Դիտել ողջ տարբերակը : 5D ֆիլմեր
Երևանում բացվել է 5D կինոսրահ
Օրերս Երևանում բացվել է նորագույն տեխնոլոգիական միջոցներով հագեցած 5D ձևաչափով ֆիլմեր ցուցադրող կինոսրահ: Այսուհետ ֆիլմարտադրության վերջին` նորագույն լուծումներով ժամանակակից անիմացիոն ֆիլմերը դիտելու հաճույքը կարող է վայելել նաև հայ հանդիսատեսը:
5D ֆորմատը հասարակության լայն շերտերին արդեն հայտնի 3D ֆորմատի կատարելագործված, գերժամանակակից տարբերակն է: 4-տեղանի կինոսրահում ֆիլմի գերժամանակակից պատկերն ստեղծվում է ստերեոձայնային էֆեկտների, շարժական պլատֆորմի ու 120 աստիճան էկրանի շնորհիվ: Շոշափելի էֆեկտներն ու հպումները ֆիլմերի անբաժան մասն են: 3-5 րոպեանոց ֆիլմերը դիտելիս 5D ակնոցների միջոցով հանդիսատեսը, կարծես ներթափանցելով ֆիլմ, կարող է զգալ օրինակ` քամու շունչը, ջրի ցայտքերի առկայությունը մարմնի տարբեր հատվածներում, զգալ հարվածներ, անգամ ցավ: Նստելատեղերի միջոցով մարդիկ կարող են վերապրել վայրէջքի, անկման ակնթարթները, սավառնել երնկնքում կամ զգալ օվկիանոսի հպումն ու ուժը սեփական մարմնին:
5D ֆիլմերը կարծես վիրտուալ ճանապարհորդություն լինեն, որոնց ընթացքում երեխաներն ու անգամ տարեցները կարող են մի պահ հայտնվել կախարդական աշխարհում` դառնալով դրա մի մասնիկը:
Կինոսրահում ցուցադրվում են տարբեր ժանրերի ֆիլմեր` միստիկա, սարսափ, ֆանտաստիկա: Երեխաները կարող են դիտել «Ավտոարշավ հարավային բևեռում», «Ալի Բաբան թանկագին զարդերի որոնումներում», դեռահասները` «Այլմոլորակային սաֆարի», «Աշխարհների պորտալ», մեծահասակները` «Դրախտում», «Վայրի Արևմուտքում» և այլ ֆիլմեր:
Կինոսրահը գործում է ամեն օր` ժ. 11:00-24:00-ն: Սեանսների համար հատուկ ժամեր սահմանված չեն. հանդիսատեսը կարող է իր նախընտրությամբ դիտել իր ցանկացած ֆիլմը: Ֆիլմերի ցանկը անընդհատ նորացվում է: Տոմսերի արժեքը 2000 դրամ է:
Աղբյուր՝ tert.am (http://www.tert.am/am/news/2011/01/11/5dfilms/)
Փորձենք այս թեմայում հասկանալ, թե 5D-ն ի վերջո ինչ է, և ընդհանրապես զրուցենք այն բոլոր նորարարական և զարմանահրաշ կինոթատրոնների մասին, որոնք արդեն սովորական դարձող եռաչափ պատկերներին ավելացնում են ինչ-որ նոր զգացողություններ՝ գործի դնելով մարդու բոլոր հինգ զգայարանները: Լավ, գոնե չորսը :):
Ժողովուրդ նոր կարդացի այս ինֆորմացիան, ինչ եք կարծում սա ինչ է իրենից ներկայացնում: եվ որտեղ է սա կոնկրետ գտնվում?
Ժողովուրդ նոր կարդացի այս ինֆորմացիան, ինչ եք կարծում սա ինչ է իրենից ներկայացնում: եվ որտեղ է սա կոնկրետ գտնվում?
Գուցե ցու՞յց տաս, թե ինչ ես կարդացել:
Գուցե ցու՞յց տաս, թե ինչ ես կարդացել:
Խնդրեմ Չուկ ջան սա էլ քեզ աղբյուրը.http://www.tert.am/am/news/2011/01/11/5dfilms/
Խնդրեմ Չուկ ջան սա էլ քեզ աղբյուրը.http://www.tert.am/am/news/2011/01/11/5dfilms/
Տեղը չգիտեմ, իսկ թե ինչ է, հենց բերածդ նյութում գրված է.
4-տեղանի կինոսրահում ֆիլմի գերժամանակակից պատկերն ստեղծվում է ստերեոձայնային էֆեկտների, շարժական պլատֆորմի ու 120 աստիճան էկրանի շնորհիվ: Շոշափելի էֆեկտներն ու հպումները ֆիլմերի անբաժան մասն են:
Մոտավորապես սենց մի բան.
http://www.youtube.com/watch?v=L7MeRt985-c
Տեղը չգիտեմ:
Կարուսելա էլի..
Ավելի լավ կլիներ IMAX կամ OmniMax բերեին...
Այս «կինոթատրոնը» գտնվում է Հյուսիսային պողոտայի սկզբում (Օպերայի կողմից)։ Բիլայնի գրասենյակից մի տասը մետր ներքև՝ Sakvoyage խանութի հարևանությամբ։ Ֆիլմերը տևում են մոտ 10-15 րոպե։ Շատ հետաքրքիր ու տպավորիչ է։ Ես արտասահմանում եմ եղել և շաաաաաաաատ եմ տպավորվել։ Այստեղ դեռ չեմ գնացել։ Տոմսերի գինն էլ 2000 դրամ է։
Կարուսելա էլի..
Ավելի լավ կլիներ IMAX կամ OmniMax բերեին...
Օօօօ, դե IMAX-ը ուրիշ հաճույք ա :love ու ԻՀԿ Հայաստանում մոտակա տարիներին դժվար թե բացվի :(
Բայց էնքան էլ կարուսել չի։ Շատ հետաքրքիր էֆեկտ է։ Բացի վիզուալ և ձայնային բարձր որակից կան նաև ուրիշ էֆեկտներ՝ քամի է փչում, եթե չեմ սխալվում ջրի մեջ ընկնելուց ջուր է ցփնում վրեդ ու հոտերն էլ պակասություն չեն անում :D Էտ վերջինը կատակ է ;)
Հոյակապ է, բայց ինձ ո՞վ կարող է բացատրել 4D և 5D ի տարբերությունը և վերջապես Հայաստանում ի՞նչ գործ ունի այդ 5D կոչվածը, եթե իհարկե այդպիսի բան գոյություն ունի:
Հոյակապ է, բայց ինձ ո՞վ կարող է բացատրել 4D և 5D ի տարբերությունը և վերջապես Հայաստանում ի՞նչ գործ ունի այդ 5D կոչվածը, եթե իհարկե այդպիսի բան գոյություն ունի:
5D նրա համար են ասում շատը, որ Էկրանելա պտտվում + դու
4 D ասում են նրա համար, որ հոտելա գալիս,իսկականը, ետա, ստեղ չգիտեմ
իսկ ռեալում 3D ից բարձր չկա ու չի կարա լինի էլ:Մարդը դրանից ավել չի կարա ընկալի:))
5D նրա համար են ասում շատը, որ Էկրանելա պտտվում + դու
Էտ եղավ 3D, որովհետև տարածության մեջ ես:
5D ակնոցների միջոցով հանդիսատեսը, կարծես ներթափանցելով ֆիլմ, կարող է զգալ օրինակ` քամու շունչը, ջրի ցայտքերի առկայությունը մարմնի տարբեր հատվածներում, զգալ հարվածներ, անգամ ցավ:
Էս պահը դուրս եկավ, կարելի է գնալ, բայց 3-5 րոպեանոց ֆիլմի համար 2000 դրա՞մ, մի քիչ շատ են գնահատել էտ հաճույքը:
Էտ եղավ 3D, որովհետև տարածության մեջ ես:
Էս պահը դուրս եկավ, կարելի է գնալ, բայց 3-5 րոպեանոց ֆիլմի համար 2000 դրա՞մ, մի քիչ շատ են գնահատել էտ հաճույքը:
արժի փորձել:) մի անգամ գոնե
արժի փորձել:) մի անգամ գոնե
Շաբաթ օրը չփորձե՞նք: Բայց ինձ թվում ա մեկ ֆիլմով չենք բավարարվի, երևի մի 2-3 հատ նայենք:
Էսօր գնացել եմ։ Վատ չէր, բայց որ ասեմ նենց եսիմինչ տպավորված եմ, սուտ կլինի։ Ավելի լավ կարային սարքեին :)) «Կինոն», իսկ ավելի ճիշտ երևի անիմացիան տևում է 3-5 րոպե՝ կախված անիմացիայի ընտրությունից։ Կա մոտ 8 անիմացիա, որոնցից մեկը պիտի նախորոք ընտրես։ Դե ակնոցներով նայում ես, եռաչափ է, բայց պատկերը էնքան էլ հստակ չէր, մի տեսակ լղոզված էր։
Ինչպես արդեն նշվեց, նստարանն է շարժվում, իսկ ջրային տեսարաններում վրադ թեթևակի ջուր է պզում նստարանին կպցրած 2 պզիկներից, բայց ճիշտն ասած ես չզգացի էդ ջուրը :D Կողքիս նստած տղան՝ Ակումբի Intel–ը զգաց, բայց առանձնապես տպավորված չէր։ Ախր մենք էդ ֆիլմում հավանաբար նստած էինք ինչ–որ թռչող ափսե կամ ամենագնացի պես մի բանի մեջ, որով թափառում էինք տիեզերական տարածություններով, հետո ընկնում էինք ինչ–որ այլ աշխարհի լաբիրինթոսի մեջ, հետո մտնում էինք ջրի տակով էնք գնում, հետո դուրս էինք գալիս ցամաք, ու ջուրը մտնել–դուրս գալու պահերին ջուր էր ցանվում վրաներս։ Բայց ախր եթե ըստ սյուժեի մենք էդ ամենագնացի մեջ էինք, չպիտի թրջվեինք։ Եթե ամենագնացը բաց էր, կամ ուղղակի մարմնով մտնում էինք ջրի մեջ, ապա պիտի ոտից գլուխ թրջվեինք, ոչ թե մի քանի կաթիլ ջուր պզար։ :D Մի խոսքով, համոզիչ չէր էդ ջրի պահը։
Նստարանի շարժումն էլ իմ համեստ կարծիքով կարելի էր ավելի լավ սարքել։
Մի խոսքով, ես ավելին էի սպասում, բայց դե երևի արժեր փորձել։ Մի անգամ էլ երևի նշանածիս հետ կգնամ :)
Օօօօ, դե IMAX-ը ուրիշ հաճույք ա :love ու ԻՀԿ Հայաստանում մոտակա տարիներին դժվար թե բացվի :(
Բայց էնքան էլ կարուսել չի։ Շատ հետաքրքիր էֆեկտ է։ Բացի վիզուալ և ձայնային բարձր որակից կան նաև ուրիշ էֆեկտներ՝ քամի է փչում, եթե չեմ սխալվում ջրի մեջ ընկնելուց ջուր է ցփնում վրեդ ու հոտերն էլ պակասություն չեն անում :D Էտ վերջինը կատակ է ;)
Շատ իզուր, մեզ մոտ շաաաատ հնարավո է:D
5D նրա համար են ասում շատը, որ Էկրանելա պտտվում + դու
4 D ասում են նրա համար, որ հոտելա գալիս,իսկականը, ետա, ստեղ չգիտեմ
իսկ ռեալում 3D ից բարձր չկա ու չի կարա լինի էլ:Մարդը դրանից ավել չի կարա ընկալի:))
Ժողովուրդ փաստորեն նենց ա ստացվում որ ամեն մի բան ավելացնելուց մի հատ D ավելանում ա....
Այսինքն շուտով կունենանք 6D, 7D...... ND... ու տենց? :-)))))
Ժողովուրդ փաստորեն նենց ա ստացվում որ ամեն մի բան ավելացնելուց մի հատ D ավելանում ա....
Այսինքն շուտով կունենանք 6D, 7D...... ND... ու տենց? :-)))))
Փաստորեն մենակ մեր մոտ չի, որ գործում է էս տրամաբանությունը http://www.global-trade-center.com/GTC-ProductInfo-1-826364/3D+4D+5D+6D+7D+8D+cinema.html
Հա՛, մոռացա ասել. մեկ էլ մեր մուլտի մեջ, երբ լիքը սարդանման էակներ սկսեցին ոտներիս տակ վազվզել, վազելիս ոտքերիս էին կպնում։
կոմիտասի երևան սիթի ում էլ սենց մի բան չկա՞
Universe
12.01.2011, 02:01
Զարգանում է գիտությունն ու իրական կյանքի շոշափելի ու մյուս զգայարանների աշխատանքն ապահովում վիրտուալը:
Վաղը մյուս օրնել 10 D են բացելու, հլը յանի 3D ն մարսվեց, արդեն 5D ::)
Չեմ հասկանում էս ոնց է «5Դ», ուղակի անիմաստ անուն է:
Ոնց հասկացա հենց անվանումը 5D ուղղակի մարկետինգային քայլ է ?
Մոդերատորական. թեմայից դուրս բազմաթիվ գրառումներ ջնջվել են, թեմայի վերնագիրը խմբագրվել է: Հաջորդ անգամ այս ամենին կգումարվեն նաև տուգանային միավորները:
Մեկ այլ այդպիսի կինոթատրոն կա "Նեպտուն " մանկական զվարճանքի կենտրոնում, Խորենացի փողոցի ոսկու շուկայի դիմաց. Այն ավելի շուտ է բացվել, ես դիտել եմ նոյեմբերի 28-ին. Տոմսն արժեր 1000 դրամ. Ֆիլմերը միայն մանկական չեն, կան տարբեր տարիքային խմբերի համար.
Նույն ֆորմատի ֆիլմ ես ամռանը դիտել եմ Ռիգայում, այնտեղ տեվողությունը մոտ 20 րոպե էր, և կարող եմ ասել որ դա օպտիմալ տարբերակն է, որովհետև ֆիլմի վերջին մոտ դու մի պահ կորցնում ես իրականության զգացումը և ինչ որ պահի քեզ թվում է, որ քեզ վրա նետված իրերը իրոք կարող են դիպչել քեզ :D .
Ես 3 անգամ արդեն գնացել եմ, դեռեւս ամենահետաքրքիրը Արշակի նկարագրած «ֆիլմ»-ն է եղել /Портал миров/: Խորհուրդ կտամ դա նայել ու հեռու մնալ սաֆարիներով ու սառույցներով տեղանքներում սլացող ատրակցիոններից. նման կառուսել հիշեցնող ֆիլմից ավելի շուտ կհիասթափվեք, քան որեւէ բավականություն կստանաք, քանի որ վայրիվերո կառուսելին բնորոշ վախի զգացումն իսպառ բացակայելու է :)
Մեկ էլ խորհուրդ են տալիս «սարսափ ֆիլմը», բայց ոչ դդմիկներովը /վերնագիրը կոնկրետ չեմ հիշում/, սա իմ ցուցակում հաջորդն է ;)
Ժողովուրդ փաստորեն նենց ա ստացվում որ ամեն մի բան ավելացնելուց մի հատ D ավելանում ա....
Այսինքն շուտով կունենանք 6D, 7D...... ND... ու տենց? :-)))))
Շատ ճիշտ կանխագուշակություն էր:)
http://www.kamoblog.am/archives/45828
5D չգիտեմ չեմ նայել,բայց հիմա 7D է բացվել:Ընկերներս ասում են,որ համեմատած 5D-ն ավելի լավն էր...ասում եմ կարողա վերջում 100D լինի ու մենք մեզ լրիվ աստղ զգանք էտ ֆիլմերում?:D
ասում եմ կարողա վերջում 100D լինի ու մենք մեզ լրիվ աստղ զգանք էտ ֆիլմերում?:D
Արունլվիկ զալից դուրս գաս կամ մեռած :D:D