PDA

Դիտել ողջ տարբերակը : Բանակից տարկետման մասին



xaladilnick
16.01.2011, 13:35
Այսօր ինետում հանդիպեցի այսպիսի նորության http://news.am/arm/news/41992.html ինչ գիտեք սրա մասին?

xaladilnick
16.01.2011, 22:33
# Գրառումներ: 0
# Դիտումներ: 93

Askalaf
17.01.2011, 11:20
Ամեն ինչ պարզ գրածա :think


Տարկետում ստանալու համար կարող են դիմել.

1.բակալավրիատի կրթական ծրագրերով ընդունված ՀՀ քաղաքացիները` հայտարարված պարտադիր զինվորական ծառայության գարնանային եւ աշնանային զորակոչից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ,

2.մագիստրատուրայի կամ հետբուհական կրթական ծրագրերով ընդունված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները` մինչև հայտարարված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ավարտը:

Սույն կարգի համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար ներկայացված դիմումները ենթակա են մերժման այն դեպքում, եթե զորակոչից խուսափելու հիմքով քաղաքացու նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում։

Տարկետում տրվում է ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար` մինչեւ օտարերկրյա պետության բարձրագույն ուսումնական հաստատության կողմից տրված ուսումնառության ժամկետի ավարտի օրը։

Ուսումնառության ընթացքում համապատասխան ուսումնական հաստատությունից հեռացված կամ ազատված, ինչպես նաեւ անբավարար առաջադիմության պատճառով նույն կուրսում մնացած քաղաքացին կորցնում է տարկետման իրավունքը եւ ենթակա է զորակոչի՝ օրենքով սահմանված կարգով։

Դարք
17.01.2011, 13:18
այսինքն, եթե ես ընդունվեմ օտարերկրյա բուհ, իմ տարկետման փաստը կքննարկվի առանձին և դրական որոշման դեպքում ինձ տարկետման իրավունք կտա՞ն :8