PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարձով տո՞ւն, թե՞ հյուրանոց

Lem
20.01.2011, 15:31
Խնդրում եմ, օգնեք ինձ խորհրդով կամ որոշակի ինֆորմացիայով: Ինձ անհրաժեշտ է փետրվար ամսվա համար վարձել տուն կամ հյուրանոց արտասահմանցի բարեկամի համար: Դժվարությունն այն է, որ ֆինանսական որոշ խնդիրների պատճառով չեմ կարող վճարել 225-240$-ից ավել 1 շաբաթվա համար:
Ունե՞ք որեւէ փորձ այս ոլորտում, կարո՞ղ եք որեւէ բան խորհուրդ տալ գին/որակ ամենահարմար համադրությամբ: Ես գնալով հուսահատվում եմ: :(

Հ.Գ. Ներեցեք, եթե սխալ տեղ եմ բացել այս թեման:

Kuk
20.01.2011, 15:36
Հյուրանոցի տարբերակն ինձ թվում ա բացառված ա:

Lem
20.01.2011, 15:55
Հյուրանոցի տարբերակն ինձ թվում ա բացառված ա:
Գներին նայելով ես էլ եմ էդպես մտածում: :( Իսկ BB-եր կա՞ն Երեւանում, թե՞ չգիտեք:

AMzone
20.01.2011, 15:58
Խնդրում եմ, օգնեք ինձ խորհրդով կամ որոշակի ինֆորմացիայով: Ինձ անհրաժեշտ է փետրվար ամսվա համար վարձել տուն կամ հյուրանոց արտասահմանցի բարեկամի համար: Դժվարությունն այն է, որ ֆինանսական որոշ խնդիրների պատճառով չեմ կարող վճարել 225-240$-ից ավել 1 շաբաթվա համար:
Ունե՞ք որեւէ փորձ այս ոլորտում, կարո՞ղ եք որեւէ բան խորհուրդ տալ գին/որակ ամենահարմար համադրությամբ: Ես գնալով հուսահատվում եմ: :(

Հ.Գ. Ներեցեք, եթե սխալ տեղ եմ բացել այս թեման:

զանգահարի, տուր ագենստվա, օրինակ,,,, http://imegaservice.com/ , օրավարձով տներ են տալիս, բայց միքիչ թանգոտա, բայց հյուրանոցից էժանա գալիս,.
կամ լիստ.ամ ում ման արի, օրինակ սա http://www.list.am/item/346052

Lianik
20.01.2011, 15:58
վարձովվ տունը ըս իս ավելի հարմար տարբերակ է, ուղղակի այդ դեպքում նախաճաշի հարցը լուծել է պետք, որ հյուրը գոհ մնա ;)

չնայած լինում են նաև որ իրենք համաձայն են անձամբ պատրաստել խոհանոցում;)

Ariadna
20.01.2011, 15:59
Վարձով տներ կան, որոնք ամենահարմարն են, կփորձեմ հիմա գտնել էդ էջը ինտերնետում։ Կարող եք վարձել տանտիրուհիով, որը առավոտյան նաև նախաճաշն է ապահովում, կարելի ա առանց տանտիրոջ, անցյալ ձմեռ եմ ես նայել, օրը 10-20 հազարի սահմաններում էին։ Իհարկե թանկ տարբերակներ էլ կային։

Ձայնալար
20.01.2011, 16:01
Գուգլում փնտրի B&B (Bed & Breakfast) Yerevan, կարող ա մի բան ճարես, հակառակ դեպքում վարձով տուն ինձ թվում ա կճարվի փնտրելու դեպքում:

VisTolog
20.01.2011, 16:03
Օրը 5000ով «հյուրանոց» կա: Կա նաև 2000դրամ/օրը, բայց էդ համարներում պետքա գոյատևես::))
Սեբաստիա հյուրանոց: Եթե քեզ համար կարևոր չեն համարի պայմանները, ուրեմն 5000-ն ինձ թվումա հարմար տարբերակա: 5000-ի մեջ մտնումա սառնարանը, հեռուստացույցը ու բաղնիք-զուգարանը::)) Իսկ տաքության հարցը չգիտեմ ոնցա լուծվելու:

Ձայնալար
20.01.2011, 16:05
http://www.armeniainfo.am/lodging/?filter_region=11&out=30&keyword=&section=bnb

http://www.bedandbreakfast.am/Lists/Yerevan_List.htm

AMzone
20.01.2011, 16:06
Օրը 5000ով «հյուրանոց» կա: Կա նաև 2000դրամ/օրը, բայց էդ համարներում պետքա գոյատևես::))
Սեբաստիա հյուրանոց: Եթե քեզ համար կարևոր չեն համարի պայմանները, ուրեմն 5000-ն ինձ թվումա հարմար տարբերակա: 5000-ի մեջ մտնումա սառնարանը, հեռուստացույցը ու բաղնիք-զուգարանը::)) Իսկ տաքության հարցը չգիտեմ ոնցա լուծվելու:

մեկել կողքի համարից ամպայման լսվումա տնքոցներ չէ՞ :D

VisTolog
20.01.2011, 16:14
մեկել կողքի համարից ամպայման լսվումա տնքոցներ չէ՞ :D

Հա::)) Էդ էն դեպքումա հետաքրքիր, երբ 2000նոցն ես վերցնում ու գոնե TV չի լինում, որ զբաղվես::D

Ariadna
20.01.2011, 16:16
http://www.armeniainfo.am/lodging/?filter_region=11&out=30&keyword=&section=bnb

Հա, ես հենց սրա մասին էի ասում :)

Lem
20.01.2011, 16:16
Շնորհակալ եմ բոլորիցդ, հատկապես հնարավոր տնքոցների մասին զգուշացնելու համար: :D

One_Way_Ticket
20.01.2011, 17:06
Երևանում մի ամիս մնալու համար հյուրանոցը հիմարություն է (երկու օր լիներ, ուրիշ բան): Գինդ շաբաթաթերթը վերցրու, լիքը հայտարարություններ կան վարձով տների: Նշված բյուջեն լրիվ բավարար է նորմալ բնակարան վարձելու համար:

Ձայնալար
20.01.2011, 17:38

Իրան մի շաբաթով ա պետք:

One_Way_Ticket
20.01.2011, 17:45
Իրան մի շաբաթով ա պետք:
Առաջին գրառումից ինձ մոտ այն տպավորությունն է, որ մեկ ամսով է ուզում: Բայց նույնիսկ եթե մեկ շաբաթով, էլի բնակարանն ավելի նպատակահարմար է:

Ձայնալար
20.01.2011, 17:52
Առաջին գրառումից ինձ մոտ այն տպավորությունն է, որ մեկ ամսով է ուզում: Բայց նույնիսկ եթե մեկ շաբաթով, էլի բնակարանն ավելի նպատակահարմար է:

Դավիթ ջան, տպավորությունով հո չի՞ մարդը գրել ա, որ մի շաբաթով ա պետք :)) Հա դե նշված գումարի սահմաններում բնակարան կամ B&B, պարզապես գինդի բնակարանները հիմնականում ուզում են երկարաժամկետ ու հայտարարություն տվողների 90% -ը բրոկեր են: Գինդով էդքան հեշտ չի լինի մի շաբաթով հարմար տուն գտնել, իմ կարծիքով:

One_Way_Ticket
20.01.2011, 18:03

Ցիտում եմ հեղինակին :)

Ինձ անհրաժեշտ է փետրվար ամսվա համար վարձել տուն կամ հյուրանոց
Հետո ընդամենը ասում է`

չեմ կարող վճարել 225-240$-ից ավել 1 շաբաթվա համար
Հիմա ինչ, եթե ասեր, որ մեկ օրվա համար 50$-ից ավել չի կարող վճարել, կստացվեր, որ մի օրո՞վ է ուզում :)
Բան չունեմ ասելու, կարող է դու ճիշտ ես, սակայն այդ դեպքում հեղինակը միտքը ճիշտ չի ձևակերպել:
Իսկ Գինդում լիքն են օրավարձով տրվող տների հայտարարություննեը, և, համենայն դեպս ժամանակին, նշված բյուջեյով շատ լավ տուն կարելի էր վարձել: Հիմա չգիտեմ, գուցե թանկացել են:

Lem
20.01.2011, 18:12
Դավիթ ջան, տպավորությունով հո չի՞ մարդը գրել ա, որ մի շաբաթով ա պետք :)) Հա դե նշված գումարի սահմաններում բնակարան կամ B&B, պարզապես գինդի բնակարանները հիմնականում ուզում են երկարաժամկետ ու հայտարարություն տվողների 90% -ը բրոկեր են: Գինդով էդքան հեշտ չի լինի մի շաբաթով հարմար տուն գտնել, իմ կարծիքով:
:D Երեւի իրոք պարզ չէի գրել, որ 1 շաբաթ է պետք:
Գինդով ու նմանատիպ հայտարարտություններով փորձել ու փորձում եմ, պարզապես մի քիչ վախենում եմ խախտված տանտերերի հանդիպել (տառապանքս փորձ ունի), որոնք կփշրեն հյուրի` 1 շաբաթ առանց պրոբլեմի Երեւանում ապրելու երազանքը: :D Դրա համար մտածում էի, որ հյուրանոցները կամ կոնկրետ հայտնի գործակալության մատուցած ծառայություններն ավելի վստահելի կլինեին:

Lem
20.01.2011, 18:17
Ցիտում եմ հեղինակին :)

Հետո ընդամենը ասում է`

Հիմա ինչ, եթե ասեր, որ մեկ օրվա համար 50$-ից ավել չի կարող վճարել, կստացվեր, որ մի օրո՞վ է ուզում :)
Բան չունեմ ասելու, կարող է դու ճիշտ ես, սակայն այդ դեպքում հեղինակը միտքը ճիշտ չի ձևակերպել:
Իսկ Գինդում լիքն են օրավարձով տրվող տների հայտարարություննեը, և, համենայն դեպս ժամանակին, նշված բյուջեյով շատ լավ տուն կարելի էր վարձել: Հիմա չգիտեմ, գուցե թանկացել են:

Ներողություն, հեղինակը հուզված էր գրելու պահին: Իրոք պարզ չի ստացվել, համաձայն եմ:

One_Way_Ticket
20.01.2011, 18:18
Ռուսական մի տուրիստական ֆորումում մարդիկ ասում են, որ ՀյուրՍերվիս (http://www.hyurservice.com/arm/) ընկերության ծառայություններից են օգտվել բնակարան վարձելու համար, և բոլորը միաձայն գոհ են:

AMzone
20.01.2011, 23:46
Ռուսական մի տուրիստական ֆորումում մարդիկ ասում են, որ ՀյուրՍերվիս (http://www.hyurservice.com/arm/) ընկերության ծառայություններից են օգտվել բնակարան վարձելու համար, և բոլորը միաձայն գոհ են:

դե որպես սերվիս լավնա, բայց ավելի ցածր գներով ու հարմար պայմաններով, սերվիսներ էլ կան, ուղակի ռեյտինգ չունեն դրսում, ոնցոր, որ հյուրսերվիսը.

Lem
21.01.2011, 13:23
Այն մարդկանց համար, որոնք ինձ նման մոլորված կլինեն այս հարցում, մի փոքրիկ ուղեցույց. գումարի քչության դեպքում միանգամից արժե սկսել բնակարաններից, եւ ինձ նման զուր ժամանակ չկորցնել հյուրանոցների վրա` լավերը թանկ են, էժաններն` անմխիթար:

Ձայնալար
21.01.2011, 14:01
Հյուրանոց ասելով B&B-երն էլ հե՞տը նկատի ունես:

Lem
21.01.2011, 16:33
Hostel-ները: Զանգելուցս հետո ասացին, որ էժան սենյակները private չեն, իսկ private-ներն 18000 են: Դրանից էժան տներ անհամեմատ ավելի լավ պայմաններով գործակալություններն են առաջարկում: