PDA

Դիտել ողջ տարբերակը : Հետաքրքիր առաջարկներ նոր ծրագրեր գրելու վերաբերյալ

Lusina
14.01.2011, 17:27
Այս թեմայում կարող եք գրել ձեր մտքերը, թե ինչպիսի ծրագիր կարելի է գրել, որը դեռ չկա (կամ դուք չեք հանդիպել),կամ էլ որևէ ծրագրի այլ տարբերակ,ձեր պատկերացրած փոփոխություններով....Մասնավորապես կարող եք առաջարկել նաև ինչ-որ սայթ ստեղծելու ձեր մտքերը.
Եթե անկեղծ՝ թեման բացել եմ նրա համար, որ ձեր առաջարկներից ընտրեմ ինչ-որ մեկը(որը իրագործելու համար իմ գիտելիքները կբավարարեն) և գրեմ որպես դիպլոմային աշխատանք,այնպես որ նախապես շնորհակալ եմ բոլոր արձագանքողներին:)

*e}|{uka*
14.01.2011, 17:32
Ավելի լավ է նշես գիտելիքներդ ինչի՞ն կբավարարի մենք կառաջարկենք, ի՞նչ լեզուներ գիտես, կոնկրետ ո՞ր ոլորտում ես աշխատանքդ ուզում գրես :), ազատ թեմա՞ է: :esim

Shah
14.01.2011, 17:38
էհ... եթե իմանամ իմ ուզած ծրագրերից գոնե մեկը հնարավոր կլինի անել..
օրինակ PingPlotter-ը ձևափոխել կլինի՞

Lusina
14.01.2011, 17:51
Ավելի լավ է նշես գիտելիքներդ ինչի՞ն կբավարարի մենք կառաջարկենք, ի՞նչ լեզուներ գիտես, կոնկրետ ո՞ր ոլորտում ես աշխատանքդ ուզում գրես :), ազատ թեմա՞ է: :esim
Եթե անկեղծ մինչև այսօր ոչ մի լուրջ ծրագիր չեմ գրել,միայն հասարակ խաղեր կամ մաթեմատիկական խնդիրներ լուծող ալգորիթմներ.Լեզուներից որոշ չափով գիտեմ Assembler,Lisp,C++,HTML բայց հիմա ուսումնասիրում եմ C# և .net տեխնոլոգիաներ.իսկ թե ինչ ոլորտում պետք է լինի աշխատանքս դեռ չեմ կողմնորոշվել.միակ միտքը որ ունեմ առայժմ ուսանողների համար ինչ-որ սայթ ստեղծելն է,մտածում եմ համալսարանից վերցնել ուսանողների բազան,և այդ բազաի հիման վրա լինեն գրանցումները.

Lusina
14.01.2011, 17:55
էհ... եթե իմանամ իմ ուզած ծրագրերից գոնե մեկը հնարավոր կլինի անել..
օրինակ PingPlotter-ը ձևափոխել կլինի՞

Անձամբ ես առայժմ չեմ կարող,հուսով եմ թեման կօգնի գտնել մեկին ով կկարողանա;)

*e}|{uka*
14.01.2011, 17:59
Եթե անկեղծ մինչև այսօր ոչ մի լուրջ ծրագիր չեմ գրել,միայն հասարակ խաղեր կամ մաթեմատիկական խնդիրներ լուծող ալգորիթմներ.Լեզուներից որոշ չափով գիտեմ Assembler,Lisp,C++,HTML բայց հիմա ուսումնասիրում եմ C# և .net տեխնոլոգիաներ.իսկ թե ինչ ոլորտում պետք է լինի աշխատանքս դեռ չեմ կողմնորոշվել.միակ միտքը որ ունեմ առայժմ ուսանողների համար ինչ-որ սայթ ստեղծելն է,մտածում եմ համալսարանից վերցնել ուսանողների բազան,և այդ բազաի հիման վրա լինեն գրանցումները.

Կիրառական ես չէ՞ սովորում:
Ուսանողների համար սայթ կա, մի տանջվի, օրինակ փորձի վիրտուալ գրադարան ստեղծել, php-ին ծանո՞թ ես:

Shah
14.01.2011, 18:07
Անձամբ ես առայժմ չեմ կարող,հուսով եմ թեման կօգնի գտնել մեկին ով կկարողանա;)
ու իրան կդատե՞ն :)))

Lusina
14.01.2011, 18:08
Կիրառական ես չէ՞ սովորում:
Ուսանողների համար սայթ կա, մի տանջվի, օրինակ փորձի վիրտուալ գրադարան ստեղծել, php-ին ծանո՞թ ես:
Ահա կիրառականում եմ:)
php.ին ծանոթ չեմ,բայց վիրտուալ գրադարան.ի միտքը հետաքրքրեց:)

aerosmith
14.01.2011, 23:15
Անձամբ ես միշտ առաջրկել եմ վեբով զբաղվողներին ստեղծել հայալեզում հայկական հանգիտարան։ Միայն տեղ գտնեն Հայաստնին վերաբերվո նյութեր, սկսած Ք.Ա. ժամանակահատվածից մինչև մեր ժամնակները։ Կարծում եմ շաաատ լավպրոյեկտ է և Հայաստանաբնակ հայերի համար և սփյուռքահայերի։ Նաև զետեղված լինի գրադարանով, ուղղագրական բառարանով, թարգմանիչով, Հայաստանի բնապատկերների ցուցադարան լինի, հայկական հին ֆիլների տեսադարանով. մի խոսքով իմ ասածը հասկանւմ եմ հնարավոր չէ միանգամից ստեղծել, կարելի է ստեղծել ու ժամանակի ընթացում զրգացնել, թե սայթի տերերի, և թե ընթերցողների կողմից....
Մի խոսքվ ծավալուն աշխատանք է , բայց շատ օգտավետ։
Իմ պրոֆիլը եթե վեբը լիներ հաստատ ես կսկսեի ու դեռ շուտվանից էի սկսել այս պրոյեկտը։

Lusina
14.01.2011, 23:36

Իրոք շատ հետաքրքիր պրոյեկտ է.

aerosmith
15.01.2011, 00:50
Իրոք շատ հետաքրքիր պրոյեկտ է.

շատ լավ կլիներ, որ մեկնումեկը իրագործեր . Բայց դե մի հոգի չեմ կործու, որ կարողանա իրագործի, սրա համար մինիմում հինգ հոգուց բաղկացած թիմ է պետք …
Այդքան շատ ծրագրավորելու բան չկա ինչքան նյութեր հավաքել, խմբագրել, թվայնացնել(եթե թվային վիճակում չի) + ահագին մեծ հոսթինգ

Lusina
15.01.2011, 13:53

Իմ հիմնական խնդիրն էլ հենց նրանում է,որ դիպլոմային աշխատանքիս համար պետք է այնպիսի պրոյեկտ,որի մեջ հիմնական աշխատանքը լինի ծրագրավորման մեջ,որովհետև մեր դասախոսները երբեք չեն գնահատի իմ չարչարանքը նյութեր հավաքելու , խմբագրելու և առհասարակ բացի ծրագրավորման մեջ կատարած աշխատանքից ոչինչ չի գնահատվի.

Արշակ
15.01.2011, 14:51
Անձամբ ես միշտ առաջրկել եմ վեբով զբաղվողներին ստեղծել հայալեզում հայկական հանգիտարան։ Միայն տեղ գտնեն Հայաստնին վերաբերվո նյութեր, սկսած Ք.Ա. ժամանակահատվածից մինչև մեր ժամնակները։ Կարծում եմ շաաատ լավպրոյեկտ է և Հայաստանաբնակ հայերի համար և սփյուռքահայերի։ Նաև զետեղված լինի գրադարանով, ուղղագրական բառարանով, թարգմանիչով, Հայաստանի բնապատկերների ցուցադարան լինի, հայկական հին ֆիլների տեսադարանով. մի խոսքով իմ ասածը հասկանւմ եմ հնարավոր չէ միանգամից ստեղծել, կարելի է ստեղծել ու ժամանակի ընթացում զրգացնել, թե սայթի տերերի, և թե ընթերցողների կողմից....
Մի խոսքվ ծավալուն աշխատանք է , բայց շատ օգտավետ։
Իմ պրոֆիլը եթե վեբը լիներ հաստատ ես կսկսեի ու դեռ շուտվանից էի սկսել այս պրոյեկտը։
Իսկ Վիքիփեդիային (http://hy.wikipedia.org)ծանո՞թ ես։ Քո նշած հնարավորությունների մեծ մասը պարունակում է։ Ու մասնակցելու, բովանդակությունը հարստացնելու համար էլ ծրագրավորման գիտելիքներ չի պահանջում՝ համարյա ֆորումում գրառումներ անելու կարգի է տեխնիկական բարդությունը։

Ինչ վերաբերում է թեմային. Lusina, կարող ես ֆոտոները թղթի վրա հանելու պատվերների սայթ սարքես։ Այսինքն՝ Սայթը հնարավորություն է տալիս օգտագործողներին իրենց նկարները upload անել, նշել թե որ նկարից քանի հատ և ինչ չափսի են ուզում, նշում են առաքման հասցեն, ասենք մի օրվա նկարները կուտակվում են սայթի սերվերի վրա, սայթը պայմանավորվածություն է ունենում ֆոտո հանող որևէ (կամ մի քանի) կազմակերպության հետ, նկարները խմբավորվում, բիրիքով ուղարկվում են ֆոտո հանող կազմակերպությանը (դա էլ կարող է ինտերնետով լինել կամ վիրտուալ ցանցով), այնուհետև հանելուց հետո առաքվում են պատվիրատուներին։
Օրինակ՝ ես սովորաբար զահլա չեմ անում նկարները տանել հանել տալ, հետո գնալ վերցնել։ Սենց սայթի միջոցով հեշտ կլինի։ Կարող է սկզբի համար առաքում չլինի։ Բայց գոնե մարդիկ մի անգամ կգնան նկարը վերցնելու, այլ ոչ թե մի անգամ նկարները ֆլեշով կամ լենտով տանել, մի անգամ էլ գնալ վերցնելու համար։
Կարող ես սայթը միացնել տարբեր վճարման համակարգերի՝ arca, edram և այլն, որպեսզի մարդիկ նաև ծառայության դիմաց վճարումը օնլայն անեն։ Դա էլ ծրագրավորման խնդիր է։ Խնդիրը բարդացնելու համար արելի է նաև նկարների մշակման որոշ պարզագույն ֆունկցիաներ ավելացնել սայթում։

Սա կարծում եմ դիպլոմայինի համար բավականաչափ բարդ, բայց նաև հասցնելու առումով իրագործելի խնդիր է։ Նաև էն առումով է լավ, որ կարող ես սկզբում հիմնական ֆունկցոնալությունը ապահովել, հետո, կախված ունեցածդ ժամանակից, սայթի հնարավորություններն ընդլայնել (ավելացնել oնլայն վճարման համակարգեր, նկարի մշակման ֆունկցիաներ և այլն)։

Իհարկե սա վերջնական կիրառության համար ծրագրավորումից դուրս նաև այլ աշխատանք է պահանջում (ֆոտոծառայությունների հետ պայմանավորվել, առաքման կազմակերպում), բայց դիպլոմայինի ներկայացնելու համար էդ մասը պարտադիր չի։ Պարտադիր է, եթե որոշես մասսայական կիրառման սայթ սարքես ու աշխատացնես։

Իմիջիայլոց, սա կարող է նաև շահութաբեր բիզնես լինել։ :)

Արշակ
15.01.2011, 15:23
Հա, մեկ էլ մոռացա ասել. վերը նշված սայթը սարքելու համար պետք կլինի իմանալ.
1. HTML+Javascript
2. .Net (C# + ASP.net) կամ PHP կամ Java+JSP։ - սրանցից որևէ մեկը էլի։
3. MySQL կամ MS SQL Server կամ որևէ այլ տվյալների բազա։ Չնայած եթե բազաներ չգիտես, կարաս առանց տվյալների բազայի՝ ֆայլերով էլ յոլա գնալ, բայց ավելի գրագետ ու հեշտ կլինի (թեկուզ եթե նոր պիտի սովորես), որ նորմալ տվյալների բազայով անես։
Մոտավորապես էսքանը երևի։ :)

Lusina
15.01.2011, 16:08

Ծրագրերի առումով միայն Javascript.ով առայժմ ոչինչ չեմ արել, HTML և MS SQL Server որոշ չափով գիտեմ,կխորացնեմ գիտելիքներս, .Net արդեն սկսել եմ սովորել.ինձ թվում է կհասցնեմ ամեն դեպքում.ինչ վերաբերվում է պրոյեկտին, ես նման մի բան մտածել էի,էն տարբերությամբ, որ մտածում էի մարդիկ նկարներն upload անեն ու այդ նկարներով օրացույց պատրաստվի ,ու դիզայնն էլ հենց իրենք սայթում անելու հնարավորություն ունենան.Ուղղակի կուզենայի, որ դիպլոմայինս ներկայացնելու ժամանակ ռեալ աշխատող սայթ լինի.Եթե գտնեմ մի կազմակերպություն ,որը կհամաձայնվի սայթի պատվերներով զբաղվել, հաճույքով կաշխատեմ էս պրոյեկտի վրա:)

Միքո
15.01.2011, 17:59
Եթե անկեղծ մինչև այսօր ոչ մի լուրջ ծրագիր չեմ գրել,միայն հասարակ խաղեր կամ մաթեմատիկական խնդիրներ լուծող ալգորիթմներ.Լեզուներից որոշ չափով գիտեմ Assembler,Lisp,C++,HTML բայց հիմա ուսումնասիրում եմ C# և .net տեխնոլոգիաներ.իսկ թե ինչ ոլորտում պետք է լինի աշխատանքս դեռ չեմ կողմնորոշվել.միակ միտքը որ ունեմ առայժմ ուսանողների համար ինչ-որ սայթ ստեղծելն է,մտածում եմ համալսարանից վերցնել ուսանողների բազան,և այդ բազաի հիման վրա լինեն գրանցումները.

անցած տարի ոմանք ուզում էին ուսանողների հնարավորին չափ ամբողջական բազա գրեին, բայց իրանք հաշվի չէին առել, որ էտ տվյալները ուղակի իրանց ոչ ոք չէր տա :pardon
հ.գ. Սարդարյանին իմ կողմից բարևներ :D

Lusina
15.01.2011, 18:22

Գիտեի, որ հեշտ չի լինի բազաները վերցնել համալսարանից,միակ հույսս այն էր, որ դիպլոմայինիս ղեկավարին միգուցե չմերժեն.
Սարդարյանն էլ ասեմ հենց այն դասախոսնա,ում պատճառով էսքան անհանգստանում եմ , որ լավ թեմա ընտրեմ,եթե ինքը հավանի ,հանձնաժողովի մյուս անդամները հաստատ կհավանեն;)

Միքո
15.01.2011, 18:28
դե եթե Սարդարյանի մասին ես մտածում, ասեմբլերով մի բան գրի, բայց որ լինի օգտակար, էֆեկտիվ ու ամենակարևորը աշխատող: 5դ իրա կողմից կապահովես ;)

Lusina
15.01.2011, 18:39
դե եթե Սարդարյանի մասին ես մտածում, ասեմբլերով մի բան գրի, բայց որ լինի օգտակար, էֆեկտիվ ու ամենակարևորը աշխատող: 5դ իրա կողմից կապահովես ;)

Ասեմբլերն ու C++ը էն լեզուներն են,որոնց վրա ինքը արդեն քանի տարի ա ինչ խորացելա,հաստատ կարա նենց հարցեր տա, որ շփոթեցնի.ես ավելի լավա դիպլոմայինս գրեմ նենց լեզուներով,որոնք ինքը էդ աստիճան խորացված չգիտի,ինձ կմնա մենակ էն,որ խնդիրս լինի օգտակար ու աշխատող;)

aerosmith
15.01.2011, 19:12
Իսկ Վիքիփեդիային (http://hy.wikipedia.org)ծանո՞թ ես։ Քո նշած հնարավորությունների մեծ մասը պարունակում է։ Ու մասնակցելու, բովանդակությունը հարստացնելու համար էլ ծրագրավորման գիտելիքներ չի պահանջում՝ համարյա ֆորումում գրառումներ անելու կարգի է տեխնիկական բարդությունը։
Արշակ ջան վիքիի մասին ոչ միայն լսել եմ, այ նաև շաաատ ինտենսիվ օգտվում եմ… Բայց ես նկատի ունմ, որ լինի մերը, հենց Հայաստանին վերաբերվող նյութեր լինեն, ֆիլմեր, լինի մշտական խմբագրող ու լինի միայն հայալեզու ու հայատառ…
Lusina ջան իսկ քեզ խորհուրդ կտամ այնպիսի բան ընտրես, ր եթե ուսումդ մագիստրատուրայում շարունակելու նպատակներ էլ ունես կարողանաս զարգացնել…
անձամբ ես քեզ կառաջարկեմ.
djview ֆայլում ինֆորմացիայի թաքնագրում, առանց ֆայլի ծավալի մեծացման։ շաաատ հետքրքիր աշխատան է, ու եթե կիրմաթում ես սովորում հաստատ մաթեմատիկա լավ կիմանաս ու քո համար շատ հեշտ կլինի դա։
սկզբում խորհուրդ կտամ սովորես ինչ որ մի լեզու շատ լավ, այնպես որ կարողանաս բիթերի հետ վարժ գործողություններ անես, հետո djview ֆայլրի ստրուկտուրան էլի շաաատ լավ հետո մի քանի ստեգանոգրաֆիկ ա;գորիթմներ նայես, ընդհանուրս տեգանոգաֆիային ծանոթ լինես...

Lusina
15.01.2011, 20:19

Ճիշտն ասած ես այնքան էլ լավ չպատկերացրեցի,այսինքն պետքա ինչ-որ ուրիշ ֆորմատից գրքերը դարձնեմ djview , այնպես որ ծավալը չմեծանա՞

aerosmith
15.01.2011, 22:23
տեսեք. ունեք ինչ որ մի տեքստ/տեքստային ֆայլ որը ուզում եք որպեսզի պահվի գաղտնի.
դրա համար իմ առաջարկը հետևյալն է… djview ֆայլի մեջ դա թաքցնեք, այնպիի մեթոդով(մեթոդը առաջարկեք կամ ստեղծեք դուք), որպեսզի djview ֆայլի չափը չմեծանա։
բերեմ օրինակ
նման բան կարելի է անել .bmp պատկերների հետ,պատկերների ամեն մի բայթի վերջին բիթը լինի տեքստիդ ընթացիք բայթի ասենք առաջին բիթը, հետո .bmp-ի հաջորդ բայթի վերջին բիթը լինի տեքստիդ ընթացիք բայթի երկրորոդ բիթը ;(LSB ալգորիթմ)
չգիտեմ լավ բացատրեցի թե, ոչ , բայց կարծում եմ մոտավորապես հասկացար թաքցման գաղափարը։ LSB ալգորիթմի գաղափարը հետևում է այն փաստից, որ .bmp ֆայլում՝ ամեն մի բայթի վերջին բիթը եղած չեղած մի հաշիվ է։ Եվ մարդիկ էլ որոշել են, որ այդ բիթը կարելի է օգտագործլ, ասենք ինֆորմացիա պահպանելու համար։ Թաքցնել կարելի է նաև այլ ֆորմատներում՝ jpeg,mp3,pdf բայց նշածներս ահագին բարդ գործ է և չեմ կարծում, որ մի տարում կարող ես հասցնել։ Չնայած մի տարում կարող ես լուրջ հետազոտություններ կատարել թվարկածս ֆորմատների բնագավառում և գնահատվես բարձ , այնուհետև շարունակես մյուս տարի մագիստրոսական թեզիդ համար; Իսկ djview-ուն չեմ կարծում, որ այդքան էլ բարդ լինի(չնայած հեշտ էլ չի լինի), քանի որ ռուսական ֆորումներում եմ վերջերս կարդացել, որ թաքցնել տվյալ ֆորմատի ֆայլերւմ իրագործելի է ու հնարավոր։
Ես ավելի շատ հետաքրքրվում եմ գաղտնագրությամբ, քան թաքնագրությամբ, բայց թաքնագրությունից էլ որոշ բաներ գիտեմ։ Տես եթե ինչ ինչ հարցեր առաջանան սի շարփից կամ թաքնագրությունից(եթե իհարկե առաջարկածս վերցնես) դիմիր հնարավորությանս չափով կօգնեմ;

Lusina
16.01.2011, 00:03

Լավ արդեն բավականին լավ պատկերացրեցի ,բայց ինձ վրա այդքան էլ վստահ չեմ,ընդհանուր հաշվով ունեմ 2 ամիս ժամանակ , պետք է այնպիսի խնդիր ընտրեմ ,որ գոնե իմ իմացած ծրագրերով կարողանամ սկսել.Իսկ թաքնագրության մասին առաջին անգամ էի լսում,լրիվ նոր բանա ինձ համար

aerosmith
16.01.2011, 00:13
օօօօ, փաստորեն վերջին կուրսում ես, ես էլ գիտեի երրորդ կուրս ես ու մյուս տարվա դիպլոմիդ մասին ես մտածում։
էդ դեփքում ավելի լավ է հենց իմ առաջարկած ալգորիթմն էլ գրես։ Ինքը պարզ է , կիրառական, ու ամենակարևորը երկու ամսում ինտերֆեյսով ամեն ինչով հաստատ կհասցնես, ու կարծում եմ նորություն կլինի ձեր բնագավառում։

Lusina
16.01.2011, 14:34

Երանի թե երրորդ կուրսում գլխի ընկնեի ու այն ժամանակվանից զբաղվեի.
Առաջարկիդ համար շնորհակալ եմ,ալգորիթմը ինձ դուր եկավ,ավելի լավ կուսումնասիրեմ.Ամեն դեպքում դասախոսիս հետ պետք է խորհրդակցեմ,մի քանի թեմա ունեմ աչքիս տակ,տեսնեմ ինքը ինչ կասի.

bugron
29.05.2011, 21:22
Մի հատ հոյակապիկ (:D) առաջարկ ունեմ: Հույս ունեմ ինչ-որ մեկը հիշում է Ռաֆիկ Մարությանին, ոչ?, նա KDWin ծրագրի հեղինակն է: Եվ այսպես առաջարկում եմ գրել նոր KDWin, որը կունենա unicode ինտերֆեյս և ամենակարևորը նորմալ կաշխատի Windows 7-ում (Հանկարծ Запустить программу в режиме совместимости с: չառաջարկեք): Հը?, ինչ կասեք: Նույնիսկ կարելի է օգտագործել KDWin-ի Source կոդը, եթե ինչ-որ մեկը այն ունի???

min-mak
31.05.2011, 00:25

2010 թվականին Ռաֆիկ Մարությանը թողարկել է KDWin-ի նոր տարբերակ, որը առանց խնդիրների աշխատում է վիստա և 7 համակարգերի վրա: KDWin2010 (http://armprog.do.am/download/programs/KDWin2010.rar)

aerosmith
31.05.2011, 12:53
ուրեմն Ռաֆիկ Մարությանի-ի թողարկած KDWin-ը իր բոլոր վերսիաներում ունի մի մեեեեեեծ թերություն. ինքը զբաղացնումա հիշողության այն հատվածը, որը որ օհ-ն պահում ա հատուկ սերվիսի համար։ Ինչպիսին ա Հիշողության էջերը ազատող դայմոն պրոցեսսի սերվիսը։ Ու եթե հիշողության ռեզերվ արած այդ տարածքում համակարգը միանալուց էդ սերվիսը արդեն թոխարկված է լինում KDWin-ը ուղղակի չի միանում, այ կերպ ասած KDWin-ի պրոցեսսը ընկնում է տուպիկի մեջ։ Իսկ եթե KDWin-ը աշխատում է ու ժամանակ է գալիս երբ պետք է լինում այդ դայմոն պրոցեսսը աշխատի, ուղղակի այն չի թողարկվում ու հիշղության անհրաժեշտ էջերը չեն դատարկվում, ինչը բերում է շատ դեպքերում հիշողության անիմաստ ծանրաբեռման։ Մի խոսքով սա գովազդ չի, բայց իմ համար ամենալավ կեյբըրդ դռայվերը "Ֆայն" ընկերության արտադրած դռայվերն է, որը նախատեսված է ազատ տարածման համար։

bugron
01.06.2011, 14:00
2010 թվականին Ռաֆիկ Մարությանը թողարկել է KDWin-ի նոր տարբերակ, որը առանց խնդիրների աշխատում է վիստա և 7 համակարգերի վրա: KDWin2010 (http://armprog.do.am/download/programs/KDWin2010.rar)

Ֆուուուու՜՜՜՜՜՜, ես էլ մտածում էի անընդհատ նոր տարբերակներ պտի քցեմ ջնջեմ... Բայց մի հարց, էդ մասին խի մենակ դու գիտես??? Գուգլին էլ ինչ ա եղել որ ցույց չի տվել, թե մենակ դու ունես, էդ էլ կոչվում ա ձրի:

min-mak
02.06.2011, 01:19
Ֆուուուու՜՜՜՜՜՜, ես էլ մտածում էի անընդհատ նոր տարբերակներ պտի քցեմ ջնջեմ... Բայց մի հարց, էդ մասին խի մենակ դու գիտես??? Գուգլին էլ ինչ ա եղել որ ցույց չի տվել, թե մենակ դու ունես, էդ էլ կոչվում ա ձրի:

գուգլին հարցրա թե խի ցույց չի տվել, իսկ դա մենակ ես չի որ ունեմ, ակումբից էլ շատ մարդիկ կան որ օգտագործում են, ես էլ հենց ակումբում դրված հղումներից մեկով եմ քաշել

armen9494
14.06.2011, 08:56
Հարցս վերաբերվում է ծրագրավորողներին: Պատրաստ եմ գնել ծրագիր (այսպես ասած պատվիրում եմ), որը կկարողանա "ջարդել" իմ ուզած ֆայլը: Ֆայլը .lic ֆորմատի է, լիցենզիա ակտիվացնելու համար: Կարող եմ մի օրինակ ուղարկել: Գումարային և մյուս հարցերը կպայմանավորվենք:

bugron
16.06.2011, 23:17
Հարցս վերաբերվում է ծրագրավորողներին:
Ճիշտն ասած, այդ հարցը չի վերաբերում ծրագրավորողներին, քանի որ նրանք ծրագրերը ստեղծում են, այլ ոչ թե ջարդում: Կարող եք դիմել այստեղ (http://www.cracklab.ru), եթե վճարում եք, հաստատ կօգնեն /չնայած ձրի էլ են անում, երևի նայած գործի տեսակի, չգիտեմ, շատ լավ տղերք են/: Իսկ եթե հայաստանում կռեկերներ կան, թող միավորվեն ու դրա նման մի կայք ստեղծեն, ուզում են նաև ընտրյալներից թիմ կազմեն, ջարդեն խաղեր, ծրագրեր մերոնց համար և այլն, ճիշտ ասած հետաքրքիր կլինի: Էս էլ Ձեզ հետաքրքիր առաջարկ /չնայած ծրագիր գրելուն չի վերաբերվում/, մտքեր լինեն անձնական նամակ գրեք կամ մայլիս ուղարկեք, ուրախ կլինեմ օգնել: