PDA

Դիտել ողջ տարբերակը : Պոեզիա. Հարություն Հովակիմյան



Hab
21.01.2011, 00:19
Քաղաքիս ձյունը եզրաքարերից
Ճերմակ փոշու պես քթով եմ քաշում,
Բայց փաթիլները չեն հասկանում ինձ
Ու կոպերիս մեջ լցնում են աշուն...

Շուտով երկինքը ցավից կպայթի.
Քամուց ծակոտված աֆիշներ ենք,տե'ս,
Անշարժ կանգնել ենք կծկված մայթին`
Մարմնավաճառը, աղբամանն ու ես:

Հեռվում ծառերը դողում են քնած,
Քնած ծառերին հազա~ր երանի,
Մարմնավաճառը սակարկեց, գնաց,
Մնացածներիս քամին կտանի:

Կեսգիշերային իմ Երևանում
Գլուխս` իբրև փոքրիկ ձնեգունդ,
Ջղաձիգ ափով հեռու եմ վանում,
Քաղաքիս ձյունը փոշուց շատ է թունդ...


Պատեր
Քարե պատեր, պատեր լացի,
Պատեր վանքի, կյանքի պատեր,
Ոչինչ չկա պատից բացի,
Քարաշեն է աշխարհը, Տե'ր:

Լուռ եք հիմա, դուռ եք հիմա,
Ու ես անցա հենց ձեր միջով,
Նորից եկա հիմար-հիմար,
Ափոսո~ս, չեղա ձեզ պես զիջող:

Մի պատի տակ մոմերը տաք
Վաճառում է Լուսիկ տատին,
Բայց նույն պահին երկնքի տակ
Հարբեցողը միզեց պատին...

Chuk
21.01.2011, 00:19
Հարգելի Hab, Հարություն Հովակիմյանը դու՞ք եք:

Hab
21.01.2011, 00:23
Հարգելի Chuk, ես ընդամենը ընթերցող եմ, պարզապես հավանել և տեղադրել եմ... Կցանկանայի լսել կարծիքներ...

Hab
22.01.2011, 15:14
Հով. Հար.

Հովհարային անջատում էր այդ օրերին,
Ճամպրուկների շարված դիրքն էր հովհարային,
Ցուրտը տաք էր, մութը լույս էր այդ օրերին,
Մենք էլ էինք այդ օրերին հովհարային:

Հայրս, մայրս, ճամպրուկները, քույրս և ես,
Մեզ մոռացած թռչում էինք երկինքներով,
Սիբիր հասանք, որ տաքանանք, հավատու՞մ ես,
Իմ տարեկից անկախություն-ինքնաաքսոր:


***
Դատարկ, դատարկ տան պահակ,
Իմ տարեց ընկեր, Համբո',
Դու ծխում ես գլխահակ,
Մուժը պարում է տանգո...

Նորից եկա քեզ այցի,
Աչքերդ շա~տ, շա~տ են լուռ,
Էլ նման չես դու խայծի,
Կարծես լինես անտուն դուռ...

Օրը ճեղքից ներս մտավ...
Դեռ կանչում ես Պայծառին...
Որբությունը քեզ գտավ,
Ինչպես քամին մերկ ծառին...

Hab
22.01.2011, 15:40
***
Լեսբուհիներ են ամպերը համառ,
Դեռ ճմրթում են երկինքները ջինջ,
Ժառանգ չի մնա երկնքի համար,
Անձրև, սիրախաղ, իսկ ուրիշ` ոչինչ:

Անձրևից հետո միշտ նույնն է, ընկե'ր,
Կիսատված թանաք, ցանցկեն պահպանակ,
Շինծու ծիածան ու սնկեր, սնկեր,
Մի նոր ջահելի տանում են բանակ:

Միայնակ աղջիկ, որովայն լուսին,
Աղջիկը ձուլվեց ամպերին համառ,
Կաթիլ դառնալով անցորդի ուսին`
Մկրտվեց մի նոր երկնքի համար:

Chuk
22.01.2011, 15:59
Հարգելի Chuk, ես ընդամենը ընթերցող եմ, պարզապես հավանել և տեղադրել եմ... Կցանկանայի լսել կարծիքներ...

Ուղղակի ինձ անծանոթ անուն էր և պարտավոր էի հարցնել, որպեսզի ակումբի սկզբունքների համաձայն որոշեի թողնե՞լ այս բաժնում, թե՞ տեղափոխել «Ստեղծագործողի անկյուն» բաժին:

Կարո՞ղ եք կենսագրական տվյալներ, հեղինակի մասին ինֆորմացիա տեղադրել:

Hab
22.01.2011, 20:37
Ծնվել է 1990 թ. Երևանում: Ավարտել է <Էրեբունի> պետական բժշկական քոլեջի դեղագործական ֆակուլտետը, այժմ սովորում է Երևանի պետական գեղարվեստի ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղում` կիրառական զարդարվեստ ֆակուլտետում: <Ցոլքեր> գրական կենտրոնի սան է:
Տպագրվել է <Ցոլքեր>, <Միհր>, <Նարցիս> հանդեսներում, <Սերունդ> էլ. կայքում, <Բառ և հույս>, <Թռիչք և թևեր> անթոլոգիաներում և ԼՂՀ <Գանձասար> բանաստեղծական ժողովածուում: Արժանացել է <Փոքրիկ իշխան> գրական մրցանակին, ռուսերենից հայերեն Իլյա Տյուրինի բանաստեղծությունները թարգմանելու համար ստացել է <Իլյա պրեմիա> և Մոսկվայի կառավարության կողմից արժանացել է հատուկ մրցանակի: Տպագրվել է Ռուսաստանի մամուլում` <Պրոլոգ> և <Յունոստ> ամսագրերում: ՀԳՄ մուտք մատենաշարով 2010 թ. տպագրվել է նրա <Երբ մենք չաղոթեցինք> բանաստեղծությունների ժողովածուն:

Garapost
23.01.2011, 21:19
Քաղաքիս ձյունը եզրաքարերից
Ճերմակ փոշու պես քթով եմ քաշում,
Բայց փաթիլները չեն հասկանում ինձ
Ու կոպերիս մեջ լցնում են աշուն...

Շուտով երկինքը ցավից կպայթի.
Քամուց ծակոտված աֆիշներ ենք,տե'ս,
Անշարժ կանգնել ենք կծկված մայթին`
Մարմնավաճառը, աղբամանն ու ես:

Հեռվում ծառերը դողում են քնած,
Քնած ծառերին հազա~ր երանի,
Մարմնավաճառը սակարկեց, գնաց,
Մնացածներիս քամին կտանի:

Կեսգիշերային իմ Երևանում
Գլուխս` իբրև փոքրիկ ձնեգունդ,
Ջղաձիգ ափով հեռու եմ վանում,
Քաղաքիս ձյունը փոշուց շատ է թունդ...


Պատեր
Քարե պատեր, պատեր լացի,
Պատեր վանքի, կյանքի պատեր,
Ոչինչ չկա պատից բացի,
Քարաշեն է աշխարհը, Տե'ր:

Լուռ եք հիմա, դուռ եք հիմա,
Ու ես անցա հենց ձեր միջով,
Նորից եկա հիմար-հիմար,
Ափոսո~ս, չեղա ձեզ պես զիջող:

Մի պատի տակ մոմերը տաք
Վաճառում է Լուսիկ տատին,
Բայց նույն պահին երկնքի տակ
Հարբեցողը միզեց պատին...

Ուղղակի հրաշալի երգ կստացվի, եթե հեղինակը ավելացնի այս կրկներգը.

Խմում էինք թարմ գարեջուր հարբեցողի պես,
Միզում էինք պատերի տակ խնամիս ու ես:

Ահա թե ինչպե՞ս և որտե՞ղ է հարստանում ժամանակակից հայ գրականությունը::angry

Hab
23.01.2011, 21:42
Ճիշտ եք, հարգելի Garapost , սակայն երգը կստացվի միայն այն դեպքում, երբ այն կատարեք դուք և ձեր խնամին...:ok

My World My Space
23.01.2011, 22:24
Ուղղակի հրաշալի երգ կստացվի, եթե հեղինակը ավելացնի այս կրկներգը.

Խմում էինք թարմ գարեջուր հարբեցողի պես,
Միզում էինք պատերի տակ խնամիս ու ես:

Ահա թե ինչպե՞ս և որտե՞ղ է հարստանում ժամանակակից հայ գրականությունը::angry


մի ուղղում` պետք է ասեիք. ահա թե ինչպես եմ հարստացնում հայ ժամանակակից գրականությունը....

Hab
24.01.2011, 01:08
***
Թթխմոր կրծքերով աղջնակ,
Սրտխփոցս դառնում է երկտող,
Այս գարունը ձմեռ է սնանկ,
Մի' ասա, մի' ասա` ձեռքս թող:

Զուր ես դու վախվորած նայում ցած,
Մենք փոխվում ենք, փոխվում օր-օրի,
Մեր շորերը վաղուց փոքրացած
Մեր բակի ծեր քամին կօրորի:

Գնացիր, գնացիր քայլ առ քայլ,
Շարժ ու ձևդ դարձավ կանացի,
Քեզ տարավ տաբատով մի գորշ գայլ,
Ես խև-խև կես ճամփին մնացի...

Garapost
24.01.2011, 10:33
Պարոն Հոակիմյան, ես այժմ այն կարծիքին եմ, որ իմ դիտողությունը տեղին չէր արված, որի համար ներողություն եմ խնդրում: Ես ճիշտ կլինեյի այն դեպքում, եթե դա լիներ Հայ գրականություն բաժնում: Ժամանակաից հայ գրականության մեջ ամեն ինչ կարելի է: Այդտեղ հենց այդ էլ պակասում էր՝ մարմնավաճառը, աղբամանը, և իհակե՝ միզող մարդը: Ամեն ինչ նորմալ է և տեղին:

My World My Space
24.01.2011, 11:11
Պարոն Հոակիմյան, ես այժմ այն կարծիքին եմ, որ իմ դիտողությունը տեղին չէր արված, որի համար ներողություն եմ խնդրում: Ես ճիշտ կլինեյի այն դեպքում, եթե դա լիներ Հայ գրականություն բաժնում: Ժամանակաից հայ գրականության մեջ ամեն ինչ կարելի է: Այդտեղ հենց այդ էլ պակասում էր՝ մարմնավաճառը, աղբամանը, և իհակե՝ միզող մարդը: Ամեն ինչ նորմալ է և տեղին:

Գարապոստ չի կարելի այդքան գռեհիկ լինել, դա առաջին հերթին գցում է քո խոսքի հարգը, ու եթե քննադատության մեջ նույնիսկ առողջ միտք ես արտահայտում, ապա գռեհկության պատճառով այն վերածվում է վիրավորանքի:

Քննադատիր, բայց զգույշ էղիր խոսքերի մեջ....

Ի դեպ ժամանակակից հայ գրականության մեջ եթե ամեն ինչ կարելի է, ապա դրա մեղավորը նաև դու ես, այն արտացոլում է նաև քո իրականությունը, քո արտահայտած կարծիքը բավականին լայն լուսաբանեց քեզ

Հ.Գ. Hab ջան, ներողություն եմ խնդրում թեմադ օֆթոփելու համար....

Philosopher
24.01.2011, 13:12
***
Թթխմոր կրծքերով աղջնակ,
Սրտխփոցս դառնում է երկտող,
Այս գարունը ձմեռ է սնանկ,
Մի' ասա, մի' ասա` ձեռքս թող:

Զուր ես դու վախվորած նայում ցած,
Մենք փոխվում ենք, փոխվում օր-օրի,
Մեր շորերը վաղուց փոքրացած
Մեր բակի ծեր քամին կօրորի:

Գնացիր, գնացիր քայլ առ քայլ,
Շարժ ու ձևդ դարձավ կանացի,
Քեզ տարավ տաբատով մի գորշ գայլ,
Ես խև-խև կես ճամփին մնացի...

Լավն էր:

Hab
24.01.2011, 20:58
Շնորհակալ եմ, Ձեր խոսքերի համար, My World My Space ջան: Ես էլ եմ կողմ առողջ քննադատության, բայց շատ ափսոս, որ շատերիս մոտ դեռ չի ստացվում չհեգնելով, չվիրավորելով մարդուն` խոսել գործից: Բնական է, որ կարծիքները նույն ստեղծագործության վերաբերյալ շաաաաատ տարբեր են լինելու, բայց միայն հիմնավորելու դեպքում է կարծիքը կշիռ և ազդեցություն ունենում...;)

Hab
24.01.2011, 21:49
Վճռից հետո պատժից առաջ

Անջրդի հողը դարձավ քթիս օղ,
Ընկած ցլերը չունեն ապավեն,
Կյանքս մնում է անվերջ մոնտաժվող
Մկրատահարված կինոժապավեն:

Տե'ր Աստված, ասա', ի՞նչ աշխարհ է սա,
Առաջին սերս հագավ հարսնաշոր,
Հեռացավ ինձնից ու դարձավ մուսա,
Հողե քողով է գալիս ամեն օր:

Ու հաջորդ սերս հեռացավ կրկին,
Ռելսերին թողեց արյան հետագիծ,
Էլ նրա համար պետք չէ փրկագին,
Նա... նա երգում է քարերի տակից:

Նայում եմ ես իմ շղթաներին հին,
Այստեղ անձրև է, Թիֆլիսում` արև,
Երանի անկիրք ամորձատներին,
Հուշերի հարեմ, քեզ հազար բարև:

Գորշ-գորշ գայլերը թռչում են օդում,
Ու մի անպոչ գայլ մռութով բարակ
Իմ ծեր մատներն է արդեն հոտոտում,
Թե նրան շոյեմ մորթուն հակառակ...

Քամի' ինձ ու ինձ բաժանի'ր անդարձ,
Եվ նետի'ր օտար-հարազատ ափեր,
Շատրվաններ են վերքերը իմ բաց,
Պետք չեն ինձ արդեն ձիգ վիրակապեր...

Չեմ ուզում ապրել դեղագործի պես
Դոզավորելով օրերս բոլոր,
Երբ մի խելոք մարդ այրվեց, ասաց մեզ,
Որ այս աշխարհը` կլոր է, կլոր...

Տե'ր, կճպի'ր մի քիչ երկինքը կապույտ,
Կլոր է նաև իմ կյանքի ճամփան,
Հեռացումն ի՞նչ է` լոկ շրջապտույտ,
Միայն թվում է հորիզոնական...

Hab
25.01.2011, 13:46
***
Կարմիր մտքերով, լույսերում դեղին,
Անտեր շան նման շփոթվել եմ, Տե'ր,
Չեմ գտնում ես իմ Աղոթատեղին,
Փողոցից-փողոց թափառում եմ դեռ:

Ոտքս հենում եմ պատահած պատին,
Աչքս փակում եմ բաց երկնքի տակ,
Իսկ երբ սև կատուն կգտնի իմ դին
Ու կմլավի` <Այ~ քեզ շան սատակ>,

Ես հողե ձեռքին աչքերս փակող
Կասեմ.< Մարմինս քեզ եմ նվիրում,
Այն երբեք չեղավ իմ հոգու հագով,
Պետք չի լինելու այնտե'ղ` վերևում>:

Hab
25.01.2011, 13:53
Երկու տող ավերումից առաջ շարքից

Երեկ աշխարհի վերջն էր. պապս մեռավ,
Համոզվեցի` անհատական է վերջն աշխարհի...

**
Մինչ ջահելները հող էին կիում արյան գնով
Ու ծերերը վախենում էին հողից,
Կատուն հողով ծածկեց հետքերը իր
Ու հեռացավ...

**
Մայաները գուշակեցին վերջն աշխարհի
Ու չհասան մինչև անգամ օրերը մեր...

**
Ծիծաղելի են, չէ՞, պատերազմներն անվերջ`
Հանուն խաղաղության...

My World My Space
25.01.2011, 15:30
Hab-ը նույն ինքը Հարություն Հովակիմյա՞նն է....:think

Hab
25.01.2011, 15:43
Չէ, հարգելի My World My Space , հաստատ Հարությունը չի... ինքը լիներ հո Դեգայի բալերինան չէր դնելու որպես ավատար:) ... Ես ուղղակի իրա գրքից ինձ դուր եկած բանաստեղծություններն եմ տեղադրում: Պարզապես հետաքրքիր է, ինչ կարծիքներ ունեն մարդիկ.... Բայց ձեր բոլոր կարծիքները իրան փոխանցում եմ, որի համար նա բոլորիցդ շնորհակալա....:hands

Hab
25.01.2011, 18:44
Հատված <Մենության մետամորֆոզ> պոեմից` նվիրված Ս. Փարաջանովին

Ճաղերի սիմֆոնիա

Որպես հենարան, որպես փայտե թի,
Վարպետը բռնեց ճաղերը բանտի:
Նրանք քիչ առ քիչ դարձան ձիգ լարեր,
Ու ձեռքը փորձեց նորից արարել:

Շենշող շշուկը անշոշափելի,
Անսեր սրերի սվսվոցով սուր
Սպառնալիքով գալիս էր էլի,
Հետո գնում էր` չգիտեմ, թե ուր:

Ճռճռում էին ճաղերը ճաղատ,
Ճիճուների պես ճկվելով արագ,
Ճառեր ասելով ճաղերը կրկին
Բաժանվում էին լարերի բարակ:

Լարված լարերից, լարերից բարակ
Արձագանքում էր անտուն մեղեդին,
Մեղեդին որպես սեր, սեռավարակ
Միշտ թափառում է մարմնից մարմին:

My World My Space
25.01.2011, 23:41
Հատված <Մենության մետամորֆոզ> պոեմից` նվիրված Ս. Փարաջանովին

Ճաղերի սիմֆոնիա

Որպես հենարան, որպես փայտե թի,
Վարպետը բռնեց ճաղերը բանտի:
Նրանք քիչ առ քիչ դարձան ձիգ լարեր,
Ու ձեռքը փորձեց նորից արարել:

Շենշող շշուկը անշոշափելի,
Անսեր սրերի սվսվոցով սուր
Սպառնալիքով գալիս էր էլի,
Հետո գնում էր` չգիտեմ, թե ուր:

Ճռճռում էին ճաղերը ճաղատ,
Ճիճուների պես ճկվելով արագ,
Ճառեր ասելով ճաղերը կրկին
Բաժանվում էին լարերի բարակ:

Լարված լարերից, լարերից բարակ
Արձագանքում էր անտուն մեղեդին,
Մեղեդին որպես սեր, սեռավարակ
Միշտ թափառում է մարմնից մարմին:


Միտքը լավն էր, բայց որպես գործ չհավանեցի :(

ճռճռում էին ճաղերը ճաղատ..... չեմ սիրում սենց տառավանկային խաղեր, մի տեսակ այբբենարանի հոտ եմ առնում....

Hab
28.01.2011, 16:21
***
Աստղերը պոռնո աստղերի նման
Մերկ են ավելի, քան պետք է հիմա,
Կույր լուսախաղից ու սերերից սուղ
Երկինքը նորից մնաց անպտուղ:

Ոտքերիս կպած գնդերը հողի
Ջնջում են ճամփան այն Հարդագողի,
Ով աստված էր իրեն համարում,
Ու թափառում էր երկնակամարում:

Մարգարե չեմ ես, բայց հաստատ գիտեմ`
Փոշի է աստղը մի բուռ հողի դեմ...

Malxas
28.01.2011, 16:25
***
Աստղերը պոռնո աստղերի նման
Մերկ են ավելի, քան պետք է հիմա,
Կույր լուսախաղից ու սերերից սուղ
Երկինքը նորից մնաց անպտուղ:

Ոտքերիս կպած գնդերը հողի
Ջնջում են ճամփան այն Հարդագողի,
Ով աստված էր իրեն համարում,
Ու թափառում էր երկնակամարում:

Մարգարե չեմ ես, բայց հաստատ գիտեմ`
Փոշի է աստղը մի բուռ հողի դեմ...

Հնարավոր չէր էդ անտեր բառը ավելի պակաս գռեհիկ ձևով գրել: Կարծում եմ դա փչացնում է ամբողջ բանաստեղծությունը, որն, ինչ խոսք, մի բան արժե:

Hab
28.01.2011, 16:40
***
Տողադարձ եղած օրերի նման
Ու տողատակի սուր սերերի պես`
Ես հեռանում եմ, որ ձեզ հետ մնամ,
Թող տեսանելին ձեզ թվա անտես:

Խորհուրդ ունի նա, ում չես տեսել դեռ,
Իսկ տեսանելին թվում է ոչինչ...
Մեր Տերը անգամ կթվա տեր-տեր,
Եթե թափանցեն երկինքները ջինջ:

Մինչ <էմոները> կհատեն երակ,
Մինչ պոետ կանայք կխմեն սև սուրճ,
Ես կդառնամ մի կորած մոլորակ,
Որ չի պտտվում իր առանցքի շուրջ:

Բայց հավատում է, որ օրը կգա,
Որ մերձավորն է մենավորների,
Ում նոր տիրույթում տեր հաստատ չկա,
Բայց հավատը կա` Տերը կների...

Hab
28.01.2011, 17:57
***
Ես շարում եմ տողերս բոլոր,
Հավատում եմ արդեն իմ դերին,
Դու ցանում ես ցորեն ու ոլոռ,
Ու շոյում ես անտեր շներին:

Ես թեյիս մեջ լցնում եմ կոնյակ,
Դեպի ինձ է գալիս իմ Եվան,
Դու նստում ես դաշտում մեն-մենակ,
Ես գնում եմ նորից Երևան:

Ետ եկա ճամփեքով հին, ոլոր,
Դաշտերիդ մեջ գարու~ն է, գարուն,
Գոմաղբից են բուրգերը բոլոր,
Ինձ հանկարծ չկարգես փարավոն:

My World My Space
28.01.2011, 19:01
***

Գոմաղբից են բուրգերը բոլոր,
Ինձ հանկարծ չկարգես փարավոն:

էս հատվածն էր լավը....

Hab
28.01.2011, 19:03
Ժողովուրդ ջան, կուզեք էլի բանաստեղծություններ տեղադրեմ ??:oy

Hab
28.01.2011, 20:51
Լռությունը համաձայնության նշան ա ??? :D

Malxas
28.01.2011, 21:39
Ժողովուրդ ջան, կուզեք էլի բանաստեղծություններ տեղադրեմ ??:oy

Տեղադրիր, խնդրում եմ քեզ :)

Hab
28.01.2011, 22:03
Անհավատի ծես կամ շաբաթօրյակ

Հավաքվել էին ահել ու ջահել,
Ու դատարանի որոշմամբ արդար
Սերգեյ աշուղին պետք էր ողջ թաղել
Նոր ամրոցի տակ` որպես հիմնաքար:

Ծիծաղում էին ահել ու ջահել,
Արքան իր գոտին վերև էր քաշում,
Պիոներները բերեցին բահեր,
Աշուղի համար եկել էր աշուն...

Բղավում էին ահել ու ջահել.
<Մա'հ, մա'հ աշուղին, աշուղին` ցա~վ, ցա~վ>,
Հողի մեջ մտան ժանգոտված բահեր,
Աշուղի մաշկով ցուրտ սարսուռ անցավ:

Ու նրա հոգնած դատարկ ոսկրերում
Մենության սայլը սլացավ նորից,
Անվերջ գը-նում էր, գը-նում էր, գը-նում,
Կարծես փախչում էր ուղևորներից:

-------------------------------------

Էլ չդիմացան քարերը անվախ,
Վերևից ընկան արքայի գլխին,
Շիրմաքար դարձան, վրան` մուրճ, մանգաղ,,
Շաբաթօրյակը ավարտվեց կրկին:

Անվերջաբան նախերգանք

Անցան տարիներ, անցավ աշունը,
Ձմեռներ անցան, եկել է գարուն,
Բանտից հեռացավ Սերգեյ աշուղը,
Իսկ նրա սազը երգեց հետմահու...

Հիմա էլ չկա ո'չ "մուրճ", ո'չ "մանգաղ",
Սակայն մրսում են արքաները նոր,
Վախենում են, որ կփլվեն անկախ,
Կիսաէլիտար "ամրոցները" կոր...

Hab
28.01.2011, 22:46
***
Բարձր ճյուղերից մի' կառչեք իզուր,
Ա'յ կարմրաթուշ խնձորներ կծծի,
Դուք չիր կդառնաք, իսկ ատամը սուր
Դժվար թե ձեր չոր այտերը կծի...

***
Հավատացած ենք մենք գույնին, ձայնին, բառին,
Երբ ես հենվեցի քեզ` դու հենվեցիր ծառին,
Երկինքը օրհնվեց, օրը հագավ վեղար,
Ամռան կեսգիշերին տերևաթափ եղավ...

***
Մաստեխիններով սուր եղունգներիդ
Մեջքիս նկարիր արնագույն ծովեր,
Երբ որ հեռանաս մոտենալու չափ,
Ես լավ կհիշեմ հեղինակն ով էր...

Hab
28.01.2011, 23:29
***
Թատրոնի կարմիր վարագույրի պես
Փեշերդ քաշի'ր` հանուն նոր խաղի,
Դահլիճում նստած մի հանդիսատես
Brava brava, biss պիտի բղավի,

Բայց ամեն մի ծափ դառնում է սարսուռ,
Դու ծիծաղում ես, ես նայում եմ լուրջ,
Քայլեցիր մեջքիս` կրունկներով սուր,
Ասացիր. <Ինչ է, մի քարե կամուրջ>:

Դու վենետիկյան պոռնիկի նման
Սև-սև մազերդ կտրում ես <կառե>,
Դղյակ ես սարքել ջրերի վրա,
Իսկ ես ինչ ունեմ` քսակով բառեր...

Նորից փորձեցի ինձ ջուրը նետել,
Սակայն այն ցանցկեն քո զուգագուլպան
Իմ ողջ մարմինը կապկպեց թել-թել,
Ջրերի վրա դարձել է ուռկան:

Թատրոնի կարմիր վարագույրի պես
Փեշերդ ծածկի'ր` հանուն նոր խաղի,
Դահլիճում նստած մի հանդիսատես
Կուլ է տալիս իր արցունքը աղի:

Hab
30.01.2011, 01:32
***
Մահճակալը թամբաց պոե'տ,
Լույսը բացվեց, վե'ր կաց քնից,
Դե, բամբասի'ր աշխարհի հետ,
Այն չի մնա ո'չ քեզ, ո'չ ինձ:

Վե'ր կաց, վե'ր կաց, գրիչդ առ,
Վե'ր կաց, գնա' բառամարտի,
Գայլեր ուտող ոչ մի սև գառ
Ճակատը չի զարկի պատին:

Մահճակալը թամբած պոե'տ,
Կոնքամանին նստած արքան
Քարտեզին է նայում խեթ-խեթ,
Չգիտի, որ պոետներ կան...

Hab
02.02.2011, 22:49
***
Նստել եմ չոր ծառի տակ
Դատա'րկ շիշ ջան, իմ ձեռքում
Դարձել ես հեռադիտակ,
Հեռուներն ես դու հերքում:

Քեզ հանդիպելուց առաջ
Կյանքը սրամիտ էր դեռ,
Իմ մեջքին դաջեց սև խաչ,
Նրա հետույքին` թիթեռ:

Անուն չունի նա կարծես,
Կես թիթեռ է, կես թռչուն,
Բայց վարժեցրած ծտի պես
Ափից-ափ է դեռ թռչում...

Ես նստում եմ քիթս կախ,
Խաչը մեջքիս է կրկին,
Բայց լոկ անունս եղավ
Միակ հարությունը իմ...

Hab
07.02.2011, 00:48
Եվս մի բանաստեղծություն եմ տեղադրում.

***
Ոտքիս տակ հող է, հողի մեջ` գարուն,
Գարնան մեջ` բողբոջ, բողբոջում` արյուն,
Արյան մեջ` երկիր, սերմեր երկնքի,
Երկնքում` երգեր անվերջ երկունքի:

Հող է ոտքիս տակ, իսկ հողից քիչ վեր
Երգերից ծնված երկինքներ կան դեռ.
Դու անցորդների ոտքերը բաց թող,
Ինձ պես հողեղեն մի' եղիր, դու, հո'ղ:

Hab
08.02.2011, 22:04
***
Այդ ու՞ր ես, չկաս, ուսուցիչ Դալի,
Ինձ խենթացնում է ձայնը լռության,
Տե'ս, ընկավ վերջին տերևը բալի,
Տերը կփռի կտավները ձյան:

Ատում եմ ես ձյան գույնը անորոշ,
Բայց չեմ չվելու Վենետիկ, Փարիզ,
Ու հին հողերն իմ ունեն նոր դրոշ`
Տատիս գոգնոցն ու կրծկալը յարիս:

Գոգնոցում նուռ կա, կրծկալում` ական,
Ճերմակի վրա` ալ-կարմիր կետեր,
Իմ դարակները հին են, անփական,
Մեջից հոսում են ձնհալի գետեր:

Hab
30.05.2011, 13:56
Հարություն Հովակիմյանը այսօր պարգևատրվեց նախագահի կողմից իր "Երբ մենք չաղոթեցինք" բանաստեղծությունների ժողովածուի համար: Ուռա~~~~~~~