PDA

Դիտել ողջ տարբերակը : «Գնացքդ գնաց, դու մնացիր» նախադասություններ )))



Հայկօ
21.01.2011, 01:38
Ճիշտն ասած՝ չգիտեի, թե որտեղ գրեմ, դրա համար էլ նոր թեմա բացեցի :)):

Միտքը հետևյալն է.

Ալիքները փոխելով և լսելով օրինակ այսպիսի նախադասություններ՝ հասկանում ես, որ ինչ-որ շատ հետաքրքիր կամ կարևոր բան են բաց թողել.


...Ահա թե ինչպես լվացքի փոշու և սովորական մատիտի օգնությամբ կարելի է պատրաստել դոլարի ջրանշաններ։
...Այո՜, Սիրուշոյի այս սկանդալային լուսանկարները մեր հեռուստադիտողները դեռ երկար չեն մոռանա: Ինչպիսի՜ կուրծք։
...Դե ուրեմն վաղը սպասում ենք Ձեզ այդ հասցեում. ձրի նոթբուկներն ու պլազմային հեռուստացույցները բոլորին էլ կհերիքեն։
...Հայտնի մոդելը հայտարարել է, որ իր նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար կքնի այն բոլոր տղամարդկանց հետ, ովքեր կզանգահարեն վերը նշված համարով։
...Եվ հնչում է մրցավարի սուլիչը: Այսպիսով, սիրելի բարեկամներ, Բանանցը ջախջախեց Մադրիդի Ռեալին 7:0 հաշվով։
...Մնացեք մեզ հետ. մենք կշարունակենք բանավեճը կարճ դադարից հետո, երբ բժիշկները դադարեցնեն պարոն Գեղամյանի արյունահոսությունը։
...Այսպիսով՝ իր ավարտին է մոտենում «Իմ մեծ չաղ համասեռական հասանիքի» առաջին թողարկումը: Եկեք ևս մեկ անգամ շնորհավորենք Ավետ Բարսեղյանին և Արշակ Սադոյանին։



Փորձե՞նք շարունակել :):

Freeman
21.01.2011, 13:01
Օֆֆտոպ ա բայց- Նույն վիճակն ա երբ մի թեմա էս մտնում,գրած ա ծաղրող ու վիրավորական գրառումները ջնջվել են:))

Ռուֆուս
27.01.2011, 00:39
Մեռնեմ թե հասկացա թեմադ ինչի մասին ա, բայց երևի էս մեկը օֆֆթոփ չի...

- Արա Ջե՛յմս, նույնիսկ նոր մուշտակ չեմ կարող առնել:
- Ոչինչ, սպասի մի հատ ֆիլմ կնկարահանեմ, 10 տարի կվայելենք, - պատասխանեց Քեմերոնը:

Մանուլ
27.01.2011, 00:44
Մեռնեմ թե հասկացա թեմադ ինչի մասին ա, բայց երևի էս մեկը օֆֆթոփ չի...

Ես երկրորդ գրառումից հետո հասկացա :)):

Նայի, Հայկ. իմաստն էն ա, որ դու ինչ-որ բան լսում ես կամ կարդում ես, երբ որ գլխավորն արդեն անցել ա: Օրինակ` էս մեկը.
Հայտնի մոդելը հայտարարել է, որ իր նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար կքնի այն բոլոր տղամարդկանց հետ, ովքեր կզանգահարեն վերը նշված համարով։
Դու էս մասն ես լսում մենակ, բայց չես իմանում, թե որ հեռախոսահամարով պիտի զանգես. գնացքդ անցել ա :):


Կամ էլ երկրորդ գրառումը: Մտնում ես թեմա, տեսնում ես մոդերատորի գրառումը, որ որոշ ծաղրող ու վիրավորական գրառումներ ջնջվել են: «Ինչպե՜ս ես դա բաց թողեցի» տրամադրություն ա իջնում վրադ :)):

Ռուֆուս
27.01.2011, 00:48
Ես երկրորդ գրառումից հետո հասկացա :)):

Նայի, Հայկ. իմաստն էն ա, որ դու ինչ-որ բան լսում ես կամ կարդում ես, երբ որ գլխավորն արդեն անցել ա: Օրինակ` էս մեկը.
Հայտնի մոդելը հայտարարել է, որ իր նախկին ընկերոջից վրեժ լուծելու համար կքնի այն բոլոր տղամարդկանց հետ, ովքեր կզանգահարեն վերը նշված համարով։
Դու էս մասն ես լսում մենակ, բայց չես իմանում, թե որ հեռախոսահամարով պիտի զանգես. գնացքդ անցել ա :):

Ճիշտն ասած ես էլ գրառումն անելուց հետո նոր երկրորդ գրառման իմաստը հասկացա :D

Մերսի, նոր տեղ հասավ :))

Freeman
28.01.2011, 12:17
Մոդերատորական. Գրառումը ջնջվում է: Այլ անձանց հետ այլ հարթակում ունեցած խոսակցությունները ոչ մի առնչություն չունեն գրքի քննարկման հետ:

Վերջին խմբագրող՝ Chuk: Այսօր, 01:04:
Էս (http://www.akumb.am/showthread.php/58218-%C2%AB%D5%96%D4%BB%D4%B1%C2%BB.-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%AB%D5%B6-%D5%A5%D6%80%D6%87%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%28fantasy%29-%D5%B8%D5%B3%D5%AB-%D5%A3%D5%AB%D6%80%D6%84%D5%A8-%D5%B0%D5%A1%D5%B5-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A5%D5%BB?p=2165523#post2165523) թեմայից :cry

impression
28.01.2011, 19:07
... և մեզ հենց դա՛ է սպասվում 2012 թվականի դեկտեմբերին:

Arpine
12.08.2012, 01:13
...այսօր հայ մարզիկները ցնցող էին: Վերջապես ոսկե մեդալ ունենք:love
...հնագետները այդտեղ՝ մեզ այսքան հասանելի տեղում են գտել 8000(:blin) տարվա հնություն ունեցող կոշիկը:
... և հենց դրանով էլ դուք կարող եք ձեռք բերել Լոնդոնի տոմսեր 90% զեղչով:D

CactuSoul
03.12.2012, 13:00
Մոդերատորական. Թեման հայհոյանքազերծվել է բարոյականացվել է: Թեմայից դուրս քննարկում/զրույցի 71 գրառումներ ջնջվել են:
:aaa


*****
«…Ահա դուք տեսնում եք <հայտնի_ֆուտբոլիստ_1>ի արնաշաղախ դեմքը ձեր էկրաններին, բժիշկները նրան օգնություն են ցուցաբերում… Այո, սիրելի բարեկամներ, սա իսկապես ցնցող է: Նույնիսկ կրկնապատկերում այդքան հստակ տեսնելով հանդերձ՝ դժվար է հավատալ… Պարզապես ապշած եմ. ինչպե՞ս էր հնարավոր, որ <հայտնի_ֆուտբոլիստ_2>ի՝ գնդակին հասցրած հուժկու հարվածի ժամանակ նրա ոտքը հայտնվեր այդպիսի բարձր դիրքում և խփեր <հայտնի_ֆուտբոլիստ_1>ի դեմքին… Մեզ մնում է միայն հուսալ, որ <հայտնի_ֆուտբոլիստ_1>ը դեռ կենդանի է… Պատկերացնում եմ նրա երկրպագուների վիճակն այս պահին…»