 15:58
Գլուխա է՜:D:D

Գլուխ չի, ՄՈԶԳ ա: :D

Kuk
06.03.2011, 16:28
Փաստորեն հ1-ի միկրոֆոնը իսկական էր: Խայտառակություն ա, ծիծաղալու չի:

VisTolog
06.03.2011, 18:12
Փաստորեն հ1-ի միկրոֆոնը իսկական էր: Խայտառակություն ա, ծիծաղալու չի:

Իմ իմանալով Իսպանիայում ցույց են տվել: Հուսանք սխալ ինֆոյա:

ՀԳ Մինչև հիմա էլ կարծում եմ, որ նյութն իրականում պատրաստվելա բայց չի հեռարձակվել, որովհետև հենց լրագրողներն են հռհռալով վերադարձել Երևան::D

Ու երևի տեսանյութի արտահոսքա եղել::))

aerosmith
06.03.2011, 19:42
Vist ջան աչքիս դու "Արթուրիկ" հետազոտելու համար մի հատ գիտահետազոտական կենտրոն բացես :D
հերիքա ապ ջան, թո եդ տղեն հանգիստ աշխատի էլի :D

Աշոտ Երկաթ
07.03.2011, 01:02
Ավելի հետաքրքիր թեմա չկա՞
ինչ եք դրել ժամանակ սպանում անիմաստ բանի վրա

Մանուլ
07.03.2011, 01:06
Իմ իմանալով Իսպանիայում ցույց են տվել: Հուսանք սխալ ինֆոյա:

ՀԳ Մինչև հիմա էլ կարծում եմ, որ նյութն իրականում պատրաստվելա բայց չի հեռարձակվել, որովհետև հենց լրագրողներն են հռհռալով վերադարձել Երևան::D

Ու երևի տեսանյութի արտահոսքա եղել::))

Հեռուստացույցով հաստատ ցույց են տվել, որովհետև մինչև էս աղմուկը մի ծանոթ տատիկ էր պատմում նոր Գալիլեյի մասին: Կարծեմ՝ ասեց, որ Հ1-ով են ցույց տվել, ինքը կոմպով չէր կարող նայել հաստատ: Ու մեծ ոգևորությամբ էր պատմում, ուրախացել էր :)):

VisTolog
07.03.2011, 01:10

Կարողա՞ թոռ ունի::))

Մանուլ
07.03.2011, 01:17
Կարողա՞ թոռ ունի::))

Էդ տատիկը՞: Չէ:

ministr
07.03.2011, 12:14
Էս որտեղից ընկավ մեր գլխին...? :))

ministr
07.03.2011, 12:26
Դոխտուրի "դիպլոմը" նոր եմ տեսնում... ու պարզվումա Ռուսաստանում դոկտորի աստիճանը հավաստող լրջագույն փաստաթուղթը տառասխալով ա՝ года -ի փոխարեն գրածա глда :))
Նման փաստաթղթերի վրա սկի մեր մոտ սխալ չեն տպում :)
Ի միջի այլոց պաշտպանում են դոկտորի աստիճանը, ոչ թե պրոֆեսորի կոչումը, պրոֆեսորի կոչումը տրվում է դոկտորի աստիճանը ստանալուց ավելի ուշ (ոնց որ դոցենտի կոչումը տրվում է գիտությունների թեկնածու աստիճան ունեցողին) : Իսկ տղեն էնքանա ուզել պՌաֆեսոր դառնա որ միանգամից էդ էլ ա գրել :))
Գնա կախվի այ հայվան :))

http://ql.am/wp-content/uploads/2011/02/diploma_copy.jpg

ministr
07.03.2011, 12:39
Հատուկ դոդերի համար

http://dodip.ru (http://dodip.ru/diploms/diploms04.html)

VisTolog
07.03.2011, 13:14
Նկարի properties-ը::))

http://s46.radikal.ru/i113/1103/f5/5a86561536d6.png

Mephistopheles
07.03.2011, 13:19
Դոխտուրի "դիպլոմը" նոր եմ տեսնում... ու պարզվումա Ռուսաստանում դոկտորի աստիճանը հավաստող լրջագույն փաստաթուղթը տառասխալով ա՝ года -ի փոխարեն գրածա глда :))
Նման փաստաթղթերի վրա սկի մեր մոտ սխալ չեն տպում :)
Ի միջի այլոց պաշտպանում են դոկտորի աստիճանը, ոչ թե պրոֆեսորի կոչումը, պրոֆեսորի կոչումը տրվում է դոկտորի աստիճանը ստանալուց ավելի ուշ (ոնց որ դոցենտի կոչումը տրվում է գիտությունների թեկնածու աստիճան ունեցողին) : Իսկ տղեն էնքանա ուզել պՌաֆեսոր դառնա որ միանգամից էդ էլ ա գրել :))
Գնա կախվի այ հայվան :))

http://ql.am/wp-content/uploads/2011/02/diploma_copy.jpg

ապեր ռուսաստանում ինչ ուզես կառնես իհարկե իրագինը վճարելուց հետո… ստեղ մի հատ եքյա հաղորդում էին պատրաստել npr-ով

ministr
07.03.2011, 14:10
Գիտեմ Մեֆ ջան, հենա նույնիսկ տենց ծառայությունների առաջարկի հղում եմ դրել վերևում:

Fender
07.03.2011, 14:48
էս անննասունի վերջը երբա տվցվելու:angry:angry

ministr
07.03.2011, 14:58
էս անննասունի վերջը երբա տվցվելու:angry:angry

Հենց որ մեր էթնոս կոչվածի մեծամասնությունը խելք հավաքի... այսինքն չի տվցվելու ու սրա նման քաջնազարներ հա էլ հայտնվելու են...

Chuk
07.03.2011, 17:08
Գիտեմ Մեֆ ջան, հենա նույնիսկ տենց ծառայությունների առաջարկի հղում եմ դրել վերևում:

Ոչ մի բան էլ չի առել, նայի ստեղ (http://www.akumb.am/showthread.php/58915-%D5%84%D5%A5%D6%80-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D4%B3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%AC%D5%A5%D5%B5%D5%A8-%29?p=2179962&viewfull=1#post2179962) ու ստեղ (http://www.akumb.am/showthread.php/58915-%D5%84%D5%A5%D6%80-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D4%B3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%AC%D5%A5%D5%B5%D5%A8-%29?p=2180252&viewfull=1#post2180252):

Աշոտ Երկաթ
07.03.2011, 17:34
էս անննասունի վերջը երբա տվցվելու:angry:angry

երբ ստեղ ոչ մեկ ել գրառում չանի ու ընդանրապես ով մի քիչ երևակայություն ունի ու ֆոտոշոպ գիտի (են ել ինձնից վատ) պիտի առանձին թեմա բացենք ու խոսանք՞

VisTolog
07.03.2011, 17:50
երբ ստեղ ոչ մեկ ել գրառում չանի ու ընդանրապես ով մի քիչ երևակայություն ունի ու ֆոտոշոպ գիտի (են ել ինձնից վատ) պիտի առանձին թեմա բացենք ու խոսանք՞

Դուրդ չի գալիս, մի մտի էս թեման: Ում հետաքրքիրա, մտնումա:

VisTolog
08.03.2011, 13:47
http://img840.imageshack.us/img840/5244/downloadmo.jpg
:D

«Երկիր». Սփյուռքի նախարարությունն «էշի ականջում քնած էր», թե չէ նախարար Հրանուշ Հակոբյանը չէր հյուրընկալի «հրաշամանուկին»

Մարտ 08, 2011 | 10:52
Թերթը անդրադարձել է Ռուսաստանցի «հանճար» եւ «հրաշամանուկ», աստղաֆիկիայի եւ տիեզերեգնացության ոլորտում «հաջողությունների» մասին «Հայլուրի» թղթակցին պատմած Արթուր Պողոսյանի մասին: «Քսանամյա Արթուրի պատմելով Օկտյաբրսկ քաղաքի 12–րդ միջնակարգ դպրոցն իր անունով են կոչել, երբ ինքը 15 տարեկանում հայտնաբերել է նոր աստղ, որը գտնվում է «Օրիոնի եւ Մեծ Արջի մեջտեղը, արեւից 250 միլիոն լուսական տարի հեռավորությամբ»։ Իսկ դպրոցը թռիչքներով ավարտելուց հետո, հրաշամանուկը, իբրեւ թե Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ, ընդունվել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, որն էլ ավարտում է 3 տարում։ Սա էլ դեռ ոչինչ՝ ստանում է, իր ասելով, «доктор медицинсих наук по космонавтики и аэронавтики»: Մյուս լուրջ հաջողությունը տղայի այն է, որ 2007թ. «պայմանագիր է կնքել» NASA-ի հետ՝ 2016թ. տիեզերք թռչելու վերաբերյալ։ Տղան նույնիսկ մի քանի «հյուտի» (գյուտի) հեղինակ է։ Հերքել է Նյուտոնին. «Իմ հյուտն է նաեւ, որ Նյուտընը ճիշտ չէ, որովհետեւ լուսի սկորըստը 300 հազար կմ/սկեունդ չէ, այսինքն՝ 500 հազար է։ Ես գիտեմ, որ ես կստանամ նոբելսկի պրեմյա, որովհետեւ Նյուտընին ճիշտ չեմ համարում»։

Չէ, բայց տղան անձնական հաջողություններով չի բավարավելու, նա մտահոգ է Հայաստանի ճակատագրով եւ նպատակ ունի աջակցել Ցեղասպանության ճանաչմանը. «Եթե Թուրքիան Ցեղասպանությունը պրիզնատ կգա, Հայաստանը обретет покой»։ Այսինքն, հետո թերեւս մեկնաբանությունների կարիքը շատ էլ չկա։ Պարզից էլ պարզ է, որ տղան կամ հոգեկան խնդիրներ ունի, կամ էլ անմիտ արկածախնդրի մեկն է։ Բայց նրանցից անմիտ կամ պարզամիտն են մեր որոշ գերատեսչությունների ղեկավարները, ովքեր լուրջ են ընդունել նրա զվարճալի եւ անգրագետ ելույթները։ …Երկու ամիս շարունակ սոցիալական ցանցերում շրջանառվում էին նրա մասին տեսանյութերը, Արթուր Պողոսյանից մեջբերումներ էին արվում, բայց մեր Սփյուռքի նախարարությունն «էշի ականջում քնած էր», թե չէ նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 3–ին չէր հյուրընկալի նրան, չէր լսի տղայի բարբաջանքները, հպարտանա ու դեռ լրատվամիջոցներով էլ հաղորդագրություն տարածի դրա մասին։ Ի դեպ, նույն լուրը դրված էր հենց նախարարության ինտերնետային կայքում, որը մեծ աղմուկից որոշ ժամանակ անց հանվեց։ Երեւի ամաչել էին իրենց արածի համար։ Սփյուռքի նախարարության կողմից որեւէ պատասխան ստանալու համար, զանգահարեցինք Հրանուշ Հակոբյանին, սակայն նա չէր պատասխանում, իսկ նրա օգնական Մարիանան նախ հետաքրքրվեց, թե որտեղից ենք իր համարն իմացել, հետո էլ, թե աշխատանքային օր չէ, եւ մեր հարցերին ամսի 9–ին կպատասխանեն»,-գրում է թերթը։

http://news.am/arm/news/50563.html

Իրար օգնուկ, որ չհոգնուկ
Հարգանքներով իսկական
Ընդմիշտ Ձեր
Արամայիս Սահակյան
հոհոհո :D:D

VisTolog
08.03.2011, 13:55
Իրա մասին արդեն ոչ միայն երգեր են գրում::D

ԱՐԹՈՒՐԻ ՈԴԻՍԱԿԱՆԸ

Արթուր Պողոսյան` մերօրյա հսկան
Մի օր երազում տեսավ ֆիզիկան,
Դե ոնց ֆիզիկան, երազում пришел
Գալիլեյ, и вдруг разговор зашел:
"Ես դու եմ, դու ես ես",- ասաց տղային
Արթուրն էլ ընկավ ճամփա աստղային:
Հաստատ որոշեց աստղագետ դառնալ
Ու կոսմոսին անպայման տիրանալ,
Բայց նախ և առաջ, կարգի համաձայն
Նա հայտնաբերեց մի աստղ անձայն:
Հետո որոշեց, որ լույսի համար
Նոր արագությունը կլինի հարմար:

Մի քիչ էլ ճիշտ է Նյուտոնը տուժեց`
Արթուրը նրա գրածը մերժեց:
...Ու հայտարարեց ի լուր աշխարհի,
Որ մոլորակից` չանցած զույգ տարի,
Կանհետանան Անգլիան, Ֆրանսիան,
Մեկ էլ իհարկե էն խեղճ Ճապոնիան:

Կլիմայի հարցերը նա լուծեց պռծավ
ПЛАНЕТА X-ի գործերին անցավ:
Էտ էլ իհարկե արեց հորով-մորով
Ու без проблем ընդունվեց Ломоносов:
Էս ամեն ինչը իմացավ NASA-ն
Շուտափույթ կերպով եկավ Ռուսաստան,
Ոանտռակտ-մանտռակտը վռազ կապեցին
Մեր Արթուրիկին ցեխավորեցին:
Իսկ էտ ընթացքում կոնֆերանս մի մեծ`
Гаагский,որում Արթուրը հաղթեց:
Էսքանից հետո նոր Արթուր Արքան
Եկավ հայրենիք` չքնաղ Հայաստան:

Դե համ որ գտնի ցեխին մայրապետ,
Ու համ էլ մեզ մոտ կա մի հատ մարզպետ,
Որ Արթուրիկին լուրջ ա ընդունել!!!
Եվ որոշել ա հանճարին տեսնել:
Մարզպետը տեսավ` բլեֆը անցավ,
Արթուրի փառքը Երևան հասավ:
Մի տիկին էլ կա` Սփյուռքի նախարար,
Նրա աչքին էլ տղան գյուտարար:
...Ու տենց, Արթուրը ЗВЕЗДАյա արդեն,
Մնումա նրան մարգարե կարգեն...
...Իսկ պատմությունը ինչքան էլ տխուր,
Բայց շատ ուրախա, ՄԵՐՍԻ ՔԵԶ ԱՐԹՈՒՐ!!!

V!k
08.03.2011, 13:58
բա ես մեկը :D

Գալիլեյոն այն օրից,
երբ երազիս հայտվեց,
Հագել եր նա իմ շորից,
ՈՒ ինձ մի լավ դուխ տվեց,
Ես անբարբառ մի մանուկ,
Իմ ուղեղը զոռեցի,
Եվ իմ անզոր ուղրղով
Նյուտոններին հերքեցի։

Մինչ հայերը անհանգիստ
ՈՒ դարերով տառամած,
Լալիս էի անդադար,
Իրանց քունը խանգարած,
Խնդրում էի Թրքերից,
Գենացիդը ընդունել,
Ես այն օրից ուխտեցի
ՈՒգրաժատից խուսափել։

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ աշխարհյ իմ հյութերից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Աստրանաֆտ - դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

VisTolog
08.03.2011, 14:02
Վույ::love :D

http://img9.imageshack.us/img9/8347/download1z.jpg

ministr
08.03.2011, 14:04
Ոչ մի բան էլ չի առել, նայի ստեղ (http://www.akumb.am/showthread.php/58915-%D5%84%D5%A5%D6%80-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D4%B3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%AC%D5%A5%D5%B5%D5%A8-%29?p=2179962&viewfull=1#post2179962) ու ստեղ (http://www.akumb.am/showthread.php/58915-%D5%84%D5%A5%D6%80-%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D4%B3%D5%A1%D5%AC%D5%AB%D5%AC%D5%A5%D5%B5%D5%A8-%29?p=2180252&viewfull=1#post2180252):

Հա լաաավ, չէի տեսել... :think :))

Պոզիտրոն
08.03.2011, 15:06
Վույ::love :D

http://img9.imageshack.us/img9/8347/download1z.jpg
Օ՜ Աստված իմ: Ի՞նչ պիտի լինի մեր երկրի վիճակը, եթե սրա նման հիմարներին հավատում են սրա նման երկրի համար կարևոր նշանակություն ունեցող անձիք:

http://www.youtube.com/watch?v=SrYonnYsoFo&feature=player_embedded 14:20-ից նայեք: Դիպուկ է:

Ձայնալար
08.03.2011, 16:14
... Սակայն ինչ ենք պահանջում հասարակությունից, եթե քո սեփական երկրի սեփական նախարարը… Այ այստեղ գալիս է այն ցնցող իրադարձության մասին խոսելու հերթը, որի տիեզերական (նաեւ բառիս կալամբուրային իմաստով) լույսի ներքո մթագնում է ներհայաստանյան մնացյալ անցուդարձը:

«Մարտի 3-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հյուրընկալեց մոսկվաբնակ տաղանդավոր հայազգի երիտասարդ աստղաֆիզիկոս 20-ամյա Արթուր Պողոսյանին»,- կարող էինք կարդալ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում այս լուրը, որը կարճ ժամանակ հետո հանվեց կայքից (պատճենահանված տարբերակը պահպանված է)` բանից փոքրիշատե տեղյակ հանրության համատարած հռհռոցի ներքո: Չնայած այն իր գոյության կարճատեւ ընթացքում հասցրեց ծիծաղից սպանել հազարավոր մարդկանց: Կասկածում եմ, որ ինչ-որ մեկը ծանոթ չլինի «տաղանդավոր աստղաֆիզիկոս Արթուր Պողոսյանին»:

Սակայն եթե կան մարդիկ, ովքեր ծանոթ չեն, ապա սա այն տղան է, որը «հերքել է Նյուտոնին»` բացահայտելով, թե լույսը ոչ թե 299.8 հազար կմ/վրկ. արագություն ունի, այլ՝ 500 հազար (իզուր մտատանջության մեջ մի ընկեք, թե Նյուտոնն ինչ կապ ունի լույսի արագության հետ): Սա այն երիտասարդն է նաեւ, որը Նասայից (nasa_66@mail.ru հասցեից) հրավեր է ստացել 2016թ. թռչել տիեզերք: Չենք ուզում մանրամասն թվարկել այս փոքրիկ բենդերիկի արկածները եւ նրա «հայտնագործությունները», բայց որ դրանք ամենայն լրջությամբ եւ հանգամանորեն թվարկված էին սփյուռքի նախարարության պաշտոնական կայքում, այլեւս պատմական իրողություն է:

Ու հիմա Հրանուշ Հակոբյանի շնորհիվ մեր աստղաֆիզիկն իր կենսագրականում նոր պատկառելի տող կավելացնի, լուսանկարներով էլ կհաստատի: Դեռ դրան էլ վրադիր, ինչպես պարզվում է, հանդիպումից հետո «ողջունելով երիտասարդ տաղանդավոր հայազգի գիտնականին եւ հպարտությամբ ու հիացմունքով շնորհավորելով մեծ նվաճումների առթիվ` ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մաղթել է նրան նորանոր հաջողություններ»: Անկեղծ ասած` այսքանից հետո Հրանուշ Հակոբյանի տեղը լինեի` ոչ պակաս հպարտությամբ հրաժարականի դիմում կներկայացնեի, իսկ նախագահի տեղը լինեի` ոչ պակաս հիացմունքով կստորագրեի այդ դիմումի տակ: Զի մինչդեռ «Արմենիկումն» ու «Դիլիջանի ֆինանսական գոտին» հորով-մորով չենք արել, վաղ է, շատ վաղ է կասկածի տակ դնել լույսի արագությունը:

Վահագն ԹԵՎՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ այստեղ (http://www.hraparak.am/2011/03/08/dubble-boom-ergi-u-spyurqnakhi-masin/):

Հայկօ
08.03.2011, 17:44
Չեմ դադարում հիանալուց, ազնիվ խոսք :)): Հլը նախարարի հետի նկարին ուշադիր նայեք, էլի: Կայֆավատը տղու աչքերից կաթում ա, իմ արև :D:

matlev
08.03.2011, 18:09
Սկզբում թերագնահատել էի, էս տղեն դեմք ա: ;)

Շինարար
08.03.2011, 18:30
Ես զարմանում եմ էսօրվա մեր պրոդյուսերների շուկայագիտական գիտելիքների վրա, ֆիլմ են արտադրում այնպիսի սյուժեներով, որոնք դպրոցական ծրագրերում տասնյակ տարիներ ընդգրկված լինելով, վաղուց ապացուցել են, որ շուկայում ոչ մի պահանջարկ չեն վայելում:esim

Ռեժիսորներ, շտապեք, Հոլիվուդի որ ականջն ընկավ էս սյուժեն է, հաշվեք բանը բանից անցած, ինձ բան պետք չի, մենակ կնշեք` մտահղացումը` Շինարարի:))

Հարդ
08.03.2011, 19:12
Երբ Նյուտոնին սխալ ա հանում ու ուրիշ ստեր ա հորինում, էդ սաղ տանելի ա ու հավատացողի խնդիրն ա:

Բայց երբ ցեղասպանության անունն ա տալիս, համաձայնեք, որ սա արդեն լկտիություն ա...

Գալաթեա
08.03.2011, 19:31
Վույ::love :D

http://img9.imageshack.us/img9/8347/download1z.jpg

Օ, տիկին Սփյուռք, հիրավի, աչք շոյող արտաքին, կանացի սլացիկ կեցվածք, հագնվելու բարձր, անկրկնելի ճաշակ, քնքշամաղ հայացք:
Օ, պարոն Տիեզերք: Դու իմ հերոսն ես:

ministr
08.03.2011, 19:55
Չեմ դադարում հիանալուց, ազնիվ խոսք :)): Հլը նախարարի հետի նկարին ուշադիր նայեք, էլի: Կայֆավատը տղու աչքերից կաթում ա, իմ արև :D:

Բա հլա TV-ի անկյունից կախ տված մեդալներին նայի :))

Elmo
08.03.2011, 21:56
Շփվեք իմ հետ ժողովուրդ, ես սթրես եմ պրում: Մեկ ծիծաղում եմ, մեկ լացս գալիս ա: Էսօր եմ իմացել սրա մասին: Որպես աստղագիտության սիրահար, որպես հայ, որպես քաղաքացի ինձ վատ եմ զգում, բայց որպես հումորի գնահատող բացել ա: Հիմա ծիծաղե՞մ, թե վախենամ, որ մի օր մեր նախարարներին կարող ա խափեն ու ասենք 2 000 000 000 դոլարով չինական խաղալիք հրթիռ ծախեն:

Yellow Raven
08.03.2011, 22:02

Կարևորը էդ հրթիռի մատոռի հետ կապված հարցերով ինքը զբաղված կլինի :lol
Չբռնեմ մի հատ տենց վիդեո նկարեմ, ես էլ հայտնի դառնամ:)) Ասենք ասեմ <<Արթուր Պողոսյանը ինքը հետաքրքիր մարդ էր, բայց իմ հույթը նայա, որ լույսի սկորըստը 500 հազար չի...այլ 700 հազար>>:lol:lol
Աստղ դառնալու ձևը գտել ենք:lol

Հայուհի
08.03.2011, 22:05

Վերջապես էլի էդ բառով գրառում գտա:))
Հույթը գյուտնա՞, եթե հա, ո՞ր բարբառնա:think

Հայկօ
08.03.2011, 22:08
Շփվեք իմ հետ ժողովուրդ, ես սթրես եմ պրում: Մեկ ծիծաղում եմ, մեկ լացս գալիս ա: Էսօր եմ իմացել սրա մասին: Որպես աստղագիտության սիրահար, որպես հայ, որպես քաղաքացի ինձ վատ եմ զգում, բայց որպես հումորի գնահատող բացել ա: Հիմա ծիծաղե՞մ, թե վախենամ, որ մի օր մեր նախարարներին կարող ա խափեն ու ասենք 2 000 000 000 դոլարով չինական խաղալիք հրթիռ ծախեն:

:)): Չէ, ավելի շատ խնդալու ա, քան թե լացելու :): Երբ էս աղմուկը հասավ գործի տեղը, մեզ մոտ էլ էին մարդիկ զարմացած-ուրախացած ֆռֆռում, պատմում, որ սենց մի հատ հանճար կա, որ թազա աստղ ա հայտնագործել (արդեն իսկ աբսուրդ ա :D), ու, մի խոսքով, բլա բլա բլա... Ընդամենը մի տասը րոպեում բոլորին էլ շատ հեշտ համոզեցի, որ էս ամեն ինչը քամի ա: Մենք մեր հայերով էնքան էլ միամիտ չենք, էլի, ուղղակի շուտ ոգևորվող ենք: Շատ բան պետք չի, ընդամենը պետք ա տարրական ընդհանուր գիտելիքներ ունենալ, մեկ էլ սփյուռքի նախարար չլինել, էդքան բան:

Elmo
08.03.2011, 22:09
Կարևորը էդ հրթիռի մատոռի հետ կապված հարցերով ինքը զբաղված կլինի :lol
Չբռնեմ մի հատ տենց վիդեո նկարեմ, ես էլ հայտնի դառնամ:)) Ասենք ասեմ <<Արթուր Պողոսյանը ինքը հետաքրքիր մարդ էր, բայց իմ հույթը նայա, որ լույսի սկորըստը 500 հազար չի...այլ 700 հազար>>:lol:lol
Աստղ դառնալու ձևը գտել ենք:lol

դու կարևորը հայտարարություն արա, որ հյուտ ես արել, Հ1-ը վիդեոն կնկարի:

Elmo
08.03.2011, 22:12
:)): Չէ, ավելի շատ խնդալու ա, քան թե լացելու :): Երբ էս աղմուկը հասավ գործի տեղը, մեզ մոտ էլ էին մարդիկ զարմացած-ուրախացած ֆռֆռում, պատմում, որ սենց մի հատ հանճար կա, որ թազա աստղ ա հայտնագործել (արդեն իսկ աբսուրդ ա :D), ու, մի խոսքով, բլա բլա բլա... Ընդամենը մի տասը րոպեում բոլորին էլ շատ հեշտ համոզեցի, որ էս ամեն ինչը քամի ա: Մենք մեր հայերով էնքան էլ միամիտ չենք, էլի, ուղղակի շուտ ոգևորվող ենք: Շատ բան պետք չի, ընդամենը պետք ա տարրական ընդհանուր գիտելիքներ ունենալ, մեկ էլ սփյուռքի նախարար չլինել, էդքան բան:

էն հին ժամանակները ո՞նց ա եղել, որ եվրոպացիք հնդկացիներին հայելի են տվել, սրան էնքան են զարմացել էս հայելու վրա, որ կիլոյով ոսկի են տվել, առել էդ հայելիները: Հիմա էդ հնդկացիներից ինչո՞վ ենք տարբերվում(խոսքը մարզպետ, նախարար և այլնի մասին ա..): Չնայած շեշտեմ, որ հնդկացիները աստղագիտությունից ավելի շատ են հասկացել: Մադրկ օրացույցներ են կազմել աստղերին հետևելով:

Yellow Raven
08.03.2011, 22:18
Վերջապես էլի էդ բառով գրառում գտա:))
Հույթը գյուտնա՞, եթե հա, ո՞ր բարբառնա:think

Հույթ բառի ծագումն էլ ավելի խորը արմատներ ունի, քան շարքային մարդ արարածը կարող է իր ողջ ուղեղամանրաթելային հյուսվածքներով պատկերացնել:))
Այն սերում է հին եբրայերենում հայտնի <<հայնոհույթո>> բառից, ոի հայերեն համանունն ուղղակի չկա մեր լեզվում, բայց այն իմաստային առումով ավելի մոտիկ է առագաստ(ընդ որում արևային) և արբանյակ բառերին... Դրանց հետ մեկտեղ բառը կարելի է օգտագործել նույնիսկ առօրյայում` չամաչելով դրա ոչ այնքան կոռեկտ հնչողությունից: Յիրավի, այս բառը դեռևս երկար կապրի մեր բառապաշարում:

My World My Space
08.03.2011, 22:30
51432

ըհը, Գուգլին չե՞ք հավատում....:think

Elmo
08.03.2011, 22:35
Եթե ուշադրությունս չի դավաճանում նկարահանումներն անցկացրել է Քավառի հեռուստատեսությունը, էս անգամ Հ1-ը ոնց որ կապ չունի:pardon

Հետո իրա ասածների ճշմարտությունը հաստատ չեմ կարող ասել ճիշտ է, սխալ է, բայց կարծում եմ ստուգել կլինի, թե ինքը իսկականից հայտնաբերել է աստղ, թե չէ (նման դեպքերում նշվում է չէ հայտնաբերողի անունը :think), բացի այդ Լոմոնոսովի համալսարանում սովորելու իսկությունն էլ կարելի է պարզել... մնացած մասերը`տիեզերք գնալ, Անիում աստղակայան հիմնելու մասերը ժամանակը ցույց կտա :)

250 000 000 լուսատարի հեռավորության վրա առանձին աստղ չի երևում: նույնիսկ «Հաբլ» աստղադիտակը չի տենում, եթե իրան մի քանի ամիս պահես նույն ասղտի վրա: Էդ հեռավորության վրա կարելի ա մենակ գալակտիկաներ, քվազարներ տեսնել: Ինքը ասում ա, որ «Օրիոնի ու մեծ արջի արանքում ա տեսել» էդ աստղը: Օրիոնն ու մեծ արջը ու բոլոր այլ երևացող համաստեղություններն ու առհասարակ բոլոր տեսանելի աստղերը մեր գալակտիկայում են գտնվում, որի դիամետրը մոտ 100 000 լուսատարի է: Իսկ ամենահեռու հայտնաբերված(առանձին նշմարվող) աստղը ընդամենը 400 000 լուսատարու վրա է, ու մեր գալակտիկայի հեռավոր սահմաններում է(Гало галактики ասում են):

Նաիրուհի
08.03.2011, 22:40
Հանգիստ թողեք մեր հրանուշամանուկին, իիիի՜... :angry

Elmo
08.03.2011, 22:44
Հանգիստ թողեք մեր հրանուշամանուկին, իիիի՜... :angry

Ասեմ քեզ, որ էն մարդիկ, որոնք փորձում են ապացուցել, որ հայերն են աշխարհի ամենաառաջին ազգը, կամ ասենք եգիպտական բուրգերի շինարարությունն էլ ա հայերի գործն եղել, ավելի խելոք չեն քան մեր հրաշամանուկը:
Ոչ մի տարբերություն չեմ տենում: Ինքն էլ ասում ա winstars ծրագրին ա գրել: Բայց ինտեգրալի նշանը իրա համար չինական հիերոգլիֆ ա:

One_Way_Ticket
08.03.2011, 23:08
ըհը, Գուգլին չե՞ք հավատում....:think
Հայերեն որենելիս ավելի տպավորիչ է։ Առաջին "Ա" տառը գրելիս ունենք ընդամենը 3 "autocomplete", որոնցից մեկը ինքն է։
http://www.blot.am/photos/google_search.png

Ribelle
08.03.2011, 23:20
էտ երեխեն շիզոֆրենիկ ա, լուրջ եմ ասում, իրա խոսելուց ու պահվածքից զգացվում ա, ի դեպ ասեմ, որ շիզոֆրենիկները շատ վառ երևակայություն ունեն, դրան պետքա ուղարկել հարկադիր բուժման :8

davidus
08.03.2011, 23:58
Նոր ինձ ստիպեցի, վիդեոները մինչև վերջ նայեցի: Ընդամենը մի բան կարամ ասեմ. հալալ ա էս տղուն, որ կարացել ա տուպոյ մարդկանց վրա էս կարգի կայֆ բռնի: Ախր խոսալուց էլ ա երևում, որ անթաքույց ղժժում ա հարցազրույցը վարողի վրա:

Հրանուշ, պրիվետ... :D

VisTolog
09.03.2011, 01:12
էտ երեխեն շիզոֆրենիկ ա, լուրջ եմ ասում, իրա խոսելուց ու պահվածքից զգացվում ա, ի դեպ ասեմ, որ շիզոֆրենիկները շատ վառ երևակայություն ունեն, դրան պետքա ուղարկել հարկադիր բուժման :8
Բայց հո Հրուշից ավելի խելացիա::D

Ribelle
09.03.2011, 01:17
Ես կասեի Հրուշը իրանից անգրագետա:D խելացի կատեգորիան երկուսի դեպքում էլ կիրառելի չի:D

Աշոտ Երկաթ
09.03.2011, 01:51
զարմանում եմ ես ամեն ինչը ինչ՞ի համարա

Sagittarius
09.03.2011, 03:33
զարմանում եմ ես ամեն ինչը ինչ՞ի համարա

ձեզ նկարահանում էր թաքնված տեսախցիկը :)

Norton
09.03.2011, 11:47
Հլա Հրանուշը ինչ հիացմունքով ա նայում:D:D
Բա սեղանի շուրջ նստած մնացած խոտակերները:blin

http://i003.radikal.ru/1103/1c/5b128001e3fe.jpg (http://www.radikal.ru)

ministr
09.03.2011, 11:51
Խոտն էլ սեղանին դրած... :))

VisTolog
09.03.2011, 12:11
Տենաս ինչա կարդում::think Երևի նոր հույթերա արդեն արել::D

My World My Space
09.03.2011, 12:21
օգնուկներն են գրել.... :D

Chilly
09.03.2011, 17:28
ՀՀ սփյուռքի նախարարությունը հանդես է եկել Արթուր Պողոսյանին Հրանուշ Հակոբյանի ընդունելու փաստի վերաբերյալ հայտարարությամբ։ (http://7or.am/archives/42380)

Հիշեցնենք, որ Արթուր Պողոսյանի մասին տեսանյութ էր տարածվել, որտեղ նա ներկայացնում էր աստղաֆիզիկայի ոլորտում իր ձեռքբերումներն ու բացահայտումները, ինչպես նաև ՆԱՍԱ–ի հետ պայմանագրի կնքումը։ Օրերս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաշվի առնելով այդ ամենը՝ ընդունել էր երիտասարդին, սակայն կարճ ժամանակ անց «Առավոտ» թերթի խմբագրությունը նամակ էր ստացել, որտեղ մի խումբ ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ նշում էին, թե Արթուր Պողոսյանն ուղղակի խաբեբայի մեկն է, իսկ նրա ներկայացրած փաստաթղթերը, մասնավորապես դիպլոմը, կեղծ են։

Նախարարության հայտարարության տեքստը ներկայացնում ենք առանց փոփոխությունների։ Այնտեղ վրիպակները շատ են։

Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին

Ուրախալի է, որ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ուշադրության կենտրոնում է: Եթե չլիներ այս դեպքը, դժվար կլիներ հավատալ, թե որքան մարդ է կարդում ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը:

Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այդքան ուշադիր են, և բոլոր նրանք, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ:

Այս կապակցությամբ ասենք, որ ի տարբերություն այլ նախարարությունների ՀՀ սփյուռքի նախարարն օրական ընդունում է շուրջ 10 սփյուռքահայի, բոլորն էլ կամ ճանաչված (կամ ոչ այնքան) մարդիկ են կամ էլ ունեն խնդիրներ և, բնականաբար, ընդունելությունից առաջ նախարարը չի ստուգում նրանց փաստաթղթերը: Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը չէ, որ հայտնաբերել է այդ «աստղը»: «Այն» դեռևս տարիներ առաջ հայտնաբերել են http://oz.com.ru/new/st.php?id=10079&sl=4 -ը («Артур Погосян: «Запомните мое имя!»), որը հեղինակել է հասարակական թղթակից Ի.Օպրունենկոն 23.02.2008թ., http://shkolazhizni.ru/archive/0/n-28826 («Звезда по имени”Школа № 12″»Елена Башкина) և այլ ռուսական կայքեր, որոնց հետևել են նաև հայկական ԶԼՄ: Անհամեստություն չի լինի ասել, որ ուսական էլեկտրոնային պարբերականները հեղեղված են նրա մասին հրապարակումներով: Եվ, եթե ԶԼՄ են աղմկում այս առթիվ, ապա որևէ արտառոց բան չկա նրանում, որ ՀՀ սփյուռքի նախարարն առանց փաստաթղթային ստուգում անցկացնելու ընդունել է Ռուսաստանում բնակվող մեր որևէ հայրենակցի:

Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը:

:D :D :D

VisTolog
09.03.2011, 17:32
Դե կներեք էլի::D:D

Ռուֆուս
09.03.2011, 17:33
Փաստորեն նամակս հասել էր պարոն նախարարին ու կարդացել էին :D

Դեկադա
09.03.2011, 17:44
Պարզվում է գալիլեյչիկը բացել է նախարարության երեսը... :D իրար արժանի են:

VisTolog
09.03.2011, 17:50
http://chtesutyun.arnet.am/images/thumb/5/56/Nasa.jpg/190px-Nasa.jpg

Место рождения: Мартуни, Армения
Образование: Доктор медицинских наук по космонавтике и аэронавтике
Хобби: Астрономия

Արթուր Պողոսյան (ռուս. Артур Погосян)՝ հայ ազգի տաղանդաշատ զավակ,առաջին հայազգի կոսմոգնաց տիեզերաբժիշկ, ավելի հաճախ՝ խելքը գլխին ֆիզիկոսների գլխացավի և սիրտ թափելու պատճառ, սփյուռքնախ Հրանուշ Հակոբյանի պարապ վախտի խաղալիք, մի շարք հայ պաշտոնյաների դիմակը պատռող հրաշամանուկ, դոդոշոփից հեռու վարպետ, Բարոն Մյունհաուզենի հայկական հայելապատկեր Ավատար, հայոց ինտերնետներում իրարանցում առաջացնող երեւակայական թռիչքներով տառապող կերպար։

http://chtesutyun.arnet.am/images/e/e5/Nasa2.jpg
Արթուրի հանդիպումը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ։ Դեպի լուսին ճանապարհից առաջ։

Մանկությունը

Արթուրը ցավոք ծնվել է Հայաստանում, Մարտունի քաղաքում։ Երեք տարեկան հասակում Արթուրի երազին է գալիս Գալիլեյո Գալիլեյը, որը նրան պատգամում է պատանեկան տարիքում գնալ Իտալիա, ավելի կոնկրետ Պիզա, եւ կանխատեսում է տասնհինգ տարեկան հասակում հայտնաբերել նոր աստղ։ Երազից հետո Արթուրի ջերմությունը բարձրանում է, նա ցնցումներ է ունենում, եւ քիչ է մնում մահանա, սակայն ինչ-որ հրաշքով նրա ձեռքն է ընկնում ֆիզիկայի դասագիրքը, որտեղ տեսնելով երազին եկած մարդուն՝ Արթուրը իսկույն բժշկվում է։ Այս դեպքերից հետո Արթուրը սկսում է հետաքրքրվել աստղագիտությամբ։

Առաջին քայլեր

Ութ տարի առաջ Պողոսյանների ընտանիքը տեղափոխվում է Հայաստանից։ Արթուրն այդ ժամանակ արդեն իսկ ուներ իր սեփական աստղադիտակը եւ աստղագիտության մասին հարյուրից ավել գրքեր։ Դպրոցում սովորելուն զուգընթաց Արթուրը օգնում էր Տիեզերական ուսումնասիրությունների Մոսկովյան ինստիտուտին՝ նրանց ուղարկելով լուծված խնդիրներ աստղագիտությունից։ Մի օր էլ համակարգչի մոտ նստած Արթուրը պատահաբար Մեծ Արջ եւ Օրիոն համաստողությունների միջեւ գտնվող մի կարմիր կետ է նկատում։ Նա նամակով դիմում է Տիեզերական ուսումնասիրությունների Մոսկովյան ինստիտուտին եւ ստանում է պատասխան, որ իսկապես դա աստղ է եւ որ այն ուղիղ երկու ժամ առաջ բացահայտվել է ամերիկացի հայտնի գիտնական Բիգ Սթիվենսի կողմից, որն էլ իր հերթին ցանկություն է արտահայտել հանդիպել Արթուրի հետ։
Այս առիթով Օկտյաբրսկ քաղաքի 12-րդ միջնակարգ դպրոցը կոչել են Արթուրի անունով։

Արթուրը եւ նրա դերը համաշխարհային հեղափոխության մեջ

Արթուրի հոր հետ է հանդիպում ռուսաստանի նախագահը եւ բացառության կարգով նրան թույլ են տալիս սովորել Մոսկվայի Պետական Համալսարանի աստղագիտության բաժնում։ Ինչպես նաեւ սովորելուն զուգընթաց նա բարձր կուրսերի մոտ դասախոսություններ է կարդում։
Հայ հրաշամանուկի մյուս լուրջ հաջողությունը NASA-ի հետ 2007-ին կնքված պայմանագիրն է ըստ որի 2016 տվականին նա տիեզերք է թռչելու։

Փոքրիկ Էյնշտեյնը եւ ՀՀ Սփյուռքի նախարարությունը

2011թ. մարտին՝ լուսին ճանապարհորդությունից որոշ ժամանակ առաջ, հայոց հրաշամանուկը հանդիպում է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ եւ դառնում տիեզերքում հայաստանի դեսպանը հայ ժողովրդի պատմության պարենային ճգնաժամի շրջանի ամենամեծ ուրախությունը։

Ասենք

Ասենք ըստ պատանի հրաշամանուկի խոսքերի՝
Լույսի արագությունը 500 հազար կիլոմետր/վայրկյան է։
Պլուտոն եւ Նեպտուն մոլորակների միջեւ գոյություն ունի եւս մեկ անհայտ ծագման տարօրինակ բնույթի մոլորակ։

http://chtesutyun.arnet.am/images/thumb/e/e2/Smbat-arthur.jpg/800px-Smbat-arthur.jpg
Սմբատը եւ Արթուրը կբացահայտեն տիեզերքի գաղտնիքները։

http://chtesutyun.arnet.am/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80_%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6

http://ditord.com/2011/03/09/young-crook-fools-armenian-officials/

Շինարար
09.03.2011, 18:30
Փաստորեն նամակս հասել էր պարոն նախարարին ու կարդացել էին :D

Անտակտությանը չափ չկա էլի, Ռուֆուս ջան: Իրեն հարգող ցանկացած կազմակերպություն հատ-հատ բոլոր նամակ գրողներին կպատասխաներ՝ շնորհակալություն հայտնելով, որ մեզ հետևում եք, և ներողություն խնդրելով նման սխալմունքի համար, խոստանալով, որ այսուհետ ավելի ուշադիր կլինեն և կրկին ներողություն ու շնորհակալություն հայտնելով: Բայց հիմա ինչքանով իրավունք կունենա մեր սփյուռքի նախարարը նեղանալու, եթե Բոլոր նրանք, ովքեր «ցնցում» ապրեցին իր գերատեսչության տարածած հաղորդագրությանը համահունչ պատասխան տան: Այ այսպիսի՝ :[ (էս սմայլը չեմ սիրւմ, բայց տեղին էր)

Kuk
09.03.2011, 18:38

Փոխանակ գլուխները պատով տան, պատն էլ գլխներով, որ տենց ղալաթ են արել, էդ հոգեկան հիվանդի հիվանդ երևակայությանն են տրվել անմեղսունակի պես, հլը մի հատ էլ մունաթ են գալիս, բա թե ուշադիր եք մեզ հետևում, հա լավ էլ ո՞նց կլնի փաստաթուղթ չենք ստուգել: Բա առանց փաստաթուղթ ստուգելու պաշտանական կայքում պաշտոնապես հանդես եք գալիս, հլը մի հատ էլ մունաթ ե՞ք գալիս, էդ հլը հերիք չի, էս արածը հերիք չի, մի հատ էլ գլուխ են գովում թե՝ սրա նման հիմար կենդաիների մենք շատ ենք ընդունում բաց թողում, սա եզակի չի. այսինքն՝ թեթև տարեք, հա էլ էս վիճակն ա, ուղղակի դուք էս մեկին եք ուշադրություն դարձրել: Այ սենց են պաշտոնյաները վերաբերվում իրանց պաշտոններին, էսքան պատկերացում ունեն իրենց պաշտոնների լրջության վերաբերյալ: Էս ո՞վ են արա, ի՞նչ գործ ունեն էդ աթոռների վրա..

Ձայնալար
09.03.2011, 18:48
Նայեք, Վարպետը քարը քարի վրա չի թողել

http://www.hraparak.am/2011/03/09/hranush-hakobyani-patasxane-cncum-apracneris/

ars83
09.03.2011, 18:48
Եկեք մի պաշտոնական տեղում խնդրագիր ստեղծենք ու պահանջենք այս բացառիկ ոչ կոմպետենտ կնոջն ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ռուֆուս
09.03.2011, 18:51
Եկեք մի պաշտոնական տեղում խնդրագիր ստեղծենք ու պահանջենք այս բացառիկ ոչ կոմպետենտ կնոջն ազատել զբաղեցրած պաշտոնից:

Օ՜հ, Արսեն, չափից դուրս հետաքրքիր ու ազնվազարմ մասնագիտության տեր մարդ, ի՞նչ իրավունքով ես իջնում պարզունակության այնպիսի աստիճանի, որ կասկածի տակ դնես նախարարի կոմպետենտությունը :scen

Ցիտում եմ

Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը:

Chuk
09.03.2011, 18:55
Ձևական նախարարություն ձևական նախարարի ձևական հանդիպմանն ձևական արձագանք... Իսկապես, ինչի՞ ենք իջնում էդ մակարդակին ու էսքան քննարկում: Երևի որտև չենք ուզում էդ անտերը ձևական լինի :(

Ուֆ, զզվելի ա, բայց խնդալուց մեռա դրանց հայտարարությունից :))

Sagittarius
09.03.2011, 19:18
ՀՀ սփյուռքի նախարարությունը հանդես է եկել Արթուր Պողոսյանին Հրանուշ Հակոբյանի ընդունելու փաստի վերաբերյալ հայտարարությամբ։ (http://7or.am/archives/42380)

Հիշեցնենք, որ Արթուր Պողոսյանի մասին տեսանյութ էր տարածվել, որտեղ նա ներկայացնում էր աստղաֆիզիկայի ոլորտում իր ձեռքբերումներն ու բացահայտումները, ինչպես նաև ՆԱՍԱ–ի հետ պայմանագրի կնքումը։ Օրերս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաշվի առնելով այդ ամենը՝ ընդունել էր երիտասարդին, սակայն կարճ ժամանակ անց «Առավոտ» թերթի խմբագրությունը նամակ էր ստացել, որտեղ մի խումբ ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ նշում էին, թե Արթուր Պողոսյանն ուղղակի խաբեբայի մեկն է, իսկ նրա ներկայացրած փաստաթղթերը, մասնավորապես դիպլոմը, կեղծ են։

Նախարարության հայտարարության տեքստը ներկայացնում ենք առանց փոփոխությունների։ Այնտեղ վրիպակները շատ են։

Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին

Ուրախալի է, որ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ուշադրության կենտրոնում է: Եթե չլիներ այս դեպքը, դժվար կլիներ հավատալ, թե որքան մարդ է կարդում ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը:

Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այդքան ուշադիր են, և բոլոր նրանք, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ:

Այս կապակցությամբ ասենք, որ ի տարբերություն այլ նախարարությունների ՀՀ սփյուռքի նախարարն օրական ընդունում է շուրջ 10 սփյուռքահայի, բոլորն էլ կամ ճանաչված (կամ ոչ այնքան) մարդիկ են կամ էլ ունեն խնդիրներ և, բնականաբար, ընդունելությունից առաջ նախարարը չի ստուգում նրանց փաստաթղթերը: Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը չէ, որ հայտնաբերել է այդ «աստղը»: «Այն» դեռևս տարիներ առաջ հայտնաբերել են http://oz.com.ru/new/st.php?id=10079&sl=4 -ը («Артур Погосян: «Запомните мое имя!»), որը հեղինակել է հասարակական թղթակից Ի.Օպրունենկոն 23.02.2008թ., http://shkolazhizni.ru/archive/0/n-28826 («Звезда по имени”Школа № 12″»Елена Башкина) և այլ ռուսական կայքեր, որոնց հետևել են նաև հայկական ԶԼՄ: Անհամեստություն չի լինի ասել, որ ուսական էլեկտրոնային պարբերականները հեղեղված են նրա մասին հրապարակումներով: Եվ, եթե ԶԼՄ են աղմկում այս առթիվ, ապա որևէ արտառոց բան չկա նրանում, որ ՀՀ սփյուռքի նախարարն առանց փաստաթղթային ստուգում անցկացնելու ընդունել է Ռուսաստանում բնակվող մեր որևէ հայրենակցի:

Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը:

:D :D :D

հա բա ո՞նց, բա ինպես կարելի է նման՝ http://oz.com.ru, http://shkolazhizni.ru հեղանակավոր լրատվության աղբյուրներին չհետևել, մենք էլ հո ռուսաֆոբ չենք, յաաա՜

ars83
09.03.2011, 19:20
Օ՜հ, Արսեն, չափից դուրս հետաքրքիր ու ազնվազարմ մասնագիտության տեր մարդ, ի՞նչ իրավունքով ես իջնում պարզունակության այնպիսի աստիճանի, որ կասկածի տակ դնես նախարարի կոմպետենտությունը :scen

Անկեղծ ասած, ես տվյալ նախարարության գոյության իրավունքն էլ եմ կասկածի տակ առնում, բայց եթե գոյություն ունի, գոնե նման անհեթեթ անձնավորություն չներկայացնի այն: Սա լավ է, բոլորս քննադատում ենք, զվարճանում ենք, «ղժժում ենք», այսպես ասած, յուրաքանչյուրս իր մոնիտորի առաջ: Իսկ «Բուդյոնու ձին» (:D ոնց եմ սիրում դուզը խոսացող մարդկանց, բայց) շարունակում է թռվռալ ասպարեզում:

Ձայնալար
09.03.2011, 19:22
Արս ջան, ձի չի, մի ամբողջ երամակ ա ու դրանց դեմն առնել հայտարարություններով շատ դժվար ա:

My World My Space
09.03.2011, 19:22
Հարգելի ադմինիստրացիա, իմ խորին համոզմաբ էս թեման անմահացնելու վախտն ա.....

ars83
09.03.2011, 19:24
Արս ջան, ձի չի, մի ամբողջ երամակ ա ու դրանց դեմն առնել հայտարարություններով շատ դժվար ա:
Անհատական «ղժժումն» ավելի արդյունավե՞տ ա, Բագ ջան:

Sagittarius
09.03.2011, 19:26
Այ ժողովուրդ, եկեք դուզը խոսանք, սկզբից զայրացած էի էտ երիտասարդի վրա, բայց հիմա կարելի ա ասել հալալա:D ես Հայատանում այս կարգի աֆյորա վաղուց չէի տեսել...
աա. դե խի սաղ հարամ արեցիք, մի քիչ էլ սպասեիք, ձեն չհանեիք, կարողա նախագահը ազգահին հերոսի կոչում էլ տար:D

Ձայնալար
09.03.2011, 19:28
Բայց մենք արդյունքի համար չենք «ղժժում» ԶԼՄ-երը ողողված են ղժոցով, եթե էդ տիկնոջը որևէ մեկը պետք է գործից ազատի, արդեն ազատած կլիներ, եթե ինքնակամ հրաժարական պետք է տա, արդեն տված կլիներ (ես կասեի ինքնասպան եղած կլիներ, եթե դա նրան հուզեր): Իսկ պաշտոնական տեղում գրելը ո՞նց ես պատկերացնում: Մենք ներքոստորագրյալներս պահանջում ենք Հրանուշի հրաժարականը ու ուղղարկում ենք ո՞ւր: Ու ի՞նչ ենք դրանից ակնկալու:

ars83
09.03.2011, 19:36
Իսկ պաշտոնական տեղում գրելը ո՞նց ես պատկերացնում: Մենք ներքոստորագրյալներս պահանջում ենք Հրանուշի հրաժարականը ու ուղղարկում ենք ո՞ւր: Ու ի՞նչ ենք դրանից ակնկալու:
Ուղարկում ենք այն պետ. մարմնին, որը նշանակում/ազատում է պաշտոնից նշված նախարարին: Վարչապե՞տն է:

_Հրաչ_
09.03.2011, 20:03
Ես որ Արթուր Պողոսյանին կբնորոշեմ ոչ թե որպես «մեր ժամանակների Գալիլեյ», այլ որպես «մեր ժամանակների Հերոստրատ»: Վերջինս էլ տաճարը հրդեհելիս հետապնդում էր նույն նպատակը, ինչ Արթուրը, իմա՝ դառնալ հայտնի, թեկուզև ոչ բարի արարքով (անգյալ, պարապ մարդու ուղեղի արատավորված բջիջների սեռական փոխներգործության արդյունք :crazy) : Միակ տարբերությունը նրանց միջև էն ա, որ Հերոստրատը նյութական վնաս պատճառեց, իսկ Արթուրը՝ ոչ նյութական, կարելի է ասել՝ հայերիս նա բարոյական վնաս պատճառեց:

:[ Արթուր :[ Հրանուշ
©Ձեր նմաններն են խայտառակում ռեսպուբլիկան :angry

Yellow Raven
09.03.2011, 20:09
Անձամբ չեմ հետևել երբեք Սփյուռքի նախարարության կայքին, բայց խիստ կասկածում եմ, որ օրեկան 10 հատ առանձին թեմա է բացվում` այս կամ այն սփյուռքահային ընդունելու կապակցությամբ:
Թե՞ ասենք Արթուր Պողոսյանը վերին գաղափարախոսության տեր սփյուռքահայ էր, որ իր մասին տենց շուքով հայտարարեցին:))

Ձայնալար
09.03.2011, 20:17
Ուղարկում ենք այն պետ. մարմնին, որը նշանակում/ազատում է պաշտոնից նշված նախարարին: Վարչապե՞տն է:

Վարչապետը նշանակում է նախագահը վավերացնում, կարծեմ: Չնայած, նախարարության կայքում գրած ա «2008թ. հոկտեմբերի 1-ից Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարար:»: