PDA

Դիտել ողջ տարբերակը : Դրական,թե բացասական երևույթ է հայերի ամուսնությունը այլազգիների հետ



varpet
13.01.2011, 00:46
Խնդրում եմ հստակ պատասխանել,դրական,թե բացասական երևույթ է հայերի ամուսնությունը այլազգիների հետ:Այն ինչպես կանրադառնա ապագայի վրա:Եվ արդյոք միայն հայերի հետ ամուսնություններն ի վերջո չեն հանգեցնի որոշակի կենսաբանական խնդիրների:Արդյոք այլազգիների հետ ամուսնությունները գլոբալիստների կոչերն են միայն:Գիտական ինչ եզրահանգումներ կան

BOBO
13.01.2011, 00:48
http://www.akumb.am/showthread.php/3641-Ամուսնություն-օտարազգիի-հետ...

Adriano
13.01.2011, 12:51
Խնդրում եմ հստակ պատասխանել,1.դրական,թե բացասական երևույթ է հայերի ամուսնությունը այլազգիների հետ:2.Այն ինչպես կանրադառնա ապագայի վրա:3.Եվ արդյոք միայն հայերի հետ ամուսնություններն ի վերջո չեն հանգեցնի որոշակի կենսաբանական խնդիրների:4.Արդյոք այլազգիների հետ ամուսնությունները գլոբալիստների կոչերն են միայն:Գիտական ինչ եզրահանգումներ կան

1. Ես գտնում եմ, որ ընդհանրապես վերցրած դա դրական բան չէ: Այստեղ կարևոր է երկու հանգամանք տղան է ամուսնանում, թե աղջիկը: Աղջիկների դեպքում բացասական կողմը երևում է, քանի որ մեծամասամբ հայ աղջիկները ամուսնանում են արտասահմանում , հետևաբար բնակչության թիվը ոչ միայն կրճատվում է տվյալ պահով, այլ նաև ապագայում: Ինչ վերաբերում է, երբ տղաները ամուսնանում են դրսում և դրսից են աղջիկ բերում, սա կարելի է ասել դրական երևույթ է:
2.Եթե հայ աղջիկները ու տղաները չեն կարողանում իրենց իսկ երկրում ընտրություն կատարեն, ապա գտնում եմ սա չի կարող ապագայի վրա լավ ազդել: Սա նշանակում է ,որ գոյություն ունեն խորը խնդիրներ հասրակության ներսում:Իսկ նշված ինչ-որ խնդիրները հաստատ չեն ուղղորդում դեպի պայծառ ապագա:
3.Կենսաբանական խնիրներ ասածը որնա՞ դարերով հայերը իրար հետ են ամուսնացել ինչ խնդիրներ ենք ունեցել: Իմ կարծիքով դա որևէ խնդիրներ, այն էլ կենսաբանկան, չի առաջացնում:
4. Գիտական եզրահանգումները ես չգիտեմ , սակայն ինտերնետում լավ փնտրելու դեպքում կարելի բավականին ծավալուն տվյալներ գտնել:

Chuk
13.01.2011, 12:58
Մոդերատորական. Նախքան թեմա բացելը կատարեք որոնում ու համոզվեք, որ նման թեմա գոյություն չունի: Այս թեման փակվում է: Քննարկումը շարունակեք այստեղ (http://www.akumb.am/showthread.php/3641-Ամուսնություն-օտարազգիի-հետ):