Դիտել ողջ տարբերակը : Ակումբի անդամների տպագրած գրքերը
Առաջարկում եմ այստեղ գրել, թե ակումբի անդամներից ով ինչ գիրք է հրատարակել, որ թվականին և ինչ տպաքանակով, վաճառվում է արդյոք գրախանութներում, ինչ արժե և մինչև հիմա քանի հատ է վաճառվել:
Ես տպագրել եմ 2 գիրք.
1. "Վարդանանց պատերազմի որոշ դրվագների վերլուծություն", Երևան 2003,
2. "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք (http://hy.wikipedia.org/wiki/Հայ_ժողովրդի_ռազմական_տարեգիրք)", Երևան 2007-2009:
Առաջին գիքրս նվիրված է Վարդանանց պատերազմին: Հայ ժողովրդի մղած բազմադարյան և հերոսական էջերով հարուստ ազատագրական պայքարի պատմության ընթացքում Վարդանանց պատերազմը ունի առանձնահատուկ տեղ, քանի որ ոչ միայն նրա մասին շատ է խոսվել, այլև արտահայտվել են տրամագծորեն խիստ հակառակ կարծիքներ: Ընդ որում, բոլոր տեսակետներն էլ հիմնավորել են այնքան հեղինակավոր ուսումնասիրողներ, որ փորձել նոր բան ասելն ամենաքիչը անհամեստ կհնչի: Այնուհանդերձ, ուսումնասիրելով Եղիշեին և Փարպեցուն, դրանցում բերված փաստերի վերլուծության արդյունքում հանգեցի եզրակացությունների, որոնք թույլ են տալիս վերանայել Վարդանանց պատերազմի որոշ դրվագներ և տեսակետներ: Աշխատանքի հիմքում դրել եմ վերջին տասնամյակների Հայոց պատմության նորագույն նվաճումները, ինչպես նաև, որը թերևս ամենակարևորն է, ուսումնասիրությունը կատարել եմ ռազմական պատմության մեջ կիրառվող մեթոդոլոգիայի և ռազմական պատմությանը նվիրված աշխատությունների հայտնած տվյալները հաշվի առնելով: Գիրքը տպագրվեց 2003 թ-ին, 100 օրինակով, գրախանութներում ներկայացվեց շատ կարճ ժամանակ և սպառվեց: Նոր հրատարակություն գիրքը չունեցավ, քանի որ նրանում հայտնված տեսակետները հետագայում հիմնականում իրենց տեղը գտան "Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք" աշխատության 14-րդ հատորում: Զուտ տնտեսական առումով նախագիծն իրեն արդարացրեց, բայց ավելի կարոևր էր այն, որ այս` ըստ էության առաջին փորձը ինձ թույլ տվեց առավել արդյունավետ կերպով հրատարակել երկրորդ աշխատությունս` Տարեգիրքը:
Երկրորդը գիրքս` Տարեգիրքը, բավականին գիտեք: Ինչի մասին է գիրքը, ակումբի հիմնական մասը շատ լավ գիտի, դե վերնագիրն ինքն էլ հուշում է: Գիրքը սկսել է տպագրվել 22.01.2007 թ-ին, իսկ ավարտվել է` 22.01.2009 թ-ին: 70 հատորները տպագրվել են 100 օրինակով, ամեն մի հատորը խանութում դրված է 1.200 դրամով: Հիմնականում վաճառվել է և, զուտ տնտեսական առումով, նախագիծն իրեն լիովին արդարացրել է: Ավելորդ էլ է ասել, որ անչափ գոհ եմ նաև գրքի բովանդակային մասից, քանի որ այն զգալիորեն օգնեց Հայ ժողովրդի ռազմական պատմության լուսաբանմանը և յուրօրինակ իմպուլս հանդիսացավ այդ թեմայով նոր աշխատանքների ի հայտ գալուն` խոսքը վերաբերվում է պարոնայք Դեմոյանի, Մարտիկյանի և Գևորգյանի աշխատություններին:
My World My Space
22.01.2011, 12:04
2003թ. տպագրել եմ "Բազմակետեր..." բանաստեղծությունների ժողովածուն 500 օրինակով: Ամբողջ տպաքանակը նվիրել եմ արդեն.....
Ես էլ եմ նման մի բան արել. 2008 թվին ,բանաստեղծությունների ժողովածու՝ «Արևին» վերնագրով: Բարեկամս համոզեց, ինքն էլ կազմակերպեց ամեն ինչ՝սկսած տպատառ տեքստը հավաքելուց, վերջացած՝մի քանի գրախանութներում դնելով: Մի երեք տասնյակ օրինակ վաճառվել է, ճշգրիտ թիվը չգիտեմ: Հաճույքով նվիրում եմ: Եթե մի օր գամ հանդիպման, ձեզ էլ կնվիրեմ: Ով որ կուզի: :oy

Ես կուզեմ :)
Ես կուզեմ :)
+1 Ես էլ :oy
Անկեղծ ասած հիասթափված եմ :( , Կարծում էի ամենաքիչը երկու - երեք տասնյակ գիրք տպած հեղինակների հետ կծանոթանամ այս թեմայում:
Անկեղծ ասած հիասթափված եմ :( , Կարծում էի ամենաքիչը երկու - երեք տասնյակ գիրք տպած հեղինակների հետ կծանոթանամ այս թեմայում:
Իսկ գրեթե վեց հազար գրառում հրապարակած հեղինակի հետ չէի՞ք ցանկացա ծանոթանալ :): Անկեղծ ասած:
Իսկ գրեթե վեց հազար գրառում հրապարակած հեղինակի հետ չէի՞ք ցանկացա ծանոթանալ :): Անկեղծ ասած:
Շատ կցանկանայի: Երեք հազար գրառում էլ կատարած լիներ, նորից կշարունակեի ցանկանալ: :) :)
Ակումբի հանդիպումներին չենք տեսնե?լ: Ես ընդամենը 2 անգամ եմ եկել:
Իսկ հեռակա կարգով ծանոթ ենք: Ես միշտ հետաքրքրությամբ կարդում եմ քո գրառումները: :)
CactuSoul
26.01.2011, 18:35
Ծովը, երևի, վերջին օրերին ակումբում չի եղել, impression-ն էլ համեստորեն լռում է:sulel…
Ծովը, երևի, վերջին օրերին ակումբում չի եղել, impression-ն էլ համեստորեն լռում է:sulel…
Սա էլ Ծովի գիրքի մասին թեման (http://www.akumb.am/showthread.php/42097-%D4%BE%D5%B8%D5%BE%D5%AB%D5%B6%D5%A1%D6%80-%D4%B2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6.-%C2%AB%D5%8F%D5%A5%D5%9B%D5%BD-%D5%B8%D6%80-%D5%AC%D5%BC%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4%C2%BB?highlight=%D4%BE%D5%B8%D5%BE%D5%AB%D5%B6%D5%A1%D6%80+%D4%B2%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B9%D5%B5%D5%A1%D5%B6):) Որ Մալխասը շատ չհիասթափվի:))
Անկեղծ ասած հիասթափված եմ :( , Կարծում էի ամենաքիչը երկու - երեք տասնյակ գիրք տպած հեղինակների հետ կծանոթանամ այս թեմայում:
Այ ախպեր, այստեղ հիմանականում ջահել մարդիկ են հավաքված... դեռ չեն հասցրել այդքան :)
Այ ախպեր, այստեղ հիմանականում ջահել մարդիկ են հավաքված... դեռ չեն հասցրել այդքան :)
Ես նաև դուխ եմ տալիս, որ անպայման տպեն: :) Էն Կարեն Անտաշյանից շատերը վատ չեն, մինչդեռ նա ներկայանում է որպես պատրաստի, շատ խորը մտքեր արտահայտող մոդայիկ գրող, իսկ մերոնք համեստորեն լռում են :)
Ես նաև դուխ եմ տալիս, որ անպայման տպեն: :) Էն Կարեն Անտաշյանից շատերը վատ չեն, մինչդեռ նա ներկայանում է որպես պատրաստի, շատ խորը մտքեր արտահայտող մոդայիկ գրող, իսկ մերոնք համեստորեն լռում են :)
Մալխաս ջան, չգիտեմ՝ աչքովդ ընկել ա, թե չէ, էս էլ անտաշյանի մասին թեման (http://www.akumb.am/showthread.php/49929-%D4%B1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B7%D5%A1%D5%BF.-%D5%BA%D5%B8%D5%A5%D5%A6%D5%AB%D5%A1-78?highlight=%D4%B1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B7%D5%A1%D5%BF): Ակումբում՝ իրանց ստեղծագործող չհամարող շատերը կան, որոնց սովորական, պահի տակ ձեռի հետ կատարված գրառումները հավաքենք իրար գլուխ ու դնենք Անտաշյանի գրքի կողքը, պռաժեկտրի պես լույս կտա:

Կուկ ջան, Անտաշյանի ստեղծագործությունների թեմային չեմ մասնակցել, բայց բոլոր գրառումները կարդացել եմ: Ես էլ եմ այն կարծիքին, որ ակումբում կան շատերը, որոնք նույնիսկ եթե չեն էլ ստեղծագործում, այնքան գեղեցիկ են շարադրում իրենց գրառումները (Օրինակ Արևածագը, գրում է կարճ, գեղեցիկ և բովանդակալից), որ շատ գրողներ կարող են օրինակ վերցնել նրանցից: Իսկ Անտաշյանի դեմ բան չունեմ: Երիտասարդ է, ժամանակի ընթացքում գուցե սովորի գրել ու ոճ ձեռք բերի: Ուղղակի նրան չպետք է ներկայացնեին, որպես յուրահատուկ գրող այն դեպքում, երբ նա նույնիսկ որպես սովորական գրող չի ձևավորվել:
Օֆ-օֆ, ժող, ինչի՞ հետևից եք ընկել: Հա, ես էլ եմ գիրք տպելու, բայց նախ հասկանանք, որ էդ գիրք տպելս չի նշանակելու, որ ես սուպեր-պուպեր գրող եմ, իսկ գիրք տպած չլինելս էլ չի նշանակում, որ սուպեր-պուպեր գրող չեմ... հա, ի՞նչ էի ասում: Ներկայումս կարող են գրքեր տպել զանազան Անինաներ, որովհետև չկա գրաքննության ինստիտուտ, գիրք տպելը կապված է միայն ու միայն մի փոքր գումար ունենալու հետ: Արդյունքում էնքան բռակ գրքեր ենք տալիս, որ... Մի խոսքով: Էդ չի կարևորը ժող ջան, ընթերցող ունենալն ու արվեստ ստեղծելն ա կարևորը, իսկ ներկայումս ստեղծած արվեստը հանրությանը ներկայացնելու բազում ուրիշ միջոցներ կան, գիրք տպելը չափանիշ չի:
Սիրելի Մալխաս, իսկ դու ինչու՞ քո հրատարակած գրքի ( գրքերի՞) մասին ոչինչ չես գրում : :think
Կուկ ջան, Անտաշյանի ստեղծագործությունների թեմային չեմ մասնակցել, բայց բոլոր գրառումները կարդացել եմ: Ես էլ եմ այն կարծիքին, որ ակումբում կան շատերը, որոնք նույնիսկ եթե չեն էլ ստեղծագործում, այնքան գեղեցիկ են շարադրում իրենց գրառումները (Օրինակ Արևածագը, գրում է կարճ, գեղեցիկ և բովանդակալից), որ շատ գրողներ կարող են օրինակ վերցնել նրանցից: Իսկ Անտաշյանի դեմ բան չունեմ: Երիտասարդ է, ժամանակի ընթացքում գուցե սովորի գրել ու ոճ ձեռք բերի: Ուղղակի նրան չպետք է ներկայացնեին, որպես յուրահատուկ գրող այն դեպքում, երբ նա նույնիսկ որպես սովորական գրող չի ձևավորվել:
Չուկ ջան, լիովին համամիտ եմ քեզ հետ: Դրա համար էլ խնդրել էի նշել, թե ինչ արժե և ինչպես է վաճառվում խանութներում:
Սիրելի Մալխաս, իսկ դու ինչու՞ քո հրատարակած գրքի ( գրքերի՞) մասին ոչինչ չես գրում : :think
Սիրով պատասխանեմ :)
Երկու գիրք եմ առայժմ գրել և հրատարակել:
1. Քսան հազար տաղանդ Ծոփքի համար 2006 թ
Տպաքանակը - 1000, մոտ 550 հատ վաճառվել է , մոտ 300 հատ նվիրել եմ, մնացածը դեռ մնում է: Արժեքը 2500 դրամ: Սա իմ առաջին գիրքն է և երբ այսօրվա աչքերով եմ նայում այնքան էլ լավ կարծիքի չեմ գալիս դրա մասին: :) Մանավանդ առաջին 50 - 80 էջը գրված է շատ վատ: oy Սկսել եմ խմբագրել, որպեսզի նորմալ տեսքի գա: Ի մեծ զարմանս ինձ ընթերցողներից շատերը չեն կիսում այդ կարծիքը : Վերջերս մեկն ասած, որ սա Տիգրան Մեծից ավելի լավն է, մյուսը դրանից առաջ կարծիք էր հայտնել, որ բարդ է գրված պետք է ավելի պարզ գրել: Ես մեղմ ասած համաձայն չեմ այս տեսակետների հետ:
2. Տիգրան Մեծ 2010 թ
Տպաքանակը 500 (գրքում սխալմամբ նշված է 100 ). արժեքը 5000 դրամ, վաճառվել է մոտ 130 հատ, մի 100 հատ նվիրած կլինեմ:
Ի տարբերություն առաջին գրքի մասնագետներն այս գրքին գեղարվեստական թերություններ չեն վերագրում:
Malxas ջան, մի անհամեստ խնդրանք/ցանկություն - Եթե քո "Ծոփք"-ը այլևս տնտեսական նշանակություն չունի, գուցե ակումբում մաս-մաս տեղադրես այն - հետաքրքիր կլինի համենայն դեպս ինձ համար: Ի դեպ, ասեմ անկեղծ, վերնագիրն ինձ դուր չի եկել :oy

Վերնագիրը շատերին դուր չի եկել, նույն թվում և ինձ: Ամենաշատը դժվարանում եմ հերոսների անուններն ու գրքերի վերնագրերն ընտրելիս: Լիոն ջան, գիրքը հիմ ա էլ տնտեսական նշանակություն ունի, բայց դա չի նշանակում, որ չեմ կարող իմ ընկերներին նվիրել: Ֆորումում տեղադրելն էլ վնաս չեմ համարում դրան: Ուղղակի, ինչպես արդեն ասացի, գիրքը նորից խմբագրում եմ, որը որակապես բավական տարբերվում է առաջին հրատարակությունից: Առաջին գլուխը կտեղադրեմ հավանաբար եկող շաբաթվանից: Գրքի սյուժեն հետաքրքիր է: Դա հանրահայտ պատմություն է, որը գրված է հայկական տեսանկյունից:
Գոնե ընդհանուր խոսքերով կասես, որ "հանրահայտ պատմությունն" է ընկած գրքի հիմքում?
Գոնե ընդհանուր խոսքերով կասես, որ "հանրահայտ պատմությունն" է ընկած գրքի հիմքում?
Կրասոսի հանրահայտ արշավանքն է դեպի Պարթիա, որի մեջ մեծ դեր է խաղացել Արտավազդ Երկրորդը:
Rhayader
28.01.2011, 05:19
Նախաինստիտուտային վախտերս համակարգչային անվտանգության գրքույկ եմ հրատարակել՝ «Защита от компьютерных вирусов»: Լավն էր, մի քանի տասնյակ օրինակ: Բոլորը նվիրեցի:))
Նախաինստիտուտային վախտերս համակարգչային անվտանգության գրքույկ եմ հրատարակել՝ «Защита от компьютерных вирусов»: Լավն էր, մի քանի տասնյակ օրինակ: Բոլորը նվիրեցի:))
Դե որ տենց ա, տենց ա :)) Համահեղինակել եմ «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկն ու հեղինակել դրան կից «մուլտիմեդիա» սկավառակը, տպագրվել ա 3100 օրինակով, անվճար բաժանվել ա Հայաստանի բոլոր դպրոցներին, այլ ուսումնական կառույցների:
My World My Space
28.01.2011, 19:55
էս թեման չի՞ ուզում միանա անմահացածների շարքին.... :)
Մի բարակ գրքույկ էլ ես եմ հրատարակել
Կենացներ
Որոնք կօգնեն յուրաքանչյուր երեկույթում լինել յուրային
300 օրինակ, անցյալ տարի:
Ծանոթներին նվիրում եմ, գրախանութներում, վերնիսաժում էլ կամաց-կամաց վաճառվում է:
StrangeLittleGirl
09.02.2011, 02:02
Իսկ տպագրված գիտական աշխատանքները հաշվի մե՞ջ են: Ես չորս հատ ունեմ :))
Մի պատմվածք ունեմ «Մատնաշունչ» ժողովածուում, երկու հատ էլ «Ինքնագրի» նախավերջին համարում (չեմ էլ հիշում որն ա): Խփել-մփել չկա :D
BusinessMen
17.07.2012, 20:18
Սա էլ իմ հեղինակային գիրքն է, հուսով եմ մարդկանց դուր կգա:
Փոխիր կյանքդ (success.am/book)
54435
Մոտիվացիոն գիրք է, բաղկացած 5 բաժիններից` հաջողակ մարդկանց սովորությունները, մարդկանց հետ շփում, ժամանակի կառավարում, շեղող հանգամանքներ, բիզնես և ֆինանսներ: Շատ քիչ է տեսական մասը: Հիմնականում գրել եմ այն մասին, ինչի փորձն ունեմ և ինչը զգացել եմ:
Ողջույն բոլորին
Ժողովուրդ, ես մի վեպ էլ գրեցի ավարտեցի: Վերնագիրը հավանաբար կլինի «Կիլիկիա»: Խմբագիրն ավարտի իր գործը մտածենք տպելու մասին…
2012 թ-ի հունիսի սկզբին լույս ընծայեցի. "Հայկազունիներ. առասպել և իրականություն" գիրքը:
Գրքում փաստագրական հարուստ նյութի և պատմա-համեմատական հստակ վերլուծության կիրառմամբ ցույց եմ տալիս մինչ այժմ հիմնականում վիպական հռչակված Հայկազունիների տոհմի պատմականությունը և ուրվագծում եմ վերջինիս իրական տեղն ու դերը տարածաշրջանի պատմության համայնապատկերում: Հիմնավորում եմ, որ, որոշակի ճշգրտումներով, այնուհանդերձ պատմական են ոչ միայն Հայկազունի տոհմին պատկանող արքաները, այլ նաև այն, որ իրականությանը համապատասխանում են նաև Միքայել Չամչյանի կողմից մատնանշված` նրանց գահակալության տարիները:
Աշխատանքը կոչված է ցույց տալու Հայկազունիների փառահեղ տոհմի իրական տեղն ու դերը Հայոց հնագույն պատմության համայնապատկերում, ինչպես նաև համեստ մի փորձ է` ուղղված Հայոց հնագուն պատմության կարևորագույն դրվագներից մեկի վերականգմանը:
Գիրքը կարող է հետաքրքրել ինչպես մասնագետներին, այնպես էլ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են Հայոց հնագույն պատմությամբ:
«Լամասարի Գեղեցկուհին»
Պատմաարկածային վեպ: Տպաքանակը - 500 հատ: Գրախանութներում վաճառվում է հատը 4.200 դրամ:
55732
Ես մի գիրք էլ գրեցի ավարտեցի, այս տարի հավանաբար կտպագրվի:
Վերնագիր դեռ չեմ ընտրել, վեպի գործողությունները կատարվում են հինգերորդ դարում և նախորդում այն իրադարձություններին, որոնք հայտնի են որպես «Վարդանանց Պատերազմ»:
Սա փաստորեն մի մեծ նախագծի առաջին գիրքն է: Ամենայն հավանականությամբ կգրվեն ևս 2 կամ երեք գրքեր:
Ավարտեցի նաև «Արամ Հարիգանի Ոդիսականը»: Շուտով կտպագրվի:
Տարեգրքիս մակետը պատրաստ է, սկսվում է տպագրությունը...
Քայլ առ քայլ մոտենում ենք գլխավորին ;)
http://forumimage.ru/uploads/20200321/158480379243622540.jpg
Տարեգրքիս մակետը պատրաստ է, սկսվում է տպագրությունը...
Քայլ առ քայլ մոտենում ենք գլխավորին ;)
Ապրես, նույն ոգով շարունակիր :)
Ի դեպ, որ դասակարգման գրականություն է? (Ուսումնական, գիտական, գեղարվեստական և այլն)
Երեքն էլ իրար հետ։ Ինքը ստանդարտներից դուրս գիրք է...
Երեքն էլ իրար հետ։ Ինքը ստանդարտներից դուրս գիրք է...
Դե տես, Սուրեն Այվազյանի ճամփով չգնաս ;)
Չէ, իր գրքերը կակ ռազ ստանդարտի մեջ էին՝ զուտ տեխնիկապես։ Իսկ բովանդակային առումով ես իրոք զգուշանում եմ իր ուղուց, փորձում եմ իր սխալները չկրկնել...
Չէ, իր գրքերը կակ ռազ ստանդարտի մեջ էին՝ զուտ տեխնիկապես։ Իսկ բովանդակային առումով ես իրոք զգուշանում եմ իր ուղուց, փորձում եմ իր սխալները չկրկնել...
Բայց ով ասեց, որ Այվազյանը "սխալներ" է թույլ տվել? ;) Կարգին էլ գեղարվեստական գրականություն է մարդը ստեղծել:
Գեղարվեստականին բան չասացի, թեև ռազմական պատմության առումով այնտեղ սխալներ շատ կան։ Խոսքս իր գիտական գործունեության մասին է...
Գեղարվեստականին բան չասացի, թեև ռազմական պատմության առումով այնտեղ սխալներ շատ կան։ Խոսքս իր գիտական գործունեության մասին է...
Բայց ինքը պատմության ասպարեզում գիտնական չի էլ համարվել :o
Մարդը երկրաբան էր :D
Բայց ասեմ, ապեր, իր փայ ինքը լավ գործ արեց՝ խոսեց բաների մասին, որոնք տաբու էին։ Այլ հարց է, որ՝ ընկավ ծայրահեղությունների մեջ և չափազանցումներ արեց...
Բայց ասեմ, ապեր, իր փայ ինքը լավ գործ արեց՝ խոսեց բաների մասին, որոնք տաբու էին։ Այլ հարց է, որ՝ ընկավ ծայրահեղությունների մեջ և չափազանցումներ արեց...
Ընդ որում նաև մտածված արեց: Բայց էս թեմայում քննարկելու բան չի :)
Այո, ես ևս տպավորություն ունեմ, որ մտածված արեց - ուզում էր ծայրահեղությամբ հնարավորինս մեծ բում անել...