Chuk
20.01.2011, 18:07
«Ա1+» հեռուստաընկերությունն (http://www.akumb.am)իր ինտերնետային եթերում սկսել է եթեր հեռարձակել «e Ակումբ» հաղորդաշարը: Հեռուստաընկերության լրատվության համաձայն Երևանի Մամուլի Ակումբի հետ համատեղ պատրաստվող հաղորդաշարը կպատմի ինտերնետի օգուտների և վնասների, ինտերնետում ընթացող ամենաթեժ քննարկումների և համացանցին վերաբերող այլ հետաքրքիր թեմաների մասին:
Արդեն հեռարձակվել է հաղորդման առաջին թողարկումը` բաղկացած երեք մասից: Ինտերնետի ուղիղ եթերում այն եղել է հունվարի 18-ին՝ երեքշաբթի օրը, ժամը 13:45-ի, 14:45-ի, 15:45-ի «Այբ-Ֆե»-ի թողարկումներից անմիջապես հետո: Հաղորդման հիմնական թեմաներն են եղել.
Շուշան Պետրոսյան. մեկ ամիս առանց ինտերնետի: Ի՞նչ է փոխել երգչուհու կյանքում ինտերնետը:
79 տարեկան Լևոնն առաջին անգամ փորձում է ինտերնետային թերթ կարդալ: Լրատվական ռինգ` թերթերն ընդդեմ ինտերնետի:
2010 թվականն ինտերնետային մրցանակաբաշխությունների տարի էր: Ի-Կոնտենտ` Էլեկտրոնային բովանդակություն:
Ինտերնետը և Ալավերդու փոքր գործարարներն արդեն իրար ծանոթ են: Ինչպե՞ս կերակրել գյուղը ինտերնետային սնկերով:
Հաղորդման թողարկումները ոչ միայն ուղիղ եթերով են հեռարձակվելու, այլև տեղադրվելու են YouTube համակարգում:
Ստորև կներկայացնեմ առաջին հաղորդումը՝ YouTube-ից: Միանգամից ասեմ, որ միացրել էի այն տրամադրությամբ, որ մեկ րոպե անց փակելու եմ, բայց հետաքրքրությամբ նայեցի ողջ հաղորդումը, սպասում եմ հաջորդ թողարկմանը:
http://www.youtube.com/watch?v=ZWpt8CwC674&feature=player_embedded
http://www.youtube.com/watch?v=bAPHFHH_U2g&feature=player_embedded
http://www.youtube.com/watch?v=Tv_SVH8sLTo&feature=player_embedded