PDA

Դիտել ողջ տարբերակը : Մոնթե Մելքոնյանին նվիրված կայք: monte-melkonyan.do.am



min-mak
11.01.2011, 02:06
http://monte-melkonyan.do.am/

Ժող ջան ձեր կարծիքներն եմ ուզում իմանամ այս սայթի վերաբերյալ, խնդրում եմ օգնեք ուղել բացթողումները, սխալները, անճշտությունները... սայթը նվիրված է Մոնթե Մելքոնյանին, հայ էստրադայի ամեն մի քրչոտ "երգիչ" ունի իր անհատական կայքը իսկ այս հանճարեղ մարդու մասին ողջ ինտերնետում մի նորմալ սայթ չկա, մի էջ բան է գրած վիքիպեդիայում, և իրեն նվիրված այս (http://www.melkonian.org/) կայքը որն էլ հայալեզու չի: կայքը ամբողջովին պատրաստ չի, գրեթե ինֆորմացիա դեռ չկա, այն հետո եմ տեղադրելու: այս պահին անհրաժեշտ են ձեր կարծիքները կայքի դիզայնի մասին, ինչ արժի փոխել, ինչ հանել, ինչ ավելացնել...: կայքը գտվում է ucoz-ի անվճար հոսթինգների վրա, հետագայում հնարավոր է և տեղափոխեմ այլ հոսթինգ:

մեկ էլ շատ շատ շնորհակալ կլինեմ այն մարդկանցից որոնք կտրամադրեն էլեկտրոնային գրականություն Մոնթեյի մասին, մեծ խնդրանք եթե ինֆորմացիա ունեք Մոնթեի մասին խնդրում եմ ՊՄ-ով գրեք

~Anna~
11.01.2011, 06:33
Կարելի է ավելացնել գրքերի մասին տեղեկություն: Ես 3-ի մասին գիտեմ, առաջի երկուսը Մոնթեն է գրել, վերջինը նրա եղբայրը:
1.The Right to Struggle: Selected Writings of Monte Melkonian on the Armenian National Question
2.A Self-Criticism
3.My Brother's Road: An American's Fateful Journey to Armenia

Կարծում եմ կայք այցելողներին հետաքրքիր կլինի գտնել նման տեղեկություն:

տեսիլք
22.04.2011, 18:57
Լրացուցիչ գրականություն.
Senor Hasratyan The fighter for the idea Sona, Stepanakert, 2007. ISBN 9789994158232
Սեյրան Քամալյան Ավոն մեր աչքերով (վավերագրական վիպակ) Նաիրի հրատ., Երևան, 1994. ISBN 9785550089576
Ծառուկյան Ասպրամ Բարև, ինչպես եք, լավ եք, հուշեր Մոնթեի մասին հեղինակային հրատ., Երևան, 2007. ISBN 9789993048749

Խորհուրդ կտամ նաև ավելացնել հետևյալ վավերագրական Ֆիլմը.
Who Is Monte? directed by Edward Badounts, narrated by Seta Melkonian, 2008.

e-armenians
22.04.2011, 22:18
Բովանդակության առումով որեւէ աղբյուրով չեմ կարող օգնել, բայց կցանկանայի օրերից մի օր այստեղ տեսնել Մոնթեի մասին լիարժեք տեղեկատվություն:

Սակայն, ինչը միանգամից դուրս չեկավ, դա, կներես, ահավոր կեղտ կոդերն էին, ամեն առանձին վերցրած բառի համար <span style="font-family: &quot;Sylfaen&quot;,&quot;serif&quot;; font-size: 10pt;"> կա, ու չեմ էլ հասկանում, թե ինչու: Ու մեկ էլ &nbsp; -ի առատությունը: Գոյություն ունի CSS, որից օգտվելով կոդերդ կդարձնես առավելագույնս ՚մաքուր՚:

Իսկ ընդհանուր դիզայնը... ստանդարտ համեստ դիզայն է:

min-mak
01.05.2011, 00:08
Բովանդակության առումով որեւէ աղբյուրով չեմ կարող օգնել, բայց կցանկանայի օրերից մի օր այստեղ տեսնել Մոնթեի մասին լիարժեք տեղեկատվություն:

Սակայն, ինչը միանգամից դուրս չեկավ, դա, կներես, ահավոր կեղտ կոդերն էին, ամեն առանձին վերցրած բառի համար <span style="font-family: &quot;Sylfaen&quot;,&quot;serif&quot;; font-size: 10pt;"> կա, ու չեմ էլ հասկանում, թե ինչու: Ու մեկ էլ &nbsp; -ի առատությունը: Գոյություն ունի CSS, որից օգտվելով կոդերդ կդարձնես առավելագույնս ՚մաքուր՚:

Իսկ ընդհանուր դիզայնը... ստանդարտ համեստ դիզայն է:

e-armenians ջան ես ինքս վեբ ծրագրավորող չեմ, սայթը սարքել եմ ուքոզ համակարգով, թե ետ համակարգը ոնցա կոդերը գրում կամ կեղտոտա կողտոտ չի ես չգիտեմ: իսկ սայթը սարքել եմ այն պատճառով որ այդ մեծ մարդու մասին ողջ ինտերնետում գրեթե գրականություն չկա: այ եթե կարողանաս օգնես մաքրեմ այդ "կեղտոտ" կոդերը քեզանից շատ շնորհակալ կլինեմ: Մեկ էլ մի հարց, այդ "կեղտոտ" կոդերը ինչ որ կերպ ազդում են կայքի արագագործության վրա թե դա ուղակի մասնագիտական առումով ասեցիր

e-armenians
01.05.2011, 04:21
Ազդում են ամեն ինչով՝ եւ արագագործության, եւ դիզայնը փչացնելու:
Օգնելու համար access պիտի ունենամ:
Ուկոզից բացարձակապես գաղափար չունեմ, բայց ոնց էլ լինի, HTML կոդերի ակսես կտա:
Կարող ես ինձ PM անել:
Խոստանում եմ սայթդ չփչացնել: