PDA

Դիտել ողջ տարբերակը : Մեր ժամանակների Գալիլեյը :)

Էջեր : 1 [2]

One_Way_Ticket
09.03.2011, 20:31
Ես որ Արթուր Պողոսյանին կբնորոշեմ ոչ թե որպես «մեր ժամանակների Գալիլեյ», այլ որպես «մեր ժամանակների Հերոստրատ»: Վերջինս էլ տաճարը հրդեհելիս հետապնդում էր նույն նպատակը, ինչ Արթուրը, իմա՝ դառնալ հայտնի, թեկուզև ոչ բարի արարքով (անգյալ, պարապ մարդու ուղեղի արատավորված բջիջների սեռական փոխներգործության արդյունք :crazy) : Միակ տարբերությունը նրանց միջև էն ա, որ Հերոստրատը նյութական վնաս պատճառեց, իսկ Արթուրը՝ ոչ նյութական, կարելի է ասել՝ հայերիս նա բարոյական վնաս պատճառեց:

:[ Արթուր :[ Հրանուշ
©Ձեր նմաններն են խայտառակում ռեսպուբլիկան :angry
Չէի ասի, թե Արթուր Պողոսյանը հայերին բարոյական վնաս պատճառեց: Ես օպտիմիստ եմ և հավատում եմ, որ մարդիկ, ովքեր ի սկզբանե հավատացել են այս "հրաշամանուկին" և հետո միայն հասկացել, թե ինչն ինչոց է, ինչ-որ դաս իրենց համար կքաղեն այս պատմությունից: Եթե ոչ բոլորը, ապա գոնե մեծամասնությունը:

Ձայնալար
09.03.2011, 20:35
Էս ինչ ցնծություն ա ֆեյբուքում, մե խինդ մե ուրախություն :D

Mher Ghalechyan
Սփյուռքի նախարարությունում կադրային ջարդ է սկսվել: Նախարար Հրանուշ Հակոբյանի հրամանով առաջինը աշխատանքից հեռացվել է նախարարության` ավիացիայի եւ կասմանավտիկայի վարչության պետը:

Anna
սփյուռքի նախարարի խորհրդականը մի քանի ամիս առաջ եկել էր Բեյրութ, անունը Մարիաննա, բայց ազգանունը չեմ հիշում, ուրեմն ռադիոյով հարցազրույցի ժամանակ ասեց. "Մենք շատ հաճելի հանդիպում ունեցանք ՊԱՐՈՆ կաթողիկոսի հետ:))) դե բեյ...րութահայրերն էլ շատ տեղը տեղին են , հոգեւորականներին դիմելու ձեւերը յոթ տարեկան փոքրիկն էլ գիտի , հաղորդավարը իրան կորցնելով ուղղեց "վեհափառ տեր": Բայց էս խորհրդականը տենց էլ չջոկեց, թե ինչ ասեց հաղորդավարը:))

Hakob Badalyan
Ուրեմն որ մեկն ու մեկը փղի չորս հատ ականջ ու երկու հատ կնճիթ շալակած գնա սփյուռքի նախարարություն ասի ես Վարդան Մամիկոնյանն եմ, առանց փաստաթղթերը նայելու նախարարի մոտ ընդունելություն են կազմակերպելու??:ՃՃՃ

Naira Mamikonyan
Լավ ա, որ էդ ընդունելությունը ՙԱրի տուն՚ ծրագրի շրջանակներում չի եղել: Էժան ենք պրծել:

_Հրաչ_
09.03.2011, 20:40
Չէի ասի, թե Արթուր Պողոսյանը հայերին բարոյական վնաս պատճառեց: Ես օպտիմիստ եմ և հավատում եմ, որ մարդիկ, ովքեր ի սկզբանե հավատացել են այս "հրաշամանուկին" և հետո միայն հասկացել, թե ինչն ինչոց է, ինչ-որ դաս իրենց համար կքաղեն այս պատմությունից: Եթե ոչ բոլորը, ապա գոնե մեծամասնությունը:

Է եթե աշխարհը արթուրպողոսյաններով ա հայերին ճանաչելու, դա մեզ համար բարոյական վնաս չի, բա ի՞նչ ա: Քիմքարդաշյանների հանդեպ էլ հայերը առանձնապես մեծ ակնածանք չեն տածել, բայց դե նրանով ոչ փոքր բանակ կազմող օտարերկրացիներ ճանաչում են հայերին, որ գոյություն ունի տենց մի ազգ, որի ծնունդն ա նա: :)
Վերջին միտքը խնդրում եմ ուրիշ իմաստով չընկալել: Նկատի ունեմ, որ ունենք շատ ավելի մեծանուն հայեր, որոնք, ցավոք, էդքան մեծ համաշխարհային ճանաչում ու վարկանիշ չունեն, որքան ՔՔ-ը: :sad

Հայկօ
09.03.2011, 20:44
Էս ինչ ցնծություն ա ֆեյբուքում, մե խինդ մե ուրախություն :D

Կարդրային ջարդը սպանեց :D: Ժողովուրդ ջան, ծիծաղեք՝ ինչքան կարող եք, ծիծաղը օգտակար ա առողջության համար :)): Էդ ծիծաղն ա մնալու: Ես գնացի «Հրապարակ»՝ Վարպետի հոդվածի շուրջ խրախճանքը շարունակելու :)):

One_Way_Ticket
09.03.2011, 20:45
Է եթե աշխարհը արթուրպողոսյաններով ա հայերին ճանաչելու
Հայերից ու իրա բաշկիրական գյուղի բնակիչներից բացի իրան ոչ ոք չի էլ ճանաչում:

Ձայնալար
09.03.2011, 20:47
Կոլեգաներիս խնդրում եմ տարածել Նոբելյան մրցանակ ստանալուս մասին «դոկումենտը, որ կանֆերանսյեներում էս իմ «ՀՅՈՒԹ»-ովս պաբեդիտ անեմ էլի՜»

http://www.armversion.com/index.php/hy/2010-05-09-09-08-52/2010-05-14-07-37-16/9728-l--r

Առաջարկում եմ կենտրոնանալ ու զվարճանալ :D:D:D

_Հրաչ_
09.03.2011, 20:49
Հայերից ու իրա բաշկիրական գյուղի բնակիչներից բացի իրան ոչ ոք չի էլ ճանաչում:

Դեռևս ;) Ինչ իմանաս՝ վաղը ով կդառնա: :esim Չնայած ես անձամբ հակված չեմ հավատալու, որ նրա «փառքը» դեռ կաճի: Հերթական ստահակն ա: Բումը կանցնի, ինքն էլ կիջնի ընդհատակ: :)

Շինարար
09.03.2011, 20:57
Նկատի ունեմ, որ ունենք շատ ավելի մեծանուն հայեր, որոնք, ցավոք, էդքան մեծ համաշխարհային ճանաչում ու վարկանիշ չունեն, որքան ՔՔ-ը: :sad

Քարդաշյանին չկպնել: Ի դեպ, շատ քիչ հայեր կան, որ իրենց ունեցած վարկանիշը էդքան ի նպաստ հայկական հարցի կամ դարդ ու ցավի են օգտագործում, որքան ինքը: Էլ չասեմ, որ ի՞նչ վատ բան ա արել էդ աղջիկը, մի հատ ամերիկացի տղու վրա միզել ա էլի՝ էդ տղու իսկ համաձայնությամբ...

_Հրաչ_
09.03.2011, 21:03
Քարդաշյանին չկպնել: Ի դեպ, շատ քիչ հայեր կան, որ իրենց ունեցած վարկանիշը էդքան ի նպաստ հայկական հարց կամ դարդ ու ցավի են օգտագործում, որքան ինքը: Էլ չասեմ, որ ի՞նչ վատ բան ա արել էդ աղջիկը, մի հատ ամերիկացի տղու վրա միզել ա էլի՝ էդ տղու իսկ համաձայնությամբ...

Քարտաշ=ինչ-որ տեղ շինարար: :)) Դրա համար ե՞ս թևերդ փռում: Մեզ պետք ա՞, որ պոռնիկներն իրենց միզագործունեության հետ կապված համբավի հիման վրա հայկական հարցերի կամ դարդ ու ցավերի մասին մտածեն: Եթե կարծում ես՝ պետք ա, չեմ շարունակում բանավեճը:

Հ.Գ. Ներեցեք, թեմայից դուրս գրառմանս համար :oy Խոստանում եմ չշարունակել :pioneer

Դեկադա
09.03.2011, 21:17
Ժող. կներեք մի քիչ թեմայից դուրս գրառում ա լինում, ոչ մեկին էլ չեմ վիրավորում: Բայց ինչ կլինի փակեք էլի էս թեման: Գրողի ծոցը գնան Քարդաշյանն էլ, տո էտ ոչ ու փուչ գալիլեյչիկն էլ, նախարարությունն էլ վերադիր: Գրողի ծոցը գնա էս երկիրը, որ չի կարողնաում իր երեխեքին պաշտպանի ու պահպանի: Էն երկիրը, որտեղ երեխու բուժման համար պետք ա դասարանցին փող հավաքի ուրեմն դա երկիր չի: Դուք նախարարից եք խոսում:

Կներեք...գիտեմ, որ լրիվ թեմայից դուրս էր, բայց մի ջնջեք: Պարզապես չի կարելի երեխեքի հարցում էշ լինել:

Շինարար
09.03.2011, 21:22
Քարտաշ=ինչ-որ տեղ շինարար: :)) Դրա համար ե՞ս թևերդ փռում: Մեզ պետք ա՞, որ պոռնիկներն իրենց միզագործունեության հետ կապված համբավի հիման վրա հայկական հարցերի կամ դարդ ու ցավերի մասին մտածեն: Եթե կարծում ես՝ պետք ա, չեմ շարունակում բանավեճը:

Հ.Գ. Ներեցեք, թեմայից դուրս գրառմանս համար :oy Խոստանում եմ չշարունակել :pioneer
Լավ էլի, Հրաչ...

Հայկօ
09.03.2011, 21:34
Ժող. կներեք մի քիչ թեմայից դուրս գրառում ա լինում, ոչ մեկին էլ չեմ վիրավորում: Բայց ինչ կլինի փակեք էլի էս թեման: Գրողի ծոցը գնան Քարդաշյանն էլ, տո էտ ոչ ու փուչ գալիլեյչիկն էլ, նախարարությունն էլ վերադիր: Գրողի ծոցը գնա էս երկիրը, որ չի կարողնաում իր երեխեքին պաշտպանի ու պահպանի: Էն երկիրը, որտեղ երեխու բուժման համար պետք ա դասարանցին փող հավաքի ուրեմն դա երկիր չի: Դուք նախարարից եք խոսում:

Կներեք...գիտեմ, որ լրիվ թեմայից դուրս էր, բայց մի ջնջեք: Պարզապես չի կարելի երեխեքի հարցում էշ լինել:

Դեկադա ջան, թեման փակելով հարցը չի փակվի ;): Էդ տղեն հայելի ա: Իսկ հայելուց չեն նեղանում :): Արի թեման ուղարկենք գրողի ծոցը ու գնանք Հայլուր նայելու, բայց դրանից ոչ մի բան չի փոխվի, չէ՞: Էնպես որ՝ եկեք կենտրոնանանք ու զվարճանանք, ցը Ձայ :)):

My World My Space
09.03.2011, 21:49
Աստղային գոհարներ ֆեյբուքից

Արտ, Հրանուշ ծյան էր զանգել, ասումա էտ ինչ էիր տվել քաշելու..... ամսի 3-ից հետ չի գալիս... արդեն 4-րդ մոլորակինա հասնում.... բեսամթա թռել... Ասումա մարսի վրա դաժե առանց սկաֆանդռ էր ֆռֆռում....

Հրանուշ ծյա յեդինստվեննի նախախար վ Առմենիի կատորիյ "ուլիտել" (պռալիտել, զալիտել, կապ չունի) նե օտ պռեզիդենտա, ա օտ պռաստովա մալչիկա իզ բաշկիրիի....:D

VisTolog
09.03.2011, 21:53
Հայլուրով նոր իրա մասին էին խոսում::D Էլ ի՞նչա ուզում Արթուրիկը…

Moonwalker
09.03.2011, 21:54
Նոր Հայլուրը հայտարարեց, որ էն տխրահռչակ տեսանյութն իրենց լրագրողներն են նկարել, բայց խմբագրակազմը հասկանալի պատճառներով եթեր չի թողել: Իսկ ինտերնետ Արթուրիկի հարազատներն են քցել տեսանյութը::D

Բացեց, որ Արթուրի հյութերը թվարկելուց հաղորդավարը փռթկոցը հազիվ զսպեց::))

Մանուլ
09.03.2011, 21:54
Նոր Հայլուրով ասեցին, որ իրենք էդ տեսանյութը եթեր չեն հեռարձակել: Տեսանյութ եղել ա, բայց իրենք չեն ցուցադրել: Արթուրի հարազատներն են նյութը խնդրել ու յութուբում տարածել:

Բայց թե ինձ ծանոթ տատիկը որ ալիքով էր տեսել՝ տենց էլ չիմացա :think:

Ուշացա :)):

Հայկօ
09.03.2011, 21:55
Վա :bravo: Մեր նորելուկ հանճարը, կարելի է ասել, ուղեղի գերճշգրիտ հարթաչափ է, ում աշխատանքի ռեժիմի չռթիկը «web-only» ռեժիմից վերջերս կտրուկ փոխվել է ջերմամիջուկային «government-compatible» ռեժիմի: Տղան հրաշալի հեղափոխական գործիք է, մութ լաբորատորիաներում անարխիստների ստեղծած գերգաղտնի կենսաբանական զենք, ծայրահեղ ձախերի կանչած հոգի՝ հեռավոր տիեզերքներից: Ես շատ լուրջ կասկածում եմ, որ նա ոչ թե իրական մարդ է, այլ ինտերնետի ուրվական, մարմնացյալ ԼՕԼ, Ֆեյսբուքի բանական խտանյութ (այն Ֆեյսբուքի, որը, ըստ որոշ աղբյուրների, գահընկեց արեց Մուբարաքին): Առաջարկում եմ հրաշամանուկին գործուղել ևս մի քանի այլ պետական կառույցներ ու հաստատություններ՝ համապատասխան հարթությունները չափելու և, ինչու չէ, նաև պարզելու համար, թե ի վերջո, քանի՞ պետական այրեր են ցնցվելով «կարդում ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը»: Առաջարկում եմ նաև նրան ուղարկել Եվրատեսիլ և ֆուտբոլի աշխարհի առաջնություն, քանզի տանկերը ցեխից չեն վախենում:

Հ.Գ. Կրտսեր կոմբինատորին համենայն դեպս կրկին անգամ Սփյուռքի նախարարություն գործուղելու միտքը միաժամանակ մերժվեց ՄԱԿ-ի, Գրինփիսի և Մայր Աթոռի պատասխանատու անձանց կողմից՝ որակվելով որպես, մեջբերում եմ, «հակամարդկային, ֆաշիստական և աննկարագրելիորեն վայրագ արհավիրք»: Այնինչ ի՜նչ հետաքրքիր դեպքերի կարող էինք ականատես լինել… Ի՜նչ հետաքրքիր պոստ ֆակտում հայտարարությունների ցնցորդը կարող էինք դառնալ…

:oy

My World My Space
09.03.2011, 21:55
արյաաաաաաաաաաաաա.
կյնքում առաջին անգամ փոշմանեցի, որ վայլուրը չեմ նայել....:(

VisTolog
09.03.2011, 21:55
Հայլուրով նոր իրա մասին էին խոսում::D Էլ ի՞նչա ուզում Արթուրիկը…

Նոր Հայլուրը հայտարարեց, որ էն տխրահռչակ տեսանյութն իրենց լրագրողներն են նկարել, բայց խմբագրակազմը հասկանալի պատճառներով եթեր չի թողել: Իսկ ինտերնետ Արթուրիկի հարազատներն են քցել տեսանյութը::D

Բացեց, որ Արթուրի հյութերը թվարկելուց հաղորդավարը փռթկոցը հազիվ զսպեց::))

Նոր Հայլուրով ասեցին, որ իրենք էդ տեսանյութը եթեր չեն հեռարձակել: Տեսանյութ եղել ա, բայց իրենք չեն ցուցադրել: Արթուրի հարազատներն են նյութը խնդրել ու յութուբում տարածել:

Բայց թե ինձ ծանոթ տատիկը որ ալիքով էր տեսել՝ տենց էլ չիմացա :think:
Հասկացանք վա՜յ:D

Գալաթեա
09.03.2011, 22:00
Հասկացանք վա՜յ:D

Միշտ տենց շուտ հասկացող լինես, Վիստ ջան :)

My World My Space
09.03.2011, 22:00
արյաաաաաաաաաաաաա.
կյնքում առաջին անգամ փոշմանեցի, որ վայլուրը չեմ նայել....:(

սպասենք 1-ի կրկնությանը..... :)

Moonwalker
09.03.2011, 22:06
սպասենք 1-ի կրկնությանը..... :)

Ֆուտբոլի պատճառով կամ չի լինի կամ էլ ավելի ուշ կլինի::pardon

My World My Space
09.03.2011, 22:08
Ֆեյսբուքյան գոհարներ շարքից

փաստորեն տղեն գենացիդից բացի կոսմոսի էլ ա գնացել փոքր վախտ :D

Գալիք կիրակի` մարտի 13-ին, առաջանալու է կընֆիրենսիա` տոեսծ հանդիպում, Արթուր Պողոսյանի օգնուկների հետ: Ծանոթանալու ենք, գարեջուր/թեյ/սուրճ կամ էլ Արթուրի սիրած ՀՅՈՒԹ-ն ենք խմելու, զվարճանալու ենք ու տեղում հանգանակություն անենք:
Տեղը եւ ժամը քննարկում ենք ստորեւ:

yes vsio taki shat kuzenai vor mi qani tari heto a) bacahaitvi vor en nasai tghen iroq mail.ru hasce uni; b) Artury bardzrana tiezerq, u c) parzvi vor es facebook ejy esqan zhamank iroq inqn er varum. Ai da kliner katarial u geghecik patmutiun.

Արտ Զեոնն էր զանգել «Մատրից»-ի մեջի։ Ասում էր եթե փոշմանել ես, կարաս գնաս իրա մոտից կապույտ կապսուլը խմես։ Ասի «Զխկուն քեզ»։ Ճիշտ եմ արել չէ՞։

ՓՈՇՄԱՆԵԼ ԵՄ…

Պողոսյանն եմ, զվիզդա Արթուր,
Ո՞ւր եք տանում Նասսա ինձ, ո՞ւր…
Կոսմըս հանկարծ չթռցնեք,
...Փոշմանել եմ, ինձ կներեք…

Պռասծի ի տի, մոյ Գալիլե~յ`
Նյուտոնն ա ուգռաժատ արեյ.
_ՃԻՇՏ Ա ԹԻՎԸ ԻՄ ՍԿՈՌՈՒՍԾԻ:
Բայց նի ծյոպլի նի խալոդնի:

Albus
09.03.2011, 22:17
սպասենք 1-ի կրկնությանը..... :)

http://www.merojax.tv/load/news_sport/haylur_armenian_news_march_9_2011/11-1-0-8130

ավելի կոնկրետ՝

http://www.youtube.com/watch?v=VDpphFsNbuQ&feature=mfu_in_order&list=UL
մոտավորապես 4:30-ից :)

My World My Space
09.03.2011, 22:38
է՞ս էր սաղ-սաղ..... :յախքող սմայլիկ....

Kuk
09.03.2011, 23:04
Ֆեյսբուքում՝

ՀՀ Սփյուռքի անգրագետ նախարարությունը ներկայացնում է (http://www.facebook.com/pages/%D5%80%D5%80-%D5%8D%D5%93%D5%85%D5%88%D5%92%D5%8C%D5%94%D4%BB-%D4%B1%D5%86%D4%B3%D5%90%D4%B1%D4%B3%D4%B5%D5%8F-%D5%86%D4%B1%D4%BD%D4%B1%D5%90%D4%B1%D5%90%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86%D4%B8-%D5%86%D4%B5%D5%90%D4%BF%D4%B1%D5%85%D4%B1%D5%91%D5%86%D5%88%D5%92%D5%84-%D4%B7/175243695855109)

Ներսես_AM
09.03.2011, 23:16
է՞ս էր սաղ-սաղ..... :յախքող սմայլիկ....

Հա էլի գոնե Հրուշի հետ նկարը ցույց տային:

Norton
09.03.2011, 23:18
http://s61.radikal.ru/i174/1103/dc/efb8d9616a44.jpg (http://www.radikal.ru)

Norton
09.03.2011, 23:25
ՖԲ-ից:D

հենց նոր հայտնեցին, որ Արթուր Պետրոսյանը իր բոլոր կողմնակիցներին հրավիրում ա ս.թ. Ապրիլի 1-ին Մատենադարանի մոտ կայանալիք միտինգին`Հայաստանում անցնցում հեղափոխություն իրականացնելու ...

սպառնում է հրապարակել ՀՀ բարձր պաշնոնյաների հետ ունեցած իր հանդիպումների թաքնված տեսախցիկով արված "սիռօյ" մատերիալը...

Իր անձի ապահովության համար ողջ նյութի պատճենը նախապես ուղարկվել ա Wikileaks և NASA: Իրադարձությունների վտանգավոր զարգացման դեպքում կհրապարակվեն հանդիպումների առավել վարկաբեկիչ կտորները...

Աշոտ Երկաթ
09.03.2011, 23:35
Վիստ արի խոստովանի ես դու ես բացել՞ (http://www.facebook.com/500000kmps?sk=wall)

Norton
10.03.2011, 10:02
Սփյուռքի նախարարությունը սխալմամբ շնորհակալագիր հանձնեց հսկա չիզբուրգերի

ԵՐԵՎԱՆ, ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Մարտի երեքին Սփյուռքի նախարարությունը շնորհակալագիր հանձնեց անսովոր արտաքինով անձնավորության, որը ներկայացավ որպես Օքսֆորդի համալսարանի բանասիրական ֆակուլտետի 17-ամյա «վունդերկինդ», դոկտոր՝ Արթուր Բունիաթյան: Միայն 6 օր անց հայտնի դարձավ, որ տեղի է ունեցել թյուրիմացություն և շնորհակալագիրը հանձնվել է անսովոր չափսերի չիզբուրգերի:

Հիշեցնենք, որ «Արթուր Բունիաթյանը» նաև կարողացել է մոլորության մեջ գցել Ռուսաստանում Բաշկիրիայի կրթական օղակները, ինչպես նաև որոշ նշանակալի ռուս քաղաքական գործիչների:

«Բունիաթյանը» պնդում է, որ 5 տարեկանից զբաղվում է լեզվաբանությամբ և 2009 թ.-ին հայտնաբերել է նոր բառ՝ «ֆստյուլ», որի համար իր պնդմամբ ստացել է Օքսֆորդի համալսարանի բանասիրական գիտությունի կոչում: Իսկ 2016 թվականին պետք է լինի առաջին հայը, որը Բրիտանիայի թագուհու համար կպատրաստի ուրցով թեյ:

http://s49.radikal.ru/i126/1103/2e/7418823de34a.jpg (http://www.radikal.ru)
"Մենք չունենք չիզբուրգեր ճանաչող-հայտնաբերող սարքեր", Հակոբյան

«Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիա» – ԱՐՄԱԿԱԴ-ի ջանքերով բացահայտվեց, որ Արթուր Բունիաթյանը իրականում հանդիսանում է McDonald’s ռեստորանի ոչ ստանդարտ չափսերի չիզբուրգեր և նրա Օքսֆորդի դիպլոմը և դոկտորի վկայականը կեղծ են:

ԱՐՄԱԿԱԴ-ի նախագահ Խաչիկ Գևորգյանը կիսվեց մեզ հետ. «Իհարկե կեղծիքը մեզ համար ակնհայտ էր հենց սկզբից: Սակայն իրավիճակը բոլորին թվում էր զվարճալի, մինչև նա չսկսեց ճանաչում ստանալ պետական մակարդակով…»

«Մենք ստիպված էինք միջամտել, քանի որ այդ տեմպերով նա կարող էր լուրջ հավակնություններ ներկայացնել քաղաքական դաշտում, իսկ առջևում խորհրդարանական և նախագահական ընտրություններ են: Մեզ միանշանակ պետք չէ ավելորդ չիզբուրգեր օրենսդրական կամ գործադիր մարմնում», ամփոփեց Գևորգյանը:

http://s41.radikal.ru/i091/1103/ff/8b521c7d5387.jpg (http://www.radikal.ru)
Ռուսաստանի քաղաքական էլիտան ընդունել է Արթուրին

Սփյուռքի նախարարությունը կայքում հրապարակել է մամլո հաղորդագրություն, որում նշում է. «Խորհուրդ կտանք ցնցումներ չապրել և ավելորդ անգամ չհուզվել այս միջադեպի կապակցությամբ: Իհարկե, հասկանալի է, որ շնորհակալագիր ենք հանձնել… մեծ չիզբուրգերի, սակայն պետք է հաշվի առնել, որ նախարարությունում աշխատում և ամեն օր մուտք են գործում տարաբնույթ արտաքինով անձիք: Եվ բնականաբար երբեմն դժվար է տարբերել իրական մարդկանց… մեծ բրդուճներից»:

Նախարարություն կատարած իր այցի ժամանակ, Արթուրը ներկայացրել է սփյուռքի հետ համագործակցության իր տեսլականը, որը ողջունել և հաշվի է առել նախարարության ավագ աշխատակազմը: Վերջիններիս պնդմամբ նոր հանգամանքների լույսի ներքո նրանք պատրաստվում են հանել չիզբուրգերի առաջարկները, մասնավորապես երկպալատ խորհրդարանի գաղափարը:

Հատկանշական է, որ Արթուրին հանձնված վկայականում Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատում երիտասարդի ինտելեկտուալ ներուժը և ներդնումը հայապահպանության և հայկական արժեքների տարածման գործում: Այնտեղ նաև կոչ է արված Արթուրին իր ունակություններն ու տաղանդը օգտագործել հայանպաստ նպատակներով:

http://s46.radikal.ru/i111/1103/f8/d4e4e1bde22a.jpg (http://www.radikal.ru)
"Երեք տարեկանում երազումս ինձ Շեքսպիրը այցելեց ու ասեց՝ ես դու եմ, դու ես ես", Արթուր

armcomedy.com

Chuk
10.03.2011, 10:59
ԺԱՄԱՆԱԿԻ ՄԵՔԵՆԱ ԴԵՌ ՉՈՒՆԵՆՔ

Օրերս տեղեկացանք, որ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մարտի 3-ին հանդիպել է իրեն մեծն գիտնական հռչակած Արթուր Պողոսյանի հետ:

Այն, որ Արթուր Պողոսյանը իրականում ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, կամ որևէ այլ բնական գիտության հետ կապ չունի, 37 երիտասարդ ուսանող ու ասպիրանտ ֆիզիկոսներով (այդ թվում ներքոստորագրյալներս) արդեն հայտարարել ենք` փետրվարի 7-ին բաց նամակ հղելով հայրենական ԶԼՄ-ներին: Այդ իսկ պատճառով բավականին զարմացանք, երբ իմացանք, որ կրթությամբ ճշգրիտ գիտությունների մասնագետ Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Արթուր Պողոսյանին: Դա դեռ հնարավոր է, որ ըմբռնելի լիներ, եթե չհաջորդեր Սփյուռքի նախարարության տարածած հաղորդագրությունը, որում, ըստ էության, փառաբանվում էր «հայ տաղանդաշատ գիտնական» Արթուր Պողոսյանը:

Երևի թե, այդ թեման մի քիչ կքննարկվեր սոցիալական ցանցերում, ու վաղ թե ուշ կմարեր, եթե Սփյուռքի նախարարության կայքից չհանվեր վերոնշյալ հաղորդագրությունը, իսկ փոխարենը մարտի 9-ին չտարածվեր նորը` «Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին» խորագրով:

Դրանով, փաստացիորեն, նախարարությունը արդարանում է` ասելով, որ «ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ»: Դժվար է ասել, թե ինչից են խոսել նախարարն ու Ա. Պողոսյանը, բայց ակամայից հռետորական հարց է առաջանում. «Լավ, իսկ նախարարը այդ տղայի հետ խոսելի՞ս էլ նույնիսկ չհասկացավ, որ այդ տղան բացահայտ ինքնակոչ է»:

Սակայն, Սփյուռքի նախարարության և մասնավորապես, դրա լրատվական ծառայության գործունեության կուլիմինացիան երեկվա հաղորդագրության վերջին պարբերությունն է, որտեղ ասված է. «Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք` չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը»: Այսինքն, մենք անհիմն քննադատել ենք նախարարությանը:

Փաստորեն, ըստ Սփյուռքի նախարարության, 37 ֆիզիկոսներս փետրվարի 7-ին քննադատել ենք նախարարի մարտի 3-ի արարքը, երբ դա նախապես հնարավոր չէր կանխատեսել, և երբ մեր տարածած բաց նամակում Սփյուռքի նախարարության վերաբերյալ ոչինչ չկար:

Ստեղծված իրավիճակից եզրակացնում ենք, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունում մեզ քննադատելուց և «պարզունակության այդ աստիճանի» չիջնելու խորհուրդ տալուց առաջ ոչ միայն չէին կարդացել մեր բաց նամակը, այլև չգիտեին, որ մենք դեռ չունենք ժամանակի մեքենա, և չէինք կարող արձագանքել մի բանի, որը տեղի էր ունենալու մեկ ամիս հետո:

Հիմնվելով վերոգրյալի վրա, ներքոստորագրյալներս պահանջում ենք ՀՀ Սփյուռքի նախարարությունից ողջամիտ ժամկետներում հրապարակավ հերքել «Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին» հաղորդագրության վերջին պարբերությունում տեղ գտած տեղեկատվությունը և նույն կերպ ներողություն խնդրել 37 ֆիզիկոս ուսանողներիցս և ասպիրանտներիցս` մեզ մասին սուտ տեղեկատվություն տարածելու, և դրանով իսկ մեր բարի համբավը կասկածի տակ դնելու համար:

Դանիել Իոաննիսյան (ԵՊՀ)
Հովսեփ Ղազարյան (ԵՊՀ)
Ռաֆայել Պետրոսյան (Դրեզդենի տեխնիկական համալսարան, Գերմանիա)
Սարգիս Կարապետյան (Դյուքի համալսարան, ԱՄՆ)
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country45037.html)

Chilly
10.03.2011, 11:07
աղջիկ լինեի՝ առանց երկմտելու Արթուրի հետ կամուսնանայի :D

VisTolog
10.03.2011, 11:07
:))

http://img831.imageshack.us/img831/4994/18974910150110274808611.jpg

Ռուֆուս
10.03.2011, 11:21
Հայալեզու ինտերնետի ամբողջ պատության ընթացքում դեռևս այսպիսի հաջողված ու ծիծաղելի meme (http://en.wikipedia.org/wiki/Internet_meme) չէր եղել:

Հ.Գ. Միմ բառը ակումբի Meme անդամի հետ ոչ մի կապ չունի, բոլոր համընկումները պատահական են :))

Kuk
10.03.2011, 11:52
Աղբյուր՝ Լրագիր (http://lragir.am/armsrc/country45037.html)

Էս ինչ մի նվաստացման ու ստորացման ալիք ա:D Հրանուշը դառել ա Նվաստանուշ, կամ Ստորանուշ:D Դզում ա:)) Ես սիրում եմ սենց կայֆեր:love

Jarre
10.03.2011, 12:45
Այ մարդ սաղ հեչ։ Բա էտ խեղճ նշանածը ինչ վիճակում ա հիմա.... Զոքանչը արդեն պայմանգիր էր կնքել և այլն, իսկ հիմա սենց խայտառակ բաներ.....

ՀԳ՝ գիտեի, որ դեգրադացիայի ամենակուլմինացիոն կետում ա գտնվում մեր պետությունը, բայց էս օրինակը չլիներ ողբերգության մասշտաբները չէի հասկանա։ Մի կողմից ես իմ ինչ չի և ուղղակի ծիծաղելի է, բայց մյուս կողմից էլ գիտակցում ես մի դաժար իրականություն, որ այն մարդիկ որոնց ըստ էության մենք պետք է վստահենք մեր և մեր հարազատների կյանքը կատարյալ դեբիլներ են։ Ու դա համահանրապետական մասշտաբների ա հասնում։

Հիշում եմ մի քանի տարի առաջ մի եվրոպացի ուսանող Վիքիփեդիայում մի հայտնի մարդու կենսագրության մեջ դիտմամբ սուտ տեղեկությունն էր էր ավելացրել, ինչը ժամերի տարբերությամբ հայտնվել էր աշխարհի ամենավստահելի և հեղինակավոր թերթերում և պարբերականներում։ Այդպիսով նպատակ էր ունեցել ապացուցել, թե որքան խեղաթյուրված և անվստահելի կարող են լինել ԶԼՄ-ները։

Ուստի, հաշվի առնելով այս ամենը, ես իսկապես կարծում եմ, որ Արթուրը մեծ մարդ է և որ ինքը իրոք կստանա Նոբելյըվսկիյ պրեմիա։ Ուղղակի ոչ թե էն պատճառով, որ ինքը Նյուտոնին ա սխալ հանել, այլ այն պատճառով, որ վերջին տասը տարիների ընթացքում առաջին մարդն ա, ով հավեսով ղժժաց սրա նրավ վրա ղժժացող Վայլուրի վրա և մեր ամենաբարձր IQ ունեցող կառավարության անդամների վրա։

ministr
10.03.2011, 13:12
http://a7.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/198620_176211095757940_165063936872656_398856_4715897_n.jpg

VisTolog
10.03.2011, 13:49
Բլոգս Արթուրովա այցելու հավաքում::D Մերսի Արթ ջան::D
Ովքեր չգիտեն սա ինչ է, ասեմ որ google-ով նշված բառերը փնտրելիս Արթուրի հոդվածներնա բերում, որոնք իմ բլոգում եմ գրել::))

http://img232.imageshack.us/img232/4299/blogap.png

+ Արթուր Պողոսյան աստղագետ, ֆիզիկոս, տիեզերագնաց… և այլն

VisTolog
10.03.2011, 16:16
Սմայլի՜գ

http://a5.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/190603_194230953942589_100000670569745_540157_5369342_n.jpg

Chilly
10.03.2011, 16:24
առաջին սյունակի 4-րդ նկարում ոնց որ էս թեման կարդալուց լինի :Ճ

Chilly
10.03.2011, 16:58
Ժող հլը ստեղ նայեք (http://chtesutyun.arnet.am/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80_%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6) :D

VisTolog
10.03.2011, 17:00
Ժող հլը ստեղ նայեք (http://chtesutyun.arnet.am/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80_%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6) :D

:beee

http://chtesutyun.arnet.am/images/thumb/5/56/Nasa.jpg/190px-Nasa.jpg

Место рождения: Мартуни, Армения
Образование: Доктор медицинских наук по космонавтике и аэронавтике
Хобби: Астрономия

Արթուր Պողոսյան (ռուս. Артур Погосян)՝ հայ ազգի տաղանդաշատ զավակ,առաջին հայազգի կոսմոգնաց տիեզերաբժիշկ, ավելի հաճախ՝ խելքը գլխին ֆիզիկոսների գլխացավի և սիրտ թափելու պատճառ, սփյուռքնախ Հրանուշ Հակոբյանի պարապ վախտի խաղալիք, մի շարք հայ պաշտոնյաների դիմակը պատռող հրաշամանուկ, դոդոշոփից հեռու վարպետ, Բարոն Մյունհաուզենի հայկական հայելապատկեր Ավատար, հայոց ինտերնետներում իրարանցում առաջացնող երեւակայական թռիչքներով տառապող կերպար։

http://chtesutyun.arnet.am/images/e/e5/Nasa2.jpg
Արթուրի հանդիպումը ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ։ Դեպի լուսին ճանապարհից առաջ։

Մանկությունը

Արթուրը ցավոք ծնվել է Հայաստանում, Մարտունի քաղաքում։ Երեք տարեկան հասակում Արթուրի երազին է գալիս Գալիլեյո Գալիլեյը, որը նրան պատգամում է պատանեկան տարիքում գնալ Իտալիա, ավելի կոնկրետ Պիզա, եւ կանխատեսում է տասնհինգ տարեկան հասակում հայտնաբերել նոր աստղ։ Երազից հետո Արթուրի ջերմությունը բարձրանում է, նա ցնցումներ է ունենում, եւ քիչ է մնում մահանա, սակայն ինչ-որ հրաշքով նրա ձեռքն է ընկնում ֆիզիկայի դասագիրքը, որտեղ տեսնելով երազին եկած մարդուն՝ Արթուրը իսկույն բժշկվում է։ Այս դեպքերից հետո Արթուրը սկսում է հետաքրքրվել աստղագիտությամբ։

Առաջին քայլեր

Ութ տարի առաջ Պողոսյանների ընտանիքը տեղափոխվում է Հայաստանից։ Արթուրն այդ ժամանակ արդեն իսկ ուներ իր սեփական աստղադիտակը եւ աստղագիտության մասին հարյուրից ավել գրքեր։ Դպրոցում սովորելուն զուգընթաց Արթուրը օգնում էր Տիեզերական ուսումնասիրությունների Մոսկովյան ինստիտուտին՝ նրանց ուղարկելով լուծված խնդիրներ աստղագիտությունից։ Մի օր էլ համակարգչի մոտ նստած Արթուրը պատահաբար Մեծ Արջ եւ Օրիոն համաստողությունների միջեւ գտնվող մի կարմիր կետ է նկատում։ Նա նամակով դիմում է Տիեզերական ուսումնասիրությունների Մոսկովյան ինստիտուտին եւ ստանում է պատասխան, որ իսկապես դա աստղ է եւ որ այն ուղիղ երկու ժամ առաջ բացահայտվել է ամերիկացի հայտնի գիտնական Բիգ Սթիվենսի կողմից, որն էլ իր հերթին ցանկություն է արտահայտել հանդիպել Արթուրի հետ։
Այս առիթով Օկտյաբրսկ քաղաքի 12-րդ միջնակարգ դպրոցը կոչել են Արթուրի անունով։

Արթուրը եւ նրա դերը համաշխարհային հեղափոխության մեջ

Արթուրի հոր հետ է հանդիպում ռուսաստանի նախագահը եւ բացառության կարգով նրան թույլ են տալիս սովորել Մոսկվայի Պետական Համալսարանի աստղագիտության բաժնում։ Ինչպես նաեւ սովորելուն զուգընթաց նա բարձր կուրսերի մոտ դասախոսություններ է կարդում։
Հայ հրաշամանուկի մյուս լուրջ հաջողությունը NASA-ի հետ 2007-ին կնքված պայմանագիրն է ըստ որի 2016 տվականին նա տիեզերք է թռչելու։

Փոքրիկ Էյնշտեյնը եւ ՀՀ Սփյուռքի նախարարությունը

2011թ. մարտին՝ լուսին ճանապարհորդությունից որոշ ժամանակ առաջ, հայոց հրաշամանուկը հանդիպում է ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ եւ դառնում տիեզերքում հայաստանի դեսպանը հայ ժողովրդի պատմության պարենային ճգնաժամի շրջանի ամենամեծ ուրախությունը։

Ասենք

Ասենք ըստ պատանի հրաշամանուկի խոսքերի՝
Լույսի արագությունը 500 հազար կիլոմետր/վայրկյան է։
Պլուտոն եւ Նեպտուն մոլորակների միջեւ գոյություն ունի եւս մեկ անհայտ ծագման տարօրինակ բնույթի մոլորակ։

http://chtesutyun.arnet.am/images/thumb/e/e2/Smbat-arthur.jpg/800px-Smbat-arthur.jpg
Սմբատը եւ Արթուրը կբացահայտեն տիեզերքի գաղտնիքները։

http://chtesutyun.arnet.am/index.php?title=%D4%B1%D6%80%D5%A9%D5%B8%D6%82%D6%80_%D5%8A%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6

http://ditord.com/2011/03/09/young-crook-fools-armenian-officials/

Elmo
10.03.2011, 17:23
Էս տղուն պետք ա ընդունեն ՀՀ կառավարության կադրերի բաժնի ավագ մասնագետ։ Նախարարներ նշանակելուց առաջ մի հատ ուղարկում են Արթուրի հետ զրուցելու։ Եթե հիացած դուրս ա գալիս ու պատմում ա, որ տիեզերագնաց, աստղֆիզիկոսի էր հանդիպել, չեն ընդունում։ Կամ նշանակում են սփուռքի նախարար։

ministr
10.03.2011, 17:27
Սրան փոքր ժամանակ որ ասել են ինչ ես դառնալու, ասելա կասմանավտ... և ում մտքով կանցներ որ դա խորը հետք կթողնի պատանի կարտոլամշակի մոտ :))))

Valentina
10.03.2011, 18:44
Սմայլի՜գ

http://a5.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/190603_194230953942589_100000670569745_540157_5369342_n.jpg

Վիստ պարա՞պ ես մնացել :D

VisTolog
10.03.2011, 19:36
Վիստ պարա՞պ ես մնացել :D

Կարո՞ղա գիտես ես եմ սարքել::D Ես զբաղված մարդ եմ::beee

Valentina
10.03.2011, 19:49
Կարո՞ղա գիտես ես եմ սարքել::D Ես զբաղված մարդ եմ::beee

դեեեե :pardon

VisTolog
10.03.2011, 21:07
ժո՛ղ, ո՞վա խաբար, նոր ասեցին որ Հայ ՏՎ-ով ցույց են տվել, Հրուշի մասին էլ են խոսացել: Ոչ մեկ չի տեսե՞լ::think

matlev
10.03.2011, 21:08
Կարո՞ղա գիտես ես եմ սարքել::D Ես զբաղված մարդ եմ::beee

Աչքիս էսի Սմբատն ա պարապ մնացել, կզանգեմ, կհարցնեմ՝ ո՞նց էր տիեզերքում: :D

Norton
10.03.2011, 23:40
http://www.youtube.com/watch?v=Mw5ADe1YaZo&feature=player_embedded#at=205
:B

Ձայնալար
10.03.2011, 23:48
Մեխկս գալիս ա, բայց, հիվանդ մարդու դեմք ունի :(

matlev
10.03.2011, 23:51
Ի՞նչ մեղա, նույն ոգով շարունակում ա: Լավն ա էս տղեն, հիմա էլ երևի կրթության և գիտության նախարարն ա նպատակը: :D

matlev
10.03.2011, 23:53
Մեխկս գալիս ա, բայց, հիվանդ մարդու դեմք ունի :(

Բագ, ընենց ափսոս կլինի, որ պարզվի հիվանդ ա: :(

Chuk
10.03.2011, 23:54
Ի՞նչ մեղա, նույն ոգով շարունակում ա: Լավն ա էս տղեն, հիմա էլ երևի կրթության և գիտության նախարարն ա նպատակը: :D

Վիդեոյի ֆոնը տեսա, մտածեցի ԿԳՆ-ում ա, էնտեղ են պատերն էս գույնի :))

http://gdb.rferl.org/B8D96F6A-AB7E-4376-B992-C63313FFDCD2_mw800_s.jpg

Ariadna
10.03.2011, 23:55
Ասում ա հայերեն չգիտեմ, բայց ռուսերեն չի կարում երկու բառ նորմալ խոսի ։ՃՃՃ

VisTolog
10.03.2011, 23:57
http://www.youtube.com/watch?v=Mw5ADe1YaZo&feature=player_embedded#at=205
:B
Ոչինչ չասեց էս վիդեոն: Լիքը հարցեր անպատասխան մնացին:

matlev
11.03.2011, 00:00
Վիդեոյի ֆոնը տեսա, մտածեցի ԿԳՆ-ում ա, էնտեղ են պատերն էս գույնի :))

Ինչ որ նմանություն կա հայացքների մեջ: Աշոտյանը ո՞ր կողմերից ա: :think

BOBO
11.03.2011, 00:01
էտքան քյալ են ոնց կարա ռուսաստանում ապրող ու սովորողը տենց խոսա ռուսերեն:D

matlev
11.03.2011, 00:01
Ոչինչ չասեց էս վիդեոն: Լիքը հարցեր անպատասխան մնացին:

Վիստ, ի՞նչ էիր սպասում: Դու դեռ իրեն հարցեր ունեի՞ր տալու:

Ձայնալար
11.03.2011, 00:04
Վիդեոյի ֆոնը տեսա, մտածեցի ԿԳՆ-ում ա, էնտեղ են պատերն էս գույնի :))

http://gdb.rferl.org/B8D96F6A-AB7E-4376-B992-C63313FFDCD2_mw800_s.jpg

Ինքն էլ ա մեղքս գալիս՝ մոտավորապես նույն պատճառով:(

Elmo
11.03.2011, 00:07
Էս երեխեն հիվանդ չի: Լավ էլ կռուտիտ ա անում: Հայերեն ավելի լավ գիտի, քան ռուսերենը: Համ էլ ես իրան հարգում եմ: Էսքան տարվա մեջ մենակ ինքը կարողացավ անհերքելի(բոլորի համար) փաստեր բերի, որ հայաստանում կան 0-ական գիտելիքներով նախարարներ:

Ռեդ
11.03.2011, 00:24
Եթե Գալիլեո Գալիլեյն էլ էր սենց եղել էն վախտ, ո՜նց եմ ես հասկանում կաթոլիկ եկեղեցուն:

Ձայնալար
11.03.2011, 00:26
Նվաստացումները շարունակվում են:

Ի ԴԵՊ` ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ի լրումն ՀՀ Սփյուռքի նախարարության հետ կապված քննարկումների հարկ ենք համարում նշել, որ այդ նախարարությունը, թերևս, ամենագիտական նախարարությունն է՝ հատկապես ճշգրիտ գիտությունների բնագավառներում։

Պետք չէ մոռանալ, որ բացի կիրառական մաթեմատիկայի մասնագետ նախարարից, փոխնախարար Ստեփան Գրիգորի Պետրոսյանը վերջերս՝ ՀՀ ԳԱԱ ամենաարդար ընտրությունների արդյունքում, արժանացավ ՀՀ ԳԱԱ թղթակից-անդամի տիտղոսին Կոնդենսացված միջավայրի ֆիզիկա մասնագիտությամբ։ Պետք էր ենթադրել, որ նա, իբրև մեծ ֆիզիկոս, նույնպես պարտավոր էր միանալ երիտասարդ ֆիզիկոսների նամակին։

http://www.lragir.am/armsrc/country-lrahos45050.html

Elmo
11.03.2011, 00:30
Նվաստացումները շարունակվում են:

http://www.lragir.am/armsrc/country-lrahos45050.html

Խեղճ Արթուրն էլ գիտի թե "позорится во весь мир". Իրան տեղյակ պահել ե՞ն տենաս, որ մի ամբողջ նախարարություն ա հանել տռաս:

Lem
11.03.2011, 14:43
Ես Արթուրի կողմից եմ: Հենց մենակ սրա համար.

...որ մի ամբողջ նախարարություն ա հանել տռաս:
Չգիտեմ` սկզբնական նպատակը որն է եղել էս խեղկատակության, բայց վերջնական արդյունքը հավանում եմ մի այլ կարգի: Հույս ունեմ էս երեխային նեղացնելու փորձեր չեն անի:

VisTolog
12.03.2011, 15:11
2011 goda :D:D

http://a8.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-ash4/188373_10150112289163611_532788610_6451271_3724393_n.jpg

VisTolog
12.03.2011, 18:03
Պատմութիւնն սկսւեց մի երկու ամիս առաջ, երբ սոցիալական ցանցերում յայտնւեց ռուսաստանաբանակ պատանու մասին ֆիլմը: Ֆիլմում Արթուր Պօղոսեանը, ով մինչև Ռուսաստան մեկնելը ապրել էր Հայաստանի Գեղահովիտ գիւղում, խօսում էր աստղագիտութեան նկատմամաբ ունեցած իր սիրոյ, մանուկ ժամանակ երազում Գալիլէին տեսնելու, 2016 թւականին NASA-ի միջոցով տիեզրեք թռչելու, Ռուսաստանի նախագահի միջնորդութեամբ հեղինակաւոր համալսրանաում սովորելու, նոր աստղ յայտնաբերելու, Նիւտոնին ամոթահար անելու և այլնի մասին:

Հայաստանի Հանրային հեռուստատեսութիւնն էլ նիւթ ցուցադրեց նրա, նրա հարազատ գիւղի, ընկերների և այլնի մասին:

Փետրւարի 7-ին մի խումբ ֆիզիկոսներ նամակ հրապարակեցին հայաստանեան թերթերում, ուր նախազգուշացնում էին, որ Արթուրի՝ ֆիզիկայի մասին արւած արտայայտութիւնները ամբողջովին սխալ են ու որևէ կապ չունեն այդ գիտութեան հետ:

Բայց Արթուր Պօղոսեանին ընդունեցին Գեղարքունիքի մարզպետը, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը (ասում են՝ նոյնիսկ նախագահը) և Սփիւռքի նախարարը: Վերջինս նրան շնորհակալագիր տւեց, նկարւեց նրա հետ, քաջալերանքի խօսքեր ասաց և այլն:

Յետոյ յայտնւեցին Արթուր Պօղոսեանի՝ NASA-ից ստացած էլեկտրոնային նամակը [email protected] հասցէից և Մոսկւայի համալսարանի աւարտական փաստաթուղթը, որը իրականի հետ համեմատելուց յետոյ, բացայայտօրէն կեղծւած էր: Մի խօսքով խայտառակութիւն...

Սփիւռքի նախարարն էլ մի քանի օր առաջ՝ մարտի 9-ին, յայտարարութիւն հրապարակեց, որտեղ փորձեց արդարացնել Արթուր Պօղոսեանին իսկական հրաշամանուկի հետ շփոթելու իր սխալը ու յետոյ էլ խորհուրդ տւեց բոլոր չարակամերին, որ մի միջադէպով չը գնահատեն Սփիւռքի ամբողջ նախարարութեան ամբողջ աշխատանքը:

Այս պատմութիւնն էլ իհարկէ կանցնի ու կը գնայ: Երևի նման ծիծաղելի սխալ կարող էր պատահել իւրաքանչիւրի հետ, իւրաքանչիւր երկրում: Կարևորը դրանից յետոյ այդ սխալն ընդունելն ու սխալւելու համար ներողութիւն խնդրելն է:

Բայց կայ կարևոր մէկ այլ բան ևս: Երևի շատերդ կը համաձայնւէք, որ եթէ Արթուր Պօղոսեանը նոյն յայտարարութիւններով ներկայանար Հայաստանից կամ հայկական կազմակերպւած սփիւռքի մէկ այլ համայնքից, հէնց ամենասկզբից կը գտնւէին ոմանք, որ կը ճանաչէին նրան ու կը յայտարարէին նրա կեղծ լինելու մասին:

Իսկ Ռուսաստանում այդպէս չէ: Հայաստանից յետոյ Ռուսաստանում (ոմանք ասում են՝ Ամերիկայում) է ապրում հայերի ամենամեծ խումբը, բայց անյտեղ կազմակերպւած համայնք չկայ:

Արբանեակային հեռուստալիքներով ցուցադրւող յայտարարութիւնների մէջ կայ Հայաստանի երգիչներից մէկի՝ Ռուսաստանում կայանալիք համերգների մասին գովազդ: Գովազդում նշւող քաղաքների թիւը ու այն որ երգիչը այնտեղ երգելու է, իսկ նա 10-20 հոգու համար դժւար թէ երգի, ապացուցում են, որ հայերը Ռուսաստանում ապրում են ուր պատահի ու երևի ինչպէս պատահի:

Թող Արթուր Պօղոսեանի դէպքը Սփիւռքի նախարարին խայտառակելուց բացի, հայկական սփիւռքներից ամենամեծերից մէկի մասին մտահոգութիւնները յիշելու ու եթէ պէտք է այդ ուղութեամբ աշխատելու առիթ լինի:

Այդ մեծ երկրում կազմակերպւելը անշուշտ դժւար է, բայց դա չի նշանակում, որ ջանքերը պիտի սկսւեն ու աւրտւեն Մոսկւայ, Ռոստով ու մի քանի այլ քաղաքներով: Թէ չէ կարող է օրը գայ ու իսկապէս Բաշկիրիայի Հանրապետութեան Օկտեաբրսկ քաղաքում յայտնւի իսկական հայ հրաշամանուկ ու ոչ ոք սկի չը յիշի, որ նա հայ է:

(c) Լեռնցի:))

http://www.hyeli.com/index.php?option=com_content&view=article&id=686&catid=21

VisTolog
12.03.2011, 18:17
Վիստ, ի՞նչ էիր սպասում: Դու դեռ իրեն հարցեր ունեի՞ր տալու:

Իսկ ի՞նչ ասեց. ընդամենը էն, որ էդ սխալներն ինքը արելա հայերեն չիմանալու պատճառով:
Բա ու՞ր մնաց ՆԱՍԱ-ի հետ կնքած պայմանագիրը, պայամանագրի վրի goda-ն, Հյուսթոնի համալսարանի պայմանագիրը, Կյուրիի ստորագրությունը, որը ներկայացրել էր որպես Մայքլ Գրիֆինի ստորագրություն, ստացած դիպլոմը, որը մոնտաժված էր, X մոլորակը Պուտինի հետ հանդիպումը, nasa_66 մեիլը, Նյուտոնի կապը լույսի արագության հետ (որը ոչ մի կապ չունի հայերեն իմանալու հետ, որ արդարանում էր էս վիդեոյում), Գրիֆինի քարտուղարը, որը Գրիֆինի հայրանունն էր…:D

Freeman
12.03.2011, 18:25
Պատմութիւնն սկսւեց մի երկու ամիս առաջ, երբ սոցիալական ցանցերում յայտնւեց ռուսաստանաբանակ պատանու մասին ֆիլմը: Ֆիլմում Արթուր Պօղոսեանը, ով մինչև Ռուսաստան մեկնելը ապրել էր Հայաստանի Գեղահովիտ գիւղում, խօսում էր աստղագիտութեան նկատմամաբ ունեցած իր սիրոյ, մանուկ ժամանակ երազում Գալիլէին տեսնելու, 2016 թւականին NASA-ի միջոցով տիեզրեք թռչելու, Ռուսաստանի նախագահի միջնորդութեամբ հեղինակաւոր համալսրանաում սովորելու, նոր աստղ յայտնաբերելու, Նիւտոնին ամոթահար անելու և այլնի մասին:

Լեռնցին դեմք ա:)) ,ընդգծված մտքի վրա մի տաս րոպե ծիծաղել եմ

VisTolog
12.03.2011, 18:32
Լեռնցին դեմք ա:)) ,ընդգծված մտքի վրա մի տաս րոպե ծիծաղել եմ

Վափշետո չգիտեմ ով ա գրել, Լեռնցու անունը գրեցի, որտև իրա ձեռագիրնա::))

Հա, Նյուտոնը ամոթահարա եղել լրիվ::D:D

Zhor(ARM)
12.03.2011, 20:02
Արթուր Պողոսյանի ձեռքի կամ տան համարն ով ունի՞:P

VisTolog
12.03.2011, 20:06
Արթուրը 50 տարի հետո::D:D

http://www.youtube.com/watch?v=2dh6OyeZerU

http://img8.imageshack.us/img8/5923/downloadak.jpg

Freeman
12.03.2011, 20:06
Արթուր Պողոսյանի ձեռքի կամ տան համարն ով ունի՞:P

Համակարգչային տեխնոլոգիաներով գտի :))

Zhor(ARM)
12.03.2011, 20:08
Համակարգչային տեխնոլոգիաներով գտի :))

իսկ ավելի լուրջ

Նաիրուհի
13.03.2011, 00:09
Հայոց ֆեյսբուքագրությունն էլ միացավ զվարճանքին :hands

http://i.imgur.com/lyjNXl.jpg

http://i.imgur.com/OETkTl.jpg

Տեսանելի ապագայում նշմարվում է Արթուրի հերթական բարձրաստիճան զոհը :D

http://i.imgur.com/86cBxl.jpg

eduard30
13.03.2011, 01:44
Էլի եմ ասում թողեք մարդը աշխատի միգուցե նախարարները ու երկրի ղեկավարը տեսնեն, որ Արթուրը ունենալով երորդ:esim դասարանի կրտություն իրենցից խելացի է «ատոռները» թողնեն ու :byeթռնեն, էլ ինչ երթ ինչ հեղափոխություն:D:D

aerosmith
13.03.2011, 12:55
p.s. խնդրում եմ այս պոստը հեռացրեք.
հեռախոսով էի այցելել ֆորում ու նախորդ վիդեոն չի երևացել
կանխավ շնորհակալ եմ :)

My World My Space
13.03.2011, 13:01
Առանց մեկնաբանության

51512

51513

VisTolog
13.03.2011, 13:09
Առանց մեկնաբանության

Նաիրուհին արդեն դրելա::))

Էյնշտեյն 2

http://a2.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/197454_1724269661430_1079027534_1811449_6531864_n.jpg

:D:D

Նաիրուհի
14.03.2011, 11:26
:lol
http://i.imgur.com/aRWLJ.jpg

aerosmith
14.03.2011, 18:21
Սփյուռքի նախարարը Արթուր Պողոսյանին անվանեց «երիտասարդ խաբեբա»
Երեւան: Մեդիամաքս: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանել է իր հանդիպումը մոսկվաբնակ 20-ամյա Արթուր Պողոսյանի հետ, ով ներկայանում է իբրեւ «աստղաֆիզիկոս» եւ «առաջին հայ տիեզերագնաց»:

Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Հրանուշ Հակոբյանն նախ ասել է, որ պարտավոր է ընդունել յուրաքանչյուրին, ով դիմում է հանդիպման խնդրանքով:

Նախարարն ասել է, որ Արթուր Պողոսյանի հետ իր հանդիպումից ժամեր անց նախարարությունում արդեն «հասկացել են, թե ում հետ գործ ունեն»: Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել այն ուսանողներին, որոնք բացահայտել են իրեն աստղաֆիզիկոս հռչակած երիտասարդի ինքնությունը:

Անդրադառնալով այն հաղորդագրությանը, որը Սփյուռքի նախարարությունը տարածել էր քննադատության ալիքին ի պատասխան, Հրանուշ Հակոբյանն ասել է.

«Ես տեղում չեմ եղել, եւ հայտարարության մեջ կային հատվածներ, որոնք թույլ չէի տա: Ցավում եմ, քանի որ պետք էր ավելի հանգիստ տոնով պատասխանել այդ աղմուկին: Ամեն դեպքում լավ եղավ, որ կարողացանք բացահայտել մի երիտասարդ խաբեբայի: Հարկավոր էր կանգնեցնել այդ երիտասարդի «ոդիսականը»: Մեզ թվաց` նա տարօրինակ է, քանի որ խելացի է, բայց պարզվեց, որ այդպես չէ: Նրան հարկավոր է բուժել», - ասել է Հրանուշ Հակոբյանը:

հղում (http://mediamax.am/am-news-2-264.html)

VisTolog
14.03.2011, 18:25

ԿռուԾիտա անում::D

Gayl
14.03.2011, 18:29
ԿռուԾիտա անում::D

Վիսթ սաղ դու ես արել, որ մեր նախարարը հագելա կռուտիտի ալիքին :D

Հայկօ
14.03.2011, 19:05
Սփյուռքի նախարարը Արթուր Պողոսյանին անվանեց «երիտասարդ խաբեբա»
Երեւան: Մեդիամաքս: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր Մեդիամաքս-ի խնդրանքով մեկնաբանել է իր հանդիպումը մոսկվաբնակ 20-ամյա Արթուր Պողոսյանի հետ, ով ներկայանում է իբրեւ «աստղաֆիզիկոս» եւ «առաջին հայ տիեզերագնաց»:

Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում Հրանուշ Հակոբյանն նախ ասել է, որ պարտավոր է ընդունել յուրաքանչյուրին, ով դիմում է հանդիպման խնդրանքով:

Նախարարն ասել է, որ Արթուր Պողոսյանի հետ իր հանդիպումից ժամեր անց նախարարությունում արդեն «հասկացել են, թե ում հետ գործ ունեն»: Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել այն ուսանողներին, որոնք բացահայտել են իրեն աստղաֆիզիկոս հռչակած երիտասարդի ինքնությունը:

Անդրադառնալով այն հաղորդագրությանը, որը Սփյուռքի նախարարությունը տարածել էր քննադատության ալիքին ի պատասխան, Հրանուշ Հակոբյանն ասել է.

«Ես տեղում չեմ եղել, եւ հայտարարության մեջ կային հատվածներ, որոնք թույլ չէի տա: Ցավում եմ, քանի որ պետք էր ավելի հանգիստ տոնով պատասխանել այդ աղմուկին: Ամեն դեպքում լավ եղավ, որ կարողացանք բացահայտել մի երիտասարդ խաբեբայի: Հարկավոր էր կանգնեցնել այդ երիտասարդի «ոդիսականը»: Մեզ թվաց` նա տարօրինակ է, քանի որ խելացի է, բայց պարզվեց, որ այդպես չէ: Նրան հարկավոր է բուժել», - ասել է Հրանուշ Հակոբյանը:

հղում (http://mediamax.am/am-news-2-264.html)

Աաաաաա՜, մանրից սկսում ա բլթբլթալ :D: «Մեզ թվաց` նա տարօրինակ է, քանի որ խելացի է, բայց պարզվեց, որ այդպես չէ: Նրան հարկավոր է բուժել»: Եռըմ ա, եռը՜մ :D:

Ռուֆուս
14.03.2011, 19:17
Նախարարն ասել է, որ Արթուր Պողոսյանի հետ իր հանդիպումից ժամեր անց նախարարությունում արդեն «հասկացել են, թե ում հետ գործ ունեն»:

Էդ քանի՞ ժամ անց, 264՞ :)) Լավ ա վերջում գոնե «հասկացել են», թե չէ կարող ա տենց հարիֆ մեռնեին:

Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել այն ուսանողներին, որոնք բացահայտել են իրեն աստղաֆիզիկոս հռչակած երիտասարդի ինքնությունը:

Էդ ովքե՞ր, ցնցում ապրածնե՞րը :o

Միքո
14.03.2011, 20:06
նախարարին բան մի ասե՛ք, ինքը մերոնքականա :D :D

Նաիրուհի
15.03.2011, 03:25
Ես լրիվ էս տղու ֆանատն եմ դառել :D

http://i.imgur.com/RdQFhl.jpg

ministr
15.03.2011, 09:39
http://a2.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/197619_1621030653938_1481586780_31326161_899111_n.jpg

Ով որ կուզի աբշատսա ըլնի ու կասմանաՖտուկին պանիմատ անի ...

Ariadna
15.03.2011, 11:29
Լաավն ա :D

ԷԽ ՀՐԱՆՈՒՇ, ԷԽ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատանի եւ հանճարեղ “աստղաֆիզիկոս” Արթուր Պողոսյանի պատմութունն իհարկե կարելի էր ավարտված համարել, եթե այն վաղուց ի վեր վերածված չլիներ սփյուռքի նախարարության “պատմության”, ավելի ճիշտ ներկայի, իսկ ավելի ճիշտ` ապագայի: Եվ դա թերեւս եւս մեկ անգամ հաստատեց հենց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով այդ ամբողջ պատմությունից, անցյալից, ներկայից ու ապագայից հետո ոչ թե որոշել է հրաժարվել իր զբաղեցրած պաշտոնից, կամ գոնե լռել` “իջնել սփյուռքի հատակը, մինչեւ անցնի վտանգը”, այլ ինչ որ բացատրություններ տալ Մեդիամաքսին:

Հրանուշ Հակոբյանն ասել է, թե Պողոսյանի հետ հանդիպումից ժամեր անց նախարարությունում հասկացել են, թե ում հետ գործ ունեն: Հետաքրքիր է, իսկ քանի ժամ անց են հասկացել, եւ ինչից են հասկացել, թե ում հետ գործ ունեն: Հասկացել են մինչեւ այդ մասին հաղորդագրություններ եւ լուսանկարներ տարածե՞լը, թե դրանից հետո: Եվ արդյոք համոզված են, որ ճիշտ են հասկացել: Իսկ հետաքրքիր է, նախարարությունում արդյոք ե՞րբ են հասկանալու, որ ավելի լավ է լռելը, որովհետեւ խոսելու տեղ այլեւս չկա, ու հասարակությունն էլ ծիծաղելու տեղ այլեւս չունի:

Հրանուշ Հակոբյանն ասել է, որ պարտավոր է ընդունել յուրաքանչյուրին, ով դիմում է հանդիպման համար: Ըստ երեւույթին, սփյուռքի նախարարը կամ պարապ է մնացել, կամ համարում է, որ իր գործը մարդկանց ընդունելը, նրանց հետ լուսանկարվելն ու այդ մասին հաղորդագրություններ տարածելն է: Եվ եթե Հրանուշ Հակոբյանի բախտը բերի ու այդ մարդը անավտյուրիստ դուրս չգա, ապա դուրս կգա, որ նախարարը բուռն աշխատանքային գործունեություն է իրականացնում եւ իր ընդունելություններով համախմբում է համահայկական աշխարհասփյուռք ներուժը:

“Ամեն դեպքում լավ եղավ, որ կարողացանք բացահայտել մի երիտասարդ խաբեբայի: Հարկավոր էր կանգնեցնել այդ երիտասարդի «ոդիսականը»: Մեզ թվաց` նա տարօրինակ է, քանի որ խելացի է, բայց պարզվեց, որ այդպես չէ: Նրան հարկավոր է բուժել”, նախարարին մեջբերում է news.am-ը:

Կարողացանք, ասում է Հրանուշ Հակոբյանը: Հետաքրքիր է, ով կարողացավ, եւ որն է ասենք հենց իր լուման այդ գործում, որ խոսում է առաջին դեմքով` անք: Բացի ավանտյուրիստի հետ հանդիպելուց եւ նրա հետ ուս-ուսի տված լուսանկարվելուց, Հրանուշ Հակոբյանն է՞լ ինչ է արել խաբեբայի բացահայտման գործում: Կարծես թե ոչինչ: Հետեւաբար երբ նա խոսում է առաջին դեմքով` կարողացանք բացահայտել , պետք է եզրակացնել, որ իր գործը համարում է տարատեսակ խաբեբաներ ընդունելով նրանց հայտնաբերելը: Դե, իսկ բացահայտելն արդեն հասարակության գործն է. Հրանուշ Հակոբյանը հանդիպում է նշանակում, խոսացնում է նրան, նրա մեջ հանճար սադրում, լուսանկարվում եւ վերջ` խաբեբան արդեն թակարդում է, մնում է հասարակությունը ժամանակին շրխկացնի թակարդը:

Ոչ թե սփյուռքի նախարարություն, այլ սփյուռքի իսկական ֆիլտր, որ կոչված է բացահայտել “հայկական աշխարհի” ավանտյուրիստներին եւ քշել նրանց սովորական աշխարհ:

Այդ ամենն իհարկե շատ ավելի ծիծաղելի կլիներ, եթե սոցիալ-տնտեսական սուղ պայմաններում խոսքը չլիներ պետական բյուջեից ֆինանսավորվող հսկայական նախարարության մասին: Դա լրջացնում է խնդիրը: Ի վերջո, ոչ թե Հրանուշ Հակոբյանն է բացահայտել ինչ որ խաբեբայի, այլ ըստ էության այդ խաբեբան է բացահայտել սփյուռքի նախարարության պարապությունը, ավելորդությունն ու թերեւս նաեւ հանրային անմեղսունակությունը, ինչի մասին է կարծես թե վկայում թեկուզ այն, որ նախարարությունն ու նախարարը շարունակում են պարզաբանումների անհույս փորձերը, էլ ավելի խճճվելով իրենց իսկ հյուսած ցանցի մեջ:

ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

Սելավի
15.03.2011, 11:54
Թանկագին համաֆորումցիներ: Ես ձեզանից մեկն եմ, այդ Արթուր Պողոսյանը մեզանից յուրաքանչյուրնա: Եկեք մի պահ թողնենք այս համատարած ծաղրը և նվաստացումը այդ մարդու նկատմամբ: Ես շատ լավ հասկանում եմ որ շատերին դժվար է իրականում բացատրել որ Արթուր Պողոսյանը, հենց դու էս, ես եմ, ու այն բոլորը՝ ով ծաղրում են այդ տղային:
Բայց հավատացած եղեք, կգա ժամանակ երբ մենք ամեն մեկս հենց մեր վրա ենք ծիծաղելու, մեր վրա ենք զվարճանալու, այն բանի համար, որ այս աստիճան պրիմիտիվներ ենք եղել, ու չենք կարողացել ըմբռնել այն՝ ինչը գեղեցիկ ձևով քողարկված է եղել մեզանից:

Եկեք չշտապենք, թույլ տանք որ այդ կերպ մտածող մարդու այդ տեսակը նույն պես լինի մեր կողքին և իրեն զգա այս հասարակության լիարժեք անդամ:

Ձայնալար
15.03.2011, 12:05
Սելավի ջան, իրականում էդ «կատակը» ինքն ա սկսել, մենք էլ իրա հետ շարունակում ենք: Ի՞նչ ծաղր, ի՞նչ նվաստացում:esim
Այդ կերպ մտածող մարդու տեսակը թող ապրի, բուժվի, ինչ ուզում ա անի: Բայց, ամեն դեպքում սուտ խոսալն ու մարդկանց մոլորության մեջ գցելը լավ բան չի՝ անկախ մարդու տեսակից:

VisTolog
15.03.2011, 12:07
http://a2.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/197619_1621030653938_1481586780_31326161_899111_n.jpg

Ով որ կուզի աբշատսա ըլնի ու կասմանաՖտուկին պանիմատ անի ...

տարին սխալա գրված, պետքա լիներ 2016 goda :D

h_jak
15.03.2011, 13:31
51517

Yellow Raven
15.03.2011, 16:28
Թանկագին համաֆորումցիներ: Ես ձեզանից մեկն եմ, այդ Արթուր Պողոսյանը մեզանից յուրաքանչյուրնա: Եկեք մի պահ թողնենք այս համատարած ծաղրը և նվաստացումը այդ մարդու նկատմամբ: Ես շատ լավ հասկանում եմ որ շատերին դժվար է իրականում բացատրել որ Արթուր Պողոսյանը, հենց դու էս, ես եմ, ու այն բոլորը՝ ով ծաղրում են այդ տղային:
Բայց հավատացած եղեք, կգա ժամանակ երբ մենք ամեն մեկս հենց մեր վրա ենք ծիծաղելու, մեր վրա ենք զվարճանալու, այն բանի համար, որ այս աստիճան պրիմիտիվներ ենք եղել, ու չենք կարողացել ըմբռնել այն՝ ինչը գեղեցիկ ձևով քողարկված է եղել մեզանից:

Եկեք չշտապենք, թույլ տանք որ այդ կերպ մտածող մարդու այդ տեսակը նույն պես լինի մեր կողքին և իրեն զգա այս հասարակության լիարժեք անդամ:

Սելավի, չշտապելու պատճառ ուղղակի չկա, միշտ էլ կլինեն Արթուր Պողոսյանի կամ ցանկացած այլ մարդու նման մարդիկ... Այսպես ասած որոշ կատեգորիաներով մարդկանց ամեն դեպքում կարելիա բաժանել համարժեքության դասերի ու ցանկացած դաս էլ համարվումա հասարակության լիարժեք անդամ: Հարցը բնավ դրանում չի, ուղղակի մի քիչ անհեթեթա էս պատմության մեջ ինչ-որ լուրջ հետևանքներ փնտրել, այսպես թե այնպես էդ դասը միշտ էլ եղելա, ուղղակի քչերն են կարողացել այնպիսի աղմուկ անել, որ մի աբողջ երկիր մոտ մեկ ամիս շարունակ իրենցից խոսա: Ու միշտ էլ այսպեսա լինելու ու ստեղ քողարկված բան ման գալնա ըստ իս ավելի շուտ պրիմիտիվություն:)

Sophie
15.03.2011, 16:35
Ժողովուրդ իսկ ինչու էք ընկել էտ խեղճ նախարարի հետևից: Ինչ իմաստ ունի էդքան ծաղրելը: Մարդն ընդամենը սխալվել է: Նա ձեզ չի խաբել: Ի՞նչ է դուք չէք սխալվում:

ministr
15.03.2011, 16:36
Թանկագին համաֆորումցիներ: Ես ձեզանից մեկն եմ, այդ Արթուր Պողոսյանը մեզանից յուրաքանչյուրնա: Եկեք մի պահ թողնենք այս համատարած ծաղրը և նվաստացումը այդ մարդու նկատմամբ: Ես շատ լավ հասկանում եմ որ շատերին դժվար է իրականում բացատրել որ Արթուր Պողոսյանը, հենց դու էս, ես եմ, ու այն բոլորը՝ ով ծաղրում են այդ տղային:
Բայց հավատացած եղեք, կգա ժամանակ երբ մենք ամեն մեկս հենց մեր վրա ենք ծիծաղելու, մեր վրա ենք զվարճանալու, այն բանի համար, որ այս աստիճան պրիմիտիվներ ենք եղել, ու չենք կարողացել ըմբռնել այն՝ ինչը գեղեցիկ ձևով քողարկված է եղել մեզանից:

Եկեք չշտապենք, թույլ տանք որ այդ կերպ մտածող մարդու այդ տեսակը նույն պես լինի մեր կողքին և իրեն զգա այս հասարակության լիարժեք անդամ:

Հենա թույլ ենք տվել էլի... էլ ոնց թույլ տանք: Դիլիջանը հեսա դառնումա համաշխարհային ֆինանսական կենտրոն, Գյումրին էլ դառնումա ծովափնյա սիլիկոնային հովիտ-քաղաք, որտեղ ինքնաթիռներ են նախագծվելու... Ու ինչ լավա? Անին կոսմոդրոմ դարձնելը (էդ հողերը հետ ուզելը ուղղակի մանր տեխնիչիսկի զադաչայա) ու Հայաստանը աշխարհում երրորդ զարգացած երկիր դարձնելը վերոհիշյալ միտք-ադամանդների կողքին շատ էլ սազում են: Ուղղակի սա պաշտոն չունի (դեռ).. բայց արդեն կոնկրետ ծանոթություններ հաստատելա:

VisTolog
15.03.2011, 16:36
Ժողովուրդ իսկ ինչու էք ընկել էտ խեղճ նախարարի հետևից: Ինչ իմաստ ունի էդքան ծաղրելը: Մարդն ընդամենը սխալվել է: Նա ձեզ չի խաբել: Ի՞նչ է դուք չէք սխալվում:

Մենք նախարար չենք::pardon

ministr
15.03.2011, 16:37
Ժողովուրդ իսկ ինչու էք ընկել էտ խեղճ նախարարի հետևից: Ինչ իմաստ ունի էդքան ծաղրելը: Մարդն ընդամենը սխալվել է: Նա ձեզ չի խաբել: Ի՞նչ է դուք չէք սխալվում:

Խեղճ նախարար որտեղ ես տեսել հը? :B

Sophie
15.03.2011, 16:48
Հեչ կապ չունի մարդը նախարար է թե ինչ: Յուրաքանչյուր մեկն էլ կարող է սխալվել և խաբվել: Չի նշանակում որ երբ մարդու պաշտոնը բարձրանում է ինքը դառնում է ամենատես կամ էլ յասնավիդիշի: Իսկ ձեր քննարկումն ուղակի ցույց է տալիս մի բան, որ ով ընկավ դրա գլխին ենք խփելու: Էնքան որ խժալու առիթ լինի՝ մի հատ թույլ օղակ: Սա ամոթ բան է կարծում եմ:

Chuk
15.03.2011, 16:51
Հեչ կապ չունի մարդը նախարար է թե ինչ: Յուրաքանչյուր մեկն էլ կարող է սխալվել և խաբվել: Չի նշանակում որ երբ մարդու պաշտոնը բարձրանում է ինքը դառնում է ամենատես կամ էլ յասնավիդիշի: Իսկ ձեր քննարկումն ուղակի ցույց է տալիս մի բան, որ ով ընկավ դրա գլխին ենք խփելու: Էնքան որ խժալու առիթ լինի մի հատ թույլ օղակ: Սա ամոթ բան է կարծում եմ:
Եթե այդ նախարարությունը նման տիպի հանդիպումը օգտագործում է գովազդի համար, եթե այնքան վատ են աշխատում, որ մինչ հանդիպումները չեն պարզում թե ում հետ են հանդիպում, եթե հասարակության կողմից տեղեկացվելուց հետո սխալը գիտակցելու փոխարեն հայտարարություն են տարածում, որով վիրավորում են այդ միջադեպի մասին իրենց տեղեկացնողներին, ապա ուրիշ ի՞նչ ռեակցիա պետք է լինի այդ գերատեսչության ղեկավարի նկատմամբ: Ուզում է նախարար լինի, ով ուզում է լինի:

ministr
15.03.2011, 16:56
Հեչ կապ չունի մարդը նախարար է թե ինչ: Յուրաքանչյուր մեկն էլ կարող է սխալվել և խաբվել: Չի նշանակում որ երբ մարդու պաշտոնը բարձրանում է ինքը դառնում է ամենատես կամ էլ յասնավիդիշի: Իսկ ձեր քննարկումն ուղակի ցույց է տալիս մի բան, որ ով ընկավ դրա գլխին ենք խփելու: Էնքան որ խժալու առիթ լինի՝ մի հատ թույլ օղակ: Սա ամոթ բան է կարծում եմ:

Եթե մարդը սխալվում է լուրջ գործ անելու ժամանակ, ապա նրա սխալին բոլորը մոտենում են ըմբռնումով և քաջալերանքով, որ դրանից չկոտրվի և շարունակի իր գործը: Իսկ եթե ցուցամոլության ու թոզ փչելու ժամանակա մարդ սխալվում, ապա ով էլ լինի արժանանումա շրջապատի ծաղրին: Նույնիսկ ամենահետին տնօրենի մոտ մտնելուց քարտուղարուհին կամ օգնականը 10 տակ հարցաքննումա թե ինչ հարցով եք, ով եք ինչ եք... Իսկ այս դեպքում էնքան մեծա գործ Ցուցադրելու (ոչ թե անելու) մարմաջը, որ էս հոգեկան հիվանդը հեշտ ու հանգիստ գնացել, ընդունվել մեծարվելա:

Ձայնալար
15.03.2011, 16:58
Ժողովուրդ իսկ ինչու էք ընկել էտ խեղճ նախարարի հետևից: Ինչ իմաստ ունի էդքան ծաղրելը: Մարդն ընդամենը սխալվել է: Նա ձեզ չի խաբել: Ի՞նչ է դուք չէք սխալվում:

Այս տարի սփյուռքի նախարարի աշխատակազմի պահպանման ծախսերի համար պետբյուջեից հատկացվել է 54 մլն 662 հազ. դրամ, իսկ նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի համար` 164 մլն 268 հազ. դրամ (նախորդ տարվա համեմատ 14 միլիոնով ավել):

Խեղճը էս պետությանը հարկեր վճարողներն են:

Sophie
15.03.2011, 16:58
Ինչ մոտեցում որ տեղեկացնողներն են ցույց տվել նույն կերպ և պատասխանել են: Յուրաքանրյուրին էլ եթե դատապարտությամբ ծաղրանքով զգուշացնես սխալի մասին էդպես կվարվի: Իսկ թե հանդիպումը ինչ համար է օգտագործվում ուրիշ հարց է, ու ոչ այս հարցի հետ կապ ունեցող:

Sophie
15.03.2011, 17:01
Ես էտ նախարարի բարեկամը չեմ, և ընդհանրապես առաջին անգամ տեսա իրան նկարներում: Բայց սխալվելու համար մարդուն ծաղրելը տգեղ բան է ամեն դեպքում: Մանավանդ որ այդ ժուլիկի մասին ինֆորմացիան այդքան տարածված է եղել:

Բարեկամ
15.03.2011, 17:02
Ես երևի լավ ուշացել եմ, էս ինչեր են կատարվում մայր հայրենիքում :D
Իսկական Վասյուկի :))

Ձայնալար
15.03.2011, 17:03
Ինչ մոտեցում որ տեղեկացնողներն են ցույց տվել նույն կերպ և պատասխանել են: Յուրաքանրյուրին էլ եթե դատապարտությամբ ծաղրանքով զգուշացնես սխալի մասին էդպես կվարվի: Իսկ թե հանդիպումը ինչ համար է օգտագործվում ուրիշ հարց է, ու ոչ այս հարցի հետ կապ ունեցող:

Sophie, դուք հավանաբար լավ չեք հետևել լրահոսին ու մասնավորապես էս թեմային: Լուսավորեմ: Տիկին Հրանուշ Հակոբյանը պարզունակ է անվանել 37 ֆիզիկոսների և ապագա ֆիզիկոսների, որոնք Արթուր Պողոսյանի հետ տիկին նախարարի հանդիպումից մոտ 3 շաբաթ առաջ «վերջ հակագիտական ապատեղեկատվությանը» վերնագրով հայտարարություն էին տարածել, որում ասվում էր Արթուր Պողոսյանի ֆիզիկա կոչվող գիտության հետ կապ չունենալու մասին:

ministr
15.03.2011, 17:06
Բագ ջան, մարդը հենա պարզ բացատրելա, ինքը ոնցա որոշում մարդը տաղանդավորա թե չէ: Եթե տարօրինակ ա, ուրեմն տաղանդավորա :tupoy_smileik
Իսկ նշված 37 հոգին տարօրինակ չէին, ուրեմն պարզունակ են... :) ժելեզնո!

Chuk
15.03.2011, 17:07
Ինչ մոտեցում որ տեղեկացնողներն են ցույց տվել նույն կերպ և պատասխանել են: Յուրաքանրյուրին էլ եթե դատապարտությամբ ծաղրանքով զգուշացնես սխալի մասին էդպես կվարվի: Իսկ թե հանդիպումը ինչ համար է օգտագործվում ուրիշ հարց է, ու ոչ այս հարցի հետ կապ ունեցող:

Մարդը կարող է ուզի այդպես պատասխանել, բայց նախարարն իրավունք չունի այդպես արձագանքել:

Sophie
15.03.2011, 17:09
ՀՀ սփյուռքի նախարարությունը հանդես է եկել Արթուր Պողոսյանին Հրանուշ Հակոբյանի ընդունելու փաստի վերաբերյալ հայտարարությամբ։ (http://7or.am/archives/42380)

Հիշեցնենք, որ Արթուր Պողոսյանի մասին տեսանյութ էր տարածվել, որտեղ նա ներկայացնում էր աստղաֆիզիկայի ոլորտում իր ձեռքբերումներն ու բացահայտումները, ինչպես նաև ՆԱՍԱ–ի հետ պայմանագրի կնքումը։ Օրերս Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հաշվի առնելով այդ ամենը՝ ընդունել էր երիտասարդին, սակայն կարճ ժամանակ անց «Առավոտ» թերթի խմբագրությունը նամակ էր ստացել, որտեղ մի խումբ ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ նշում էին, թե Արթուր Պողոսյանն ուղղակի խաբեբայի մեկն է, իսկ նրա ներկայացրած փաստաթղթերը, մասնավորապես դիպլոմը, կեղծ են։

Նախարարության հայտարարության տեքստը ներկայացնում ենք առանց փոփոխությունների։ Այնտեղ վրիպակները շատ են։

Բոլոր նրանց, ովքեր «ցնցում» ապրեցին

Ուրախալի է, որ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեությունն ուշադրության կենտրոնում է: Եթե չլիներ այս դեպքը, դժվար կլիներ հավատալ, թե որքան մարդ է կարդում ՀՀ սփյուռքի նախարարության պաշտոնական կայքը:

Շնորհակալություն բոլոր նրանց ովքեր այդքան ուշադիր են, և բոլոր նրանք, ովքեր ցնցում ապրեցին, խորհուրդ կտայինք այդքան ցավագին չտանել այն փաստը, որ ՀՀ սփյուռքի նախարարը չի ստուգել Արթուր Պողոսյանի փաստաթղթերը նրան ընդունելուց առաջ:

Այս կապակցությամբ ասենք, որ ի տարբերություն այլ նախարարությունների ՀՀ սփյուռքի նախարարն օրական ընդունում է շուրջ 10 սփյուռքահայի, բոլորն էլ կամ ճանաչված (կամ ոչ այնքան) մարդիկ են կամ էլ ունեն խնդիրներ և, բնականաբար, ընդունելությունից առաջ նախարարը չի ստուգում նրանց փաստաթղթերը: Հավելենք, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը չէ, որ հայտնաբերել է այդ «աստղը»: «Այն» դեռևս տարիներ առաջ հայտնաբերել են http://oz.com.ru/new/st.php?id=10079&sl=4 -ը («Артур Погосян: «Запомните мое имя!»), որը հեղինակել է հասարակական թղթակից Ի.Օպրունենկոն 23.02.2008թ., http://shkolazhizni.ru/archive/0/n-28826 («Звезда по имени”Школа № 12″»Елена Башкина) և այլ ռուսական կայքեր, որոնց հետևել են նաև հայկական ԶԼՄ: Անհամեստություն չի լինի ասել, որ ուսական էլեկտրոնային պարբերականները հեղեղված են նրա մասին հրապարակումներով: Եվ, եթե ԶԼՄ են աղմկում այս առթիվ, ապա որևէ արտառոց բան չկա նրանում, որ ՀՀ սփյուռքի նախարարն առանց փաստաթղթային ստուգում անցկացնելու ընդունել է Ռուսաստանում բնակվող մեր որևէ հայրենակցի:

Իսկ «ֆիզիկոս ուսանողներ և ասպիրանտներ (37 ստորագրություն)» ստորագրությամբ հայտարարության հեղինակները, լինելով այդքան հետաքրքիր մասնագիտության տեր մարդիկ, կարծում ենք չպետք է իջնեին պարզունակության այն աստիճանի, որ այս միջադեպով որակեին ամբողջ մի նախարարության աշխատանքային գործունեությունը:

:D :D :D
Շատ լավ էլ կարդացի թեման: Միգուցե ուրիշ բան ե՞մ բաց թողել:
Միթե՞ եթե նախօրոք զգուշացվեր այնուամենայնիվ կցանկանար ընդունել խաբեբայի:

Chuk
15.03.2011, 17:14
Շատ լավ էլ կարդացի թեման: Միգուցե ուրիշ բան ե՞մ բաց թողել:
Միթե՞ եթե նախօրոք զգուշացվեր այնուամենայնիվ կցանկանար ընդունել խաբեբայի:

Սոֆի, իսկ մի՞թե հանրությունն է որ պետք է զգուշացնի, կամ մի՞թե մենք պետք է մտքներիս ծերով անցկացնեիք, որ ինքը որոշել է ընդունել: Մի՞թե իրենց պարտականությունը չէ պարզել թե ում հետ են հանդիպում: Մի՞թե նրանց մեղքը չի, որ խաբվել են: Մի՞թե իրենց անգործության ու ոչինչ չանելով գործ անել ներկայացնելու գործելաոճը չի հանգեցրել սրան:

ministr
15.03.2011, 17:15
Շատ լավ էլ կարդացի թեման: Միգուցե ուրիշ բան ե՞մ բաց թողել:
Միթե՞ եթե նախօրոք զգուշացվեր այնուամենայնիվ կցանկանար ընդունել խաբեբայի:

Սոֆ ջան, տարեկան 200մլն գմփացնող նախարարությանը հասարակ պարզունակ մահկանացուները պետք ա խորհուրդ տան կամ զգուշացնեն ում ընդունի ում չէ?

Sophie
15.03.2011, 17:23
Բան չունեմ էլ ասելու կարող էք շարունակել խրախճանքը: Դա էլ երևի ձեր՝ երկրի հասարակ քաղաքացիների պարտքն է:

Ձայնալար
15.03.2011, 17:29
http://www.youtube.com/watch?v=YX4sogTWZzU&feature=player_embedded

Ձայնալար
15.03.2011, 17:37
Շատ լավ էլ կարդացի թեման: Միգուցե ուրիշ բան ե՞մ բաց թողել:
Միթե՞ եթե նախօրոք զգուշացվեր այնուամենայնիվ կցանկանար ընդունել խաբեբայի:

Չէր ցանկանա ու նախօրոք զգուշացնողը պետք է լինեին տվյալ նախարարության անմեղսունակ աշխատակիցները, որոնք դրա համար աշխատավարձ են ստանում: Այնուամենայնիվ էդ 37 հոգին ԶԼՄ-երի միջոցով բոլորին էին զգուշացրել Ա.Պ. -ի ով լինելու մասին: Դրա համար Հրանուշ ծյան ոչ թե էս 37 հոգում պետք է պարզունակ անվաներ, այլ առաջին հերթին ինքն իրեն և իր ղեկավարած գերատեսչության տնազի հասարակության հետ կապերի բաժնի աշխատակիցներին:

ministr
15.03.2011, 17:53
Բան չունեմ էլ ասելու կարող էք շարունակել խրախճանքը: Դա էլ երևի ձեր՝ երկրի հասարակ քաղաքացիների պարտքն է:

մԸջայլոց, երկպալատանի ԱԺ, Արի տուն, գնա գործի, արի ծառայի ծրագրերը պակաս զավեշտալի չեն, եթե մի պահ պատկերացնում ենք այն աշխատանքները, որոնք պետք է կատարեր նշված կառույցը:

Chuk
15.03.2011, 17:56
մԸջայլոց, երկպալատանի ԱԺ, Արի տուն, գնա գործի, արի ծառայի ծրագրերը պակաս զավեշտալի չեն, եթե մի պահ պատկերացնում ենք այն աշխատանքները, որոնք պետք է կատարեր նշված կառույցը:

Չեմ հիշում որտեղ եմ տեսել, գուցե հենց էս թեմայում, բայց ասում են, որ «Արի տուն» ծրագրից հետո Սփյուռքի նախարարության հաջորդ ծրագիրը «Գնա տիեզերքն» է լինելու:

հ.գ. Ներողություն եմ խնդրում հեղինակային իրավունքի կրողից, որ չեմ հիշում թե ով է՝ նշեմ:

Հայկօ
15.03.2011, 19:23

«Հելա՛ր, ախչի՛» ծրագիր չկա՞ :oy:

Հ.Գ. Պայքար պայքար մինչև վերջ:

Elmo
15.03.2011, 19:29
Բան չունեմ էլ ասելու կարող էք շարունակել խրախճանքը: Դա էլ երևի ձեր՝ երկրի հասարակ քաղաքացիների պարտքն է:

Սոֆի ջան խրախճելու ենք էնքան, ինչքան սրտներս ուզի: Մանր սխալ չի գործել: Բոլոր մարդիկ էլ սխալներ գործելու իրավունք ունեն ու բոլորն էլ սխալներ գործում են, բայց իրա արածը սխալմունք, թյուրիմածություն, վրիպակ անվանելը սխալ ա: Ինքը ԴԵԲԻԼՈՒԹՅՈՒՆ ա արել ու պետք ա ծաղրվի: Մանավանդ որ մեր վճարված հարկերից 200 000 000 տալիս են մարդկանց, որոնք հոգեկան հիվանդին գիտնականից չեն տարբերում: Ու իրավունք չունեին չտարբերելու, որովհետև հարգարժան նախարար ծյան մայր բուհի դասախոս ա եղել 8 տարի ու կիրառականն ա ավարտել: Եթե մարդը հիմարին տաղանդից չի տարբերում, ինքը մուֆթա փող լափող ա, ինքը չպիտի նախարար լինի ու 200 000 000 փող զխտկվի: Պետությունը հղիների փողը կտրում ա, բայց 200 000 000 անոց խեխկատակների հավաքածու ա աճացնում:

Հայկօ
15.03.2011, 19:33

Հարուր տոկոս: Ստեղ քննարկելու բան չկա: Պայքար պայքար մինչև վերջ :vayreni:

Gayl
15.03.2011, 23:48
Ժող. Արթուրը Երանոսցի ա՞ :think

Zhor(ARM)
16.03.2011, 00:44
Ժող. Արթուրը Երանոսցի ա՞ :think

Չէ հաստատ չէ

Հայկօ
16.03.2011, 02:34
Անկեղծ ասած զարմանում եմ բոլորիդ վրա: Այսպիսի արթուրներ լիքն են, համ հոգեբուժարաններում, համ էլ իրական կյանքում` երբ ավելի մեղմ տեսակն է: Սա մի չգիտեմ ինչ արտառոց երևույթ չի, որ էսպես զարմացել եք: Արտառոցը ճիշտն ասած այն է, որ իրեն այդքան լուրջ եք ընդունում, որ դարձնում եք գլխավոր հերոս ու իր շուրջը հյուսում այս ողջ պատմությունը: Իրականում Արթուրն ընդամենը այն անմեղ սուբյեկտն է կամ առիթը, որի հետ կապված բացահայտվեց մեր պաշտոնյա անձանց մտավոր մակարդակը: Եվ արտառոցն այն է, թե ովքեր են նստած նախարարություններում. արթուրի խելքի մակարդակի մարդիկ: Սա է, որ ծիծաղելին է, ոչ թե ոմն հոգեկան շեղում ունեցող արթուր, որոնցից շատ են, ու հիմա մեկը, նախարարության մեղմ ասածի սխալմունքի պատճառով, հայտնվեց էկրանին, ու մարդիկ էլ սխալվում են, թե ում վրա է պետք ծիծաղել...

Մարդիկ չեն սխալվում, Բարեկամ ջան :): Էս վերջին մի քանի օրվա ընթացքում տիկին նախարարի վրա շատ ավելի շատ են ծիծաղել, քան վերջին մի երկու ամսվա ընթացքում՝ պարոն կասմանավտի :): Ու եթե սուտ գիտնականին հիմնականում օնլայն էին հանում մայրուղի, ապա տիկին սփյուռքի ոդիսականին անդրադարձան բազմաթիվ ԶԼՄ-ներ, ու բնավ էլ ոչ վերջինիս պաշտպանելու համար ցնցվածների հարձակումներից :):

Էս խոսակցությունն էնտեղ արդեն թեմայից դուրս էր. առաջարկում եմ տեղափոխվել էս մի թեմա:

Բարեկամ
16.03.2011, 02:43

Հայկ ջան, ասածս միայն այս թեմային է վերաբերում ու ստեղծագործական մրցույթին: Դրա համար ճիշտ իր տեղում է: Տիկին սփյուռքին եթե չծաղրեին ԶԼՄ-ները, ուրեմն մենք իսկական Բենդերի Վասյուկին կլինեինք, միայն թե այս դեպքում "տիզերեկան կենտրոն" :)), բայց այս թեման հենց ու Արթուրին ա դրել թափի տակ, Արթուրի սև կամ կարմիր պիարն ա:
Ես հասկանում եմ գաղթակղությունը` ստեղծագործական կայֆերի առումով, բայց ակումբն էլ մի զլմ է, ու կան բազմաասպեկտ կոռռեկտության որոշակի նորմեր, էլի...

HardRock
16.03.2011, 12:41
Ժող. ինչքան գիտեմ Հրանուշը ասելա, որ իրան Սերժի աշխատակազմի ղեկավար՝ Կարեն Կարապետյանա ընդունել, զրուցել, հետո նաև Սերժնա ընդունել ու դրա համար իրա մոտ կասկածներ չեն առաջացել»::D

Հայկօ
16.03.2011, 13:41
Բարեկամ ջան, ստեղ ընդամենը մեկ հարց կա. ի՞նչ նպատակ էր հետապնդում էդ տղեն, երբ սկսում էր իր ավանտյուրան: Դու համոզվա՞ծ ես, որ էդ մակարդակի ու մասշտաբի բլեֆը կարող էր պատահականության կամ, քավ լիցի, անկեղծ համոզմունքի արդյունք լինել: Մարդը հստակ իմացել ա՝ ինքը ինչ ա անում, ու եթե նույնիսկ հիմա չի կարողանում իր չնախատեսած մեծ ալիքի դեմը առնել, մեկ ա՝ դա ոչ իրան ա արդարացնում, ոչ էլ ինձ պիտի ստիպի ծիծաղելի բանի վրա չծիծաղել: Ասենք՝ հետևանքները հաշվի չառնելու տարբերակն էլ ստեղ հազիվ թե լինի. նախարարի քթից բռնած ման տալը էդ արդեն բացառում ա: Եթե պիտի ստոպ տար, մինչև էդ հաստատ կաներ: Եթե ինքը շարունակել ա նույն կերպ, ես ոչ մի պատճառ չեմ տեսնում, որ ես էլ նույն կերպ չշարունակեմ :): Հիվա՞նդ ա: Կարող ա: Մենա՞կ ա: Հազիվ թե: Լավ, ինքը չէր հասկանում, որ նախարարության վրա կայֆավատը արդեն լուրջ հայտ ա, բա կողքից ուրիշ ոչ ոք չկա՞ր, որ իրան հետ պահեր: Հաստատ գիտակցված ա, ու հաստատ ինքը կամ իրանք լավ էլ պատկերացնում ա (են) բոլոր արձագանքները:

VisTolog
16.03.2011, 14:53
Ազերներն էլ առիթը բաց չթողեցին: http://stg.odnoklassniki.ru/res/default/Images/smiles/49a.gif
Еще одно подтверждение как «талантливая мысль армянского народа» будет противопоставлена азербайджанским нефтедолларам… (http://www.vesti.az/news.php?id=70734)

VisTolog
18.03.2011, 11:15
Արթուրի ցեխը::D:D:D

http://a1.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/196238_1627221808713_1481586780_31333437_4544332_n.jpg

V!k
19.03.2011, 02:33
բա ասում ե՞ք տղեն կանտռակտ չունի:nono , հեսա կանտռակտում էլ պարզ անգլերենով գրած ա, որ ցեղ պիտի ունենա մինչև 2016 գոդա :D:D
Կիրգիզիայում ԱՄՆ-ի դեսպանն էլ ստորագրել ա:D Marie Yovanovich (http://www.peoples.ru/state/ambassador/marie_yovanovitch/)
51580

Sagittarius
19.03.2011, 02:45

ասում ա՝

Արթուր must have cex որ ունենա cex :think

Freeman
19.03.2011, 09:32
ասում ա՝

Արթուր must have cex որ ունենա cex :think

էէէէ մեր վախտերով մարդիկ must have sex,որ ունենային cex

Norton
19.03.2011, 10:53
Կիրգիզիայում ԱՄՆ-ի դեսպանն էլ ստորագրել ա:D Marie Yovanovich (http://www.peoples.ru/state/ambassador/marie_yovanovitch/)

Հիմա արդեն Հայաստանում ԱՄՆ դեսպանն ա:)

V!k
19.03.2011, 12:18
Հիմա արդեն Հայաստանում ԱՄՆ դեսպանն ա:)
hա՞. չգիտեի Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի անունը:(

VisTolog
21.03.2011, 12:10
Սբանեց (http://theuglydance.com/?v=xvcgyeevhg):lol

eduard30
21.03.2011, 13:01
Արթուրի ցեխը::D:D:D

http://a1.sphotos.ak.fbcdn.net/hphotos-ak-snc6/196238_1627221808713_1481586780_31333437_4544332_n.jpg

Էս նկարով ցեղ չէ ցեղատեսակ է :D:D

Դավիթ
21.03.2011, 14:47
Մեր հանճարը, որպես դասարանի ծաղրածու...

http://www.youtube.com/watch?v=vmgfze_eAz0

Դավիթ
22.03.2011, 06:50
Ժող. Արթուրը Երանոսցի ա՞ :think

Երանոսցի լիներ ես կխփեի դրան, իմ պապենական գյուղնա: Քյավառցիա:)

BOBO
22.03.2011, 23:28
Պողոսյան Արթուր Տարոնի 05/10/1991 Գեղարքունիք Գեղհովիտ 19 Փ. 29

Հայուհի
22.03.2011, 23:34
Պողոսյան Արթուր Տարոնի 05/10/1991 Գեղարքունիք Գեղհովիտ 19 Փ. 29

Բա ընտրատարածքը ուրա՞:(

Gayl
22.03.2011, 23:40
Երանոսցի լիներ ես կխփեի դրան, իմ պապենական գյուղնա: Քյավառցիա:)
Ինձ էլ մարտունեցիներից ոմանք ասում էին, որ Երանոսը ամենաանհաջող գյուղն ա :))

Դավիթ
22.03.2011, 23:49
Ինձ էլ մարտունեցիներից ոմանք ասում էին, որ Երանոսը ամենաանհաջող գյուղն ա :))

Ապեր, դրանք հաստատ Կամո ի բայազեթցիներն են:) Մեր պապերը Մշոց եկան տեսան կարտոլի ու իշխանի մի հրաշք տեղ ու ասեցին բարցրաձայն...Երանի հոս լաո:)

Gayl
22.03.2011, 23:54
Ապեր, դրանք հաստատ Կամո ի բայազեթցիներն են:) Մեր պապերը Մշոց եկան տեսան կարտոլի ու իշխանի մի հրաշք տեղ ու ասեցին բարցրաձայն...Երանի հոս լաո:)

Հա չգիտեմ որտեղից ա, դե տարիքով ա մի քիչ էլ գլուխ գովան :D, ասում էր, որ իրանք ասում էին «Երանոսը զաբոռապատեք հանկարծ չփախնեն» :D:D:D

BOBO
22.03.2011, 23:55
Բա ընտրատարածքը ուրա՞:(

որ գրեմ բնակարանի հետ կխառնվի:))

Դավիթ
23.03.2011, 00:04
Հա չգիտեմ որտեղից ա, դե տարիքով ա մի քիչ էլ գլուխ գովան :D, ասում էր, որ իրանք ասում էին «Երանոսը զաբոռապատեք հանկարծ չփախնեն» :D:D:D

:)Արդեն փախած են: Գեղի կեսը խոպանչի ա, մյուս կեսն էլ քաղաքացի: Համարյա մարդ չի մնացել:)

Gayl
23.03.2011, 00:17
:)Արդեն փախած են: Գեղի կեսը խոպանչի ա, մյուս կեսն էլ քաղաքացի: Համարյա մարդ չի մնացել:)

Ուրիշ իմաստով են ասում :)), դե իբր ծալները պակաս ա :))

Դավիթ
23.03.2011, 00:26
Ուրիշ իմաստով են ասում :)), դե իբր ծալները պակաս ա :))

Զգացի իմաստը:) Բայց դե հիմա ասա, որ մի գյուղ հարևան գյուղի բնակիչներին աննորմալ չի համարում? Մեր հայկական իրավիճակն է:)

Lem
12.04.2011, 21:40
Ու ինչի՞ եմ էսօր ամբողջ օրը ես քեզ հիշում, Արթուրիկ: :)) Շնորհավոր կասմանավծիկայի օր:

Ներսես_AM
13.04.2011, 01:36
Արթուրից հաղորդագրություն է ստացվել :))

վ էտըտ սվետլիյ դվայնոյ պռազդնիկ` ձզեն կասմանաֆծիկի ի այռանաֆծիկի ի ձեն ռաժձենիյա նաշեւը մինիստռա ձիասպըռի, պազվոլծե պաձիլիցա ս վամի իստորիեյ օ նաշեյ ս նեյ վստռեչէ...

http://www.youtube.com/watch?v=5a5xMNFcsw0&feature=player_embedded

Kuk
13.04.2011, 02:32
Յախք արա, հլը դրա խոսալը: «Ճամփեցինք էս լակոտին»: Հիմա մի հատ կողմնորոշվեք՝ հասկանանք, էդ լակոտին հրավիրել ե՞ք, թե՞ ճամփել եք, որտև չար լեզուներն ասում են, որ հետը ջերմ լուսանկարներ կան, նախարարության պաշտոնական հայտարարություններ կան լակոտին փառաբանող, իսկ լակոտի մասին ճիշտը ասողներին վիրավորող: Մարդ գլուխ չի հանում:

Sagittarius
13.04.2011, 03:25
Արթուրից հաղորդագրություն է ստացվել :))

վ էտըտ սվետլիյ դվայնոյ պռազդնիկ` ձզեն կասմանաֆծիկի ի այռանաֆծիկի ի ձեն ռաժձենիյա նաշեւը մինիստռա ձիասպըռի, պազվոլծե պաձիլիցա ս վամի իստորիեյ օ նաշեյ ս նեյ վստռեչէ...

http://www.youtube.com/watch?v=5a5xMNFcsw0&feature=player_embedded

Աաաաա, կաաաաա՜ֆ, մենք մեզնով ասում, խոսում, խնդում ենք:

«Խաայտառռակ իրավիճակ ա սա» (c) Հրանուշ

Նաիրուհի
13.04.2011, 04:17
Սաղ հեչ, ես ուզում եմ պատկերացնել, թե ինչպե՞ս կարձագանքի էս տեսանյութում հնչած որոշ արտահայտություններին ու ձևակերպումներին մեր նեղացած, խռոված, տխուր Սփյուռքը, ((c) տիկին ՆԱԽԱՐԱՐ) որին ուզում են կապել Հայրենիքին։

Հ. գ. Ես սարսափելի դեմոկրատ եմ։ Ասեմ պատճառը։ Ես պատգամավոր եմ եղել 22 տարի, ես ընտրվել եմ ժողովրդի կողմից, ժողովուրդն ա ինձ ընտրել, ընտրել ա իմ աշխատանքի համար, ոչ թե իմ փողի, իմ խաբելու, իմ, չգիտեմ, կուսակցության առիթով։ Ինձ ընտրել են։ Ես ժողովրդի հետ աշխատելու... Ես բյուրոկրատական քաշքշուկ չեմ սիրում։ Ես իմ էրեխեքին էլ եմ ասում՝ նույն օրը, նույն ժամին պտի պատասխանեք, պտի ընդունեք, պտի ձևեր չթափեք, չասեք՝ գնա, հետո արի, մարդ են, մեղք են... Դիմավորեք, բերեք, ասում եմ։ Ես գտնում եմ, որ պետք է էդ նեղացած, խռոված, տխուր սփյուռքին կապել հայրենիքին։ Կապելու ձևերից մեկն էլ նրանց հետ ավելի մեղմ խոսելը, ավելի ջերմ խոսելը, ավելի ուշադրություն դարձնելն է։ Եթե մի հատ էլ մեծ բյուրոկրատիզմի հանդիպեցին, նրանք ընդհանրապես են դուռը խփում ու գնում։

Lem
13.04.2011, 10:56
Ինչքան արդարանում է, էնքան ծիծաղելի է դառնում: Պետք չի լակոտ ասել նրան, ում գրկած նկարվում էր ոչ վաղ անցյալում ու փառաբանում՝ գրքերի առաջին էջերը փչացնելով:
Ազգս մի լավ խոսք ունի՝ էշ նստելը մի այիբ (ամոթ), էշից իջնելը երկու այիբ: Ասա գոնե սուս մնա, թող անցնի, գնա, էլի:

My World My Space
13.04.2011, 11:07
էս վիդեոյում զգացի?ք ինչքան հակասություններ կան:
Սկզբում պարզվեց, որ տեղակալը հենց սկզբից էլ պալիտ էր արել, բայց Հրանուշը որպես ֆիզիկոսների նրանց էր հանձնարարել նյութ գրել, իրանք էլ գովերգել էին, հետո 3 ժամ հետո հանել են.... աբսուրդիշչե

Ձայնալար
13.04.2011, 11:31
Շատ հետաքրքիր ա, թե էդ որ բլոգերներն էին դեմը նստած: Շատ մեղմ էին ու զգույշ էին խոսում ու թողում էին, որ լավ կռուտիտ լինի: Տենց նեղ մասնագիտացված բլոգերներ կան որ հարցեր են տալիս նախագահին, վարչապետին և այլն, որ իբր թե ինտերնետ համայնքն են ներկայացնում:

Նաիրուհի
13.04.2011, 11:53

Առնվազն երկուսին գիտեմ՝ Փիղ (Տիգրան Քոչարյան) և Kornelij (Սամվել Մարտիրոսյան)։

CactuSoul
13.04.2011, 12:04
Տեսանյութը դեռ չեմ նայել, հիմա չեմ կարող, բայց Kuk-ի մեջբերումը՝ «Ճամփեցինք էս լակոտին», շատ բան է ասում ոչ միայն տիկին նախարարի, այլև մեր ամբողջ պետության ու նրա վիճակի մասին:
Նախարարը բարոյական իրավունք չունի որևէ մարդու մասին արտահայտվելիս նրան «լակոտ» անվանել, անկախ այն բանից թե ում մասին է խոսում: Նույնիսկ եթե ամենավերջին սրիկայի մասին խոսի, ում ստահակությունը ոչ մեկի առաջ ապացուցելու կարիք չկա: Նման պաշտոնն զբաղեցնեղ մարդը իրավունք չունի ու չպիտի իրեն թույլ տա ժողովրդի առաջ խոսել այն բառապաշարով, որով տնային չստերով, նոյի թվի խալաթով ու գլխին բիգուձիների խուրձ կրող կնիկը բալկոնից կճվճվար հարևանի երեխու չարաճճիությունների վրա:

CactuSoul
14.04.2011, 00:27
Արթուրից հաղորդագրություն է ստացվել :))

վ էտըտ սվետլիյ դվայնոյ պռազդնիկ` ձզեն կասմանաֆծիկի ի այռանաֆծիկի ի ձեն ռաժձենիյա նաշեւը մինիստռա ձիասպըռի, պազվոլծե պաձիլիցա ս վամի իստորիեյ օ նաշեյ ս նեյ վստռեչէ...

http://www.youtube.com/watch?v=5a5xMNFcsw0&feature=player_embedded

Ապշած եմ, սիրտս վատանում էր ընթացքում, էս ի՜նչ շարժուձևեր են, ի՜նչ խոսելաոճ է:o... Ինձ կներեք, քաղաքականությունից հեռու մարդ եմ, առաջին անգամ էի տիկին նախարարին «հանգամանալից» տեսնում... Խայտառակություն:(:

Պետությո՜ւնս:cry...

Ձայնալար
14.04.2011, 11:37
Առնվազն երկուսին գիտեմ՝ Փիղ (Տիգրան Քոչարյան) և Kornelij (Սամվել Մարտիրոսյան)։

Պարզ ա, փաստորեն ես ճիշտ էի :))

Mark Pauler
14.04.2011, 13:25
Արթուրից հաղորդագրություն է ստացվել :))

վ էտըտ սվետլիյ դվայնոյ պռազդնիկ` ձզեն կասմանաֆծիկի ի այռանաֆծիկի ի ձեն ռաժձենիյա նաշեւը մինիստռա ձիասպըռի, պազվոլծե պաձիլիցա ս վամի իստորիեյ օ նաշեյ ս նեյ վստռեչէ...

http://www.youtube.com/watch?v=5a5xMNFcsw0&feature=player_embedded

Էս ինչ տնավարի վիճակ ա...
Աչքիս տեսանյութը կիսատ ա տեղադրված...
Շարունակությունը ... :))
Վերջում էլ Հրուշ տոտան վեր կացավ, ձեթոտ գոգնոցը կապեց, կարտոշկա ժարիտ արեց սաղի համար: Ուտելուց հետո էլ կոֆե էր դրել ու կամաց երգում էր`

Հնչի չես գալում
Մեր բաղ ու բաղչեն
Մե փշու վարդ
Պռճկեմ տամ քե...

բայց ափսփս մոտը արտասահմանից մարդ էկավ, ուշադրությունը շեղեցին ու կոֆեն թափվեց...

Freeman
14.04.2011, 13:42

Դե պիտի էդ մարդուն ընդուներ,վերջապես մա՞րդն ա կարևոր թե՞ կոֆեն(ու իրա համբավը)

VisTolog
18.04.2011, 17:23
http://www.youtube.com/watch?v=miwo4aCNQ1k&feature=player_embedded

Արամ
18.04.2011, 17:47
http://www.youtube.com/watch?v=miwo4aCNQ1k&feature=player_embedded

լավ էլի արա :D

My World My Space
27.12.2013, 17:46
էրազումս էս չուդիկին եմ տեսել.... :))

Sagittarius
27.12.2013, 17:59
Էս տղեն իմ կուռքն ա: Լրիվ հայկական Բոռատն ա :))

Ռուֆուս
27.12.2013, 18:40
Մի րոպե լռությամբ հիշենք հայկական առաջին meme-ին

My World My Space
31.10.2016, 18:03
Մեր Գալիլեյի ադրբեջանցի աշակերտը... :D
http://news.am/arm/news/354389.html

_Հրաչ_
31.10.2016, 19:29
Մեր Գալիլեյի ադրբեջանցի աշակերտը... :D
http://news.am/arm/news/354389.html

Մինչև վերջ կարդացի, որ տեսնեմ՝ իրանց սփյուքի նախարարի հետ արդյոք նկարվել ա, թե չէ, էն էլ վերջում հիշեցի, որ իրանք տենց ֆանտազիա չեն կարա ունենան, որ սփյուռքի նախարարություն ունենան:

CheesyPita75
01.03.2018, 18:43
Ժողովուրդ ջան բարև ձեզ: Հը՞ նորություն կա 2016 թվականին վերջը թռա՞վ էտ տղեն, թե՞ չէ: :)