Դիտել ողջ տարբերակը : Անեկդոտներ ղարաբաղցիների մասին
Հետո էլ անընդհատ բողոքում են, թե էս Ղարաբաղցիները սենց են, նենց են, բայց մի քոռ թեմա էլ չկա: :beee
Մեկի զոքանչը մահանում է, հավաքվում են ընկերները:
-Դե տղերք ջան, վաղը զոքանչիս տանում ենք Ղարաբաղ, թաղելու:
-Ո՞նց, դուք Ղարաբաղում արմատներ ունե՞ք:
-Չէ, նոր ենք տանում գցենք: :aha
My World My Space
15.01.2011, 00:04
Ղարաբաղցին գլուխ ա գովում.
Այտա, մեռյալ ծովը գյուդում ը՞ս...
- ...... ?
-Մո՜ւնք ենք ստկըցրալ....
Dayana-ն մի օր "Անեկդոտներ Ղարաբաղցիների մասին" թեմա ա բացում նախագահի հրամանով բռնում փակում են... :beee
Dayana-ն մի օր "Անեկդոտներ Ղարաբաղցիների մասին" թեմա ա բացում նախագահի հրամանով բռնում փակում են... :beee
Տենց ըլներ, գլխավոր դատախազի հրամանով էլ «Անեկդոտներ ապարանցիների մասին» թեման կփակվեր ;)
Մի հատ էլ ես պատմեմ.
Ղարաբաղցի տղան գիշերվա կեսին տանկով գնում ա սիրած աղջկա շենքի մոտ ու մի հատ կրակում ա: Շենքի ժողովուրդն ահաբեկված դուրս են գալիս պատշգամբ: Ընկերուհին հարցնում ա.
- Էս ի՞նչ ես անում:
- Դե եկա, որ քեզ կանչեմ պատշգամբ: Մտածեցի, որ եթե սիգնալ տամ, մարդիկ կարթնանան, դրա համար մի կրակեցի:
Moonwalker
15.01.2011, 16:03
***
Ավտոբուսում զրուցում են 2 երիտասարդ.
- Կներեք, դուք որտեղի՞ց եք:
- Ղարաբաղից:
- Իա՜, բա ինչի՞ եք կողքիս նստել:
- Կներեք, իսկ ո՞րտեղ նստեմ:
- Ախպեր ջան, գլխիս նստի, գլխիս:
***
Ղարաբաղցի երեխան մոտենում է հորը.
- Հայրիկ, ուզում եմ երևանցի դառնալ:
- Ղալաթ ես անում, այ շան տղա, դու ո՞նց կարող ես մոռանալ մեր Շուշին ու Գանձասարը, մեր բնությունը ու մեր հայրենի հողը…
Երեխան վախվորած մոտենում է մորը.
- Մայրիկ, ուզում եմ երևանցի դառնալ:
- Շատ վատ ես անում, տղա ջան, դու մոռանում ես քո հայրական տունը, քո հարազատների օջախը, դու մոռանում ես մեր ավանդույթները…
Երեխան տխուր առանձնանում է իր սենյակում:
Մոտենում է պապիկը.
- Բալես, ինչի՞ ես տխրել:
Երեխան, թե՝
- Բա ո՞նց չտխրեմ, հլը չեմ հասցրել երևանցի դառնալ, բայց սաղ ղարաբաղցիներով սկսել են վրա տալ…
Նաիրուհի
15.01.2011, 23:01
ՍՍ-ի նախընտրական ցույցերից մեկի ժամանակ մի խումբ ղարաբաղցիներ են հանդիպում իրար։ Սրանցից մեկն ասում է.
-Էս լոխ մունք ը՞նք:
Կողքից մի մարդ, որը ներկա ստանալու համար է եկել ցույցի, տխուր ասում է.
-Լոխը դուք չեք, է՜, մենք ենք... :(
Հանդիպում են երևանցին ու ղարաբաղցին։
Ղարաբաղցին. -Ո՞նց ես։
Երևանցին (տխուր). -Ոնց ասես։
Սամվել Բաբայանի տան խուզարկության ժամանակ ԼՂՀ դատախազության աշխատակիցները վերցնում են նաև թանկարժեք զարդերը,ոսկողենն ու ակնեղենը:Նախկին զորահրամանատարի մայրը միջամտում է.
-Ա խոխեք,էդ հի՞նչ իք անըմ…
-Մավրիկն ա ըսալ…
-Յաաա՜…էդ սաղ Մավրիկն ա պռազդնիկներին բիրալ,հըմի էլ ղրկալ ա,որ տանի՞…
Բարաք Օբաման ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո գնում ա Աֆրիկա, հանդիպում ա կազմակերպվում աֆրիկացիների հետ: Հանդիպման ընթացքում Օբաման ասում ա.
- Ժղովուրթ ջան, վախեք վըէչ, Ամերիկա լոխ մունք ենք: :))
Ամենալավն էս ա՝
Կրիզիսը գալիս է Հայաստան.
-Ստեղ ինձնից առաջ ո՞վ ա եղել:
-Մու՛նք :)):
Պետավտոտեսուչը հնարավոր բոլոր խախտումներով սլացող մի մեքենա է կանգնեցնում: Մեջը ցինիզմի մարմնացում մի «ոսկե երիտասարդ» է.
-Լեյտենանտ Էսինչյան. խնդրում եմ ձեր փաստաթղթերը
-Ի՞՞՞՞՞նչ:o
-Փաստաթղթերդ
-Արա, դու գիտե՞ս ես ով եմ:D
-Ո՞վ ես որ
-Ղարաբաղցի եմ
Ավտոտեսուչը ձեռքի փայտիկով մի լավ հասցնում է երիտասարդի գանգին.
-Այ ոչխար, սա քո համար Երևանը չի է... Ստեփանակերտում ես:angry
Մեկին հարցնում են.
-Որտեղացի՞ ես
-Ղարաբաղցի
-Մեռաաաած, լավ էլ պաշտոնի ես
Արցախյան պատերազմի մարտերից մեկի ժամանակ ապարանցի կամավորականների ջոկատը հետապնդում է նահանջող թշնամուն,մի ղարաբաղցուց հարցնում են,թե որ կողմ գնացին թուրքերը:
-Հյուսիս-արևմուտք
Լռություն:Ապարանցիները իրար երես են նայում…Ջոկատի հրամանատարը ասում ա.
-Այ մարդ դու մի փիլիսոփայա,մատով ցույց տուր…
Ղարաբաղցին որդու հետ գնում ա անտառ: Լսվում է գայլերի ոռնոց: Հայրը` տղային.
-Վախիլ մին, կյուլ ա :}
Աշխարհագրության ուսուցչուհին քարտեզի վրա ցույց ա տալիս մեր երկիրը:
-Երեխաներ սա Հայաստանն է:
500 տարի անց ուսուցչուհին ցույց ա տալիս ամբողջ Եւրասիան:
-Երեխաներ սա Հայաստանն է:
Եւս 500 տարի անց գլոբուսը ձեռքին:
-Երեխաներ սա Հայաստանն է:
Աշակերտներից մեկը հարցնում ա:
-Բա էնտեղ ուրիշ գույնի մի երկիր էլ կա, էդ ո՞րն ա:
_Ղարաբաղն ա... տենց էլ չտվեցին:
Հրեշը բռնում է հայաստանցուն, ադրբեջանցուն ու ղարաբաղցուն։
Ասում է նախքան ձեզ ուտելը, ամեն մեկդ մի ցանկության հնարավորություն ունեք, որը անպայման կկատարեմ։
Ադրբեջանցին թե, հրեշ ջան կարա՞ս այնպես անես, որ Հայաստանը երկրի երեսից վերանա։
– Իհարկե կարամ, պատասխանում է հրեշը ու հարցնում հային, դու ի՞նչ կցանկանաս։
Հայաստանցին թե, հրեշ ջան կարա՞ս այնպես անես, որ Ադրբեջանը երկրի երեսից վերանա։
– Իհարկե կարամ, պատասխանում է հրեշը ու ասում ղարաբաղցուն, դե դու ել մի բան ցանկացի ես սոված մեռա։
Ղարաբաղցին թե հիմա հայաստանցու ու ադրբեջանցու ցանկությունները կատարե՞լ ես։
– Այո, պատասխանում է հրեշը։
– Դե ուրեմն ինձ մի բաժակ կոֆե խնդրում եմ, բավարարված ասում է ղարաբաղցին։
Կենսաբանության դասատուն պատմում է.
-Մարդը կապիկից է առաջացել…
Ղարաբաղցի աշակերտը չի համբերում.
-Հայե՞րն էլ…
-Անշուշտ,քանզի ապացուցված է,որ հայերն էլ են մարդ:
-Ղարաբաղցի՞ն էլ...
-Ղարաբաղցին մարդ չի՞:
-Տավարիշ Բարդուխարովա,որ մարդը կապիկից ա վպերյոդ եկել,վպոլնի վազմոժնի պեն ա,հայերինը՝ սամնեվայուս,ամա ղարաբաղցուն պեն ալ չասես,ղարաբաղցին չիստակրովնի արմենին ա:
Rammstein
11.02.2011, 23:24
Մի մարդ տանը լիքը մուկ ա ունենում, գնում ա համապատասխան խանութ, որ դեղ գնի: Խանութի աշխատողը մի հատ փոքր մուկ ա տալիս ու ասում ա.
– Էս փոքր մկանը կտանես տանդ բաց կթողնես: Ինքը բոլոր մյուս մկներին կուտի, վերջում, որ էլ մուկ չմնա, ինքը սովից կսատկի:
Էս մարդը տանում ա, տենց էլ անում ա, տանը ոչ մի մուկ չի մնում: Մի շաբաթ հետո գալիս ա նույն խանութ.
– Բարեւ Ձեզ, հիշում ե՞ք, որ էն մուկը տվեցիք, ամեն ինձ Ձեր ասածով եղավ, շատ շնորհակալ եմ… լսեք, իսկ կարող ա՞ տենց փոքր ղարաբաղցի ունենաք:
Ապարանցին դժգոհում ա.
- Էս ղարաբաղցիք մեզանից ապարանցի են: Ասին՝ գնանք, Բաքուն գրավենք, եկան, Երևանը գրավեցին: :angry
Երևանցին ոսկի ձկնիկ է բռնում ասում է
Կարաս նենց անես որ ղարաբաղցիները վերանան
Ոսկե ձկնիկը պատասխանում է` Ստենց որ տվալ եմ էէէէէ:
*************************************************
Ավտոտեսուչը տուգանում է ապարանցում արագությունը գերազանցելու համար:
Այդ րոպեին ղարաբաղի համարներով մի մեքենա մեծ արագությամբ կողքով անցնում է`
Ապարանցին թե, բա խի իրան էլ չես կանգնացնում ?
Ոստիկանը ասում է, որովհետև ինքը էշ ղարաբաղցիյա
ապարանցին: Մենք որ էշ էինք իրանք որտեղ էին:
Որպես Ղարաբաղցի, մի քանի բան էլ իմ կողմից :)))))))))))))))
Ղարաբաղցուն դատում են` սպանության համար:
Դատավորը կարդում է վճիռը.
"Քաղաքացի .... ԲՈՒԹ ԳՈՐԾԻՔՈՎ հարվածել է քաղաքացի ..... և նրան մանացու վնասվածքներ պատճառել ..."
Ղարաբացին, կամաց շշնջում է կողքինի ականջին.
"Լոխ կլխով ըմ արալ է ..."
*************************************************************************************
Սովետական տարիներին Ղարաբաղցուն տուգանում է միլիցիոները` փողոցում հայհոյելու համար:
Ղ. - Հընգեր միլիցա, էդ շտրափը վըր վեր էս ոնում, հինչ եք անում ?
Մ. - Դե..., փողոցներն ենք նորոգում, շենքեր ենք սարքում ...
Ղ. - Վաա..., էդ քանի ուշունց պիտի տամ, վըր մի շենք շինեք?
*************************************************************************************
Ղարաբաղցի Արտաշին հարցնում են.
-Արտաշ, մի անգամից քանի հավ կուտես?
-Թեփուռըվ, թե առանց թեփուռի ?
հ.գ. Թեփուռ = փետուր
*************************************************************************************
Երկրորդ համաշխարհայինի ժամանակ, գերմանացիները արագ գրոհով գրավում են մոտակա սովետական դիրքը: Բոլորը հանձնվում են, միայն ղարաբաղցին հանգիստ նստած պահածո է բացում:
- Հեդե հոխ,
հրամայում է գերմանացին, զենքն ուղղելով ղարաբաղցու վրա: Ոչ մի շեղում, շարունակում է բացել:
- Ռուկի վվերխ,
Ոչ մի շեղում, շարունակում է բացել:
- Արա ձեքերդ վեր:
Ղ. - չէ, վենց քցում-փռնում եմ, հեսա ստե կռիվա քինալու ...
*************************************************************************************
Թատրոնի ներկայացում ղարաբաղում: Բեմի վրա Լենինը ինչ որ գործով է զբաղված: Նորս է մտնում Միկոյանը և հարցնում,
- Ընկեր Լենին, ընկեր Շահումյանին չէք տեսել?
պատասխան չկա, նորից հարցնում է
- Ընկեր Լենին, ընկեր Շահումյանին չէք տեսել?
պատասխան չկա, երրորդ հարցից հետո պատասխանում է.
- Ոչ, ընկեր Միկոյան
Թատրոնի աշխատակիցը, ծանոթ լինելով սցենարին և չդիմանալով գլուխը դուրս է հանում բեմի անկյունից և ասում.
- ամա էդ շան վըրթի Լենինը տեհալ էր...
Հատէ տի :)
Ղարաբաղցին, լենինականցին ու նեգրը ծննդատան մոտ սպասում են իրենց երեխեքի ծնունդին: Բժիշկը դուրս ա գալիս, թե.
- Ձեր համար երկու նորություն ունեմ, մեկը լավ, մյուսը վատ, ո՞ր մեկից սկսեմ:
- Լավից:
- Ձեր երեքի կանայք էլ ծննդաբերել են ու երեքդ էլ տղա եք ունեցել:
- Բա վա՞տը:
- Ցավում եմ, բայց երեքիդ կանայք էլ մահացել են: Դե գնացեք, ամեն մեկդ ձեր երեխուն վերցրեք:
Լեննականցին գնում նեգր երեխուն վերցնում, գնում ա:
- Ու՞ր ես գնում, ախր էդ երեխեն քոնը չէ:
- Ինչ էնեմ, գոնե հաստատ գիդեմ օր ղարաբաղցի չէ :}
Դևը բռնում է թուրքին, վրացուն ու ղարաբաղցուն:
Դե թուրքին ու վրացուն ուտում է, իսկ ղարաբաղցուն... մինչև հիմա դևը նալոգ ա տալիս իր կերած "ք*քերի" համար ձեռի հետ էլ ունեցած օբյեկտների կեսից զրկվել ա:
Երեխան մորը.
-Մաաաամ, հայաթում խաղում էի, երեխեքն ինձ ասին «ղարաբաղցի» :(
-Լակոտ, դու ասիր, ես էլ հավատացի էլի, որ դու քո համար խելոք խաղում էիր, հենց նենց եկան քեզ ասին «ղարաբաղցի» :angry
2 ղարաբաղցի գալիս են Երևան ու աշխատանք չգտնելով (հա, գիտեմ, ֆանտաստիկ անեկդեոտ ա)` որոշում են գնալ մետրոյի կայարաններում փող մուրալ: Ամեն մեկը մի կայարան ա գնում: Օրվա վերջում հանդիպում են.
- Դու ինչքա՞ն հավաքեցիր:
- Երկու հազար դրամ :(
- Իսկ ի՞նչ էիր ասում :think
- Ասում էի՝ անտեր ղարաբաղցի եմ, մնալու տեղ չունեմ, փող տվեք՝ կացարան գտնեմ :sorry Իսկ դու ինչքա՞ն ես հավաքել :8
- Երկու մլն դրամ :B
- Իսկ ի՞նչ էիր ասում :o
- Ասում էի՝ անտեր ղարաբաղցի եմ, մնալու տեղ չունեմ, փող տվեք՝ հետ գնամ Ղարաբաղ...
:))
Ambrosine
06.11.2012, 15:38
Ղարաբաղցին գլուխ ա գովում.
-Այ տատ, մեռյալ ծովը գյուդում ը՞ս...
-Մո՜ւնք ընք ստկըցրալ:
Է՜հ, մարդս հենց հըրսանիքից հետո միռավ :(
-Պախտը պիրել ա, շատ չի տանջվել...
Նաիրուհի
08.05.2013, 23:03
Կարող էր լինել նաև Քաղաքական հումոր թեմայում :)
Ղարաբացուն ասում են.
- Ախպեր, էսքան հող ունեք, ինչի՞ չեք մշակում:
Պատասխանում է.
-Մատաղ, մենք մենակ նախագահ ենք մշակում...:)))
Ավտոբուսում զրուցում են 2 երիտասարդ.
- Կներեք, դուք որտեղի՞ց եք:
- Ղարաբաղից:
- Իա՜, բա ինչի՞ եք կողքիս նստել:
- Կներեք, իսկ որտե՞ղ նստեմ:
- Ախպեր ջան, գլխիս նստի, գլխիս:
My World My Space
06.10.2013, 06:26
Երկու հոգի խոսում են.
- Արա, էս ղարաբաղցիք սաղ գ*** են…
- Մոտս էլ տենց բաներ չասես։
- Խի՞, ղարաբաղցի՞ ես…
- Չէ, գ*** եմ… :D