PDA

Դիտել ողջ տարբերակը : Քվեարկեք Android ՕՀ-ի հայաֆիկացման համար



ayepremyan
10.01.2011, 19:32
http://code.google.com/p/android/issues/detail?id=4230
Այս կայքում կարող եք քվեարկել, որպեսզի Android ՕՀ-ը հայաֆիկացվի։

Chuk
10.01.2011, 21:39
Մոդերատորական. Թեման առանձնացվել է «Հեռախոսների հայաֆիկացում (http://www.akumb.am/showthread.php/33649-%D5%80%D5%A5%D5%BC%D5%A1%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D6%86%D5%AB%D5%AF%D5%A1%D6%81%D5%B8%D6%82%D5%B4)» թեմայից:

Ռուֆուս
10.01.2011, 21:46
Եթե ունեք www.google.com հաշիվ (Gmail), ապա օգնեք հայաֆիկացնել Անդրոիդը:

Ներկայումս «Անդրոիդ» համակարգով աշխատող հեռախոսները հայաֆիկացված չեն և հայերեն տառերի փոխարեն քառակուսիներ են ի հայտ գալիս։ Այս հարցը բարձրացված է Գուգլի համակարգում՝ պահանջելով «Անդրոիդ» համակարգի հայաֆիկացում։

«Անդրոիդ» համակագի հայաֆիկացման հարցում ձեր ներդրումն ունենալու համար խնդրում ենք բոլորիդ այցելել հետևյալ կայքէջն http://code.google.com/p/android/issues/detail?id=4230 ու քվեարկել հօգուտ հայերենի։ Այս հարցի համար քվեարկելու համար, պետք է սեղմել “Issue 4230” ձախ կողմում գտնվող աստղի վրա ու սպասել մինչև այն դեղնի։ Եթե դուք արդեն քվեարկել եք, ապա պետք չէ նորից սեղմել։ Դեղին աստղի վրա նորից սեղմելու պարագայում այն կսպիտակի ու ձեր ձայնը չի հաշվառվի։ Քվեարկելու համար անհրաժեշտ է ունենալ գուգլ համակարգի գրանցում։

Արաբերեն ու եբրայերեն լեզուներն ունեին նույն խնդիրը, սակայն նմանատիպ քվեարկության արդյունքում հարցը լուծվել է։

Խնդրում ենք լինել ակտիվ։

BOBO
10.01.2011, 21:48
symbian-ի համար սենց բան չկա քվեարկենք?

AMzone
10.01.2011, 22:56
եսել մասնակցեցի.

Chuk
10.01.2011, 22:57
+1 քվե

tikopx
10.01.2011, 22:59
ես էլ, բայց անիմաստա, մենք ինչքան անենք,ազգեր կան մեզնից 1000000 անգամ շատ են:)

Ռուֆուս
10.01.2011, 23:06
Ի դեպ երեկ Facebook-ում Armacad խմբի ուղարկած հաղորդագրությունից հետո մի օրվա մեջ մոտ 100 քվե է ավելացել: Խնդրում եմ շարունակեք քվեարկել ու ձեր բոլոր ծանոթներին էլ խնդրեք քվեարկել: Մի ամիս առաջ Google-ը թողարկեց Android-ի հերթական՝ 2.3 վերսիան, որը նույնպես չի կարդում հայերեն:

Այս տարի կթողարկվի Android 3.0 վերսիան ու անհրաժեշտ է, որ գոնե այս վերսիայում ներառվեն հայերեն տառերը: Ինչքան շուտ Google-ը լուծի այս հարցը, էդքան լավ մեզ համար, քանի որ ներկայումս արտադրվող Android օպերացիոն համակարգով հեռախոսներից շատերը չեն ստանա 3.0 update-ը: Գոնե հույս ունենանք, որ հետագայում արտադրվող հեռախոսները կկարողանան կարդալ ու գրել հայերեն:

Ռուֆուս
10.01.2011, 23:14
ես էլ, բայց անիմաստա, մենք ինչքան անենք,ազգեր կան մեզնից 1000000 անգամ շատ են:)

Տիկո, անիմաստ չի: Նախ Android-ը հիմա support է անում աշխարհի լեզուների մեծ մասը բացառությամբ հայերենի, վրացերենի ու մի շարք այլ լեզուների, որոնք հայերենից էլ քիչ խոսացողներ ունեն:

Ու հետո քվեարկությունը կատարվում է Android-ի պաշտոնական սայթում, որտեղ Android-ի ծրագրավորողները պարբերաբար ծանոթանում են առկա խնդիրների հետ ու փորձում լուծել դրանք: Որպեսզի հայերենով շուտ զբաղվեն, անհրաժեշտ է, որ այդ թեման հնարավորինս չափ շատ ձայներ հավաքի, այդ դեպքում ավելի մեծ կլինի շանսը, որ խնդիրը շուտ լուծում կստանա:

Ի դեպ Android-ի նախնական վերսիաները չէին ցույց տալիս արաբերեն ու եբրայերեն տառերը, արաբների ակտիվ քվեարկության շնորհիվ իրենց թեման հավաքեց 6000+ ձայն ու խնդիրը բարեհաջող կերպով լուծվեց: Այնպես որ եթե մենք էլ ակտիվ քվեարկենք, հայերենի խնդիրն էլ կլուծեն:

tikopx
10.01.2011, 23:22
Տիկո, անիմաստ չի: Նախ Android-ը հիմա support է անում աշխարհի լեզուների մեծ մասը բացառությամբ հայերենի, վրացերենի ու մի շարք այլ լեզուների, որոնք հայերենից էլ քիչ խոսացողներ ունեն:

Ու հետո քվեարկությունը կատարվում է Android-ի պաշտոնական սայթում, որտեղ Android-ի ծրագրավորողները պարբերաբար ծանոթանում են առկա խնդիրների հետ ու փորձում լուծել դրանք: Որպեսզի հայերենով շուտ զբաղվեն, անհրաժեշտ է, որ այդ թեման հնարավորինս չափ շատ ձայներ հավաքի, այդ դեպքում ավելի մեծ կլինի շանսը, որ խնդիրը շուտ լուծում կստանա:

Ի դեպ Android-ի նախնական վերսիաները չէին ցույց տալիս արաբերեն ու եբրայերեն տառերը, արաբների ակտիվ քվեարկության շնորհիվ իրենց թեման հավաքեց 6000+ ձայն ու խնդիրը բարեհաջող կերպով լուծվեց: Այնպես որ եթե մենք էլ ակտիվ քվեարկենք, հայերենի խնդիրն էլ կլուծեն:
հա բայց ետքան դժվարա մի ահտ ֆոնտ ավել դնել՞ , մեկել խի մենակ սրա համար, այլ հեռախոսների կամ օպերացիոն համակարգերի համար չենք քվեարկում ասենք՝windows phone ,թազենը չգիտեմ, հինը նույնպես չի ապահովում հայերեն:(

Ռուֆուս
10.01.2011, 23:32
հա բայց ետքան դժվարա մի ահտ ֆոնտ ավել դնել՞ , մեկել խի մենակ սրա համար, այլ հեռախոսների կամ օպերացիոն համակարգերի համար չենք քվեարկում ասենք՝windows phone ,թազենը չգիտեմ, հինը նույնպես չի ապահովում հայերեն:(

Տիկ, գրառմանդ իմաստը կբացատրե՞ս: Եթե էդքան հեշտ լիներ «մի հատ ավել ֆոնտ դնելը», հիմա Android-ը հայերեն կկարդար, էս թեման էլ չէր բացվի...

Ու ի՞նչ կապ ունի Windows Phone-ը Android-ի թեմայի հետ :{ Եթե ուզում ես Windows-ն էլ հայաֆիկացնել, նամակ գրիր Microsoft-ին, միգուցե մի բան անեն:

tikopx
10.01.2011, 23:43
Տիկ, գրառմանդ իմաստը կբացատրե՞ս: Եթե էդքան հեշտ լիներ «մի հատ ավել ֆոնտ դնելը», հիմա Android-ը հայերեն կկարդար, էս թեման էլ չէր բացվի...

Ու ի՞նչ կապ ունի Windows Phone-ը Android-ի թեմայի հետ :{ Եթե ուզում ես Windows-ն էլ հայաֆիկացնել, նամակ գրիր Microsoft-ին, միգուցե մի բան անեն:

ասածիս իմաստը ենա, որ եկեք մյուս բաների համար էլ սենց քվեարկենք, միգուցե օգնի:

Հայկօ
10.01.2011, 23:43
+1: Աստղիկը դնելուց հետո էջը ուղղակի փակում ե՞մ:

Ռուֆուս
10.01.2011, 23:47
ասածիս իմաստը ենա, որ եկեք մյուս բաների համար էլ սենց քվեարկենք, միգուցե օգնի:

Շատ հետաքրքիր ա, որտե՞ղ ես քվեարկելու: Եթե սայթերը գտնես, լինքերը դիր, մտնենք քվեարկենք:

tikopx
10.01.2011, 23:48
Շատ հետաքրքիր ա, որտե՞ղ ես քվեարկելու: Եթե սայթերը գտնես, լինքերը դիր, մտնենք քվեարկենք:

անպայման

Life
11.01.2011, 01:52
Ես էլ քվեարկեցի:iOS-ից հետո նախապատվությունը Android-ին եմ տալիս,լավ կլինի որ հայաֆիկացնեն:)

Rammstein
11.01.2011, 02:04
Չնայած չգիտեմ` կյանքումս դրանից օգտվելու եմ, թե ոչ, բայց քվեարկեցի: :)

chervon
11.01.2011, 08:36
+1...........

Armen.181
11.01.2011, 17:22
ևս մեկ ձայն

V!k
11.01.2011, 18:07
ես էլ չեմ օգտվում Անդրոիդից, բայց եթե ինչ որ բան հայաֆիկացվում ա, միշտ պատրաստ եմ աջակցել:hands +1 քվե

Chuk
14.01.2011, 12:21
Արձագանքեք եթե ճանաչում եք որևէ մեկին ով աշխատում է Անդրոիդում-Android

Հրատապ-հույժ կարեւոր

Դիմում ենք աշխարհասփյուռ հայությանն ու հայերենով այս նամակը կարդացողներին։ Արձագանքե՛ք, եթե ճանաչում եք որևէ մեկին ով աշխատում է Անդրոիդում:

Բոլորը օգտագործում են հեռախոս, որոնց չնչին մասն է հնարավորություն տալիս կարդալ և գրել հայերեն։ Աշխարհում հեռախոսների համար օգտագործվող ամենատարածված օպերացիոն համակարգը հետզհետե դառնում է Անդրոիդ համակարգը, որն ընդհանրապես չի ճանաչում հայերեն տառերը, երբեք չի ճանաչել ու եթե քայլեր չձեռնարկվեն, ապա չի էլ ճանաչի:

Մենք փորձեցինք քվեարկություն կազմակերպել հենց գուգլի՝ հատուկ այդ նպատակի համար հատկացված կայքում (http://www.armacad.info/hy/archives/1945), սակայն դա օգուտ չի տալիս։ Անդրոիդը օրըստօրե գրավում է շուկայի ավելի մեծ հատվածներ։ Պլանշետների տասնյակ տեսակներ են այժմ ստեղծվում հիմնված Անդրոիդ համակարգի վրա:

Google TV հեռուստատեսության նոր մոդելը նույնպես հիմնված է Անդրոիդի վրա։ Հայերենը հնարավոր չի լինելու կարդալ այս նորարարություններն օգտագործելիս ու հայերենի կիրառումը նոր տեխնոլոգիաներում մտնելու է փակուղի:

Բանը հասավ նրան, որ Բաց Հասարակության Ինստիտուտը հայտարարեց դրամաշնորհ տալու մասին, Անդրոիդ, Վինդոուզ Մոբայլ և Սիմբիան շարժական ՕՀ–ները հայաֆիկացնելու համար:

Արդյունքում ստեծղվել են այդ համակարգերի տառատեսակներին համահունչ հայերեն տառեր:

Սակայն եթե ստեղծված լուծումներն, առանց խնդիր տեղադրվում և աշխատում են Վինդոուզ Մոբայլ և Սիմբիան համկարագերի վրա, ապա Անդրոիդի դեպքում, նախ անհրաժեշտ է կատարել, սովորական օգտագոծողների համար բավականին բարդ «ռութինգի» գործընթացը և դրա արդյունքում զրկվել երաշխիքից և ապագայում պաշտոնական թարմացումներ ստանալու հնարավրությունից:

Այսինքն, եթե այլ համկաարգրեի օգտագործողները կարող են վայելել հայերեն կարդալու հաճույքը, Անդրոիդի օգտագործղները ստիպված են ընտրել, կամ զրվկել երաշխիքից և պաշտոնական աջակցումից, կամ Մաշտոցյան տառերի փոխարեն, հմայվել քառակուսիներով:

Այժմ, անհրաժեշտ է գտնել, Google Android/Open Handset Alliance -ում աշխատող որևէ մեկին, որ ստեղծված տառատեսակները հնարավոր լինի նվիրել Գուգլին, պաշտոնական թողարկումներում այն տեղադրելու և խնդրի վերջնական լուծումը ապահովելու համար:

Միակ ճանապարհն Անդրոիդում աշխատող ծանոթ մեկին գտնելն է։ Դե մեզ տեսնեմ հայեր ու ընկերներ ջան։ Խնդրում եմ գործի դրեք ձեր բոլոր հնարավորություններն ու կապերը և գտեք մեկին, ով աշխատում է Անդրոիդում ու ծանոթ է ձեզ կամ ձեր ընկերներին: Միայն այս միջոցով է հնարավոր, որ արդեն Անդրոիդ 2.4 կամ 2.5 համակարգն ունենա հայերենի սպասարկում:

Ուրեմն եկեք գտնենք մեկին, կամ շատերին, կամ Անդրոիդում աշխատող բոլորին ու կապվենք հետները: Խնդրում եմ հենց այդպիսի մեկը հայտնվի, ապա նրա տվյալները տվեք ինձ կամ անձամբ կապվեք նրա հետ ու տեղեկացրեք ինձ այդ մասին:

Նաև կոչ եմ անում Հայաստանի բոլոր բջջային կապի օպերատորներին ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն ուշադրություն դարձնել վերոնշյալ խնդրին։ Հայաստանում չպետք է վաճառվեն հեռախոսներ, որոնցով հնարավոր չէ կարդալ ու գրել հայերեն։ Սա անտրամաբանական է:

Ինչպես տեսնում ենք այս հարցը գտնվում է բարձիթողի վիճակում ու դրա մասին ոչ մի կառույց չի հոգում։ Հետևաբար փորձենք այն լուծել մեր ուժերով, իհարկե հուսալով, որ կառավարությունն ու բջջային կապի օպերատորները կմիանան այս նախաձեռնությանը:

Առաջարկում եմ նմանատիպ մի նախաձեռնությամբ էլ հանդես գալ mail.ru էլ. փոստի տիրույթում հայերենը տեսանելի դարձնելուն միտված։ Եթե ունեք ծանոթ, որ աշխատում է mail.ru-ում, ապա խնդրում եմ նորից կապվել ինձ հետ:Շնորհակալություն:


Խաչիկ Գևորգյան
http://www.armacad.info/
Աղբյուր՝ «Հետք» (http://hetq.am/am/technologies/android/)

Norton
14.01.2011, 12:27
Իսկ եթե Անդրոիդի ծրագարավորողներին նամակ հղվի: Կամ ասենք Գուգլի տնօրեն Էրիխ Շմիդտին:think

tikopx
18.01.2011, 13:50
արդեն առաջարկությունն է ուղղարկվել Գուգլին:
քանի որ այն ռուսերեն է , կարդացեք այստեղ՝
http://ittrend.am/2011/01/18/google-android-%D0%B4%D0%BE%D1%81%D1%82%D1%83%D0%BF%D0%B5%D0%BD-%D0%BD%D0%B0-%D0%B0%D1%80%D0%BC%D1%8F%D0%BD%D1%81%D0%BA%D0%BE%D0%BC/

Դարք
18.01.2011, 13:57
+1 ձայն

ayepremyan
30.01.2011, 01:41
Շմիդտը արդեն Google-ի տնօրենը չի, իսկ այս քվեարկությունը "նամակ" է ծրագրավորողներին, ուղղակի պետք է որ դրա հետ համաձայնվեն n քանակությամբ մարդիկ։
p.s. քվեարկել է ընդամենը 499 հոգի։

ayepremyan
30.01.2011, 01:45
Ինչ-որ մեկը գիտի ոնց կարելի է հայաֆիկացնել bada os-ը՞