Դիտել ողջ տարբերակը : Եվրատեսիլ 2011
Mephistopheles
15.05.2011, 02:53
«Եվրատեսիլ 2011»-ում հաղթեց Ադրբեջանը
տերտ.ամ
Ադրբեջանն է հաղթե՞լ:
Այո :))
Ռուսաստանի առաջին ալիքով էի նայում... բայց ինչ աստիճանի քոսոտ իմպերիալիստներ են... :[
Mephistopheles
15.05.2011, 02:57
էս իիիիիի՜՜՜՜՜՜նչ մանթոոոոոյաաաաաաաաաաաաա՜…
Այո :))
Ապուշ երգ էր բայց: Չնայած մրցույթն էլ պակաս ապուշ չի:
Եվրատեսիլ... երգի մրցույթ... ի՞նչ երգի մրցույթ, ի՞նչ երգի մրցույթի մասինա ա խոսքը… Եվրատեսիլը վաղուց էլ նման առաքելություն չունի… Էս 2011 թվականի Եվրատեսիլն էլ վառ ապացույց, որ ստեղ երգեր չեն մրցում, կասեի ավելին՝ երգերը լրիվ երկրորդ պլանում են, ցավոք սրտի: Ով լավ «նախընտրական քարոզարշավ» ա կազմակերպում (խոսքս պրոմոտուռերի մասինա), նա էլ հաղթողա ճանաչվում. Ադրբեջանն այս տարի բավականին մեծ քանակությամբ գումար էր ծախսել դրա վրա, արդյունքն էլ տեսաք ինքներդ… Կամ էլ , թե չէ ձեր կարծիքով ի՞նչի Ուկրանիային Հայաստանը 12 միավոր տվեց, բա մարդը նեղություն էր կրել, եկել էր ազգային երաժշտական մրցանակաբաշխությանը երգել էր , բա հո՞ իզուր չէր… Ամեն ինչ լավ մտածված էր, «քաղաքականություն» եմ ասել է:hands: Սիրուշոն էլ 2008-ին 4-րդ տեղ գրավեց, որովհետև էլի լավ «քարոզարշավ» էր արել Եվրոպայում, թե չէ ինչ երգ էր որ, իսկ խեղճ Էմմին ինչա մի երկու երկիր էր ընդամենը գնացել, տենց բախտի արժանացավ: Է լավ չի, քանի գնում ամեն տարի փոշմանում եմ, որ նայում եմ Եվրատեսիլը, բայց մեկա հաջորդ տարի նորից եմ նայում`հույս ունենալով, որ մի բան կարողա փոխվի, բայց մեկա էլի հույսս չեմ կորցնում ու երևի մյուս տարի էլ նույն խանդավառությամբ կնայեմ;)
Մյուս տարի Հայաստանը չի մասնակցի կամ Սերժն էս անգամ Ադրբեջան կգնա ու Եվրատեսիլ կնայի:
Mephistopheles
15.05.2011, 03:08
բայց երգը լավն էր…
Ambrosine
15.05.2011, 03:12
Բա որ ասում էի` Ֆրանսիայի երգը չափից դուրս լավն ա եվրատեսիլների համա՞ր :)): Նույնիսկ Հունաստանը չհաղթեց, այլ........ Ադրբեջանը :crazy
Պիտի ԼՂՀ քաղաքացու ուղարկենք Բաքու: Այ քեզ տարածաշրջանային շոկ, այ էդ ժամանակ գերմանական կարգախոսը կլինի` զգա սրտիդ զարկը :D:
Ambrosine
15.05.2011, 03:20
Օքեյ, ուղղակի չէի ուզենա, որ վաղը քննարկվի, թե հայկական ֆորումներում ցնծում էին Ադրբեջանի հաղթանակով:)
Ա՜, Տնաշեն, լավ էլի: Քննարկվում ա, թող քննարկվի: Ավելի լավ. մենք հանդուրժող ազգի անուն կհանենք: Իրանք են բարդույթավորված, թող իրանք մտածեն:
Բայց Հունաստանը ո՞նց չհաղթեց :navt :[
Շվեդ երգահան էր գրել երգը, դրա համար էլ տարբերվում էր էս տարի դրանց երգը, կլկլոց ու մուղամ չկար։ Շվեդները իրենք իրենց գլխին սարքեցին։
Ստեղ են ասել՝ իբր քիչ դարդ ու ցավ ունեի, հարևանս էլ ավտո առավ:D
Ա՜, Տնաշեն, լավ էլի: Քննարկվում ա, թող քննարկվի: Ավելի լավ. մենք հանդուրժող ազգի անուն կհանենք: Իրանք են բարդույթավորված, թող իրանք մտածեն:
Բայց Հունաստանը ո՞նց չհաղթեց :navt :[
Քննարկում ենք էլի, Աստղ ջան, մի կարծիք էլ ես ունեի, ասեցի;)
Գերմանիան չհաղթեց :o
Ես քվեարկելեմ Գերմանիաի համար:
Նկատել էի՞ք.
52145
52146[
Դե գոնե գիտենք որ էս տարի ադրբեջանը չի հարձակվի ղարաբաղի վրա, իրանք պետք է մեկ տարի իրենց խելոք պահեն:
My World My Space
15.05.2011, 08:42
Էմմիի եվրատեսիլային նավսը, որ սկսել էր անցած տարվանից, էնքան էր հավաքվել, որ հերիքեց նաև Արթուր Աբրահամի պարտությանը....էն էլ ընդեղ կրվեց... թե ասա, այ աղջի ընչի՞ էիր ողջույններ ուղարկել էդ խեղճ տղին....:P
չնայած հաետաքրքիր էր որ Ադրբեջանը հաղթեց... նորություն էր
(տխուր բայց անսպասելի նորություն)
եթե այս երգը լիներ իրենց երգը եվրատեսիլում, հաստատ վերջի տեղ կգրավեին....
http://www.youtube.com/watch?v=2CxuPeizyNA
VisTolog
15.05.2011, 10:21
Ուֆ, հիմի էլ պիտի տխրենք որ Ադրբեջաննա հաղթե՞լ:D Կարացելա՝ հաղթելա:P Երգն էլ էսօր առաջին անգամ լսեցի, հաստատ Էմիի մանկապարտեզի երգից ավելի լավն էր:
Շնորհավոր Ադրբեջա՜ն:yea
հաստատ ադրբեջանի երգը մեր երգիծ ավելի լավն էր, մերը երգ չեր, մերը ղժղժոց էր...
Ես բալետ էի անում Ռումինիային, սկզբից իրենց վրա էի ուշադրություն դարձնում, հետո սկսեցի բալետ անել Իտալիային, կամ Շվեդիային, միայն թե-ոչ Ադրբեջան, միայն թե-ոչ Ադրբեջան: Էն էլ հաղթեցին վերջը::angry
VisTolog
15.05.2011, 10:47
Ես բալետ էի անում Ռումինիային, սկզբից իրենց վրա էի ուշադրություն դարձնում, հետո սկսեցի բալետ անել Իտալիային, կամ Շվեդիային, միայն թե-ոչ Ադրբեջան, միայն թե-ոչ Ադրբեջան: Էն էլ հաղթեցին վերջը::angry
Բայց խի՞ ոչ Ադրբեջան:think
Բայց խի՞ ոչ Ադրբեջան:think
Իսկ դու ուզում էիր Ադրբեջանը հաղթի՞:think
Բայց խի՞ ոչ Ադրբեջան:think
որ շատ իրենցով չհպարտանան...
Իսկ դու ուզում էիր Ադրբեջանը հաղթի՞:think
Հարց. Ադրբեջանի ներկայացրածն էր հաճելի, թե Հայաստանինը… Իմ կարծիքով Հայաստանի ոչ երգն էր լավը, ոչ կատարողը, ոչ կազմակերպչական մասը, ոչմի բան Հայաստանի ներկայացուցիչը լավ չներկայացրեց…Պետք է միշտ ռեալ դատողությունը պահպանենք, իհարկե ես չէի ցանկանա, որ հաղթեր Ադրբեջանը, սակայն գոնե Հայաստանի ներկայացրածից լավն էր…
Ինչ ասենք, շնորհավոր հաղթանակի համար:))
Հիմա ի՞նչ, Երևանի անցումներում մոտակա մեկ ամիսը Թաթուլին անջատելու՞ են ու Ադրբեջանի ե՞րգն են դնելու :unsure
VisTolog
15.05.2011, 11:16
Իսկ դու ուզում էիր Ադրբեջանը հաղթի՞:think
Իմ համար մեկ էր թե ով կհաղթի, բայց կոնկրետ Ադրբեջանի հաղթանակ/պարտություն չեմ ուզել:
որ շատ իրենցով չհպարտանան...
Խի՞ չհպարտանան: Լավ էլ տեղ ունեն հպարտանալու, Էմիի վրա էլ ղժժալու:))
Փաստորեն չսխալվեցի, ես Ադրբեջանի երգի օգտին էի քվեարկել (ակումբի քվեարկությունը նկատի ունեմ) :think
Սա մեզ լավ դաս ա: Մնում ա մյուս տարի էդքան թուլամորթ չգտնվեն մերոնք: Հա մեկ էլ լավ կլնի Նազենին մի 3-4 հատ ադրբեջաներեն բառ սովորի, որ մյուս տարի Երևանից խոսա (բարի երեկո Բաքու, շնորհակալություն): Մեջներից խելացին ինքն ա:
Ուֆ, հիմի էլ պիտի տխրենք որ Ադրբեջաննա հաղթե՞լ:D Կարացելա՝ հաղթելա:P Երգն էլ էսօր առաջին անգամ լսեցի, հաստատ Էմիի մանկապարտեզի երգից ավելի լավն էր:
Շնորհավոր Ադրբեջա՜ն:yea
Դե հիմի հաղթելա, հաղթել - էլ ոնց կլնի: Բայց հետաքրքիրա, մերոնք մյուս տարի ում են ուղարկելու... Ադրբեջան :think
(բարի երեկո Բաքու, շնորհակալություն)
Ախշմինիզ խեյիր, Բաքու: Թըշըկքյուր :))
Դե հիմի հաղթելա, հաղթել - էլ ոնց կլնի: Բայց հետաքրքիրա, մերոնք մյուս տարի ում են ուղարկելու... Ադրբեջան :think
Անդրեին:
«Շուլելի շուլելի դու լայ լայ լայ» :dance
Rammstein
15.05.2011, 11:48
Կացին երգ էր ադրբեջուռաների երգը: Բայց դե հիմա ի՞նչ արած, քիչ ա՞ լինում, որ կացին երգը հաղթում ա: :}
Ուրախ եմ, որ Իտալիան շատ ներքեւ չընկավ:
Մեկ էլ ուրախ եմ, որ մյուս տարի Ադբեջանի տնտեսությունը մի քիչ անկում ա ապրելու եւրոտեսիլի ծախսերը հոգալու վրա: :)):hands
Հ.Գ. Եկեք ամեն ինչի մեջ տեսնենք լավը: :D
Ախշմինիզ խեյիր, Բաքու: Թըշըկքյուր :))
Մի տարում չի հասցնի::(
1 միավորով ա զիջել 10-երորդ տեղին, այ որ Ռուսաստանը գոնե 10 միավոր տար ոչ թե 8 կանցներ Էմմին
http://i052.radikal.ru/1105/62/ba130831d238.png (http://i052.radikal.ru/1105/62/ba130831d238.png)
Էմմին հերիք չի չանցավ մի հատ էլ մեզ զրկեց մյուս տարի մասնակցելուց:angry
Rammstein
15.05.2011, 12:26
Էմմին հերիք չի չանցավ մի հատ էլ մեզ զրկեց մյուս տարի մասնակցելուց:angry
Էմմի՞ն ինչ կապ ունի մյուս տարվա մասնակցելու-չմասնակցելու հետ: :'
Եվրոպան ինչ հավեսով լպստեց ազերների հետույքը: Հալալ ա ազերներին Եվրոպան չոքացրած ա պահում:
Դե պարզ ա մանկականը Հայաստանում ա անցկացվում, բա ազերները կհանդուրժեի՞ն, որ հայերից մի քայլ հետ մնան:
Ի տարբերություն ազերների Վլադիմիր Արզումանյանը իսկապես վաստակել էր հաղթանակը ու Եվրատեսիլը իր ուժերով բերեց Հայաստան: Չնայած, շնորհակալություն Եվրոպային, եթե ես զիջումը չիրականացնեին հնարավոր ա մեր վրա թանկ նստեր:
Ինքան հետեւել եմ էս թեմայի քննարկումներին, մինչեւ երեկվա օրը ոչ ոք ադրբեջուռաների երգը ֆավորիտ չէր համարում: Բայց ինչպես երեւում ա շատերը շարժվում են էն տրամաբանությամբ, որ հաղթողի հետ չեն վիճում: Այսնքն, եթե հաղթել ա ուրեմն լավ երգ ա: Ժող ջան, սեփական կարծիք ունեցեք, էտ բեջուռա կոնկուրսը ձեզ պիտի ճաշակ թելադրի՞
Ամբողջ մոլորակը դրել են ոչխարի տեղ իրանց դուդուկի տակ պարացնում են:
Ինչ լավ ա ես չեմ նայել,իզուր տեղ ներվայնանալու էի :)
Գերմանիայից էլի Լենան է՞ր
black-shara
15.05.2011, 13:46
Ես մտածում եմ, որ մեր բոլորիս փողերը, որ պետական բյուջեից տրամադրվելա էմիին, նադիային, ու եվրատեսիլի կազմ-կոմիտեյին պետքա իրանց կողմից լիովին փոխհատուցվի, որ խելքները գա գլուխները, քանի որ իրանք ենքան ապաշնոր դուրս եկան, որ մրցույթ էլ չանցկացվեց ընտրելու համար լավագույնին, այլ լաչառ նադիայից գլուխները ազատեցին էմի ուղարկելով, և հաջորդ պատրճառը, որ հաղթեցին ազերիները, փաստորեն գնացին գերմիանաներում ժամանակ անցկացրին, կերան-խմեցին հիմա գալու են ոչխարի աչքերով մեզ նայեն ու ասեն եվրոպան, կամ չգիտեմ էլ ով կամ ինչն էր մեղավոր, բացի իրանցից, թքեմ ես ձեր նամուսին, որ էտ էլ չունեք
Անի Ներկարար
15.05.2011, 13:49

Պետք չէ անցնել կոռեկտության սահմանը:
Yellow Raven
15.05.2011, 13:52
Տո շատ էլ լավ եղավ, որ Ադրբեջանը հաղթեց:
Հա, հերթական պոպսա երգն էր, հերթական անգամ համոզեց, որ անկապ մրցույթա ու հիմնականում էս մրցույթին քվեարկում են հենց պոպսայի ազդեցության տակ մնացած մարդիկ:
Բայց էն ինչ երեկ Հ1-ի եթերում էր կատարվում ուղղակի նողկալի էր:[ Երկու հաղորդավար, երկուսն էլ սաղ քվեարկության ժամանակ քիթները կախ, ոչ մեկը մի անգամ չասեց, որ Ադրբեջանը առաջին տեղում ամրապնդվումա, ոչ մի ռեակցիա... Փոխարենը մի ժամ Ֆրանսիայի տեղից էին խոսում, իսկ վերջում, երբ արդեն պարզ դարձավ, որ Ադրբեջանն է հաղթել սկսվեց հին հայկական ավանդական լացուկոծը: :[
Տո շատ էլ լավ են արել լավ փողեր են ծախսել... Հա ասենք թե շվեդա գրել իրանց երգը, հետ՞ո: Նենց ասենք սաղ երկրների երգերով հետաքրքրվել եք, սաղ երկների երգերը իրանց կոմպոզիտորներն են գրել, մենակ Ադրբեջանի՞նը այլազգի... Թե նենց Ադրբեջանը մեջների ծաղիկն էր, իրանց երգը իրավունք չուներ օտարերկրյա կոմպոզիտոր գրեր:
Նույն Էմմիի նախընտրական փուլում բա գերմանացի կոմպոզիտորի գրած երգն ի՞նչ գործ ուներ: Չնայած էդ երգը ամեն դեպքում Էմմիի ձայնային տվյալների համար չափից դուրս անհասանելի էր:
Դե իսկ ամենամեծ զարդը էն էր, որ պետք չի հուսալքվել, Մանկական Եվրատեսիլը կլինի Հայաստանում:D Զզվում եմ ազգայնամոլ մասսայից, դուք ձեր ուղարկած պոպսա երգից հետո վաբշե էդ երգի վրա խոսալու տեղ չունեիք…
Իսկ Ֆրանսիան ինչքան էլ և տխուր էր չգնահատվեց:( Ափսոս...
black-shara
15.05.2011, 13:53
Պետք չէ անցնել կոռեկտության սահմանը:
Իսկ որնա քո ասած կոռեկտությունը, որ թքած ունեին բոլորի վրա ու որոշեցին որ ինքը պետքա գնա՞
Անի Ներկարար
15.05.2011, 13:58
Իսկ որնա քո ասած կոռեկտությունը, որ թքած ունեին բոլորի վրա ու որոշեցին որ ինքը պետքա գնա՞
Իմ ասած կոռեկտության և ընդհանրապես բուն կոռեկտության սահմանն այն է, որ վիրավորել ուրիշներին նման կերպ չի կարելի: Ես ևս կողմ չէի Էմմիի մասնակցությանը,բայց կան բառեր ու արտահայտություններ,որ տգեղ են: Իսկ մի բան ասեմ,քո և իմ փողերից Էմմիին բացարձակ չի տրամադրվել: Այդ մրցույթի բոլոր ծախսերը հոգում է Հանրային հեռուստաընկերությունը: Եթե ճիշտը կուզես իմանաս Հանրայինն իրավունք ունի առանց որևէ մեկի կարծիքն էլ հաշվի առնելու ուղարկի նրան ում նպատակահարմար է գտնում: ԴԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է:
Անի Ներկարար
15.05.2011, 14:01
Տո շատ էլ լավ եղավ, որ Ադրբեջանը հաղթեց:
Հա, հերթական պոպսա երգն էր, հերթական անգամ համոզեց, որ անկապ մրցույթա ու հիմնականում էս մրցույթին քվեարկում են հենց պոպսայի ազդեցության տակ մնացած մարդիկ:
Բայց էն ինչ երեկ Հ1-ի եթերում էր կատարվում ուղղակի նողկալի էր:[ Երկու հաղորդավար, երկուսն էլ սաղ քվեարկության ժամանակ քիթները կախ, ոչ մեկը մի անգամ չասեց, որ Ադրբեջանը առաջին տեղում ամրապնդվումա, ոչ մի ռեակցիա... Փոխարենը մի ժամ Ֆրանսիայի տեղից էին խոսում, իսկ վերջում, երբ արդեն պարզ դարձավ, որ Ադրբեջանն է հաղթել սկսվեց հին հայկական ավանդական լացուկոծը: :[
Տո շատ էլ լավ են արել լավ փողեր են ծախսել... Հա ասենք թե շվեդա գրել իրանց երգը, հետ՞ո: Նենց ասենք սաղ երկրների երգերով հետաքրքրվել եք, սաղ երկների երգերը իրանց կոմպոզիտորներն են գրել, մենակ Ադրբեջանի՞նը այլազգի... Թե նենց Ադրբեջանը մեջների ծաղիկն էր, իրանց երգը իրավունք չուներ օտարերկրյա կոմպոզիտոր գրեր:
Նույն Էմմիի նախընտրական փուլում բա գերմանացի կոմպոզիտորի գրած երգն ի՞նչ գործ ուներ: Չնայած էդ երգը ամեն դեպքում Էմմիի ձայնային տվյալների համար չափից դուրս անհասանելի էր:
Դե իսկ ամենամեծ զարդը էն էր, որ պետք չի հուսալքվել, Մանկական Եվրատեսիլը կլինի Հայաստանում:D Զզվում եմ ազգայնամոլ մասսայից, դուք ձեր ուղարկած պոպսա երգից հետո վաբշե էդ երգի վրա խոսալու տեղ չունեիք…
Իսկ Ֆրանսիան ինչքան էլ և տխուր էր չգնահատվեց:( Ափսոս...
Վահիկ ջան ասածներիդ հետ մասամբ համաձայն եմ : Հաղորդավարները շատ անտակտ էին վարում, ու հաճախ անիմաստ արտահայտություններ թույլ տալիս:
Էս ինչ եմ իմանու՜՜՜՜՜մ :D
Ժողովուրդ, բայց լա՞վն էր գոնե երգը:
Իսկ մի բան ասեմ,քո և իմ փողերից Էմմիին բացարձակ չի տրամադրվել: Այդ մրցույթի բոլոր ծախսերը հոգում է Հանրային հեռուստաընկերությունը: Եթե ճիշտը կուզես իմանաս Հանրայինն իրավունք ունի առանց որևէ մեկի կարծիքն էլ հաշվի առնելու ուղարկի նրան ում նպատակահարմար է գտնում: ԴԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է:
Շատ կներես, բայց հանրայինի փողերը գոյանում են իմ ու քո մուծած հարկերից: Նրանց գլխին երկնքից մանանա չի իջնում՝ փողերի տեսքով:
Ժողովուրդ ջան, ուշքի եկեք, էս ինչե՞ր եք խոսում: Չեք զգում, որ ձեր բոլորի ատամները հաշվել են:
Քիչ ա մնում ողջ եվրոպայի առաջ ծնկի գաք ներեղություն խնդրեք, որ Հայաստանը մասնակցել ա: Մի քիչ արժանապատվություն ունեցեք:
Sagittarius
15.05.2011, 14:04
Եվրոպան ինչ հավեսով լպստեց ազերների հետույքը: Հալալ ա ազերներին Եվրոպան չոքացրած ա պահում:
Դե պարզ ա մանկականը Հայաստանում ա անցկացվում, բա ազերները կհանդուրժեի՞ն, որ հայերից մի քայլ հետ մնան:
Ի տարբերություն ազերների Վլադիմիր Արզումանյանը իսկապես վաստակել էր հաղթանակը ու Եվրատեսիլը իր ուժերով բերեց Հայաստան: Չնայած, շնորհակալություն Եվրոպային, եթե ես զիջումը չիրականացնեին հնարավոր ա մեր վրա թանկ նստեր:
Ինքան հետեւել եմ էս թեմայի քննարկումներին, մինչեւ երեկվա օրը ոչ ոք ադրբեջուռաների երգը ֆավորիտ չէր համարում: Բայց ինչպես երեւում ա շատերը շարժվում են էն տրամաբանությամբ, որ հաղթողի հետ չեն վիճում: Այսնքն, եթե հաղթել ա ուրեմն լավ երգ ա: Ժող ջան, սեփական կարծիք ունեցեք, էտ բեջուռա կոնկուրսը ձեզ պիտի ճաշակ թելադրի՞
Ամբողջ մոլորակը դրել են ոչխարի տեղ իրանց դուդուկի տակ պարացնում են:
Այ ցավդ տանեմ, թեթև տար, ամբողջ մոլորակը նախկինի պես նորմալ պտտվում ա:))
Բայց տեսեք ինչ հետաքրքիր բան ա ստացվում, մյուս տարի մերոնք պտի ամեն գնով մասնակցնեն ու հերթական մանկապարտեզ չուղարկեն, այլ ballեր ունեցող մի հատ սորտի, ցանկալի ա ռոքով՝ կատաղած ռոքով:jagi... որ տրաքցնի իրանց դահլիճը /երաժշտությամբ նկատի ունեմ:viannen_09:
Ադրբեջանում հաղթելու կայֆը ուրիշ ա լինելու
Էս ինչ եմ իմանու՜՜՜՜՜մ :D
Ժողովուրդ, բայց լա՞վն էր գոնե երգը:
Դավիթ ջան, եթե երաժշտությամբ առանձնապես չես հետաքրքրվում կնշանակի ուրիշի կարծիքո՞վ պիտի առաջնորդվես:
Իմ ասած կոռեկտության և ընդհանրապես բուն կոռեկտության սահմանն այն է, որ վիրավորել ուրիշներին նման կերպ չի կարելի: Ես ևս կողմ չէի Էմմիի մասնակցությանը,բայց կան բառեր ու արտահայտություններ,որ տգեղ են: Իսկ մի բան ասեմ,քո և իմ փողերից Էմմիին բացարձակ չի տրամադրվել: Այդ մրցույթի բոլոր ծախսերը հոգում է Հանրային հեռուստաընկերությունը: Եթե ճիշտը կուզես իմանաս Հանրայինն իրավունք ունի առանց որևէ մեկի կարծիքն էլ հաշվի առնելու ուղարկի նրան ում նպատակահարմար է գտնում: ԴԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ Է:
Անի ջան, հարցն էլ հենց դրանում է կայանում, որ Հանրային Հեռուստաընկերությունը ֆինանսավորվում է պետբյուջեից՝ իմ ու քո մուծած հարկերի հաշվին, դրա համար էլ ասում ենք մեր հաշվին :)
Անի Ներկարար
15.05.2011, 14:06
Ժողովուրդ ջան, ուշքի եկեք, էս ինչե՞ր եք խոսում: Չեք զգում, որ ձեր բոլորի ատամները հաշվել են:
Քիչ ա մնում ողջ եվրոպայի առաջ ծնկի գաք ներեղություն խնդրեք, որ Հայաստանը մասնակցել ա: Մի քիչ արժանապատվություն ունեցեք:
Էստեղ ծնկի գալու բացարձակապես խնդիր չկա ու Եվրոպայից մենք ինչ որ բանի համար ներողություն խնդրելու կարիք չունենք: Պարզապես մի բան կա. պիտի կարողանալ ոչ միայն արժանապատվորեն հաղթել այլև արժանապատվորեն պարտվել:
Դավիթ ջան, եթե երաժշտությամբ առանձնապես չես հետաքրքրվում կնշանակի ուրիշի կարծիքո՞վ պիտի առաջնորդվես:
:' Այսի՞նքն:
Ի՞նչ կապ ուներ գրածդ գրածիս հետ
Բայց էն ինչ երեկ Հ1-ի եթերում էր կատարվում ուղղակի նողկալի էր:[ Երկու հաղորդավար, երկուսն էլ սաղ քվեարկության ժամանակ քիթները կախ, ոչ մեկը մի անգամ չասեց, որ Ադրբեջանը առաջին տեղում ամրապնդվումա, ոչ մի ռեակցիա... Փոխարենը մի ժամ Ֆրանսիայի տեղից էին խոսում, իսկ վերջում, երբ արդեն պարզ դարձավ, որ Ադրբեջանն է հաղթել սկսվեց հին հայկական ավանդական լացուկոծը: :[
Նույն բանը ռուսական եթերում էր, քթները կախ, ֆրանսիական երգին որ ձայն էին տալի, ուրախանում էին, Ադրբեջանին հենց ձայն էին տալիս՝ հիստերիկանում: :[
:' Այսի՞նքն:
Ի՞նչ կապ ուներ գրածդ գրածիս հետ
Նկատի ունեմ, եթե մրցույթին չես հետեւել կնշանակի մեծ նշանակություն չես տալիս, կամ էլ երաժշտությամբ առանձնակի հետաքրքրված չես, բայց ուրիշների կարծիքը այդ երգի վերաբերյալ չգիտես ինչու հետաքրքրում ա:
Եթե իմ կարծիքը քեզ հետաքրքիր ա, ապա ըստ իս լավագույն կատարումը Սլովեննիաինն էր իսկ լավագույն երգը Թուրքիայինը
Yellow Raven
15.05.2011, 14:18
Վահիկ ջան ասածներիդ հետ մասամբ համաձայն եմ : Հաղորդավարները շատ անտակտ էին վարում, ու հաճախ անիմաստ արտահայտություններ թույլ տալիս:
Նույն բանը ռուսական եթերում էր, քթները կախ, ֆրանսիական երգին որ ձայն էին տալի, ուրախանում էին, Ադրբեջանին հենց ձայն էին տալիս՝ հիստերիկանում: :[
Վերջում էլ խիստ կասկածեցին, որ Ադրբեջանը լավ կկազմակերպի մրցույթը... Ձեզնից մի 10-15 անգամ լավ կկազմակերպի, կարաք չկասկածեք…
Ինքան հետեւել եմ էս թեմայի քննարկումներին, մինչեւ երեկվա օրը ոչ ոք ադրբեջուռաների երգը ֆավորիտ չէր համարում: Բայց ինչպես երեւում ա շատերը շարժվում են էն տրամաբանությամբ, որ հաղթողի հետ չեն վիճում: Այսնքն, եթե հաղթել ա ուրեմն լավ երգ ա: Ժող ջան, սեփական կարծիք ունեցեք, էտ բեջուռա կոնկուրսը ձեզ պիտի ճաշակ թելադրի՞
Ամբողջ մոլորակը դրել են ոչխարի տեղ իրանց դուդուկի տակ պարացնում են:Ժողովուրդ, ես զարմանում եմ. էդ ոնց եղավ, որ Վլադիմիրը վաստակել ա, ադրբեջանցիք չէ, կարող ա՝ շատ միամիտ եմ, բայց միևնույնն ա՝ չեմ պատկերացնում, թե ոնց կարելի ա 43 երկրների վերաբերմունքը առնել, միանշանակ բոլոր երկրներում Ադրբեջանին բարձր ձայներ էին տալիս, համենայն դեպս իմ նայած մասից, իսկ ես նայեցի էն մասից, որ Ռուֆուսը ակումբում գրեց, թե կարող ա Ադրբեջանը հաղթի, այսինքն՝ մինչև էդ էլ Ադրբեջանը առաջատար էր: Էլի եմ ասում, հաղթել են, հալալ ա, նախորդ անգամ էլ էր Ադրբեջանը լավ միավորներ հավաքում, որքան ես եմ հիշում, էնպես որ Ադրբեջանի միավորները պայմանավորել Հայաստանի ու Թուրքիայի բացակայությամբ, փոքրոգություն ա, ըստ իս: Ու բնականաբար, ճաշակին ընկեր չկա, եթե Տիտանիկը եղած չեղած բոլոր օսկարները հավաքեց, իսկ մի քանի տարի հհետո Ավիատորը շատ ավելի համեստ ավար ունեցավ, էդ չի նշանակում չէ՞, որ օրինակ ես Ավիատորը իրավունք չունեմ չնախընտրելու Տիտանիկից, բայց ուրիշի գնահատականը շարունակում եմ հարգել:)
մեր մոտ քվեարկող եղելեն դրանց համար՞՞՞
Հայաստանին, Թուրքիաին ու Իսրայելին հանեցին որ ձայները գնա նրանց համար:
Վերջում էլ խիստ կասկածեցին, որ Ադրբեջանը լավ կկազմակերպի մրցույթը... Ձեզնից մի 10-15 անգամ լավ կկազմակերպի, կարաք չկասկածեք…
Ռուսնեը ուղիղ ղժժում էին, թե բա տենց ա ձեզ պետք եվրոպացիներ, ասում են ադրբեջանցիք նենց հյուրընկալ են... ու էս ամեն ինչը շատ հեգնողական տոնով
կարծում եմ հետաքրքիր է
էդ ցուցակը քո գտնվելու երկրից ա կախված ու հետաքրքիր բան չկա դրա մեջ ;)
Ժողովուրդ, ես զարմանում եմ. էդ ոնց եղավ, որ Վլադիմիրը վաստակել ա, ադրբեջանցիք չէ, կարող ա՝ շատ միամիտ եմ, բայց միևնույնն ա՝ չեմ պատկերացնում, թե ոնց կարելի ա 43 երկրների վերաբերմունքը առնել, միանշանակ բոլոր երկրներում Ադրբեջանին բարձր ձայներ էին տալիս, համենայն դեպս իմ նայած մասից, իսկ ես նայեցի էն մասից, որ Ռուֆուսը ակումբում գրեց, թե կարող ա Ադրբեջանը հաղթի, այսինքն՝ մինչև էդ էլ Ադրբեջանը առաջատար էր: Էլի եմ ասում, հաղթել են, հալալ ա, նախորդ անգամ էլ էր Ադրբեջանը լավ միավորներ հավաքում, որքան ես եմ հիշում, էնպես որ Ադրբեջանի միավորները պայմանավորել Հայաստանի ու Թուրքիայի բացակայությամբ, փոքրոգություն ա, ըստ իս: Ու բնականաբար, ճաշակին ընկեր չկա, եթե Տիտանիկը եղած չեղած բոլոր օսկարները հավաքեց, իսկ մի քանի տարի հհետո Ավիատորը շատ ավելի համեստ ավար ունեցավ, էդ չի նշանակում չէ՞, որ օրինակ ես Ավիատորը իրավունք չունեմ չնախընտրելու Տիտանիկից, բայց ուրիշի գնահատականը շարունակում եմ հարգել:)
ՔԻչ ա մնում արդեն ձեզ շնորհավորեմ ազերների հաղթանակի կապակցությամբ: Դե ինչ, ընդունեք խորին շնորհավորանքներս: Եթե Հայաստանի կատարողը հաղթեր, համոզված եմ բոլորը կսկսեին հայտարարել, որ ֆլանը կամ ֆստանը հաստատ առել ա, ավելի շուտ ամեազոր ու ամենակարող Նադիան: Իսկ եթե Ադրբեջանն ա հաղթել ուրեմն հաստատ երգը լավն ա, էսօրվանից մեքենաների մեջ, բոլոր անցումների տակ, բոլորի հեռախոսի գլխավոր զանգը պիտի լինի հենց էտ երգը: Կեցցե ադրբեջանական մշակույթը, եթե ինքը հաղթել ա ուրեմն լավագույնն ա, բա որ Վահրամ Պետրոսյանը ասում է՞ր:
էդ ցուցակը քո գտնվելու երկրից ա կախված ու հետաքրքիր բան չկա դրա մեջ ;)
աաաաաաաաաաաա:oy:D
Մանե Գրիգորյանը հրաշալի էր:

Չամիչ ջան, եթե 2 էջ հետ գնաս, կտեսնես, թե էդ թեմայով ինչ եմ արտահայտվել, ու թե որքան ոչ կոռեկտ ա մեզ շնորհավորելու մասին գրառմանդ մեջ կոնկրետ իմ գրառումը մեջբերել, ես լրիվ ուրիշ բան էի ասում, պատճառները պետք ա մեր մեջ փնտրել, էս թեմայով գիշերը լավ կինո եմ նայել կակռազ, մարդկանց փոխահարաբերությունների մասին, որտեղ սկի չէր էլ ենթադրվում իրենցից դուրս որևէ մեկի գործոնը, կային միայն իրենք, ու եթե երջանիկ չէին, իրենցից էր կախված, եթե երջանիկ էին, էլի իրենցից էր կախված, ու իրենցից դուրս ոչ ոք չկար, երևի ոչ թե իրականում չկար, այլ իրենք չէին տեսնում, Վահրամ Պետրոսյան-մահրամ Պետրոսյան կապ չունի, ես ոնց Ավիատորն էի նայում, էլի Ավիատորն եմ նայելու, ու ոնց անկախ նրանից Էմմին հաղթեր, թե չէ, Էմմի չէի լսում, էլի չեմ լսելու: Բայց եթե հաղթեր, ուղղակի կուրախանայի, չի հաղթել, Ադրբեջանն ա հաղթել, դրանից Հայոց Հարցը չեմ սարքում, ուժեղ լինեիր, դու հաղթեիր, չես հաղթել, մի պարսավիր մեկին, ով մեղավոր չէ, որ քեզնից ավելի շատ է սիրվել:
Նկատի ունեմ, եթե մրցույթին չես հետեւել կնշանակի մեծ նշանակություն չես տալիս, կամ էլ երաժշտությամբ առանձնակի հետաքրքրված չես, բայց ուրիշների կարծիքը այդ երգի վերաբերյալ չգիտես ինչու հետաքրքրում ա:
Բա հենց դրա համար էլ հարցնում եմ, որ իմանամ։ Եթե մի բանի մասին ոչինչ չգիտես և ուզում ես իմանալ, բայց ոչ ժամանակ ունես, ոչ էլ հավես ինքդ պարզելու, ապա պիտի հարցնես այն մարդկանց, ովքեր գիտեն, տեսել են, լսել են։
Եթե իմ կարծիքը քեզ հետաքրքիր ա, ապա ըստ իս լավագույն կատարումը Սլովեննիաինն էր իսկ լավագույն երգը Թուրքիայինը
Եթե շարժվենք քո տրամաբանությամբ, ապա կարծիքդ պիտի որ ինձ հետաքրքիր չլիներ։ :)
էդ ցուցակը քո գտնվելու երկրից ա կախված ու հետաքրքիր բան չկա դրա մեջ ;)
http://s50.radikal.ru/i130/1105/e2/bfcf590ed790.png
Ադրբեջանն ա հաղթել, դրանից Հայոց Հարցը չեմ սարքում, ուժեղ լինեիր, դու հաղթեիր, չես հաղթել, մի պարսավիր մեկին, ով մեղավոր չէ, որ քեզնից ավելի շատ է սիրվել:
Պետք չի ինձ անհիմն մեղադրանքներ ներկայացնել, սա հայոց հարցը չի այլ Եվրոպայի հարցն ա: Համացանցը բոլոր ոլորտներում իրականությունը ներկայացնող պարզ հայելի ա, տենց չի լինում, որ եզրափակչի օրը ողջ Եվրոպան մեկ մարդու նման գլխավոր ֆավորիտի ընտրության հարցում կարծիքը կտրուկ փոխեր ու հաղթողի կոչմանը արժանացներ մի երկրի որը մինչ այդ անգամ լավագույն տասնյակ ընդգրկվելու շանսերը չուներ: Տենց չի լինում, որ ողջ Եվրոպան գլխավոր ֆավորիտներից համարի Իռլանդիան, Ֆրանսիան, Նորվեգիան բայց վերջում մեկ մարդու նման քվեարկի Ադրբեջանի օգտին:
Ես չեմ հասկանում, դուք իսկապե՞ս խորապես համոզված եք, որ էս ամենը հատուկ ծրագրավորված, պլանավորված քաղաքականություն չի: Թե ատելությունը սեփական ազգի հանդեպ էնքան ա կուրացրել, որ իսկապես վայելում եք մի երկրի հաղթանակը, որ բացարձակապես արժանի չէր դրան:
Լավ հիշում եմ, անցած տարի Եվրատեսիլից հետո բոլոր անցումների տակ ադրբեջանի երգն էր հնչում: Չոքացրած են մեզ պահում ջողովուրդ չոքացրած: Իսկ էս տարվա հաղթանակից հետո երեւի շատ հայեր էտ երգի տակ իրենց երեխեքին քնացնեն:
Բա հենց դրա համար էլ հարցնում եմ, որ իմանամ։ Եթե մի բանի մասին ոչինչ չգիտես և ուզում ես իմանալ, բայց ոչ ժամանակ ունես, ոչ էլ հավես ինքդ պարզելու, ապա պիտի հարցնես այն մարդկանց, ովքեր գիտեն, տեսել են, լսել են։
Եթե շարժվենք քո տրամաբանությամբ, ապա կարծիքդ պիտի որ ինձ հետաքրքիր չլիներ։ :)
Բա ես էլ հենց դա եմ ասում, եթե հավես չունես, ժամանակ չունես, հետաքրքրություն չունես, էլ ինչի՞ ես կարծիք հարցնում: Ու՞մ կարծիքի վրա ես ի վերջո հիմվնելու՞, ես իմ կարծիքը ասեցի, մեկ ուրիշն էլ լրիվ հակառակ կարծիքն ա ասելու, Ի՞նչ տրամաբանությամբ ես շարժվելու վերջնական կողմնորոշվելու համար: Չնայած կարծիք, մարծիք ի՞նչ կապ ունի, եթե հաղթել ա ուրեմն լավագույնն ա: Ճաշակը թելադրված ա:
Իսկ էս տարվա հաղթանակից հետո երեւի շատ հայեր էտ երգի տակ իրենց երեխեքին քնացնեն:
Քննարկումը լրիվ չեմ կարդացել: Ադրբեջանի երգը չեմ լսել: Եթե լսելուց հետո հավանեցի ու տեսա, որ էնպիսի երգ ա, որի տակ երեխես կքնի, եթե էդ երգը լավը, սիրունը, անուշը լինի, ինչի՞ չէ, մեծ հաճույքով կքնացնեմ երեխուս էդ երգի տակ :hi
Էհ, ո՞վ կմտածեր, որ այս տարվա Եվրատեսիլն այսքան բուռն արձագանքների առիթ կտար:think Ուր գնում ես, Եվրատեսիլն են քննարկում, հասարակական տրանսպորտ՝ Եվրատեսիլ, բարեկամի տուն՝ Եվրատեսիլ, համալսարան՝ Եվրատեսիլ, տանը՝ էլի Եվրատեսիլ, քիչա մնում էսօր հարդուկ անելուց հարդուկիս հետ էլ Եվրատեսիլից խոսայի, էն էլ....:D
Պետք չի ինձ անհիմն մեղադրանքներ ներկայացնել, սա հայոց հարցը չի այլ Եվրոպայի հարցն ա: Համացանցը բոլոր ոլորտներում իրականությունը ներկայացնող պարզ հայելի ա, տենց չի լինում, որ եզրափակչի օրը ողջ Եվրոպան մեկ մարդու նման գլխավոր ֆավորիտի ընտրության հարցում կարծիքը կտրուկ փոխեր ու հաղթողի կոչմանը արժանացներ մի երկրի որը մինչ այդ անգամ լավագույն տասնյակ ընդգրկվելու շանսերը չուներ: Տենց չի լինում, որ ողջ Եվրոպան գլխավոր ֆավորիտներից համարի Իռլանդիան, Ֆրանսիան, Նորվեգիան բայց վերջում մեկ մարդու նման քվեարկի Ադրբեջանի օգտին:
Ես չեմ հասկանում, դուք իսկապե՞ս խորապես համոզված եք, որ էս ամենը հատուկ ծրագրավորված, պլանավորված քաղաքականություն չի: Թե ատելությունը սեփական ազգի հանդեպ էնքան ա կուրացրել, որ իսկապես վայելում եք մի երկրի հաղթանակը, որ բացարձակապես արժանի չէր դրան:
Լավ հիշում եմ, անցած տարի Եվրատեսիլից հետո բոլոր անցումների տակ ադրբեջանի երգն էր հնչում: Չոքացրած են մեզ պահում ջողովուրդ չոքացրած: Իսկ էս տարվա հաղթանակից հետո երեւի հայերը էտ երգի տակ իրենց երեխեքին քնացնեն:
Չամիչ ջան, սկսեմ վերջից, շատ ավելի լավ կլինի, եթե իրենց երեխաներին էդ երգի տակ քնեցնեն, քան, ասենք Արմենչիկի կամ թեկուզ Արամեի որևէ երգի տակ, քանզի ի տարբերություն մեր էսօրվա աստղերի երգացանկի, էդ երգի մեջ որևէ թուրքական բան չկար։ Ու ի դեպ, անցյալ տարվա երգն էլ էլի մեր երգից շատ լավն էր։ Երկրորդ, արի խոստովանենք, որ էդ երգը չգիտեմ ինչ չէր, բայց որ Բում–Բումից մի քանի գլուխ բարձր էր՝ էդ հաստատ։ Եվ երրորդ, ինչպես արդեն Շինարարը նշեց, ոնց ես պատկերացնում էդքան երկրների ձայներ կեղծելը, Եվրատեսիլը միշտ էլ եղել է անկանխատեսելի, եթե էդքան քաղաքականություն լիներ, առաջին հերթին էնպես կանեին, որ Թուրքիան դուրս չմնար, էդ Ադրբեջանը ինչ դառավ, որ Եվրոպայով մեկ պետք է իրենց համար ձայն կեղծեին։ Անձամբ ես ամենից շատ Վրաստանի կատարումն եմ հավանել, ռեփը խանգարում էր, բայց ոչ էնքան, որ էդ երգն ու կատարումը չգնահատեմ։
Չամիչ,կոնկրետ ես տխուր եմ էն պատճառով,որ իրանց երգը մերինից լավն էր,ոչ-թե,որ իրանք հաղթեցին,դե եթե էդքան կայինք թող կարգին երգ ուղղարկեինք,եթե չէ՝բա սենց էլ պիտի լիներ
Քննարկումը լրիվ չեմ կարդացել: Ադրբեջանի երգը չեմ լսել: Եթե լսելուց հետո հավանեցի ու տեսա, որ էնպիսի երգ ա, որի տակ երեխես կքնի, եթե էդ երգը լավը, սիրունը, անուշը լինի, ինչի՞ չէ, մեծ հաճույքով կքնացնեմ երեխուս էդ երգի տակ :hi
Չուկ ջան, տվյալ երգը թուրքական ոչ մի տարրեր չի պարունակում, բայց եթե քո ապագա երեխայի ազգային կողնորոշման խնդրին առանձնապես մեծ տեղ չես տալիս ապա, համոզված եմ եթե շատ փնտրես կարող ես թուրքական լավ օրորոցայիններ գտնել:;)
Rammstein
15.05.2011, 15:48
Բայց էն ինչ երեկ Հ1-ի եթերում էր կատարվում ուղղակի նողկալի էր:[ Երկու հաղորդավար, երկուսն էլ սաղ քվեարկության ժամանակ քիթները կախ, ոչ մեկը մի անգամ չասեց, որ Ադրբեջանը առաջին տեղում ամրապնդվումա, ոչ մի ռեակցիա...
Հ1-ի հաղորդավարները աչքիս լույսը չեն, բայց պիտի ասեմ, որ Ադրբեջանի պահով շատ էլ կոռեկտ են եղել: Թե՞ պիտի սաղ եթերի ժամանակ Ադրբեջան գովեին, որ նորմալ լիներ: :esim
Դե իսկ ամենամեծ զարդը էն էր, որ պետք չի հուսալքվել, Մանկական Եվրատեսիլը կլինի Հայաստանում:D Զզվում եմ ազգայնամոլ մասսայից, դուք ձեր ուղարկած պոպսա երգից հետո վաբշե էդ երգի վրա խոսալու տեղ չունեիք…
Կարող ա՞ հաղորդավարը ասել ա «պետք չի հուսալքվել, որ ադրբեջանը կրեց…», կամ նման բան: :))
Ի՞նչ կարիք կա ամեն ինչի մեջ ազգայնամոլություն փնտրելու:
Վստահ եմ` եթե ուրիշ երկիր հաղթեր, ասենք` Իտալիան ու հաղորդավարները իրենց նույն ձեւով պահեին, ոչ մեկ չէր ասի ազգայնամոլ են, եսիմինչ են: Բայց եթե ադրբեջանն ա հաղթում ու հաղորդավարները իրանց բուռն հիացմունքը չեն արտահայտում, ուրեմն վերջ, ազգայնամոլ են հա՞: :think
Չամիչ,կոնկրետ ես տխուր եմ էն պատճառով,որ իրանց երգը մերինից լավն էր,ոչ-թե,որ իրանք հաղթեցին,դե եթե էդքան կայինք թող կարգին երգ ուղղարկեինք,եթե չէ՝բա սենց էլ պիտի լիներ
Ախր ի՞նչ կապ ունի մեր երգից լավն էր թե վատն էր, ցույց տուր իմ գրառման մեջ մի տեղ որ ես ադրբեջանի երգը համեմատում եմ Հայաստանի երգի հետ:
Բա ես էլ հենց դա եմ ասում, եթե հավես չունես, ժամանակ չունես, հետաքրքրություն չունես, էլ ինչի՞ ես կարծիք հարցնում: Ու՞մ կարծիքի վրա ես ի վերջո հիմվնելու՞, ես իմ կարծիքը ասեցի, մեկ ուրիշն էլ լրիվ հակառակ կարծիքն ա ասելու,
Այ քեզ բան, ոնց թե՝ ինչի ես կարծիք հարցնում։ :' Հարցնում եմ նրա համար, որ մոտավոր իմանամ ինչը ինչոց ա։ Պիտի թույլտվությու՞ն ստանամ կարծիք հարցնելու համար։
Ի՞նչ տրամաբանությամբ ես շարժվելու վերջնական կողմնորոշվելու համար:
Որոշ մարդկանց կարիծիքը ինձ համար կարող է որոշիչ լինել։ Է՞լ։
Չուկ ջան, տվյալ երգը թուրքական ոչ մի տարրեր չի պարունակում, բայց եթե քո ապագա երեխայի ազգային կողնորոշման խնդրին առանձնապես մեծ տեղ չես տալիս ապա, համոզված եմ եթե շատ փնտրես կարող ես թուրքական լավ օրորոցայիններ գտնել:;)
Թուրքական հրաշալի օրորոցային լսել եմ, կարծեմ ակումբում էլ ինչ-որ թեմայում տեղադրված է: Այո, կարելի է իմ երեխայի համար դա դնել, ճիշտ էնպես, ինչպես աշխարհի տասնյակ այլ ժողովուրդների գեղեցիկ օրորոցայինները, ինչպես հայկական հրաշալի օրորոցայիններն ու հայկական ուրիշ գեղեցիկ երգերը, երաժշտությունները :hi
Թե ատելությունը սեփական ազգի հանդեպ էնքան ա կուրացրել, որ իսկապես վայելում եք մի երկրի հաղթանակը, որ բացարձակապես արժանի չէր դրան:
Չամիչ, նախ էլի եմ ասում, ես չեմ վայելում Ադրբեջանի հաղթանակը, ես ուղղակի Էմմիի պարտության պատճառները ուրիշ բաներում չեմ սկսում փնտրել, կոպիտ ասած՝ խորապես անտարբեր եմ, իսկ զգու՞մ ես՝ հասարակ քննարկման ընթացքում ինձ ինչ աստիճանի ես վիրավորում որևէ պատճառ չունենալով դրա համար: Հիմա ես քեզ ո՞նց պատասխանեմ, որ ոչ վիրավորանքը կուլ տված լինեմ, ոչ էլ դեմքս կորցրած:
հ.գ. Չամիչ ջան, «ազգային կողմնորոշում»-ը չի ենթադրում այլ մշակույթների մերժում: Իսկ ով մերժում է, իր մոտ ազգայինի բարդույթի բարձր դրսևորումներ կան, ինչը, ի վերջո, հիվանդություն է:
Lionne_en_Chasse
15.05.2011, 15:57
Ժողովուրդ մի բան ասեմ, ամբողջ Եվրոպան ողողված է թուրքերով ... և քանի որ թուրքիան դուրս մնաց եզրափակիչից հետևաբար նրանց հասանելիք ձայները Եվրոպայի կողմից գնացին ադրբեջանին: Իսկ Ապհ երկրներում էլ ենթադրում եմ պակաս ազրիներ չէին լինի: Կողքից էլ գումարաած քիչ ու փիչ հավանած ձայները, եղավ հաղթանակ:
Բայց հետաքրքիրա, որ մեր տարածաշրջանում էս մրցույթը էդքան կարևորություն ունի: Եթե բնիկ եվրոպացու ( այլ ոչ նախկին կամ ներկայիս էմիգրանտի) հարցնես Եվրոտեսիլը նայել ես, կասի էտ ո՞րնա, տատերիս ու պապերիս էն ժամանակվա սիրելի հաղորդո՞ւմը:
Հիմա Հայաստանում կամ Էմմին կամ էլ սփյուռքահայերը դարձան ազգի դավաճան: Որ մեկն ընկնի ձեռքերը ցիցն են հանելու: Էմի ջանդ յուղի:D
Yellow Raven
15.05.2011, 16:06
Հ1-ի հաղորդավարները աչքիս լույսը չեն, բայց պիտի ասեմ, որ Ադրբեջանի պահով շատ էլ կոռեկտ են եղել: Թե՞ պիտի սաղ եթերի ժամանակ Ադրբեջան գովեին, որ նորմալ լիներ: :esim
Կարող ա՞ հաղորդավարը ասել ա «պետք չի հուսալքվել, որ ադրբեջանը կրեց…», կամ նման բան: :))
Ի՞նչ կարիք կա ամեն ինչի մեջ ազգայնամոլություն փնտրելու:
Վստահ եմ` եթե ուրիշ երկիր հաղթեր, ասենք` Իտալիան ու հաղորդավարները իրենց նույն ձեւով պահեին, ոչ մեկ չէր ասի ազգայնամոլ են, եսիմինչ են: Բայց եթե ադրբեջանն ա հաղթում ու հաղորդավարները իրանց բուռն հիացմունքը չեն արտահայտում, ուրեմն վերջ, ազգայնամոլ են հա՞: :think
Ռամշ, դու նայել ես քվեարկությունը ու չե՞ս զգացել համատարած մանթոն… :think
հ.գ. Չամիչ ջան, «ազգային կողմնորոշում»-ը չի ենթադրում այլ մշակույթների մերժում: Իսկ ով մերժում է, իր մոտ ազգայինի բարդույթի բարձր դրսևորումներ կան, ինչը, ի վերջո, հիվանդություն է:
հ.գ. Չուկ ջան, սեփական երեխային հայկական օրորոցայինների տակ քնացնելը չի նշանակում այլ մշակույթների մերժում, ազգային պատկանելությունը ոչ միայն պաթեթիկ վերամբարձ հասկացություն է այլ կոնկրետ բաղադրություն, գենային ինֆորմացիա, որը պետք է ներմուծել հայ երեխայի արյան մեջ նրա զարգացման կարեւոր փուլերում, գոնե մինչեւ տաս տարեկան: Իսկ հետո ինչ ուզում է թող լսի թեկուզ Իբրահիմ կամ Տարկան:
Իսկ հայ երեխային թույքական օրորոցայինի տակ քնեցնելը կարծում եմ անբուժելի հիվանդություն է;)
Rammstein
15.05.2011, 16:09
Ռամշ, դու նայել ես քվեարկությունը ու չե՞ս զգացել համատարած մանթոն… :think
Զգացել եմ, բայց էդ մանթոն շատ քիչ ա մարդկանց ազգայնամոլության մեջ մեղադրելու համար: ;)
Իսկ հայ երեխային թույքական օրորոցայինի տակ քնեցնելը կարծում եմ անբուժելի հիվանդություն է;)
Ճիշտն ասած չգիտեմ, թե թույքական երաժշտությունն ինչ է :oy
Գուցե թույնը նկատի ունե՞ս :))
Ամեն դեպքում, Չամիչ ջան, նախընտրում եմ, որ քո նման մարդիկ ինձ հիվանդ համարեն, քան թե ապրեմ կեղծ արժեքային համակարգում: Կեղծ արժեքային համակարգ ասելով նկատի չունեմ ազգայինի մերժումը: Այլ նկատի ունեմ ազգայինից բացի մնացածի մերժումը:

Չուկ ջան, խդնրում եմ կոնկրետ մեջբերում արա իմ խոսքի այն հատվածը կամ հատվածները, որտեղ ես մերժում եմ այլ մշակույթներ:
Հային հայկական օրորոցայինի տակ քնեցնելը այլ մշակույթների նսեմացում կամ մերժում չէ, այլ առողջ ազգային կողմորոշում:
Հային հայկական օրորոցայինի տակ քնեցնելը այլ մշակույթների նսեմացում կամ մերժում չէ, այլ առողջ ազգային կողմորոշում:
Խնդրեմ Չամիչ ջան.
Իսկ հայ երեխային թույքական օրորոցայինի տակ քնեցնելը կարծում եմ անբուժելի հիվանդություն է;)
Չամիչ, նախ էլի եմ ասում, ես չեմ վայելում Ադրբեջանի հաղթանակը, ես ուղղակի Էմմիի պարտության պատճառները ուրիշ բաներում չեմ սկսում փնտրել, կոպիտ ասած՝ խորապես անտարբեր եմ, իսկ զգու՞մ ես՝ հասարակ քննարկման ընթացքում ինձ ինչ աստիճանի ես վիրավորում որևէ պատճառ չունենալով դրա համար: Հիմա ես քեզ ո՞նց պատասխանեմ, որ ոչ վիրավորանքը կուլ տված լինեմ, ոչ էլ դեմքս կորցրած:
Շինարար ջան, ախր Էմմին ի՞նչ կապ ունի ֆինալի հետ, ինչքան հիշում եմ ֆինալում ադրբեջանը Հայաստանի հետ չէր մրցում: Խոսում եմ ֆինալից ու ֆինալում տեղի ունեցած անհեթեթ քվեարկությունից: Գլխավոր ֆավորիտները անգամ հնգյակ չնդգրկվեցին, իսկ այն երկիրը, որ մինչ այդ անգամ տասնյակ ընդգրկվելու հավակնություն չուներ հաղթեց: Էմմի, Հայաստան, Նադիա ի՞նչ կապ ունեն էս ամենի հետ:
Խնդրեմ Չամիչ ջան.
Եվ ի՞նչ մերժեցի այլ մշակույթնե՞ր: Էտ դեպքում ո՞ր սկզբունքով ես պայքար ծավալում օտարալեզու դպրոցների բացման դե՞մ
Էտ դեպքում ո՞ր սկզբունքով ես պայքար ծավալում օտարալեզու դպրոցների բացման դե՞մ
Ճիշտ էնպես, ինչպես այս դեպքում: Առաջնային տեղ տալով ազգայինին, չեմ մերժում ոչ ազգայինը ու լիահույս եմ որ ՀԱՅԿԱԿԱՆ ու ՀԱՅԱԼԵԶՈՒ դպրոցներում ի թիվս հայերենի նորմալ ու պատշաճ մակարդակով կսովորեցնեն ինչպես այլ լեզուներ, այնպես էլ կծանոթացնեն այլ մշակույթների :)
Շինարար ջան, ախր Էմմին ի՞նչ կապ ունի ֆինալի հետ, ինչքան հիշում եմ ֆինալում ադրբեջանը Հայաստանի հետ չէր մրցում: Խոսում եմ ֆինալից ու ֆինալում տեղի ունեցած անհեթեթ քվեարկությունից: Գլխավոր ֆավորիտները անգամ հնգյակ չնդգրկվեցին, իսկ այն երկիրը, որ մինչ այդ անգամ տասնյակ ընդգրկվելու հավակնություն չուներ հաղթեց: Էմմի, Հայաստան, Նադիա ի՞նչ կապ ունեն էս ամենի հետ:
Հլը հոպ, Չամիչ ջան, էս արդեն անհեթեթություն ա :))
Ադրբեջանը հենց սկզբից էլ եղել է հաղթելու գլխավոր հավակնորդներից մեկը, էնպես որ ասածդ լրիվ անհեթեթություն ա:
Ու երկրորդ, համոզված եմ, որ եթե Ադրբեջանի երգը կատարեր ուրիշ երկրի մասնակից, հայերի մեծ մասը միահամուռ ուժերով կքվեարկեին այդ երգի օգտին :))
Ճիշտ էնպես, ինչպես այս դեպքում: Առաջնային տեղ տալով ազգայինին, չեմ մերժում ոչ ազգայինը ու լիահույս եմ որ ՀԱՅԿԱԿԱՆ ու ՀԱՅԱԼԵԶՈՒ դպրոցներում ի թիվս հայերենի նորմալ ու պատշաճ մակարդակով կսովորեցնեն ինչպես այլ լեզուներ, այնպես էլ կծանոթացնեն այլ մշակույթների :)
Էտ դեպքում, եթե դեմ չես, որ քո երեխան թուրքական օրորոցային տակ քնի, հայ այբուբենը սովորեցնելուն զուգահեռ սովորեցրու նաեւ թուրքական այբուբենը, օրորոցայինի խոսքերի իմասը ի վերջո պե՞տք է հասկանա թե՞ ոչ:
Ախր զարմանում եմ թե ինչի՞ շուրջ ես վիճում: Ու ընդհանրապես զարմանում եմ, որ հայի համար էն հարցը թե երեխայի օրորոցի մոտ ո՞ր լեզվով է պետք օրորոցային երգել ընդհանրապես քննարկման ենթակա է, իսկ էն պնդումը, որը հայը պիտի հայկական օրորոցային տակ մեծանա կարող է համարվել այլ մշակույթների մերժում: Այլ մշակույթները մեր հովանավորության կարիքը խիստ զգում են, թուրքը խիստ կվիրավորվի եթե իմ երեխան հայկական օրորոցային լսի:
Ես դարձա այլ մշակույթների իրավունքները ոտնահարող, դու էլ դարձար այլ մաշկույթների դատապաշտպան:
Հլը հոպ, Չամիչ ջան, էս արդեն անհեթեթություն ա :))
Ադրբեջանը հենց սկզբից էլ եղել է հաղթելու գլխավոր հավակնորդներից մեկը, էնպես որ ասածդ լրիվ անհեթեթություն ա:
Ռուֆուս ջան, ճաշակին ընկեր չկա, ինձ համար էլ Թուրքիայի երգն էր հանդիսանում հաղթանակի գլխավոր հավակնորդ, բայց քո կամ իմ անձնական նախապատվությունը վիճակագրության հետ ի՞նչ կապ ունի՞ կարո՞ղ ես բելեր խոսքերիդ ապացույց:
Էտ դեպքում, եթե դեմ չես, որ քո երեխան թուրքական օրորոցային տակ քնի, հայ այբուբենը սովորեցնելուն զուգահեռ սովորեցրու նաեւ թուրքական այբուբենը, օրորոցայինի խոսքերի իմասը ի վերջո պե՞տք է հասկանա թե՞ ոչ:
Ախր զարմանում եմ թե ինչի՞ շուրջ ես վիճում: Ու ընդհանրապես զարմանում եմ, որ հայի համար էն հարցը թե երեխայի օրորոցի մոտ ո՞ր լեզվով է պետք օրորոցային երգել ընդհանրապես քննարկման ենթակա է, իսկ էն պնդումը, որը հայը պիտի հայկական օրորոցային տակ մեծանա կարող է համարվել այլ մշակույթների մերժում: Այլ մշակույթները մեր հովանավորության կարիքը խիստ զգում են, թուրքը խիստ կվիրավորվի եթե իմ երեխան հայկական օրորոցային լսի:
Ես դարձա այլ մշակույթների իրավունքները ոտնահարող, դու էլ դարձար այլ մաշկույթների դատապաշտպան:
Ես կարծում եմ, որ որևէ այլ մշակույթ իմ «դատապաշտպանության» կարիքը չունի, ես ընդամենը բարձրաձայնում եմ, որ քո մոտեցումն իմ համար անընդունելի է: Արվեստի ցանկացած գեղեցիկ գործ իմ երեխային պետք է հասանելի լինի՝ անկախ տարիքից: Իսկ թուրքական այբուբենը սովորեցնելու իմաստ, ճիշտն ասած, չեմ տեսնում: Բայց եթե զավակս կորոշի սովորել, կողջունեմ, ինչպես և կողջունեմ ցանկացած այլ լեզու սովորելու իր որոշումը: Ինչևէ: Թեման Եվրատեսիլն էր, որն ինչպես միշտ ձևափոխվեց անհանդուրժողականության արտահայտման: Բարի՛ քննարկումներ:
, ես ընդամենը բարձրաձայնում եմ, որ քո մոտեցումն իմ համար անընդունելի է:
Դե ես էլ ընդամենը բարձրաձայնեցի, որ զարմանում եմ, որ քեզ համար իմ այն մոտեցումը, որ հայը պիտի հայ օրորոցային լսի անընդունելի է:
Իսկ թուրքական այբուբենը սովորեցնելու իմաստ, ճիշտն ասած, չեմ տեսնում: Բայց եթե զավակս կորոշի սովորել, կողջունեմ,
Հարցն էլ հենց նրանում է, որ խոսքը գնում է այն տարիքի մասին երբ ծնողն է երեխայի փոխարեն որոշում ընդունում: Կան երեխաներ, որոնց արդեն երեքից չորս տարեկան հասակում սկսում են այբուբեն սովորեցնել, դե եկեք մեր երեխաներին այդ տարիքից սովորեցնենք բոլոր լեզուների այբուբենները, որ հանկարծ մերժած չլինենք այլ մշակույթներ: Իսկ երեխայի օրորոցի մոտ թուրքերեն օրորոցային երգելը երեխայի որոշումը չէ, այլ քո որոշումը: Իսկ երաժշտությունը պարզապես օդից կախված հնչյուններ չեն, այլ կոնկրետ ինֆորմացիա, որը մորից փոխանցվում է երեխային եւ դառնում օրգանիզմի բաղադրություն:
Մեզ տրված է հայ լինելու առաքելություն, հետեւաբար մեր խնդիրն է մեր մշակույթին տեր կանգնելը, ազգային հստակ կողմնորոշում ունեցող անձ դաստիարակելը, այլ ոչ թե երկու երեք տարեկան երախային մշակությաին կոկտեյլ մատուցելը:
Ինչևէ: Թեման Եվրատեսիլն էր, որն ինչպես միշտ ձևափոխվեց անհանդուրժողականության արտահայտման: Բարի՛ քննարկումներ
Այո, իսկապես, շատ շեղվեցինք թեմայից: :oy
Առաջարկում եմ թեմային կցել նոր հարցում՝ ու՞մ ա դուր եկել հաղթող երգը: Ինձ ընդհանրապես դուր չի եկել, ու չնայած մեր երգն էլ մի բան չէր, բայց համեմատաբար ավելի լսվող էր ըստ իս:
Առաջարկում եմ թեմային կցել նոր հարցում՝ ու՞մ ա դուր եկել հաղթող երգը: Ինձ ընդհանրապես դուր չի եկել, ու չնայած մեր երգն էլ մի բան չէր, բայց համեմատաբար ավելի լսվող էր ըստ իս:
Հա, իսկապես, որ անկապ երգ էր, նենց որ սկի մեղեդայնությունը մեջս չի տպավորվել… Մյուս երգերն, օրինակ, քթիս տակ անընդհատ երգում եմ, իսկ էդ երգը ոչ մի կերպ չեմ հիշում
որ քեզ համար իմ այն մոտեցումը, որ հայը պիտի հայ օրորոցային լսի անընդունելի է:
Ոչ թե հայկական օրորոցային լսելն եմ անընդունելի համարում (նման անհեթեթություն ես ուղղակի չէի կարող ասել), այլ անընդունելի եմ համարում այլ օրորոցայինների բացառումը: Եվ ընդհանրապես կարծում եմ, որ օրորոցայինների մեջ առաջին հերթին դրվում է ողջ դրականը, գեղեցիկը, որն ունի տվյալ ժողովուրդը, այսինքն այն ամենը տվյալ ժողովրդից, որը աշխարհի ցանկացած փոքրիկի փոխանցելը միայն հրաշալի է: Դրանով երեխան ոչ իր ազգային ինքնությունն է կորցնում, ոչ դառնում է նվազ հայրենասեր, ոչ էլ այլ բան: Ընդամենը վերցնում, ընդունում է դրական ու գեղեցիկ, հրաշալի բաներ: Ի վերջո արվեստը գեղեցկություն է: Իհարկե կան բացառություններ, կան ստեղծագործություններ, որոնց հիմքում ընկած է ատելությունն ու չարությունը, այդ թվում՝ այլ ազգերի նկատմամբ: Բայց երբ խոսում ենք օրորոցայինների մասին, հասկանանք, որ դրա մասին չենք խոսում: Օրորոցայիններում որպես կանոն ուղղակի բացառվում է չարությունը:
Լուսաբեր
15.05.2011, 18:40
Էս ինչ շատ եք գրել, բայց կարդացողը չեմ, ժամանակ չունեմ, ուղղակի ասեմ, որ քիչ առաջ իմացա Ադրբեջանի երգի հաղթելու մասին ու , քանի որ չէի լսել գտա ու լսեցի.... Ժող. չգիտեմ ինձ կքարկոծեք. թե չէ, բայց ազգային թշնամանքս մի կողմ թողնեմ ու ասեմ, որ ահագին լավ երգ էր, ինձ դուր եկավ, համենայն դեպս լսվող էր, կարելիա փլեյլիստի մեջ ունենալ ու երբեմն լսել: Մերինից որ հազար գլուխ բարձր էր ու նկատել եմ մի բան, որ ազերները եվրատեսիլին միշտ էլ լավ երգերով են ներկայանում ու լավ կատարումներ են ունենում, պետք չի ասենք թշնամանքի պատճառով չընդունել ու վատաբանել, փաստն էնա, որ մարդիկ միջազգային ասպարեզում կարողնաում են լավ ներկայանալ:
Ես էլ «գայթակղությանը» չդիմանալով լսեցի :))
Իմ փլեյլիստի մեջ չի մտնի, բայց հաճույքով լսեցի, նորմալ երգ ա: Համեմատել կարող եմ մենակ Հայաստանի երգի հետ (մյուսները չեմ լսել, մեկ էլ մի հատի կեսն եմ լսել), ես անաչառ քվեարկության դեպքում էդ երկուսի մեջ նախապատվություն կտայի ադրբեջանական երգին: Բայց դե էն մյուսները չեմ լսել, կարող ա լսելու դեպքում ուրիշն ընտրեի :)
Հ.Գ. Երեխուս համար չեմ դնի, էդ աստիճանի դուրս չեկավ :))
Բա խի ա Ադրբեջանը հաղթել?:8
Ադրբեջանի հաղթելու վատն էնա, որ մենք կարողա մյուս տարի հրաժարվենք մասնակցել Եվրատեսիլ մրցույթին. իրանք հաղթում են, մենք` տուժում:
Moonwalker
15.05.2011, 19:26
Ադրբեջանի հաղթելու վատն էնա, որ մենք կարողա մյուս տարի հրաժարվենք մասնակցել Եվրատեսիլ մրցույթին. իրանք հաղթում են, մենք` տուժում:
Ես կասեի՝ չմասնակցելով մենք մենակ կշահենք::))
Hakob9110
15.05.2011, 19:51
Բայց վատիկ երգ չէր Otherբեջանցիների երգը:
Սաղ հեչ, մյուս տարի տենաս ովքե՞ր են իրանց կոտորելու Եվրատեսիլ գնալու համար: Թե հանկարծ մեր բոլոր երգիչ երգչուհի աստղերը կհայտարարեն, որ Եվրատեսիլը մի մեծ բան չի, սութի շոու ա, ու իրանց ռազմերով չի ընդեղ գնալ ու երգելը :D Ինքնագիտակցության ինչպիսի բարձրացում եմ անկալում մեր աստղերի մոտ հաջորդ տարի ....
Ambrosine
15.05.2011, 20:39
Ես հիմիկվանից պատկերացնում եմ մեր` քվեարկության արդյունքները հայտարարելը. հայտարարողը կլինի ԼՂՀ նախագահը` իր աշխատասենյակում կամ նախագահականի առաջ կանգնած, կամ էլ հայտարարողը «շփոթմունքի» պատճառով ԼՂՀ դրոշով կամ զինանշանով մայկայով կլինի, կամ էլ ԼՂՀ տատիկ-պապիկի արձանի առաջ կանգնած, մեկ ու մեջ հեռարձակմանը կխանգարեն կողքով անցուդարձ անող ԼՂՀ ՊԲ զինվորները` ԼՂՀ հիմնը երգելով :hands :D:
Ես սպասում եմ այդ օրվան :hands:
հ.գ. սա բարդույթ չէ, ժողովուրդ, սա քարոզչություն է: Մեզ հիանալի հնարավորություն է ընձեռված ԼՂՀ դրոշի էն սպիտակ գիծը ջնջել :love: Լավ, շատ առաջ անցանք :)):
Haykolo1991
15.05.2011, 21:37
ինձ հետաքրքիրա թե ոնցեն այդքան հայ ամեն տարի քվեարկում Ռուսաստանի օգտին,եթե նույնիսկ իրանց երգե ամենավատնա լինում 8 միավորը պատրաստա...ովա հավես ունենում քվեարկել ապուշ երգի օգտին հա ինչ անենք որ ռուսա...ուրեմ լավ կեղծումեն արդյունքները.....կամ ոնց կարա մրցույթը արդար համարել եթե ամեն երկիր իրա հարեվան երկրին բարձր միավորա տալիսս....ետ մրցույթե ուղակի գեղեցիկ շոուա ,որ կարելիա գնալ մասնակցել լիքե մարդա նայում ճանաչում կարողա ձերք բերեն.....
Ախր ի՞նչ կապ ունի մեր երգից լավն էր թե վատն էր, ցույց տուր իմ գրառման մեջ մի տեղ որ ես ադրբեջանի երգը համեմատում եմ Հայաստանի երգի հետ:
Էս իմ գրածի հետ ի՞նչ կապ ուներ,դու ասում ես վատ ա ,որ Ադրբեջանն ա հաղթել,գնացեք սուգ արեք:)ես էլ ասում վատ ա,բայց ավելի վատ ա որ մեզնից արժանի էին
ինձ հետաքրքիրա թե ոնցեն այդքան հայ ամեն տարի քվեարկում Ռուսաստանի օգտին,եթե նույնիսկ իրանց երգե ամենավատնա լինում 8 միավորը պատրաստա...ովա հավես ունենում քվեարկել ապուշ երգի օգտին հա ինչ անենք որ ռուսա...ուրեմ լավ կեղծումեն արդյունքները.....կամ ոնց կարա մրցույթը արդար համարել եթե ամեն երկիր իրա հարեվան երկրին բարձր միավորա տալիսս....ետ մրցույթե ուղակի գեղեցիկ շոուա ,որ կարելիա գնալ մասնակցել լիքե մարդա նայում ճանաչում կարողա ձերք բերեն.....
Ինչ կա զարմանալու, Հայաստանի կեսից ավելին հոգով շարունակում է մնալ ռուսի ճորտը, ռուսն իր համար ամեն ինչ է, երբ հարցում են անցկացնում՝ Հայաստանի ամենամեծ բարեկամը, 80% պատասխանում է՝ Ռուսաստանը։ Հենց դրանք էլ, անկախ որևէ բանից, քվեարկում են Ռուսաստանի մասնակցի օգտին։
Ես կասեի՝ չմասնակցելով մենք մենակ կշահենք::))
Վատ չէր :D
Զարմանալի էր, որ այս անգամ ռուսներին 8 միավոր տվեցինք. դե գիտեք, դա ռուսների համար չտվածի հաշիվա` իրանց 12 էր պետք:
Երևի Հայաստանի strip club-ի ուկրաինուհիներն են 12 միավորը ապահովել: :)
My World My Space
15.05.2011, 23:15
հետաքրքիր էր.... փաստորեն Եվրավիժեցինք.... :(
հետաքրքիր էր.... փաստորեն Եվրավիժեցինք.... :(
Ես կասեի՝ ընտիր «տոկիշ» էր։
Շուշան 2012... :goblin
Sagittarius
16.05.2011, 02:05
Եվրոպան ինչ հավեսով լպստեց ազերների հետույքը: Հալալ ա ազերներին Եվրոպան չոքացրած ա պահում:
Դե պարզ ա մանկականը Հայաստանում ա անցկացվում, բա ազերները կհանդուրժեի՞ն, որ հայերից մի քայլ հետ մնան:
Ի տարբերություն ազերների Վլադիմիր Արզումանյանը իսկապես վաստակել էր հաղթանակը ու Եվրատեսիլը իր ուժերով բերեց Հայաստան: Չնայած, շնորհակալություն Եվրոպային, եթե ես զիջումը չիրականացնեին հնարավոր ա մեր վրա թանկ նստեր:
Որ երգիչ լինեի քիթս կտրեմ, թե չգնայի մյուս տարի մասնակցեի՝ անկախ Ադրբեջանը անվտանգության երաշխիք կտար թե չէ. իսկ հանդիսատասների սուլոցների /կասկած չունեմ որ այդպես ա լինելու/ պայմաններում են ինչ մի կարգի ձենով կերգեի
Բայց չէ, համոզված եմ որ պետք է կտցրած, յանը տարած, արվեստով ապրող ռոքեր ուղղարկել՝ ու ոչ մի դեպքում ինչ-որ մի նացիոնալիստ սուտի «հայրենասեր».
ոչ այպիսի մեկին որը ատում ա ազերին կամ ինչ-որ զզվելի պրոպագանդա կանի, այլ մեկի որ իր երգով ատելության ձայնը կլռեցնի՝ Սերժ Թանկյան մի խոսքով :)) էսի կես կատակ, կարծում եմ ամեն դեպքում նման հայտնի դեմք պետք չէ, Եվրատեսիլը այդքան չկա.
Մի առաջարկ ունեմ, մյուս տարի Եվրատեսիլին / Արամ MP3 -ին ու Գարիկին ուղարկենք՞՞ հՆ՞
Եթէ այս տարվա Ադրբեջանի հաղթելը քաղքականություն էր, ուրեմն նույն բանն էլ կարողոնք ասել Հայաստանի հաղթանակի մասին մանկական Եվրատեսիլում: (Բայց իմ կարծիքով ոչ մի քաղաքականություն էլ չկա Եվրատեսիլում, ուղղակի պետքէ ճիշտ երգ ուղարկել Եվրատեսիլ որ հաղթենք: )
ՔԻչ ա մնում արդեն ձեզ շնորհավորեմ ազերների հաղթանակի կապակցությամբ: Դե ինչ, ընդունեք խորին շնորհավորանքներս: Եթե Հայաստանի կատարողը հաղթեր, համոզված եմ բոլորը կսկսեին հայտարարել, որ ֆլանը կամ ֆստանը հաստատ առել ա, ավելի շուտ ամեազոր ու ամենակարող Նադիան: Իսկ եթե Ադրբեջանն ա հաղթել ուրեմն հաստատ երգը լավն ա, էսօրվանից մեքենաների մեջ, բոլոր անցումների տակ, բոլորի հեռախոսի գլխավոր զանգը պիտի լինի հենց էտ երգը: Կեցցե ադրբեջանական մշակույթը, եթե ինքը հաղթել ա ուրեմն լավագույնն ա, բա որ Վահրամ Պետրոսյանը ասում է՞ր:
հարգանքներս Չամիչ!
հիմարագույն, զանուդլիվիյ երգ էր ադրբեջանինը, չեմ էլ հիշում մեղեդին
երբ դրանք հաղթեցին ու վազելով իջնում էին աստիճաններով, երազում էի, որ ընկնեն քթի վրա ջարդվեն, մեռնեն, հիվանդանան, հօդս ցնդեն
անցյալ տարվա թուրքերի երգը որ հաղթեր, կհավատայի, որ երգնա հաղթել ու ծանր չէի տանի
մարդկային հոգեբանություն․ հաղթեց, ուրեմն լավն էր
պոբեդիտելի նե վերյատ վ սլուչայնոստ (Նիցշե)
մուզիկանտ զբաղվել պոլիտիկա :angry
Ոնց որ տեսնում եմ Վահրամ Պոտրոսյանները քիչ չեն ակումբում:
Եթէ այս տարվա Ադրբեջանի հաղթելը քաղքականություն էր, ուրեմն նույն բանն էլ կարողոնք ասել Հայաստանի հաղթանակի մասին մանկական Եվրատեսիլում: (Բայց իմ կարծիքով ոչ մի քաղաքականություն էլ չկա Եվրատեսիլում, ուղղակի պետքէ ճիշտ երգ ուղարկել Եվրատեսիլ որ հաղթենք: )
Իսկ ետ ճիշտ երգը ո՞րն ա, ու եթե ինչ որ մեկը գիտի ետ ճիշտ երգը որնա, ինչի՞ ամեն տարի ինքը չի հաղթում, հաաաա , չաստի լավ-երը փոխվում են, ճիշտն ել հետը...
Հայերի եգը դեբիլ "երգ" էր...
ազեռներինը ոչ միայն դեբիլ այլ նայեվ այլանդակ ...ու մի 2 հատ ել խլեշ քֆուր ստե...քանի որ ազեռ են..
իսկ Եվրատեսիլում երգը սկսում են նայել - լսել - գնահատել միայն այն դեպքում, երբ փող տվող երկրները, ովքեր ուզում են հաղթել, տալիս են մոտավորապես նույն գումարը և ԻՀԱՐԿԵ քաղաքական տեսանկյունից նույնպես հավասար են...
VisTolog
16.05.2011, 12:39
հարգանքներս Չամիչ!
հիմարագույն, զանուդլիվիյ երգ էր ադրբեջանինը, չեմ էլ հիշում մեղեդին
երբ դրանք հաղթեցին ու վազելով իջնում էին աստիճաններով, երազում էի, որ ընկնեն քթի վրա ջարդվեն, մեռնեն, հիվանդանան, հօդս ցնդեն
անցյալ տարվա թուրքերի երգը որ հաղթեր, կհավատայի, որ երգնա հաղթել ու ծանր չէի տանի
մարդկային հոգեբանություն․ հաղթեց, ուրեմն լավն էր
պոբեդիտելի նե վերյատ վ սլուչայնոստ (Նիցշե)
մուզիկանտ զբաղվել պոլիտիկա :angry
Ես կասեի հերթական անգամ հայերի ցեղասպանություն եղավ:diablo
Վատ տրամադրվածությունդ չեմ հասկանում, որ ուզում ես ընկնեն քթի վրա ջարդվեն, մեռնեն ու էլի տենց վատ բաներ լինեն:8 Կասե՞ս խի պիտի չհաղթեին:
Երեխեք ջան, պետք չի Հռոմի պապից կաթոլիկ լինել: Կարդում եմ, ու քիչ է մնում վախենամ ասել, որ Ադրբեջանի երգը չեմ հավանել ու որ չեմ հավատում այս մրցույթի ազնվությանը: Ձեր թույլտվությամբ մի կերպ հավաքում եմ քաջությունս ու ասում՝ այո, Ադրբեջանի երգը էժան էր, անձամբ ինձ դուր չի եկել: Ու այն փաստը, որ մեր երգն ավելի վատն էր, չի նշանակում, որ հենց Ադրբեջանն էր այս հաղթանակին արժանի: Բացի մեզնից եւ իրենցից այնտեղ 20-ից ավելի մասնակիցներ կային, ու չեմ հասկանում միայն այս 2-ի մասին անընդհատ խոսելու ձգտումը: Ամեն անգամ թեման բացելուց առաջ հույս եմ ունենում այլ երկրների կատարումները քննարկող գրառումներ տեսնել, բայց չէէէէէ, երկրագնդի կենտրոնը մենք ու Ադրբեջանն ենք մենակ, թքած, թե Ֆրանսիան ամենաերիտասարդ տենորին էր ներկայացրել, Իտալիան հաջողությամբ վերադարձել էր, Հունաստանի ազգային պարը գեղեցիկ էր, Վրաստանի իգական Linkin Park-ը լավն էր, Իռլանդիայի տղեկները միմի էին, էն անտեր Թուրքիան էլ իզուր դուրս թռավ...
Farfalla
16.05.2011, 13:27
Շատ էլ լավ երգ էր Ադրբեջանինը Եվրատեսիլում հաղթելու համար:
Մեր հաղորդավարները նենց վիրավորված էին ասում, որ միլլիոններ էին ծախսված շոուի համար, որ երգը շվեդա գրել եւ որ պարողները շվեդներ էին, ոնց որ Էմմիի հետ հայեր էին պարում: Կարացել են արել են: Ես չեմ ուրախացել, որ իրանք են հաղթել, ուղղակի ամեն ինչ դրան էր գնում, վերջին տարիներին իրանց ներկայացրած երգերը միշտ էլ ֆավորիտների շարքում են եղել:
Իսկ էս ամենը հույսով եմ Հ1-ի համար մի լավ դաս կլինի ու հետագայում Հայաստանը կներկայացնի նա, ով լավ երգել գիտի, այլ ոչ թե նա, ով Հ1-ի հետ լավ հարաբերությունների մեջա:
Վատ տրամադրվածությունդ չեմ հասկանում, որ ուզում ես ընկնեն քթի վրա ջարդվեն, մեռնեն ու էլի տենց վատ բաներ լինեն:8 Կասե՞ս խի պիտի չհաղթեին:
ջղայնացնումա, երբ «հաղթումա, ուրեմն լավնա» վիճակն է ստեղծվում, ու երբ քո ատած ժողովուրդը անարդար, անկապ մրցանակ է ստանում ինչ-ինչ հանգամանքների բերումով
բարձր մակարդակը Իռլանդիայի տղաներն էին․ գծած, նկարած, հիացնող, հետաքրքիր, կատարյալ, 21-րդ դար, ցիվիլիզացիա…… Իտալիան էր մակարդակ, Շվեդիան կարող էր ահագին մարդկանց դուր եկած լիներ, նորմալ էր
ադրբեջանի երգը ոնց որ գամմա լիներ․ պրիմիտիվ, հոգնացնող մեղեդի, ելույթը՝ զուրկ էներգետիկայից, խարակտերից, կատարողները՝ զուրկ շարմից, ընդհանուր կլՕր զրՕ:)
Իսկ էս ամենը հույսով եմ Հ1-ի համար մի լավ դաս կլինի ու հետագայում Հայաստանը կներկայացնի նա, ով լավ երգել գիտի, այլ ոչ թե նա, ով Հ1-ի հետ լավ հարաբերությունների մեջա:
կա՞ մեկը, որը քո կարծիքով արժանի ա Հայաստանի կողմից ելույթ ունենա, թե՞ հերթով ուղարկենք, ով հաղթի, ուրեմն լավնա
Պետք է գնալ ու հնարավորինս համայն հայությամբ ընտրված երգով ու երգիչով։ Պետք է օգտագործել սփյուռքի պոտենցիալը նախապես արդեն երգնու ու երգչին ընտրելուց և ոչ թե միայն լացացնելով Եվրատեսիլի օրը մի երկու ձայն կորզելով։
Պիտի այնպիսի երգ ու երգիչ լինի, որ անկախ Եվրատեսիլից մարդիկ այդ երգն ուզենան լսեն։ Եթե սփյուռքահայությունը իր բազմազանությամբ ընտրի արդեն հավանական կլինի, որ շատ տարբեր մշակույթի ծանոթ մարդիկ են ընտրողները ու պիտի որ այդ պոտենցիալը աշխատի...
Իսկ որ Բաքվում է շատ հարմար առիթ է ստիպել միքիչ սիրալիր լինեն ադրբեջանցիք ու ուզեն չուզեն ասեն "Hello Yerevan" մերոնք էլ ասեն "Thank you Baku for wonderful show": Առավել ևս ասում են կարող է Ալիեվի կնիկն Մեխրիբանն վարողը լինի Բաքվի Եվրատեսիլի...
Իսկ եթե բոլորը վախում են Բաքու գնալուց, կարելի է ՊՆ նախարարության կամ երկապահնների երգչախումբ ստեղծել ու ուղարկել, սենց թե ընենց իրանք Բաքու արդեն համարյա հասել էին...:)
Farfalla
16.05.2011, 14:00
կա՞ մեկը, որը քո կարծիքով արժանի ա Հայաստանի կողմից ելույթ ունենա, թե՞ հերթով ուղարկենք, ով հաղթի, ուրեմն լավնա
Հերթով ուղարկել պետք չի, շատ հավանականա, որ էդ հերթի մեջ են Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Շուշան Պետրոսյանը:
Ես կուզենաի, որ գնար Դորիանսը, Սուպերսթարի երեխեքի մեջից կարելիա ընտրել: Ցանկության դեպքում լավերին հնարավորա գտնել:

արի Արամ մպ3-ի ընտրության վրա բարիշենք:)
Հերթով ուղարկել պետք չի, շատ հավանականա, որ էդ հերթի մեջ են Լիլիթ Հովհաննիսյանը, Արմենչիկը, Շուշան Պետրոսյանը:
Ես կուզենաի, որ գնար Դորիանսը, Սուպերսթարի երեխեքի մեջից կարելիա ընտրել: Ցանկության դեպքում լավերին հնարավորա գտնել:
100%, ես էլ ոնց մտածում եմ, մենակ Դորիանսն ա գալիս մտքիս, որ կուզեի մեզ ներկայացներ, մեկ էլ, ասենք, X-Factor-ից Եվան, կամ Սուպերստարից Ռաիսան, բայց պայմանով, որ երգը էլի իրենք գրեն (Դորիանսի դեպքում) կամ էլ ինչ որ մեկը, ով մեր «աստղերի» համար երգ չի գրում, թեկուզ ոչ Հայաստանից, կամ ոչ հայ, թե չէ էն ժամանակ էլ ասում էինք Ինգան ու Անուշը գնան, արդյունքում էլի մի հատ անտաղանդ երգ տվեցին, ասեցին երգեք։
Պետք է գնալ ու հնարավորինս համայն հայությամբ ընտրված երգով ու երգիչով։
Համայն հայության կողմից ընտրված երգիչը ցավոք արդեն մեզ հետ չէ: Հոգին լուսավորվի Արամ Ասատրյանի:
Բայց կան էլի համայն հայության կողմից ընտրված երգիչներ, օրինակ՝ Արմենչիկը, Թաթան, Արման Հովհաննիսյանը, Արտաշ Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն եւ իհարկե Թաթուլը:
Կարծում եմ արժի Թաթուլին ուղարկել, ձեռի հետ էլ Ադրբեջանի վաստակավոր արտիստի կոչմանը կարժանացնեն:
Վաաաաաաայ, թող ների ինձ Վահրամ Պետրոսյանը, չէ՞, որ նրա հոգում այնքաաան ադրբեջանական երաժշտություն կա: Ես համոզված եմ, որ ազերները կգնահատեն իրենց ազգի հանդեպ նրա անսահման նվիրվածությունը եւ կստեղծեն անվտանգության բոլոր պայմանները:
Ես կարծում եմ, որ Վահրամը Պիտի գնա, կարծում եմ նա չի էլ ուզի հետ գա, վերջապես կհայտնիվ իր հարազատ միջավայրում, որտեղ կնձեռվի ստեղծագործելու լայն հնարավորություն:
Կարծում եմ Հայաստանից Բաքու՝ կատարող ուղարկելու խնդիր առահասարակ պիտի չունենաք: Բաքուն վաղուց է ոգեշնչել բազում հայ երաժշտական սրտեր, որոնք Հայաստանի ներսում տարիներ շարունակ փորձում են կերտել Բաքվի միջավայր, եվրատեսլիլը հարազատ միջավայրում հայտնվելու լայն եւ բացառիկ հնարավորություն է:
Ժող հլը հերթով լսեք. կամ կարաք միքիչ մեկիից լսեք, միքիչ մյուսից. տարբերություն չկա մեկա :D
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=3Vk4HYUatv8
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=k1VnRmUT0Ww
Եվրատեսիլը, դե ֆակտո, անհասկանալի մրցույթ է, այստեղ կապ չունի ո'չ երգարվեստ հասկացությունը, ո'չ երգողը, ո'չ երգը... ընդհանրապես պարզ չէ, սա ինչ մրցույթ է: Լինում է, որ հաղթում են այնպիսի երգիչներ, որ ո'չ դրանց ձայնային տվյալներն են մի բան, ո'չ էլ` երգը:
Ասում են` եվրատեսիլը քաղաքականություն է, ինչ-որ տեղ` այո, իհարկե, քաղաքականություն է, բայց եթե այն ամբողջովին քաղաքականությամբ պայմանավորված լիներ, ապա ՄԻՇՏ կհաղթեին մի քանի երկիր, օրինակ` Ռուսաստան, Գերմանիա, Իսրայել, Մեծ Բրիտանիա... և այլն (Ադրբեջանը հաստատ չէր հաղթի):
Այս տարի բուքմեյքերները բացարձակ ֆավորիտ էին տվել Ֆրանսիայի ներկայացուցչին` միգուցե հիմնվելով նրա ձայնային տվյալների (լավ երգիչ) կամ լավ երգի վրա: Բայց ինչպես տեսանք, Ֆրանսիան շա~տ հեռու էր առաջին տեղից:
Ամփոփելով ասածս, ստացվում է, որ Եվրատեսիլում կարող է հաղթել ցանկացած երգիչ (երգչուհի)` անկախ ամեն ինչից, այսինքն` կհաղթի այն մարդը, ում բախտը կժպտա:
Ժող հլը հերթով լսեք. կամ կարաք միքիչ մեկիից լսեք, միքիչ մյուսից. տարբերություն չկա մեկա :D
Իսկապես հետաքրքիրա, գործնականում նույն երգնա, Atomic Kitten-ի երգի տեմպը փոքր-ինչ արագա:
Կարելիա այս երկու երգերը ուղարկել "Եվրատեսիլի պաշտոնական գրասենյակ":
black-shara
16.05.2011, 16:48
Եվրատեսիլում հաղթած Ադրբեջանի երգը գողացված է.
Բրիտանական հայտնի Atomic Kitten խմբի երկրպագուները բողոք են հայտնել Եվրատեսիլի կազմակերպիչներին: Իրենց կարծիքով, Ադրբեջանի հաղթանակած երգը գողացված է Atomic Kitten-ի երգացանկից, մասնավորապես այն ամբողջությամբ կրկնում է խմբի The last goodbye հիթը:
Բրիտանացիները հայտարարել են, որ թույլ չեն տա «արևելյան նորեկներին հայտնի դառնալ գողացված երգի շնորհիվ»:
Atmomic Kitten-ի ներկայացուցիչները պատրաստվում են շուտով մամուլի ասուլիս տալ այս առիթով:
Ինձ նենց հետաքրքիր ա, էդ ադրբեջանական երգը չհավանողները կհավանե՞ն Atomic Kitten-ի The Last Goodbye երգը, թե՞ չէ :))

Իսկ արտասահմանյան որևէ լրատվամիջոց սրա մասին հայտնու՞մ է: Հլը որ նման հայտարարություններ մենակ հայկական սայթերում են հայտնվել:
Իսկ արտասահմանյան որևէ լրատվամիջոց սրա մասին հայտնու՞մ է: Հլը որ նման հայտարարություններ մենակ հայկական սայթերում են հայտնվել:
Բայց ինչ անհամեստ ենք մենք, ո՞նց կարելի ա մարդականց նեղություն պատճառել: Մենք ով ե՞նք, որ ձեն հանենք: Պիտի գլուխներս կախենք ու ողջ աշխարհին համեստության ու հնազանդության օրինակ ծառայենք:B
Համայն հայության կողմից ընտրված երգիչը ցավոք արդեն մեզ հետ չէ: Հոգին լուսավորվի Արամ Ասատրյանի:
Բայց կան էլի համայն հայության կողմից ընտրված երգիչներ, օրինակ՝ Արմենչիկը, Թաթան, Արման Հովհաննիսյանը, Արտաշ Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն եւ իհարկե Թաթուլը:
Կարծում եմ արժի Թաթուլին ուղարկել, ձեռի հետ էլ Ադրբեջանի վաստակավոր արտիստի կոչմանը կարժանացնեն:
Կասկածում եմ, որ համաշխարհային "ՀայվիժնՍոնգԿոնտեստ" կազմակերպելու դեպքում Արամ Ասատրյան անցնի,բայց եթե տաշիր մաշիր խառնվեն, փոը մող բաժանեն Լոսում, որ մարդիկ իրանց «աստղի» համար զանգեն, քվեարկեն կարող ա...
Yellow Raven
16.05.2011, 22:08
Իսկ արտասահմանյան որևէ լրատվամիջոց սրա մասին հայտնու՞մ է: Հլը որ նման հայտարարություններ մենակ հայկական սայթերում են հայտնվել:
Ռուֆ, բայց արի խոստովանի, որ մաքուր պլագիատ էր...
Թերահավատորեն միացրեցի վիդեոները, բայց իրոք նման են... Չնայած դեռ լրիվ չեմ լսել... Յութուբյան քոմմենթներն էլ են նույնն ասում :))
Համայն հայության կողմից ընտրված երգիչը ցավոք արդեն մեզ հետ չէ: Հոգին լուսավորվի Արամ Ասատրյանի:
Բայց կան էլի համայն հայության կողմից ընտրված երգիչներ, օրինակ՝ Արմենչիկը, Թաթան, Արման Հովհաննիսյանը, Արտաշ Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն եւ իհարկե Թաթուլը:
Չամիչ, արի խոստովանենք, որ համեմատելի չեն, ոչ մի մանավանդ Սպիտակցի Թաթուլ ու Արմանչիկ չի դառնա համայն հայության երգիչ ու չի էլ եղել: Արամ the best:goblin
1. Հունաստան /133/, 2. Ադրբեջան /122/ ... .. 9. Ռուսաստան /64/, 10. Շվեյցարիա /55/, 11. Մալթա /54/, 12. Հայաստան /54/, 13. Թուրքիա /47/ ....
Առաջին կիսաեզրափակիչի արդյունքները (http://www.eurovision.tv/page/history/by-year/contest?event=1533) ... Էմմին եզրափակիչ անցնելու համար ընդամենը 1 բալ էր պակասում: :P
Համայն հայության կողմից ընտրված երգիչը ցավոք արդեն մեզ հետ չէ: Հոգին լուսավորվի Արամ Ասատրյանի:
Բայց կան էլի համայն հայության կողմից ընտրված երգիչներ, օրինակ՝ Արմենչիկը, Թաթան, Արման Հովհաննիսյանը, Արտաշ Ասատրյանը, Սպիտակցի Հայկոն եւ իհարկե Թաթուլը:
Կարծում եմ արժի Թաթուլին ուղարկել, ձեռի հետ էլ Ադրբեջանի վաստակավոր արտիստի կոչմանը կարժանացնեն:
Ի՞նչ համայն հայություն: Խնդրում եմ՝ լուսավորեք անտեղյակիս, թե ով ա, որ իմ անունից ինչ-որ Արամի ընտրյալ ա սարքել:
Ժող հլը հերթով լսեք. կամ կարաք միքիչ մեկիից լսեք, միքիչ մյուսից. տարբերություն չկա մեկա :D
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=3Vk4HYUatv8
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=k1VnRmUT0Ww
Մի փոքր կրկներգնա նման, բայց մնացածը տարբերա, ու հա, էս ավելի շատա դուր գալիս:
Քոփի էլ չեն կարում նորմալ անեն :P
Չամիչ, արի խոստովանենք, որ համեմատելի չեն, ոչ մի մանավանդ Սպիտակցի Թաթուլ ու Արմանչիկ չի դառնա համայն հայության երգիչ ու չի էլ եղել: Արամ the best:goblin
Շինարար ջան, ցավոք ոչ միայն համայն հայության այլ նաեւ համայն սփյուռքահայության: Հայության մեջ շատ փոքր տոկոս են կազմում էն հայերը ովքեր ադեկվատ երաժշտություն են լսում, հետեւաբար մրցույթների՝ կատարող ուղարկելու ընտրության հարցում համայն հայության քվեարկությունը միանգամայն անիմաստ ա: Դրա համար էլ եւվրատեսիլ ու Նոր Ալիք մրցույթների մակարդակի մեջ սար ու ձոր տարբերություն կա, Նոր Ալիքում մինչեւ մրցույթ թողնելը արտիստը պիտի կարողա արժանանալ հատուկ ժյուրիի հավանությանը: Իսկ Եվրատեսիլում ոչ մի հստակ կանոնակարգ չկա, ով ուզի կգնա կմասնակցի:Հետեւաբար,եթե մնա համայն հայության ըտրությանը Թաթուլի կամ Թաթայի շանսերը քիչ չեն:
Շինարար ջան, ցավոք ոչ միայն համայն հայության այլ նաեւ համայն սփյուռքահայության: Հայության մեջ շատ փոքր տոկոս են կազմում էն հայերը ովքեր ադեկվատ երաժշտություն են լսում, հետեւաբար մրցույթների՝ կատարող ուղարկելու ընտրության հարցում համայն հայության քվեարկությունը միանգամայն անիմաստ ա:
Իսկ գուցե քո ասած «ադեկվատ» երաժշտություն լսողները ուղղակի ավելի ցածր են լսում իրենց երաժշտությունը, ու դու հիմա համայն հայությանը շփոթում ես գիշերվա միլիոնին ձեր բակում կառանված սպիտակ նիվի բնակչության հե՞տ :):
Rammstein
17.05.2011, 00:34
Ինձ նենց հետաքրքիր ա, էդ ադրբեջանական երգը չհավանողները կհավանե՞ն Atomic Kitten-ի The Last Goodbye երգը, թե՞ չէ :))
Հա, ինձ Atomic Kitten-ի երգը դուր եկավ: :)
Ինձ թվում ա` չարժի հատ-հատ էդ երկու երգերի տարբերությունները նշել: Չնայած` երկու հատը նշելը հերիք ա.
Atomic Kitten - հիանալի գործիքավորում,
Ադրբեջան - Տափակ ու տախտկալի գործիքավորում` հատկապես կրկներգի մասում, որը ինձ հիշեցրեց իմ կողմից ատելի ռուսական էստրադան, :{
Atomic Kitten - գեղեցիկ վոկալ` առանց ավելորդությունների,
Ադրբեջան - Չեմ ասի, թե տգեղ ա, բայց ավելորդ, խանգարող, ձեւական բաները շատ էին:
Ադրբեջանի երգը բոլոր կողմերից լավ շուշաթղթած, պլպլացրած երգա, բայց` ոչ ավել. կարճ ասած` իսկը Եւրոտեսիլի ապրանք:
http://asekose.am/wp-content/uploads/adrbejanakan-trusik.jpg
Եվրատեսիլի հաղթանակն ապահովեց ներքնազգեստն ու թուրքական դրոշը :P
Էս ինչ խառն էին....
աղբյուր (http://asekose.am/?p=31162)
Մոդերատորական: Թեման վերաբացվում է:
Թեմայում կատարվում են միայն բուն եվրոտեսիլին վերաբերվող գրառումներ: Խրախճանքին էլ վերջ ենք դնում:
Շարունակվելու դեպքում բաժնից արգելափակում:
Ժող հլը հերթով լսեք. կամ կարաք միքիչ մեկիից լսեք, միքիչ մյուսից. տարբերություն չկա մեկա :D
Էս մի երգն էլ ոչնչոտ նմանություններ ունի :))
http://www.youtube.com/watch?v=qHm9MG9xw1o
Mephistopheles
17.05.2011, 02:40
Ժող, ես սրտանց շնորհավորում եմ իրանց էս հաղթանակի կապակցությամբ, մարդիկ ազնիվ հավասար ու դժվարին պայքարում առաջին տեղն են բռնել… հարգանքներս… respect…
…ուրիշ հարց ա որ ես կյանքում սենց երգ չեմ լսի ով էլ ուզում ա երգի…
իսկ մերոնց ինչ… ասեմ… we screwed up BIG TIME… վատ երգ, վատ կատարում, վատ վիդեոկլիպ ու վատ ֆինանսավորում և ամեն ինչ սկսեց այն բանից թե էս սաղ պրոցեսը ոնց սկսեց ու ոնց ընթացավ…
ողբերգություն սարքել պետք չի, դասեր ա պետք քաղել ու վերջ… ճշտին էլ ճիշտ ասել, լավին էլ՝ լավ… մարդկանց պետք ա տալ իրենց արժանին…
իսկ Եվրատեսիլում երգը սկսում են նայել - լսել - գնահատել միայն այն դեպքում, երբ փող տվող երկրները, ովքեր ուզում են հաղթել, տալիս են մոտավորապես նույն գումարը և ԻՀԱՐԿԵ քաղաքական տեսանկյունից նույնպես հավասար են...
Ուրեմն ձեր կարծիքով Հայաստանը գնել էր մանկական Եվրատեսիլը, այդ պատճառով էլ հաղթեց:
Չէ, չեմ կարծում: :nea
հիմարագույն, զանուդլիվիյ երգ էր ադրբեջանինը, չեմ էլ հիշում մեղեդին
երբ դրանք հաղթեցին ու վազելով իջնում էին աստիճաններով, երազում էի, որ ընկնեն քթի վրա ջարդվեն, մեռնեն, հիվանդանան, հօդս ցնդեն
Ես էլ էի նույն բանը ուզում: :hands
Ռուֆ, բայց արի խոստովանի, որ մաքուր պլագիատ էր...
Թերահավատորեն միացրեցի վիդեոները, բայց իրոք նման են... Չնայած դեռ լրիվ չեմ լսել... Յութուբյան քոմմենթներն էլ են նույնն ասում :))
ԻՄՀԿ պլագիատ չի, չնայած մի քանի տեղ նմանություններ կային, բայց տարբերությունները անհամեմատ շատ ավելի շատ էին: Համ էլ եթե պլագիատ լիներ, ինչու՞ են դրա մասին հիմա խոսում, թող նախքան Եվրատեսիլը բացահայտեին ու պատժեին, ինչի՞ սպասեցին, որ Ադրբեջանը հաղթի, հետո նոր շուխուր դրեցին:
Եկա ասեմ ու գնամ: :))
Էս տարի ինձ համար առանձնապես ոչմի հետաքրքրություն չէր ներկայացնում «Եվրատեսիլը», ինչո՞ւ, քանի որ հայազգի մասնակիցը ահավոր սրտովս չէր: :))
Իմանալով, որ սկսվել է «Եվրատեսիլ 2011» ու մասնակացելու է՝ Էմմին, ինձ համար ուրիշ զբաղմունք եմ գտել, անջատելով հեռուստացույցը…
Իր երգը լսել եմ, կլիպը տեսել եմ: :)) Ամեն ինչ շատ վատեր… հա ի դեպ, նաև նախորոք քվեարկել եմ, որ նա կգրավի շատ ծացր հորզոնական:
Հիմա մի սենց հարց, որտեղի՞ց դիտեմ հաղթող մասնակցի ելույթը, կամ գոնե հղում դրեք: :)

http://www.youtube.com/watch?v=P0xXy_zYrsw
Այ այսպիսի (http://www.eter.am/arm/rubrics/hajacq.shtml) հոդվածներ մեզ մխիթարականներից շատ են պետք::))
black-shara
17.05.2011, 21:10
http://www.youtube.com/watch?v=PRjwwkHbINs
Ստացվումա Ուան Ռեփաբլիքը իրա Սեքրեթս (http://en.wikipedia.org/wiki/Secrets_(OneRepublic_song)) երգը գողացելա Ատոմիկ Կիտտնի Դը լաստ գուդբայ (http://en.wikipedia.org/wiki/The_Last_Goodbye_(song)) երգից, քանի որ ավելի հինա, ադրբեջանցիք էլ Ուան Ռեփաբլիքից, հա՞: Որ լավ ման գանք, կարողա էլի նման երգեր գտնենք: :think
http://armfun.weebly.com/eurovision-song-contest.html
http://www.youtube.com/watch?v=PRjwwkHbINs
Տենաս Էմմին գիտի թէ ովքեր էին այդ "պրոֆեսիոնալ" ժյուրիի անդամները որ "Այո" երգի փոխարեն "Բում Բում"-ին ձայն տվեցին: :think
Լուրերեն պտտվում որ հնարավորություն կա մանկական Եվրատեսիլը չկայան: :o :(
Դուք ինչոր տեղեկություն ունեք? :unsure
http://www.armcomedy.com/wp-content/uploads/2011/05/motivator9656219d33f47b1e63d0e59336d9a4ab1f055021.jpg
armcomedy.com
Լուրերեն պտտվում որ հնարավորություն կա մանկական Եվրատեսիլը չկայան: :o :(
Դուք ինչոր տեղեկություն ունեք? :unsure
Ոչ, մանկական Եվրատեսիլ կայանալու է, դեռ ավելին՝ արդեն խորհրդանիշի համար մրցույթ է հայտարարվել…
Anahit Jan
22.05.2011, 15:22
http://www.youtube.com/watch?v=zez-b_InIX8 :ok:ok
Ոչ, մանկական Եվրատեսիլ կայանալու է, դեռ ավելին՝ արդեն խորհրդանիշի համար մրցույթ է հայտարարվել…
Որովհետև ընդհամենը 7 երկիրեն մասնակցության հայտ ներկայացրել: :8
http://en.wikipedia.org/wiki/Junior_Eurovision_Song_Contest_2011
Թեպետ Հայաստանը չանցավ ESC եզրափակիչ, բայց գերմանացի Շրաթցլզեեր ամուսինների համար նրանք մեծ հաղթող են մնում, մայիսի 19-ից սկսած (նաեւ 20-ին, 21-ին) գրում են գերմանական «Էքսպրեսսը», «Ռայնիշե փոստը», նաեւ T-online ինտերնետային լրատուն:
Բանն այն է, որ ճանաչված փաստաբան դոկտ. Ֆոլքեր Շրաթցլզեերը տիկնոջՙ Ռոզվիթայի հետ «Եվրոտեսիլի» եզրափակիչին հաջորդած կիրակի օրը կնունքի արարողության է հրավիրված լինում Դյուսսելդորֆի հինգաստղանի «Շթայգենբերգեր փարք» հյուրանոցում, ուր ի թիվս այլ պատվիրակությունների իջեւանել էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը: Տիկինը, որ կնունքի առիթով առանձնահատուկ շքեղ հանդերձանքով էր ներկայացել, զուգարանում լվացվելու ժամանակ լվացարանակոնքին է մոռանում իր 20 000 եվրոյի ադամանադաքար սպիտակ ոսկուց պատրաստված եւ մորից ու մորաքրոջից ժառանգություն ստացած մատանին: Տունդարձին հայտնաբերում է, որ թանկարժեք իրը թողել է հյուրանոցում, շտապում է այնտեղ, դահլիճից սկսած փնտրում են ամենուրեք, չի գտնում, եւ ինչ ուրախություն, ընդունարանում նրան վերադարձնում են մատանինՙ հաղորդելով, թե նույն օրը գտածոն ստացել են Հայաստանի պատվիրակության երկու անդամներից: «Դյուսսելդորֆյան ժյուրին նրանց ազնվության համար հետմրցութային 12 միավոր է շնորհում», գրում է «Էքսպրեսսը»: Իսկ «Ռայնիշե փոստը»ՙ մեջբերելով Շրաթցլզեեր ամուսինների խոսքերը, ափսոսանք է հայտնում, թե «չգիտեն Հայաստանի պատվիրակության այդ երկու կանանց անունները, որոնց ազնվության դիմաց կուզենային կարգին պարգեւավճարով շնորհակալ լինել»: Կիրակի օրը Հայաստանի պատվիրակությունը հյուրանոցը լքել է, իսկ ընդունարանում դժվարացել են հաղորդել ազնիվ հայուհիների անունները, քանի որ սենյակները պատվիրված են եղել պատվիրակությունների անուններով:
Հղում։ (http://www.azg.am/AM/print/2011052401)
Եթե ոչ երգով, ապա գոնե ազնիվ արարքով ;)
Եվրոպական հեռարձակողների միությունը հրապարակել է «Եվրատեսիլ 2011»-ի քվեարկության պաշտոնական արդյունքները, որոնցից պարզ է դարձել, որ ժյուրին Հայաստանը ներկայացնող Էմմիի ելույթը բավական ցածր է գնահատել: Այս մասին հայտնում է մրցույթի պաշտոնական կայքէջը։
Ըստ քվեարկության արդյունքների՝ Էմմին, հեռուստադիտողի տված միավորներով, կարող էր հաղթահարել առաջին կիսաեզրափակիչ փուլը, սակայն նրա ելույթը ցածր է գնահատել հենց ժյուրին: Հեռուստադիտողներից ստացած քվեներով Էմմին հավաքել է 75 միավոր` հայտնվելով հեռուստաքվեարկության 7-րդ տեղում, սակայն ժյուրին նրան տվել է ընդամենը 33 միավոր, ինչի արդյունքում այդ օրվա 19 ելույթների մեջ Հայաստանի ներկայացուցիչը հայտնվել է 15-րդ տեղում:
Հեռուստադիտողի եւ ժյուրիի քվերակություններից ստացված արդյունքների միավորումից Էմմին վաստկել է 54 վերջնական միավոր` առաջին կիսաեզրափակիչ փուլում հավասար միավորներով Մալթայի հետ հայտնվելով 11-րդ եւ 12-րդ տեղում:
Էմմիից ընդամենը 1 միավորով առաջ է անցել Շվեյցարիան, ինչն այդ երկրի ներկայացուցչին հնարարավորություն էր տվել անցնել եզրափակիչ փուլ:
http://news.am/arm/news/60955.html
Լավ, դե հերիք ա լացեն ու բողոքեն::sad Երգը վատն էր ժյուրին էլ չի հավանել::) Դառավ Հայաստանի պատմություն: Հենց Շվեյցարիայի երգը հաստատ ավելի լավն էր,:aha դա իմ հավանած եզակի երգերից էր::love
ինչ որ մեկը մանկական Եվրատեսիլի բեմը տեսել է՞՞՞՞ այսոր Հ1ով ցույց են տվել: Ե՞նց եմ կարող ճարեմ:
Մանկական Եվրատեսիլ 2011 - ը այս տարի ե՞րբ է տեղի ունենալու:
Հ.Գ «Մանկական Եվրատեսիլ 2011» `թեմա չգտա:
Մանկական Եվրատեսիլ 2011 - ը այս տարի ե՞րբ է տեղի ունենալու:
Հ.Գ «Մանկական Եվրատեսիլ 2011» `թեմա չգտա:
Ես լսել եմ, որ նոյեմբերին է լինելու…
yerevanci
19.06.2011, 10:15
Մանկական Եվրատեսիլ 2011 - ը այս տարի ե՞րբ է տեղի ունենալու:
Հ.Գ «Մանկական Եվրատեսիլ 2011» `թեմա չգտա:
դեկտեմբերի 4-ին եթե չեմ սխալվում
yerevanci
30.06.2011, 10:15
քանի որ Եվրատեսիլ 2012 (http://www.akumb.am/showthread.php/60535-%D4%B5%D5%BE%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB%D5%AC-2012?highlight=%D5%A5%D5%BE%D6%80%D5%A1%D5%BF%D5%A5%D5%BD%D5%AB%D5%AC) թեման փակ է, ապա այստեղ տեղադրեմ
Հայաստանը կմասնակցի Բաքվի «Եվրատեսիլ-2012»
Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում Հայաստանի Հանրային հեռուստառադիոխորհուրդը կհայտարարի, որ Հայաստանը մասնակցելու է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին: Այս պահին քննարկվում է մեկ հարց` Հայաստանը «Եվրատեսիլ-2012»-ում կներկայացնի արտերկրի՞ց որևէ երգիչ կամ խումբ, թե՞ Հայաստանից:
Արտասահմանից մեր երկիրը ներկայացնելու համար ամենահավանական թեկնածու է դիտարկվում System of a down խումբը, որը վերջերս է միավորվել: Խմբի հետ փորձ է արվում բանակցություններ սկսել մասնակցության պայմանների շուրջ: Եթե որոշում կայացվի, որ Բաքվում Հայաստանը պետք ներկայացնի հայաստանցի երգիչ, ապա անկասկած դա Ռազմիկ Ամյանն է լինելու:
1in.am
Ինչ Հայաստանը մասնակցում ա Եվրատեսիլին, ամեն տարի մերոնք System-ին են «ուղարկում» :blin Ախր SOAD-ն ու՜ր, էդ անմակարդակությունն ու՜ր...
Ռազմիկ Ամյանը ոչ մի բան չի կարա անի, շատ-շատ մտնի եզրափակիչ փուլ:
Ինչ Հայաստանը մասնակցում ա Եվրատեսիլին, ամեն տարի մերոնք System-ին են «ուղարկում» :blin Ախր SOAD-ն ու՜ր, էդ անմակարդակությունն ու՜ր...
Եվրատեսիլը պիտի գա S.O.A.D.-ի համերգին մասնակցի,ոչ թե S.O.A.D.-ը գնա Եվրատեսիլ:)
Claudia Mori
30.06.2011, 17:30
Եթե մասնակցեն, ես ու շատերը, որ Եվրատեսիլ չեն նայում, կնայեն:D Բայց կուզեմ հա Ադրբեջանը ROCK անեն թողնեն:)
Բայց կուզեմ հա Ադրբեջանը ROCK անեն թողնեն:)
Էտ որնա? ;)
Claudia Mori
30.06.2011, 22:00
Էտ որնա? ;)
Դե դու հասկացար :))
Եվրատեսիլը պիտի գա S.O.A.D.-ի համերգին մասնակցի,ոչ թե S.O.A.D.-ը գնա Եվրատեսիլ:)
Ուժեղ կլնի, Հայաստանում չեն երգել (կարող ա՞ երգել են, ես տեղյակ չեմ), իսկ ադրբեջանում երգեն։
Նման բանից հետո ադրբեջանցիները հանգիստ կարան քթները տնկեն։
Ուժեղ կլնի, Հայաստանում չեն երգել (կարող ա՞ երգել են, ես տեղյակ չեմ), իսկ ադրբեջանում երգեն։
Նման բանից հետո ադրբեջանցիները հանգիստ կարան քթները տնկեն։
Չէ խմբով չեն երգել Հայաստանում :(
ապա անկասկած դա Ռազմիկ Ամյանն է լինելու:
Տեղն ա իրանց :D
Valentina
30.06.2011, 22:52
Տեղն ա իրանց :D
գնար ու էս երգը երգեր
http://www.youtube.com/watch?v=Rv9WWQTPCLQ
հա լավ էլ երգա, ես շատ եմ սիրում :D
վերջնա Ռազմիկի անգլերենը
Sagittarius
30.06.2011, 23:34
Ուժեղ կլնի, Հայաստանում չեն երգել (կարող ա՞ երգել են, ես տեղյակ չեմ), իսկ ադրբեջանում երգեն։
Նման բանից հետո ադրբեջանցիները հանգիստ կարան քթները տնկեն։
Դե եթե երգեն, մյուս տարի էլ Հայաստան կերգեն ;) բայց դե ամեն դեպքում էտի իրանց տեղը չի....
հ.գ. եթե ռազմիկ-մազմիկ, կամ իրանց «հերթագրվածների ցուցակից» ինչ-որ մեկի ուղարկեն, խոսք եմ տալիս՝ մյուս տարի ել քվեարկեմ ադրբեջանի օգտին
Anahit Jan
04.07.2011, 14:00
“Ռազմիկ Ամյանը «Եվրատեսիլ 2012»-ին չի պատրաստվում մասնակցել: Մենք մի անգամ դիմեցինք, չուզեցին, հիմա էլ մենք չենք ուզում…”_ասել է Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմեն Մովսիսյանը:Իսկ այն հարցին, թե հնարավոր է մտափոխվեն, եթե առաջարկ ստանան Հանրային հեռուստաընկերության կողմից, երգչի պրոդյուսերը պատասխանել է. «Ոչ, մենք կմերժենք»:;)
Universe
04.07.2011, 19:00

թազա փիառի ձևա, դու էլ... :)
Ոնց որ մի քիչ շատ եմ ուշացել, բայց ուզում էի ասել, որ ամենալավը Իտալիան էր :D:)):
specialist
16.09.2011, 21:54
տեղը չգտա, թե որտեղ կարելիէ գրել սա, գրեմ ստեղ եթե կարելի է...
մյուս տարի խնդրենք , որ այս աղջիկը ներկայացնի հայաստանը, որ մի հատել լսեն մեր մասին... ես աղջկան խնդրենք, այլ ոչ թե ասենք, որ նա մեզ ներկայացնի Եվրոտեսիլին հաջորդ տարի, քանի որ ԻՆՔԸ ԱՍՈՒՄԱ ԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԵՄ... http://www.csmatalent.cz/video-cz/detail/dian...shova.html
Նաիրուհի
17.09.2011, 02:25
Քանի 2012-ի թեման չկա, էս թեմայում դնեմ:8
http://i.imgur.com/3xdqnl.jpg