PDA

Դիտել ողջ տարբերակը : Ո՞ւմ կուզենաք տեսնել ՀՀ Նախագահի պաշտոնում:

vkmkpok
21.01.2011, 15:49
եթե հենց վաղը նախագահական ընտրություններ լինեն, ու՞մ կընտրեք:

Moonwalker
21.01.2011, 15:52
եթե հենց վաղը նախագահական ընտրություններ լինեն, ու՞մ կընտրեք:

Ո՞նց :o Միանշանակ ՀԱԿ-ին՝ Հայոց Ազգային Կարապետիչին էլի::))

vkmkpok
21.01.2011, 15:57
եթե նշվածներից ոչ մեկին, ապա առաջարկեք ձեր թեկնածուին:

davidus
21.01.2011, 16:54
Սեփական նախաձեռնությամբ կարելի՞ է առաջադրվել։

Norton
21.01.2011, 16:57
Ես պահանջում եմ նախագահի ԹԵԿՆԱԾՈՒ Վազգեն Մանուկյանի տարբերակը:goblin

Հ.Գ. Սերժի օգտին քվե չկա՞:o

Ֆրեյա
21.01.2011, 17:25
Ես պահանջում եմ նախագահի ԹԵԿՆԱԾՈՒ Վազգեն Մանուկյանի տարբերակը:goblin

Հ.Գ. Սերժի օգտին քվե չկա՞:o

Դե որ էդքան սրտացավ ես, քվեարկի, անցանկալի չմնա մեր պարոն նախագահը :))

հ.գ. Մի շտապեք, ժող, հեսա ընտրությունները մոտենան, բոլոր մեռած հոգիները իրենց թաքստոցներից դուրս կգան եւս մի ռեյս փողով ընդդիմությունից ձայն փախցնող խաղալու համար...

VisTolog
21.01.2011, 17:27
Chuk-ին::love

Zhor(ARM)
21.01.2011, 17:41
Գագիկ Ծառուկյան - նել վատ տարբերակ չի

VisTolog
21.01.2011, 17:44
Գագիկ Ծառուկյան - նել վատ տարբերակ չի

Խի ուզում ես դպրոցներում ու համալսարաններում ամեն օր ֆիզկուլտի ժամեր ունենա՞նք::D

Zhor(ARM)
21.01.2011, 17:45
Խի ուզում ես դպրոցներում ու համալսարաններում ամեն օր ֆիզկուլտի ժամեր ունենա՞նք::D

Վատ չէր ըլնի

Philosopher
21.01.2011, 17:51
Այլին, ինտելեկտուալ տղա ա էրևում :))

tikopx
21.01.2011, 17:58
Գագիկ Ծառուկյան - նել վատ տարբերակ չի

+1 ես հաստատ իրա հետ եմ:

Դարք
21.01.2011, 18:25
էս կամպռամանտ ենք սարքում, հա՞ :))

vkmkpok
21.01.2011, 19:35
ոչ մեկն էլ մի բան չեն, բայց մեջներից նորմալը ոնց-որ դաշնակներն են: համել մենակ իրանք են սաղ Հայաստանում, որ անհատի վրա չեն հիմնվում, կուսակցական են:
եթե իրանց թեկնածուն ընտրվի, մենակով ինչ-ուզի չի անի: երկիրը կոլեգյալ կկառավարվի: իմ կարծիքով էտ ավելի ճիշտա: Ամերիկայում էլ ա տենց, Օբաման մենակով չի կարա ինչ ուզի անի:

vkmkpok
21.01.2011, 19:37
իսկ ինչ վերաբերվում ա Ծառուկյանին ու Լևոնին, որոնք առաջատարն են, ինձ չի թվում, որ իրանք լավ կկառավարեն երկիրը:

մեկ էլ մի խնդրանք ժողովուրդ ջան, «Այլ»-ը նշելուց դուք գրեք ում եք առաջարկում, որ գրած չի…

AniwaR
21.01.2011, 19:47
Կտուլխուն ՀՀ պրեզիդենտ!

Դարք
21.01.2011, 21:27
Սերժ Սարգսյանին քվե տվող չկա :'

boooooooom
21.01.2011, 22:08
Ինձ թվում է Վազգեն Մանուկյանը վատ նախագահ չէր լինի. Նշվաշներից ոչ մեկն էլ նախագահացու չի. Կամ էլ չգիտեմ....

Lion
21.01.2011, 22:28
Բայց արդյունքներն առայժմ իրոք որ ուշագրավ են - չէի սպասում կամ, սենց ասենք, քիչ հավանական էի համարում, որ այս ֆորումում "Այլ" տարբերակը կգերազանցի "ԼՏՊ" տարբերակին, այն էլ այս չափով...:think

Վիշապ
21.01.2011, 23:23
Բայց արդյունքներն առայժմ իրոք որ ուշագրավ են - չէի սպասում կամ, սենց ասենք, քիչ հավանական էի համարում, որ այս ֆորումում "Այլ" տարբերակը կգերազանցի "ԼՏՊ" տարբերակին, այն էլ այս չափով...:think

Որովհետև էդ "Այլ"-ը կարգին, խելքը գլխին, դիվանագետ, ժողովդրի ճշտի համար վիզ դնող մուժիկ է, որը կգա, թոշակները կավելացնի, հարկերը կպակասեցնի, գործարաններ կբացի, հայամետորեն կլուծի Ղարաբաղի հարցը, Թուրքիան մեզ կխդրի բացել սահմանը, Թոմաս Համմարբերգը խարակիրի կանի, Ռուսաստանին պարսկական գազ կծախենք, վարկ կտանք Հունաստանին, որը տակից դուրս չի գա ու միջերկարան ծովի մի տասը քսան կղզիների վրա ամառը կայֆավատ կլինենք, քյաբաբ-խորոված, սկութեռ-պարաշյուտ ... :roll

Սերխիո
22.01.2011, 22:24
Այլը միակ այլընտարնքն ա, եթե մի քիչ զոռ տամ երևակայությանս , ապա Ժակ Շիրակ:hands

Hayazn
23.01.2011, 13:17
Ով էլ լինի նախագահը , կարևոր չէ :
Բայց կարևոր է մեկ այլ բան :
Նախընտրական պայքարի ժամանակ թեկնածուն պարտավոր է պատասխանել այս երեք հարցերին :
1. Ինչպես էք մտադիր պակասեցնել Հայերի արտագաղթը Հայաստանից :
2. ինչպես էք մտադիր ավելացնել Հայերի ներգաղթը արտասահմանյան երկրներից :
3. ինչպես էք մտադիր բարելավել գյուղերում բնակվող ազգաբնակչության վիճակը :
Ով վոր այս երեք հարցերին խելամիտ և տրամաբանական պատասխան տվեց թող նա էլ լինի նախագահ :

Elmo
23.01.2011, 14:13
Արտաշես Գեղամյանը ո՞վ ա:

Kuk
23.01.2011, 15:02
Արտաշես Գեղամյանը ո՞վ ա:

Դհոլը:8

Աթեիստ
23.01.2011, 23:17
Սուրեն Սուրենյանց

Տրիբուն
24.01.2011, 11:01
Եթե վաղը, ուրեմն միանշանակ Գագիկ Ծառուկյան: Ինչ մի հատ տժալ կտժանք: :D Համ էլ դելֆինարիումի տեղը կարող ա Պանթեոնի կողքը սաֆարի բացեն:

Դեկադա
24.01.2011, 11:06
Ժող. էս որ հարցման մեջ կա «Այլն» կետը դա ի՞նչն ա հենց Կուկ-ի ասած Դհոլնե՞րը:o

Տրիբուն
24.01.2011, 11:07
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ՀՀ-ին հիմա շտապ պետք ա ֆանատիկ հայրենասեր (ոչ արիական ու նժդեհական իմաստով), արդարության յանը տարած մարտիկ նախագահ, երկրորդ Սահակաշվիլի: Ու էտ դերը կարա ստանձնի մի հոգի, Նիկոլ Փաշինյանը:

Magic-Mushroom
24.01.2011, 11:13
Կուզեանայի տեսել Լեւոն Տեր-Պետրոսյանին,Բայց նաեւ կուզենայի որ ինքը ունենար պացիֆիստ հայացքներ:hands ու միքիչ քիչ ծխեր՝ իմ դեմը մեկ տուփ ծխեց:)
http://i008.radikal.ru/1101/85/b55ea05430ea.jpg

Kuk
24.01.2011, 12:53
Ժող. էս որ հարցման մեջ կա «Այլն» կետը դա ի՞նչն ա հենց Կուկ-ի ասած Դհոլնե՞րը:o

Դեկադա ջան, Դհոլն իր ուրույն տեղն ունի հարցման մեջ, էդ այլ-ը, խոսքի Արշակ Սադոյանն ա:))

Kuk
24.01.2011, 12:56
Իսկ եթե ավելի լուրջ, ապա ՀՀ-ին հիմա շտապ պետք ա ֆանատիկ հայրենասեր (ոչ արիական ու նժդեհական իմաստով), արդարության յանը տարած մարտիկ նախագահ, երկրորդ Սահակաշվիլի: Ու էտ դերը կարա ստանձնի մի հոգի, Նիկոլ Փաշինյանը:

Լավ միտք ա, դուրըս եկավ:think Նիկո՛լ, նախագա՛հ:clap Բայց մինչև էդ եկեք գնանք բերդից հանենք էդ տղուն:

Դեկադա
24.01.2011, 12:58
Դեկադա ջան, Դհոլն իր ուրույն տեղն ունի հարցման մեջ, էդ այլ-ը, խոսքի Արշակ Սադոյանն ա:))

Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, չնայած հիմա էտ անտերը անգամ անկողիններ ա մտել, բայց ոնց հասկանում եմ մեր երկրում բոլորը Դհոլ-ի թեկնածու են, հետևաբար «Այլ»-ի հավակնորդ…

Kuk
24.01.2011, 13:34
Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, չնայած հիմա էտ անտերը անգամ անկողիններ ա մտել, բայց ոնց հասկանում եմ մեր երկրում բոլորը Դհոլ-ի թեկնածու են, հետևաբար «Այլ»-ի հավակնորդ…

Դեկադա ջան, արի ավելի լավ ա մի երկու բառով լուսաբանեմ, թեչէ ոնց որ սխալ հասկացար դհոլ կոչվածը:)) Փոքրիկ «Քաղաքական բացատրական բառարան» կամ «Ուղեցույց՝ ընդդիմադիր մամուլում չմոլորվելու համար»:))

Դհոլ - Արտաշես Գեղամյան: Մականունը ձեռք է բերել իշխանության խողմից. անվանվել է դատարկ դհոլ, ժամանակի ընթացքում դատարկ-ը սղվել է, մնացել է դհոլը (Լեզվի մասին օրենքի փոփոխությունների հետ առնչություն չունի):
Իդիոտ - Վազգեն Մանուկյան: Մականունը շնորհվել է անձամբ Սերժ Սարգսյանի կողմից: Երբևէ փոփոխությունների չի ենթարկվել: Չար լեզուները պնդում են, որ փոփոխությունների չենթարկվելու հիմնական պատճառը դրա իդեալական լինելն է: Սակայն հարցը, միևնույնն է, առայժմ վիճելի է:
ԱԽՔ - Արթուր Բաղդասարյան: Մականունը շնորհվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, ըստ որոշ աղբյուրների՝ առանց հետին մտքի. ընդամենը պաշտոնական դիրքի հապավում է՝ Անվտանգության Խորհրդի Քարտուղար:

Առայժմ այսքանը: Լրացուցիչ տեղեկությունների համար նորեն համեցեք:))

Դեկադա
24.01.2011, 13:41

:DԱպրես դու, լուսաբանման համար: Թե չէ ես մինչև հիմա մենակ մի ԴՈԴ գիտեի:

Sagittarius
24.01.2011, 15:53
Մի հատ հարց ուղղակի մտքովս անցավ. Նիկոլը ի՞նչ լեզուներ գիտի և ինչ մակարդակի, ո՞վ է տեղյակ

Անահիտ
24.01.2011, 16:17
իմ ընտրությունն է լևոն կարապետյան կամ տիգրան տեր պետրոսյան

Ֆրեյա
24.01.2011, 17:21
Որ հիշում եմ, հեսա մի տարուց էլի սկսելու են ՛Տեսեք ամերիկացիներից լավ ենք սովորել ընտրարշավ անել՛ խորագրով կապիկությունները, զարզանդում եմ....

Էլի հեռուստատեսությամբ ռեժիմով ցույց են տալու կադրեր «մութ ու ցուրտ» տարիներից, էլի ոմանք իրենց /կամ իրենց պապաների/ աշխատատեղն ու պաշտոնը պաշտպանելու համար երեսներին պադոշ են քաշելու ու փորձեն «նշանակալի» արգումենտներ բերել, թե ինչու է /այս անգամ արդեն/ Ծառուկյան Գագիկը ավելի լավ թեկնածու քան Տեր-Պետրոսյան Լևոնը /օրինակ, եթե մեր հարգելի մեծարգո ճաճանչափայլ պարոն Ծառուկյանը դառնա նախագահ, հայաստանը կդառնա առյուծաբուծության համաշխարհային կենտրոն/...

Նենց եմ հոգնել... :( Դեռ մարտի 1-ի «կայֆի » տակից դուրս չենք եկել, արդեն նոր ընտրություններ :ցռը

Sagittarius
24.01.2011, 17:47
Լևոն, Ռոբ, Սերժ, Գագիկ,... անվերջ նվազող ինտելեկտի բազմություն.
փորձենք վերլուծել լեզվի օրինակով՝
ա. Լևոն գիտի վեց լեզու /եթե չեմ սխալվում/, գրեթե չգիտի չինարեն,
բ. Ռոբ՝ գիտի երկու լեզու, գրեթե չգիտի անգլերեն,
գ. Սերժ՝ գիտի մեկ լեզու, գրեթե չգիտի ռուսերեն,
դ. ոդ. Գագիկ՝ գրեթե չգիտի հայերեն:

Ամբողջովին տեղավորվում ա տրամաբանության մեջ

Mephistopheles
25.01.2011, 03:31
Միակ հարմար թեկնածուն, Լևոն Տեր-Պետրոսյանն է

Տրիբուն
25.01.2011, 10:08
Մի հատ հարց ուղղակի մտքովս անցավ. Նիկոլը ի՞նչ լեզուներ գիտի և ինչ մակարդակի, ո՞վ է տեղյակ

Հաստատ գիտենք, որ լավ հայերեն գիտի: Էս պահի դրությամբ դա արդեն լուրջ առավելություն ա:

Անահիտ
25.01.2011, 10:13
լևոն պապին թող թագավոր դառնա, նիկոլն էլ նազիր-վեզիրը
ես ազգությունս կփոխեմ

հ․գ․ մեծ լեզվաբանական համալսարան կբացենք

Kuk
25.01.2011, 10:19
լևոն պապին թող թագավոր դառնա, նիկոլն էլ նազիր-վեզիրը
ես ազգությունս կփոխեմ

հ․գ․ մեծ լեզվաբանական համալսարան կբացենք

Իսկ սերժի դեպքում ազգությունդ փոխելու միտք չունե՞ս:

Հ.Գ. Մեծ քթանցքային նարկոդպրոց ենք բացել:D

Տրիբուն
25.01.2011, 10:20
Ի միջի այլոց, մինչև նախագահին հասնելը, դեռ ԱԺ ընտրությունները կան, ու էտ լիքը բան կդնի իրա տեղը:

Եթե սաղ գնում ա Սերոժ ընդ քոմպանը սցենարով, ուրեմն ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը գնում են ընտրություններին դաշինքով (մի քանի լրացուցիչ երաժշտական գործիքի հնարավոր ներգրավումը կապահովի լայն դաշինքի ֆիկցիան), ԲՀԿ-ն ու դաշնակները առանձին առանձին, ժառանգությունը, ՀԱԿ-ը ու նոր ձևավորվող Կարապետիչ-աֆրոերևանցիներ դաշինքն էլ մարդա իրա համար: Իտոգում ստացվում ա աջաբ-սանդալ, որտեղ ԱԺ մեծամասնությունը մնում ա ՀՀԿ-ՕԵԿ ձեռքում՝ ԲՀԿ մարգինալ դերակատարմամբ:

Հետո, ՀՀԿ-ՕԵԿ-ը առաջադրում ա Սերոժին, իսկ առյուծասերը ճարահատյալ պաշտպանում ա թեկնածությունը: Սերժոը դառնում ա նախագահ՝ երկրորդ փուլում հաղթելով Կարապետիչին: :D

Անահիտ
25.01.2011, 10:21
Իսկ սերժի դեպքում ազգությունդ փոխելու միտք չունե՞ս:

Հ.Գ. Մեծ քթանցքային նարկոդպրոց ենք բացել:D

եկեք կարապետյանի վրա բարիշենք

Տրիբուն
25.01.2011, 10:23
Լավ միտք ա, դուրըս եկավ:think Նիկո՛լ, նախագա՛հ:clap Բայց մինչև էդ եկեք գնանք բերդից հանենք էդ տղուն:

Կուկ ջան, Համբերգերից պահանջել ենք, որ ազատի Նիկոլին:

Կարո՞ղ ա փող ա ուզում բեսը:

Աշոտ Երկաթ
25.01.2011, 11:11
ԻՆՁ:B

davidus
25.01.2011, 11:45
ԻՆՁ:B

մի ձայն հաստատ ունես։ Ես կքվեարկեմ։

Mephistopheles
25.01.2011, 20:46
լևոն պապին թող թագավոր դառնա, նիկոլն էլ նազիր-վեզիրը
ես ազգությունս կփոխեմ

հ․գ․ մեծ լեզվաբանական համալսարան կբացենք

ուզում ես հայ դառնա՞ս…

Mephistopheles
26.01.2011, 00:02
Ժող, Այլը ով ա՞…

Հայկօ
26.01.2011, 00:22
Ժող, Այլը ով ա՞…

Ըստ բազմաց ձայնի՝ մեր հաջորդ նախագահն ա, Մեֆ: Ուղղակի էդ ձայն բազմացը հիմնականում փաթաթված վիճակում ա հանդիպում Հայաստանում:

Աշոտ Երկաթ
26.01.2011, 00:53
Ժող, Այլը ով ա՞…

Ի պարզ չի ես

Նարե
26.01.2011, 01:11
Ի պարզ չի ես

իսկապես դժվար դեռահասություն ես ապրում:)

Norton
26.01.2011, 01:26
Ժող, Այլը ով ա՞…

Այլը, ըստ իս, նոր գործիչնա, որը կարողա գլխավորի ընդդիմադիր ընտրազանգվածը՝Նիկոլ Փաշինյան, Լևոն Զուրաբյան, Դավիթ Շահնազարյան, Արամ Մանուկյան և այլն:

Chilly
26.01.2011, 02:20
Միայն Ռուբեն Հայրապետյան... :-)

Անահիտ
26.01.2011, 10:08
ո՞վ է համարձակվել Սերժ Սարգսյան նշել… ֆորումաֆիայի կանոնների խախտում է :o

Աշոտ Երկաթ
26.01.2011, 10:17
իսկապես դժվար դեռահասություն ես ապրում:):lol:lol

դու ել տխուր<առանց կատալի>երիտասարդություն:D

Mephistopheles
27.01.2011, 09:03
Ի պարզ չի ես

Աշոտ ջան, մեզ մետալալոմ պետք չի…

Mephistopheles
27.01.2011, 20:35
Այլը, ըստ իս, նոր գործիչնա, որը կարողա գլխավորի ընդդիմադիր ընտրազանգվածը՝Նիկոլ Փաշինյան, Լևոն Զուրաբյան, Դավիթ Շահնազարյան, Արամ Մանուկյան և այլն:

դե դրան ասում են ԼՏՊ-ի թիմ… դա "այլ"-ը չի

Armtechnology
27.01.2011, 21:34
Կա'մ Վահան Հովհաննիսյանին, կա'մ Րաֆֆի Հովհաննիսյանին::this

AMzone
27.01.2011, 22:37
իսկ ինչքան լավ կլներ, որ բոլոր թվարկածներին, տեսնեինք ճաղերի ետևում.
ու մի խելքը գլխին մարդու անուն լիներ գրած,.
օրինակ Առնոլդ Շվարցնեգեր.

Chuk
27.01.2011, 22:40
իսկ ինչքան լավ կլներ, որ բոլոր թվարկածներին, տեսնեինք ճաղերի ետևում.
Չլինի՞ էս կադրն ա դուրդ եկել :))
http://lragir.am/upld_img/12961362261.JPG

Freeman
28.01.2011, 00:32
Ընտրել եմ այլ՝ինձ կուզեմ տեսնեմ,փաստորեն ստեղ 33 հոգի այլ(ինձ) են ընտրել,սենց որ գնա նախագահ էլ կդառնանք:))

V!k
28.01.2011, 01:22
Ընտրել եմ այլ՝ինձ կուզեմ տեսնեմ,փաստորեն ստեղ 33 հոգի այլ(ինձ) են ընտրել,սենց որ գնա նախագահ էլ կդառնանք:))
դե Հայաստանում ընտրությունների ժամանակ էլ տենց արեցին էլի,որ հիմա ես օրին ենք,իսկ մեր "նախագահը"ˋ Սերժը, սաղ "այլ"-երին տրված ձայները վերագրեցին իրան:angry

ministr
28.01.2011, 01:40
Ու ոչ մի թարմ դեմք....

AMzone
28.01.2011, 01:46
Ու ոչ մի թարմ դեմք....

ասա ետքամ կերել եք էլի, ռադ եղեք, միքիչել թող ուրիշները գան ուտեն.

Freeman
28.01.2011, 12:14
ասա ետքամ կերել եք էլի, ռադ եղեք, միքիչել թող ուրիշները գան ուտեն.

Ուրիշները՝այսինքն ե՞ս(խմած ժամանակ կյանքը ինչ լավ ա:)))

Empty`Tears
28.01.2011, 12:30
Այլ՝
Astgh-in :)) մեր ֆորումի … :)

eduard30
28.01.2011, 13:05
Երևի այլը 5000 դր. ավել վճարողն է::ok

voter
30.01.2011, 20:38
Հայաստանինա ԱՅԼընտրանք է պետք և ոչ թե նախագահացու (http://www.akumb.am/showthread.php/28925-%D5%8A%D5%A1%D5%BC%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A5%D5%B6%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A9%D5%A5%D5%9E-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%A1%D5%B0%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6?highlight=%D5%BA%D5%A1%D5%BC%D5%AC%D5%A1%D5%B4%D5 %A5%D5%B6%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6)

Mephistopheles
31.01.2011, 05:21
http://www.1in.am/upld_img/arm12962047344.JPG

էս նկարն էս կողմից ավելի լավ ա… չէ՞

E-la Via
31.01.2011, 14:07
Մի պահ մեր Ծառուկյանին հիշեցի

http://www.youtube.com/watch?v=PLQFOmVVQK4

Ժող, այս հարցազրույցը նայելուց հետո, միանգամից ցանկացա, որ մեր հաջորդ նախագահը Ծառուկյանը լինի… Ինչ դիվանագետ, ինչ քաղաքական ճկուն միտք :ok…

Mark Pauler
31.01.2011, 16:25
Ժող, այս հարցազրույցը նայելուց հետո, միանգամից ցանկացա, որ մեր հաջորդ նախագահը Ծառուկյանը լինի… Ինչ դիվանագետ, ինչ քաղաքական ճկուն միտք :ok…

«Հանցավոր անտարբերությունում» անցյալիդ քրեական մանրամսները, որ իմացանք - սա արդեն զարմանի չէր:lol:lol:lol

Armavir
07.02.2011, 01:41
Անշուշտ կընտրեի Լևոն Տեր-Պետրոսյանին: Բանը նրանում է, որ եթե առաջին նախագահը որոշ թերություններ ունի, ապա մնացած թեկնածուները թերություն են ոտից գլուխ: Այսօրվա դրությամբ, Տեր-Պետրոսյանից լավ թեկնածու ես չէմ տեսնում Հայաստանի քաղաքական ասպարեզում:

Mephistopheles
07.02.2011, 02:40

միանգամայն… ընտրությունները երբեք էլ լավի ու վատի միջև չեն եղել…

Նարե
07.02.2011, 20:09
Ընտրել եմ ու միշտ էլ ընտրելու եմ ոչ դհոլ, ոչ ախք, ոչ նարկոման, ոչ տուպոյ, ոչ սուտի ընդիմություն խաղացող թեկնածույի:
Լևոն, նախագահ:

Վիշապ
07.02.2011, 21:30
Էս Լևոնի քարոզարշավը ինչու՞ է սենց շուտ սկսվել:think Բայց ջոկում ե՞ք Լևոնին ինչ հզոր մրցակից է հայտնվել՝ Այլը ... Հեսա ընտրություններից առաջ տղեն դիմակը կհանի ու օօօպլյա՜... կրկին ինքը՝ Ֆանտոմա՛ս, հա՜ հա՜ հա՜... :fantomas_blya

Mark Pauler
07.02.2011, 21:55
CactuSoul-ը մի ուրիշ թեմայում գրել էր`

Ընտրելով չարյաց փոքրագույնը՝ մի՛ մոռացիր, որ չարիք ես ընտրել:

Համոզված եմ էս բառերը ստեղ շատ տեղին են:
Սաղ էլ մի սանրի կտավ են: Իշխանատենչությունից կուրացած մարդիկ, որ իրանց ուզածին հասնելու համար պատրաստեն և ստել, և' թալանել, և' սպանել:
Էս բառերս վերաբերվում են մեր այսօրվա քաղաքական բեմի բոլոր նախագահի թեկնածուներին:
Մի մասն էլ դեռ կուլիսների հետեևը դանակներն են սրում, որ եզը ընկնելուց առաջինը հասցնեն...

vkmkpok
11.02.2011, 18:44
Սերժից էլ, մանավանդ Լևոնից զզզզվում եմ: զարմանում եմ ոնց եք Լևոնին քվեարկել:
բայց երեվի գալիք ընտրություններին Քոչարյանը հետ ա գալու: չեմ կարա ասեմ, որ ուզում եմ, բայց ինձ թվում ա ավելի լավա Քոչարյանը, քան թե Սերժը կամ առավել ևս Լևոնը:

Sagittarius
11.02.2011, 20:45

Մուբարաքն էլ չէր հասկանում, թե ժողովուրդը ինչ ա ուզում

հ.գ. եգիպտացիների ուրախությունը նայեք, աննկարագրելի ա

Gayl
11.02.2011, 20:51
Քանի որ Լևոնը էլ իրավունք չունի թեկնածություն դնելու հետևաբար ընտրել եմ Ստեփանին:

Sagittarius
11.02.2011, 20:57
Նիկոլն ա մեզ պետք

ed2010
11.02.2011, 21:11
Էս Լևոնի քարոզարշավը ինչու՞ է սենց շուտ սկսվել:think Բայց ջոկում ե՞ք Լևոնին ինչ հզոր մրցակից է հայտնվել՝ Այլը ... Հեսա ընտրություններից առաջ տղեն դիմակը կհանի ու օօօպլյա՜... կրկին ինքը՝ Ֆանտոմա՛ս, հա՜ հա՜ հա՜... :fantomas_blya

Ճիշտ ես.. քվեարկությունն էլ ցույց է տալիս որ մեծ մասը չեն ուզում ընտրել մեզ հայտնի ոչ մի թեկնածուի.... նոր մարդ ա պետք... :-)

Mephistopheles
12.02.2011, 00:18
Ճիշտ ես.. քվեարկությունն էլ ցույց է տալիս որ մեծ մասը չեն ուզում ընտրել մեզ հայտնի ոչ մի թեկնածուի.... նոր մարդ ա պետք... :-)

չէ ապեր քվեարկությունը ցույց ա տալիս որ Լևոնն ա ընտրվելու, որովհետև "այլ" քվեարկողները չեն մասնակցելու ընտրություններին… իսկ չեն մասնակցելու որովհետև Այլը ընտրություններին ընդհանրապես չի մասնակցում

V!k
12.02.2011, 02:13
Քանի որ Լևոնը էլ իրավունք չունի թեկնածություն դնելու հետևաբար ընտրել եմ Ստեփանին:

իրո՞ք էլ իրավունք չունի, ինչի՞ չունի, ես առաջին անգամ եմ լսում, որ տենց բան կա:o հո նախորդ 2 անգամը ինքը չի եղել, որ չկարողանա, կարողա՞ տարիքի հարց կա:think

ed2010
12.02.2011, 09:49
չէ ապեր քվեարկությունը ցույց ա տալիս որ Լևոնն ա ընտրվելու, որովհետև "այլ" քվեարկողները չեն մասնակցելու ընտրություններին… իսկ չեն մասնակցելու որովհետև Այլը ընտրություններին ընդհանրապես չի մասնակցում

Չի մասնակցելու, որովհետև չկա "այլ" թեկնածուն.... Էտ մարդիկ ոչ մեկին չեն ուզում ընտրեն, որովհետև ոչ ոքից գոհ չեն, ոչ ոք իրան տենց չի դրսևորել, որ գոհ լինեն... հույս ունենանք մի օր կհայտնվի երկար սպասված "այլ" թեկնածուն..

xaladilnick
13.02.2011, 12:10
Իմ համար այլը Րաֆֆի Հովվանիսյանն է:ok

ministr
13.02.2011, 12:17
Կուզեի Արմեն Սարգսյանը լիներ, էն որ ստեղից ծեծեցին լարեցին...

Ձայնալար
13.02.2011, 12:19
Ոնց մտածում եմ, մեզ Նիկոլի «ծռությունն» ա պետք:

Ariadna
13.02.2011, 13:00
Կուզեի Արմեն Սարգսյանը լիներ, էն որ ստեղից ծեծեցին լարեցին...

Արմեն Սարգսյանը հիմա Սերժիկի մոտիկ ընկերն ա, միասին բիզնես են անում, նենց որ իզուր մի կանչի :)

ministr
13.02.2011, 13:16
Արմեն Սարգսյանը հիմա Սերժիկի մոտիկ ընկերն ա, միասին բիզնես են անում, նենց որ իզուր մի կանչի :)

Պահո... ուրեմն տեղնա որ ծեծեցին :)

voter
13.02.2011, 15:46
Կուզեի Արմեն Սարգսյանը լիներ, էն որ ստեղից ծեծեցին լարեցին...
Ընտրիր Սերժ Սարգսյանին, տարբերությունը միայն Անունն է լինելու....

voter
13.02.2011, 15:50
չէ ապեր քվեարկությունը ցույց ա տալիս որ Լևոնն ա ընտրվելու, որովհետև "այլ" քվեարկողները չեն մասնակցելու ընտրություններին… իսկ չեն մասնակցելու որովհետև Այլը ընտրություններին ընդհանրապես չի մասնակցում

Ահարոն Ադիբեկյանական վերլուծություններ պետք չի անել, այս քվեարկությունը ներկայացուցչական չի կարող լինել հայաստանի համար, միայն այն պատճառով, որ ընտրությունների արդյունքները լրիվ անանուն չեն։ Օրինակ սերժանտները, որ իենց պախանին հա էլ ընտրելու են քանի փողը տալիս են, այստեղ երես չեն ունենա առանձնապես երևալ...

voter
13.02.2011, 19:03
Ընտրիր Սերժ Սարգսյանին, տարբերությունը միայն Անունն է լինելու....
Արմեն Սարգսյանի ազդեցությունը փոքր չի ՀՀում, բայց դա ոչ թե ժողովրդի առումով, այլ սահմանափակվում է ներկա ռեժիմում եղած կադրերով, օրինակ Արմեն Գևորգյան. ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարարը, Քոչայանի օրոք նախագահի աշխատակազմի ղեկավարը պարտական կադր է...
Արմեն Սարգսյան վարչապետն էր, որ Վանոին հանելու համար ՆԳն լուծարեց ու միացրեց Ազգային Անվտանգույթանը մտցնելով այն այն ժամանակվա ԱԱի ղեկավար Սերժ Սարգսյանի ենթակայության տակ...

15 July 2006 http://www.aravot.am/2006/aravot_arm/July/15/p01.htm
ՆԱԽԿԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԽԱՂԵՐԻ ՄԵ՞Ջ Է

Ենթադրվում է, որ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը կգլխավորի աջերի նոր միավորումը

Մի քանի օր առաջ §Առավոտում¦ հրապարակում եղավ ընդդիմադիր աջ ուժերին այլընտրանքային աջ ուժերի ձեւավորման մասին, ըստ որիª մոտ ապագայում կարող է ի հայտ գալ աջ-ազատական կուսակցությունների համագործակցության նոր ձեւաչափ, որտեղ ներգրավված կլինեն երեք կուսակցություններª ՄԱԿ-ը, ՀՔԴՄ-ն եւ §Արժանապատիվ ապագան¦: Մեր աղբյուրների ասելով, այդ միավորման առանցքային դերում կարող է լինել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Մենք նշել էինք նաեւ, որ դա ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանի մտահղացումն էր, որի նպատակը, ենթադրաբար, Ռոբերտ Քոչարյանիª խորհրդարանում« ի թիվս §Բարգավաճ Հայաստանի¦« եւս մեկ հենարան ստեղծելն էր:

Երեկ մեր այս հրապարակմանն արձագանքելովª այս գործընթացներին քաջատեղյակ մեր աղբյուրը իր հերթին հաստատելով այս տեղեկություններըª միաժամանակ մի քանի ճշտումներ արեց, որոնց հավաստիությանն ինքը չէր կասկածում: Առաջին ճշտումն այն էր, որ աջ ուժերի այս հնարավոր նոր միավորումը կոչված է սատարելու ոչ թե Ռոբերտ Քոչարյանին, այլª Սերժ Սարգսյանին: Սակայն, ըստ մեր աղբյուրի, այդ միավորման առանցքային դեմքը լինելու է ոչ թե Դավիթ Հարությունյանը, այլ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, որն այս օրերին Երեւանում է: Մեր աղբյուրները չեն բացառում նաեւ, որ այդ միավորմանը որոշակի պայմանների առկայության դեպքում միանա անգամ §հանրապետական¦ Տիգրան Թորոսյանը, ում կինը Ա. Սարգսյանի զարմուհին է: Այդ նոր ձեւաչափը, որի շրջանակներում համագործակցելու են հիշյալ ուժերը, Ս. Սարգսյանը նախկին վարչապետ Ա. Սարգսյանի միջոցով փորձում է համալրել նաեւ որոշ ընդդիմադիր կեցվածք ունեցող աջ-ազատական ուժերովª §դրսին¦ ցույց տալու համար, որ իրենª որպես ՀՀ ապագա նախագահի, նաեւ ընդդիմադիր դաշտում պաշտպանողներ կան:

Մեր տեղեկություններով, մի կողմիցª Արմեն Սարգսյանի, մյուս կողմիցª Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի միջեւ նախկինում եղած լարվածությունը հարթվել է« ու ավելինª Ա. Սարգսյանն ու Ս. Սարգսյանն անգամ §բիզնես-պարտնյորներ¦ են դարձել, իսկ Ա. Սարգսյանը վերջին 2 տարիներին Արեւմուտքի իր խողովակներով Ս. Սարգսյանի համար անգամ որոշակի լոբբինգ է արել: Ասել է թեª նրանք հեշտությամբ կարող են կիսել նաեւ նախագահ-վարչապետի պաշտոնները, եթե, իհարկե, Ա. Սարգսյանի հավակնությունները թույլ տան նրան համաձայնել վարչապետի պաշտոնինª Քոչարյանին հնարավորություն տալով զբաղվել բիզնեսով, ինչի մասին Ռ. Քոչարյանը մի առիթով լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել էր:

Ասում են նաեւ, որ Ս. Սարգսյանն այնքան բարեգութ է եղել Ա. Սարգսյանի հանդեպ, որ համաձայնել է նրա որդուն ժամկետային զինծառայությունից ազատելու տարկետում տալ: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Գեւորգյանի շահագրգռությունը տվյալ դեպքում պայմանավորված է ոչ այնքան Սերժ Սարգսյանին ծառայություն մատուցելու, որքան Արմեն Սարգսյանի հետ հարաբերություններովª նկատի ունենալով այն, որ Ա. Գեւորգյանը երբեւէ եղել է վարչապետ Ա. Սարգսյանի խորհրդականն ու իր կարիերան սկսել է հենց այդ պաշտոնից:

Ինչ վերաբերում է աջ ուժերի նոր միավորման մյուս խաղացողներինª ապա, մեր աղբյուրների ասելով, գործարար կապեր կան նաեւ ՄԱԿ-ի նախագահ Գուրգեն Արսենյանի ու Ա. Սարգսյանի միջեւ, հարաբերություններն ավելի քան նորմալ են նաեւ նախարար Դ. Հարությունյանի ու Ա. Սարգսյանի միջեւ: Իսկ երբ միեւնույն խնդրի շուրջ ու միեւնույն ձեւաչափում համախմբվող բոլոր խաղացողների հարաբերություններն իրար հետ լավ են« նրանց միավորման խնդիրը դառնում է տեխնիկայի ու ժամանակի հարց:

Անշուշտ, պետք է որ հարց ծագիª այդ դեպքում ո±ւր մնաց ՀՀԿ-ն, որին անդամակցելու դիմումը Սերժ Սարգսյանն արդեն ներկայացրել է: Մեր աղբյուրների ասելով, աջ-ազատական ուժերի միավորումն ընդամենը լրացնելու է ՀՀԿ-ին կամ լինելու է §պահեստային¦ տարբերակª նոր ԱԺ-ում Ս. Սարգսյանին վարչապետ կարգելու հարցը հարթ անցկացնելու համար:

Հավելենք միայն, որ ըստ մեր տեղեկությունների, օրերս ՀՀ նախկին վարչապետ Ա. Սարգսյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը միասին ստադիոնի օթյակից հետեւել են §Միկա¦ եւ §Յանկի բոյս¦ ֆուտբոլային թիմերի խաղին: Իսկ եթե դա այդպես է, նշանակում էª Ա. Սարգսյանի §PR¦ ակցիան առաջիկայում ետ չի մնալու Դ. Հարությունյանի սկսած քարոզարշավից:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

http://www.aravot.am/2006/aravot_arm/July/15/p01.htm

ministr
13.02.2011, 19:53
Չգիտեի, որ տենց "ակտիվ ա"...

Տրիբուն
14.02.2011, 10:13
չէ ապեր քվեարկությունը ցույց ա տալիս որ Լևոնն ա ընտրվելու, որովհետև "այլ" քվեարկողները չեն մասնակցելու ընտրություններին… իսկ չեն մասնակցելու որովհետև Այլը ընտրություններին ընդհանրապես չի մասնակցում

Սխալվում ես Մեֆ ջան, «այլը» միշտ մասնկացում ա ընտրություններին, ուղղակի չի իմանում որ ինքը մասնկացել ա: Որ «այլը» չմասնակցեր, էսօր Սերժը նախագահ չէր լինի, ՀՀԿ-ն էլ մեծամասնություն չէր լինի:

Mephistopheles
14.02.2011, 21:20
Սխալվում ես Մեֆ ջան, «այլը» միշտ մասնկացում ա ընտրություններին, ուղղակի չի իմանում որ ինքը մասնկացել ա: Որ «այլը» չմասնակցեր, էսօր Սերժը նախագահ չէր լինի, ՀՀԿ-ն էլ մեծամասնություն չէր լինի:

դե ուրեմն "այլ"-ին ձայն մի տվեք որ Սերժը չընտրվի… ոչնչացրեք "այլ"-ին… քվեարկությունից երևում ա որ մենք ենք իրան ստեղծում, ընտրում ու մասնակից դարձնում… մենք էլ կարանք ոչնչացնենք

jannes
14.02.2011, 21:36
Ինչո՞ւ Տիգրան Սարգսյանը չկա։

Tig
15.02.2011, 10:00
Ամենալավ թեկնածուն

Փորձում են ինձ պարտադրել ազատություն մուրացողի կարգավիճակ. Նիկոլ Փաշինյան
09:30 • 15.02.11

«Արթիկ» ՔԿՀ մենախցից հայտարարություն է տարածել քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ անելով պայքարել հանուն սեփական իրավունքների, արժանապատվության և բարեկեցության։

«Իմ նկատմամբ կիրառված բանտային ապօրինությունների ցանկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շարունակում է համալրվել:

Շուրջ երկուսուկես ամիս զրկված եմ նամակներ ուղարկելու հնարավորությունից, իրավունք, որ երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով: Ի հեճուկս ՀՀ օերնքների, «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը հրաժարվում է ընդունել կամ ուղարկել իմ նամակները, ինչն անելը նրա ուղղակի պարտավորությունն է: Նաև ինձ հնարավորություն չի տրվում որևէ փաստաթուղթ փոխանցել իմ փաստաբաններին, նույնիսկ այնպիսիք, որ կազմված են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հղած հարցերին ի պատասխան: Արտաքին աշխարհի հետ իմ շփումների սահմանափակումները շարունակում են ահագնանալ` ի հեճուկս ՀՀ օրենսդրության պահանջների:

Այս ամենի մասին ահազանգել են զանգվածային լրատվության միջոցները, իրավապաշտպան կազմակերպություններ, իմ փաստաբանները, հարազատներս, ես` ինքս: Այդ ահազանգերի արդյունքում ապօրինությունները ոչ միայն չեն դադարել, այլև ավելի են ահագնացել: Սա անառարկելի ապացույցն է այն բանի, որ դրանք հրահանգավորված են Հայաստանի իշխանությունը բռնազավթած վերնախավի կողմից: Սերժանտական վարչախմբին հանգիստ չի տալիս այն միտքը, որ նույնիսկ արտառոց միջոցների գնով հնարավոր չի եղել կասեցնել իմ լրագրողական և քաղաքական գործունեությունը:

Աղաղակող ապօրինությունների միջոցով վարչախումբը հույս ունի ինձ ստիպել դադարեցնել լրագրողական և քաղաքական գործունեությունս, որպիսի պահանջը արդեն բացահայտ ներկայացվում է փորձ անելով ինձ պարտադրել ազատություն մուրացողի կարգավիճակ:

Սույն հայտարարությամբ հարկ եմ համարում ևս մեկ անգամ փաստել ի լուր հանրության.

- ինձ պայմաններ պարտադրելու սերժանտական իշխանության փորձերը դատապարտված են ձախողման: Իմ կյանքը դրված է հանուն Ազատ և Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին: Հանուն Ճշմարտության, Ազատության, Օրինականության, Մարդու իրավունքների, Խոսքի ազատության պայքարելու եմ մինչև վերջ` անկախ նրանից ազատության մեջ կլինեմ, թե բանտում:

Այս պայքարին իմ նվիրվածությունը հնարավոր չէ սասանել` որևէ սպառնալիքի կամ ապօրինության ներքո: Ինձ հնարավոր չէ լռեցնել, ինձ հնարավոր չէ կասեցնել…

Մեր պայքարը անկասելի է, մեր Հաղթանակը անխուսափելի է:

Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում հանուն սեփական իրավունքների, արժանապատվության և բարեկեցության պայքարել անզիջում, պայքարել մինչև վերջ:

Եվ ուրեմն` Կեցցե Ազատությունը,

Կեցցե Հայաստանի Հանրապետությունը

Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ և Երջանիկ Հայաստանում»:

Tert.am

Տրիբուն
15.02.2011, 10:19
Ամենալավ թեկնածուն

Բայց էս թեկնածուն կնստի էնքան, որ ոչ իշխանություններին ոչ էլ ընդդիմությանը չխանգարի հանգիստ կազմակերպել հաջորդ ԱԺ ու նախագահական ընտրությունները:

Gayl
15.02.2011, 17:55
իրո՞ք էլ իրավունք չունի, ինչի՞ չունի, ես առաջին անգամ եմ լսում, որ տենց բան կա:o հո նախորդ 2 անգամը ինքը չի եղել, որ չկարողանա, կարողա՞ տարիքի հարց կա:think

Եթե չեմ սխալվում տարիքային սահմանափակում կա:

Gayl
15.02.2011, 17:58
Հետաքրքիր է, այդ «այլ» ի տակ քվեարկողները Սասունցի Դավիթ են հասկացե՞լ, թե՞ «այլ» ը չկա և «այլ» ի կողքին լինելը ավելի հեշտ է:

Kuk
15.02.2011, 18:31
Հետաքրքիր է, այդ «այլ» ի տակ քվեարկողները Սասունցի Դավիթ են հասկացե՞լ, թե՞ «այլ» ը չկա և «այլ» ի կողքին լինելը ավելի հեշտ է:

Ես էդ «այլ»-ը հավասար եմ համարում «ընտրություններին չեմ մասնակցելու» տարբերակին, վերջինս էլ հավասար եմ համարում իշխանության վերարտադրմանը եթե ոչ նպաստելուն, գոնե չխոչընդոտելուն:

Gayl
15.02.2011, 18:36
... վերջինս էլ հավասար եմ համարում իշխանության վերարտադրմանը եթե ոչ նպաստելուն, գոնե չխոչընդոտելուն:

Արի դա էլ հավասարացնենք անտարբերության:
Դե հո սխալ չեմ ասում, ինչ անում են լավ են անում:

AMzone
16.02.2011, 01:14
ըստ ես քվեարկության, կարանք իմանանք, ով քանի ծանոթ ումից ունի :hands

Նաիրուհի
16.02.2011, 02:52
Միահամուռ ուժերով գնում ու վրացիներից փախցնում ենք Սաակաշվիլուն: Համ էլ որ Հայաստանի նախագահ դառնա, հայերին էլ կսկսի սիրել: Մարդ ես, կարող է մի օր...

Չապաև
16.02.2011, 09:52
Կարծում եմ ԺԱՄԱՆԱԿՆ է ունենալ որևէ սփյուռքահայ նախագահ, թեկնածուներ կան օրինակ Ռաֆի Հովհաննիսյան: Ի դեպ ինչու? նրա անունը չկա տարբերակներում.......

My World My Space
16.02.2011, 10:16
Կարծում եմ ԺԱՄԱՆԱԿՆ է ունենալ որևէ սփյուռքահայ նախագահ, թեկնածուներ կան օրինակ Ռաֆի Հովհաննիսյան: Ի դեպ ինչու? նրա անունը չկա տարբերակներում.......
ինքը Այլ-ն ա.... ;)

Kuk
16.02.2011, 14:03
Կարծում եմ ԺԱՄԱՆԱԿՆ է ունենալ որևէ սփյուռքահայ նախագահ, թեկնածուներ կան օրինակ Ռաֆի Հովհաննիսյան: Ի դեպ ինչու? նրա անունը չկա տարբերակներում.......

Արդեն 13 տարի ա նորմալ հայերեն խոսացող նախագահ չենք ունեցել, գոնե հիմա նենց մարդ լինի, որ շատ չէ, գոնե հայերեն նորմալ խոսա: Խարաբաղցու ակցենտից անցում կատարենք սփյուռքահայի ակցենտի՞:

Տրիբուն
17.02.2011, 11:20
Միահամուռ ուժերով գնում ու վրացիներից փախցնում ենք Սաակաշվիլուն: Համ էլ որ Հայաստանի նախագահ դառնա, հայերին էլ կսկսի սիրել: Մարդ ես, կարող է մի օր...

Սահակաշվիլին արդեն հայերին փիս սիրում ա, ու մինչև մենք հասցնենք իրան փախցնել, կարող ա ինքը սաղիս փախցնի

Гражданин Армении за 20 минут может стать гражданином Грузии? (http://www.regnum.ru/news/fd-abroad/armenia/1374867.html)

Elmo
17.02.2011, 13:55

Գնալու եմ վրացի դառնամ։

Ֆրեյա
17.02.2011, 15:11
Եթե հարգելի եւ սիրելի պարոն նախագահ Ս. Ա. Սարգսյանը կրկին անգամ դնի իր թեկնածությունը, ես անպայման նրան եմ ընտրելու:
Կարծում եմ, որ նա շատ ճիշտ, խելացի, ազգանվեր, արդար, հեռատես քաղաքական գործիչ է եւ միակ մարդը, ով կարող է տանել Հայաստանն առաջ դեպի պայծառ ապագա...

:)
իմ խնդալն էլ եկավ

Ֆրեյա
17.02.2011, 15:12
Գնալու եմ վրացի դառնամ։

Վրաստանի քաղաքացի հնարավոր ա դառնալ, բայց վրացի.. դժվար թե...

Անահիտ
18.02.2011, 11:55
ինչի՞ պարսիկների թեկնածությունը չեք դիտարկում
փորձ էլ ունենք… հալեպցի պապին ջահել ժամանակ նորմալ, խելամիտ մարդ էր, հիմայա, որ ծերացել, ցնդելա… մարդիկ էլ առիթից օգտվում են, խեղճ պապիկին շահագործում…

հ․գ․ զանգահարե՛ք ձեր պապիկներին (պոզվոնիտե ռոդիտելյամ)

Mephistopheles
18.02.2011, 19:46
Եթե հարգելի եւ սիրելի պարոն նախագահ Ս. Ա. Սարգսյանը կրկին անգամ դնի իր թեկնածությունը, ես անպայման նրան եմ ընտրելու:
Կարծում եմ, որ նա շատ ճիշտ, խելացի, ազգանվեր, արդար, հեռատես քաղաքական գործիչ է եւ միակ մարդը, ով կարող է տանել Հայաստանն առաջ դեպի պայծառ ապագա...

:)
իմ խնդալն էլ եկավ

ո՞վ ա քեզ տենց բան ասել… դու գիտես քիչ վրացիացած հայեր կա՞ն… կզարմանաս թե ինչքան կան… ես սա օդի միջից չեմ ասում…

Overdose
18.02.2011, 20:23
Ողջ լերուք, հայրենակիցներ:
Խաղաղության կոչ եմ անում ձեզ: Իզուր մի կռվեք, մեկա հաջորդ նախագահն էլ ա Սերժը լինելու

Moonwalker
18.02.2011, 20:32
Ողջ լերուք, հայրենակիցներ:
Խաղաղության կոչ եմ անում ձեզ: Իզուր մի կռվեք, մեկա հաջորդ նախագահն էլ ա Սերժը լինելու

Սերժը չի՛ լինի :sad, ավելի ճիշտ մենք չպիտի թույլ տանք, որ լինի:

Gayl
18.02.2011, 20:33
Սերժը չի՛ լինի :sad, ավելի ճիշտ մենք չպիտի թույլ տանք, որ լինի:

Աչքիս մարտի մեկի հանրահավաքին ակումբով գնանք, թող մեր մասին էլ գրեն:P

Mephistopheles
18.02.2011, 20:37
Ողջ լերուք, հայրենակիցներ:
Խաղաղության կոչ եմ անում ձեզ: Իզուր մի կռվեք, մեկա հաջորդ նախագահն էլ ա Սերժը լինելու

կլինի… բայց ոչ Հայաստանինը… օվերդոզ ջան, դու եթե փող ունենայիր ու խաղադրույք անեիր, Սերժի վրա փող կդնեի՞ր… մենակ ճիշտն ասա…

Overdose
18.02.2011, 21:57
կլինի… բայց ոչ Հայաստանինը… օվերդոզ ջան, դու եթե փող ունենայիր ու խաղադրույք անեիր, Սերժի վրա փող կդնեի՞ր… մենակ ճիշտն ասա…
Իհարկե: Բա էլ ում? Արի մի պահ ռեալ գնահատենք- ինչ ունի Սերժը՝ փող, իշխանություն, իր օգտին աշխատող պետական ապարատ…
Ինչ ունի Լևոնը՝ արտասահմանի անկայուն ֆինանսավորում, հեղինակազրկված կողմնակիցներ, մութ ու փոշոտ անցյալ…
Դե հիմա դու ինքդ ասա՝ ով ավելի մեծ շանսեր ունի անցնելու

Moonwalker
18.02.2011, 22:01

Ես ու իմ նման հարյուր հազարավոր մարդիկ, որ Լևոնի կողմնակիցներն են հեղինազրկվա՞ծ ենք: :think

Ձայնալար
18.02.2011, 22:08
Պերեդոզ ջան, ցույց տուր մի բռնապետի, ով չի ունեցել փող, իշխանություն, իր օգտին աշխատող պետական ապարատ: Երևի կարիք չկա ասելու թե պատմության ընթացքում քանի բռնապետի են էն բանից արել: Չանցավ փաստարկդ, ապեր: Լևոնի ունեցած չունեցածը քննարկելու իմաստ չեմ էլ տեսնում՝ գործ անողը ժողովուրդն ա, Լևոնը կարա առաջնորդի կամ չառաջնորդի, երկու դեպքերում էլ իրան նշածդ ռեսուրսները պետք չեն:

Overdose
18.02.2011, 23:15
Ես ու իմ նման հարյուր հազարավոր մարդիկ, որ Լևոնի կողմնակիցներն են հեղինազրկվա՞ծ ենք: :think

Չէ, եղբայր, սխալ հասկացած ասածս: Խոսքը ժողովրդի մասին չի, այլ օրինակ, Հրանտ Բագրատյան, Նիկոլ Փաշինյան, Արամ Մանուկյան և այլնի մասին էր

Overdose
18.02.2011, 23:18
Պերեդոզ ջան, ցույց տուր մի բռնապետի, ով չի ունեցել փող, իշխանություն, իր օգտին աշխատող պետական ապարատ: Երևի կարիք չկա ասելու թե պատմության ընթացքում քանի բռնապետի են էն բանից արել: Չանցավ փաստարկդ, ապեր: Լևոնի ունեցած չունեցածը քննարկելու իմաստ չեմ էլ տեսնում՝ գործ անողը ժողովուրդն ա, Լևոնը կարա առաջնորդի կամ չառաջնորդի, երկու դեպքերում էլ իրան նշածդ ռեսուրսները պետք չեն:

Ես ընդամենը իմ կարծիքը հայտնեցի: Մեկ էլ ոչ թե պերեդոզ, այլ Overdose

Moonwalker
18.02.2011, 23:22
Չէ, եղբայր, սխալ հասկացած ասածս: Խոսքը ժողովրդի մասին չի, այլ օրինակ, Հրանտ Բագրատյան, Նիկոլ Փաշինյան, Արամ Մանուկյան և այլնի մասին էր

Օվերդոզ, ես լավ հասկացել էի դու ինչ ի նկատի ունեիր: :))
Բայց Լևոնն ուժեղ ա իմ նմաններով, այլ ոչ թե նշածդ մարդկանցով: Ինքն ընդամենը կոպիտ ասած «գործիք» ա լինելու ժողովրդի համար: Ու հավատացած եմ Աստված տա դոդ ռոբոտային սերժանտներից ազատվենք, Լևոնը ուղղակի չի կարողանա ժողովրդի կամքին ու շահերին հակառակ գնա, որովհետև աչքի առաջ կունենա ժողովրդի ցասման արդյունքը: Իսկ ցասումը հավատա վեր ա ամեն տեսակ փողից ու լծակներից, մնում ա էս անգամ էլ պահը չկորցնենք:;)

boooooooom
18.02.2011, 23:28

Տենց կարում եք նախագահ աշխատացնեք? Է էղածին աշխատացրեք: Ես որ չէի ուզենա ապրել մի երկրում որի նախագահը ձեր խոսքերով ասած "գործիք" լինի: Էտ "գործիք"-ին դրսի ուժերը նենց կաշխատացնեն, որ պատկերացնելն անգամ ահավոր է

Ձայնալար
18.02.2011, 23:28
Ես ընդամենը իմ կարծիքը հայտնեցի: Մեկ էլ ոչ թե պերեդոզ, այլ Overdose

Հարց չկա, եթե դուրդ չի գալիս, էլ տենց չեմ ասի :hi

Mephistopheles
18.02.2011, 23:30
Իհարկե: Բա էլ ում? Արի մի պահ ռեալ գնահատենք- ինչ ունի Սերժը՝ փող, իշխանություն, իր օգտին աշխատող պետական ապարատ…
Ինչ ունի Լևոնը՝ արտասահմանի անկայուն ֆինանսավորում, հեղինակազրկված կողմնակիցներ, մութ ու փոշոտ անցյալ…
Դե հիմա դու ինքդ ասա՝ ով ավելի մեծ շանսեր ունի անցնելու

ապեր, էտի մուբարաքն էլ ուներ, բեն ալին էլ ուներ, կուրմանբեկն էլ ուներ, բահրեյնի թագավորն էլ ունի, եմենի դիկտատորն էլ ունի, մոամար քադաֆին էլ ունի… ու որ կուզես իմանալ դրանից մի քանի անգամ ավելի շատ… ու էդ տղերքը իրանց փողը արտասահմանից են ստանում, սերժին էլ կես կռուգ փաթթած ունեն (սերժի լենքն ու երկարությունն էնքան չի որ գոնե մի կռուգ փաթթեն)

Mephistopheles
18.02.2011, 23:34
Տենց կարում եք նախագահ աշխատացնեք? Է էղածին աշխատացրեք: Ես որ չէի ուզենա ապրել մի երկրում որի նախագահը ձեր խոսքերով ասած "գործիք" լինի: Էտ "գործիք"-ին դրսի ուժերը նենց կաշխատացնեն, որ պատկերացնելն անգամ ահավոր է

էղածը նախագահ չի… ու իրան չես կարա աշխատացնես… քո ուզած երկրում նախագահը գործիք ա… եթե իհարկե ճիշտ եմ հասկանում ինչ երկրում ես ուզում ապրել

Mephistopheles
18.02.2011, 23:36
Ես ընդամենը իմ կարծիքը հայտնեցի: Մեկ էլ ոչ թե պերեդոզ, այլ Overdose

ապեր, լավ ես անում կարծիք ես հայտնում… մի անգամ էլ, զա կայֆ, փորձի հակառակ կարծիք Սերժին հայտնի… իրա մոտ…զա կայֆ…

boooooooom
18.02.2011, 23:44
էղածը նախագահ չի… ու իրան չես կարա աշխատացնես… քո ուզած երկրում նախագահը գործիք ա… եթե իհարկե ճիշտ եմ հասկանում ինչ երկրում ես ուզում ապրել

Թույլ երկիրա, ով էլ նստի գերտերությունները թելադրելու են. Ստեղ ճարպկությունա պետք, որը ես Լևոնի մեջ չեմ տեսնում:Էլ չեմ գրելու, որովհետև պրեզիդենտական թեմայից զզվում եմ, որովհետև էս ժողովուրդը չի ուզում հասկանա որ ամբողջ պրոբլեմը հենց իրա մեջա.

Չապաև
19.02.2011, 09:25
Դե ծուռ խոսքին արդեն կարևորություն չենք տալիս.... դարձել ա սովորական բան

Armtechnology
24.03.2011, 22:44
եթե հենց վաղը նախագահական ընտրություններ լինեն, ու՞մ կընտրեք:

Ընտրությունները վաղը լինեին, թե հոտո/չնայած մի տաչի մնաց/ միանշանակ Հ.Յ.Դ.-ին կուզեի տեսնել իշխանություն, իսկ նախագահ` Վահան Հովհաննեսյանին:

aragats
05.05.2011, 13:55
եթե հենց վաղը նախագահական ընտրություններ լինեն, ու՞մ կընտրեք:

................Եթե ներկայիս վերնախավի եւ ղարաբաղյան կլանի կողմից Հայաստանի թալանը չլիներ՝
..................................................................................Ռոբերտ Քոչարյանին:

Kuk
05.05.2011, 14:12
Էս հարցումից մի հատ էլ ֆեյսբուքում աչքովս ընկավ.

http://s016.radikal.ru/i334/1105/c9/9e09b964ef3b.jpg

Chuk
05.05.2011, 14:20
Էս հարցումից մի հատ էլ ֆեյսբուքում աչքովս ընկավ.

http://s016.radikal.ru/i334/1105/c9/9e09b964ef3b.jpg

Նմանատիպ մեկ այլ հարցում, էլի ՖԲ-ից, քվեների թիվը՝ 1104
http://img30.imageshack.us/img30/2789/qvey.jpg

Աբելյան
05.05.2011, 14:38
................Եթե ներկայիս վերնախավի եւ ղարաբաղյան կլանի կողմից Հայաստանի թալանը չլիներ՝
..................................................................................Ռոբերտ Քոչարյանին:
Եթե էս ամենը չլներ` հավատա ես էլ:oy