PDA

Դիտել ողջ տարբերակը : Արձակ. Ազնիվ մամի հեքիաթը...



My World My Space
21.01.2011, 15:13
Ազնիվ մամի հեքիաթը...

Ձմեռը, երբ մութը վրա էր տալիս ու լսվում են գայլահաչերը, Ազնիվ մամը երեսին հապշտապ խաչ էր հանում, ու քթի տակ ասում.
- Նահլա՜թ քեզ, չա՛ր սատանա....
Թոռներն արդեն գիտեին, բայց մի անգամ ևս հարցնում էին.
- Էն ո՞վ էր ձեն հանում Մա՛մի...
- Չարքերն են, բալե՜ք ջան, գայլերի հետ ոռնում են:

Երեխաները շատ էին սիրում Ազնիվ մամի հեքիաթները չարքերի ու փերղզիների մասին, ու ամեն երեկո խնդրում էին նրան մի պատմություն պատմել: Ազնիվ մամը ժպտում էր ակնոցների տակից, կողքի էր դնում կիսագործած գուլպան ու սկսում.
- Շա՜տ ու շատ տարիներ առաջ Մացոյենց Օհաննեսը ձորում մի ջրաղաց ուներ, ու էդ ջրաղացում էր ապրում: Ժամանակ առ-ժամանակ գալիս էր գյուղ, հաց կապում ու նորից գնում էր իր ջրաղացը: Մի անգամ ձորն իջնելիս մի մարդ է պատահում: Էս մարդը հարցնում է.
- Եղբա՛յր, չե՞ս ասի, ձորով ոնց դուրս գամ մյուս կողմը:
- Էս էլ եմ էդպես գնում, միասին կգնանք,- ու լուռ շարունակում է ճամփան:
Էս անծանոթը թե բա.
-Էս ինչի՞ ձեն չես հանում, խոսենք, ճանապարհը կարճանա:
-Ի՜նչ խոսենք, այ ախպեր, էն ա գնում ենք էլի, ամեն մեկս մեզ ու մեզ մեր դարդերով...,- ու հանկարծ աչքն ընկնում է անծանթոի ոտքերին, ու ի՞՜նչ..... էս անծանոթի ոտքերը թարս են լինում` կրունկներն առաջ: Օհաննեսը ջվալը գցում է ուսից, ու արագ երեսն է խաչակնքում.
-Նահլա՜թ քեզ չար սատանա....
Անծանոթը տեղնուտեղը չքանում է: Օհաննեսը վախվխելով իջնում է ջրաղաց, դուռ ու երդիկ փակում , թաքնվում է դատարկ պարկերի տակ ու ինքն էլ չհասկանալով թե ոնց, քուն է մտնում:
Գիշերվա մի ժամի, ջրաղացի դուռը բացվում է, ու իրար հետ խոսելով ներս են մտնում գյուղի տղաները` Համբիկենց Կուրղին, Վաղոն, Բաղդոն ու մնացածը:
Օհաննեսը հայ-հայ է ուզում է դուրս գալ, մեկ էլ հանկարծ նկատում է, որ բոլորի ոտքերը թարս են: Վախից սսկվում է տեղում ու ձեն չի հանում:
Մեկ էլ էս Կուրղին ասում է.
- Տղերք, սրա մոտ ալյուր կլինի, էկեք հալվա սարքենք, ուտենք:
Ման են գալիս, քթոցով ալյուրը գտնում են, լցնում են թավայի մեջ, դնում են կրակի վրա ու սկսում են թոնրի չորս բոլորը երգելով պար գալ.
-Չըկկի ե՜ղը, չըկկի մե՜ղրը....Չըկկի ե՜ղը, չըկկի մե՜ղրը....
Սրանց երգից թավայի մեջ եղ ու մեղր է հայտվում ու չվառած թոնրի վրա, թավան սկսում է եռ գալ....
Ջրաղացով մեկ ընկնում է սրանց պատրաստած հալվայի հոտը, Օհաննեսը հազիվ է իրեն զսպում, որ դուրս չգա: Էսպես սրանք ամբողջ գիշեր հալվա են սրաքում ու նստում են ուտելու: հենց ուտում, վերջացնում են գյուղի կողմից լսվում է աքլորի կանչը: Սրանք արագ-արագ հավաքվում են, որ գնան, մեկ էլ Կուրղին մոտենում է Օհաննեսի թաքստոցին, հետ գցում պարկերն ու նայում Օհաննեսին.
- Ջանդամվի քո բաժինը կեր, չսառի...., - ու աքլորի երրորդ կանչի հետ անհետանում է....

- Մա՜մի, - հարցնում է մեծ թոռը,- իսկ ինչի՞ չարքերը մեզ չեն հայտնվում, մեր տուն չեն գալիս....
- Արդար վաստակի հետ չարքերը գործ չունեն, բալես,- բացատրում է Ազնիվ մամը,- Իսկ Օհաննեսի մոտ գնացել էին , որովհետև նա ամեն մեկի աղունից մի քանի բուռ հետ էր գցել իր համար ու մի քթոց ալյուր էր հավաքել: Հենց էդ քթոցի ալյուրն էլ կերել էին չարքերը....Էդպես է աշխարհքը, ամեն մարդուն իրա քրտինքով աշխատածն է հալալ լինում...

Ռուֆուս
21.01.2011, 18:22
Հով ջան, արտակարգ էր... Ապրես: :good

Տատիս պատմած հեքիաթները հիշեցի :)

Արևածագ
21.01.2011, 18:28
Հո՜վ, երկխոսություններն այնքան կենդանի են, բնական, ասես դու այդ ամենին մասնակցած լինես:
Շա՜տ համով է: :ok

Valentina
21.01.2011, 18:28
Ինձ էլ շատ դուր եկավ: :hands
ո՜նց եմ սիրում սենց հեքիաթներ :love

My World My Space
21.01.2011, 19:18
- Մամի մի հատ էլ պատմի էլի՜,- խնդրում էին թոռներն ու Ազնիվ մամը ժպտալով շարունակում էր.
- Ուրեմն տարիներ առաջ Ավո պապենց տանը մի աղջիկ էր կենում, անունը` Եղսո: Եղսոն սիրունիկ, սևուկ-մևուկ աղջիկ էր, ու շա՜տ չխոսկան: Առավոտ կանուխ ելնում ու տան գործերին էր անցնում` ջուր էր կրում, կրակ անում, անասուններին հանդ էր ուղարկում: Էդպես երկար տարիներ.... Բայց Եղսոն էլի նույն Եղսոն էր մնում: Գյուղացիք գիտեին, որ Եղսոն փերղզի է ու սիրում էին նրա հոգու հետ խաղալ....Եղսո՞, դու ես ավելի սիրո՞ւն, թե՞ Օհաննեսի ձորի չարքերը...Եղսո՜, մի հալվա արա ուտենք...Եղսո՜ հա՛, Եղսո.... Հա՛, էս Եղսոյին Զարո մամն էր բռնել ժամանակին. տեսել էր Եղսոյին իրենց գոմի շեմքին, ու սուս ու փուս քորոցը մտցրել մազերի մեջ, կապել: Դե գիտե՞ք չէ, չարքին ասեղով ու քորոցով են պահում, որ չչքանա ու դարձնում են հլու հնազանդ ծառա: Եղսոն ինքը չէր կարող իր քորոցը հանել, որովհետև կայրվեր-կոչնչանար, մյուսներն էլ գիտեին, ու ոչով ձեռք չէր տալիս: Ու Եղսոն էդպես խելոք ծառայում էր:

Մի օր Ավո պապենց տուն ղոնախ է գալիս: Նստում ուտում, խմում են ու պառկում են քնելու: Որ բոլորը պառկում են, մեր Եղսոն մոտենում է ղոնախին, թե.
- Հայրի՛կ ջան, էս քորոցը կարա՞ս հանես, ձեռքս չի հասնում:
էս ղոնախն առանց իմանալու քորոցը հանում է, ու Եղսոն տեղնուտեղը չքվում է: Առավոտ վեր են կենում, տեսնում են Եղսոն չկա: Ի՞նչ արած: Ավո պապը ծառա է վարձում , շարունակում են ապրել:

Բայց քանի որ Ավո պապն ու Զարո մամը Եղսոյին լավ են պահել, Եղսոն նրանց վատություն չի արել: Մենակ մեկ-մեկ հոգիների հետ է խաղալիս եղել` մեկ Զարո մամի գոգնոցն է պահել, մեկ Ավո պապի գինու տիկը: Օր է եղել, Ավո պապը ելել է, որ ձիով գնա Աբուլ, գոմը տակնուվրա է արել, ձիու թամբն ու սանձը չի գտել.
- Սատանի աղջիկն ի՞նչ է ուզում ինձանից,- քթի տակ խնդացել է Ավո պապն ու երեկոյան իմացել, որ սարում ուժեղ կարկուտ է եղել ու մի մարդ իր ձիով ձորն է ընկել....

Օր է եղել, քնած են մնացել առավոտը, ու, որ անասունը հոտից չուշանա, Եղսոն սեղանի վրայից մի բաժակ է գցել-ջարդել, որ վեր կենան: Զարո մամը վեր է թռել, հագնվել, ու "ապրե՛ս, Եղսո ջան" ասելով դուրս եկել իր գործին.... Ու էդ սատանի աղջիկը քանի անգամ է՛լ գելերից է փրկել Ավո պապենց ու իրենց անասուններին, է՛լ բքից ու կարկուտից:

Էդպես ապրել են մի տան մեջ, Եղսոն էնքան է կապվել նրանց, որ չի գնացել, մնացել է տանը:
- Տեսա՞ք, սատանի աղջիկն էլ մարդկություն գիտի,- հաճախ կրկնել է Ավո պապը: Ու մի օր անկողնում, երբ մեռնելիս է եղել, աչքերը փակել է, ապա ժպտալով բացել ու ասել,- Եղսոյին տեսա, էն անկյունում կանգնած լաց էր ըլնում....,- ու մահացել էր....

Ռուֆուս
21.01.2011, 19:24
Էս մեկը նախորդից զիլ էր :love

Էլի գրի :)

My World My Space
21.01.2011, 19:28
Ազնիվ մամը հենց վերջացնում էր պատմությունը, թոռներն աղմկում էին.
-Էլի էնք ուզում, էլի՜.....
Ազնիվ մամը պատասխանում էր.
- Մնացածն էլ հետո էրեխեք ջան, գիշերով էդքան չարքերի մասին պետք չի խոսենք, վատ էրազներ կտեսնեք.... ;)

Բա, Ռուֆ ջան....:D

ars83
21.01.2011, 19:58
- Մամի մի հատ էլ պատմի էլի՜,- խնդրում էին թոռներն ու Ազնիվ մամը ժպտալով շարունակում էր.
- Ուրեմն տարիներ առաջ Ավո պապենց տանը մի աղջիկ էր կենում, անունը` Եղսո: Եղսոն սիրունիկ, սևուկ-մևուկ աղջիկ էր, ու շա՜տ չխոսկան: Առավոտ կանուխ ելնում ու տան գործերին էր անցնում` ջուր էր կրում, կրակ անում, անասուններին հանդ էր ուղարկում: Էդպես երկար տարիներ.... Բայց Եղսոն էլի նույն Եղսոն էր մնում:

Բարի կին ա եղել... Ազնիվ մամը: :)

E-la Via
21.01.2011, 20:39
Իսկ ես էս վերջերս կպած հեքիաթ էի ուզում լսել :)… Ու ոչ իմ իմացածնեից ու լսածներից... Նոր ու հետաքրքիր մի բան...
Ցանկությունս ի կատար ածվեց քո շնորհիվ, Հովո ջան :
Ապրես, շատ լավն էին… Բայց Ռուֆուսի հետ համաձայն եմ՝ երկրորդը շատ ավելի լավն էր :hands:

My World My Space
21.01.2011, 20:44
Իսկ ես էս վերջերս կպած հեքիաթ էի ուզում լսել :)… Ու ոչ իմ իմացածնեից ու լսածներից... Նոր ու հետաքրքիր մի բան...
Ցանկությունս ի կատար ածվեց քո շնորհիվ, Հովո ջան :
Ապրես, շատ լավն էին… Բայց Ռուֆուսի հետ համաձայն եմ՝ երկրորդը շատ ավելի լավն էր :hands:

:oy բայց ս երկուսիդ հետ էլ համաձայն չեմ. դա երկրորդ չէր, շարունակությունն էր....;)

Tianshi
21.01.2011, 21:12
Շատ լավ հեքիաթներ են, հավեսով կարդացվում են;) ... Տրեբույեմ պռոդոլժենիյե բոնկետա:)

Նաիրուհի
23.01.2011, 12:25
Շնորհակալություն, Հով ջա՜ն...

lili-4
23.01.2011, 21:13
Կյանքում հեքիաթ չեմ սիրել, առավել ևս էդ լինում է չի լինում սկիզբը, բայց սա ուրիշ էր, սրա մեջ հեքիքթի անհասկանալի չարությունը չկար, լավն էր, սովորեմ, որ ժամանկին ես էլ թոռներիս պատմեմ:

KiLa
23.01.2011, 22:12
Էդպես ապրել են մի տան մեջ, Եղսոն էնքան է կապվել նրանց, որ չի գնացել, մնացել է տանը:
- Տեսա՞ք, սատանի աղջիկն էլ մարդկություն գիտի,- հաճախ կրկնել է Ավո պապը: Ու մի օր անկողնում, երբ մեռնելիս է եղել, աչքերը փակել է, ապա ժպտալով բացել ու ասել,- Եղսոյին տեսա, էն անկյունում կանգնած լաց էր ըլնում....,- ու մահացել էր....



Ապրես Հովո ջան: Շա՜տ լավն էր...

Թամարա
23.01.2011, 22:50
Շատ սիրուն էր,շնորհակալություն

ԿԳԴ
23.01.2011, 23:00
Լավն էր, :love ապրես: