PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայկական անուններ



Գաղթական
16.01.2011, 06:43
չկարողացա գտնել նմանօրինակ թեմա..
թե այդպիսին իրոք գոյություն ուներ՝ ես ներողություն..



ՀԱՅՈՑ ԱՆՈՒՆՆԵՐԸ


Անուն կա, որ վարդի բույր է,
Կա, որ սարի պաղ աղբյուր է,
Կա, որ քեզ տուն կանչող քույր է,
Կա, որ անուշ մոր համբույր է,
Կա, որ ձեռքիդ եղբոր թուր է,
Հայ անունը՝ պատիվը մեր՝
Միշտ լավ գործի ծնունդ անմեռ։

Անուն էլ կա, որ մեր գլխին
Ծաղրածուի գդակ է հին,
Որ կնքել է ինչ-որ տերտեր,
Կամ թե՝ դժնի մի ճորտատեր․
Ու մենք հաճախ չենք ամաչում,
Հին անվամբ ենք իրար կանչում,
Թե՝ հե՜յ, ու՞ր ես, Բեդնի Խաչո,
Ի՞նչ բանի ես, Ղաչաղ Վաչո,
Տաշտաքերենց,
Կաշառկերենց,
Անուննե՞ր են, թե՞ հին վերքեր,
Որ բանալով՝ չենք հարցնում դեռ,
Թե ի՞նչ չլուտ, ի՞նչ Չպլաղենց,
Երբ Չպլաղենցն աշխարհ փոխեց։

Անուն էլ կա, որ լսելիս
Մարդ ակամա հարց է տալիս,
Թե՝ ի՞նչ Կնյազ, ի՞նչ Իշխանիկ,
Երբ ինքն ահա մի մարդ է նոր,
Մի հին չոբան, չոբանի թոռ,
Առաջ քաշված,
Փառքով նշված,
Ինքն է թաղել իշխան ու խան,
Բայց գրվում է դեռ Իշխանյան,
Աղախանով կամ Բախշիբեգ,
Ամիրխանով կամ Յախշիբեգ։
Այն էլ յախշի, վայ, անհոգի,
Կարծես, թե կար լավն էլ բեգի․
Գայլը յախշի՞, տե՛ս դու հալա՝
Անունն անգամ խաթաբալա։
Անունն անգամ
Օձի նման
Փաթաթված վիզն Հայաստանի,
Այրող հուշն է այն սուլթանի,
Որ մեր լեզուն ու հողն անվերջ
Ձուլել կուզեր իր ցեղի մեջ,
Եվ կձուլեր (հայ կա դրսում,
Որ հայերեն էլ չի խոսում․․․),
Մենք էլ այժմ չէինք կարող
Խոսել լեզվով մեր դայլայլող,
Հայոց լեզվով մեր ազգաթագ,
Թե մեզ չառներ գիր թևի տակ
Խաղաղության՝ Մաշտոց հսկան,
Որ կանչում է, թե՝ ո՛վ տղաս,
Յոթ լեզու էլ թե իմանաս,
Չմոռանաս քո մայր լեզուն․
Մոռանալդ է ոսոխն ուզում․․․

Անուն էլ կա, բայց ո՞րն ասես,
Կատակով են դրել կարծես,
Մեկը մեկից անտոհմ ու սին՝
Էլ անճաշակ Լյուքս ու Տորգսին,
Էլ Իլոնա, էլ Ալֆրեդ,
Էլ Ժոռժետա, էլ Վան-Շիլբերտ,
Էլ Իվետա, էլ Անտեֆոն,
Էլ Ռիտա, էլ Պատեֆոն,
Էլ Կլարա, էլ Անելկա,
Թե թարգմանես՝ ի՞նչ դուրս կգա, -
Ծաղր ու ծանակ մեր ուստրերին,
Եվ առավել մեր դուստրերին։
Բայց ծիծաղից վատթարը կա՝
Հանդիպում ես յոթն աղջկա՝
Յոթից մեկն է Վարդ ու Նարգիզ,
Մյուսները՝ Լուիզ, Լարիս,
Եվ դեռ՝ Էլլա կամ Նովելլա,
Մարդ չգիտի՝ խնդա՞, թե՝ լա․
Մի՞թե չկար, որ չէս դրել,
Հայ մի անուն մարդավայել,
Որ կնքել ես՝ Արգենտինա,
Կարծես երկրի քարտեզ է նա․
Մեկն էլ մի ջուխտ աղջիկ բերել,
Գիտե՞ք անունն ինչ է դրել՝
Մեծ աղջկան՝ Գալանտերիա,
Իսկ փոքրինը՝ Դիզինտերիա։
Ծիծաղու՞մ ես, բայց սպասիր,
Մարդ-ավտոյի մասին լսիր․
Այն, որ ավտո շատ սիրելով՝
Շեվրոլետ եր դրել սիրով՝
Բայց Շեվրոլետն օրորոցում
Այս վշտից էր լալիս, կոծում։
Եվ ասում են, երբ մեծացավ,
Անունն ինչ է՝ երբ հասկացավ,
Հենց այս եղավ խոսքն առաջին,
Որ կայծակեց հոր ականջին․
Ի՞նչ Շեվրոլետ, ավտո հո չե՞մ,
Լա՞վ է, քեզ ել «Վիլիս» կանչեմ։
Ծիծաղում ես, բայց ծիծաղն ի՞նչ,
Ու՞ր է հայոց անունը ջինջ,
Հազարից մեկն հազիվ ունի
Անուշ անունն իր հայրենի․
Մի Հասմիկ է, հազար Էլլա,
Մի Անահիտ, այնքա՜ն Բելլա,
Մի Արտավազդ, այնքա՜ն Համլետ,
Որ վիճում են մեր անվանց հետ,
Թե՝ եթե բանն այսպես գնա,
Էլ ձեր հայոցն ու՞ր կմնա․․․
Այնինչ ամեն հայ դյուցազուն
Փրկեց քո կյանքն ու հայ լեզուն,
Անհայտ հեռվում
Ընկավ կռվում,
Որ դու հիշես, պահես, փրկես,
Մոռացումից անունն իր վես,
Վարդան պահես, պահես Հունան,
Վահրամ պահես, որ իմանան,
Թե ո՛ր երկրի ծաղիկն ես դու․
Տոհմանունն էլ հողն է մարդու։
Երբ հնչում է մի Սանասար՝
Կարծես Սասնա քո սարն հասար,
Մի Այծեմնիկ անունն անգամ
Մայր Անին է հերոսական․
Մի անունն էլ հայ զորք է մի,
Մի զինվորն է, էլ ու՞ր զոհվի։
Ա՛խ, հերիք չէ՞ յաթաղանով
Խաբված՝ գրվես Աղախանով,
Ինչու՞ «փոքրիկ» մի յան ջնջես՝
Մի ողջ ազգի մեծ սիրտ տանջես,-
Գոռ անունն էլ մի բուռ ոսկի՝
Սուրբ մասունք է մի սուրբ ազգի։
Հայ անունն եմ ես ձեզ ասում՝
Դուք հասկացեք հայոց լեզուն,
Ու թող ծաղկի կյանք ու գինով՝
Ամեն մի ազգ իր անունով։
Թող չխանդի Դեզդեմոնան,
Երբ դուստրերս Նազիկ մնան,
Ինքն էլ մնա
Դեզդեմոնա,
Խաղաղ մնա, մնա մեզ քույր,
Որ անվամբ էլ ծաղկենք մաքուր։
Մեր անունն էլ իր միտքն ունի․
Ի՞նչ պակաս է մի Աղավնի,
Անունն ինքն էլ՝ աշխարհի մեջ,
Անուշ մի կանչ խաղաղատենչ,
Ո՞վ է բռնել մեր կոկորդից՝
Որ ձեռ քաշենք Հայկ ու Վարդից,
Հայկ անունն եմ ես ձեզ ասում՝
Դուք հասկացեք հայոց լեզուն,
Ամեն անուն մի բառ է ճոխ՝
Ավանդավեպ՝ ազգդ պահող․
Մի Վարդան է երբ մեկն ասում՝
Ավարայրն է հետդ խոսում,
Բավ է պոկես՝ ի սեր այրոց՝
Հայ կնիքից անունն հայոց։
Ա՛խ, ի՞նչ ասեմ ես այն հային,
Որ սեր չունի էլ ազգային,
Որ մայր հողից չի ամաչում,
Իր հայ որդուն Ջոն է կանչում։
Ա՛յս է ցավը, որ մտակույր,
Պահիր անունդ հայրենաթուր,
Պահիր ազգդ պատվո գահին՝
Անունով էլ մեր ազգային։
Կամ երբ մի նոր մանչ ես ծնում,
Անունն ինչու՞ Հայկ չես դնում,
Անունն անգամ զրահ հագին,
Կամ ի՞նչ վատ է՝ մի Գարեգին,
Կամ այս Շավարշն հայրենաշեն,
Այս իմ Տիգրանն ու Եղիշեն,
Այս իմ Արան գեղեցկաթով,
Այս իմ Մհերն՝ իր քաջ Դավթով,
Այս իմ Աստղիկն ամենագեղ,
Անունն ինքն էլ հույսի կանթեղ,
Այս իմ Վահրամ ու Վրթանես,
Քո անուններն ինչու՞ վանես,
Այս Սանասարն ու Սլկունին,
Այս իմ Գեորգ Մարզպետունին,
Հայ անունն էլ կյանք է հային՝
Հայոց լեզվով աստվածային։

Ես մեկն ասի, դուք հիշեցեք
Մեր անուններն հազար ու մեկ,
Հազար բարի գործից ծնված՝
Սերունդներով ոսկեջրվախ,
Մեզ ավանդված, որ զրահենք,
Մեր հայ ազգը հավերժ պահենք։
Մարդս զանգ է, աշխարհն ականջ,
Լավ անունը զանգի ղողանջ,
Բայց զանգն առանց զանգահարի,
Թեկուզ ապրի հազար տարի՝
Ոչ մի ղողանջ չի հանելու,
Զանգահարը գործն է մարդու,
Գործ, որ թեկուզ ուժով բազկի,
Հավերժ փրկե պատիվն ազգի,
Գործ, որ Հայկից մինչև Հունան՝
Տավիղն է մեր խաղաղության։
Էլ ու՞ր մեր լույս լեզուն մարել՝
Այս նոր վշտի դեմ խոնարհել․
Ու թող այնտեղ Ջեմման՝ Ջեմմա,
Աստղկին այստեղ Աստղիկ մնա։
Քանզի ամեն ազգի անուն
Իր տարազն է, իր մայր լեզուն,
Իր սրբությունն հավերժական․
Եվ օրենքն է ողջ մարդկության՝
Իր ազգինը ով չսիրի՝
Թշնամին է ողջ ազգերի․
Ինչու՞ հագնես ձևն ամենի,
Երբ քոնն ունես, ո՛վ քաղքենի,
Երբ իր գույնից,
Իր անունից,
Իր մայր լեզվից ձեռ քաշողը՝
Վերջն էլ կտա իր մայր հողը․․․


Հովհաննես Շիրազ

չկարողացա նաև համացանցում գտնել մի նորմալ Հայկական անունների ամբողջական ցուցակ..
թե կա այդպիսին՝ խնդրում եմ օգնել գտնել դա..

թե չկա էլ..
հիշում եմ՝ Հայաստանում մեր տանը ունեինք մի գիրք՝ «Անվանագիրք»..
եթե հնարավոր է, խնդրում եմ, ունեցողներին սքան անել այն և տեղադրել այստեղ..


Նախապես շնորհակալություն..

BOBO
16.01.2011, 10:08
http://ru.wikipedia.org/wiki/Список_армянских_имён

Գաղթական
16.01.2011, 22:11
http://ru.wikipedia.org/wiki/Список_армянских_имён

անչափ շնորհակալություն
իսկ որևիցե մեկը գիտե՞ Պեպրոնե անվան իմաստը..
:read

Դեկադա
16.01.2011, 22:15
անչափ շնորհակալություն
իսկ որևիցե մեկը գիտե՞ Պեպրոնե անվան իմաստը..
:read

Պեպրոնե թե՞ Փեփրոնե

Արամ
17.01.2011, 01:37
Ժող Արամ հայկական ծագում ունի?

Gayl
17.01.2011, 01:43
Ժող Արամ հայկական ծագում ունի?
Made in Armenia:))

Tianshi
18.01.2011, 17:14
Ժող Արամ հայկական ծագում ունի?
Գիտեմ, որ Արամ անունը ունեցել է դեռևս հայ ժողովրդի նահապետնորից մեկը:Դրա մասին տեղեկություն է հասել հրեական ավանդազրույցից` հրե պատմիչ Հովսեփիոս Փլավիոսի միջոցով,( ուղղակի անզուգական անուն է :D), ով ասում էր, որ Արամը եղել սեմական ժողովրդի նախահայր Օրոսի հայրը : :8

Գաղթական
18.01.2011, 20:32
Պեպրոնե թե՞ Փեփրոնե

երևի Փեփրոնե ավելի ճիշտ է
;)

Գաղթական
23.01.2011, 21:54
իսկ ո՞վ գիտե Կարապետ անվան նշանակությունը..

Ձայնալար
23.01.2011, 23:56
ՓԵԲՐՈՆԵ
հուն. Febronia անունից, որ հնչյունափոխվելով /եալ - է, Փեփրոնեալ - Փեփրոնէ/ գործածվել է հայերի մեջ: Սրա փաղաքշական ձևերն են՝ Փեփրոն, Փեփո, Փեփուշ: Այժմ հազվագյուտ անձնանուն է:

http://armenian.name/index.php?a=term&d=4&t=1853

ԿԱՐԱՊԵՏ
հայ. կարապետ բառից, որ նշանակում է “առաջընթաց”, “նախագուշակ”, “առաջնորդ”, “ռահվիրա”: Հնագույն անուններից է և տարածված: Սրա փաղաքշական ձևերն են ՝ Կարո, Կարուշ, Կրպե, Կրպո, Կարիկ, որոնք գործածական են իբրև ինքնուրույն անուններ: Ունենք Կարպետյան, Կրպեյան, Կրպոյան, Կարոյան ազգանունները:

http://armenian.name/index.php?a=term&d=5&t=1177

ԱՐԱՄ
ըստ Մ. Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է: ՀԲ մեկնում է իբրև “վսեմություն” կամ “բարձրություն”: Մատենադարանի #5596 ձեռագրում (ժգ դար) սույն Արամ անունը դրված է “Բառք եբրայացւոցի” շարքում և բացատրված որպես “անեծք”, սակայն հրեաների մոտ այս անունը գործածական չէ(թեև ծագումով սեմական է): Այժմ էլ շատ տարածված անուններից է :ունենք նաև Արամյան, Արամունի ազգանունները

http://armenian.name/index.php?a=term&d=5&t=327