PDA

Դիտել ողջ տարբերակը : Արքայի ճառը / The King’s Speech / Король говорит!



Skeptic
23.01.2011, 21:11
Արքայի ճառը / The King’s Speech / Король говорит!

http://img546.imageshack.us/img546/7213/thekingsspeech2011.jpg

ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ավստրալիա, 2010
Ռեժիսոր` Թոմ Հուփեր
Սցենարիստ` Դեվիդ Սայդլեր
Դերերում` Քոլին Ֆերթ, Հելենա Բոնեմ Քարթեր, Ջեֆրի Ռաշ
Ժանրը` պատմական դրամա
Տևողությունը` 118 րոպե
IMDb-ի միջին գնահատականը` 8.5 (http://www.imdb.com/title/tt1504320/)
RottenTomatoes-ի գնահատականը` 96% (http://www.rottentomatoes.com/m/the_kings_speech/)

Ֆիլմում պատմվում է Ջորջ VI-ի` Միացյալ Թագավորության ներկայիս թագուհի Եղիսաբեթ II-ի հոր գահակալմանը նախորդող իրադարձությունների մասին: Ջորջ V-ի մահից հետո շատ չանցած նրա ավագ որդին` Էդվարդ VIII-ը, ամուսնալուծված կնոջ հետ ամուսնանալու և Մեծ Բրիտանիայի արքայի տիտղոսը կրելու անհամատեղելիության պատճառով, ստիպված հրաժարվում է գահից, որը պետք է անցնի Ջորջին: Սակայն վերջինիս կակազը և բարդույթները խանգարում են հրապարակային ելույթների ժամանակ վստահ և ազդեցիկ ճառեր ասելուն: Դա, բնականաբար, խոչընդոտելու է նրա` որպես թագավորի կայացմանը, այդ պատճառով էլ նա դիմում է բուժման ոչ ավանդական մեթոդներ կիրառող լոգոպեդ Լայոնել Լոգին…


Դասական կինեմատոգրաֆի բոլոր սիրահարներին խորհուրդ եմ տալիս անպայման դիտել:




Բավական բարձր որակով կարող եք դիտել այստեղ: (http://www.putlocker.com/file/105RXCDXUIIOW00KG#)

Yellow Raven
24.01.2011, 16:37
Աշխատող տոռենտի լինկ կտա՞ս;)

Դարք
24.01.2011, 16:42
Աշխատող տոռենտի լինկ կտա՞ս;)

եթե կարաս ինձ էլ ու անգլերեն լեզվով :))

Skeptic
24.01.2011, 16:46
Աշխատող տոռենտի լինկ կտա՞ս;)

Վինչեստրիս խիստ սահմանափակ ծավալի պատճառով տոռենտներից չեմ օգվում.. :(
Բայց սրանք /1 (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3387905), 2 (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3387497), 3 (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3386351), 4 (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3386296)/ կարող ա պետք գան:

Yellow Raven
24.01.2011, 16:53
Վինչեստրիս խիստ սահմանափակ ծավալի պատճառով տոռենտներից չեմ օգվում.. :(
Բայց սրանք /1 (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3387905), 2 (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3387497), 3 (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3386351), 4 (http://rutracker.org/forum/viewtopic.php?t=3386296)/ կարող ա պետք գան:

Լավ էս կինոն էդքան էլ շտապ չի, թող նորմալ ռուսերեն թագմանեն, հետո կքաշեմ :)

Ռուֆուս
24.01.2011, 16:53
Ես համբերատար կսպասեմ, մինչև DVDrip-ը դուրս գա :)

Skeptic
24.01.2011, 16:54
Կամ սա (http://dht-tracker.org/forum/viewtopic.php?t=73156)

Դարք
24.01.2011, 16:58
հետաքրքիր ֆիլմ ա երևում :))

Skeptic
24.01.2011, 17:01
Ես համբերատար կսպասեմ, մինչև DVDrip-ը դուրս գա :)

Ապրիլի 29-ից ոչ շուտ: (http://www.tv.com/the-kings-speech-dvd-release-date-announced-%2Bblu-ray/webnews/268424.html)

Ռուֆուս
24.01.2011, 17:04
ժողովուրրդ էն ո՞ր կայքն էր, որ առանց գրանցվելու ցանկացած կայքի տոռենտի մոտք էր տալիս

www.blackget.com

Ապրիլի 29-ից ոչ շուտ: (http://www.tv.com/the-kings-speech-dvd-release-date-announced-%2Bblu-ray/webnews/268424.html)

Հա, ինչ անեմ, նույն ձևի Սև Կարապին եմ սպասում :P

ivy
26.01.2011, 00:20
Նայեցի նոր :)
Որոշել էի, որ չեմ նայելու, բայց որ տեսա Օսկարի 12 նոմինացիա ունի, մտածեցի՝ արժի նայել: Ու իսկապես արժեր:
Էս ֆիլմը վկայում է նրա մասին, որ կարելի է երկու ժամ առանց մի վայրկյան պոկվելու ֆիլմ նայել, որտեղ ոչ էքշըն կա, ոչ արկած, ոչ գաղտնիք, ոչ խճճված պամություն, ոչ էրոտիկա, ոչ հատուկ էֆեկտներ, ոչ էլ ուրիշ հոլիվուդյան ֆինտիֆլուշկա: Մաքուր, սիրուն, ուղիղ ֆիլմ, որը նայելիս մեծ բավականություն ես ստանում:

Պատմությունը թեև թագավորի մասին է, բայց էստեղ գլխավոր հերոսը թագավորական կյանքի հետևում կանգնած սովորական մարդն է՝ իր անձնական խնդիրներով, վախերով, անհամարձակությամբ... և կակազով: Ու պատմությունը հոգատարության, վստահության և լավ ընկերության մասին է, որը ավելի բուժիչ կարող է լինել, քան որևէ դեղ կամ թերապիա:

Դերասաններն էլ արտակարգ են:
Colin Firth-ը մի ամսից հաստատ տուն կգնա Օսկարով, առանց կասկածի:
Helena Bonham Carter-ը, ինչպես միշտ փայլում է՝ առանց անգամ մեծ ջանքերի: Ինքը ուղղակի տաղանդի մարմացում է, ու ինչ դեր էլ խաղա՝ հրաշքների աշխարհում Ալիսային ատող հաստագլուխ կարմիր թագուհի, թե լրիվ իրական բրիտանական աշխարհի նրբաճաշակ թագուհի, ինքը հոյակապ է ու շատ բնական իր դերում:
Geoffrey Rush-ը նույնպես շատ լավն է ֆիլմում: Թեև համոզված չեմ, որ կկարողանա Օսկարը խլել Christian Bale-ից ("The Fighter"), բայց միևնույն է ինքն ընտիր է իր դերում:

Շնորհակալություն Ռուֆուսին՝ օնյալն դիտումի լինքը տրամադրելու համար: :)

ivy
26.01.2011, 00:58
Շնորհակալություն Ռուֆուսին՝ օնյալն դիտումի լինքը տրամադրելու համար: :)

Սխալվել եմ, ոչ թե Ռուֆուսին, այլ Gardmanian-ին :oy
Բայց դե, լավ, Ռուֆուսին էլ համենայնդեպս շնորհակալություն, ինչի առիթը բաց թողնեմ մոդերին պադլիզայություն անելու :))

Claudia Mori
06.03.2011, 16:46
Ամենահզոր հատվածը՝ երբ ուսուցիչը միացնում է հին ձայնագրիչը եւ արքան իր ձայնը չլսելով սահուն կարդում է...փշաքաղվել էի

Դեկադա
06.03.2011, 17:01
Լավ ֆիլմա, Օսկարին արժանի էր: :)

Enigmatic
09.03.2011, 04:14
Այվիի հետ լռիվ համաձայն եմ, շատ-շատ լավ ֆիլմ ա, իրոք արժեր լավագույնը համարվելուն, դերասանական խաղն էլ ընտիր էր, գլխավոր դերակատարի մասին էլ չեմ ասում: էն ֆիլմերիցա, որ կարաս մի քանի անգամ դիտես,:)

impression
09.03.2011, 08:51
շատ կանխագուշակելի ֆիլմ էր, ինձ հնարավոր ա դուր գար, եթե սովորական շարքային կինո լիներ, այլ ոչ թե Օսկարակիր
նայեցի, վերջացավ, ներվայնացա, որ դրա կմկմոցն ու հայհոյանքները էրկու ժամ անտեղի տեղը լսեցի

Ֆրեյա
09.03.2011, 11:13
շատ կանխագուշակելի ֆիլմ էր, ինձ հնարավոր ա դուր գար, եթե սովորական շարքային կինո լիներ, այլ ոչ թե Օսկարակիր
նայեցի, վերջացավ, ներվայնացա, որ դրա կմկմոցն ու հայհոյանքները էրկու ժամ անտեղի տեղը լսեցի

Իմփռեշն, ո՜նց եմ ես քեզ սիրու՜մ.... :))

EgoBrain
25.03.2011, 20:22
Ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչի են էս ֆիլմը այդքան գովերգում: Այո, վատը չէր,հատկապես դերասանական խաղը շատ լավն էր, բայց դե չափից շատ ավելորդ դրամատիզմ էր մեջը մտցրած:

davidus
18.04.2011, 19:22
Արդեն դուրս ա եկել BlueRay-ը, հետևաբար՝ rip-երն էլ հետը :))

Էստեղ (http://nnm-club.ru/forum/viewtopic.php?t=318298) ընտիր որակով կա: Հիմա սա եմ քաշում: Ես էլ էի սպասում նորմալ որակին:


Качество видео: BDRip [H.264/LQ-720p]
Видеокодек: MPEG-4 AVC/H.264
Размер кадра: 1280 x 720 (1.778)
Битрейт видео: ~2 282 kb/s
Аудиокодек: AC3 5.1
Битрейт аудио: 448 kb/s

Սեմփլը՝ այստեղից (http://multi-up.com/464509)

Ռուֆուս
02.05.2011, 00:17
Երկար, ձանձրալի, կանխատեսելի ֆիլմ :) Դերասանական կազմը հոյակապ էր, բայց 4 օսկարը մենակ դերասանական կազմի համար արդեն չափազանցություն էր :beee

Դե սրա ինչն են էդքան գովում, չեմ հասկանում, լավ ֆիլմ էր, բայց արժանի չէ էդքան գովեստների :8

Katka
02.05.2011, 00:34
Վատը չէր ֆիլմը, օսկարակիր ֆիլմերին բնորոշ ստանդարտներով: Մի փոքր ուղղակի հետաքրքիր կլիներ, եթե ժամանակաշրջանը/պատմական տեսանկյունից/ ավելի լավ ներկայացվեր:

Ռուֆ, որ ասում էս կանխատեսելի էր ֆիլմը, ինչ նկատի ունես:

Ռուֆուս
02.05.2011, 00:39
Վատը չէր ֆիլմը, օսկարակիր ֆիլմերին բնորոշ ստանդարտներով: Մի փոքր ուղղակի հետաքրքիր կլիներ, եթե ժամանակաշրջանը/պատմական տեսանկյունից/ ավելի լավ ներկայացվեր:

Ռուֆ, որ ասում էս կանխատեսելի էր ֆիլմը, ինչ նկատի ունես:

Էն որ հենց սկզբից էլ գիտես, որ ամենավերջում երկար ու հաջողված ճառ ա ասելու: Գոնե էդ սկզբի ու վերջի արանքը մի քիչ հետաքրքիր լիներ :))

Barekendan
07.07.2011, 23:56
Դե պատմությունը ռուսական առաջին ալիքով վավերագրական ֆիլմի նյութ կարար լիներ, բայց օսկարակիր ֆիլմի չէր ձգում: "Թագուհի" ֆիլմի նման, հերթական՝ թագավորական ընտանիքի պատվերով «գովազդ»: Ընդհանուր առմամբ վատ ֆիլմ հաստատ չէր, բայց նախորդ տարիների օսկարակիրներից որոշների հետ համեմատած, էֆֆեկտը ֆիլմի մի տեսակ թույլ էր: Շատ դուրս էկավ Չերչիլի դերասանը, այ իրանով կենսանագրական ֆիլմ կարելի էր նայել: