PDA

Դիտել ողջ տարբերակը : ****



otar
05.06.2006, 21:14
Երկխոսություն

-Ես ուզում էի, որ լիներ խաղաղ,
Մարդիկ դառնային մեծ,բայց ոչ այդքան վաղ,
Դառնար իմ երազն իրականություն
Երկինքն էլ իրոք լիներ անվերջություն:
-Մոռացիր:
- Ես ուզում էի, որ բարին տիրեր աշխարհը,
Որ նողկալի խավարը չմարեր անմարը,
Ես կարծում էի` կգա մի օր այն օրը,
Երբ նորից կժպտան մարդիկ` բոլորը:
-Մոռացիր:
-Ամեն մի շշուկ նոր հույս է արթնացնում,
Ամեն մի նոր հույս` ցավերս մեղմացնում,
Այդ մոլոր ու խավար աշխարհի մեջ,
Մի՞թե չկամի լույս, մի կրակ անշեջ:
-Ոչ, չկա:
- Եվ սերը մի խաղ է այս անկուշտ աշխարհում.
Ովքեր չեն խաղում, մնում են ստվերում,
Եվ մի՞թե այդ խաղի մեջ կրքոտ ու գերող
Չկա գոնե մի երջանիկ, մի հաղթող:
-Ոչ, չկա:
-Իմ սրտի մեջ կա և արտասուք, և սեր,
Բայց այնտեղ կա և մի դղյակ կիսավեր,
Դղյակն այդ, կերտված բարությամբ,
Մի՞թե պիտի քանդվեր նենգությամբ:
-Այո, հեռացիր...

Chuk
05.06.2006, 21:19
Տխուր է և գեղեցիկ...
ապրես :)

otar
05.06.2006, 21:21
Շուն

Այսօր տեսա ես մի շուն,
Նրա աչքերում` տխուր աշուն.
Արդեն ձմեռ է, բայց արի ու տես,
Նրա աչքերում` տխուր աշուն:

Նրան չէր խանգարում ոչ մի շրշյուն,
Ջղային էր նա, աչքերում` արյուն,
Մարդիկ անտարբեր են, բայց արի ու տես,
Նրա աչքերում` կարմիր արյուն:

Մարդիկ անտարբեր են, ի՞նչ անես որ,
Շունը` հավատարիմ, մարդը` հանցավոր,
Շունը` կարեկից, մարդը`դավաճան,
Բայց նա ունի մարդուց ավելի վատ վախճան:

Շունը չի ճանաչում գերի ու ստրուկ,
Շունը երբեք կարծիքը չի փոխում կտրուկ,
Շունը անում ու պատասխան է տալիս,
Շունը տխրում, բայց երբեք չի լալիս:

Մարդը չի ճանաչում բարություն ու սեր,
Մարդն իր կամքը չի պահում աներեր,
Մարդս մարդ լինի. հնարավո՞ր է այդպես,
Մարդս շուն է, շունը` մարդ, արի ու տես...

otar
05.06.2006, 21:34
էպիլոգ: ժամանակին հայրենասեր մարդիկ էինք :o ի՞նչ ենք դարել

Ողբ Հայրենիքիս համար...

Թշնամին սպանել է, տանջել,
Թշնամին վատնել է, վատնել,
Վատնել է գանձերը մեր Հայաստանի,
Սպանել է մարդկանց մեր հայրենիքի,
Հիմա ժողովուրդն ե ողբում հայրենիքի համար,
Մասիսն է լռել վշտահար,
Արաքսն էլ չի երգում մեղմաբար,
Նա գոռում է հայրենիքի մասին,
Նա լալիս է ազատության մասին,
Հավերժ քուն են մտել դաշտերը,
Էլ չեն ծլում հայոց արտերը,
ընդմիշտ քուն են մտել հայերը,
Էլ չեն ելնում թշնամու դեմ,
Բայց ասում են <<Երանի~ մեռնեմ,
Մեռնեմ հայրենիքիս համար,
Ողբամ հայրենիքիս համար
Կռվեմ հայրենիքիս համար
Եվ կռվելով վաստակեմ
Ազատություն` հայրենիքիս համար
Եվ հավերժ կյանք` հայրենիքիս համար>> :

2000 թիվ:

Մելիք
06.06.2006, 11:46
Վերջինը դուրս չեկավ:think Շատ ծամծմված թեմա է ու եթե անդրադառնում ես դրան, պետք ա էնպիսի տեսանկյունից ներկայացնես, որ հետաքրքիր լինի:

otar
06.06.2006, 19:28
դե, ջան, ուշադրություն դարձրա որ 10 տարեկանում եմ գրել :)

otar
06.06.2006, 21:20
Մարդ

Մարդ, որտեղի՞ց ես, ո՞վ ես, ի՞նչ ես դու,
Մարդ, մի՞թե դու այդքան հզոր ես`
Լույս-աշխարհ բերելու մեկ այլ մարդու,
Կամ մի՞թե այդքան կամակոր ես,
Անթերի չես կարող լինել,
Անմեղ աչքերդ խաբուսիկ են եղել,
Մարդ, ծնվում ես ու մտնում խարդախ աշխարհ,
Արդյոք չկա՞ ավելի հեշտ ճանապարհ,
Ավա~ղ, ոչ, չկա այդպիսին,
Թե կա էլ, ոչ ոք չգիտի այդ մասին,
Մարդ, անցնում-գնում ես, ու՞ր
Մարդ, գալիս ապրում ես իզուր,
Ծնվել ես դու մի սովորական օր,
Մի անուն են տվել քեզ անսովոր,
Ավելի լավ է ապրել անանուն,
Քան միշտ լինել անտեր ու անտուն,
Մարդ, ի՞նչ ես անիմաստ քայլում փողոցում,
Ի՞նչ ես այլ մարդկանց սրտերը խոցում,
Մարդ, ինչու՞ ես դու ապրում այսպես,
Ի՞նչ ես փնտրում աշխարհում էս,
Մարդ, ապրում, մեծանում ես տարեցտարի,
Չես ել տարբերում չար ու բարի,
Տարի անցավ, երկու, երեք, չորս, հինգ,
Կյանքի մեղեդին հնչում ե զերթ սրինգ,
Մանկությունը եկավ այսպես մաքուր,
Իր հսկա թևերը տարածեց ամենուր,
Ապրեցիր անհոգ ու երջանիկ,
Արևի պարգև, Աստծո սանիկ,
Բայց ժամանակը կանգ չի առնում,
Նա իր հետ զվարթ օրերն է տանում,
Մանկությունն անցավ թեթև ու արագ,
Այրվեց ու մոխիր դարձավ զերթ կրակ,
Մոխիր դարձավ, անհետացավ
Եկավ հետո էլ անհետ անցավ
Մանկությունից հետո եկան այլ օրեր,
Մեծացար անհասկացող էակ
Եվ իրար խառնեցիր լուրջ ու կատակ,
Հավատարմությունդ գնաց, կորավ,
Դարձար չար ու անսիրտ, հիրավ,
Ո՞վ ես դու, գազա՞ն, կենդանի՞
Չեմ կարող գտնել մթքիդ բանալի,
Ո՞րն է երազանքդ բաղձալի,
Երեսիդ նայելով ես մեղսալի,
Մտածում եմ. << Մարդ, ինչու՞ այդկան ստոր,
Գալիս ու անցնում ես օրոր-շորոր...>>
Մարդ, ո՞վ ես կամ ի՞նչ ես դու
Մի՞թե այդքան հզոր ես
Որ տխրեցնում ես մեկ այլ մարդու
Կամ մի՞թե դու անզոր ես`
Միայն ուրիշների հաշվին ապրելու
Թվում է թե դատարկ խոսքեր եմ ես ասում
Հարցերի այս մեծ շարանն է խոսվում
Ո՞վ եմ ես և ո՞վ ես դու
Ինչու՞ եկանք տեսանք մեկմեկու
Այս աշխարհում լուռ ու տրտում ապրելու՞,
Թե՞ այս մեծ աշխարհը կործանելու
Մարդ, ինչու՞ այդքան անտարբեր
Ինչու՞ ջահել կամ ինչու՞ ալեհեր
Մարդ, ինչու՞ սիրված կամ անտեսված
Ազատ, անհոգ կամ հալածված,
Համեստ, անխոս ու ընկճված
Ինչու՞ անտեր, բայց շատ սպասված
Մարդկանց կողմից լքված կամ ցանկալի
Մարդ, այս հարցը այդքան ցավալի
Տանջում է իմ սիրտը` ահարկու փոթորիկ
Շոյում զգացմունքներս` անուշ մրրիկ
Մարդ, ի՞նչ կա քո մեջ այդքան մարդկային
Ոչինչ, ոչ մի մասնիկ եդեմային
Մարդ` դատարկ էակ... ոչնչություն
Ծիծաղով լի հավերժ տխրություն
Երեսդ ջպտում ե տխուր ժպիտով
Արտասվում ես ուրախ արցունքով
Մարդ հակասում ես կյանքի կանոններին
Դու համարժեք ես հացի փշուրներին
Համախմբված նրանք լինում են անգին
Իսկ միայնակ պետք չեն կյանքին
Մարդ, ո՞վ ես կամ ի՞նչ ես դու
Ի՞նչ ե ուղեղդ - դատարկություն
Սիրտդ - մանր քարերի միասնություն
Հոգիդ կեղտոտ, փուչ ու կեղծավոր
Խիղճդ ծանրացած ու մեղսավոր
Ոտքերդ նման չեն անսասան սարի
Ինքդ ել չես նմանվի հզոր արծվի
Մարդ, ո՞վ ես կամ ի՞նչ ես դու
Հեռացիր ու մի երևա իմ աչքերում...

Մելիք
07.06.2006, 14:15
դե, ջան, ուշադրություն դարձրա որ 10 տարեկանում եմ գրել :)
հա, էտ ուրիշ բան, ես էլ արդեն մտածում էի , թե 10-դ նոր պիտի լրանա::P

otar
17.09.2006, 12:13
երբ կուզես հեռանալ ու գնալ անվերադարձ
գնալ ու մնալ ճամփեքի վրա անդարձ
հիշիր, սիրելիս, հիշիր. մի գնա
հիշիր, սիրելիս, հիշիր ու հավատա`
հենց այնպես չի կարող ամեն ինչ ավարտվել
չէ՞ որ ամեն ինչ հենց այնպես չէ սկսվել
կտխրեն. կլռեն աչքերը մեր...
կանցնեն արագ հանդիպման ժամեր...

երբ կուզես, որ ես քեզ չսիրեմ ու ուրանամ
հիշիր, սիրելիս, ավելի լավ է կուրանամ
նորից բացիր աչքերդ անհրապույր
նայիր իմ աչքերի մեջ կիսակույր
նայիր ու տես որ կա նրանց մեջ
սիրո անավարտ,անվերնագիր մի էջ
կլան ու կխնդան աչքերդ նորից
կխոստանան սիրել ինձ այդ oրից...

բայց հետո նորից կուզես ինձնից հեռանալ.
ու նորից բաղձալի ազատության հոտը զգալ.
ուզու՞մ ես գնա, բայց էլ երբեք չգաս.
էլ մի արի, մեկա նորից պիտի գնաս...
գնա, վայելիր քո ազատությունն ու ազատ սերը
թող քեզ տնտղեն ու գերեն ուրիշի աչքերը
և թեկուզ իմ սրտում այլևս սիրո գարուն չբացվի...
միևնույն է իմ սիրտն իր էությամբ քեզ պիտի սիրի :oy

otar
19.01.2007, 23:33
մանկական բանաստեղցությունների շարքից... :oy

Մայրիկ

Մայրիկ, ասել եմ ես մանկուց,
Մայրիկ, սիրել եմ քեզ մանկուց,
Բոլոր հոգսերը քեզ վրա են,
Բայց դու լռում ես, լռում,
Չիշտ է ես քեզ ջղայնացնում եմ,
Բայց միևնույն է, սիրում եմ,սիրում,
Միշտ դու ինձ կյանքում օգնում ես,
Ես հասկանում եմ, դու հոգնում ես,
Բայց միևնույն է, աշխատում ես,
Երբ գնում ես տանից դուրս,
Ես քեզ անչապ կարոտում եմ,
Իսկ երբ ետ ես դու դարնում,
Մայրիկ, մայրիկ եմ կրկնում
Ու համբուրում եմ, համբուրում,
Մայրիկ, ասել եմ ես մանկուց,
Մայրիկ, սիրել եմ քեզ մանկուց :

StrangeLittleGirl
20.01.2007, 00:14
Քրիստինե Պեպելյանին ասենք, թող այս բառերով երգի: Շատ ավելի հաջող են, գոնե անկեղծ են գրված :D

CactuSoul
20.01.2007, 17:52
Քրիստինե Պեպելյանին ասենք, թող այս բառերով երգի: Շատ ավելի հաջող են, գոնե անկեղծ են գրված :D
Կներեք, որ թեմայից շեղվում եմ, բայց, ի՞նչ ա, ուզում եք ասել, թե Քրիստինե Պեպելյանն ի՞նքն է գրում իր երգած «գլուխգործոցները»:lol :

Իսկ բանաստեղծությունն, իրոք որ, անկեղծ էր :angel
:)

StrangeLittleGirl
21.01.2007, 14:13
Կներեք, որ թեմայից շեղվում եմ, բայց, ի՞նչ ա, ուզում եք ասել, թե Քրիստինե Պեպելյանն ի՞նքն է գրում իր երգած «գլուխգործոցները»
Իհարկե ոչ: Դրա համար եմ ասում «թող այս բառերով երգի», ոչ թե «թող այս բառերով երգ գրի»:
Բայց չէ՛, իրոք դա էլ կարելի է երգ դարձնել: Էս Արմուլիկի բանաստեղծությունները ոնց որ հատուկ երգելու համար գրված լինեն:

otar
22.01.2007, 21:02
:oy
քառյակիկ
***
Ամեն անգամ ինձ ասում ես,
Որ չես անի էլ այդպես.
Ինձ խենթի նման... ատում ես,
Բայց չես գտնի էլ ինձ պես:
***
հեչ

նստած ես լուռ, միայնակ,
մտքերի մի մեծ քանակ
պտտվում է գլխիդ մեջ,
ի՞նչ ես անում, ոչինչ, հեչ
նստած ես...

կանգնած ես, մի քայլ առա՞ջ
թե՞ հետ, ձա՞խ կամ էլ... ա՞ջ
սկսե՞ս արդյոք կյանքի նոր էջ
ի՞նչ ես անում դու հիմա, հեչ
կանգնած ես...

տեսնու՞մ ես ինչ դաժան է
ու ինչ գեղեցիկ է կյանքը,
անիմաստ կյանքի մահն էժան է.
նրա գինն է դրախտային խաբկանքը:

արի, արի փորձենք
հասկանալ մարդկանց եսասեր...
էությունը, որ ծնում է սեր
ի՞նչ անենք
հեչ, արի փորձենք...

արի, արի սպասենք
մեր կյանքի գնացքին
հետևելով մեր ընկերոջ հայացքին
ի՞նչ անենք
արի սպասենք...

ու թեև գնացքը այդ դեռևս չկա
հուսանք, հուսանք,որ մի օր այն կգա
մեր ընկերոջ հայացքը նորից կժպտա
ու իր լուռ ժպիտը մեզ սեր ու հույս կտա...

հուսանք, որ այրված թևերը մեր
մի օր կբուժվեն ու թողնելով լոկ ստվեր`
կտանեն մեզ մեր հին ընկերոջ մոտ
ճամփեքով ամայի, ճամփեքով երազկոտ...

և արի պոկենք ծանր կապանք
ես քեզ հետ եմ, արի գնանք`
մեր ապագային տալով նոտ կյանք
մնում ենք ինչ կանք
հեչ, արի ՀՈւՍԱՆՔ...

StrangeLittleGirl
22.01.2007, 21:05
Լավ էր, բայց մի քիչ անհարթ էր :P Բայց հավեսն էր

Arisol
22.01.2007, 21:18
Արմ ջան, ուզում ես հավատա, ուզում ես՝ չէ, բայց երևի կյանքումս առաջին երկար ոտանավորներ, որը մի անգամ կարդալով լրիվ հասկացել եմ :D : Լավն էր, առավել ևս, որ «հեչ» բառն իմ սիրած բառերից ա:hands :

otar
22.01.2007, 21:20
մերսիներ... :love

StrangeLittleGirl
22.01.2007, 21:23
Հա՛, մոռացա ասել: Էդ «հեչը» հավեսով համուհոտ էր տալիս բանաստեղծությանը, շունչ էր տալիս:

PoeT
15.02.2007, 20:34
Հեդաքքիրա
Ա՜խ, եթե ես էլ գրել իմանայի...

Koroleva
16.02.2007, 13:36
Հեդաքքիրա
Ա՜խ, եթե ես էլ գրել իմանայի...
գրել իմանալ կամ չիմանալ չի լինում, ուղղակի ցանկացած մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նրան խեղդում է զգացմունքի օվկիանը և ստիպում ձեռքը վերցնել գրիչը…
եթե դու դեռ չես վերցրել գրիչը, ուրեմն դեռ ամեն ինչ առջևում է…:)

otar
12.08.2007, 17:18
Սիրում եմ...
Որքան բան կա այս երկու բառի մեջ
Այո երկու, որովհետև ՔԵԶ չեմ սիրում
Սիրում եմ...
Ասում եմ ես ու բացում եմ սպիտակ էջ
Այո սպիտակ, արյունոտ էջեր էլ չեմ ուզում
Սիրում եմ...
Նրան...ով այդքան ԴՈւ ես...ԵՍ եմ...բոլորս
Այո բոլորս, մասնատվածությունից հոգնել եմ
Սիրում եմ...
Նույնիսկ երբ այստեղ շատ վատ է անցնում օրս
Այո սիրում եմ, չէ որ իզուր չի, որ ծնվել եմ
Ծնվել եմ...
Հենց այստեղ! Հենց այդ օրը, հենց այդ ժամին
Կսիրեմ ու կլինեմ նվիրված նրան միշտ
Սիրել եմ...
Ու կսիրեմ նրան, ով այդքան ԴՈւ չես այս պահին
Նրան, ում բոլոր սխալները համարել եմ ճիշտ
Նրա անունն է Հայաստան.

Selene
12.08.2007, 17:25
Ինչքան լավն էր, otar ջան: Ապրե՛ս:)
Ես էլ եմ սիրում:love:love

Ծով
12.08.2007, 17:26
Ինձ էլ դուր եկավ...:love

otar
12.08.2007, 17:28
շնորհակալ եմ :) :love

PoeT
12.08.2007, 18:23
2–րդ անգամ կարդալուց հետո, մոտավերապես հասկացա։ Վատ չէր ։Ճ

otar
18.02.2008, 20:51
բարև

...նայեցի նրան, ժպտացի... "բարև"
նա հեգնանքով նայեց ինձ, հագավ իր վերարկուն ու դուրս թռավ...
ես մտածեցի "կորիր ԱՉՔԻՑՍ" բայց չհամարձակվեցի բարձրաձայն ասել
չնայած ես ՈՉԻՆՉ չասացի, նա գնաց: Ամեն օր, մտածում ու սպասում էի նրան.
սպասում էի միշտ... երբ փողոցով միայնակ քայլում էի ... մտածում էի, որ
նա կգա ու դեմքիս մաշկը, որ -14 ջերմաստիճանից սառցակալել էր, կտաքանա,
սառույցը խալվի... ապա նա խպվի շուրթերիս. շուրթերս նույնպես կջերմանան ու խալվեն` անհետանալով նրա տաք ու ԱՂԻ համբույրի մեջ... հետո նա նորից կգա... կդիպչի այտիս... հետո շուրթերիս...
հետո կսահի վզիս վրայով. կմխրճվի սրտիս մեջ.
ես ընդամենը նայեցի նրան ու ասացի "բարև ԱՐՑՈւՆՔ"
իսկ նա հեգնանքով նայեց ու հերացավ...

...նայեցի նրան, ժպտացի... "բարև"
նա նույնպես ինձ հեգնանքով նայեց, ու ... հեռացավ
ես մտածեցի "ինչու՞" բայց չհամարձակվեցի հարցնել
ամեն անգամ նա գալիս ու գնում էր, ու ես ամեն գալուց երջանիկ էի
իսկ գնալուց ստիպված էի հրաջեշտ տալ ԱՐՑՈւՆՔներիս.
ու ես չէի էլ նկատում թե նա ինչպես էր գալիս... էդ էր մնում
պակաս նկատեի թե ինչպես էր հեռանում. ես գիտեմ որ ես էի
մեղավոր, ես գիտեմ որ ես էի նրա հեռանալու պատճառը, գիտեմ
որ ես էի նրան նեղացրել. փոթորիկ էր, ու ես երջանկության
ծովի մեջ լողալիս խորտակվում էի, իսկ նա` այդ ծովի լիիրավ տիրակալը,
նույնիսկ չէր էլ փորձում փրկել ինձ. Նա գալիս ու գնում էր...
Առանց Հրաժեշտի.
Հազիվ կոտրելով փոտորիկն ու ալիքները, ես լողում էի.
ես ընդամենը նաեցի նրան ու ասացի "բարև ՍԵՐ"
իսկ նա հեգնանքով նայեց ու հեռացավ...

Լուսաբեր
16.05.2010, 14:18
Էս ինչ լավն էր ու հավես կարդացվող :roll

otar
17.06.2012, 12:52
-կարմիր խնձոր ունեմ
ուզո՞ւմ ես տամ քեզ
-խնձորդ քեզ պահի
տանձ ունեմ...
-սպիտակ նժույգ ունեմ
գա՞մ տանեմ քեզ
-նժույգդ քեզ պահի
ավտո ունեմ...
-քո խնձորը իմ տանձին չի
-ձիաուժդ շարժիչիս չի

otar
17.06.2012, 13:00
ես կգամ... ես կգամ

քո ճահիճ
մտքերի համար
ծիլեր կտամ
քո չորացած
հոգու համար
ջրեր կտամ

ես կգամ... ես կգամ

քո դահիճ
մտքերի համար
դանակ կտամ
քո ստորացած
եսի համար
ես կտամ...

ես կգամ... ես կգամ

մոռացված
ու չսպասված
քեզ հյուր կգամ
կործանված
բայց չսպանված
ես լուռ կգամ

ես կգամ... ես կգամ

քո կիսաբաց
դռան միջից
ներս կգամ
քո կիսափակ
սրտի միջից
դուրս կգամ

ես կգնամ... ես կգնամ