PDA

Դիտել ողջ տարբերակը : Ի՞նչ էներգիայի հաշվին է Երկիրը պտտվում



aerosmith
23.01.2011, 12:55
Այս հարցը ինձ շատ է հետաքրքրում, թե Երկիրը որտեղից և ինչ տեսակի էներգիա է ստանում, որպեսզի պտտվի։ Ու ամենակարևորը այդ էներգիան ինչպես է կերպափոխվում մեխանիկականի?

Երվանդ
23.01.2011, 13:16
Այս հարցը ինձ շատ է հետաքրքրում, թե Երկիրը որտեղից և ինչ տեսակի էներգիա է ստանում, որպեսզի պտտվի։ Ու ամենակարևորը այդ էներգիան ինչպես է կերպափոխվում մեխանիկականի?

Ո՞ր պտույտը նկատի ունես:

Zhor(ARM)
23.01.2011, 13:37
Ո՞ր պտույտը նկատի ունես:

ինձ թվում է երկիրը իր առանցքի շուրջ:

aerosmith
23.01.2011, 13:39
Այո, հենց առանցքի շուրջ պտույտը, Թեև արեգակի շուրջ պտույտի մասին էլ կուզենայի իմանայի։

Պոզիտրոն
23.01.2011, 16:18
Այս հարցը ինձ շատ է հետաքրքրում, թե Երկիրը որտեղից և ինչ տեսակի էներգիա է ստանում, որպեսզի պտտվի։ Ու ամենակարևորը այդ էներգիան ինչպես է կերպափոխվում մեխանիկականի?
Դե իրականում այդ պտույտի համար անընդհատ էներգիա ստանալու կարիք չկա: Անհայտ պատճառներով(ասենք ինչ որ պայթյունից) Երկիրը ստացել է իր կինետիկ էներգիան, և քանի որ պտույտին խանգարող ոչինչ չկա այն հուր ու հավիտան կպտտվի::)Հեշտ է տեսնել, որ տարբերություն չկա դա առանցքային, թե՞ ուղեծրային պտույտն է:

aerosmith
23.01.2011, 18:08
Մի խոսքով այստեղ Արևի լույսը ոչ մի դեր չի խաղում հա՞՞
Իսկ էդ էներգիան ինչպես է փոխվել կինետիկի՞

Լեո
23.01.2011, 18:23
Էստեղ (http://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B5%D0%BC%D0%BB%D1%8F) և էստեղ (http://en.wikipedia.org/wiki/Earth) բավականին շատ հարցերի պատասխաններ կան :)

Պոզիտրոն
23.01.2011, 18:30
[QUOTE=aerosmith;2162264]Մի խոսքով այստեղ Արևի լույսը ոչ մի դեր չի խաղում հա՞՞
Իսկ էդ էներգիան ինչպես է փոխվել կինետիկի՞[/QUOTE
Իհարկե ոչ:
Դե կոպիտ օրինակ բերեմ ասենք մի մեծ մարմնի պայթյունից առաջացած բեկոր ա: Նու էդ դեպքում ասենք մի մեծ մարմնի ներքին էներգիայի մի մասն ա:

aerosmith
23.01.2011, 18:37
Իհարկե ոչ:
Դե կոպիտ օրինակ բերեմ ասենք մի մեծ մարմնի պայթյունից առաջացած բեկոր ա: Նու էդ դեպքում ասենք մի մեծ մարմնի ներքին էներգիայի մի մասն ա:
Լավ պարզ է, իսկ պոզիտրոն ջան սա ուղղակի դու վարկած ասեցիր թե հենց գիտականորեն ապացուցված գաղափար?

Պոզիտրոն
23.01.2011, 18:41
Լավ պարզ է, իսկ պոզիտրոն ջան սա ուղղակի դու վարկած ասեցիր թե հենց գիտականորեն ապացուցված գաղափար?
Բացի օրինակից ամեն ինչ էնպես ա ինչպես նշեցի: Այ իսկ օրինակի ճիշտ լինել չլինելը ոչ մեկ չգիտի, դա հենց տիեզերքի ձևավորման խնդրին ա հանգում:

Hermsbir
23.01.2011, 19:02
Էստեղ (http://ru.wikipedia.org/wiki/%D0%97%D0%B5%D0%BC%D0%BB%D1%8F) և էստեղ (http://en.wikipedia.org/wiki/Earth) բավականին շատ հարցերի պատասխաններ կան :)

Այո, ձեր տված լինքերը իրոք հրաշալի են! Ոնց եք կարողացել գտնել այնպիսի տեղ որտեղ կան այսքան բազմաթիվ հարցերի պատասխաններ? Այստեղ կա ամեն ինչ! Ինֆորմացիա մթնոլորտի, ջրոլորտի, կենսոլորտի կառուցվածքի, Երկրի առաջացման վարկածների, ներքին կառուցվածքի մասին! Չկան միայն մանր-մունր հարցեր, ասենք թե <Ի՞նչ էներգիայի հաշվին է Երկիրը պտտվում>, բայց դե մեզ դա չի հետաքրքրում, չե ?

Վիշապ
23.01.2011, 20:07
Լավ մի հատ «հրաշալի լինկ» (http://ru.wikipedia.org/wiki/%D0%98%D0%BD%D0%B5%D1%80%D1%86%D0%B8%D1%8F) էլ ես տամ:

Հեղինե
12.05.2011, 19:43
Երկիրը արեգակի շուրջը պտտվում է գրավիտացիոն ուժերի միջոցով

eduard30
10.03.2013, 19:31
Առանց «ինֆորմացիա» էներգիա գոյություն չունի :)

Sambitbaba
11.03.2013, 00:08
Մի հարց էլ ես ունեմ, գուցե մեկը գիտի՞ պատասխանը:

Ժամանակին մի տեղ կարդացել եմ, որ այնպիսի մարմինները, ինչպիսին մոլորակներն են, - իրենց առանցքի և իրենց արևի շուրջ պտտվել կարողանալու համար, պետք է կենտրոնում դատարկ լինեն: Իսկ մեզ սովորեցրել են, որ երկրագունդը լիքն է:

Ո՞րն է ճիշտը:

Artgeo
11.03.2013, 00:51
Դե իրականում այդ պտույտի համար անընդհատ էներգիա ստանալու կարիք չկա: Անհայտ պատճառներով(ասենք ինչ որ պայթյունից) Երկիրը ստացել է իր կինետիկ էներգիան, և քանի որ պտույտին խանգարող ոչինչ չկա այն հուր ու հավիտան կպտտվի::)Հեշտ է տեսնել, որ տարբերություն չկա դա առանցքային, թե՞ ուղեծրային պտույտն է:

Հուր-հավիտյանը մի քիչ վիճելի ա: Ինչքան գիտեմ, դանդաղում ա: