PDA

Դիտել ողջ տարբերակը : Իրական IP

vkmkpok
19.01.2011, 18:38
ով գիտի ինչ ա սա՞: Բիլայնն ու ՎիվաՍել-ը 3G ինտերնետի համար ծառայություն են ավելացրել՝ Իրական IP : էտ ինչա՞

AMzone
19.01.2011, 23:00
ով գիտի ինչ ա սա՞: Բիլայնն ու ՎիվաՍել-ը 3G ինտերնետի համար ծառայություն են ավելացրել՝ Իրական IP : էտ ինչա՞

բառացի գրածա իրական IP, կա իրական կա ֆիկտիվ,.
եթե չգիտես IP ինչա, ուրմենս ես http://ru.wikipedia.org/wiki/IP կարդա. իսկ եթե գիտես, ուրեմնս ասեմ մի թեթև տարբերությունը,..
այսինքն, ամեն բաժանորդ կպնելով, բիլայնի 3ջ ցանցին կստանա իրական IP, մինչ այտ եթե չէմ սխալվում ֆիկտիվ Ip ներ էին, այսինքն բոլորը միանքւմ էին 3Ջ, և մեկ իրական IP դուրս գալիս ինտերնետ. չգիտեմ, ինչքանով հասկանալի եղա,. բայց դե.

vkmkpok
20.01.2011, 14:28
հա բայց իրական IP-ի առավելությունը ո՞րնա ֆիկտիվ IP-ից: ինչ կարաս անես…

BOBO
20.01.2011, 14:46
հա բայց իրական IP-ի առավելությունը ո՞րնա ֆիկտիվ IP-ից: ինչ կարաս անես…

«Իրական IP» ծառայության շնորհիվ հեռավորությունն այլևս խոչընդոտ չէ: Այժմ Ձեր համակարգչի կամ որևէ այլ IP սարքի տվյալները կարող են հասանելի լինել ցանկացած վայրից:

Այսպես, եթե Ձեր տան համակարգիչը միացած է ինտերնետին «Իրական IP» ծառայությունն ակտիվացված քարտի միջոցով, ցանկացած այլ վայրից ինտերնետի միջոցով Դուք կարող եք կապ հաստատել դրա հետ` օգտագործելով Ձեզ տրամադրված IP հասցեն:

http://mts.am/index.php?lng=1&menu=1&page=news&newsID=18554

vkmkpok
20.01.2011, 17:04
իսկ ով գիտի էտ ոնց են կապը հաստատում ուրիշ համակարգչից

AMzone
24.01.2011, 03:16
Remote Desktop Connection
Radmin
TeamViewer

Shah
24.01.2011, 10:25
Remote Desktop Connection
Radmin
TeamViewer
Այ ախպեր էն մաիլ սեռվերները, պռոքսի սեռվերները, հազարումի ftp սեռվերները թողած հլը ինչից ես ասում :D
իրական IP-ն հնարավորություն ա տալիս ունենալ մշտական IP, այսինքն բացատրեմ մատների վրա, որ մարդ իրա հեռախոսի համարը փոխում ա ժամը մի անգամ կարող ե՞ս իրան գտնել, իհարկե չէ, հետևաբար իրա վրա սեռվեր էլ չես կարա դնես, քանի որ DNS սեռվերի վրա չի կարելի մի IP կցել ինչ որ մի անվան տակ, քանի որ էդ մեքենան փոփոխվող IP ունի:
Իրական IP-ն ունի իրա պլյուսներն ու մինուսները, դա հիմնականում մարշրուտիզացիայի ու ապահովության հետ են կապված: իրական IP-ն օգտագործում են հիմնականում սեռվերների համար, որպեսզի սեռվերին դիմելու համար իմանան կոնկրետ հասցե:

AMzone
24.01.2011, 11:22

իմ գրածս ուրիշ հարցի պատասխան էր. մեկել ետ , որ գրում ես մարշուիզացիյա DNS և այլն , սպասի մարդիկ ընկալեն ետ ամեն ինչը ինչոցա հետո :hands

Kuk
03.02.2011, 13:07
Ucom-ը իրական ip ա՞ տալիս, ո՞վ ա տեղյակ:

LoK®
03.02.2011, 13:24
Ucom-ը իրական ip ա՞ տալիս, ո՞վ ա տեղյակ:
Հա, իրական ա:

Արամ
03.02.2011, 14:21
Հա, իրական ա:
Ոնց ա իրական? Յուքոմի այփին հերիք չի իրական չի մի հատ ել, միացած ժամանակ ա այփին փոխվում:

Kuk
03.02.2011, 14:46
Լավ սենց հարցը տամ, ինձ այփի իրական լինելը չի հետաքրքրում, ինձ հետաքրքիր ա կարա՞մ օնլայն խաղեր խաղամ թե չէ:)) Ինչ որ տենց բան եմ հիշում, որ եթե այփին իրական չի, չի լինում:

Արամ
03.02.2011, 14:48
Լավ սենց հարցը տամ, ինձ այփի իրական լինելը չի հետաքրքրում, ինձ հետաքրքիր ա կարա՞մ օնլայն խաղեր խաղամ թե չէ:)) Ինչ որ տենց բան եմ հիշում, որ եթե այփին իրական չի, չի լինում:

Արդեն ուղղել են, հիմա կարող ես, բայց իրական չի այփին մեկա, ես խաղում եմ օնլայն խաղեր :-)

Shah
03.02.2011, 14:49
Լավ սենց հարցը տամ, ինձ այփի իրական լինելը չի հետաքրքրում, ինձ հետաքրքիր ա կարա՞մ օնլայն խաղեր խաղամ թե չէ:)) Ինչ որ տենց բան եմ հիշում, որ եթե այփին իրական չի, չի լինում:
եթե սեռվերը քո մեքենան չի կարող ես:

LoK®
03.02.2011, 15:15
Ոնց ա իրական? Յուքոմի այփին հերիք չի իրական չի մի հատ ել, միացած ժամանակ ա այփին փոխվում:
Իրական ա: Իմ IP-ով ես միանում եմ իմ կոմպին (FTP սերվեր, utorrent webui) ցանկացած տեղից:
Փոխվելը նորմալ ա, չնայած որ իրանց կայքում գրած ա որ ստատիկ ա, բայց դինամիկ ա իրականում, ու ժամանակ առ ժամանակ փոխվում ա: Օրինակ իմ վերջին IP-ն արդեն 2 ամիս ա չի փոխվել:

Արամ
03.02.2011, 23:24

Ուրեմն Ռեալ չի =) Եթե փոխվում ա:

LoK®
04.02.2011, 04:58
Ուրեմն Ռեալ չի =) Եթե փոխվում ա:
Չէ չէ Արամ ջան, դու իրական ստատիկ IP-ի հետ էս: UCom-ը տալիս ա իրական դինամիկ IP:
Ոչ իրական (լոկալ) IP-ները հետևյալ միջակայքերից են`

10.0.0.0 – 10.255.255.255
172.16.0.0 – 172.31.255.255
192.168.0.0 – 192.168.255.255

Մնացած բոլոր IP-ները իրական են: Իրական ու լոկալ IP-ներն էլ իրենց հերթին կարող են լինել դինամիկ (փոփոխվող) կամ ստատիկ (հաստատուն):

matlev
04.02.2011, 11:23

IP4 հասցեների հատուկ կիրառությունների դեպքերը նկարագրված են էստեղ՝ RFC5735 Special Use IPv4 Addresses (http://tools.ietf.org/html/rfc5735)

VahagnP
29.02.2012, 15:10
Մնացած բոլոր IP-ները իրական են: Իրական ու լոկալ IP-ներն էլ իրենց հերթին կարող են լինել դինամիկ (փոփոխվող) կամ ստատիկ (հաստատուն):
Ժողովուրդ ջան ուրեմն իրական IP կարող են քեզ տրամադրել ստատիկ, այսինքն այտ IP տեղադրես քո լան քարտի վրա ու քո համակարգիչը տեսանելի լինի ինտերնետում, 2-րդ տարբերակը այդ իրական IP քո համակարգիչը ստանա ինտերնետ միանալուց(օրինակ beeline HI-line, որ PPPOE սարքում ես համակարգչի վրա ստանում ա իրական IP, բայց ամեն անագամ տարբեր):

10.0.0.0 – 10.255.255.255
172.16.0.0 – 172.31.255.255
192.168.0.0 – 192.168.255.255
իսկ ինչ վերաբերվում ա նրան որ մնացած բոլոր այպիները իրական են դա այդքան ել այդպես չի:
Գոյություն ունեն նաև այլ այպիներ IP4 հասցեների տիրույթում:

Artgeo
01.03.2012, 08:53
Ժողովուրդ ջան ուրեմն իրական IP կարող են քեզ տրամադրել ստատիկ, այսինքն այտ IP տեղադրես քո լան քարտի վրա ու քո համակարգիչը տեսանելի լինի ինտերնետում, 2-րդ տարբերակը այդ իրական IP քո համակարգիչը ստանա ինտերնետ միանալուց(օրինակ beeline HI-line, որ PPPOE սարքում ես համակարգչի վրա ստանում ա իրական IP, բայց ամեն անագամ տարբեր):

իսկ ինչ վերաբերվում ա նրան որ մնացած բոլոր այպիները իրական են դա այդքան ել այդպես չի:
Գոյություն ունեն նաև այլ այպիներ IP4 հասցեների տիրույթում:

Հայ-Լայնի դեպքում առաջին տարբերակը մի քիչ տենց չի: Այ-Պի էլի մոդեմն ա ստանում, բայց արդեն ստատիկ, այսինքն միշտ նույնի:

Տիրույթի հետ կապված, ես էլ այդ երեքը գիտեմ: Սխա՞լ են սովորացրել: Ո՞ր տիրույթն ա, որ լոկալ ա, բացի այս երեքից: մեկ էլ 127 ով սկսվողներն են, որ հենց քո կոմպն ա ու 169-ով սկսվող կարծեմ մի այփի, որ կոմպդ անկապ ստանում ա, եթե ինչ-որ խնդիր կա:

Varzor
01.03.2012, 18:55
Ժողովուրդ ջան ուրեմն իրական IP կարող են քեզ տրամադրել ստատիկ, այսինքն այտ IP տեղադրես քո լան քարտի վրա ու քո համակարգիչը տեսանելի լինի ինտերնետում, 2-րդ տարբերակը այդ իրական IP քո համակարգիչը ստանա ինտերնետ միանալուց(օրինակ beeline HI-line, որ PPPOE սարքում ես համակարգչի վրա ստանում ա իրական IP, բայց ամեն անագամ տարբեր):

իսկ ինչ վերաբերվում ա նրան որ մնացած բոլոր այպիները իրական են դա այդքան ել այդպես չի:
Գոյություն ունեն նաև այլ այպիներ IP4 հասցեների տիրույթում:

Նախ սկսենք նրանից, որ "Իրական` Real IP" արտահայտությունը տեխնիկական ժարգոն է: Տեխնիկական ճիշտ տարբերակն է "Public IP` հանրային կամ համացանցի IP":
Այո, Ինտերնետին սարքը կարելի է միացնել ինչպես ստատիկ, այնպես էլ դինամիկ public ip-ների միջոցով:
Շատ լավ նշել ես սիդր IP-ների ցանկը: Համացանցում սիդր IP-ներ չեն կարող ներգրավվել: Սակայն նույնիսկ ոչ սիդր IP-ներով շատ հանգիստ կարելի է լոկալ կամ փակ ցանց կառուցել ու այդպիսի ցանցեր կան, գործում են, նույնիսկ գործառնական են:

Ի դեպ այս ամենը վերաբերվում է նաև IPv6 հասցեավորմանը:

Իսկ այսպես կոչված "կեղծ" կամ "Fake" IP-ներ:
Սրանք այն Ip-ներն են, որոնք իրականում առկա են համացանցում, սակայն օգտագործվում են այլ ցանցերի մեջ:
Օրինակ X պրովայդերին տրամադրել են Public IP_ների ցանկից որոշժակի տիրույթ: Սակայն պրովայդերը իր բաժանորդներին fake IP-ներ է բաժանում` IP-ներ, որոնք իրեն տրամադրած տիրույթից չեն, ավելի շուտ իր ներքին ցանցից են:
Ընդհանրապես Fake IP-ները կիրառվում են համացանցի հասցետերին թաքցնելու նպատակով, սակայն որոշ հայկական պորվայդերներն այդ համակարգը կիրառում էին իրենց բաժանորդներին "ֆռացնելու" համար:

Shah
02.03.2012, 19:29

Վարզոր ջան, քեզ ունեցածս հարգանքի շնորհիվ ա որ արձագանքում եմ էս գրառմանը ու միևնույն ժամանակ պահանջում եմ, որ մանրամասնես... թե չէ ինքս բավականին խոշոր ցանցի ադմին լինելով չեմ պատկերացնում ոնց կարելի ա մարդկանց/կլիենտներին «ուրիշների» (այլ անձանց/կազմակերպության) կողմից գրանցված IP-ներ բաժանել:
քեզ չպատկանող IP-ներ տերմինացիա անելը լուրջ հանցագործություն ա, որը թաքցնելը համարյա անհնար ա:

Varzor
05.03.2012, 10:13

Եղբայր, ես էլ չեի պատկերացնում, բայց պարզվեց որ այդպիսի բաներ կան: Մեր հաճախորդներից մեկին հարցրի իրանց IP-ն կապի սեանսի ստուգման համար ու պարզվեց, որ դա իրենցը չի` իրենց պրովայդերի զոնայից չի, դրա համար էլ մեր մոտ Firewall-ի վրա չէինք կարողանում իրանց համար պորտը ճիշտ բացել: Այ սենց խուլիգան բաներ էլ կան :angry Ու դա անում են այնպսի հաճախորդների համար, որոնք որ ունեն մի քիչ ցանցից հասկացող աշխատակից, որովհետև եթե սիդր IP տան` հաճախորդի ադմինը միանգամից գլխի կընկնի: Բայց զուտ քիթ չխոթելու համար պրովայդերի անունը չեմ տալիս: Կար մի դեպք էլ, որ մի պրովայդերը մյուսի սետկից հասցեներ էր տալիս` փոխհամաձանությամբ:
Ոչ սիդր IP-ներով փակ ցանցի ամենավառ օրինակը մեր ՀՀ ԿԲ կողմից տրամադրվող CBANet ցանցն է` փակ ցանց է, ինտերնետի հետ կապված չի (յանի թե), ու IP-ներն էլ 100.101.x.x ցանցն է: Շատ դեպքեր են եղել, որ մարդիկ խառնել են դրանք ու Firewall-ների վրա ռուլեր են բացել դրսի ուղղությամբ, բայց իրականում պետք էր ընդամենը տվյալ ցանցին համակցված կապուղի ունենալ: Դրա համար էլ KB-ի պահանջներից է, որ նույն համակարգչի վրա չլինեն համ CBANet համ էլ Ինտերնետ ցանցի հասանելիություն:

Shah
05.03.2012, 15:25
ասի մի քանի տողով գրեմ էլի... :)

մի փոքր տեղեկություն համացանցի մասին.
համացանցը (internet-ը) բաղկացած ա IP հասցեներից, որոնք տրված են տարբեր կազմակերպությունների, որոնք իրենց հերթին այդ IP-ների միջակայքը օգտագործելու համար պարտավոր են հայտարարել(advertise) BGP պրոտոկոլով ամբողջ աշխարհին (իրենց peer-(եր)ի/transit_տրամադրողի օգնությամբ): գոյություն ունեն ստանդարտներ, ըստ որոնց համացանցում IP միջակայք հայտարարելու համար կազմակերպությունը պետք է ունենա IANA (http://www.iana.org/)-ի կողմից գրանցված IP ցանց/դիապոզոն: իհարկե փակ համակարգերում կարելի ա օգտագործել ցանկացած IP ցանց, բայց արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու համար, օգտագործելը անհնար կլինի քանի որ առանց IP ուղղորդության (routing-ի) հարցումները դեպի կեղծ IP-ների տեղ չեն հասնի... նույնիսկ հայտարարելու դեպքում կստացվի խառնաշփոթ (http://en.wikipedia.org/wiki/AS_7007_incident)գումարած դրան կիբեռ հանցագործություն: նմանատիպ օրինակներից էսքանը գտա վիքիից

April 1997: The "AS 7007 incident" Earliest notable example?
December 24, 2004: TTNet in Turkey hijacks the Internet
January 22, 2006: Con-Edison hijacks big chunk of the Internet
February 24, 2008: Pakistan's attempt to block YouTube access within their country takes down YouTube entirely.
November 11, 2008: The Brazilian ISP CTBC - Companhia de Telecomunicates do Brasil Central leaked their internal table into the global BPG table. It lasts over 5 minutes. Although, it was detected by a RIPE route server and then it was not propagated, affecting practically only their own ISP costumers and few others.
April 8, 2010: Chinese ISP hijacks the Internet - China Telecom originated 37,000 prefixes not belonging to them in 15 minutes, causing massive outage of services globally.

հիմա չեմ հասկանում մերոնց էդքան դուխ որտեղից որ մի հատ էլ տերմինացիա են արել ու անոնսներ են ուղարկել ուրիշների IP-ներով...

Varzor
05.03.2012, 16:13
...հիմա չեմ հասկանում մերոնց էդքան դուխ որտեղից որ մի հատ էլ տերմինացիա են արել ու անոնսներ են ուղարկել ուրիշների IP-ներով...
Դե անկեղծ ասած ինձ համար էլ էր անակնկալ, բայց դե ոչ մի տեղ արգելված չի ոչ սիդր IP-ներով լոկալ ցանց կառուցելը` տեխնիկական սահմանափակում չկա: Մարդիկ էլ շուստրավատ են անում: Փաստացի իրենց լոկալ հաճախորդներին համացանց են հանում նորմալ IP-ներով, բայց երբ բանը հասնում է այնպիսի ծառայությունների, որտռեղ հաճախորդի public ip-ն կարևոր է` գործը կանգնում է ու բացահայտվում է կեղծիքը:
Ու ի դեպ, այդ տրյուկներին ավելի շատ դիմում էին ենթապրովայդերները:
Իսկ ուրիշի դիապազոնով անոնսներ ուղարկել են, թե չէ` չեմ կարող ասել, միգուցե այդ ամենն արել են ընդամենը ներքին ցանցի մակարդակով: