PDA

Դիտել ողջ տարբերակը : Աջակցություն Ակումբի ֆուտբոլի թիմին

ars83
20.01.2011, 14:05
Անցյալ անգամ Ungrateful-ի հետ զրուցում էինք Ակումբի կազմակերպած առաջնության (http://www.akumb.am/showthread.php/58208-%D4%B1%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2%D5%AB-%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%A9%D5%AB%D5%B4%D5%A8%D5%9D-%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A6%D5%A1%D5%AC%D5%AB-%D5%BD%D5%AB%D6%80%D5%B8%D5%B2%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4?highlight=%D5%96%D5%B8%D6%82%D5%BF%D5%A6%D5%A1%D5 %AC%D5%AB) և մեր թիմի պարապմունքների ու խաղերի մասին (http://www.akumb.am/showthread.php/361-%D5%80%D5%A1%D5%B6%D5%A4%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%B4-%D6%86%D5%B8%D6%82%D5%BF%D5%A2%D5%B8%D5%AC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4):

Խոսակցության ընթացքում պարզվեց, որ մեր տղերքը պարապմունքներն անց են կացնում մի դահլիճում Նորքի զանգվածներից մեկում, որտեղ, իմ կարծիքով (Արսը փորձում էր համոզել, որ նարմալ է), այնքան էլ հարմարավետ չէ պարապելը: Մասնավորապես, չկա պարապմունքից հետո լողանալու հնարավորություն: Լողանալու հնարավորությամբ դահլիճների համար պարապմունքի վարձն ավելի մեծ է:

Ուստի, ես ունեմ այսպիսի առաջարկ: Եկեք ստեղծենք Ակումբի ֆուտբոլային թիմի ֆոնդ, որտեղ ակումբցիներս կամավորապես կարող ենք գումարներ փոխանցել՝ մեր թիմին սատարելու համար: Մենք շատ ենք. անգամ ոչ մեծարժեք ներդրումներով կարելի է շոշափելի գումար ապահովել՝ մեր թիմի կարիքները հոգալու համար:
Թիմն էլ թող որոշի, թե ով է պատասխանատու լինելու միջոցների ծախսման համար և տրամադրի համապատասխան տեղեկություն՝ (բանկային հաշվեհամար, առձեռն դրամափոխանցում, և այլն) գումարները փոխանցելու հնարավորությունների վերաբերյալ:

Դիտողությունները, առաջարկությունները և քննարկումները ողջունվում են:

Kuk
20.01.2011, 14:09
Մենք շատ ենք. անգամ ոչ մեծարժեք ներդրումներով կարելի է շոշափելի գումար ապահովել՝ մեր թիմի կարիքները հոգալու համար:

Խիստ կասկածում եմ, Արս ջան:

ars83
20.01.2011, 14:11
Խիստ կասկածում եմ, Արս ջան:
Ժամանակը ցույց կտա, Արթ ջան: Թող մի բանից սկսենք, հետո կամաց-կամաց արդյունքները կերևան, կարծում եմ:

Ուրվական
20.01.2011, 14:39
Իհարկե շատ շնորհակալություն թեմայի համար Արս ջան, հասկանում ու գնահատում եմ քո բարի մտադրությունը, բայց մենք պրոֆեսիոնալ թիմ չենք, մենք սիրողական թիմ ենք, ու խաղում ենք մեր հաճույքի համար: Ես չեմ ուզում, որ իմ հաճույքի (ֆուտբոլ խաղալու կամ լողանալու կամ չգիտեմ ինչ՝ կապված մեր ֆուտբոլի հետ) համար ուրիշը վճարի: Նենց որ ես որպես թիմի ներկայացուցիչ դեմ եմ էս նախաձեռնմանը՝ դահլիճի հետ կապված:
Ուրիշ բան, եթե մրցաշարեր լինեն, որոնց անդամավճարը այնքան լինի, որ մենք չկարողանանք վճարել ու խնդրենք ակումբցիների օգնությունը: Բայց սենց բան անել պետք չի:

ars83
20.01.2011, 14:54
Իհարկե շատ շնորհակալություն թեմայի համար Արս ջան, հասկանում ու գնահատում եմ քո բարի մտադրությունը, բայց մենք պրոֆեսիոնալ թիմ չենք, մենք սիրողական թիմ ենք, ու խաղում ենք մեր հաճույքի համար: Ես չեմ ուզում, որ իմ հաճույքի (ֆուտբոլ խաղալու կամ լողանալու կամ չգիտեմ ինչ՝ կապված մեր ֆուտբոլի հետ) համար ուրիշը վճարի:
Գոռ ջան, հաճույքը ձերն ա, դուք էլ մերն եք: :) Ի դեպ, հենց սիրողական թիմերին ա աջակցություն պետք, իմ կարծիքով, պրոֆեսիոնալներն իրենք կվաստակեն միջոցներ:

Նենց որ ես որպես թիմի ներկայացուցիչ դեմ եմ էս նախաձեռնմանը՝ դահլիճի հետ կապված:
:( Սենց ա, էլի, խանգարում ես սպորտի զարգացմանը հանրապետությունում: :P Իսկ եթե լուրջ, պարտադիր չի հենց դահլիճի հետ կապված լինի, կարող ա հետագա առաջնությունների համար լինի, հազար ու մի բան: Անձամբ իմ կարծիքով՝ դահլիճի հարցն էլ ա արդիական, որովհետև առողջության հետ ա կապված (մենակ հաճույք չի):

Ուրիշ բան, եթե մրցաշարեր լինեն, որոնց անդամավճարը այնքան լինի, որ մենք չկարողանանք վճարել ու խնդրենք ակումբցիների օգնությունը:
Թեկուզ: Մինչև հայտարարություն տրվի, մինչև մարդիկ արձագանքեն, եսիմ ինչքան ժամանակ կանցնի: Իսկ եթե ֆոնդ լինի, էդ միջոցները կկուտակվեն:

Բայց սենց բան անել պետք չի:
Ուրիշ թիմերն ինչ-որ կազմակերպությունների անունից են հանդես գալիս, նրանք էլ ֆինանսավորում են էդ թիմերին, ինչքանով հասկանում եմ: Հիմա մեր թիմի համար այդպիսի կազմակերպություն չկա, դրա համար ուզում էի՝ միահամուռ ուժերով մենք հանդես գայինք էդ դերում:

Դարք
20.01.2011, 15:11
Այո, լավ ես մտածել, բայց ամեն դեպքում Գոռը ճիշտ է ասում, մենք խաղում ենք մեր հաճույքի համար, ընդամենը այդքանը, մենք մեր առջև դրված պլաններ չունենք, որպես ակումբի թիմ հասնելու համար, ֆուտզալի առաջնություններն էլ շատ հազվադեպ են կազմակերպվում, որպեսզի ասենք նեղն ընկնենք, փողի սղություն լինի ու մեզ ակումբը օգնի, էտ դեպքերում էլ ակումբի անդամների աջակցությունը տրիբունաներից ամեն ինչ արժի, ես այսպես եմ կարծում ու ինձ թվում է տղեքը կհամաձայնեն ինձ հետ: Ես ավելի լավ առաջարկ ունեմ, եկեք ակումբի համար հաշվեհամար բացենք, բոլորս էլ գիտենք, որ ակումբը էս պահին կա շնորհիվ հիմնադիրների ջանքերի և նաև իրենց միջոցների, որոնք ներդնում են տեխնիկակա և այլ տիպի հարցեր լուծելու համար, այ ակումբի հաշվեհամարը չի խանգարի ու ամեն մեկը իր հնարավորության սահմաններում կօգնի ակումբին ,մրցույթների ժամանակ էլ այդ միջոցներից հարկ եղած դեպքում կօգտվենք:

AMzone
20.01.2011, 15:48
ֆորումում կա, 6,878- անդամ, ու շատերը կցանկանային, որպես Ակումի ֆուտբոլային թիմի անդամ խաղալ, ես կառաջարկեյ անցկացնել Ակումբի անդամնեևրի միջև առաջնություն, ըստ այդմ որոշել Ակումի թիմւ, ով պետք է ներկայացնեն, և ըստ դրա էլ, արդեն կարելի է մտածել հովանավորչության մասին. և ոչմիայն ֆուտզալ, 6,878 անդամներից, ես վստահ եմ կլինեն 15 խաղացող որոնք կկարողանան նաև մեծ դաշտում խաղալ, և մրցել մեր մյուս հայկական թմերի հետ.

Դարք
20.01.2011, 15:52

ակումբի թիմը կա ու արդեն ձևավորված է և նորից թիմի անդաների ընտրության հարց բարձրացնել անիմաստ է:) բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ակումբի ֆուտբոլային հանդիպումներին, ոչ մի սահմանափակում չկա, ավելին ասեմ լինում է այնպես, որ խաղացողի պակասություն ենք ունենում, այնպես որ բոլոր ցանկաողները հանդիպումներին մասնակցելու կարող են գրառումներ անել հանդիպում ֆուտբոլային խաղադաշտում թեմայում:

AMzone
20.01.2011, 16:03

անիմաստ չի, կարողա թիմի անդամներից ավելի լավ խաղացողներ են ի հայտ գալիս, իսկ եթե ակումբի թիմը, ինչոր նեղ շրջանակներում է որոշվում ու կայացվում, չէմ կարծում որ ինչոր մեկը կնվիրաբերի ինչոր գումար, ես տիպի ասած ձեր համար,... Բարսելոննելա ձևավորված բայց փոփոխություններ միշտել կատարվում են.
հանդիպումների մասին, ոչինչ ես չասացի, հանդիպումները ուրիշ բան է, ակումբի թիմում խաղալւ լրիվ ուրիշ,

Ուրվական
20.01.2011, 18:09

Էս տիպի ասած, ինձ ոչ քո, ոչ էլ որևէ մեկի նվիրաբերած փողը պետք չի: Իսկ արածդ առաջարկությունը անիմաստ ա: Կրկնում եմ արդեն էս թեմայում գրված ու շատ անգամներ ուրիշ թեմայում գրված միտքը, որ բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ակումբի ֆուտբոլային հանդիպումներին:
Ու ոչ դու, ոչ էլ որևէ մեկը նեղ շրջանակներում չի ասելու, որ ինչ-որ մեկը չխաղա:

Ժողովուրդ, ձեր փողերը պահեք, պետք կգա: Որ առաջնության անդամավճարի հարց լինի, կդիմենք, եթե պակասություն արեց:

Արս ջան, մերսի, բայց պետք չի փող հավաքել թիմի համար: Մաքսիմում սենց բան կարամ առաջարկեմ, որ հավաքվի ակումբի ինչ-որ ֆոնդ, որը պետք եղած դեպքում հնարավոր կլինի օգտագործել նաև թիմի համար:

tikopx
20.01.2011, 18:22
հա ելի, ետքան ուզում եք օգնեք, ետ փողը հավաքեք տվեք , որ կարանանք մասնակցենք առաջնությունների:) թե չէ մեզ ետ փողը պետք չի:
Հավաքեք համակարգիչ առեք ձեզ ժողովուրդ ջան:

ars83
20.01.2011, 18:43
Արս ջան, մերսի, բայց պետք չի փող հավաքել թիմի համար: Մաքսիմում սենց բան կարամ առաջարկեմ, որ հավաքվի ակումբի ինչ-որ ֆոնդ, որը պետք եղած դեպքում հնարավոր կլինի օգտագործել նաև թիմի համար:

Սա շատ առողջ միտք ա, իմ կարծիքով: Ֆոնդը կարող է օգտագործվել մարզական, կրթական (առաջարկ կար հայալեզու տողատակ թարգմանություններ կատարել (http://www.akumb.am/showthread.php/58155-%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%AC%D5%A5%D5%A6%D5%B8%D6%82-%D5%BD%D5%B8%D6%82%D5%A2%D5%BF%D5%AB%D5%BF%D6%80%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A2%D5%A1%D5%A6%D5%A1?highlight=%D5%BF%D5%AB%D5%BF%D6%80%D5%A5%D6%80)), կազմակերպչական (Ակումբի կայքէջի հետ կապված), բարեգործական և այլ նպատակներով:

Եթե բաժնի մոդերատորը նպատակահարմար է գտնում, կարող է թեման վերանվանել ավելի ընդհանուր, ասենք «Ակումբի ֆոնդ» անվանումով և կցել հարցում, որից կերևա, թե ակումբցիների որ մասն է կողմ տվյալ առաջարկին:

Yellow Raven
20.01.2011, 19:37
Արս ջան,ապրես,որ մտածում ես մեր մասին:)
Միանում եմ Ակումբի ընդհանուր ֆոնդ ստեղծելու գաղափարին, բայց առանձին ֆուտբոլային ֆոնդին ես էլ կողմ չեմ: Իսկ ընդհանուր ֆոնդ ստեղծելով միանգամից մի քանի նապաստակ կարելի է կրակել;)

Ungrateful
20.01.2011, 20:19
Արս, բարև :)): Ախր հիշու՞մ ես, նշածդ խոսակցության ժամանակ ես ասեցի այն նույն խոսքերը, որոնց նոր գրվեցին այս թեմայում Ուրվականի կողմից:
Ակումբի ֆուտբոլային հանդիպումները, նման են սովորական հանդիպումների, օրիկակ` սրճարանում: Հավաքվում են ակումբցիներ, ուտում, խմում ուրախանում են... Վերջում էլ ամեն մեկը իր պատվիրածի գումարն է թողնում: Հենց այդպես էլ մեր ֆուտբոլն է: Հասարակ հանդիպումներից նրանով է տարբերվում, որ 1.30 ժամ չենք ծխում, չենք խմում... Ֆուտբոլ ենք խաղում, վազում ու ժանգոտած մկաններն ենք աշխատացնում:love: Ու նույն հանդիպումների պրինցիպով ամեն մեկս թողնում ենք մեր գումարը:
Մի խոսքով, ակումբի հանդիպումների մի յուրօրինակ տեսակ է: Իսկ հանդիպման ծախսերը, բնականաբար հոգում են ներկաները, օգտվողներն ու վայելողները :)):
Ոչ մի պաշտոնականություն չկա, Արս ջան: Ակումբի թիմի համար պաշտոնական կարող են լինել միայն առաջնությունները, որոնք հազվադեպ են կազմակերպվում: Էդ դեպքերում , եթե ինչ-ինչ պատճառներով ֆինանսական պրոբլեմներ ծագեն, հենց այս թեմայում հայտարարություն կգրենք :)):

AMzone, ինձ թվում ա, որ դու վերջերս ես առաջին անգամ նկատել ֆուտբոլային հանդիպոււմների մասին թեման: Եթե մի քանի էջ թերթես, կարդաս կտեսնես, որ բազմիցս գրվել է, բավականին մեծ ֆոնտերով ու վառ գույներով այն մասին, որ թիմին միշտ էլ պետք են խաղացողներ ու մենք միշտ ուրախ ենք նոր մարդկանց: Ինչևէ, մի քանիսը եկան ու էլ չեկան, մի քանիսը 1 խաղից հետո չցանկացան... Թիմում ակտիվ եկողները մնացին մոտ 10 հոգի: Կարծում եմ այն ակումբցիները որոնք տեղյակ են մեր ֆուտբոլային խաղերից, բոլորն էլ գիտեն, որ ցանկալի են նոր խաղացողները, կարիքը միշտ էլ եղել ա:

Հ.Գ. Լավագույն աջակցությունը լի ու ակտիվ «տրիբունաներն են»:

ars83
20.01.2011, 21:11
Արս, բարև :)):
Հազար բարի, Արս ջան: :)

Ախր հիշու՞մ ես, նշածդ խոսակցության ժամանակ ես ասեցի այն նույն խոսքերը, որոնց նոր գրվեցին այս թեմայում Ուրվականի կողմից:

Հա, դուք իսկականից թիմային մտածելակերպ ունեք: ;) :ok

Ոչ մի պաշտոնականություն չկա, Արս ջան: Ակումբի թիմի համար պաշտոնական կարող են լինել միայն առաջնությունները, որոնք հազվադեպ են կազմակերպվում: Էդ դեպքերում , եթե ինչ-ինչ պատճառներով ֆինանսական պրոբլեմներ ծագեն, հենց այս թեմայում հայտարարություն կգրենք :
Շատ լավ:

Հ.Գ. Լավագույն աջակցությունը լի ու ակտիվ «տրիբունաներն են»:
:friends: Մեկը մյուսին չի խանգարում:

Հ.Գ. Էս ֆորումի Ադմինիստրա-մոդերատորային կազմը չի ուզո՞ւմ մի երկու խոսք ասի էս թեմայով: :think

Chuk
20.01.2011, 21:14
Հ.Գ. Էս ֆորումի Ադմինիստրա-մոդերատորային կազմը չի ուզո՞ւմ մի երկու խոսք ասի էս թեմայով: :think
Բարև Ձեզ:
Իմ անունն Արտակ է: Ինտերնետում ինձ ճանչում են Չուկ անունով:
Գիշերները երազումս ես ընկնում եմ անդունդը: Թռիչքն այնքա՜ն երկար է: Սարսափելին այն է, որ զարթնել չեմ կարողանում, չնայած հասկանում եմ, որ այդ պահին ինձ անհրաժեշտ է զարթնել: Սև անհունությունը կլանում է ինձ: Չեմ կարողանում շարժել մարմնամասերս, բացուխուփ անել բերանս կամ աչքերս: Այդպես է արդեն գրեթե 5 տարի:

ars83
20.01.2011, 21:22

Բարև Ձեզ: Մենք հասկանում ենք, թե Դուք ինչ ի նկատի ունեք: Ակումբի վերոհիշյալ ֆոնդի բացումից և համալրումից հետո անմիջապես համապատասխան դեղամիջոցներ կգնենք Ձեզ համար: Խնդրում ենք՝ դիմացեք: Մենք Ձեզ հետ ենք: :friends:

Chuk
20.01.2011, 21:25

Արս ջան, ես որպես անհատ չեմ ուզում, որ նման ֆոնդ ստեղծվի: Իհարկե դա կայքը պահելու ու նախագծին վերաբերվող այլ աշխատանքներ կատարելու տարբերակներից մեկն է, բայց ոչ ամենացանկալի տարբերակը: Գիտես, որ եղել է, որ կոնկրետ խնդիրների ժամանակ դիմել եմ(նք) ակումբցիների օժանդակությանը: Սակայն ես կուզեի որ դա լիներ ծայրահեղ դեպքերում: Ներկայումս քննարկման փուլում է ակումբում վճարովի գովազդ տեղադրելու հարցը: Անկախ ամեն ինչից շնորհակալ եմ առաջարկիդ ու սրտացավությանդ համար :)