PDA

Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ քյավառցիների մասին



_Հրաչ_
20.01.2011, 22:53
Չունեինք սենց թեմա :)
Ուրեմն, սկսեմ:

Քյավառցու գերեզմաններում տապանաքարերին կարդում են.
«Խմուկ, մեռուկ»:
«Խմուկ, մեռուկ» ...
Մի հատն էլ. «3 օր չխմուկ, դարդից մեռուկ»:

Տխուր թեմայով սկսինք բայց :(

Հայկօ
20.01.2011, 23:29
Ուրեմն՝ մի անգամ Քյավառում բարի դուռը բացվում ա, ու մեկը՝ խմա՜ծ, ջնջխված, տեղնուտեղը քիթ բերնի վրա ընգնում ա ներս ու տենց էլ մնում ա շեմին փռված: Հետևից երկրորդն ա մտնում, չորեքթաթ մի կերպ ձգում ա մինչև ամենամոտ սեղանը, մագլցում ա աթոռի վրա ու անգիտակից վիճակում շնթռկում ա վրեն: Հետևից երրորդն ա գալիս, զոռով օրորվելով սայթաքելով քայլում ա մինչև բարմենի սեղանը, սաղ ջանով հենվում ա վրեն ու սենց հառփա՜ծ բուրում ա բարմենի ուղղությամբ.
- Մե խատ լցրու... Լցրու՝ էն մեր սեղանին նստած ախխխպերը խմուկ... Մե խատ էլ լցրու՝ ես խմուկ:
- Բա էն ձեր դռան մոտի ախպերը չխմու՞կ:
- Չէ, ինքը շոֆեռն ա, հլը էլի տեղ ունենք գնալու:

:D

Rammstein
20.01.2011, 23:31
Քյավառցին կնկա հետ գիշերն անկողնում պառկած ա, կնիկը հարցնում ա.
– Վալոդ, այ Վալոդ, ինձ ինչքա՞ն ես սիրում:
– Շատ շատ եմ սիրում:
– Ինչքա՞ն շատ, երկնքի չա՞փ…
– Չէ, ավելի շատ:
– Աստղերի չա՞փ:
– Չէ, ավելի շատ:
– Օրաղի չա՞փ:
– Ի՞նչ… չհամեմատվես: :nono

Նաիրուհի
21.01.2011, 15:05
Քյավառցու կինը երեխա է ունենում, բայց պստոն ոչ մի կերպ կուրծք չի ուտում… Կինը զանգում է խոպանում գտնվող ամուսնուն ու բողոքում.
-Վալո՛դ, էրեխեն ծիծ չբռնա...
-Օրաղ քսա՝ կբռնա... :nyam

Նաիրուհի
23.02.2011, 00:46
Քյավառցիները հ-ին խ են ասում, ա-ին ո են ասում, վ-ին էլ որ զ ասեին՝ հավին խոզ կասեին։ ;)

V!k
28.05.2011, 00:45
Քյավառցին ընկնում ա տրամվայի տակ, ձեռքը կտրվում ա: Հիվանդանոցում բերում են ձեռքը, որ կարեն տեղը, եսի գոռումա. «ես իմը չիիիիիիիի…»:
Հարցնում են ի՞նչ իմացար, ասում ա իմ ձեռքի մեջ շիշ կար…:D

_Հրաչ_
21.03.2014, 22:13
Քյավառցիները հ-ին խ են ասում, ա-ին ո են ասում, վ-ին էլ որ զ ասեին՝ հավին խոզ կասեին։ ;)

Հացին էլ՝ խոց: :))

3 տարվա քնած թեմային թարմություն բերեմ:
Քյավառցու տանը թեժ կերուխում ա, դրսից հյուրեր կան: Քեֆի ընթացքում հյուրերից մեկը նկատում ա, որ տանտիկինը հաճախակի տանից դուրս ա գալիս, օղի ա բերում: Որ սենց շուտ-շուտ ու շատ ա բերում, էս հյուրին հետաքրքրում ա, թե էս որտեղից ա բերում: Աննկատ դուրս ա գալիս տանից, թաքուն հետևում ա տանտիկնոջը ու ի՞նչ ա տեսնում. տանտիկինը գնում ա տնամերձ հողամաս, բահը տալիս հողն ու շշով օղի ա հանում: Սպասում ա, որ տանտիկինը տանի օղին, ու չտեսնված հրաշքն ուսումնասիրելու հետաքրքրությունից դրդված՝ վերցնում ա բահն ու խրում հողը: Բահը հողը խրելու հետ կիսում-կոտրում ա հողում եղած օղու շիշը: Հենց նույն պահին տանտերը դուրս ա գալիս տանից ու տեսնելով հյուրի արարքը՝ խուճապահար գոռում ա.
-Օախչի՜, խասի, սոաղ սերմոցուն փչացուց: :o

Յոհաննես
21.03.2014, 22:34
Հնոտ է ու երբ պատմում եմ չեն ծիծաղում,բայց ես շատ եմ սիրում :))
Էս քյավառցիները որոշում են էնպես անեն,որ աապարանցիների փոխարեն իրենց մասին սկսեն անեկդոտ պատմել,գմում անապատում կամուրջ են սարքում,հետո ապարանցին գալիս էդ կամուրջի վրա ձուկ է որսում :D

Vardik!
15.06.2014, 21:50
Քյավառցիքի մասին, բայց եղելություն:

Մի քանի օր հարբելուց հետո մեկն առավոտյան բացում է ջրի ծորակը, որ լվացվի, բայց մտքերի մեջ է ընկնում:
Մի քանի րոպե հետո մոտենում է կինը.
-Ի՞նչ ես շշմե կայնե, մե լվասվի, խելքի հարի...
-Տո, ասում եմ, ուանտեր, սաղօր գալում ես ջու՜ր, ջու՜ր... Մե օր էլ հարի ուարաղ... :crazy :lol