PDA

Դիտել ողջ տարբերակը : «E-ակումբ» Ա1+-ի եթերում



Chuk
20.01.2011, 18:07
«Ա1+» հեռուստաընկերությունն (http://www.akumb.am)իր ինտերնետային եթերում սկսել է եթեր հեռարձակել «e Ակումբ» հաղորդաշարը: Հեռուստաընկերության լրատվության համաձայն Երևանի Մամուլի Ակումբի հետ համատեղ պատրաստվող հաղորդաշարը կպատմի ինտերնետի օգուտների և վնասների, ինտերնետում ընթացող ամենաթեժ քննարկումների և համացանցին վերաբերող այլ հետաքրքիր թեմաների մասին:

Արդեն հեռարձակվել է հաղորդման առաջին թողարկումը` բաղկացած երեք մասից: Ինտերնետի ուղիղ եթերում այն եղել է հունվարի 18-ին՝ երեքշաբթի օրը, ժամը 13:45-ի, 14:45-ի, 15:45-ի «Այբ-Ֆե»-ի թողարկումներից անմիջապես հետո: Հաղորդման հիմնական թեմաներն են եղել.


Շուշան Պետրոսյան. մեկ ամիս առանց ինտերնետի: Ի՞նչ է փոխել երգչուհու կյանքում ինտերնետը:
79 տարեկան Լևոնն առաջին անգամ փորձում է ինտերնետային թերթ կարդալ: Լրատվական ռինգ` թերթերն ընդդեմ ինտերնետի:
2010 թվականն ինտերնետային մրցանակաբաշխությունների տարի էր: Ի-Կոնտենտ` Էլեկտրոնային բովանդակություն:
Ինտերնետը և Ալավերդու փոքր գործարարներն արդեն իրար ծանոթ են: Ինչպե՞ս կերակրել գյուղը ինտերնետային սնկերով:


Հաղորդման թողարկումները ոչ միայն ուղիղ եթերով են հեռարձակվելու, այլև տեղադրվելու են YouTube համակարգում:

Ստորև կներկայացնեմ առաջին հաղորդումը՝ YouTube-ից: Միանգամից ասեմ, որ միացրել էի այն տրամադրությամբ, որ մեկ րոպե անց փակելու եմ, բայց հետաքրքրությամբ նայեցի ողջ հաղորդումը, սպասում եմ հաջորդ թողարկմանը:


http://www.youtube.com/watch?v=ZWpt8CwC674&feature=player_embedded


http://www.youtube.com/watch?v=bAPHFHH_U2g&feature=player_embedded


http://www.youtube.com/watch?v=Tv_SVH8sLTo&feature=player_embedded

ars83
20.01.2011, 23:50
Միայն առաջին մասն եմ դեռ նայել, հետաքրքիր էր:
Զվարճալի պահ կար, երբ յոթանասունիննամյա Լևոն պապի մասին պատմելիս ասում են «Լևոնը բավարարվում է նախորդ դարի տեխնիկական նվաճումներով» ու ցույց են տալիս թզբեխ: :D Մեկ էլ, այնքան էլ բարձր մասնագիտական հմտություն չէր մամուլի 2009թ.-ի վիճակագրությունը վկայակոչելը` թերթերը համացանցի հետ համեմատելիս. ինտեՌնետի (բոլորն այդպես էին արտասանում այդ բառը) համար երկու տարով ետ մնալը համարյա անցյալ դարի «տեխնիկական նվաճումներով բավարարվել է»: :oy
Դե լավ, վաղն էլ նայեմ մնացածը, եթե ժամանակս ների: Շնորհակալություն, Չուկ, տեղադրելու համար: :ok

Chuk
21.01.2011, 00:01
Զվարճալի պահ կար, երբ յոթանասունիննամյա Լևոն պապի մասին պատմելիս ասում են «Լևոնը բավարարվում է նախորդ դարի տեխնիկական նվաճումներով» ու ցույց են տալիս թզբեխ: :D
Ի դեպ այդ ռեպորտաժի հերոսուհին ակումբի մասնակիցներից nune'-ն (http://www.akumb.am/member.php/14605-nune) է :)

Zangezur
21.01.2011, 02:19
Ի դեպ այդ ռեպորտաժի հերոսուհին ակումբի մասնակիցներից nune'-ն (http://www.akumb.am/member.php/14605-nune) է :)

Հույսով ենք ակումբին էլ կտեսնենք էտ հաղորդաշարի մեջ:

Chuk
25.01.2011, 23:16
E-ակումբի երկրորդ թողարկումը.


http://www.youtube.com/watch?v=GI9z-9y64BI


http://www.youtube.com/watch?v=X0rH9UJ3g_E


http://www.youtube.com/watch?v=ixaTJeMaAL4